Definitions containing the research եմ : 6134 Results

Եփ

See full entry →

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

Etymologies (2)

=Բնիկ հայ բառ, հնխ. sephs արմատից, որից յառաջանում են նաև յն. ἐკω «եփել, խաշել», εφϑός «եփուած».-կարելի էր կար-ծել, թէ նոյն արմատի -օ-ձայնդարձից են յն. ὄπτός «խորոված, եփած», ὄπτάω «խո-րովել, տապակել, եփել», ὄπτάνιον «խոհա-նոց», ὄπτανίς «խորոված», և ὄώον «հացի հետ ուտելու բան, միս կամ ձուկ», ὄώάριον «ձկնով կերակուր», նյն. φάρι «ձուկ». բայց լաւագոյն է համարւում բաժանել սրանք նա-խորդներից, ըստ որում όπτός ևն ձևերի ար-մատն է ότ-, իսկ ὅνον ևն ծագում են υαίω «փշրել» արմատից (տե՛ս Boisacq, 304, 703, 737. իսկ հայերէնի նախաձևի համար տե՛ս Meillet, MSL, 21, 187), Pokorny, 1, 124 (ճշտիւ համեմատում է յն.τφω, բայց նախաձևը դնում է հնխ. eps -, eph -«եփել»՝ փոխա-նակ sephs-, այս դէպքում յն. ἐ անբա-ցատրելի է մնում)։-Հիւբշ. 446։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ համեմա-տում է յն. ἐῥω, ἐωησις ձևերի հետ. թէև ապուր բառի տակ կցում է պրս. էպա «ապուր» բառին։ Diefenbach, Beri. Jahrb. 1843, 449 յն. πεπτειν, ἐυε︎ և պրս. puxtan «եփել» բառերի հետ։ Böttich. Arica, 33 յն. ἐνειν սանս. sap՝ Muller, SWAW, 42, 252 յն, ἀπ-τάω ὄπ-τέω։ Pictet, 2, 257 դնում է նախա-հաւ *pepel ձևից՝ իբր սանս. naί «ե-փել»։ Lag. Arm. Stud. § 743 «չգիտեմ, ասում է, յն. πεσσειν, ὄπταν, սեմական [arabic word] afi «եփել» ձևերի առնչութիւնը»։ Canini, Et. étym. 107 պրս. āf «արև», մալայ. äpi «կրակ» բառերի հետ։ Տէրվիշ. Նա-խալ. 46, 91 սանս. զնդ. pač, լն. πέσ τω լատ. coquo, հսլ. peštu ձևերի հետ *pak արմատից. մեր բառը իբրև *pa պարզականի *փեփ>*հեփ>եփ կրկնականից։ Հիւնք. յն. ἐώω։ Հայ. և հնխ. ձևերի յարաբերութեան վրայ տե՛ս Osthoff, SA, 2, 51։ Սանտալճեան, ՀԱ, 1913, 401 խալդ. yabi «եփեսցեն» և յն. ἔώω, Պատահական նմանութիւն ունին ասոր. [arabic word] efā «եփել», ասուր. epù, եբր. [hebrew word] afā «եփել», եգիպ. 'apa «խորո-վու», արաբ. [arabic word] mīfa «վառարան» ևն։


Եօթանասուն, ասնից

See full entry →

adj.

seventy;
—ք, the Septuagint.

Etymologies (1)

, ի հլ. «70» ՍԳը. Եւս. քր. գրուած է նաև եւթանասուն (որ հնագոյն ձևն է), իւթանասուն Ոսկ. ես. 317, 375, 377. 391 468, Եփր. ել. էջ 135, Թուոց 233, Օրին. 283, Ա. կոր. 79, ութանասուն «70» նշանաևաւ-թեամբ և ոչ «80» Ոսկ. ես. 283 (Աւուրք կե-նաց մերոց ութանասուն ամ և եթէ ևս զօրու-թեամբ՝ ութսուն ամ), օխթանասուն Ուխտ. Ա. էջ 16, 19, 20, որից՝ եօթանասնեկին Ծն. դ. 20. Մտթ. ժը. 22. Մծբ., եօթանասնեմի Կիւրղ. ծն., եօթանասներորդ Ջաք. ա. 12. եօթանասնամեայ, եօթանասնամեակ (նոր ռառեր) ևն։


Զառիկ, ռկի

See full entry →

s.

arsenic;
*tinsel;
— կարմրագոյն, realgar, red arsenic, orpiment;
— ոսւեգոյն, orpiment.

Etymologies (1)

«մկնդեղ, arsenicum» Խոր. աշխ. 608. Գաղիան. Ոսկիփ. Վրթ. քերթ. գրուած է զառինայ Բառ. երեմ. էջ 98։


Զառքաշ

See full entry →

s.

trailing gown, tail coat.

Etymologies (1)

«ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։


Երեկ

See full entry →

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

Etymologies (3)

«երեկոյ, իրիկուն» Յոբ. է. 4, «ա-րևմուտք» Փիլ. լին., «գիշերավար» Պիսիդ. (գրուած նաև երեակ Լաստ. Վրք. հց.), որից ընդ երեկս, յերեկս, առ երեկս ՍԳր., երեկա-նալ (գրուած նաև երիկանալ, երիկանիլ) «գի-շերը մի տեղ մնալ, գիշերել» Գ. մաև է. 12 Ոսկ. բ. կոր. «մինչև երեկոյ մնալ» Ես. ե. 11, երեկոյ, ի հլ. «իրիկուն» ՍԳր., Վեցօր. (գրուած նաև երիկուն Ղևտ. զ. 20. Ոսկ. մ. բ. 10, երեկուն Վեցօր. էջ 65. Ոսկ. ճառք 471. եղիշ. ը. էջ 115. Յհ.. իմ. Փիլ. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 55 (=հրտր. Շահն. էջ 168 յերեկոյն), երեկոյն Մաշկ.). երեկոյանալ Մրկ. ժա. 11, երեկոյի, երեկոյին ՍԳր., երեկոր Ոսկ. հռովմ. 165, երեկորեայ ՍԳր., երեկորի Երեմ. գ. 4. Եփր. ա. տիմ. Ոսկ. բ. տիմ. բ., երեկորին ՍԳր., երեկորնեայ «արևմտեան» Վեցօր., ե-րենօթք «գիշերը մնալը» Ագաթ., երեկօթոց «անկողին» Կոչ. 18 (ըստ Վարդանեան, ՀԱ, 1922, 578), երեկոյթ (նոր բառ), երեկօրի Վե-ցօր., ցերեկ (կամ ցերեակ) «առաւօտից մին-չև երեկոյ եղած մասը» (հմմտ. ցայգ «գիշեր, գիշերուանից մինչև առաւօտ եղած մասը») Սգր. Եզն., ցերեկութիւն Կոչ. 262. Ոսկ. մտթ. և ա. տիմ. (ռամկաձև գրուած է ցորեկ Սե-բեր.), ցերեկոյթ (նոր բառ) ևն։

Առաջին անգամ Böttich. Arica, 78, 289, Wurzelf. 23 և Lag. Urgesch. 370 համեմատես սանս. և գոթ. բառերի հետ։ 257։-Հիւբշ. KZ, 23, 32 աւելացնում է նաև յն. ἐεβος։ Տէրվ. Altarm. 68 սանս. rajas։ Նոյն, Նախալ. 102 վերի ձևերի և հյ. ներկել, երկինք, երկիր բա-ռերի հետ՝ հնխ. rag «ներկել, գունաւո-րել» արմատից։ Հիւնք. երկիւղ բառից։

Մառ, ЗВО, 5, 319 և 13, 0121 յոյն ձե-վը կցելով եբրայ. [hebrew word] 'ereb «երե-կոյ» բառին՝ իբրև սեմական մէկ կողմ է դնում և հայերէն բառի հին ձևը համա-րելով երեակ, արմատը դնում է րե (ե յաւելատառով և ակ մասնիկով), որ միացնում է պրս. [arabic word] dī «երէկ» բառին։ Karst, Յուշարձան, 402 սումեր. dirig.


Երէզ, րիզաց

See full entry →

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

Etymologies (2)

, ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։

ՆՀԲ ետալ. rezzo, պրս. զէրուտ (ի-մա՛ [arabic word] zarūd «անապատ»)։-Հիւնք. երիզ բառից։ Müller, WZKM, 11, 204 պրս. [arabic word] rēz «փշուր» բառից փոխա-ռեալ. հմմտ. [arabic word] rēza «մանրուք, փո-շուր», rēza rēza «կտոր կտոր, մաս մաս», rēzaxōr «փշրանակեր». բառս հնապէս պէտք է որ ունենար նաև «աւազ» նշա-նակութիւնն էլ. հմմտ. պրս. [arabic word] rek «աւազ», որով ձևացաւ. հյ. երէզ «աւազ». երիզուտ «աւազուտ»։ Նոյն, էջ 293 հա-մեմատում է պրս. [arabic word] rek «աւազ». հսլ. rēka «գետ», զնդ. ric, պրս. [arabic word] rεxtan «թափել» բառերի հետ։


Երթ, ից

See full entry →

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. լտ. itio, iter «երթ, ճամբայ»։ Böttich. ZDMG, 1850, 354 և Arica. 88, 437 սանս. rti «ուղի, ճամբալ, երթ»։ Müller, SWAW, 42, 252 զնդ. iri' «մեռնիլ», որի նախնական նշանակու-թիւնը համարում է «մեկնիլ»։ Նոյն, էջ 329, յն. ἐλϑ-εῖν «գալ»։ Տէրվ. Նախալ. 62 t-ով աճած՝ ar արմատից. հմմտ. սանս. rnōmi, յն. ὄρνυμι, լատ. orior, հյ. յառնեմ, ելանեմ։ Հիւնք. երդ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet, MSL, 10, 276-7։ Patrubány, SA, 1, 189 հա-մեմատում է գերմ. treten «դիպչիլ, մո-տենալ, երթալ, դիմել» ևն։ Karst Յռւ-շարձան, 400 ասուր. äru «մեկնիլ», ur tu «սովորութիւն», 402 սումեր. ara, eri «երթալ», ara, garan «ճամբայ», 406 սումեր. ra, radu «երթալ», 419 թա-թար. yor, yur, yur, ույգուր. yorimak, ալթայ. vor «երթալ»։ Charpentier, IF, 25, 244 սանս. sárpati, յն. ἐρπω, լտ. ser po «սողալ» բառերի հետ՝ -to-մասնի-կով, իբր հնխ. serpto->երթ։


Երի, երւոյ

See full entry →

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

Etymologies (1)

Հիւնք. հեռի բառից։ Ենսէն, ՀԱ, 1904, 183 և 274 հաթ. r, ar, ri «թև, ձեռք»։ Karst, Յուշարձան, 402 սումեր. arik «ոտք, խարիսխ», հյ. արահետ, 403 bar «կողմ», 408 ur «կող», gur «կողմ»։ Meillet, Dict. étym. st. 70 կցում է յերիւրել, արմուկն, առնել ևն բառերին։ Վերի մեկնութիւնը հրատարակած եմ նախ MSL, 20, էջ 163։


Զեն

See full entry →

cf. Զոհ.

Etymologies (2)

«զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։

ղակի մերժում է համեմատել նախորդ-ների հետ, որովհետև հնխ. g2hen-չէր կարող տալ հյ. զեն, մանաւանդ որ ռըն-գականի մօտ e դառնում է ի. ըստ օրինի g2hen-պիտի լիներ հյ. *գին, ինչպէս որ նոյն արմատի g*hn-ձայնդարձից ունինք հյ. գան։ Հիւնք. պրս. zadan, zan։ Pe dersen, Հայ. դր. լեզ. 130 հենուլ «հիւ-սել» ձևին է կցում՝ իբրև զ մասնիկով։


Զիգն

See full entry →

s.

hammer-headed shark.

Etymologies (1)

«մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Զինահար

See full entry →

adj.

struck by love, or sadness.

Etymologies (1)

. գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։


Թեղ

See full entry →

s.

a heap of unwinnowed grain.

Etymologies (1)

ՆՀԲ պրս. տէլ՝ որ գոյութիւն չունի։ Justi, Dict. Kurde, էջ 104 քրդ. [arabic word] te-leh «ծեծուած և կուտուած ցորեն» բառի հետ։ (Քրդ. այս բառը պէտք է կցել պրս. [arabic word] tal «կոյտ, շեղջ» բառի հետ. հմմտ. նահնամէ ժԳ. տող 1517. [arabic word] mēyān-i tal-i xastagānan-darūn «վիրաւորների կոյտի մէջ»։ Պար-սիկ բառիս ծագումը անյայտ է, եթէ չէ փոխառեալ արաբ. [arabic word] tall «բլուր» բա-ռից)։ Ղափանցեան, Տեղեկ. գիտ. ինս-տիտ. Բ. 82 սեմ. թիլ «բլուր» բառի հետ։


Թեպեկ

See full entry →

s.

monkey, ape.

Etymologies (1)

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Թեռ

See full entry →

s.

woollen thread.

Etymologies (1)

«չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։


Թեր, ի

See full entry →

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

Etymologies (1)

, ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Թերափ

See full entry →

s.

household gods, the penates.

Etymologies (1)

«տան մէջ պահե-լու կուռք» ՍԳր. -սխալմամբ մեկնուած է հետևեալ ձևերով. «Թերափն տօն է... կարծե-ցեալ տօնդ ուրախութեան, զոր թերափն կո-չեն» Կիւրղ. թգ. «Թերափն է բոլորակ հան-դերձ ծածկոյթ տապանակին. և զայս գործի հմայութեան առնէին և քաւութիւն թարգմա-նի. այլ և թերափն՝ իղձք ասէ և թերափիմք տօնահմայք» Տաթև. հարց. էջ 425. «Թերափ, փրկեալ կամ իղձ. ըստ եբրայեցւոց գործ *ի նմայից. (սրանից էլ յառաջացել է թերաթ «գործի» անգոյ բառը, որ տե՛ս վերըյ. և ծածկիչ հանդերձ տապանակին. կամ տիպ. կամ կուռ. կամ բժկութիւն.-թերափիմս. տո-նահմայս. -թերափիս. տօնատեղի. -թերափ. հաճութիւն.-տէրաֆիմ. բագին». Բառ. ե-րեմ. էջ 118 և 310։


Թերափիմ

See full entry →

s.

cf. Թերափ.

Etymologies (1)

«տան մէջ պահե-լու կուռք» ՍԳր. -սխալմամբ մեկնուած է հետևեալ ձևերով. «Թերափն տօն է... կարծե-ցեալ տօնդ ուրախութեան, զոր թերափն կո-չեն» Կիւրղ. թգ. «Թերափն է բոլորակ հան-դերձ ծածկոյթ տապանակին. և զայս գործի հմայութեան առնէին և քաւութիւն թարգմա-նի. այլ և թերափն՝ իղձք ասէ և թերափիմք տօնահմայք» Տաթև. հարց. էջ 425. «Թերափ, փրկեալ կամ իղձ. ըստ եբրայեցւոց գործ *ի նմայից. (սրանից էլ յառաջացել է թերաթ «գործի» անգոյ բառը, որ տե՛ս վերըյ. և ծածկիչ հանդերձ տապանակին. կամ տիպ. կամ կուռ. կամ բժկութիւն.-թերափիմս. տո-նահմայս. -թերափիս. տօնատեղի. -թերափ. հաճութիւն.-տէրաֆիմ. բագին». Բառ. ե-րեմ. էջ 118 և 310։


Գով

See full entry →

s.

praise, eulogy.

Etymologies (1)

Müller, sWAW, 1862, σ75 պրս. [arabic word] goyam «ասեմ», փարս. gōyant «խո-սին», հպրս. gut։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ՛՛ 30 հպրս. gub և պրս.* guftan «խօսիլ, ասել»։ Նոյն, Նախալ. 50, 81 սանս. hu, զնդ. zu, հսլ. zvati «հնչել» բառերի հետ հնխ. ghu «գոչել» արմա-տից։ Bugge, KZ, 32, 36 գ յաւելուա-ծով լտ. ovare «ցնծալ», ovatio «գո-վեստ»։ Meillet, MSL, 8, 280 հսլ. σονὲti «խնամել, զբաղուիլ», լտ. faveo «նպաստել»։ Հիւնք. քաւել բառից։ Pat-rubány, KZ, 37 (1904), էջ 428 նոյն-պէս հսլ. govêti։ Scheftelovitz, BВ, 29 16 սանս. ghošati «ծանուցանել, կոչել», զնդ. gaoša, յն. πιφαύσϰο «բա-ցատրել, յայտարարել, ապացուցել»։ հնխ. g*haus-արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 90 միացնելով գոհ բա-ռին՝ նախաձևը դնում է -ը-ձայնով, որ մի տեղ տուել է հ, միւս տեղ ι ուստի և մերժում է հսլ. govêti։ Meil-let, Dial. indo-eur. 73 դժւարանում է ընդունել հսլ. govêti։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gu, gugu, gug «ձայն, ասել, խօսիլ», 418 ույգուր. ökmek, ögmek, չաղաթ. ögumek, օսմ. óymek «գովել, գովաբանել»։


Գորշ, ից

See full entry →

adj.

ash-coloured, gray.

Etymologies (1)

Տէրվ. Նախալ. 127. հնխ. kars-na ձևեր. հմմտ. սանս. krsna «սև ևամ կապոյտ ագռաւ», krsnāyāmi «գորշա-նամ» ևն։ Petersson, Ar. u. Arm. St. 81 համեմատում է հբգ. gris, հոլլ. grijs, գերմ. greis հոմանիշների հետ. որոնց ծագումը անհայտ է ըստ Kluge, 188 և որոնցից փոխառեալ են յետռւ ֆրանս. gris, իտալ. griso, grigio «գորշ»։ Ըստ Petersson գերմանական բառերը տալիս են հնխ. ghr-ei-so, հայերէնը հնխ. ghor-s-։


Գորտ, ոց

See full entry →

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

Etymologies (1)

Klaproth, Asla polygl. էջ 100 հա-մեմատում է աբաբ. qyrr բառի հետ։ Առաջին անգամ Lag. Urgesch. 780 աուաւ ուղիղ մեկնութիւնը՝ կցելով նաև յն. βάτραχος<βόρταχος «գորտ»։ Նոյն. Arm. Stud. § 519 ընդունում է նա-խորդները, բայց մերժում է յունարէնը։ Նմանապէս Հիւբշ. Arm. Stud. (կաս-կածով) առած է յոյնը, բայց չէ ընդու-նած Arm. Gram.։-Տէրվ. Altarm. 89 սանս. udra «խեցգետին, կուղբ», զնդ. udra «ջրշուն», յն. ὸδρος «ջրի օձ», հսլ. выдpa «կուղբ» բառերին է կցում։ Mül-ler, SWAW, 136 (1897), էջ 10 լն. βάτραχος և հբգ. chrota «դոդոշ»։ Հիւնք. 205 կոկորդ բառից, իսկ 216 խորդ բառից։


Գուբ, գբոց

See full entry →

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

Etymologies (1)

= Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Գուգազ

See full entry →

s.

union of irregular troops.

Etymologies (1)

ՆՀԲ յն. γίγας, լտ. gigas «հսկայ, վիթխարի» բառերի հետ համեմատե-լով՝ մեկնում է «ամբոխ զօրու կամ քա-ջաց և հսկայից»։-Գ. Փառնաև. Անա-հիտ, 1904, 26 աքքադ. guk «կռուիլ»։


Գուլ

See full entry →

adj.

blunt, dull.

Etymologies (1)

«բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։


Գումար, աց, ից

See full entry →

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

Etymologies (1)

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գումարտակ, աց

See full entry →

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

Etymologies (1)

= Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։


Գունդ, գնդի, աց

See full entry →

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

Etymologies (3)

ՆՀԲ սանս. կունտա։ Müller, SWAW 42, 251 զնդ. gunda բառի հետ է հա-մեմատում, որ և թարգմանում է «ա-ռատութիւն». մինչ Justi, Zendsp. 105 հասկանում է «հասկ»։ Lag. Arm. Stud. § 501 չի կարողանում որոշել թէ կապ ունի՞՝ սանս. guda, gudikā «գնդակ, բե-րանալիր»։ Հիւնք. հանում է գունդ «բանակ» բառից։ Karst, Յուշարձան, 423 ալթայ. kun, kund «կլոր»։

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։

, ի, ի-ա հլ. «խումբ, բազմութիւն (մեղուների, մարդոց, հրեշտակների), բայց մանաւանդ զինւորների խումբ, բանակ» ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. (մի գնդի պարու-նակած զինւորների թուի համար հմմտ։ Յայսմ. մրտ. 9՝ Զինւորեալք ի միում գնդի, այսինքն ի միում հարիւրի և կամ այլ աւե-լի), «բանակաթեմ, զինւորական գաւառ»։ Այս իմաստով գործածուած է մի քանի աշ-խարհագրական ձևերի մէջ. ինչ. «Աշխարհ տանուտեոական գնդին, կողմն Վասպուրա-կան գնդին, կողմանք Սեպհական գնդին» Սեբ. էջ 33, 45, 116, 140. Յհ. կթ.։ Այս ար-մատից են՝ գնդակ «մեղուների խումբ» Եփր. դատ. 341. Եղիշ. դատ. 188, գունդագունդ Եզեկ. իզ. 7. Յուդթ. ժե. 15. Բ. մակ. ժդ. 45. Ե-ղիշ., գունդսաղար Արծր., հրեշտակազունդ Ագաթ., համագունդ Յես. ժ. 42. Ագաթ. Եզն. Վեցօր., հեծելագունդ Յհ. կթ. Ասող., նա-խարարագունդ Կորիւն. Փարպ., բազմագունդ Կիւրղ. ծն. Եղիշ., գազանագունդ Գնձ., գըն-դակից Ոսկ. ես. մ. ա. և բ. Կողոս., գնդա-պետ Երզն. քեր., երկգնդիլ «երկու խումբի բաժանուիլ» Գ. թագ. ի. 27, յանախագունդ Ոսկ. ես. Եւս. քր., զօրագունդ (նոր զրակա-նի մէջ) ևնս


Գուշակ, աց

See full entry →

s. adj.

diviner, conjurer, prognosticator;
informer, denunciator;
sign, mark;
that expounds, manifests;
մատն եւ — լինել, to denounce, to impeach, to accuse.

Etymologies (1)

«նետաղեղի մասերից մէկն է». նորագիւտ բառ,որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բար. 174 «Ձգեաց զբերանն և էառ զլար աղեղանն և կտրեաց. նա փրթաւ և գուշակ աղեղանն և գայլուն ծծատակն և ես-պան զգայլն»։


Գուսան, աց

See full entry →

s.

singer, musician;
player;
actor.

Etymologies (1)

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ։ -Böttich. ZDMG, 1850 352 սան. gōša «ձայն», gōšanā «բարձրաձայն խօսիլ», զնդ. gaoša, պրս. gōš «ա-կանջ» բառերի հետ։ Պատկանեան, M-тep. I, 8 և Հիւնք. պրս. kūsān։ Հիւբշ. 131 չի ընդունում վերի համեմատու-թիւնը՝ նախաձայնի տարբերութեան պատճառով։ Գէորգեան, Խոր. Խորենա-ցով, էջ 32 հանում է գովասան բառից։


Գռիճ

See full entry →

s.

rock-salt, mineral salt.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. կռօճ նոյն նշ., որ գալիս է *գռուճ ձևից. երկուսի ձայնական համեմա-տութեան համար ի նկատի առնել կճիճ և կճուճ։


Գռուզ

See full entry →

adj.

cf. Գանգուր.

Etymologies (2)

«ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).

. նորագիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած 1233 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. էջ 76) «Այլ ոչ ում աղման չկա հետ գռզին»։


Գրաստ, ուց

See full entry →

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

Etymologies (2)

ՓՈԽ (borrowing) Գնչ. grast, greš, gias, gra «ձի». grái «ձի», grastni, grasni, grani «էգ ձի», grastoro «փոքր ձի», grastano mas «ձիու մես» orasteskoro «ձիավաճառ» (տե՛ս Pas-pati, որ այս բառերը հանում է սանս. gras «ուտել», անզլ. grass «խոտ» ևն բառերից) բոհեմ. graš «ձի», grašd «ախոռ». grašnel «քուռակ», grašni «էգ ձի» (տե՛ս Vaillant, Gram. des Bohémiens, Paris, 1868, էջ 106)։

նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։


Գրիւ, գրուաց

See full entry →

s.

bushel.

Etymologies (1)

, ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։


Դաժան, աց

See full entry →

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

Etymologies (2)

, ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։


Դալ

See full entry →

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (1)

ՆՀԲ սխալմամբ մեկնում է բառս «դա-լարագոյն ինչ կամ դեղին» և համեմա-տում իտալ. giallo «դեղին» բառի հեռ։ ՋԲ «թուի արմատ դալար և դալուկն բա-ռից»։ Այս հիման վրայ Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1 կցում է դալար բառին և սրա հետ միասին հանում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան (տե՛ս բիլ բառի տաև)։


Դալապր

See full entry →

s.

sabre, sword.

Etymologies (2)

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Դակու, աց

See full entry →

s.

adze, axe.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։


Դահանակ

See full entry →

s.

dark green emerald;
corundum.

Etymologies (1)

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Urgesch. 600։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Երեմեան, Բազմ. 1899, էջ 200։


Դահիճ, հճաց

See full entry →

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

Etymologies (1)

= Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։


Դաղձն, ձին

See full entry →

cf. Դաղձ.

Etymologies (1)

Հիւնք. դեղձ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-1։


Դամ

See full entry →

s. mus.

snare, toil;
accord.

Etymologies (1)

«երգի ձայնակցութիւն» ըստ ՆՀԲ (առանց վկայութեան).-Հին բռ.=Բառ. ե-րեմ. էջ 72 մեկնում են «ուժգնաձայն»։


Դայեակ, եկաց

See full entry →

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

Etymologies (1)

Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։


Դանդիռն

See full entry →

s.

sepulchral darkness, horror or rottenness.

Etymologies (1)

«դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։


Դաշն, շին, շանց

See full entry →

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

Etymologies (1)

= Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ


Դոյլ, դուլից

See full entry →

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

Etymologies (1)

, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դոն, ից

See full entry →

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (3)

«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դոնդող

See full entry →

s.

jelly.

Etymologies (1)

Այս մեկնութիւնը տուած եմ նախ ՀԱ, 1899, 233բ և 235 ր։


Դուժ, ից

See full entry →

adj.

barbarous;
savage.

Etymologies (1)

, ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։


Դուկան

See full entry →

s.

beam.

Etymologies (1)

«գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Դում, դմոյ

See full entry →

s.

catarrh;
cf. Հարբուխ.

Etymologies (1)

Այս մեկնութիւնը հրատարակած եմ նախ SA, 1, 303։


Դուռէճ

See full entry →

s.

heat-cock;
venison.

Etymologies (1)

ՆՀԲ հասկանում է բառս «երէ». ուս-տի և համեմատում է յն. ϑήρ «վայրի կենդանի»։ Այսպէս է հասկանում նաև ՋԲ (կասկածով)։ ԱԲ դնում է «սալամռ». Վերի մեկնութիւնը տուաւ Նորաւռ. Բառ. ֆր. (տե՛ս francolin բառի տակ)։