adj. s.

irrational;
dumb;
animal;
blockhead.

adj. s.

Որոյ չիք բան, այս ինքն բանականութիւն, եւ խօսք. անասուն. հայվան, զայրի նադըգ. ἅλογος. irrationalis, carens ratione etverbo.

Կենդանիք՝ ոմանք բանականք, եւ ոմանք անբանք գոն։ Ասելովն բանական՝ որոշեաց յանբանիցն։ Կենդանի բանաւոր, եւ կենդանի անբան։ Զանբանիցն եւ զբանաւորաց զբնութիւնս։ Ոչ երբէք բանականն յանբանումն տեսանի, եւ ոչ անբանն ի բանականումն. (Սահմ.։)

Անբանիւն զմտաւորս զգաստացուցանես։ Անբանից գազանաց դասուք. (Նար. ԿԳ. ՀԴ։)

Ճարակել անբանիւքն զանգւոցն բարութիւն։ Զայս եւ յանբան կենդանիսդ գոյ իմանալ. (Պիտ.։)

Եթէ էր երբեմն՝ որ ոչ ունէր բան, նա ուրեմն յայնժամ անբան էր. (Մագ. ՟Ե։)

Նախախնամութիւն՝ անբա՞ն է, եթէ բանական. բանական. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ոչ ոք ասիցէ յողջախոհից՝ անբան գոլ երբէք զմիտսն. քանզի ոչ երբէք եղիցի միտք, թէ ոչ ունիցի բան. (Կիւրղ. գանձ.։)

Որպէս անբանական. օտար ի բանէ. անպատճառ. անխորհուրդ. անմտական. անկարգ. անիրաւ. տգէտ. անխելք. ագըլսըզ.

Սրտմտութիւն անբան. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Զի մի՛ անբան եւ անպատճառ եղիցի. (Սահմ. ԺԹ։)

Անլուր ճշմարտութեանն սիրէ լինել անբան յամառութիւն. (Յհ. իմ. ատ։)

Անբան եւ անիրաւ փափագումն. (Շ. ամենայն չար.։)

Բանիւն առաջնորդելով՝ մի՛ ինչ անբանս գործեսցեն. (ՃՃ.։)

Մի՛ անբանս ինչ եւ անկարգս բամբասիցէք. (Ոսկ. մտթ.։)

Յաղագս անբանից արանց. (Խոր. ՟Ա. 2։)

Եւ որպէս բնական, զգայական, նիւթական, արտաքին, առանց բանաւոր մտադրութեան եղեալ.

Անբան մասունքն հակառակին կործանիլ ի մեղսն, եւ բանականն ընդդէմ դարձեալ՝ ոչ տայ թոյլ. (Լմբ. սղ.։)

Անբան առաքինութիւնք ... անբանք կոչին վասն ոչ գիտելոյ զպատճառն, թէ զիա՛րդ պարտ է ողջախոհ լինել. զի եւ յանբան կենդանիսն բնաւորեցաւ այսպիսի առաքինութիւն տեսանիլ։ Անբան արհեստք, եւ այլն. (Սահմ.։)

Ի հովուական ցպոյ եւ ի մաճակալութեան գործոյ, եւ յայլոց անբան արհեստից. (Լմբ. պտրգ.։)

Անբան կրթութեամբ վարին. (Պիտ.։)

Առանց խորհրդոյ գործ առաքինութեան անբան եւ անպտուղ անուանի։ Մարմինն աղաղակէ զանբան աղօթս. (Լմբ. սղ.։)

որպէս անխօս. անբարբառ. անշունչ. անձայն.

Անբանն (տաճար) ի բանաւորէն կառուցեալ. (Նար. ՀԴ։)

Մարդն տաճար է Աստուծոյ, եւ բանական աշխարհ ի մէջ անբան աշխարհի. (Ոսկիփոր.։)

Անբան նիւթք. (Լմբ. էր ընդ.։)

Բերանակապ եւ անբան եւս եղեալ յառաջ քան զսպանանելն. (Ագաթ.։)

Ի բարբառ ձայնի անբան բերանոյ. (Նար. խչ.։)

Անբան եւ անլեզու ոմն ... Ոչ անբան ոք, այլ՝ հռետոր եւ բանաւոր յոյժ էր նա. (Վրք. հց. ԺԵ։)

Կամ պապանձեալ. կարկեալ. համր.

Անբանս գրեթէ ի կաճառս ատենից. (Պիտ.։)

Զնոսա (զփարիսեցիս) անբանս արար. (Իգն.։)

Ետես զդեւսն, զի կային տխուրս եւ անբանս. (Վրք. հց. ԺԹ։)

Զլեզուն հատանել, անձայնս ի բաց տանել եւ անբանս. (Ածաբ. կիպր.։)

Կամ որ ինչ լինի առանց խօսից.

Ինքն մեռաւ անբան, եւ ոչ ասաց ինչ. (Վրք. հց. Ի։)

Զանազանութիւն բանական պաշտամանն, եւ անբանի. (Բրս. հց.։)

Գոյ եւ անբան պաշտօն. որպէս եւ է սէրն, եւ ողորմութիւնն, հեզութիւնն. այս ամենայն եւ սոյնպիսիքն անբան պաշտօն կոչին. (Ի գիրս խոսր.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անբանաբար

Անբանական

Անբանանամ, ացայ

Անբանաւոր, աց

Անբանութիւն, ութեան

Անբանս

Voir tout