Bamah, high place.
· Calfa
Բառ. երեմ. մեկնում է «քար՝ որոյ երկիր պագանէին, կռոց տուն, բաղանիք, ւուացման տեղ»։ Առաջին իմաստով ան-շուշտ հասկանում է եբր. [hebrew word] eben, արամ. [hebrew word] abna, ասոր. [syriac word] abnā «ժայռ, քար», որ սակայն բնագրում չը-կայ։ Նորերից բառս գիտե միայն ԱԲ՝ իբր եբրայեցերէն։
monk, friar;
— լինել, to turn or become monk.
· Calfa
, ի հլ. «վանական, կուսակրոն կրոնաւոր» կոչ. ժդ. Բուզ. Զ. 16. ածանցման մէջ երևում է երկու ձևով. բուն ձևից՝ առե-ղայակերպ Ճառընտ. աբեղայութիւն Լմբ. պտրգ. աբեղայական Մարթին. կրճատմամբ աբեղաթաղ Մաշտ. աբեղութիւն Լմբ. մատ. էջ 47։ Յետնաբար եղած է հաբեղայ Վրք. հց. ժե (այսպէս գրուած նաև կոչ. 290). կրճատ՝ աբեղ Դրնղ. 343. յետին և յարմա-րեալ ձև է խաբեղայ «վատ աբեղայ, խաբե-բայ աբեղայ» (ինչպես ունինք չքահանալ). Խաբեղայն և ո՛չ աբեղայն. Ո՞ւր է խաբեղայն Մարինոս. Յայսմ հմմտ. խաբ եղար և ո՛չ կրոնաւոր. Լմբ. մատ. էջ 48։
early-rising, diligent.
· Calfa
Ունինք նաև գնչ. aкan «հիմայ», aкana «անմիջապէս», aкanaк «մի րոպէ», aкano «րոպէապէս» (տե՛ս Vaillant, cram. Dial. et voc. des Bohémiens Paris 1868, էջ 94), որոնք սակայն պատահական նմանութիւն ունին։
bob-tailed;
docked, tailless.
· Calfa
= արաբ. [arabic word] 'aqd «կապ, պսակ, մանե-ակ», [arabic word] 'uqda «կապ, հանգոյց», յգ. [arabic word] *uoad, 'əqd «կապեր, հանգոյցներ»։ Աճ.
tail.
· Calfa
(-ւոյ, եաւ, ւով) «պոչ» (յատկապէս մաղաւօր տեսակը, ինչ. ձիու, եզան ևն, բայց ս՛չ ոչխարի, շան, ձկան, թռչունի, օձի ևն)։ Բուռ Գ. 6. Յայտ. Թ. 10, 19. որից ագևոր Խոր. աշխ. ագետակ Վստկ. ագատ Ոսկիփ. կարճա-գի Պտմ. աղեքս. նոր գրականի մէջ ագեվաց «կենգուրու անասունը».-ըստ. Տաթև. հարց. 371 ագատ «անդամը կտրած», որից երևում է թէ ագի նշանակում էր նաև «առ-նի», ինչպէս է և պոչ։
a small medlar.
· Calfa
(որ և ալուճ) «մի տեսակ վայրի պտուղ է ֆր. azerole» Վստկ. 155, որից ալոճի «նոյնի ծառը. ֆր. azεrolier» Բժ»։
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]
cf. Աղխ. Ah ! Alas !
· Calfa
. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։
acacia.
· Calfa
= արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։
illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.
· Calfa
, ի հլ. «հիւանդութիւն» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. որից ախտաբեկ Ոսկ. Փիլ. ախտա-բեր Կոչ. ախտահալած Ագաթ. ախտաժէտ ՍԳր. ախտանալ ՍԳր. ժանտախտ Ոսկ. յհ բ. 11. չարախտավոր Ագաթ. ախտացոյց (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. ախտաքաղ «հիւանդութիւնները ջնջող» Սա-սըն. 65 (սխալ տպուած աղտաքաղ). նոր զրականի մէջ բազմաթիւ բժշկական բա-ռեր. ինչ. թոքախտ, այտուցախտ, գեղ-ձախտ, հնդախտ, շաքարախտ, ծովախտ, շնախտ, շնախտաբոյժ, ախտանիշ, ախ-տաբան, ախտաբանական, ախտաբանու-թիւն, ախտահանել, ախտահանիչ, ախտահա-նութիւն ևն։ Հետևելով յն. παϑος բառին. ախտ նշանակում է նաև «կիրք, ներքին բեր-մունք, մոլութիւն» Սեբեր. Ժղ. զ. 2. Խոր. Փիլ. Նիւս. (այս իմաստով գործածական է յատկապէս նոր գրականում՝ իբրև առանձևն բառ). որից ախտակիր Սարկ. Շար. ախտա-կըրիլ Շար. Սարգ. Աթ. համբ. Նար. ախտա-կըցիլ «կարեկցիլ, գթալ» Խոր. Լմբ. ախտա-կըցութիւն «գութ, կարեկցութիւն» Աթ. Ածաբ. Շնորհ.-ԱԲ ունի ապախտ տեղիք «սրբազան վայրեր» բառը, որ ապախտ «ապերախտ» բառի հետ գործ չունի և կազմուած է ախտ բառից՝ ապ բացասականով։
coal;
charcoal.
· Calfa
Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։
involuntarily;
by force, with regret, reluctantly;
եթէ կամաւ, եթէ ակամայ, willing or unwilling.
· Calfa
= պհլ. akamak «անվճռական», պազ. akäm «ակամայ», սանս. akäma «ակամայ, չուզելով». հայ բառը անշուշտ իրանեան փո-խառութիւն է՝ ա բացասականի պատճառով. բնիկ հայ կերպարանքի տակ պիտի լինէր անկամ։ Տե՛ս և կամք։-Հիւբշ. 164
involuntary;
forced, constrained.
· Calfa
= պհլ. akamak «անվճռական», պազ. akäm «ակամայ», սանս. akäma «ակամայ, չուզելով». հայ բառը անշուշտ իրանեան փո-խառութիւն է՝ ա բացասականի պատճառով. բնիկ հայ կերպարանքի տակ պիտի լինէր անկամ։ Տե՛ս և կամք։-Հիւբշ. 164
agate;
boat, skiff.
· Calfa
«սակաւ». գիտէ միայն Բառ. եռեմ. էջ 9, որ և էջ 96 դնում է հյց. զակատ «զփոքր»։
s. bot. thistle.
· Calfa
«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։
= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.
oh! ha!
· Calfa
, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։
fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.
· Calfa
, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։
great coat, surtout, cloak, mantle, gown.
· Calfa
-Յն. ἀναβολή. ἀναβὸλαιον, ἀνάλαβος «մի տեսակ վերարկու». բաղկանում է երկու կտոր կերպասից, որ ձգում են ուսի վրայ, մէկը դէպի աջ և միւսը դէպի կռնակը. ստու-գաբանօրէն նշանակում է բուն «վրան ձը-գած» (ἀνα «վրայ» + βάλλω «նետել, ձգել». բառերից), կամ որ նոյն է՝ «վերարկու»։ Յոյնից է փոխառնուած նաև ասոր. [arabic word] anālābon «կրօնաւորի վերարկու»։-Հիւբշ. 339։
herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.
· Calfa
, ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «կանաչեղէն, խոտեղէն» ՍԳր. Եզն. Փարպ. (յետնաբար նաև «ճակնդեղ կամ բա-զուկ»), որից՝ բանջարիկ Ոսկ. եփես. և ա. տիմ. խառնաբանջար Եւս. պտմ. 689. բան-ջարաճաշակ «բուսակեր» Ագաթ. բանջարա-ճաշակութիւն Կորիւն. բանջարեղէն Առակ. ժե. 17. բանջարակեր Վրք. հց. բանջարանոց Վրք. հց. ևն։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. բ'անջար, Ոզմ. բ'mնջmր, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պmնջmր, Ննխ. փանջար «մի տեսակ բոյս է. ռուս. лабада», Տիգ. փmնջmր, Ղրբ. պէ՛նջmր, Հմշ. պօնջար. «մի տեսակ բաց կաղամբ», Զթ. բ'էնջօյ, բ'էնջօր, Հճ. բ'էնջոյ. Ասլ. բի՛նջmր. բոլորն էլ ընդհանուր կամ մասնաւոր խոտաբոյսի անուն։ Նոր ռառես են բանջարամայր, բանջարաքաղ, բանջա-րաքոլ, բանջարբսուկ, բանջարքաղի, բան-ջըրւր ևն։
horse hair, mane.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։
cf. Արքայիկ՞՞՞օձ.
· Calfa
«մե տեսակ օձ, որի համար հներն ասում էին թէ մահացու հայեացք ունի» Ոսկ. ես. 153. Եզն. յետնաբար ունինք վասիլիսկոյ (փխ. 'վասի-լիսկոս) Վրք. հց. վասիլիսքոս Հայել. 178.
usher, porter.
· Calfa
Ուղիղ մեկնեցին Պատկ. Maтepiaль 1, էջ 8 և Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 128-9։ Հիւնք. բարակ «որսական շուն» բա-ռից։
s. mus. cithern.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տեսակ թելաւոր նուագարա-նի». մէկ անգամ ունի Ուռհ. տպ. էջմ. էջ 79։
= Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։
s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.
· Calfa
, ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։
ՓՈԽ (borrowing) Լազ. bardi «խոտի դէզ», քրդ. [arabic word] part «բարդ, 30 խուրձ». (Justi, Dict. Kurde այս բառի հետ նոյն է դնում նաև վրաց. φარდი փարդի «մաս, զոյգ», որ սակայն այստեղ գործ չունի)։
cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։
s. bot. southernwood.
· Calfa
«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։
consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.
· Calfa
, ի-ա հլ. «մեծ իշ-խան, կուսակալ» Ագաթ. Փարպ. Խոր. «հիւ-պատոս» Ոսկ. եբր. «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 94). որից փոխանակ բղեշխի «փոխ-հիւպատոս» ՍԳր. կամ բդեշ-խափոխ Անկ. գիրք նոր կտ. էջ 381. բդեշ-խութիւն Խոր. Մագ. գրուած է նաև բդիշխ։
turpentine.
· Calfa
«մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։
s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.
· Calfa
«մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։
= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.
beaver, civet, civet-cat.
· Calfa
ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։
azure, bright blue.
· Calfa
«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։
loaf;
cake, bun.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։
ԳՒՌ (dialectal) Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.
ՓՈԽ (borrowing) Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։
pot, earthen vessel.
· Calfa
= Պրս. [arabic word] balūk «է տեսակ իմն կըթ-ղայի՝ որով ըմպեն զգինի», [arabic word] barx «անօթք գինւոյ և գործիք բազմականի»։
luxurious, lascivious, lewd, lecherous.
· Calfa
= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։
adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.
· Calfa
= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։
cantharides.
· Calfa
, ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։
s. bot. gentian.
· Calfa
, որ և բոգի, բոք «մի տեսակ լեռնային բոյս է. օձի սխտոր. լտ. gentiana» Գա-ոիան։
appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.
· Calfa
Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 207 ողոք բառիցբ բացասականով։ ՆՀԲ սաստ-կականն ձայնիս ողոք. լծ. և յն. βօή «ճիչ, աղաղակ»։-Բ մասնիկով ողոքել բայից հանում են նաև էմին, Հայ. քե-րակ. 1846, էջ 38, Տէրվ. Նախալ. 63, Գազանճեան, Արևել. մամ. 1902, 76 և Հիւնք։-Տէրվ. Altarm. 10 յն. φη-μί և լտ. loqu-i «ասել, խօսիլ» բառերից բար-դուած՝ իբր կրկնական։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 քննադատելով այս վերջինը, առում է. «լեզուաբանութեան առաջին ռարն է»։-Meillet MSL 11, 391 իբր բնաձայն համեմատում է անգլսք. bel-lan «գոչել», հրգ. bellan «հաջել», հիսլ. be'ja «մռնչել», յն. φλοϊσβος «ժխոր». φλύος «շատախօսութիւն». φλύαρος «դա-տարկաբան, շատախօս», φλύας «խեղ-կատակութիւն» ևն ձևերի հետ։ (Boi-sacq 1032 և 1030 և Walde 301 այս բառերը կցում են յն. φλέω=լտ. fluo
company, body, assembly;
—ք, Pleiades.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Մառ. Teкcтt и paac. հտ. IV յաւել. հյ. բոյլք բառից փոխառեալ է դնում վրաց. ბოლუკი բոլուքի «cонмы, խումբ, ամբոխ, բազմութիւն», որ սակայն լալտ-նապէս թրք. [arabic word] bölūk «խումբ, զումար-տակ» բառն է, ինչպէս ունի և Չուբինով 113, և բնաւ կապ չունի հյ. բոյլ, բոյլք բառի հետ.
nag.
· Calfa
= Վրաց. ბაჩა-ცხენი բաչա-ցխենի «փոք-րահասակ ձի, малороcлая лошаль-ино-xодец, nонн» (Չուբինով, էջ 100)։-Աճ.
hornet, drone.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. բօռ (որից բոռաճանճ), Ակն. բ'օռ-մէղու, Ալշ. Մշ. բօռեխ, Գնձ. պիւռ, Ղրբ. կէօռնը, պիւռնը «ձի ու տաւար խայթող մի տեսակ մեծ, սև ճանճ»։
nitre, borax;
հանք —ի, vein of nitre.
· Calfa
, ի-ա հլ. (գրուած է նաև բուրակ, բաւրակ, բօրակ, բարակ) «մի տեսակ հան-քային նիւթ. լտ. nitrum» Երեմ. բ. 22. Ա-գաթ. 106. Եղիշ. հյր. մեր 199. Վրք. հց. Բ. 323. Ճառընտ. Մխ. դտ. Գաղիան, նոր բա-ռեր են հայբորակ, աղբորակ, բորակածին։
blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.
· Calfa
օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։
«անստոյգ մի բոյս». մէկ անգամ յի-շել է Բժշ. առանց բացատրութեան, ըստ Հայ-բուսակ § 379։
aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.
· Calfa
«Չինաստանի մի տեսակ հա-մեմեղէն կամ խնկեղէն» Խոր. աշխ. 61ճ. ուրիշ տեղ չէ գործածուած։
wick, match.
· Calfa
, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։
pyramid;
tower.
· Calfa
, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։
rice;
prince.
· Calfa
= Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։
sorrowful news.
· Calfa
Տէրվ. Նախալ. 66բ բացասականով՝ աւ արմատից. հմմտ. աւետել, աւաղ, լտ. ovare, յն. αῦω, սանս. av։ Հիւնք, փոթորիկ բառից։ Գաղանճեան, Արև. մամ. 1902, էջ 75բ մասնիկով աւետել բայից։
s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.
· Calfa
«մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։
Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] γaff «չորացած առւոյտի տերև», [arabic word] γāf «շատ համեղ պըտ-ղով մի տեսակ ծառ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 821)։
ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։
s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.
· Calfa
, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։
ՓՈԽ (borrowing) Թրք. gez «մի տեսակ փուշ. spina hirci» (ըստ ՀԲուս. § 393, որ այուստ ծա-նօթ չէ ինձ. չունի նաև Будaговъ)։
«մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։
sort of aromatic gum.
· Calfa
«մի տեսակ հնդկական խնկեղեն» Խոր. աշխ. (Սուքրիի հրատ. ունի գոզիբոյեկ), ըստ Նորայր, Բառ. ֆր. 838 кmuscade, մշկընկոյզ», Տիգրանեան. Բառ բժշ. բոյսերի, էջ 13 «nux moschata», ըստ ԳԲ «արու մշկընկոյզ, azerbe. muscat mále»։