Definitions containing the research պէս : 9986 results

Ծարաւիմ, եցայ

vn.

to be or feel thirsty, to be athirst;
— արեամբ, to be greedy of blood.

· Calfa

NBHL (1)

ԾԱՐԱՒԻՄ ԾԱՐԱՒԵՄ διψάω sitio. որ եւ ԾԱՐԱՒԱՆԱԼ. եւ որպէս ռմկ. ԾԱՐԱՒԵՆԱԼ. Ունել կամ կրել զ ծարաւ. ծարաւի լինել. պասքիլ. պապակիլ. տոչորիլ. եւ նմանութեամբ՝ Ւարօտիլ. ցանկալ. տենչալ. փափագել. ծարւիլ, ծարւենալ.


Ծաւալեմ, եցի

va.

to dilate, to expand, to propagate, to spread;
to extend, to stretch.

· Calfa

NBHL (3)

իսկ կր. իբր ձ. ἁναπεταννύω, ἑκτείνω, -ομαι extendo, -or χέω διαχύω, χέομαι effundo, diffundo, -or, spargo. Պարզել, սփռել, իլ. ճապաղել. ձկտել. տարածել՝ որպէս թէ զծալսն բանալով. հոսել. զեղուլ.

Զլոյս դիտութեան ընդհանուր յերկիր ծաւալեցին։ Ծաւալեցին յեկեղեցիս։ Առատապէս ծաւալեալ ի մեզ ծաւալէ. (Խոսր.։)

Ծաւալի ընդ տիեզերս ամենայն լիապէս գիտութիւն աստուածութեան քո տէր։ Գունդք հրեշտակաց յերկիր ծաւալին. (Մաշտ.։ Մանդ. ՟Ը։ եւ Շար.։)


Ծաւալումն, ման

s. med. phys.

dilatation, expansion, diffusion;
propagation;
— ծովու, գետոց, overflowing, inundation;
— Աւետարանին, propagation of the Gospel;
— հրոյ, erysipelas;
— մարմնոց, dilatation;
— ջերմութեան, լուսոյ, propagation.

· Calfa

NBHL (1)

ԾԱՒԱԼՈՒՄՆ ՀՐՈՅ. Ի բառս Գաղիան. դնի, որպէս յն. էռիսի՛բելաս. ἑρυσίπελας . Ուռոյց տապագին ի մարմնի. ... Ըստ լտ. սրբազան հուր. եւ իտ. հուր սրբոյն անտոնի։


Ծափծափեմ

vn.

to smack the lips.

· Calfa

NBHL (1)

Որպէս Կեփկափել. շփշփել. կրճտել.


Ծեղ

s.

stem, stalk;
stubble.

· Calfa

NBHL (1)

Նոյն եւ ռմկ. որպէս Ծիղ, եւ Ծղօտ, Ցօղուն. καλάμη stipula.


Ծերական, ի, աց

adj.

senile.

· Calfa

NBHL (1)

Որպէս կատարելոց եւ ծերականաց խորհրդոց վարդապետ. (Դիոն. ածայ.։)


Ծերատածեմ, եցի

va.

to tend the aged.

· Calfa

NBHL (1)

Առաւելապէս ծերատածեցայ. (Ածաբ. մակաբ.։)


Ծիթրայ

s.

vegetable pitch;
bulb, bulbous root.

· Calfa

NBHL (1)

ԾԻԹՐԱՅ կամ ԾԻԹՐԱՍԻՆ. որ եւ ԿՂՄՈՒԽ. ի բառս Գաղիանոսի դնի որպէս յն. պիւթիս, կամ բիթի՛օն որ է ազդ վայրի սոխի, կամ ծաղկի. πυθίων.


Ծիծաղական, ի, աց

adj.

laughable;
pleasant;
ridiculous;
laughing.

· Calfa

NBHL (3)

Որպէս եւ մարդոյ (յատկութիւն է) ծիծաղականն. քանզի թէպէտեւ ոչ ծիծաղի, այլ ծիծաղական ասի բաւորելովն։ Տարբերութիւն, բանական. եւ յատուկ, ծիծաղական. (Պորփ.։)

ծով՝ հանդարտ եւ հեզ շարժմամբ ծիծաղական զինքն ամենեցուն ցուցանէ։ (Դաշտք ծաղկաւետք) զինքեանս խնդամտաբար եւ ծիծաղական անցաւորացն ցուցանեն զանազան եւ երփն երփն գունաւորութեամբն. (Սարգ. յկ. ՟Բ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ.) (որպէս եւ ծաղիկն է իբր ծաղիկ, ծիծաղիկ)։

ԾԻԾԱՂԱԿԱՆ Որպէս Ծաղրական, առիթ ծիծաղելոյ. եւ ծաղու արժանի.


Ծիծաղականութիւն, ութեան

s.

risibility.

· Calfa

NBHL (1)

Որպէս ծիծաղականութիւն՝ մարդոյ, եւ խխնջականութիւն՝ ձիոյ. Զի միայն մարդ ունի զծիծաղականութիւն. (Դամասկ.։)


Ծիծաղիմ, եցայ

vn. fig.

to smile, to laugh;
to laugh at, to scoff, to deride, to mock;
to look pleasant, to smile, to laugh;
ընդ քիմս —, to laugh constrainedly;
— ընդ միտս, to laugh in one's sleeve;
մեղմ —, to titter;
— յանդէպս, to giggle;
բարձրաձայն —, to burst out laughing, to laugh out;
— յոյժ յոյժ, յանչափս, to burst, to split ones sides with laughing, to choke with laughter;
չիք ինչ —ղելոյ, there is nothing to laugh at;
եւ —ղեցան յոյժ, and they burst out laughing;
անդ ծիծաղէր լիութիւն եւ գեղեցկութիւն, the whole country laughed with fertility & beauty.

· Calfa

NBHL (2)

Աբրահամ ծիծաղեցաւ, եւ խօսեցաւ ի սրտի իւրում։ Ծիծաղեցաւ սառա ընդ միտս։ Ոչ ծիծաղեցայ։ Ո՛չ այդպէս, այլ ծիծաղեցար. (որ էր հաստատութիւն ծնանելոյ զիսահակ։) Ժամանակ լալոյ, եւ ժամանակ ծիծաղելոյ։ Երանի որ լան այժմ, զի սգայցէք եւ լայցէք։ Եթէ ծիծաղէր, ծիծաղէր ընդդէմ նորա։ Եւ ասէ դանիէլ ծիծաղելով, մի՛ խաբիր արքայ. եւ այլն։

Ընդ մարմնապէս ծիծաղելն՝ առ նմին հեծէ հոգեպէս. (Նար. ՟Ժ՟Ա։)


Ծիծեռն

cf. Ծիծառն.

· Calfa

NBHL (1)

cf. ԾԻԾԱՌՆ. իսկ ռմկ. ծիծեռնիկ կամ ծծռնիկ ասի Անիւ, ընդ որ ձգի լար կամ պարան, զի հանէ զձայն որպէս ծիծառն. մագարա։


Ծիղ, ծղոյ, ծղի

s.

blade;
stalk, stem.

· Calfa

NBHL (2)

Որպէս արս՝ հրեղէնս ի մէջ ծղի անկեալք՝ ոչ չար ինչ կրէին. (Ոսկ. գծ.։)

ԾԻԼ գրի ստէպ որպէս ռմկ. ի գիրս (Վստկ.։)


Ծին, ծնից, ծնոնք

s. fig. anat.

birth, delivery;
after-birth;
origin, source, rise, birth;
ovarium;
ի ծնէ, by birth;
from one's birth;
կոյր ի ծնէ, born-blind, blind from his birth;
զծնէ կաղն դնացուցանել, to cause the bornlame to walk;
*mole;
*patch.

· Calfa

NBHL (1)

ԾԻՆ. Խորշ մայրենի արգանդի. համք մօր. եւ Սաղմն. (որպէս լծ. ընդ կին. որ ըստ յն. γυνή . ար. զէն, զէննէ ).


Ծիր, ծրի

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

· Calfa

NBHL (3)

ԾԻՐ ԿԱԹԻՆ, կամ ԿԱԹԻՆ ԾԻՐ. γαλαξίας κύκλος galaxia, circulus lacteus, via lactea. Այսպէս ըստ յն. ոճոյ՝ Կաթնագոյն երեւեալ կամարն երկնից աւելի լուսաւոր՝ խտութեամբ մանր աստեղաց հոծեալ. որ ըստ հյ. ՅԱՐԴԱԳՈՂ, կամ ՀԵՏ ՅԱՐԴԳՈՂԻ.

ԾԻՐ. ա. որպէս Զուր, կամ ցիր. որ է թափուր կամ սին յոյժ.

Կամ որպէս Համասփիւռ.


Ծիրանափայլ

adj.

splendid as purple.

· Calfa

NBHL (1)

Ծիրանեօք կամ որպէս զծիրանիս փայլեալ. կարմրափայլ, եւ կանաչազգեաց. կապուտակ փայլուն.


Ծիրանի, նւոյ, նեաց

adj. fig.

s. zool. purple-fish, Venus-shell;
purple;
purple clothes, stuffs;
imperial dignity;
cf. Ծիրանագոյն, — Տիւրոսի or Ծուրայ, Tyrian purple;
—ս արկանել, to be clad or clothed in purple, to assume the purple;
to assume the imperial dignity.

· Calfa

NBHL (1)

Իբրու գոյն պտղոյ, կարմրերփեան՝ ոսկեփայլ՝ դեղին կանաչախառն. (լծ. եւ թ. զէր, զէրտալի, եւ սարը ). կամ որպէս գոյն ծիրանի (ծիրանի գօտւոյ), յորում է ամենայն ազգ փայլուն գունոց. քանզի եւ ծիրանի ասի ո՛չ միայն վարդագոյնն, եւ ոսկեգոյնն, այլեւ փայլուն մանուշակագոյնն, կանաչն, եւ կապուտակն, ծովագոյն, երկնագոյն. (յն. բօրֆի՛րա. լտ. բու՛ռբուռա լծ. հյ. փրփուր). եբր. էրկիւվան, արկէվան, արկասման. թ. պ. քըրմըզ, իւկէրլէթ, փարանղուն, ֆիրֆիր, պիրֆիր։


Ծիւրեմ, եցի

va.

to debilitate, to weaken, to extenuate, to emaciate, to consume, to make lean or hectic.

· Calfa

NBHL (1)

Զի. Է, զի այդպէս ծիւրիս. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 4։)


Ծխահանք, նաց

s.

chimney;
chimney-flue, funnel, shaft;
մաքրիչ —ի, chimney-sweeper;
յարդարիչ —ի, chimney builder or repairer;
պահպանակ —ի, fire-screen;
մաքրեք զ—, to sweep, to clean a chimney.

· Calfa

NBHL (1)

Աղուեսուց ի յորջսն զծխահանսն եւ զլուսանցսն. (Մագ. ՟Խ՟Ը.) (որպէս շնչահանք գազանաց։)


Ծծմբածին

adj.

born of sulphur (fire).

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ի հուր ծըծըմբածին՝ տոչորիցիմ որպէս նոքին. (Յիսուս որդի.։)


Լիագիրկ

adj.

well-bent (bow);
—ք, skilful archers.

· Calfa

NBHL (1)

ԼԻԱԳԻՐԿՔ. Լցեալ գրկօք. գրկալիր, որպէս աղյեղն լիով լարեալ, եւ աղեղնաւոր քաջ.


Լիակատար

adj. adv.

plenary, full, complete, absolute;
perfectly, entirely, fully;
— իշխանութիւն, absolute power, full authority;
— իշխանաւոր, a plenipotentiary;
— ներողութիւն, plenary indulgence.

· Calfa

NBHL (1)

ԼԻԱԿԱՏԱՐ. մ. Լիով. կատարելապէս. տիրապէս. լի բովանդակ.


Լիապատար

adj.

heaped up, running over, full to overflowing;
complete, perfect.

· Calfa

NBHL (1)

Զանազանք են շնորհք բարեաց հեղեալ յարարչէն աստուծոյ ... եւ այն՝ առատապէս, եւս եւ լիապատար ըստ մեծաձեռնութեան արարչին. (Խոսր.։)


Լիապարգեւ

adj.

liberal, bountiful, munificent.

· Calfa

NBHL (1)

Զայնպիսի քաղցր տէրութիւն, եւ զայնչափ լիապարգեւօք։ ուղիղ եւս երեւի տպ. լի պարգեւօք. որպէս եւ յն. լի բարեօք։


Լիզանեմ, լիզի

va.

to lick;
to lap;
to devour, to consume;
to destroy, to annihilate.

· Calfa

NBHL (1)

Արդ լիզանէ ժողովուրդս զամենայն՝ որ շուրջ զմեօք են, որպէս լիզանէ արջառ զդեղ դալար ի դաշտի. (Թուոց. ՟Ի՟Բ. 4։)


Լիզեմ, եցի

va.

cf. Լիզանեմ.

· Calfa

NBHL (2)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լիզում, լիզի

va.

cf. Լիզանեմ.

· Calfa

NBHL (2)

ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.

Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Լինելոց

adj. s.

future, coming, inevitable;
the future, time to come.

· Calfa

NBHL (3)

μέλλων, -οντα futurum, -ra. Ուղղականն ապառնի ընդունելութեան Լինել բային. որպէս Այն՝ Որ հանդերձեալ է լինել. ըլլալու, ըլլալիք.

Եւ μελλόντων, ἑσομένων futurorum. Յոքնակի սեռականն ձայնիս Լինելի. որպէս լինելիք, լինելեաց կամ լինելւոց. այսինքն Հանդերձելոց. ըլլալիքներուն.

Մի՛, ոչ էիցն եւ ոչ լինելոցն՝ որպէս ի ձեռն գոյիցն զվայելսն դիցես. (Բրս. հայեաց.։)


Լիով

adv.

plentifully, abundantly, copiously, fully;
completely;
amply, largely;
diffusely.

· Calfa

NBHL (1)

πλήρης, πεπληρώμενος, πληρέστατα plenus, plene, plenissime. Լիապէս. լիութեամբ. առատապէս. լիուլի. լման. պօլ պօլ, պիր թամամ.


Լիութիւն, ութեան

s.

plenty, abundance, fulness;
repletion;
riches;
կեալ ի լիութեան, to live in abundance;
ի —, in abundance, profusely;
ի — բաւականի, sufficiently, enough.

· Calfa

NBHL (1)

ԼԻՈՒԹԻՒՆ. որպէս Լրումն լուսնի.


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

· Calfa

NBHL (2)

Որպէս Սեռն անուոյ՝ առաւել ռամկօրէն վարի։ Իսկ ի գիրս դնի որպէս Ոսկր սրունից եւ ոտից, եւ ողնայարի. ինճիք. ... κνήμη tibia σφόνδυλος vertebra, rotula, vertigo.

Եւ որպէս ռմկ. լսեռ. σφονδύλιον, -λος verticillus nentium feminarum. օղամանեակ անցուցանել ի ստորին ծայր իլոյ.


Լծաբարձ

adj.

that bears the yoke;
obedient, submissive.

· Calfa

NBHL (1)

Որպէս եզն հեզութեամբ եւ խոնարհութեամբ լծաբարձ եղեալ. (Երզն. մտթ.։)


Լծակ, աց

s. mech.

lever;
balance;
— քառաթեւին, arms of the cross;
— կշռոյ, beam of an assaying balance;
— թեքեալ or արմկնաձեւ, crook or elbow -;
— արգելիչ, detent -. lever.

· Calfa

NBHL (1)

μοχλός, διωστήρ, φορεύς vectis, repagulum ψαλίς forfex. Որպէս թէ լուծ փոքր կամ բարակ. Երկայն ձող. Բանալիք. նիգ. խոյակ. սըրըգ, դըրգազ, սիւրմէ, քիլիտ, մագաւչամա (եւ որ ինչ նման է սոցին)


Լծակից, կցի, կցաց

gr.

adj. s. bearing the same yoke, yoke-fellow, companion, fellow, colleague, partner;
husband, spouse;
— հարազատութիւն, consanguinity;
— լինել, to be united, accompanied;
to be married. (letters) of similar sounds.

· Calfa

NBHL (3)

Մի՛ լինիք լծակիցք անհաւատից. յն. որպէս լծել ի մի զաննման անասունս, զարջառ եւ զձի, եւ այլն։

Առաքինութիւն առանց մարմնոյ կցորդութեան ոչ վճարի, այլ լծնկցաւն միշտ կատարին գործիական բարեզարդութիւնք. (Խոսր.։ որպէս եւ Պիտ. ՟Է. ստէպ։ Շ. յկ. ՟Լ՟Է. ՟Կ՟Ե։)

ԼԾԱԿԻՑ. որպէս Լծակցական, մերձաւոր, արենակից.


Լծակռուիմ, եցայ

vn.

to quarrel (among yoke-fellows);
to fall out with one's companions, to make a quarrelsome household;
to litigate, to contend, to dispute.

· Calfa

NBHL (2)

ԼԾԱԿՌԻՒ ԼԻՆԻՄ. եղէ. ԼԾԱԿՌՈՒԻՄ. ζυγομαχέω contendo, litigo, rixor cum proximis . Որպէս թէ ընդ նովին լծով կռուել ընդ միմեանս. Բանակռիւ լինել ընդ մերձաւորս. հակառակիլ առն ընդ եղբօր. կագել. մաքառիլ. վիճել. մարտնչել.

Եւ այնպէս անկարգ լծակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)


Լծակռիւ լինիմ

sv.

cf. Լծակռուիմ.

· Calfa

NBHL (2)

ԼԾԱԿՌԻՒ ԼԻՆԻՄ. եղէ . ԼԾԱԿՌՈՒԻՄ. ζυγομαχέω contendo, litigo, rixor cum proximis. Որպէս թէ ընդ նովին լծով կռուել ընդ միմեանս. Բանակռիւ լինել ընդ մերձաւորս. հակառակիլ առն ընդ եղբօր. կագել. մաքառիլ. վիճել. մարտնչել.

Եւ այնպէս անկարգ լծակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)


Լծակցութիւն, ութեան

s. ast. gr.

conjunction, junction, union, tie;
marriage;
conjunction, syzigy;
substitution of letters having similar sounds.

· Calfa

NBHL (1)

Հերայ որպէս վերատեսուչ գոլով լծակցութեան. (Նոննոս.։)


Լծեմ, եցի

va. gr.

to yoke;
to couple, to join;
— զկառս, to harness the horses to a carriage, to get a coach ready, — զերիվարս, to match two horses;
to put horses to a coach;
— զանձն յինչ, to apply oneself to;
to substitute one letter for another.

· Calfa

NBHL (1)

ԼԾԵԼ. որպէս Կապակցել, զուգել, յարել ընդ միմեանս զինչ եւ է իրս.


Լծորդ, աց

adj. gr.

united under the same yoke;
joined, associated, allied;
equal, matched;
cf. Լծակից.

· Calfa

NBHL (2)

Որ ի դրութիւն դիմակացն քառակուսեան լծորդացն. (որպէս մասանց աշխարհի, տարերաց, քառաթեւ խաչի եւ այլն) (Նար. խչ.։)

Գնչուք եւ թոթովատք ոչ կարէին ընտրութիւն առնել լծորդացն առ միմեանս ի խօսս իւրեանց, յաղագս մերձաւորութեան լծորդացն առ միմեանս, որպէս բենի, մենի, պէի, եւ փիւրի. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Լծորդածին

adj.

germane, uterine.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէծննդակից. Հարազատ. Եղբարք. քորք.


Լծորդեմ, եցի

va. gr.

to join, to conjoin;
ի մի —, to unite in one;
— զզգաստութիւն պարկեշտութեան ընդ գեղոյ, to unite chastity with beauty;
to conjugate a verb.

· Calfa

NBHL (1)

Նոյնպէս լծորդին շա եւ սէ. որպէս՝ անգոսնեացն, եւ անգուշեաց. որպէս թարշիչ նոցա, եւ մեզ թարիս. (Երզն. քեր.։)


Լծորդութիւն, ութեան

s. ast. gr.

conjunction, yoke, union;
conjunction of two planets, syzigy;
conjunction.

· Calfa

NBHL (2)

Ուր հայ թարգմանն զյունական լծորդութիւնս բայից վերածէ յայլ կազմութիւն հայկական. ուստի ոչինչ իմաստ կարեւոր լինի քաղել, բայց զի ի բայս մտանեն տառք լծորդք, որպէս տեսանես ի բառն ԼԾՈՐԴ.

Լծորդութիւն ասի, յորժամ ելանէ մինն (ի լծորդ տառից) ի լծոյն. եւ մտանէ ընկերակիցն՝ բառնալով զլուծն. որպէս բենն զմենի, կամ մեն զպէի. նոյնպէս եւ այլքն կարգաւ. (Մագ. քեր.։ որպէս եւ Երզն. քեր. եւ Նչ. քեր. ճոխագոյն։)


Լծորդօրէն

adv.

proportionally;
in pairs.

· Calfa

NBHL (2)

իբրեւ լծորդ իւիք օրինակաւ. միաբան. զոյգ զոյգ. զուգապէս.

Ադամայ որդիք՝ աւազանաւն աստուծոյ կոչին որդիք, եւ եղբարք քրիստոսի, եւ միանունքրիստոնեայք. որպէս առաքեալ լծորդօրէն արարեալ ադամայ եւ քրիստոսի. նա պատճառ մահու, եւ քրիստոս կենաց. (Տօնակ.։)


Լկտիք, տեաց

s.

litter;
sedan-chair.

· Calfa

NBHL (1)

ԼԿՏԻՔ ՆՍՏԻՔ. գ. որպէս լտ. լէ՛գդիգա, lectica. յն. պէսպէս. Գահաւորակ. դեսպակ. Թախտիրեւան.


Լման

adj. adv.

entire, whole, complete;
entirely, totally, quite.

· Calfa

NBHL (1)

Զփոխն, կամ զսաղմոսն ի լման ասա՛. (Տօնաց.։) (Իսկ ռմկ. լըսլըման ասի, որպէս ամենայնիւ յար եւ նման։)


Լնում, լցի

va.

to fill;
to accomplish, to fulfil;
to spread, to diffuse;
to complete, to consmnate;
to load, tore-load, to fill again;
to repeople;
to glut;
to stuff;
— զաղեղն, to bend the bow;
— լուսնի, to be at the full (moon);
— զօրէնս, to fulfil the law;
— զօրէնս բնութեան, to satisfy the laws of nature;
— զոք օրինօք տեառն, to instruct in, to fill with knowledge of the divine law;
— զքաղց, զծարաւ, to drive away hunger, to satisfy;
to quench thirst;
— զիղձս, to satisfy or content on's wishes;
— զպէտս, to satisfy one's necessities;
— զձեռս, to give to the priest, to consecrate;
to be consecrated;
արեամբ — զձեռս, to dip the hands in blood, to assassinate;
— զոք պարգեւօք, to load with gifts;
— զտեղի, to take the place of, to substitute, to replace;
— մինչ ի վեր, to fill up to the brim;
ընդ ամենայն տեղիս — զաւետարանն Քրիստոսի, to spread the gospel of Christ everywhere.

· Calfa

NBHL (2)

ԼՆՈՒԼ. որպէս Լրացուցանել. կատարել.

Եւ ոչ լուսին կասէ ի մաշել եւ ի լնուլ։ Նմնապէս եւ լուսին ի մաշելն եւ ի լնուլն։ Լուսին աճմամբ՝ լնլով, եւ նուազելով։ Ջուրն ընդ աճե, եւ ընդ լնուլն լնու. (Ագաթ.։ Յճխ.։ Եզնիկ.։)


Լնում, լցայ

vn.

to be filled, to come to its highest pitch, to complete;
լնու չափ հասակին, he becomes adult.

· Calfa

NBHL (2)

ԼՆՈՒԼ. որպէս Լրացուցանել. կատարել.

Եւ ոչ լուսին կասէ ի մաշել եւ ի լնուլ։ Նմնապէս եւ լուսին ի մաշելն եւ ի լնուլն։ Լուսին աճմամբ՝ լնլով, եւ նուազելով։ Ջուրն ընդ աճե, եւ ընդ լնուլն լնու. (Ագաթ.։ Յճխ.։ Եզնիկ.։)


Լոգանամ, ացայ

vn.

to wash, to batho one's elf, to take a bath;
— բուսոց, տնկոց, to bedew;
to water plants.

· Calfa

NBHL (2)

որպէս երկնային ցողով՝ արտասուացն թորմամբ լոգանալ եւ մաքրել. (Յհ. իմ. ատ.։)

Երբեմն՝ որպէս Ոռոգիլ տնկոց.


Լոկ, ոյ, ով

adj. adv.

sole, alone, only, simple;
empty, desert;
deprived of;
— օր, work-day;
— մնալ ի մարդկանէ, to be, or to remain unpeopled;
— եւ մերկ ի սփոփութենէ, disconsolate, very sad;
— or — ի լոկոյ, only, simply;
բանիւ լոկով, with the word alone.

· Calfa

NBHL (1)

ԼՈԿ. մ. μόνον solum, tantum. Սոսկապէս. միայն. եւեթ.


Լող

s.

swimming;
flying;
— քար, stone-roller;
ի — անկանել, to swim, to take to the water, to jump into the water;
արկանել —, to set floating, to float, to launch;
ի —, by swimming;
ի — հատանել անցանել, to swim over, or across;
ի — հասանել ի ցամաք, to swim to the shore;
ի — երթալ, to swim to, to swim beyond.

· Calfa

NBHL (1)

ԼՈՂ կամ ԼՈՅՂ. որ եւ ԼԵՂ, ԼՈՒՂ. Արմատ Լողալոյ կամ Լուղելոյ. որպէս Լողալն. լուղիլն.