adj.

πολυπρόσωπος, πολυειδής multiformis, diversas species habens, multifarius, multiplex, varius Բազմադէմ. բազմազան. զանազան. պէսպէս. բազմապատիկ. եւ Բազմաւորական. եւ Այլեւայլ ըստ տեղւոյն.

Մշակք բազմադիմի աշխատութեամբ վաստակոց յարդարին։ Բազմադիմի են սերմանք բարւոյն ի մարդիկ. (Յճխ.։)

Եւ քանզի բազմադիմի է նահատակութեանդ անուն, եւ նա բազմադիմի շնորհս բաշխէ ամենացուն. (Եղիշ. ՟Ա։)

Բազմադիմի էին օրհասք մահուն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Մաղթանս բազմադիմիս։ Պաղատանս բազմադիմիս. (Նար.։)

Բազմադիմի սքանչելագործութիւնք, կամ ջանք, կիրք, կամ փոփոխութիւնք, անկողինք. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։)

Հա՛յր մեր ... փրկեա՛ զմեզ. ամենայն ուրեք բազմադիմի բանիւս այսուիկ հրամայէ (Քրիստոս) վարել։ Յամենայն կողմանց առնիցէ բազմադիմի զճառն. յն. բազմաւորական բանիւ. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 19։)

adv.

Բազում օրինակաւ. բազմօրինակ. շատ կերպով.

Բազմադիմի ջանայր շիջու. ցանել զհաւատ քրիստոնէութեան։ Եւ որպիսի շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիւոյ. (Խոր. ՟Գ. 12. եւ ՟Բ. 57։)