but, yet, notwithstanding, however, nevertheless, though, still;
save, except, without;
— եթէ, except;
unless;
— միայն, if, provided, with the exception of, excepted, but, hesides;
if not;
— ասկայն, yet, however, nevertheless.
(որպէս թէ ի բաց առեալ, կամ բաց ի բանէ աստի) πλήν, ἕμπας, ἕμπης, ὄμως δέ tamen, verum, nihilominus, autem Սակայն. այլ սակայն. այլ. իսկ. յայսր ամենայնի վերայ. համայն. միայն, միայն թէ.
Յամենայն ծառոց ուտելով կերիցես, բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի մի՛ ուտիցէք։ Աճեցուցից զքեզ յոյժ. բայց դու զուխտ իմ պահեսցես։ Սահակաւ կոչեսցի քեզ զաւակ. բայց զորդի աղախնոյդ արարից յազգ մեծ։ Ե՛րթ, բայց զգո՛յշ լինիջիր։ Ասէ, ոչ կամիմ. բայց յետոյ զղջացաւ, եւ չոգաւ յայգին։ Ասացաւ, բայց ես ասեմ ձեզ։ Այր մի ի հազարաց գտի, բայց կին ամենեւին ոչ. եւ այլն։
Դուք անձնապուրք լինիք, բայց մեք ամենեքեան կորնչիմք. (Փարպ.։)
Ինքեան ինչ հակառակ եւ վնասակար չէ, բայց ընկերին. (Եզնիկ.։)
Ոչ եթէ ի մինն միայն մեղանչեն կամ յերկուս, բայց եւ ի բոլոր օրինադրութիւնս իւրեանց. (Մագ. ՟Ա։)
Եւ որպէս՝ Բայց միայն. բայց եթէ. եթէ ոչ. ἁλλά, πλήν, εἱ μή nisi, preterquam, tantum հապա.
Իմ ոչ էր լուեալ, բայց այսօր։ (Ոչ ոք), բայց քաղէբ։ (Ոչ ինչ առից), բայց որչափ կերան մանկտիդ։ Նշան մի՛ տացի նմա, բայց նշանն Յովնանու։ Ոչինիչ ունիմք աստ, բայց հինգ նկանակ.եւ այլն։
Ոչ մի ինչ ելս գտանել կարող եմք, բայց բողոքել թագաւորին. (Փարպ.։)
Վախճանելոյն ասել՝ երթիցե՛ս առ հարս քո՝ զի՞նչ այլ ինչ է, բայց այլ կեանս յանդիման կացուցանէ. (Փիլ. լին.։)
ԲԱՅՑ Ի նխ. cf. ԲԱՑ Ի. πλήν praeter
Բայց յինէն այլ Աստուած քեզ մի՛ լիցի. (Եզնիկ.։)
Ոչ ոք գիտաց՝ բայց ի նոցանէ յերկոցունցն. (Աթ. անտ.)
Զիա՞րդ ներհակք միաբանեսցին, բայց ի տարերց. (Սարկ. հանգ.։)
Ոչ զերիւար՝ բայց ի սանձանց, եւ ոչ զինչս եւ զմեծութիւն առանց խելաց կարօղ ոք է արգելուլ. (Ոսկիփոր.։)
ԲԱՅՑ ԱՐԴ. շ. կրկին. Այլ արդ. եւ արդ. հիմա.
Բայց արդ մնան հաւատք, յոյս, սէր.եւ այլն։
Բայց արդ յայսմհետէ այսպէս կամք են. (Փարպ.։)
Բայց արդ՝ որպէս երբեմն, նոյնպէս եւ յայսմ. (Նար.։)
ԲԱՅՑ ԵԹԷ. շ. εἱ μή nisi Բայց միայն. եթէ ոչ. բայց.
Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ի գաւառի իւրում.եւ այլն։
Ա՛յլ է եւ կրկին շաղկապ.
Բայց՝ եթէ նեղ ինչ էր ինձ, զայդչափ ոսկի այսր զի՞ բերէի. (Փարպ.։)
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ. շ. Նոյն ընդ վ. εἱ μή nisi Բայց եթէ. եթէ ոչ, այլ միայն.
Ոչ այրեաց, բայց միայն զասուր։ Չի՛ք փրկութիւն, բայց միայն (այնմ) առ որ ձգէ արքայ զոսկի գաւազանն։ Ոչ զոք եթող, բայց միայն զՊետրոս։ Ոչինչ եգիտ, բայց միայն տերեւ։ Մի՛ ինչ այնպիսի պահել նոցա՝ բայց միայն զգուշանալ.եւ այլն։
Կամ՝ Միայն թէ. μόνον tantum
Բայց միայն զորդեակդ իմ մի՛ դարձուցանիցես անդր։ Բայց միայն լո՛ւր ձայնի իմում.եւ այլն։
ԲԱՅՑ ՄԻԱՅՆ Ի. նխ. cf. ԲԱՑ Ի. πλήν praeter, excepto
Բայց միայն ի գաւազանէ տանն Յուդայ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 20։)
Բայց միայնն յերկուց գնդացն եւ ի կարմիր կօշկէ. (Խոր. ՟Բ. 44։)
Բայց միայն յայսց կառաց. (Եզնիկ.։)
Սա (նիւթն առաջին) ոչինչ է արդեօք, բայց միայն ի բանէ (մտաց). (Պղատ. տիմ.։)
ԲԱՅՑ ՍԱԿԱՅՆ. շ. կրկին. cf. բայց. սակայն. πλήν verumtamen, caeterum.
Բայց սակայն Աստուած փշրեսցէ զգլուխ թշնամեաց մերոց. (Սղ. ՟Կ՟Է. 22։)
Բայց սակայն երգեսցէ բանս, որքան զօրեսցէ. (Նար. կուս.։)
Ել եւ նա ընդ առաջ, բայց սակայն ոչ կարաց ունել զդէմ նորա. (Ագաթ.։)
Արդ թէպէտեւ ածեալ զմտաւ, բայց սակայն չկարէին հանդուրժել. (Փարպ.։)