impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.
ἁδύνατον, impossibile. Անհնար. անկարելի. անլինելի. անդարմանելի. գապիլսիզ. ջարէսիզ. միւնքիւնսիւզ.
Առ ի մարդկանէ այդ անհնարին է, այլ ո՛չ առ ի յԱստուծոյ։ Անհնարինք ի մարդկանէ՝ հնարաւորք են յԱստուծոյ։ Որ անհնարինն էր օրինացն. (Մրկ. ՟Ժ. 27։ Ղկ. ՟Ժ՟Ը. 27։ Հռ. ՟Ը. 3։)
Յանհնարինսն ձեռնակէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)
Որով ամենայն դժուարինքն դիւրինք են, եւ անհնարինքն հնարաւոր. (Ագաթ.։)
Որ ինձ անհնարին է, քեզ դիւրին է. (Նար. ՟Ծ՟Է։)
Թէպէտ եւ սուրբն Յակոբ յանհնարինս ասաց զայս, սակայն առ մեօք եղեւ. (Լաստ. ՟Ի՟Բ։)
Անհնարինս առ յաղթութիւն ասէր զեբրայեցիսն։ Ամուրն անհնարին էր առ պաշարել. յն. անյաղթելիս. եւ դժուարապաշար։ (Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 13։ ՟Ժ՟Բ. 21.)
Որպէս եւ (Ես. ՟Ժ՟Գ. 9։ ՟Ժ՟Դ. 6.)
Անհնարին լի բարկութեամբ։ Անհնարին հարուածովք. յն. անբժշկական։
Անհնարին առ ի բժշկութիւն. (Լաստ. ՟Ի՟Գ։ Այլ Իմ. ՟Ժ՟Է. 14.<)
Սաստիկ զանհնարին զգիշերն. յն. անկարելի, իմա՛ զօրութեամբ՝ ի փարատել։
որպէս յն. անմեքենայելի. ἁμήχανος. եւ անկռուելի. ἅμαχος. իբր անպարտելի՝ իրօք կամ մտօք. դժուարին, անհամար, եւ այլն.
Որքան միանգամ յանհնարին եւ յանպաճարանս իրք կան առ մարդկան։ Անհնարին իմն աղաւնեաց բազմութիւնս տեսի. (Փիլ. իմաստն. եւ նխ. ՟Բ։)
Անհնարին հաստատութիւն, եւ անընդդիմակ զօրութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Անհնարին ամուրն երնջակայ՝ անսասան ի հնարից մարդկան՝ շինեալ անհնարին ամրութեամբ. (Ուռպ.։)
Անբերելի. անպայման եւ անպատում, ի չարի կամ ի բարւոյ մասին. δεινός. dirus, gravis եւ magnus, validus, vehemens եւ այլն. կամ ἑξαίσιος. inauspicatus, ingens, immensus, immanis, eximius եւ այլն. դժնդակ. չարաչար. ծանր. սաստիկ. մեծ. բազում. անչափ. եավուզ. աղըր. պէօյիւք. միւպալիյէ. չօգ. իֆրաթ, ազիմ. գաթը. քէսկին.
Մութն անհնարին։ Անհնարին հարուածք, կամ տանջանք, ցաւք։ Անհնարին երկիւղիւ։ Անհնարին գազանօք։ Ցնորք անհնարին երազոց։ Անհնարին բարկութիւն գազանաց։ Անհնարին մահու կորիցեն։ Բեկումն անհնարին։ Պատերազմ անհնարին։ Անհնարին մեղք, կամ մոլորութիւն, անմտութիւն, թշնամութիւն, գազանութիւն, գոչիւն։ Անդունդք անհնարինք. եւ այլն։
Անհնարին թշնամանք, կամ պարտութիւնք, ողբք, վտանգ։ Վիրագ անհնարին։ Անհնարին աղէտք, խայտառականք, տրտմութիւն. կամ կոտորած, դառնութիւն, սպառնալիք, եւ այլն. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։ Յհ. կթ.։)
Հողմք էին անհնարինք եւ անպատումք (առ ջրհեղեղաւ). (Փիլ. իմաստն.։)
Գործ մի անհնարին է կալ ի ծառայութեան, եւ այլն. (այս ինքն անտանելի). (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
Վիրապ՝ որ անհնարին էր խորութեամբ։ Յանհնարին ի խոր վիրապն։ Աշտարակ իմն բարձր անհնարին։ Անհնարին շատութիւնք. (Ագաթ.։)
Անհնարին ծանրութիւն բեռանցն. (Յհ. կթ.։)
Անհնարին կշռութիւնք եւ ընտրութիւնք բանիցն. (Ոսկ. յհ.։)
Անհնարին հոտովք անուշիւք. (Վրք. հց. ՟Ի։)
Որոց (երկնաւորաց) գեղն անհնարին է. (Ոսկ.։)
Զանհնարին փայլումն ճառագայթիցն արգել. (Լաստ.։)
Գիտացեալ զանհնարին ուրախութիւնն. (Փարպ.։)
Ո՛վ անհնարին ահաւորութեան մարմնոյ եւ արեան Քրիստոսի. (Ոսկիփոր.։)
ՅԱՆՀՆԱՐԻՆ ՀՆԱՐՍ ՄՏԱՆԵԼ. ἁπορέω. Յանհնարս մտանել. վարանիլ. անճրկիլ.
Յիմարեսցիս, զարմանայցես, եւ յանհնարին հնարս մտանիցես. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)
ԱՆՀՆԱՐԻՆՑ. Անսովոր հոլով, իբր անհնարին իրաց.
Անհնարինցն (կամ յանհնարինցն) եւ դժուարոցն վստահ եւս պարտիս լինել. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)
ՅԱՆՀՆԱՐԻՆՍ ԿՐԹԻԼ. Անհնար լինել առ դժուարութեան. անհնարանալ.
Իբրեւ այնպիսի իրքն յանհնարինս կրթեցաւ. (Վրք. ոսկ.։)
ԱՆՀՆԱՐԻՆ. ԱՆՀՆԱՐԻՆՍ. Կարի յոյժ, մեծապէս. ծանունս. չարաչար. δεινῶς, χαλεπῶς. graviter, vehementer, aegre. փէք. գաթը. շիտտէթ իլէ.
Անհնարինս յիմարեալք եւ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 3։)
Անհնարին տրտմեցոյց զնա (գոյժն). (Փիլ. իմաստն.։)
Անհնարին շարժեցաւ ի մեծ սքանչելեացն. (Եղիշ. ՟Ը։)
Կոտորէ անհնարին զզօրս հայոց. (Խոր. ՟Բ. 22։)
Ի գլուխն անհնարի՛ն հարկանելով. (Ագաթ.։)
Անհնարին դժնդակ լինի երկրագործացն զգուշանալ. (Պիտ.։)