va.

to name, to call, to denominate, to term.

ն.

ὁνομάζω, ἑπονομάζω, προσαγορεύω. nomino, cognomino, appello, nuncupo, καλέω, ἑπικαλέω, voco. Անուն դնելով յորջորջել. կոչել. կարդալ. ձայնել. մականուանել. անուն դնել՝ տալ, կանչել. ատ գօմագ. թէսմիյե էթմէք, չազըրմագ.

Անուանեաց զանուն նոցա ադամ։ Ամենայն շնչոյ կենդանւոյ զի՛նչ եւ անուանեաց ադամ Յիսուս, որ անուանեցաւ քրիստոս. եւ այլն։

Զի՞նչ զսոսա անուանեցից. (Յհ. իմ. ատ.։)

Ի՞բր անուանեցայց բանական. (Նար. ՟Ի՟Ա։)

Յանուն նորա անուանեցաւ վանանդ. (Խոր. ՟Բ. 6։)

Անուն արժանի չարութեանն անուանել ոչ գտանեմք. (սկ. յհ. ՟Ա. 2։)

Քո՛ անուանեցայց։ Հօ՛ր անուանեսցուք. (Նար. ՟Հ՟Ը. եւ ՟Ղ՟Գ։)

Յիշել զանունն. ի բերան առնուլ. կարդալ.

Ամենայն որ անուանէ զանուն տեառն. (՟Բ. Տիմ. ՟Բ. 19։)

Բնաւ եւ անուանի իսկ ի ձեզ ընդէ՞ր պոռնկութիւն. (՟Ա. Կոր. ՟Է. 1։)

Անուանի առնել. պատուասիրել. հռչակել. կարգել ի պատիւ.

Այն են տօնք տեառն, եւ նոքա անուանեալք են սուրբք, զորս անուան անուանիցէք ի տօնս նոցա. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 4։)

Զոր անուանեցին ի ժամուն իշխան տէրութեանն սիւնեաց։ Հռչակեալ անուանեցան ի զօրագլխէն եւ յամենայն գաւառին քաջք եւ զարմանալիք. (Փարպ.։)

Ի ժամանակի յորժամ անուանէր համբաւն որիգինէսի ընդ ամենայն աշխարհ։ Աբգար արքայ հեթանոսաց որ յերեւելից կողմանէ եւփրատու՝ անուանէր քաջութեամբ. (Եւս. պտմ.։)

Պիտակաբար կոչել. անուամբ եւեթ համարել.

Զանուանելով սուտ աստուածոց. (Ագաթ.։)

Ի ձեր անուանեալ սուտ վարդապետացդ։ Ի մէջ անուանեալ իշխանացն. (Փարպ.։)

Արդ է այսուհետեւ աստուած՝ անուանելով հայր բազմաց. (Կոչ. ՟Է։)

իբր Թարգմանութեամբ ասել.

Եկեղեսիա (յն., այսինքն եկեղեցի) կոչումն անուանի. (Եղիշ. յես.։)

Բեդղեէմ տուն հացի անուանի. (Կամրջ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Մականուանեմ, եցի

Յարանուանեմ, եցի

Voir tout