to grind;
to pound, to reduce to powder.
ἁλέω, ἁλήθω molo Մանրել զցորեան, եւ յալիւր դարձուցանել՝ յաղօրիս կամ յերկանի. լեսուլ. էօկիւթմէք. իւյիւթմէք. դահն էթմէք.
Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Աղայր ի մի երկանս։ Եթէ եղիցին երկու՝ աղալ ի միասին. (Ես. ՟Խ՟Է. 2։ Դտ. ՟Ժ՟Զ. 21։ Մտթ. ՟Ի՟Դ. 41։ Ղկ. ՟Ժ՟Է. 35։)
Զցորեանն՝ իբրեւ չէր աղացեալ, ուտէին. (Յհ. կթ.։)
Մանրել եւ զայլ իրս իբրեւ զփոշի. լեսուլ. συγκόπτω concido, contero ծեծել, մանրցնել. մանրցնել. տէօյմէք. էզմէք. սահգ էթմէք.
Ա՛ռ դու քեզ խունկս անուշունս, եւ աղայցես ի նմանէ մանր։ Խնկով հանդերձանաց մանր աղացելով. (Ել. ՟Լ. 34. 36։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 12։)
Ոսկի մանր խարտիւ աղացեալ. (Յհ. կթ.։)
Աղացեալ աղ ցանեցին ի վերայ վիրաւորեալ մարմնոյն. (Հ. կիլիկ.։)
Մտին ջուրքն աղացեալ որթուն առ սիրտ նոցա. (Եփր. ել.։)
Նմանութեամբ՝ ծասքել, որոճել. չէյնէմէք. եւ գիշատել. եըրթմագ.
Ուղտն որոճայ զկերակուրն՝ ի վերստին աղալով եւ ծասկելով. (Փիլ. լին.։)
Զկենդանասեր մարդիկ՝ ժանեօք մանրեալ աղացեալ՝ ուտէին. (Յհ. կթ.։)