ՔՐԻՍՏՈՆԵԱՅ գրի եւ ՔՐԻՍՏՈՎՆԵԱՅ ՔՐԻՍՏՈՆԱՅ. որմէ ռմկ. քրիստոնէ. յն. խրիսդիանո՛ս. (ի խրիսդօ՛ս. հյց. խրիսդօ՛ն ). χριστιανός christianus. Քրիստոսեան. աշակերտ եւ հետեւօղ Քրիստոսի. որ դաւանի զքրիստոս աստուած. քրիսդիան, մեսիհի. (որպէս եւ իսավի, յիսուսեան. նասրանի ՝ նազովրեան)
Անուանել նախ յանտիոք զաշակերտեալսն՝ քրիստոնեայս։ Փոքու իմն հաւանեցուցանես զիս լինել քրիստոնեայ։ Իբրեւ զքրիստոնեայ։ (Գծ. ՟Ժ՟Ա. 26։ ՟Ի՟Զ. 28։ ՟Ա. Պետ. ՟Դ 16։)
Պարտ է մեզ ոչ միայն անուամբ կոչեալ քրիստոնեայ, այլ գործովք։ Ոչ միայն քրիստոնեայք, այլեւ հեթանոսք եւ մոգք գիտեն։ Օծ եւ զմեզ, եւ օծեալս արար, եւ քրիստոնեայս արար եւ անուանեաց. (Ածազգ. ՟Դ։ Եզնիկ.։ Խոսր.։)
Եւ ոչ նըւազ ի դրժանաց, ի սուտանոն քրիստոնէաց (այսինքն քրիստոնէից). (Շ. խոստ.։)
Լինի աշխարհ քրիստոնէաց՝ յանչափ յանբաւ բարեաց լըցած. (Շ. եդես.։)
Կամ իբր Քրիստոսական. քիստոնէական. Զոր քրիստոնեայ կրօնիւք վարժեալ. (Շ. վիպ.։)
• , ի հլ. (գրուած նաև քը-րիստովնեայ, քրիստոնայ) «Քրիստոսի հա-ւատառոռ» ՍԳր. Լաբուբ. 44. Եզն. որից քրիստոնէութիւն Եզն. Եւս. պտմ. քրիստո-նէաբար Եւս. պտմ. քրիստոնէական Ոսկ. յհ. ա. 31. ճակաքրիստոնէական (նոր բառ) են։
• -Յն. Ջριστός (բուն նշ. «օծեալ») անուան հյց. Ἀριστὸν «զՔրիստոս» ձևից՝ հյ. -եայ մասնիկով կազմուած, ինչպէս և հրեայ։ Հմմտ. նախորդը։-Հիւբշ. 389։
• Տաթև. ձմ. ը և ճ հայերէնով մեկնում է «Քրիստոս ի նա կամ զՔրիստոս ունի նա»։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։
• ԳՒՌ.-Ջղ. քրիստոնյա, Ննխ. քրիստօնյա, Պլ. Սեբ. Սչ. քրիսդօնյա, Մրղ. Սլմ. քիրիս-տօնյա, Ալշ. Ախց. Երև. Կր. Շմ. Տփ. քրիս-տօնա, Ղրբ. քիրիստօ՛նա, Ասլ. քրիսդընյա, Մկ. ք'ըրիստունյա, որոնք բոլոր նշանակում են «կրօնով քրիստոնեայ», և գործածւում են յատկապէս հայ բառի յարադրութեամբ՝ հայ-քրիստոնեայ. իսկ Անտ. քիստինէ, Սվեդ. քիսդինիգ նշանակում են «հայ», ո-րից և Անտ. քիստինիւօկ «հայերէն»։ Վեր-ջին առման համար հմմտ. նաև գւռ. իտալ. krištianu, գւռ. ֆրանս. chrétien «մարդ», ալբան. greštera «մարդիկ», ռուս. креcть-внинъ «ռիւղացի», հին ռուս. նաև «մարդ», տերբ. hrišcanin «սերբ» (Berneker 634-5),
• ՓՈԽ.-Ուտ. քշտօն «քրիստոնեայ» և յատ-կապես «ուտէացի կամ հայ»։