Definitions containing the research չ : 10000 results

Ուռուցումն, ման

s. fig.

swelling, puffiness, bloatedness, turgescence, inflation, turgidity;
turgidness, bombast.

· Calfa

NBHL (1)

πρῆσις inflatio ὅγκος tumor, fastus. Ուռնուլն. այտնուլն. եւ Փքացումն. խանչումն.


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

· Calfa

NBHL (3)

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Կարգեաց աստուած զաշխարհս որպէս դպրոց, զի ուսցին արարածք զխնամս արարչին. (Յճխ. ՟Զ։)

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)


Ուսանոց, աց

s.

shoulder-strap, shoulder-piece;
ephod;
epaulet;
cf. Վակաս.

· Calfa

NBHL (2)

Արկանելի ինչ զուսով. մանաւանդ վակաս.

Վակասն, որ այժմ կոչի ի մեզ ուսանոց։ Վակաս՝ ուսանոց։ Զգենոյր քահանայապետն, եւ դնէր յուսանոցն զերկոտասան ակունս. (Լմբ. պտրգ.։ Նախ. ել.։ Վրդն. սղ.։)


Ուսեմ, եցի

va.

cf. Շալակեմ.

· Calfa


Ուսողութիւն, ութեան

s.

cf. Ուսումն;
mathematics.

· Calfa

NBHL (1)

Առաքեաց զայր ոմն իմաստուն եւ հանճարեղ՝ ճարտարաբան ուսողութեամբ յոյժ, զկոչեցեալն մինաս. (Ճ. ՟Բ.։)


Ուսումն, ման

s.

study, lecture, teaching, instruction;
doctrine, science;
religion, sect;
ուսման ձեւ, affectation, studied effort, endeavours;
առ ուսմանէ, by instruction;
նուիրել յ— զժամանակն, to consecrate all one's time to study;
cf. Թեւակոխեմ.

· Calfa

NBHL (2)

Դու իսկ ուսուցեր նոցա ուսումն՝ տիրել ի վերայ քո։ Արձանագիր, ի կատարած զառանցելոց ժամանակաց առ ուսմանէ (կամ ուսմէ)։ Զուսումն մանկութեան։ Ոչ եթէ մարդկեղէն ուսմամբ։ Յուսմունս պէսպէսս.եւ այլն։

Ի բա՛ց լիցի չար վարդապետին եւ չար ուսմունքն. (Յճխ. ՟Ի՟Բ։)


Ուսումնական, ի, աց

adj. s.

scientific;
mathematical;
mathematician;
scholar, learned man.

· Calfa

NBHL (2)

Երեք այս (հոտոտ, ճաշակ, շօշափ) յուսմնականս ինչ ոչ օգտակային, այլ միայն ի մարմնոյ կազմած. (Սեբեր. ՟Ժ՟Զ։)

Տեսականն (իմաստասիրութիւն) բաժանի ի բնաբանական, եւ յուսըմնականն, եւ յաստուածաբանականն։ Ասեն, թէ ուսումնականն ոչ է մասն իմաստասիրութեան, որպէս եւ պղատոն կարծէ, այլ՝ նախակրթութիւն ինչ։ Ուսումնականն զմիջինն կալաւ դասաւորութիւն, այսինքն ի մէջ բնաբանականին եւ աստուածաբանականին. (Սահմ. ՟Ա. եւ ՟Ժ՟Զ։)


Ուսումնակից, կցի, կցաց

s.

fellow-student;
school-fellow.

· Calfa

NBHL (2)

Իգնատիոս աղաչէր զսուրբն պօղիկարպոս զուսմնակիցն իւր. (Ճ. ՟Գ.։)

ՈՒՍՈՒՄՆԱԿԻՑ. ա. որպէս Ուսուցչակից, վարդապետակից. συνδιδασκαλίτης condoctor.


Ուսումնապետ

s.

cf. Ուսուցչապետ.

· Calfa


Ուսումնասէր

adj.

fond of study, of learning, studious, diligent;
lettered, erudite.

· Calfa

NBHL (2)

Էր ուսումնասէր յոյժ, եւ աստուածասէր անչափ։ Թէ ուսումնասէր ոք իցես. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Կոչ. ՟Դ։)

Ուսումնասէր մտօք գիտասջի՛ր։ Ուսումնասէր մտօք լսել։ Ուսումնասէր անունն աթենացւոց։ Զուսումնասէր եւ զաշխատասէր վարս ստանայր յինքեան. (Կոչ. ՟Դ։ Սեբեր. ՟Թ։ Վրք. ածաբ.։ Նիւս. ի սքանչ.։)


Ուսումնասիրութիւն, ութեան

s.

studiousness, love of study;
phylomathy.

· Calfa

NBHL (4)

Ուսումնասիրութիւն ցուցանէր (նիկոդեմոս)։ Հարցանէին ոչ ուսումնասիրութեամբ. (Ոսկ. յհ.։)

Զուսումնասիրութիւն եւ ջանասիրութիւնդ ձերոյդ սիրոյ այժմ ոչ փոքր ինչ գովեցից. (Կիւրղ. հանգ.։)

Պերմելիանոս ... էր սքանչելի յուսումնասիրութեան. (Խոր. ՟Բ. 72։)

φιλομάθεια, -θία, φιλομαθές discendi cupiditas, studium. Ուսումնասէրն գոլ. սէր՝ տենչ եւ փոյթ առ ուսումն կամ առ վարդապետութիւն. հետազօտութիւն եւ խելամտութիւն գրոց.


Որոգայթադիր, դրաց

adj.

setting or laying a snare;
lying in wait;
cunning, deceitful.

· Calfa

NBHL (3)

Որ դնէ զորոգայթ, կամ լարէ զթակարդ. չարարուեստ. խաբեբայ. պատիր.

Զերծուսցե՛ս զմեզ յորոգայթադիր թշնամւոյն յարձակմանէ։ Զուարճասցի չարաւն որոգայթադիր թշնամին. (Փարպ.։ Յհ. իմ. ատ.։)

Որոգայթադիրք եւ դարանամուտք՝ ի ծործորս եւ ի զանխուլս սիրեն թաքչիլ. (Գէ. ես.։)


Որոգայթեմ, եցի

va.

to set or lay snares or traps, to entrap;
to wait in ambush for, to waylay;
to surprise, to deceive.

· Calfa

NBHL (1)

Որոգայթեաց օձն զեւայ։ Սովոր է որոգայթող թշնամին հպարտութեամբ գայթագղեցուցանել զմեզ։ Իրաւունքն ոչ որոգայթէ զնա վասն հեշտախտութեանն։ Այս որոգայթէ զնա ի պատուհաս քաղաքական օրինացն։ Արդարն յորոգայթելն (այս ինքն որոգայթիլն) ի նոյնն՝ անբերելի բոցով տոչորի. (Լմբ. առակ.։)


Որոճան

cf. Որոճ.

· Calfa

NBHL (1)

Հաւանել, եւ ոչ խուզական որոճան որոճել. (Սեբեր. ՟Թ։)


Որոճեմ, եցի

va. vn. cf. Որոճիմ.

· Calfa

NBHL (4)

Որոճալ անդրէն՝ որ ի նմա չարութեանց էին վէրք։ Ոչ որոճայ զդժոխս։ Որոճացեալ եւ բացայայտեալ զգերակայ եւ զանհաս աւետարանութիւնս յոհաննեան. (Իսիւք.։ Վրք. հց. ձ։ Յիշատ. նանայի.։)

Կճղակահերձ իցէ, եւ որոճիցէ ոչ։ Որոճէ ոչ։ Որք որոճիցեն։ Որ որոճեն։ Ուղտ զի որոճայ։ Նապաստակ զի որոճայ։ Զորոճօղ յանասնոց. (եւ այլն. Ղեւտ.։ Օրին.։)

Չիք ի ձկունս՝ որ որոճիցէ, բայց միայն մի ազգն՝ որ անուանեալ կոչի սկարոս. (Վեցօր. ՟Է։)

Զբանս կենաց որոճան յօրէնս տեառն. (Լծ. կոչ.։)


Որոճողութիւն, ութեան

s.

cf. Որոճ.

· Calfa

NBHL (1)

Այն էր նորա հոգւոյն կերակուր, եւ որոճումն քաղցր։ Զառաւել փառասէր աստուածատեաց խորհրդոց նորա ճանաչեալ զորոճմունս. (Փարպ.։)


Որոճումն, ման

s.

cf. Որոճ.

· Calfa

NBHL (1)

Այն էր նորա հոգւոյն կերակուր, եւ որոճումն քաղցր։ Զառաւել փառասէր աստուածատեաց խորհրդոց նորա ճանաչեալ զորոճմունս. (Փարպ.։)


Որոմն, ման

fig.

s. bot. aira, hair-grass, kockle;
darnel, zizania, tares;
weeds;
— ցանել, to sow dissension, to create differences.

· Calfa

NBHL (2)

Ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն։ Ուստի՞ ունիցի զորոմնն։ Քաղեցէ՛ք նախ զորոմնդ։ Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի։ Որոմնն որդիք չարին են, եւ այլն։ Անդստին իսկ յորոմնէն բազում իցեն դառնալոց՝ լինել ցորեան. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)

ζιζάνια zizania, -ium. Բոյս վնասակար գտեալ յարտ ցորենոյ՝ գնտաձեւ սեւորակ հատիւք, կամ ցորենակերպ ածխագոյն փուտ. եւ ամենայն մոլախոտ հեղձուցիչ ցորենոյ. որոմ.


Որոնեմ, եցի

va.

to seek, to search, to inquire after or into, to make search, to ferret, to investigate, to rummage;
to louse;
— զերկիր, զքաղաք, to explore, to spy out.

· Calfa

NBHL (1)

Զսր աչք ոչ տեսանեն, միտք ոչ որոնեն. (Վրք. հց. ձ։)


Որոշաբար

cf. Որոշակի.

· Calfa

NBHL (2)

Որոշաբար գիտել կամ տեսանել. (Արիստ. առինչ. ստէպ։)

Է՛ ինչ՝ որ միեղինապէս աւանդէ, եւ է՛ ինչ որոշաբար։ Իսկ պետրոս որոշաբար զբանն ի կիր արկանէ։ Որոշաբար եւ առանձնակի նշանակէ. (Դիոն. ածայ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ե. ՟Ժ։)


Որոշական, ի, աց

adj.

disjunctive.

· Calfa

NBHL (2)

Ի բաց որոշիչ. զատուցիչ.

Որոշական է, որ եւ պատուհասական, որպէս եւ դաւիթ որոշէ պատուհասիւ զչարսն. (Ոսկիփոր.։)


Որոշեմ, եցի

va.

to distinguish, to discern;
to divide, to separate;
to decide, to determine;
to specify;
to choose, to select;
to excommunicate.

· Calfa

NBHL (1)

Որոշեցէ՛ք ինձ զբառնաբաս եւ զպօղոս ի գործ, յոր կոչեցեալ է իմ զդոսա։ Պօղոս որոշեալ յաւետարանն աստուծոյ։ Որոշեաց զիս յորովայնէ մօր իմոյ։ Իւրաքանչիւր ոք ի նոցանէ որոշեցին առաքել ի պէտս եղբարցն։ Ընտրեա՛ եւ որոշեա՛ զտնանկն եւ զտկարն.եւ այլն։


Որոշողական, ի, աց

adj.

definitive, determinative, distinctive, decisive.

· Calfa

NBHL (1)

Աննմանիցն որոշողական։ Զորոշողականսն ունին քահանայապետքն՝ որպէս յայտնիչք աստուածայնոցն արդարութեանց, զզատեալսն յաստուծոյ ըստ ամենայնի ի բաց որոշել. (Դիոն. եկեղ.։)


Որոշողութիւն, ութեան

s.

cf. Որոշումն.

· Calfa

NBHL (1)

Այսմ ամենայնի որոշողութիւն խորհրդոցն է գլուխ եւ կատարած. եւ անհնար է լինել որոշողութեան, եթէ ոչ նախ զերկրագործութիւնն նորա արասցես. (Վրք. հց. ՟Բ։)


Որոշութիւն, ութեան

s.

cf. Որոշումն.

· Calfa

NBHL (1)

Այսմ ամենայնի որոշողութիւն խորհրդոցն է գլուխ եւ կատարած. եւ անհնար է լինել որոշողութեան, եթէ ոչ նախ զերկրագործութիւնն նորա արասցես. (Վրք. հց. ՟Բ։)


Որոշտեմ, եցի

va.

to destroy, to do away with.

· Calfa

NBHL (1)

Չարաչար որոշել, քակել, եղծանել. ի բաց մերժել.


Որոջ, աց

s.

lamb.

· Calfa

NBHL (2)

Եօթն որոջ ոչխարաց։ Էգ յօդեաց որոջ, կամ ալոճ մի յայծեաց։ Որոջ մի փոքր։ Զենին զորոջսն։ Որոջք երկերիւր։ Իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ։ Մաննայ ըստ խոյիցն եւ ըստ որոջացն.եւ այլն։

(իբր որոճօղ) ἁμνός agnus ἁμνίς, ἁμνάς agna. Ծնունդ ոչխարի. գառն. ամիկ. գառ.


Որոջակ

cf. Որոջիկ.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որոջիկ

s.

lambkin.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որովայնագնաց

adj.

creeping, reptile.

· Calfa


Որովայնաժետութիւն, ութեան

s.

gastronomy.

· Calfa

NBHL (1)

Ոչ գոյ ինչ վատթարագոյն քան զորովայնաժետութիւն, եւ ոչինչ քան զորկրամոլութիւն գարշագոյն. ((յն. մի բառ) Ոսկ. յհ. ՟Ա. 44։)


Որովայնամոլ, աց

s.

gastromaniac.

· Calfa

NBHL (2)

Զյիշատակս սրբոց թուէ անձն որովայնամոլ։ Ոչ է հնար ի տիղմս գտանել անուշահոտ խունկս, եւ ոչ յորովայնամոլէ անուշահոտ սրբութիւնս. (Նեղոս.։)

Զերկաքանչիւրոցն փաղաղէ դարմանս որովայնամոլ շուայտութեամբ. (Պիտ.։)


Որովայնամոլութիւն, ութեան

s.

gastromany.

· Calfa

NBHL (1)

Անյագութիւն որովայնամոլութեան, ո՛չ էր (յանմեղութեան). եւ այժմ ո՛չ է պարկեշտից սրբոց. (Յճխ. ՟Զ։)


Որովայնապարար, աց

adj.

pampering one's belly, addicted to intemperance, gluttonous, guzzling;
— լինել, to pamper oneself, to be a greedy-gut, to be given to over feeding, to gormandizing or to gluttony.

· Calfa

NBHL (2)

Որովայնապարար բուռն հեշտութեան ախտից մոլութեան։ Որովայնապարար եւ անհանճար բարուցն. (Նար. մծբ.։ Լծ. կոչ.։)

Ոչ տուն ի տանէ փոփոխեալ՝ ողոքելով որովայնապարար լինել. (Առ որս. ՟Ը։ տե՛ս եւ Ոսկ. յհ. ՟Ա. 42։ Սարգ. յուդ. ՟Ա։ Մաշկ.։)


Որովայնապարարութիւն, ութեան

s.

gormandizing, gluttony, voracity.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ օգուտ իցէ արբեցութիւնն, որովայնապարարութիւնն։ Ի գինըմպութիւնն եւ յորովայնապարարութիւնն. (Ոսկ. փիլիպ.։ Լմբ. առ լեւոն.։)


Որովայնասէր

adj.

thinking only of eating, gluttonous.

· Calfa

NBHL (1)

Ոչ ասաց, ո՛վ որկրամոլք, եւ որովայնասէրք. (Ոսկ. յհ. ՟Ա. 43։)


Որովհետեւ

conj.

since, as, whereas, because.

· Calfa

NBHL (2)

Մեռայց այսուհետեւ, որովհետեւ տեսի զերեսս քո։ Եւ արդ զի՞նչ արարից, որովհետեւ կորացոյց իսրայէլ զպարանոց իւր։ Որովհետեւ եցոյց քեզ աստուած զայդ ամենայն, չիք այր իմաստնագոյն եւ խորհրդական քան զքեզ։ Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսւցիկ փոքրկանց, ինձ արարէք։ Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի՛րելիք, արբեսցուք զանձինս մեր։ Արդ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ.եւ այլն։

ἑπεί, ἑπειδή, ἑφ’ ὄσον . (որ ասի նաեւ՝ ՈՐՈՎ) postquam, quoniam, quandoquidem, quum, cum. (զոր յետինք թարգմանեցին, Մինչ, եւ Յետ որոյ) Յետ այսհէս գոլոյ. եւ զի այդ այդպէս է. արդ քանզի. եւ ղի. երբոր ասանկ է նէ, ասանկ ըլլալէն էտեւ.


Որոտաձայն

s.

thundering noise, rumbling, roll.

· Calfa

NBHL (1)

Ձայնք ահեղք հնչէին, եւ թնդիւնք եւ որոտաձայնք ի ներքուստ. (Եղիշ. ՟Ը. (ա՛յլ ձ. որոտմունք)։)


Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (2)

Տէր ել յերկինս, եւ որոտաց։ Որոտաց տէր մեծաւ բարբառով ի վերայ այլազգեաց։ Տէր յերկնից որոտաց։ Որոտայցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ։ Որոտասցէ հզօրն սքանչելի բարբառով իւրով։ Եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես.եւ այլն։

եւ ն. βροντάω tono, intono. Ձայն տալ ի բարձանց ամպովք. որոտ տալ. գոռալ ամպոց կամ իբրեւ զամպս. հնչել երկնից կամ յերկնից.


Որոտընդոստ

adj. adv.

thundering;
frequently thundering;
suddenly rumbling.

· Calfa

NBHL (2)

Որոտմամբ կամ իբր որոտմամբ ընդոստուցիչ. եւ ընդոստուցեալ իբրեւ ի ձայն որոտման.

Որոտընդոստ ահագնագոչ շիփորայիւք։ Յորոտընդոստ յարութեանն։ (Բոյսք) որոտընդոստք՝ անձրեւաբախք՝ ցօղահարք. (Ագաթ.։)


Որոտումն, ման

s.

thunder;
cf. Թնդիւն.

· Calfa

NBHL (2)

Ոչ զփայլատականց եւ ոչ զորոտմանէ ճառէ ինչ մովսէս։ Զորոտմանէ եւ զհողմոյ միանգամայն ասէ ամովս. (Եզնիկ.։)

Իմաստութիւն ոչ լռէ. եւ եթէ լռէ, մեծամեծ որոտումն առնէ, եւ զօրութիւն կատարեալ ի լռութեանն. (Համամ առակ.։)


Որոր, ի

s. zool. sea-mew, sea-gull, cob;
cf. Ցին.

· Calfa

NBHL (1)

Ագռաւ ... եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 15։ Ուր յն. թուի լինել. թէպէտեւ յետ եւ յառաջ դասաւորին անուանք թռչնոցս յեբր. եւ ի յն։)


Որորան, աց

cf. Որոց.

· Calfa

NBHL (2)

Ուր ոչ մահիճք, եւ ոչ որորան գտանէր. (Մանդ. ՟Է։)

Որորէր գգուէր զորորանն (աշխարհի այն ինչ ստեղծելոյ կամ նորոգելոյ, զծածանուտ ջուրս). (Վրդն. ծն.։)


Որորոց

cf. Որոց.

· Calfa

NBHL (1)

Ոչ մահիճք, եւ ոչ որորոց գտանէր. (Եփր. աղք.։)


Որոց, աց

s.

cradle;
cf. Նիրհեմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ մահիճք, եւ ոչ որորոց գտանէր. (Եփր. աղք.։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (16)

Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։ Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն.եւ այլն։

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Որ յառաջ քան զլինել ճարտա՛ր գիտէ զամենայն ինչ՝ այնպէս, որպէս յետ կատարելոյն ամենայնի. (Ոսկ. ես.։)

Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս։ Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. (Գէ. ես.։)

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὦς ἅν, ὄταν, ὤστε ut, quum, cum, mox ut, dum, quando ἑν τῷ in եւ այլն. Յորժամ. իբրեւ. երբ. մինչ. այն ինչ. զոյգ ընդ. երբոր. պէս.

Ցօրէնս զի՞նչ գրեալ է, ո՞րպէս ընթեռնուս։ Հայեցարո՛ւք ի շուշանն, ո՛րպէս աճէ։ Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս, կամ զի՞նչ խօսիցիք։ Պատմեաց մեզ, ո՛րպէս ետես զհրեշտակն.եւ այլն։

Ո՛րպէս զիա՛րդ եւ գիտիցեն, ըստ կարգին իւրեանց՝ արասցեն։ Ո՛րպէս զի՞նչ կամի պաշտել՝ պաշտեսցէ. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

ՈՐՊԷՍ շ. οἶον ut. որ եւ ՈՐՊԱԿ. Օրինակ իմն. Ո՛րգոն. ո՛րզան. զոր օրինակ. ինչպէս, օրինակ ըլլայ.

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

ՈՐՊԷՍ ԶԻ. ὤστε, ὤς ita ut, quasi. ըստ յն. ոճոյ. Մինչ զի. այնպէս զի. որպէս թէ. իբր թէ. անանկ որ.

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

ՈՐՊԷՍ ԹԷ. շ. ὠς, ὤστε tamquam, ac si, iya ut, sicut, quasi. Որպէս այն թէ. իբր թէ. եւ Մինչ զի.

Որպէս թէ չիցեմ գալոց առ ձեզ, ոմանք հպարտացան։ Որ ունիցին կանայս, որպէս թէ չունիցին. եւ որ լայցեն, որպէս թէ ոչ լայցեն։ Այնպիսի պոռնկութիւն, որ ոչ եւ ի հեթանոսս. որպէս թէ զկին հօր իւրոյ ունել. եւ այլն։

ՈՐՊԷՍ. մ. ὠς, ὤσπερ, καθώς, καθάπερ, οἶον sicut, ut, quemadmodum ἁκολούθως consequenter. Որով օրինակաւ. զո՛ր օրինակ. ըստ որում. ինչպէս.

Ո՞ՐՊԷՍ. մ.մջ. πῶς;
quomodo? Որո՞վ օրինակաւ. զիա՞րդ. ի՞նչպէս.


Որպէտ

adj.

no matter which.

· Calfa

NBHL (2)

Եւ ոչ վարկպարազի զո՛րպէտ լրումն սահմանեաց, այլ որ ի սկզբան արարչութեանն լուսին էր, զնոյն զայն այժմ սահմանեաց (ի զատիկ). (Շիր. զատիկ.։)

Եթէ աւազան սրբեալ ոչ ունին, եւ յորպէտ ամանի մկրտեն. (Կանոն.։)


Որպիսութիւն, ութեան

s.

quality, condition, state.

· Calfa

NBHL (5)

Որպիսութիւն, քանիութիւն, առինչ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչ օրինակաւ ձեւացեալ, եւ ոչ որպիսութեամբ ծանուցեալ. (Նար. ՟Լ՟Դ։)

Ցուցանէ նմա եւ զդիցն որպիսութիւն, թէ ոչ աստուածք, այլ՝ մարդիկ լեալ մահկանացուք. (Սարկ. լուս.։)

Զանվայելչագոյնս ի ներքս ածէ զորպիսութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)

ποιόν qualitas. Որպէս եւ զիարդն գոլ. որպիսի ինչ լինելն. որակութիւն. որակ. վիճակ. հանգամանք. տարազ. իսկութիւն. յեղանակ. օրինակ. ինչպէս ըլլալը, կերպը.


Որջ, ոց

s.

den, lair, kennel, burrow, hole;
— աղուեսու, fox-hole.

· Calfa

NBHL (2)

Յամուր որջն մտեալ հին վիշապն։ Ի դարանամտութեանն իւրեանց սողեալ յորջից։ Իբրեւ յամուր որջս ի չար խորհուրդն իւր բունեալ. (Եղիշ. ՟Գ։ Յհ. իմ. պաւլ. Յհ. կթ.։)

Ո՛ղջ լեր արքայդ խորագոյն մայրեաց, որ ոչ իշխես ելանել յորջիցդ. եթէ կամիս, ե՛լ ի դարանէդ, եւ տե՛ս զի աստ. (Պտմ. վր.։)


Որջանամ, ացայ

vn. fig.

to hide in a hole, to go to earth, to crouch or squat in a kennel;
to nestle, to creep into, to hide oneself.

· Calfa

NBHL (3)

Եթէ ոք գազան իցէ, մի՛ որջասցի յանտառս չարագործութեամբ. (Առ որս. ՟Է։)

Որպէս ծակք իմն են եւ բոյնք՝ աչք, ի սոսա որջացեալք են երեսք (այսինքն տեսանելիք), ա՛յլ բոյնք ականջք, ի սոսա որջացեալ են լսելիք. այլ իմն մեծ յօդաւոր ձայնին գործի որջացեալ է ի բերանի՝ լեզու։ (Թունաբերաց) ի տունսն որջանալ առաւել է սուտ. (Փիլ. լին. ՟Բ. 3։ եւ Փիլ. լիւս.։)

Յամրոց վայրս ինչ որջանայ։ Որջանայր ի դուին։ Քարբն դառնաշունչ ի դուին քաղաքի որջացեալ կայր. (Յհ. կթ.։)