Definitions containing the research ուս : 9157 results

Ողորմելի, լւոյ, լեաց

adj.

miserable, unhappy, poor, piteous, pitiable.

· Calfa

NBHL (1)

Ոչ գիտես, թէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։ Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք ի քրիստոս, ապա ողորմելի եմք քան զամենայն մարդիկ. (Յայտ. ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 19։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

· Calfa

NBHL (1)

Մի անուն է իւղոյ եւ ողորմութեան (ի յն. եւ հյ). (Ոսկ. փիլիպ.։) (առեալ յառակէ տասն կուսանաց՝ զողորմութիւնն օրինակաւ իւղոյ ստէպ նշանակեն ամենայն հարք։)


Ողոքանք, նաց

s.

supplication, humble prayer, instance;
softness, kind things, soft words, blarney;
attraction, insinuation, persuasion;
fondling, caress, cajoling, coaxing, fulsome flattery, adulation.

· Calfa

NBHL (1)

Դեւք ողոքանօք որսան զանուսմունս ի խաբէութիւն։ Ընկալան զգիրն խաբեբայ ողոքանաց թագաւորին։ Եւ ոչ ողոքանացն երեսս ինչ արար։ Բազում բանիւք ողոքանօք ածէր զթագաւորն ի հաւանութիւն։ Գութս ողոքանաց արկանէին առաջի բարերարին. (Եղիշ.)


Ողջ, ոց, աց

adj. adv.

alive, living;
sound, safe;
complete, entire, integral;
wholesome;
uninterrupted;
— —, alive, all alive, altogether, cf. Կենդանւոյն;
— բովանդակ, wholly, entirely;
— եկիր, welcome ! you are welcome;
— լեր or եր, keep yourself hearty;
God speed you, good bye !
— լեր վարդապետ, hail Master !
— լեր թագուհի, Salve Regina! hail Mary!
— երթ, go in peace, adieu, farewell;
— մնասցեն, let them go to the devil;
— մնա, adieu, take care of yourself, my kind wishes.

· Calfa

NBHL (4)

Սեղան յողջոց քարանց։ Զբեկեալն ոչ բժշկեսցէ, եւ զողջն ոչ դարմանեսցէ։ Ո՞ղջ են կնիքդ դանիէլ. եւ նա ասէ. ո՛ղջ են ա՛րքայ։ Զամենեսին զնոսա ողջս բովանդակս արձակեցից։ Որ զայս ողջ անարատ յիւրաքանչիւր աւանդատուս հասուցանել մարթասցեն. եւ այլն։

Ծնաւ կոյսն զանդրանիկն, եւ ողջ հաստատուն կաց մնաց կուսութին իւր. (Եփր. համաբ.։)

Սուրբ հաւատս՝ ողջ ամուսնութիւն է. իսկ խառնիլ ի պատրող բանս հերետիկոսաց՝ պոռնկութիւն։ Որպէս եւ զյովսէփ է տեսանել. զի բնական իրաւամբքն խոկայ զողջն (այս ինքն զողջամիտ կամ զողջախոհ միտս) ընդդէմ կնոջ տեառն իւրոյ. (Լմբ. առակ.։)

Ո՛ղջ եր վարդապետ։ Ո՛ղջ եր թագաւոր հրէից։ Պատահեաց նոցա յիսուս, եւ ասէ. ո՛ղջ էք (այս ինքն իցէք, լիջիք)։ Ո՛ղջ լեր, կամ լերուք կամ լիջիք (ի լրումն նամակի). եւ այլն։


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

· Calfa

NBHL (3)

Ըմբռնեալ բարձողաց ձեռացդ բազկօք զանպարագիրն էակ մարդացեալ՝ ի համբոյր հպելոյ մատուցման շրթանցդ ողջագուրեցեր. (Նար. կուս.։)

Ծնողական գթովն ողջագուրել կամեցաւ զմիածինն։ Այսօր նախամայրն եւայ ողջագուրէ զդուստր իւր. (Լմբ. վերափոխ.։)

Զքեզ տեսանել մարմնով նովին, ողջագուրել սիրով սրտին. (Յիսուս որդի.։)


Ողջախոհ, աց, ից

adj.

thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.

· Calfa

NBHL (3)

Ամուսնացուցանել՝ ըստ աշխարհի ողջախոհաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Զանճառելիսն ողջախոհ լռութեամբ պատուեալ։ Յաղագս ողջախոհ խրատուց։ Ողջախոհ իմն մոլութեամբ բերին։ Ողջախոհ մտածութեամբ ուսանել։ Զբնաւն (զպատմութիւն) ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտնութիւն. (Դիոն. ածայ.։ Յճխ. ՟Ժ՟Բ։ Սահմ. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Փարպ.։)

ՈՂՋԱԽՈՀ. σώφρων sobrius, temperans, continens, castus, pudicus. Զգաստ ի վերայ անձին. ժուժկալ. պարկեշտ. ամօթխած. կոյս եւ ամուսնացեալ համեստակրօն.


Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՂՋԱԽՈՀԻՄ. σωφρονίζομαι, σωφρονέω sobrius sum, resipisco. Զգօնանալ. զգաստանալ. խելաբերիլ. պարկեշտանալ. եւ Կուսակրօն լինել. պարկեշտնալ, խելքը գլուխը գալ.


Ողջախոհութիւն, ութեան

s.

sound judgment, wisdom, sagacity, good sense;
chastity, pudicity, temperance, continence, modesty, sobriety, honesty.

· Calfa

NBHL (1)

Մանաւանդ՝ Ժուժկալութիւն. բարեխառնութիւն. պարկեշտութիւն. սրբութիւն. կուսութիւն.


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

· Calfa

NBHL (1)

Նուէր բանական զոհիս ողջակիզեալ զօրութեամբ ճարպոյ։ Ի ճգնաւորական վարս ողջակիզեալ։ Ողջակիզեալ բոլոր անդամովք. (Նար. ՟Ա. եւ Նար. կուս. եւ Նար. յովէդ.։)


Ողջամբ

adv.

safe and sound, soundly, safely, safe;
quite, totally, entirely, completely;
— դառնել, հասանել, to return, to arrive safe;
— եկիր, — տեսի զքեզ, you are welcome;
երթ —, God keep you, God be with you, adieu!.

· Calfa

NBHL (2)

Հասաք ողջամբ եւ խաղաղութեամբ յերուսաղէմ։ Ե՛րթ ողջամբ ի տուն քո։ Ողջամբ ընկալաւ զնա. (՟Ա. Եզր. ՟Ը. 62։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 8։ Ղկ. ՟Ժ՟Ե. 27։)

Ըստ յառաջ լուսաւոր եկիցն ողջամբ յայնպիսի հեռաւոր ճանապարհէ. (Փարպ.։)


Ողջամիտ, մտաց

adj.

right-minded, of sound judgment, in one's right senses, sensible, rational, reasonable, judicious;
orthodox;
— վարդապետութիւն, sound doctrine;
— լինել, to be in one's right mind.

· Calfa

NBHL (1)

Ողջամիտ յուսով։ Ողջամիտ կամօք։ Մնալ յողջամիտ սահմանի առաքինութեան. (Յճխ. ՟Ժ՟Գ։ Նար. ՟Ձ՟Գ։ Պիտ.։)


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

· Calfa

NBHL (1)

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)


Ողջացուցանեմ, ուցի

va.

to cure, to heal, to restore to health, to free from sickness or any harm;
to complete, to render perfect.

· Calfa

NBHL (2)

Զկինն իմ ողջացոյց. եւ զքեզ նոյնպէս ողջացոյց։ Վիրաւորեաց, եւ պատեսցէ զմեզ եւ ողջացուսցէ զմեզ. (Տոբ. ՟Ժ՟Բ. 3։ Ովս. ՟Զ. 3։)

Յետս դարձուցանեմք ի մեզ զողջացուցանօղ դեղսն յիսուսի. (Վրք. հց. ՟Բ։)


Ողջացուցիչ, չի, չաց

adj.

healing, curative, balsamic.

· Calfa

NBHL (1)

Ոչ վատթարս բժիշկս զմեզ այդոցիկ ամենայն իրօք կարծէք, եւ ոչ անուսմունս ողջացուցիչս ոգւոց. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Ողջմտութիւն, ութեան

s.

rightmindedness, good judgment, reasoning;
rectitude, justice, sincerity, loyalty, probity;
ողջմտութեամբ, soundly, sensibly.

· Calfa

NBHL (1)

Նոր բուսեալ տայ (զպտուղ) խորհրդականութեան եւ ողջմտութեան. (Փիլ. ել. ՟Ա. 8։)


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

· Calfa

NBHL (2)

Գնացին ի նմանէ ողջութեամբ։ Դարձուսցէ զիս ողջութեամբ ի տուն հօր իմոյ։ Եւ դուք ելէ՛ք ողջութեամբ առ հայրն ձեր։ Եթէ ողջութեամբ դառնայցէք այսրէն։ Ողջութեամբ եկեսցէ. (Ծն. ՟Ի՟Զ. 31։ ՟Ի՟Ը. 21։ ՟Խ՟Դ. 17։ Տոբ. ՟Ե. 21. 26։)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունաբեր

adj.

bearing a salutation or good news;
— թուղթ, letter, epistle.

· Calfa

NBHL (1)

Լուսաւորեա՛ զիմ տրտմութիւնս՝ քո ողջունաբեր թղթով. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Ողջունեմ, եցի

va.

to salute, to compliment;
— ի հանգիստ սրբոց առաքելոցն, to visit the sepulchres of the holy Apostles.

· Calfa

NBHL (2)

Համբուրիւ շրթանց ողջունեալ զկառուցեալս խորան։ Ոչ միայն ողջունեալ զանհուպն շրթանց, այլեւ ըմբռնեալ. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. կուս.։)

Որ զխոստացեալսն իբրեւ զըմբռնեալս յուսովն ողջունել գիտէ. (Յհ. իմ. ատ.։)


Ոճ, ոյ, ով

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

· Calfa

NBHL (4)

Որպէս եւ հրդեհ՝ զի ոճով ուտիցէ զամենայն, սոյնպէս եւ զդրացեաց զաղքատաց հարուստք ճարակին զամենայն ինչ. (Ոսկ. ես.։)

Պատուիրեմ քեզ ի յայս մարզել, եւ զհայելոյն ոճն ուսանել. (Կրպտ. ոտ.։)

Զդողի առեալ ձեռինս՝ զոճ տողիս ոչ կարէ յառաջ խաղացուցանել։ Եւ մեք ի մերն դարձուսցուք զոճ բանիս. (Լաստ.։)

Յուստինեայ փիղիսոփայի, որ ի մերմէ ոճոյս էր (այսինքն քրիստոնեայ)։ Կղեմէս աղեքսանդրեայ երէց, եւ պանտենոս փիղիսոփոս ստոյիկեան ի մերմէ ոճոյս՝ պայծառանային։ Գաղիանոս (կայսր) մերում ոճոյս արար դիւրութիւն. (Եւս. քր. ՟Բ։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

· Calfa

NBHL (2)

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)

Ոմոփորոն քեզ եղբայր կաթողիկոս՝ առաքեցի. (Լուսիոս պապ. թարգ. լմբր.։)


Ոպղիտ

s.

hoplites.

· Calfa


Ոռոգանամ, ացայ

vn.

cf. Առոյգանամ.

· Calfa


Ոռոգանեմ

va.

cf. Ոռոգեմ.

· Calfa

NBHL (1)

Զշնչելեացս փողն բնաւորեալ եմք արտաքուստ ոռոգանել (այսինքն զովացուցանել շնչառութեամբ). (Փիլ. բագն.։)


Ոռոգեմ, եցի

va.

to water, to bathe, to bedew, to wet.

· Calfa

NBHL (1)

Զշնչելեացս փողն բնաւորեալ եմք արտաքուստ ոռոգանել (այսինքն զովացուցանել շնչառութեամբ). (Փիլ. բագն.։)


Ոռոգումն, ման

s.

watering;
irrigation, sprinkling;
water-retting, steeping;
աւազան ոռոգման, retting-pool, retting-tank, retting-pit, retting-pond.

· Calfa

NBHL (1)

Պատուիրանապահացն է լուսոյ ոռոգումն աստէն յաղօթիցս լուր. (Խոսր.։)


Ոսկեբլուր

s.

golden hill.

· Calfa

NBHL (1)

Խաչն լուսոյ կանգնեալ բարձրացաւ ի վերայ ոսկէբլուրն գողգոթայի։ Ի վերայ գագաթան ոսկէբլուր գողգոթայի. (Կիւրղ. խչ.։)


Ոսկեբողբոջ

adj.

produced like gold.

· Calfa

NBHL (2)

Բողբոջեալ իբրեւ ոսկի ազնիւ (որ գտանի բուսեալ որպէս ծնեբեկ).

Վտակահոս արեամբ ներկեալ ոսկեբողբոջ դեռաբուսիկ. (Շար.։)


Ոսկեգիսակ

adj.

golden-haired, having golden tresses.

· Calfa

NBHL (1)

Պատանի անմորուս՝ ոսկէգիսակ. (Շիր.։)


Ոսկեգոյն

adj.

gold-coloured, yellow.

· Calfa

NBHL (1)

Բուսանի ծառ ոսկէգոյն, ոսկէթել, եւ ոսկէտերեւ. (Ոսկիփոր.։)


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (1)

Կոչեաց զնա ի ճաշ զուղէ ոսկէգործն։ Առեալ զակն՝ ել յերուսաղէմ. եւ եցոյց զնա ոսկէգործին. իսկ ոսկերիչն ասէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Ոսկեզարդ

adj.

ornamented or embroidered with gold.

· Calfa

NBHL (1)

Հարսն լուսոյ ոսկեզարդ զգեստուք պաճուճեալ. (Նար. կուս.։)


Ոսկեկիզն

adj.

golden-fleeced.

· Calfa

NBHL (2)

Ոսկեփայլ գիսովք կամ գեղմամբ. լուսակիզն. բուրդը ոսկիէ. տե՛ս եւ ՈՍԿԻԳԻՍԱԿ.

Սպիտակափայլ՝ ոսկէկիզն՝ նշուլազարդ գեղապաճոյճս փայլէին. (Վրդն. լուս.։)


Ոսկեհանդերձ

cf. Ոսկեզգեաց.

· Calfa

NBHL (1)

Սուսեր մի ոսկեհանդերձ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 15։)


Ոսկեհատ

s.

gold-mining or gold-digging, gold-finding.

· Calfa

NBHL (1)

Լուսափայլ եւ ոսկէհատ մանկանդ։ Ա՛յ ոսկէհատ տղայք կոտորեալք. (Հ. մայ. ՟Ժ.։ Գանձ.։)


Ոսկեհեր

adj.

yellow-haired;
cf. Ոսկեգիսակ.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ ոսկեհեր մօրուս վարդագոյն, որ ներկեցար արեամբն յորդանու. (Գանձ.։)


Ոսկեղէն, ղինի, նաց

adj.

cf. Ոսկեղինիկ.

· Calfa

NBHL (1)

Քրիստոսի նմանեալ ոսկեղէն բնութեանն, որ առնէր եւ ուսուցանէր անկեղծ. (Վրդն. երգ.։)


Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

· Calfa

NBHL (1)

Հերս ոսկէճաճանչս. (Նիւս. կուս.։)


Ոսկեպատ

cf. Ոսկիապատ.

· Calfa

NBHL (1)

Ոսկեպատ պատկերօք։ Պատկեր՝ քառակուսի ոսկեպատին. (Արծր. ՟Ե. 8։ Մագ. ոտ.։)


Ոսկեպատեան

adj.

golden-sheathed.

· Calfa

NBHL (1)

Զարքունական սուսերն զպողովատիկն զոսկէպատեանն. (Բուզ. ՟Դ. 3։)


Ոսկեսէր

adj.

fond of gold , loving riches, avaricious.

· Calfa

NBHL (1)

Արք ոսկեսէրք։ Ոսկեսէրք, նախանձոտք։ Զաղքատացն՝ ոսկէսիրաց (իշխանաց) տուեալ. (Պրոկղ. յոսկ.։ Խոր. ՟Գ. 68։ Կիւրղ. կուս.։ եւ Վրք. ոսկ.։)


Ոսկեվարսեալ

adj.

adorned with golden tresses.

· Calfa

NBHL (1)

Առաքինութեանն լուսահրաշ վարդիւք եւ շուշանօք՝ տօնասիրացն ոսկէվարսեալ վայելչանան գլուխք. (Խոր. վրդվռ.։)


Ոսկերչութիւն, ութեան

s.

goldsmith's art.

· Calfa

NBHL (1)

Արուեստ ոսկերչաց. Զդարբնութիւնն ուսեալ, կամ զոսկերչութիւնն. (Յճխ. ՟Ե։)


Ոսկեփունջ

adj. s.

like a gold tassel;
golden or yellow bouquet;
— հասկք, — հունձք, golden ears;
golden harvest.

· Calfa

NBHL (1)

Զաղէբեկ ծաղկեալ մօրուսն ոսկէփունջ (կամ ոսկեփունջս) կազմեալ. (Յհ. կթ.։ Ասող. ՟Բ. 2։)


Ոսկեքանդակ

adj.

gold plated;
incrusted, embossed with gold;
chased in gold.

· Calfa

NBHL (1)

Տայր նմա երկու նիզակս ոսկի, եւ երկուս վահանս ոսկէքանդակս. (Կաղանկտ.։)


Ոսկիամայր, մօր

s.

Aurea mater (title of Diana).

· Calfa

NBHL (1)

որ եւ ՈՍԿԵՄԱՅՐ, կամ ՈՍԿԷՄԱՅՐ. Որ է որպէս մայր ոսկեղէն, կամ որոյ մայրն է իբր ոսկի. յոսկի մօր է ծնեալ. ոսկիածին. (մակդիր անահտայ, այսինքն լուսնի, ծնունդ կամ քոյր արեգական համարելոյ առ հեթանոսս)


Ոսկիապատ, աց

cf. Ոսկիապատակ.

· Calfa

NBHL (1)

Անփուտ եւ ոսկիապատ սեանցն։ Ի վերայ չորից սեանցն յանփուտ փայտից ոսկիապատաց։ Գարշեցուսցես զկուսսն զարծաթապատս եւ զոսկիապատս։ Հուր անկանի ի տուն դիցն ոսկիապատացն եւ արծաթապատաց. (Ել. ՟Ի՟Զ. 32։ ՟Լ՟Զ. 36։ Եսօլ. 22։ Թղթ. բարուք.։)


Ոսկիկմբեայ

cf. Ոսկիկմբէ.

· Calfa

NBHL (1)

Սակրաւորքն երկու ի թիկանց կուսէ կային ի սպասու ոսկիկմբէ վահանօքն. (Բուզ. ՟Ե. 32։)


Ոսկիկմբէ

adj.

having a golden boss.

· Calfa

NBHL (1)

Սակրաւորքն երկու ի թիկանց կուսէ կային ի սպասու ոսկիկմբէ վահանօքն. (Բուզ. ՟Ե. 32։)


Ոսկրաբեկ

s. adj.

bone-crusher;
bone-breaking;
broken-boned.

· Calfa

NBHL (1)

Յետ այնչափ ոսկրաբեկ եւ անդամամաշ կախաղանաց. (Ոսկ. լուս.։)


Ոսկրուտ

adj. fig.

bony, full of bones;
abstruse, obscure, difficult, knotty.

· Calfa

NBHL (1)

(ռմկ. ոսկրոտ. յն. օսդօ՛տիս. լտ. օ՛ստէուս ). ὁστώδης osseus, ossibus abundans. Ուր կամ ոյր իցէ ոսկր շատ կամ խոշոր. անծասկելի. նմանութեամբ՝ Դժուարիմաց. կէմիքլի. եւ ոճով՝ տէմիրտէն լէպլէպի, լիյնէմէւի կիւճ.