Definitions containing the research վար : 4106 results

Քնքշանք, նաց

s.

pretty ways, mincing manner, smirking, prettiness, nicety, daintiness;
caress, endearment, fondling.

· Calfa

NBHL (1)

Թէպէտ եւ կան մարմնով, այլ ոչ վարին ըստ մարմնոյ քնքշանա։ Յաղերս դառնայ այնուհետեւ, այսինքն յողոքել իմն քնքշանօք։ Առ ծնօղսն քնքշանօք է. (Եղիշ. երէց.։ Գէ. ես.։ Վրդն. ես.։)


Քշեմ, եցի

va.

to chase, to drive away or out, to expel.

· Calfa

NBHL (1)

(ի ձայնէս փը՛շ փը՛շ ). ἁναιρέω, ἁφαιρέω aufero, tollo ἁπελαύνω abigo. Վանել ի բաց վարել. եւ Յառաջ վարել. քշել, վռնտել.


Քշոց, աց

s.

fly-flap, fan;
keshotz, flabellum, ringing-instrument agitated by the deacons during the Armenian and Greek Mass.

· Calfa

NBHL (1)

ՔՇՈՑ ՔՇՈՑԱՆԻ. ῤιπίδιον flabellum, ventilationis instrumentum. Գործի քշելոյ զճանճս. ճանճավան. հովահարիչ. ... իսկ յեկեղեցւոջ Քչոց կոչին բոժոժազարդ ճօճանակք, զոր շարժեն սարկաւագունք առաջի պատարագի. եւ առ յոյնս նա եւ ի ժամ ընծայաբերութեան հովանի առնեն ի վերայ ընծայից. ըստ որում սկաւառակ քշոցաց ունի զպատկեր սերովբէից կամ քերովբէից. գոյր ասէ Գուառ երբեմն եւ առ լատինս ի վանել զճանճս կամ զմժղուկս ի խորանէ՝ նշանակաւ վանելոյ զփորձութիւնս եւ այլն. եւ ապա սկսան վարել լոկ զքշոց փետրակազմ ի փետրոյ սիրամարգի՝ ի պատարագի քահանայապետին. Թո՛ղ զի յոյնք վարէին երբեմն ի տեղի քշոցի եւ զվարշամակաս կամ զ՝ի քրտանէ թաշկինակս.


Քշտեմ, եցի

va.

to lop off, to trim, to prune;
to cut, to retrench.

· Calfa

NBHL (1)

ἑκτίλλω, ἁποκνίζω, ἁκρωτηριάζω avello, evello, mutilo, obtrunco, amputo extremitates. (լծ. հյ. քշել. թ. քէսմէք ) Ի բաց վարել հատանելով. կտրել. կորզել. քանցել. յապաւել. կոճոպել. ծայրաքաղ առնել.


Քող, ոյ, ով

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

· Calfa

NBHL (2)

Պատառեցին զքողն երեսաց նորա. քանզի քօղով վարէին յայնմ ժամանակի կաթողիկոսք. (Կիր. պտմ.։)

ՔՈՂ կամ ՔՕՂ. (լծ հյ. գաղել, գողել. սքողել. յն. քա՛լլիմա, եւ այլն) κάλυμμα velum, velamen κατακάλυμμα tegumentum, operimentum ἁποκρυβή կամ ἁποκρυφή absconsio. Պատրուակ արկեալ զերեսօք. ծածկոյթ՝ իրական կամ նմանական. վիժակ. վարագոյր. քողք (որպէս եւ մասգարտ ՝ է պարտակ, դիմակ կեղծ)


Քողաձիգ

adj. fig.

veiled-headed, wearing a veil, veiled;
coy, shy, modest, timid;
drawing the veil.

· Calfa

NBHL (1)

Որ արկանէ զիւրեւ կամ զայլով զքող, զառագաստ, զվարագոյր.


Քոյինազէն

adj.

armed by thyself.

· Calfa

NBHL (1)

Քոյին զէն երեալ. այն՝ որով դուդ վառեցար կամ վարեցար որպէս զինու. այն է խաչ քրիստոսի.


Քոյր, քեռ, քերբ, քորք, քերց

s.

sister;
nun.

· Calfa


Քուրասիրութիւն, ութեան

s.

sisterly love.

· Calfa

NBHL (1)

Խնդրէ զբարեձեւութիւնն զ ի կանանց վարս ... եւ զքուրասիրութիւն. (Բրս. ճգն.։)


Քռթենաւոր

cf. Խարազնազգեաց.

· Calfa

NBHL (1)

Թէոդորոս քռթենաւոր, վարդապետ իմատասիրին յովաննու, որ եւ խարազն ի ներքոյ զգենոյր. (Հ. ապր. ՟Ժ՟Է.։)


Քռի, քռիք, քռեաց

adj.

fetid, stinking.

· Calfa

NBHL (1)

Որպէս ռմկ. քու՛ռ. այսինքն զազրահոտ. Վարազաց քռիոց վարարեալ ... իգամոլեացն ... Զնոցայն տեսանելով քռեացն քօչումն. (Մագ. ՟Հ՟Դ։)


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զհին արուեստի վարժիւք զքսակ մտաց սրտի մաքրեցին. (Նար. խչ.։)


Քսանեքեան

adj.

cf. Քսանեքին.

· Calfa

NBHL (1)

Ընդ քսանեսին եղընգունս ձեռանցն եւ ոտիցն սրեալ եղնգունս վարել. (Ճ. ՟Բ.։)


Քսանեքին, եցունց

s.

all the twenty.

· Calfa

NBHL (1)

Ընդ քսանեսին եղընգունս ձեռանցն եւ ոտիցն սրեալ եղնգունս վարել. (Ճ. ՟Բ.։)


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

· Calfa

NBHL (1)

Չափ առաջնորդ չափոց՝ քսեստ. (որ ըստ այլեւայլ տեղեաց պէսպէս վարի) (Շիր. չափ եւ կշռ.։)


Քրիստոնեայ, էի, ից

adj. s. christian.

· Calfa

NBHL (1)

Կամ իբր Քրիստոսական. քիստոնէական. Զոր քրիստոնեայ կրօնիւք վարժեալ. (Շ. վիպ.։)


Քրիստոնէաբար

adv.

like a christian, christianly;
— կեալ, to live, to lead a life worthy of a christian.

· Calfa


Քրիստոնէութիւն, ութեան

s.

christianism, christianity;
christendom.

· Calfa

NBHL (1)

Թերի է քիստոնէութենէ, զի ոչ քրիստոս ի նմա բնակի, եւ ոչ նա ի քրիստոս. Ըստ քիստոնէութեան եւ գործքն վկայեսցեն. Շիջուցանել զհաւատ քիստոնէութեան։ Գնալ ամենայն կարգաւորութեամբ վարուց քիստոնէութեան. (Մանդ. ՟Ա։ Սարգ. ՟ա. պ. ՟Ե։ Խոր. ՟Գ. 13։ Սարկ. աղ.։)


Քրիստոսազարդ

adj.

adorned by J.-C.

· Calfa

NBHL (1)

Ի սուրբ սիոն ի քրիստոսազարդ սեղանն ջուր բղխեաց վերուստ ի վայր։ Աստուածածիր եւ քրիստոսազարդն վարդապետութեան. (Անյաղթ բարձր.։ Ճ. ՟Գ.։ Անան. եկեղ։)


Քրիստոսահաճոյ

adj.

pleasing or agreeable to J.-C.

· Calfa

NBHL (1)

Շինեալ զվարս բարիս քրիստոսահաճոյս՝ ոսկի ընդ արծաթ. (Նար. մծբ.։)


Քրիստոսաշահ

adj.

simoniacal.

· Calfa

NBHL (1)

χριστέμπορος q.d. christi institor, qui christum et ejus doctrinam quaestui habet. Որ շահավաճառ համարի զքրիստոս, կամ ի մարմնաւոր շահ իւր վարէ զքրիստոսի խորհուրդս.


Քրիստոսապատում

adj.

narrated or taught by J.-C.

· Calfa

NBHL (1)

Քրիստոսապատում վարդապետութեամբ։ Եւ ոչ քրիստոսապատում աւետարանին վարդապետութեամբ կամին համեստանալ. (Ճ. ՟Ա.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Քրիստոսասէր, սիրաց

adj.

fond of J.-C., loving J.-C, devout, pious.

· Calfa

NBHL (1)

Ի մէջ քրիստոսասիրաց զքրիստոսէ խոստացայ ճառել. զի եւ եւս ըստ իմում չափու քրիստոսասէր եմ։ Առն քրիստոսասիրի։ Որ քրիստոսասիրացն յայտնելոց է։ քրիստոսասէր զօրաց եւ զօրապետաց։ Կեղծաւորին լինել քրիստոսասէրք։ Զմիմեանս ատեն, եւ քրիստոսասէրք այնու զանձին վարկանին. (Սեբեր. ՟Ա. Կորիւն.։ Սարգ. Շար.։ Կոչ. ՟Զ։ Լմբ. սղ.։)


Քրտնալի

cf. Քրտնալից.

· Calfa


Քրտնալիր

cf. Քրտնալից.

· Calfa


Քրտնալից

adj.

full of sweat, in a profuse perspiration.

· Calfa


Քօշումն, ման

s.

leap of a wild beast on its prey.

· Calfa

NBHL (1)

Զնոցայն (զվարազացն) տեսանելով քռեացն քօշումն (ի խառնս). (Մագ. ՟Դ։)


Օ (o)

s.

"the thirty seventh letter of the alphabet, the eighth of the vowels. It was introduced in the Armenian alphabet towards the end of the XIIth century to facilitate or distinguish the two different pronunciations of the syllable աւ, which is generally pronounced ""av"" when followed by a vowel, as աւետարան;
on the contrary, when followed by a consonant, it is pronounced like the English ""o"", as աւգնեմ, աւրհնեմ, աւրէնք."

· Calfa

NBHL (1)

Բայց իմաստունք անգամ ստէպ վարանէին եւ ցարդ եւս վարանին, թէ ուր դնի ըստ հին գրչութեան, Աւնան, Սաւսան, Սաւսակիմ, Լաւոդէ, եւ այլն, արդեօք իբր աու՞ վերծանելի իցէ, եթէ իբր օ՛. զոր դիւրին է որոշեալ՝ հայելով յայլ լեզուս. զի հիշելի է ըստ նոցա, անուան, սօսան, սուսակիմ, լօոդէ, եւ այլն։ Որպէս եւ վիպակ սովորութեամբ գրեալքն կամ իբր ռամկօրէն հիշեաւ արտաբերեալքն՝ օգոստոս, աւրեղիոս, պաւղոս եւ այլն։ Եւ չեն ինչ զարմանք. զի եւ իտալացիք՝ որոց լեզուն է ռամկականն լատինականի, ասեն օ՛ռօ, կօտէ՛րէ, բա՛օլո կամ բօ՛լօ, ուտիռէ կամ օտի՛ռէ. փոխանակ լատին ձայնիցս՝ աւռում, կաւտէ՛րէ, բաւլուս, աւտի՛րէ, եւ այլն։


Օգնական, ի, աց

adj. s.

aiding, assisting, helping, auxiliary;
aid, helper, assistant, adjutant, coadjutor, colleague;
— զորք, auxiliary forces, reinforcements, auxiliaries;
— լինել, to help, to aid, to give help to, to succour;
— լինել միմեանց, to help one another;
— իւր առնուլ, to profit by, to avail oneself of զխաւար — առեալ, under cover or favour of the darkness.

· Calfa

NBHL (1)

Երկչոտութեամբն օգնականաւ վարեսցիս (ի նմանութեան). (Ածաբ. մկրտ.։)


Օգնականութիւն, ութեան

s.

cf. Օգնութիւն;
alliance, league cooperation, collaboration.

· Calfa


Օգնեմ, եցի

va.

to aid, to succour, to assist, to second, to back;
to be good for, to serve, to favour, to sustain;
— միմեանց, to help one another.

· Calfa


Օգուտ, օգտի

s. adj.

utility, profit, interest, advantage, emolument, gain, lucre;
useful, advantageous;
great, much;
v. imp. — or յ— է, օգտի է, են, it is good for, it is useful, profitable;
գտանել զ— իւր, to find one's interest;
— քաղել, to derive or reap benefit from;
— լինել, to be useful, advantageous, to serve;
յ— արկանել, յ—ի կիր or ի վար արկանել, յ— անձին վարել, յ— իւր շրջել, առնուլ, to profit by, to avail oneself of, to turn to account, to turn to the best account;
յաչս դնել զամենայն ի շահ օգտի անձին, to sacrifice all to one's interest;
վասն օգտի քո է, յ— քոյին է, it is for your good, for your interest;
զ— ժամս աւուրն, the greater part of the day;
cf. Շահ.

· Calfa


Օգտաբեր

adj.

profitable, useful, lucrative, fruitful.

· Calfa

NBHL (1)

Մեծ օգտաբեր աշխարհիս հայոց գիւտիս այսորիկ։ Զօգտաբեր հրահանգս մանկանցն։ Զզանազան օգտաբեր խրատուց վարդապետութիւնս։ Զարմանալիս համարել զերկոցունց օգտաբերացս բնութիւն։ Օգտաբեր յարգիս եւ յապառնիս. (Փարպ.։ Պիտ.։ Խոր.։)


Օգտակար

adj.

useful, profitable, advantageous, favorable.

· Calfa

NBHL (1)

Որ զվարդապետ եւ զօգտակարանձն սպանանէ, այլ այնքան որքան կենդանին էր՝ կարէր կենդանագործել ի ձեռն բանին. (Բաբիղ. յհ. մկ.։)


Օգտեցուցանեմ, ուցի

va.

to interest, to give an interest, to advantage, to profit, to benefit, to improve.

· Calfa

NBHL (1)

Վարդապետք վարժեալ, զգիրըս թարգմանեալ, զայիս օգտեցուցեալ. (Գանձ.։)


Օդագնաց

adj.

traversing, moving, flying in the air.

· Calfa

NBHL (2)

Ձիոց երկուց լեալ թեթեւ առաւել քան զպիդասոս երագութեամբ անբաւ, զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին։ Երիվարս իբրեւ օդագնացս իմն. (Խոր. ՟Բ. 59։ Յհ. կթ.։)

տեսեալ զօդագնաց նաւավարն փութալով՝ ի նաւահանգիստն՝ զերկիրս բանայ նմա. (Ճ. ՟Ժ.։)


Օդապար

adj.

floating, flying through the air.

· Calfa

NBHL (2)

Ընդ արծուոյ եւ ընդ բազէի օդապարիկ լինիցի։ Նոյնք ի յօդս օդապարիկք։ Թեւքն զմարմին թռչնոյ օդապարիկ առնէ։ Թռչունն կերակրոյն ցան կութեամբ ի վարմն յօդապարիկ լինելոյն ըմբռնի։ Բոյն է օդապարիկ մտաց մեր յերկային յարկին. (Խոսր.։ Շ. միշտ էիդ.։ Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Իբր օդապարիկ իմն երիվար։ Երիվարս օդապարիկս. (Յհ. կթ.։)


Օդապարիկ

s.

cf. Օդապար;
balloon, air-balloon or aerostatic-balloon.

· Calfa

NBHL (2)

Ընդ արծուոյ եւ ընդ բազէի օդապարիկ լինիցի։ Նոյնք ի յօդս օդապարիկք։ Թեւքն զմարմին թռչնոյ օդապարիկ առնէ։ Թռչունն կերակրոյն ցան կութեամբ ի վարմն յօդապարիկ լինելոյն ըմբռնի։ Բոյն է օդապարիկ մտաց մեր յերկային յարկին. (Խոսր.։ Շ. միշտ էիդ.։ Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)

Իբր օդապարիկ իմն երիվար։ Երիվարս օդապարիկս. (Յհ. կթ.։)


Օժիտ, ժտից, ժտաց

s.

marriage-portion, dowry, endowment;
gift, present.

· Calfa

NBHL (2)

Յաճախեցէք յոյժ զվարձանս եւ զօժիտս (յն. (մի բառ). Ծն. ՟Լ՟Դ. 12։)

ՕԺԻՏ. φερνή dos, munos, donum. գրի եւ ՈՒԺԻՏ, ՈԺԻՏ. ուղերձ. ձիրք. որպէս վարձանք, պաշտատական.


Օձաձեւ

adj. s.

snake-shaped, snaky;
full of turnings & windings, going or running winding about, zigzag, crankling;
zigzag, crankle.

· Calfa


Օձտեմ, եցի

va. vn.

to divide, to disunite, to separate, to detach, to sever, to part, to distract, to divert from;
to dissipate, to disperse, to scatter;
to sow discord or strife;
to tear, to lacerate;
to be divided, dissipated, to dissent.

· Calfa

NBHL (7)

Որ օցտէ ի ճշմարտութենէ, այսինքն վարատէ. (Պիտառ.։)

Անգառագեղ գազանացն մի՛ եղիցի վարատել օձտել զգաստութիւն հօտի տեառն. (Յհ. կթ.։)

Զի մի՛ օցտեսցի վարպետութիւն սեռին եւ տեսակին ի միմեանց. (Անյաղթ պորփ.։)

Երբեմն սայթաքին, երբեմն օձտեն (երիվարք կառաց)։ Հիւղն խառնիխուռն օձտելով երթեւեկէր. (Եզնիկ.։)

Երիվար արքունի է լեզուդ. (եթէ ընդարձակերասանակ թողուցուս օցտել) (յն. բերիլ), եւ խայտեալ, սատանայի եւ դիւաց հեծանելիք լինիցին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Օցտօղ, չէ՛ օձ, այլ՝ վարատօղ եւ խրամատօղ իբրեւ զգայլ. (Արիստակ. գրչ.)

ՕՁՏԵՄ կամ ՕՑՏԵՄ. διασπάω divello, discerpo, dissipo διακόπτω discindo, disseco, dirimo καταλύω dissolvo. գրի եւ ՈՑՏԵԼ. (լծ. ոստուցանել. ցտել. Յօշոտել, զօձեաց քարշել. եւ հեստել) Քեցել. սարտուցանել. ճեղքել. որոշել յըկերաց. ցրել. վարատել. պառակտել. հրապուրել. հատանել. կր. հեստել, եւ այլն. դուրս քաշել, քաշքշել, ցրուել, ըստ Հին բռ. ճքճքել.


Օճան, ի

s.

assistance, favour, protection, goodness, grace;
առնուլ —, to gain one's cause.

· Calfa

NBHL (1)

Այսպէս բազում աշխատասիրութեամբ վարեալ վասն աշխարհին բարեաց օճան ինչ գտանելոյ։ Օճան բարւոյ յայնմ հետէ ոչ եւս ումեք հասցէ գտանել. (Ագաթ.։ Արծր. ՟Գ. 2։)


Օտար, աց

adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

· Calfa

NBHL (1)

Օտա՛ր եմ ամենայն բարի վարուց. (ՃՃ.։)


Օտարաբար

adv.

strangely;
like a stranger.

· Calfa

NBHL (1)

Իսկ յայլոցն, որ ինչ եւ բացատրեսցէ ոք, օտարաբար նովաւ եւ այլապէս ի միմիանց վարիմք. (Յհ. իմ. ատ.։)


Օտարակալութիւն, ութեան

s.

foreign yoke.

· Calfa

NBHL (1)

Յետ նորա վարազդատ ի նմին թագաւորութեանն տոհմէ. որ ապա օտարակալութիւն. (Եզնիկ երէց.։)


Օտարահալածութիւն, ութեան

s.

inhospitaly.

· Calfa

NBHL (1)

Օտարահալածութեամբն վարելով, եւ եղանակօք՝ որ են յանդգունք. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)


Օտարացուցանեմ, ուցի

va.

to alienate, to estrange;
to alienate from affection, to disaffect, to avert, to turn aside or away, to detach, to wean;
— յիւրմէ աշխարհէ, to send from home, to remove, to send abroad, to expatriate.

· Calfa

NBHL (1)

Օտարացուցանել զմեզ յաշխարհէ, կամ նորաձեւութեամբ զվարսն, կամ ի պատուիրանացն աստուծոյ, կամ ի հաւատոց, կամ ի կենաց աստի. (Բրս. հց.։ Նիւս. կուս.։ Խոսր.։ Ղեւոնդ.։ Վրդն. ծն.։)


Օտարուսումն, ման

adj.

following, holding or teaching new or strange doctrine.

· Calfa

NBHL (1)

Ուսուցիչ օտար վարդապետութեան. Պատուէր տացես ոմանց չլինել օտարուսմունս. (՟Ա. Տիմ. ՟Ա. 3.) յն. բայիւ, ἐτεροδιδασκαλέω.


Օրէնսուսոյց

s. adj.

professor of jurisprudence, legist, lawyer;
legislative, instructive.

· Calfa

NBHL (2)

Եւ իբր Ուսուցչական. վարդապետական.

νομοδιδάσκαλος legis doctor. Ուսուցիչ եւ վարժապետ օրինաց. օրինաց վարդապետ. Գամազիէլ՝ օրէնսուսոյց վարդապետացն մատնեցաւ։ Զքահանայապետսն եւ զօրէնսուսոյցսն. (Ագաթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)


Օրինադիր, դրաց

cf. Օրէնսդիր.

· Calfa

NBHL (1)

Կամեցան զանձինս իւրեանց ունել օրինադիր վարդապետս։ Կայցեն դպիրք օրինադիրքն ժողովրդեանն. (Եփր. աւետար. եւ Եփր. թուոց.։)