wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.
Հայր հարսին՝ աներ կոչի փեսային. գայնաթա. πενθερός. socer (եւս եւ γαμβρός, որ եւ փեսայ, որպէս եբր. խաթան gener)
Գողացաւ Յակոբ զսիրտ Լաբանու աներոյ իւրոյ։ Մովսէս արածէր զխաշինս Յոթորայ աներոյ իւրոյ։ Դարձաւ առ Յոթոր աներ իւր։ Աներ իւր՝ հայր աղջկանն։ Ասէ ցնա աներն իւր։ Առ Աննա՝ որ էր աներ Կայիափայի. եւ այլն։
Անկանէր առ յայէր, որ էր կին աներին Մուսիսի. (Շ. բարձր.։)
Մերթ իբր որդի աներոյ, այս ինքն եղբայր հարսին. աներձագ. գայն.
Աներոյ նորա Եւթաղեայ։ Աներոյն իւրոյ Արտաւազդայ. (Խոր. ՟Բ. 77. 79։) Եւս եւ ամենայն տունն հարսին կոչին
Աներք փեսային. (Բուզ. ՟Գ. 5։)
Քաբերայ կինեցոյ, որ էր յաներացն Մովսէսի. (Վահր. յար.։)
ԱՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒ. որ եւ ԼԻԲԱՆԱՆԵՐ. ԵՐԿՐՈՐԴ ԼԻԲԱՆԱՆ. ἁντιλίβανος. եբր. լիպանօն այս ինքն Լիբանան. (Օրին. ՟Ա. 7։ ՟Ժ՟Ա. 24.) անուն է տեղւոյ.
ուստի առեալ՝ ի զուր դնի ի Հին բռ.։
Աներ. անապատ, կամ անմարդաձայն։