Definitions containing the research չ : 10000 results

Ոտնահարական, ի, աց

adj.

insulting.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ հայի յոտնհարութիւն՝ յարհամարհանս՝ յերգիծանս.


Ոտնաման

s.

shoe;
cf. Կօշիկ.

· Calfa

NBHL (1)

Ոտնաման ոչ երբէք ագաւ. (Մարթին.։)


Ոտնառ

adj.

slippery, sliding.

· Calfa

NBHL (1)

Լպրծուտ եւ ոտնառ են այսոքիկ, եւ քան զամենայն ինչ անհաստատագոյնք. (Փիլ. իմաստն.։)


Ոտնառական, ի, աց

adj.

stopping, impeding.

· Calfa

NBHL (1)

Կասեցուցիչ ոտից. հարցողական, հետազօտիչ. կանկ առնելու.


Ոտնառեմ, եցի

vn. fig. va.

to slip, to slide, to glide, to take a false step;
to stumble, to trip, to commit a fault;
to cause to slip.

· Calfa

NBHL (5)

Ի կերպարանս պաճուճազարդ բանիցն յողդողդեալ ոտնառեցին։ Է՛ զի հանդիպի յինչ եւ նմա ոտնառել. (Բրս. վեցօր. եւ Բրս. հց.։)

Ոմանք ոտնառեալ ի ճշմարիտ հաւատոյն անկան ի խաբս կորստեան. (Լծ. կոչ.։)

Յո՛րպիսի ամպարշտութիւնս ոչ ոտնառեալ կործանէին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Զի մի՛ անարուեստ եւ անճահ բաժանմամբ գրոյն՝ զընթերցօղն ոտնառելով սայթաքեսցէ ի հանդէսն. (Գրչ. գէորգ.։)

Ո՛վ լռութիւն, արտասուաց եւ հեծեծանաց ոչ ոտնառօղ. (Վրք. հց. ձ։)


Ոտնառութիւն, ութեան

s. med.

slipping, false step, foot-fall;
podagra, the gout.

· Calfa

NBHL (4)

Յանհնարին չարեացն անկանել յոտնառութիւն։ Ուստի բազում եւ ստէպ ստէպ ոտնառութիւնք լինին. (Ոսկ. գաղ. եւ Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Ոչ դադարեմ յոտնառութենէ գթման, եւ ի գլորմանէ չարեաց. (Վրք. հց. ձ։ եւ Մաշկ.։)

Ոչ այսր անդր ոտնառութեամբ թոպիւր. (Ճ. ՟Ա.։)

Անձուկ՝ աստի եւ անտի ոչ ուղիղ գնացելումն ունի զոտնառութիւն ի կորստեան վիհն. (Խոսր.։)


Ոտնատեղի

s.

ground for the foot, footing;
cf. Ոտնահետ.

· Calfa

NBHL (1)

Զաղքատս եւ զսուրբս, որք ոտնատեղօքն իսկ (յն. ոտիցն գնացիւք) կարիցեն բերել զաստուծոյ օրհնութիւնսն, զայնպիսիսն կոչիցես. (Ոսկ. եփես.։)


Ոտնատրոփ

adj.

trampling with one's feet;
— լինել, to stamp.

· Calfa

NBHL (1)

Ճռնչող կօշկօք՝ ոտնատրոփ շրջագայութեամբ. (Սիսիան.։)


Ոտնաւոր

adj.

footed, having feet;
standing on feet.

· Calfa

NBHL (2)

Գազանս այս ո՛չ մագլաւոր է որպէս զառիւծ, եւ ոչ ոտնաւոր իբրեւ զչորքոտանիս. (Վրդն. ծն.։)

Ցամաքային զեռուն զբովանդակ մանունցն ասէ, զոտնաւորսն եւ զոչ նոյնպիսիսն։ Իսկ ոտնաւոր ոտնաւոր զկարիճսն. (Ոսկիփոր.։)


Ոտնափշուր

adj. adv. crushing or treading under foot.

· Calfa

NBHL (1)

Եւ եթէ այլ ունդք ինչ իցեն, ոտնափշուր կասուն. (Եղիշ. երէց.։)


Ոտնափոխութիւն, ութեան

s.

motion of the feet, footing, walking.

· Calfa

NBHL (1)

Օրինակ իմն՝ ոտնափոխութեամբ գնացեալ, մինչ զի ի ծայրագոյնն ժամանեալ հասաւ չարիս. (Պիտ.։)


Ոտնզատոյց

s.

encumbrance, obstruction, hindrance.

· Calfa

NBHL (1)

Զատուցիչ ոտից. խափան. խոչընդոտն.


Ոտնկռիւ

s. fig.

foot-hold;
occasion, pretext, motive;
— լինել, to get a hold over.

· Calfa

NBHL (2)

Ոչ ուրեք լինել ոտնկռիւ. (մի ձ. ոտնկոխ)։ Յորում ոչ գուցէ ոտնկռիւ թշնամւոյն. (Խոր. ՟Գ. 45։ Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

Ոչինչ այնուհետեւ կարեն ոտնակռիւ լինել ի նմա մեղք. (Ոսկ. ես.։)


Ոտնհար, աց

adj. fig.

malignant, rejoicing at another's suffering, malevolent, ill-natured;
— լինել, to kick, to cause to fall;
to rejoice at another's woe, to be malignant, malevolent;
to despise, to insult, to laugh at, to mock, to jeer;
— լինել թշուառութեան ուրուք, to insult one in his misfortune.

· Calfa

NBHL (2)

Ոչ տայ թոյլ թշնամեացն ոտնահարաց առանց պատժոց անցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)

ἑφηδούμενος qui delectatur malis alterius. Ոտնահար. որ ոտն հարկանէ ումեք. այպանօղ. չարակամ չարախնդաց.


Ոտնհարեմ, եցի

va.

to suppliant;
cf. Ոտնհար լինիմ.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ կործանումն այնպիսի, իբր յամբառնալն ոտնահարել (այսինքն իլ). (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ոտնհարութիւն, ութեան

s. fig.

kick;
ill-will, ill-naturedness, malevolence;
insult, sneer, derision, laugh.

· Calfa

NBHL (4)

Յանցեաւ ժողովուրդն, քանզի յանցոյց զնոսա ահարոն, յոտնհարութիւն թշնամեաց իւրեանց։ Յարուցին վրէժխնդրութիւն սրտի մտօք յոտնհարութիւն։ Յանդուգն եւ ոտնհարութեամբ լինի կորուստ ամպարշտաց։ Անձն չար կորուսանէ զստացիչ իւր, եւ ոտնհարութիւն թշնամեաց արասցէ զնա. (Ել. ՟Լ՟Բ. 25։ Եզեկ. ՟Ի՟Ե. 15։ Առակ. ՟Ժ՟Ա. 4։ Սիր. ՟Զ. 4։)

Սատանայ ոտնհարութեամբ խանդացեալ. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Միւս ոմն չարասէր յոտնհարութիւն. (Մամբր.։)

ἑπίχαρμα, ἑπίχαρσις insultatio, ludibrium. որ եւ ՈՏՆԱՀԱՐՈՒԹԻՒՆ. Ոտնհարելն. ոտնհար լինելն. չարախնդացութիւն. այպանք. ծաղր.


Որ՞, ո՛ր

adj.

which ? what ?
որո՞վ իշխանութեամբ, with what authority ?
ո՞ր որդի է, who may that child be ?
յո՞ր իրս եւ յի՞նչ միտս առաքեաց, for what and why did he send ?
որո՞վ իւիք, by which ? with what ?
յո՞ր վայր, up to where ?
յորո՞ւմ ժամու, at what hour ?
ո՞ր աղագաւ, why ? for what reason ?
զորմէ՞ օրէ ասիցէ, and what day does he fix ?
զո՞ր օրէնք ունի, what law prevails ?
վասն ո՞ր արդար վաստակոց, for what just deserts ?
որո՞վք երեսօք հալածիցեն, with what effrontery they will drive away ?
գիտէ զիւրաքանչիւր ոք ըստ կարգի՝ եթէ որ ըստ որմէ իցեն, he knows each one by the order in which he comes;
եւ որ այլ or այլն եւս, եւ որ ի կարգին, եւ որ ինչ ի կարգին, and so on and so of the rest, et cetera.

· Calfa


Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

· Calfa

NBHL (4)

Որակ. ո՛րզան. սպիտակ, քերական։ Ոչ այլ ինչ նշանակէ սպիտակն, այլ՝ որակ. իսկ տեսակն եւ սեռն առ ի գոյացութիւնն զորակն ի բաց որոշէ (նշանակել զորպիսի ինչ եւ այլն). (Արիստ. ստորոգ.։)

Ոչ պարզութիւն, եւ ոչ այլ ինչ որակ հասանելի։ Մարմնոյ ետ զանազան որակս պտղոց, եւ երանգս կերակրոց. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ.։)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)

τὸ ποιόν quale, ut qualitas. Որտկութիւն. որպիսութիւն. տեսակ. որակացեալ ինչ.


Որակական, ի, աց

adj.

qualitative.

· Calfa

NBHL (2)

Ունօղ որակս ինչ. եւ Նշանակ որակութեան.

ՈՐԱԿԱԿԱՆ ասի առ մեօք Մակբայ՝ յայտնիչ հանգամանաց գործողութեան, այն՝ որ ըստ լտ. կոչի qualitatis. եւ ըստ յն. ποιότητος . բիօ՛դիգօս. այսինքն Որակութեան. զոր թարգմանն ընթերցեալ ποιήτητος , կամ ποιήσεως . բիի՛դիգօս կամ բիի՛սիօս. այսինքն առնելութեան. թարգմանեալ է Քերթութեան, իբր կերտութեան. որ օտար է ի մտաց մատենագրին՝ դիոնեսիոսի թրակացւոյ։


Որակայեղց

adj.

various, diverse.

· Calfa

NBHL (2)

Յղփանայի յոքնասեր մրգոցն համեղութեան ճաշակօք, եւ որակայեղց վերերեւութեամբ տենչալի գունոց տեսութեամբ ցանգ զուարճացեալ. (Պիտ.։)

Այգի որակայեղծ եւ տերեւախիտ պտղոցն վայելչանայ պտկովք եւ գնդակօք. (Ոսկ. համբ.։)


Որականամ, ացայ

vn.

to be qualified;
to be coloured;
— յարիւն, to be changed into blood.

· Calfa

NBHL (5)

Նիւթն ոչ կերպարացուցանէ զինքն ի տեսակ, եւ ոչ որականայ, այլ՝ յայլմէ զարդարի յայսոսիկ. (Մաքս. ի դիոն.։)

Ոչինչ է այլ գինի, բայց միայն ջուր յայգւոյ (այսինքն յորթոյ) որակացեալ. (Նիւս. բն. ՟Ա։)

Որ ի յորականալ յարիւն՝ նեղոսի, ոչ խրատեցան. (Վրդն. ել.։)

Որականալ եւ առնիլ, եւ տպաւորիլ ըստ կերպարանի», ի ճարտարութենէ թարգմանչին կրկին բառք դնին. զի ի յն. բիէ՛օ, է առնել, եւ բիօ՛օ, որակացուցանել. որոց կրաւորականքն եւ ածանցքն դիւրաւ շփոթին։

ποιόω ἑμὲ qualitate afficio me τυποῦμαι formor, informor. Զգածիլ որակութեամբ. լինել այսպիսի եւ այնպիսի. փոխիլ յայս ինչ. կերպարանիլ.


Որակացուցանեմ, ուցի

va.

to qualify.

· Calfa

NBHL (1)

Զիմանալի սեռսն տեսակացոյց՝ ի զգալի երեւումն որակացուցեալ, որակեալդ՝ անորակեալ. (Մագ. ոտ. խչ.։)


Որակութիւն, ութեան

s.

cf. Որակ.

· Calfa

NBHL (3)

Աղ անհամեալ, եւ պակասեալ ի բնաւորական իւրմէ որակութենէ՝ չէ իմիք պիտանացու. (Սարկ. քհ.։)

Զլիճ մի ծովուց ի յորակութիւն գեղոյ (սեւակի) յեղեղեցից։ Ոչ որակութեամբ նմանեալ, եւ ոչ քանակութեամբ կշռեցեալ. (Նար. ՟Թ. ՟Լ՟Դ։)

Անմարմինքն ո՛չ են ընդ որակութեամբ, եւ ոչ ունին նմանութիւն գունոյ եւ ձեւոյ. (Պիտառ.։ Ստէպ վարի եւ ի գիրս Փիլոնի, ի գիրս կլիմաքեայ, եւ այլն։)


Որայ, ոյ, ոց

s.

sheaf, bundle;
—ս կապել, to lay corn in sheaves, to bind up into sheaves, to tie in bundles.

· Calfa

NBHL (1)

δράγμα, δραγμή manipulum. Խուրձ ցորենոյ կամ գարւոյ հնձելոյ, բռամբ կամ ձեռամբ չափ ամփոփելի. իսկ շեղջն որայից կապելոց կոչի Օրան. ցորենի կապոց.


Որբասէր

adj.

fond of orphans, charitable.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ եւ յանձանձիչ որբոց.


Որբար

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Ոչ թուեսցի հակադարձիլ. ո՛րբար, թեւ եթէ բացատրեսցի հաւու, ոչ հակադարձէ հաւ թեւոյ. (Արիստ. առինչ.։)


Որբութիւն, ութեան

s.

orphanhood, orphanage.

· Calfa

NBHL (1)

Ոչ նստայց ես յայրութեան, եւ ոչ ծանեայց զորբութիւն. (Ես. ՟Խ՟Է. 8։)


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Ո՛ՐԳՈՆ. οἶον ut, exempli gratia, quasi. Որպէս. որկէն. զոր օրինակ. եւ իբրու. իբր թէ. (գրի եւ ՈՐԳՈՎՆ. իբր ո՛րգոյն) ինչպէս.

Զորս իմանայի օգնականս՝ որգովն ի հարազատս յուսացեալ եղբարս։ ճանաչելով զայն եւեթ՝ որգոն ասացին։ Որգովն աջողութեամբ իմն։ Որգոն ձեռն տալով. (Պիտ.։)


Որգունակ

adv.

as, like, how.

· Calfa

NBHL (3)

Ոչ ի հարկէ, որգունակ մերս. այլ կամաւ ի վեր քան զմերս. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Ոչ ի պարգեւէ կամ ի շնորհէ տուելոյ սքանչելիք, որգունակ սրբոցն։ Ոչ ուրեմն ապաշխարութեան եւ մաքրութեան պէտս ունի ի ձեռն մկրտութեանն, որգունակ՝ դուք. (Նանայ.։)

Ի պատուիրանէն ցուցաւ, ո՛րքան չար են մեղքն, եւ ո՛րգունակ կորուստ ունի. (Ոսկ. հռ.։)


Որդ, աց

cf. Ուրդ, որդն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարօտեցաւ այլոց անօթոց ինչ որդաց. այլ ի զօրութիւն ձեռինն ընթացաւ, թէ որ արարն՝ նոյն գիտէ զչափսն. (Ոսկ. ես.։)


Որդան, Որդան կարմիր

s.

cochineal;
kermes;
scarlet.

· Calfa

NBHL (1)

(առեալ ի սեռականէ բառիս Որդն) κόκκινον coccinum. Ընտիրն ի մէջ կարմիր ներկոց. այն է փոքրիկ եւ կարմրիկ որդն գտեալ ի տերեւս վայրի կաղնոյ, այսինքն բալամուտի. որպէս եւ նիւթն ներկեալ նովին. որ պարզապէս Կարմիր կոչի յոլովակի.


Որդեակ, դեկաց

s.

little child, boy or girl;
— իմ, son, my son, my boy.

· Calfa

NBHL (2)

Հա՛յր, եւ նա ասէ, զի՞ է որդեակ։ Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ՝ ո՛րդեակ։ Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ։ Գտի յորդեկացդ քոց, որ գնան ճշմարտութեամբ։ Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ։ Որդեա՛կ իմ աբեսողոմ, աբեսողոմ որդեա՛կ իմ։ Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին, եւ այլն։

τέκνον, τεκνίον filius, filiolus, -la. Որդի սիրելի. զաւակ սիրուն կամ մատաղ. եւս եւ Ձագ չորքոտանեաց, որթ.


Որդեբար

cf. Որդիաբար.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ ճշմարտապէս հոգի՝ յառաջ առաքեալ ի հօրէ, ոչ որդէբար, զի եւ ոչ ծննդեամբ, այլ արտաքսառաքաբար (իբր փչումն կամ բղխումն). (Ածաբ. յայտն.։)


Որդեբերութիւն, ութեան

s.

cf. Որդեծնութիւն.

· Calfa

NBHL (1)

Սքանչելի է կուսութեան որդէբերութիւն. (Ճ. ՟Գ.։)


Որդեգիր, գրաց

s. adj. adoptive, adopted;
առնուլ յ—ս, to adopt as son;
սնոյց զնա յիւր —ս, he nursed him like his own son.

· Calfa

NBHL (1)

ՈՐԴԵԳԻՐ կամ ՈՐԴԷԳԻՐ. ὐιόθετος, παῖς θέτος adoptivus, adoptitius filius. Գրեալ ժառանգ իբրեւ որդի. հոգւոյ զաւակ. վերագրեալ յորդիութիւն. ըստ յն. որդեգիր, այսինքն դրութեամբ որդի, եւ ոչ բնութեամբ. հոգեզաւակ օղուլլուգ, ճան էվլատը. ուստի վարի յոքնակի՝ ոճով.


Որդեգրապէս

adv.

adoptively.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ ըստ հնոյ կտակին օրինադրի, այլ աւետարանաւն ընդ աստուծոյ որդեգրապէս միաւորի. (Յհ. իմ. եկեղ.։)


Որդեգրեմ, եցի

va.

to adopt;
to affiliate.

· Calfa

NBHL (3)

Զհոգին ընդունելով՝ որդեգրիմք։ Որ որդեգրէ զարարածս, ոչ է օտար յորդւոյ. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Ոչ որդէգրեալ, այլ բնութեամբ որդի է։ Ցուցանէր զինքն ոչ նոցա հաւասար գոլ, որ շնորհօք որդեգրեալ էին. (Դամասկ.։)

Ո՛չ որդէգրեալն որդի կացցէ ընդ մարգոյ՝ ծառայել նմա, այլ որ ճշմարիտ որդին իցէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Որդեգրութիւն, ութեան

s.

adoption;
affiliation.

· Calfa

NBHL (2)

Ոչ առէք զհոգին ծառայութեան, այլ առէք զհոգին որդեգրութեան, որով աղաղակեմք աբբա՛ հա՛յր. (Հռ. ՟Ը. 15. 23։ ՟Թ. 4։ Գղ. ՟Դ. 5։ Եփես. ՟Ա. 5։)

Ոչ կոչեցար յորդեգրութիւն հօրն երկնաւորի. (Շար.։)


Որդեծնութիւն, ութեան

s.

child-birth;
procreation of children.

· Calfa

NBHL (1)

Որդեծնութիւն խոստացաւ աստուած ծերոյն։ Աստուած ետ մարդկան զորդէծնութիւն. (Կոչ. ՟Ե։ Իսիւք.։)


Որդեկեր

adj.

eating or devouring its offspring.

· Calfa

NBHL (1)

Քարկոծեցէ՛ք զորդեկեր եւ զչար գազանս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Որդեհայրութիւն, ութեան

s.

Sabellianism, Socinianism.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ որդեհայրութիւն խոստովանիմք, որպէս սաբեղիանոսք։ Որդեհայրութիւն ի ներքս ածեալ մուծանես. (Աթ. ՟Է։ Յհ. իմ. երեւ.։)

Մի՛ օտարացուսցես ի հօրէ զորդի, եւ մի՛ խառնակեալ որդեհայրութիւն (որդեհօրութիւն) երեւեցուսցես։ Ոմանք որդեհայրութեամբ (կամ որդեհարութեամբ) պատմեն. (Կոչ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

ՈՐԴԵՀԱՅՐՈՒԹԻՒՆ. ὐιοπατορία cum quis et filius et pater sit. գրի եւ ՈՐԴԵՀՕՐՈՒԹԻՒՆ ՈՐԴԵՀԱՐՈՒԹԻՒՆ. Մոլորութիւն սաբէլեան խառնակութեան՝ մի անձն համարելով զորդի ընդ հօր. որ եւ հայրաչարչարութիւն ապողինարիտաց.


Որդեսպան, աց

adj. s.

killing one's own child, child-murdering;
infanticide.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն մարդեսպան, այլեւ որդեսպան, որ ե՛ւս դժնդակագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Որդիաբար

adv.

filially, like a son.

· Calfa

NBHL (1)

Հայր ասելովն՝ մեզ վստահութիւն տայ, եւ յորդդորէ՝ որդիաբար եւ մտերմութեամբ միշտ աղօթել։ Մի՛ երկբայիր ծառայաբար, այլ աղերսեա՛ որդիաբար։ Նա որդիաբար (ասէր), հա՛յր մի՛ համարիր. եւ սա ծառայաբար, տէ՛ր մի՛ համարիր։ Տէրն որդիաբար առ հայրն աղաչէր, հա՛յր թո՛ղ սոցա. (Խոսր.։ Կրպտ. ոտ.։ Տօնակ.։ Երզն. լուս.։)


Որդիանամ, ացայ

vn.

to become the son of;
to be adopted by.

· Calfa

NBHL (1)

Հայր միշտ հայր. եւ ոչ երբեք որդիանայ. հոգին սուրբ միշտ բղխումն, եւ ոչ երբէք հայրանայ կամ որդիանայ. (Լծ. նար.։)


Որդիատեաց

adj.

hating one's progeny.

· Calfa

NBHL (1)

Զի յորդիատեաց հօրէն զանխլասցի։ Ոչ այնպէս եմ որդիատեաց։ Ասեն վերջին զոմն զաստուած (կռոնոս՝) որդիատեաց, զամենեսեան կլանել. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. առ որս. ՟Զ։)


Որդիութիւն, ութեան

s.

sonship, filiation.

· Calfa

NBHL (1)

ὐιότης, ἠ ὐική filiatio. Որդի գոլն. վիճակ որդւոյ. որդիական իսկութիւն. գրի եւ ՈՐԴՒՈՒԹԻՒՆ. որպէս եւ Որդիոյ, իբր որդւոյ. զի Ի եւ Ւ շփոթին ի գրչաց.


Որդնապարար

adj. fig.

breeding worms;
fattening oneself to feed worms.

· Calfa

NBHL (1)

Վասն աշխատելոցն հրամայեաց զհանգիստն, եւ ոչ որդնապարար մարմնասիրացն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Որզան

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Է պարսաւն ի ձեռն ներբողական գլխոցն. ո՛րզան, յազդէ, ի վարժից, ի գործոց, ի բաղդատութենէ։ Ամենայն քաղաք ըստ առաւելութեան ունի ինչ եւ յատկութիւն. ո՛րզան, թետաղացւոցն գաւառ ունի զերիվարսն. (Նոննոս.։)

Որակ. ո՛րզան, սպիտակ, քերական. եւ առինչ, ո՛րզան, երկպատիկ, կէս. (Արիստ. ստորոգ.։)


Որթագլուխ, գլխի, գլխոյ

adj. s.

calf-headed;
Isis;
golden calf of the Israelites.

· Calfa

NBHL (2)

Գլուխ որթու, կամ ունօղ զգլուխ որթու. որպիսի էր կուռքն յովայ իսիդեայ առ եգիպտացիս. եւ ձուլածոյ որթն յանապատի, եւ երինջքն յերոբովամու. զի եւ սոքա Որթագլուխ կոչին. ըստ որում գլուխք նոցին առաւել երեւէին երկրպագուաց յերեսաց կողմանէ.

Զոր ինչ հեբրայեցիքն որթագլխին վկայէին։ Արար նա երկուս որթագլուխս ձուլածոյս։ Արար ոչ մի որթագլուխ, այլ՝ երկուս։ Դարձուցանել զնոսա յերկրպագութիւն որթագլխացն։ Հաշտեցոյց մովսէս զաստուած ընդ երկրպագուսն ձուլածոյ որթագլխին. (Եփր. թագ.։)


Որթափայտ, ի

s.

vine-wood;
vine-branch, twig, sprig.

· Calfa

NBHL (1)

Է թռչուն ինչ, որ կոչի փիւնիկս. լնու զմագիլսն որթափայտով (կամ որթւով փայտիւ). (Եպիփ. բարոյ.։)