cf. Տոհմական.
εὑγενής, εὑπατρίδης nobilis, patricius. Ազնուատոհմ. քաջատոհմիկ. ազնուական.
Իսկ յետ ազատացն ... եւ ի տոհմիկ մարդկանէ։ Զորպիսի այր տոհմիկ։ Զտոհմիկն առ տոհմիկս ունիք, եւ զվատատոհմակսն առ անտոհմակս։ Անարժանք եւ անծանօթք յազգէ տոհմկաց. (Փիլ. քհ. ՟Ա։ Եղիշ. ՟Ը։ Փարպ.։)
ՏՈՀՄԻԿ. συγγενής . Տոհմաւոր, տոհմակից.
Որ տոհմիկ իսկ էր ազգաւ տոհմին զօրավարացն հայոց. (Բուզ. ՟Դ. 31։)
ՏՈՀՄԻԿ. ἑμφύινος . Տոհմային. ազգային։
Պատերազմաց տոհմիկ (իբր տոհմկաց) եւ օտարականաց փոփոխմունք, եւ աւարումն քաղքաց. (Փիլ. ՟ժ. բան.։)