adj.

of many colours;
more, much, various.

adj.

Որպէս բաղդատականն Բազում բառիդ. πλεῖον, -νες plus, plures, -ra Շատագոյն. կարի բազում. բազմապատիկ. աւելի շատ, շատւոր.

Մեծարեաց զբազումս ի մոգուց, եւ զբազմագոյնս ի մոգպետաց։ Հարկք աշխարհին բազմագոյն քան առ հարբն նորա երթայր յարքունիս. (Եղիշ. ՟Ա.՟Բ։)

Որ բազմագոյն օրինակօք գուշակեցեր. (Շար.։)

Բազմագոյն եւս իցէ այն՝ որ մնացեալն կայցեն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Թէպէտեւ վկայք բազումք էին ասացելոցն, սակայն եւ թշնամիքն ե՛ւս բազմագոյն. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Լինելով ընդ ձեզ Աստուած՝ բազմագոյնս զձեզ ցուցանէ նոցա. (Փարպ.։)

adj.

ԲԱԶՄԱԳՈՅՆ, գունի, ից կամ աց. ա. Որպէս բարդութիւն Գոյն բառիս. πολυχρώματος multicolor Բազում գոյնս ունօղ. գունագոյն. բազմերանգ. գունզգուն.

Բազմագոյն՝ որ ի ժամս անձրեւաց յերկինս աղեղն է՝ իրիս կոչի.

Յասպիսի բազմագոյն. (Տօնակ.։)

Ականց բազմագունից տեսակ. (Դիոն. երկն.։)

Զբազմագոյն երանգսն։ Պտղոց բազմագունացեւ համանդամից. (Միսայէլ խչ.։)

adv.

ԲԱԶՄԱԳՈՅՆ. մ. πολυειδῶς multifariam Բազմատեսակաբար. բազմօրինակ. շատ կերպ.

Ջուրք անձրեւաց միանգամայն (յն. միատեսակ) իջանեն, եւ բազմագոյն զօրանան (այսինքն ներգործեն). (Կոչ. ՟Ժ՟Դ։)