cf. Մեծարգի.
ՄԵԾԱՐՈՅ կամ ՄԵԾԱՐՈՒ. Մեծ առնելի կամ համարելի, եւ համարեալ. յարգելի. յարգոյ. մեծարգոյ. պատկառելի. պատուական. մեծ. նազելի. պիտուական, մենծ.
Եւ այրն մովսէս մեծարոյ եղեւ յոյժ առաջի եգիպտացւոցն. (յն. մեծ եղեւ։) Ինձ յոյժ մեծարոյ եղեն բարեկամք քո աստուած. (յն. մեծացան. եբր. մեծագին եղեն). (Ել. ՟Ժ՟Ա. 3։ Սղ. ՟Ճ՟Լ՟Ը. 17։)
Մեծարոյ՝ հասարակաց հօրս վարդապետութիւն։ Մեծարոյքն եւ պատուականքն ընդ առաջ ելանեն (թագաւորին). (Սեբեր. ՟Դ. ՟Զ։)
Որ զայն քան զայս մեծարոյ համարի (յն. նախապատուէ)։ Եւ բազմաց իսկ մեծարոյ էր. (յն. պատկառելի, կամ մեծ համարեալ). (Ոսկ. մ. ՟Ա. 5. ՟Բ. 11։)
Ամենայն ուրեք՝ քան զիմաստութիւն՝ զհաւատս մեծարոյ ցուցանէ. (Ոսկ. ես. (այսինքն նախապատիւ, կամ վերագոյն։))
Այսու իմն մեծարոյ երեւին առաջնորդք քեշին՝ իւրեանց հնազանդելոցն. (Եզնիկ.։)
Մեծարոյ եւ հաւատարիմ առաջի դենշապհոյ երեւեցոյց զիս. (Փարպ.։)
Մեծարոյք մարդկան, եւ քաջահաճոյք աստուածային լինին կամաց. (Պիտ.։)
Զմեր կամս արա՛, եւ մեծարոյ առնեմք զքեզ. (Կաղանկտ.։)
Մեծարու լինել վարդապետին՝ աշակերտաց օգնականութիւն է։ Տաճարն շինուածովն մեծարու էր. (Ոսկ. կող. եւ Ոսկ. եբր.։)