ն.

ՍԵՊՀԱԿԱՆԱՑՈՒՑԱՆԵՄ ՍԵՊՀԱԿԱՆԵՄ ՍԵՊՀԱԿԱՆԵՑՈՒՑԱՆԵՄ. Իբր յն. ἱδιάζω proprium mihi facio, vindico եւ περιουσιάζω possideo. Սեպհական առնել ինքեան կամ այլում. իւրացուցանել. ստանալ. յինքն գրաւել. ժառանգել, եւ ժառանգեցուցանել.

Երանի է քեզ, եթէ կամիս զայն սեպհականացուցանել. (Ճ. ՟Բ.։)

Որք զգաստութեան անսպիաբար սեպհականեցուցին զպատմուճանն, ի խորհրդական հարսնարանն ընկալեալ լինին. (Ճ. ՟Գ.։)

Զազգսն զայնոսիկ շուրջ զամրոցաւն սեպհականեցուցեալ էր իւր. (Յհ. կթ.։)

Իւր միայնոյ սեպհականեալ զկենդանութիւնն. (Եզնիկ.։)

Բնականաբար սեպհականէին զսահմանս քաղաքին. (Յհ. կթ.։)

Սեփհականելով ձեզ ինքեան զճշմարիտ անտեսս տանն աստուծոյ. (Գր. տղ. թղթ.։)

Այրն եթէ ի կնոջն իրացն տայ այլոց, ոչ կարէ առնող զայն սեպհականել (կամ սեփհականել), թէ եւ մնայ առ նմա բազում ժամանակ. (Մխ. դտ.։)

յեսու սեպհականաց որդւոցն իսրայէլի զերկիրն։ Ինձ զերկինս սեպհականեաց. (Ճշ.։ Նար. ՟Կ՟Է։)