throne, seat, bench.
յորմէ Տախտակ. թ. պ. դախտ, դէխտ, դէհդ. Փայտակերտ նստարան. բազմոց. մահճակալ. գահաւորակ. գահոյք. գահ. աթոռ յո՛ր եւ է նիւթոյ.
Եդեալ եղեւ տախտս փղոսկրեայս, եւ արկին ի նմա անկողինս։ Մորթիկ մի փոքրիկ ի ներքոյ նորա ի տախտի։ Էր իմ եւ տախտ ոսկեղէն, եւ ի վերայ նորա անկողինս բազումս ոսկեհուռս։ Նստաւ մերձ նմա ի տախտի նորա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Ա։)
Ի միում տախտի գահուն բազմէին։ Ի նորին տախտի արկանել բազմական. (Բուզ. ՟Դ. 16. 54։)
Զայս տախտ թագաւորութեան։ Ի տախտէ եւ յաթոռոյ մինչեւ ցպնակն. (Ուռպ.։ Կանոն.։)
Բազուկս փայտից յօրինեալս ի ձեւ տախտից. (Վրդն. յանթառամն.։)
Ծովն տիբերի՝ տէ՛ր քեզ տախտ կապի, զքեզ բառնայ յուսի. (Գանձ.։)
Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ։ Յաղագս թագաւորն տախտ շինել արքունական. (Ոսկիփոր. (նոր ձ. թախտ)։)