որ եւ ասի ՊՆԴԵԼ՝ իբր ն. κατακρατέω, διαβεβαίω, -ομαι praevaleo, affirmo, adsevero. Հաստատեալ կալ ի բանս կամ ի խորհուրդս. յամառել.
Պնդեալ է երթալ նա ընդ նմա։ Պնդեցան կամօք իւրեանց, եւ ոչ կամեցան դառնալ։ Պնդէին եւ ասէին, թէ խռովէ զժողովուրդս։ Ասեն ցնա, մոլիս. եւ նա եւս պնդէր, թէ այդպէս է։ ինքեան ոչ իմանան զինչ խօսին, եւ ոչ վասն որոց պնդեալն են. (Հռութ. ՟Ա. 18։ Երեմ. ՟Ը. 5։ Ղկ. ՟Ի՟Գ. 5։ Գործ. ՟Ժ՟Բ. 15։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 7։)
Է՞ր յամառիս, է՞ր պինդս. (Լմբ. պտրգ.։)
ՊՆԴԻԼ. Տալ զանձն ի ճգունս. հանապազորդել արիաբար. առաքինանալ.
պնդին եւ ճգնին սրբութեամբ։ Ի պահս պնդեսցուք յաղօթս պարապեսցուք. (Մանդ. ՟Գ. ՟Ժ՟Զ։)
Թէ գիտէին բազումք զօրհաս մահու իւրեանց, ընդ այն ժամանակս եւեթ պնդէին. (Երզն. մտթ.։)
ՊՆԴԻԼ. ԶՀԵՏ ՊՆԴԻԼ. διατρέχω discurro, percurro σπεύδω festino ἑπιπίπτω irruo διώκω, καταδιώκω insector, persequor. Ուժգին եւ փութով պնդութեան ընթանալ. յարձակիլ. վազել.
Պնդեցաւ աբրաամ ի խորանն առ սարրա։ Պնդեա ի բանակն, եւ տուր եղբարց քոց։ Պնդեցաւ զկնի նորա՝ գիշերի։ Արի պնդեաց զհետ արանցն.եւ այլն։