Definitions containing the research ութ : 10000 results

Գլխաւորեմ, եցի

va.

to finish, to end, to terminate;
to abridge, to reduce.

· Calfa

NBHL (5)

Գլխաւորելով ըստ իւրաքանչիւր հասակացն զամենայն առաքինութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ողջախոհութեամբ գլխաւորէր զկեանս իւր. (Ճ. ՟Ա.։)

Զգուշութեամբ գլխաւորել զսուրբ պահս, կամ զհրաման արքունի, եւ այլն. (ՃՃ.։)

Գլխաւորեալ ի քեզ զիմանալեացն փարթամութիւն։ Հիմն արկանեմ, եւ ոչ գլխաւորեմ։ Ճշմարտապէս գլխաւորեցաւ. եւ այլն. (Նար.։)

Մեք եւ զայսոսիկ գլխաւորեսցուք՝ ի թիւս բաժանեալ յաղագս դիւրայիշատակութեան. (Առ որս. ՟Ե։)


Գլխաւորիմ, եցայ

vn. bot.

to have the pre-eminence, to be at the head;
to be finished;
to bud.

· Calfa

NBHL (3)

Առնուլ զգլխաւորութիւն, կամ զվերակացութիւն. մեծարիլ գոհերեցութեամբ.

Կոչի այսպիսի տաճարապեա. վասն զի ո՛չ զանշունչ նիւթոյ շինուածի ժառանգութիւն գլխաւորի, այլ զբանական կենդանեաց ժողովոյ. (Սարկ. քհ.։)

Գլխաւորեալ իշխանական պատուասիրութեամբ փառօք ի փառս. (Շ. բարձր.։)


Գլխովին, ի գլխովին

adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

· Calfa

NBHL (2)

Ստութեամբ վարէր առ թագաւորն ինքնին գլխովին։ Մեք իսկ գլխովին վարդապետքս ձեր զի՞նչ եմք. ո՞չ ահա պաշտոնեայք. (Եփր. ՟ա. կոր.։)

Ոմն վասն վաշխից ժլատանայ, ոմն եւ գլխովին իսկ հանել փութայ. յն. եւ զգլուխն. (Ոսկ. սղ. ՟Լ՟Ը։)


Գլորումն, ման

s.

roll, downfall.

· Calfa

NBHL (4)

Եւ πρόσκομμα obstaculum in via, offendiculum, offensio Խոչ ընդ ոտն. գայթագղութիւն. գայթումն.

Զբնութիւնս կանգնեցեր ի գլորութենէ։ Այլ կանգնեցայ ի գլորութենէ. (Գանձ.։)

Վէմ գլորման, եւ վէմ գայթագղութեան. (՟Ա. Պետ. ՟Բ. 8։)

Գեղեցկութիւն երեսաց քոց գլորումն է անհաստատից. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գլումն, ման

s.

defeat, ruin.

· Calfa

NBHL (1)

Կործանումն, խորտակումն ի մարտի. յաղթութիւն, կամ պարտութիւն.


Գծագիր, գրաց

adj. s.

traced, sketched;
designer;
draught;
drawing;
sketch;
writing, letter.

· Calfa

NBHL (7)

χαρακτήρ (լծ. հյ. խարան) τύπος, γραμμή character, nota impressa, lineamentum, exemplum, figura որ է ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ, ԾՐԱԳԻՐ. Գծով եւ գրով յօրինեալ պատկեր, կնիք, տառ, դրոշմ. նշանակ. օրինակ, տիպ, նմանութիւն.

Զոր ինչ բանի պատմութիւն ի ձեռն լսելեաց ցուցանէ, զայս գծագիրն լռելով ի ձեռն նմանութեան գուշակէ. (Բրս. ՟խ. մկ.։)

Երկնից թագաւորութեանն որպէս գծագիր եւ նմանութիւն. (Պրպմ. ՟Լ՟Ը։)

Գծագիր առ ի խնամակալութիւն ոգւոյն շնորհելով. (Բրս. հց.։)

Եբրայեցւոցն իմաստնագոյնքն գծագրովքն իւրեանց (կամ իւրովք) զաստուածութիւն պատուեցին. (Առ որս. ՟Է. յն. յատուկ նշաննկօք։)

Ըստ գծագրացն նմանութեան, որ յալփաբետացն. (Նար. ՟Զ՟Գ։)

Պատկեր գծագիր պարտ եղելոյն ի մեզ միութեան. (Կիւրղ. գանձ.։)


Գծագրեմ, եցի

va.

to trace, to draw, to delineate, to design;
to project, to describe, to paint;
to sketch;
to write, to form.

· Calfa

NBHL (3)

Պատերազմաց քաջութիւնս ոմանք բանիւ զարդարեն, եւ ոմանք ի տախտակս գծագրեն. (Բրս. ՟խ. մկ.։)

Յինքն գծագրէ։ Մարմնոյ արդարութեամբք զճշմարտութիւնս գծագրել։ Անկենդան յարացուցին գծագրօղն. (Լմբ.։)

Մեծ ճոխութեամբ ի հայս առաքեաց, եւ առ ստահակ նամակ գծագրեաց. (Գանձ.։)


Գծեմ, եցի

va.

to strike out;
to erase, to mark with a flourish;
to write;
to cut, to scratch.

· Calfa

NBHL (1)

Տասն բանից հինգ զառաջին գծեալսն յառաջնում պնակտին։ Միշտ ի նա հայելով՝ յայտնի կերպարանս եւ տիպս ի մերում միտս գծեալ կերպարանեսցուք։ Տէրունեան ի գիրսն գծելոց։ Երգս եւ օրհնութիւնս գծեն. (Փիլ.։)


Գձձեմ, եցի

va.

to abject, to humble.

· Calfa

NBHL (2)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)


Գձձիմ, եցայ

vn.

to be debased, to become abject or contemptible.

· Calfa

NBHL (2)

Գձձեցաւ թագաւորութիւն մեծապէս. (Բուզ. ՟Դ. 50։)

Խստութեամբ (ձմերայնոյ) հարեալք՝ գձձին արմատք ծաղկանցն. Ագաթ.։ Պահք են եւ գձձել առանց լուանալոյ եւ օծանելոյ. (Եփր. պհ.։)


Գղեր, ի, գղերք, երց

s.

clergyman, ecclesiastic.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԿՂԵՐՔ. Բառ յն. գլի՛րօս, κλῆρος clerus Վիճակ. ժառանգութիւն. եւ գլի՛րի. κλῆροι Վիճակք, վիճակաւորք, ժառանգաւորք եկեղեցւոյ. ըստ հյ. Ուխտ, եւ Ուխտի մանկունք.


Գմբեթաձեւ

adj.

in the shape of a dome, vaulted, convex.

· Calfa

NBHL (1)

Ձգեաց զերկինս գմբեթաձեւ հաստատութեամբ. (Ճշ.։)


Գնաց

s. pl. gait, step, pace, course;
passage;
walk;
departure;
circuit;
way, journey;
current;
conduct, behaviour, demeanour, manners, custom;
գնացին եբից աւուրց գնաց ճանապարհի՝ յերկիր անապատ, they walked three days through the desert;
դառնալ ի գնացից չարաց, to reform, to lead a better life.

· Calfa

NBHL (4)

ԳՆԱՑ ԳՆԱՑՔ. πορεία, ὀδός, ἵχνος եւ այլն. profectio, gressus, gradus, iter, via եւ այլն. Գնալն. երթ. ընթացք. շարժումն. ճանապարհորդութիւն. չու. հոսանք. անցք. ճանապարհ. հետք.

Դէմ ընդդէմ պատշգամացն գնացք՝ ի տասն կանգնոյ լայնութիւն. եւ այլն. (Եզեկ. ՟Խ՟Բ. 4=12։)

Վասն չարութեան գնացից քոց։ Ըստ գնացից երկրին քանանացւոց։ Ճանապարհք քո եւ գնացք քո արարին քեզ զայդ ամենայն։ Ուղի՛ղ արարէք զճանապարհս ձեր եւ զգնաց։ Դարձարու՛ք ի գնացից ձերոց չարաչ։ Սուրբք յամենայն գնացս ձեր լինիջիք։ Զձեր պարկեշտ գնացս։ Զձեր բարւոք գնացս ի քրիստոս։ Օրինա՛կ լինիջիր հաւատացելոց՝ բանիւք, գնացիւք, սիրով.եւ այլն։

ԳՆԱՑՔ. βίον vita, ἑπιτήδευμα, ἁναστροφή institutum, conversatio Ընթացք վարուց եւ գործոց. քաղաքավարութիւն՝ չար կամ բարի, եւ Տեւողութիւն.


Գնացական, ի, աց

adj.

ambulatory, that walks;
fuggitive;
dying;
deceased.

· Calfa

NBHL (1)

Գնացականքն նաեւ զմահիճսն իսկ բազում սաստկութեամբ շարժիցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Գնացումն, ման

s.

gait, carriage;
deportment;
— ջրոց, course.

· Calfa

NBHL (1)

Գետօրէն գնացողութիւն ջրոյն. (Երզն. քեր.։)


Գնդակ, աց

s.

globule, globe, bowl, spherical or round body;
pincushion;
apple;
— խաղու or խաղալիկ, ball, bowl;
ball (at tennis);
— մեղուաց, swarm of bees;
— հրացանից, ball;
bullet, large ball;
— ձեռնածուաց, juggler's cork-ball;
— որթոյ, bud, button.

· Calfa

NBHL (1)

Տեսութիւն աւելի է քան զգիր՝ որչափ մերձաւոր է գնդակի (յն. մասն է պարու) զգայարանացն. (Ածազգ. ՟Ժ։)


Գնդակից

cf. Դասակից.

· Calfa

NBHL (1)

Գնդակից եղեն մարդիկ՝ վերին զօրութեանց։ Գնդակից լինել ընդ հրեշտակս, կամ հրեշտակապետաց, կամ քերովբէից, կամ ընդ քրիստոսի. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 1. 19. ՟Բ. 12։ եւ Ոսկ. կողոս. ՟Գ։)


Գնդաձեւ

adj.

round, spherical, orbicular, spheroidal.

· Calfa

NBHL (2)

Այսու ոչ եթէ զբոլորակութիւն ինչ յայտ առնէ, եւ ոչ զգնդաձեւ ինչ կերպարանս. (Ոսկ. ես.։)

Բովանդակութիւնս կոչեաց զնա, եւ ո՛չ վախճա, վասն գնդաձեւ գոլոյն շարժութեան։ Գնդաձեւ գնացք, որպէս օձիցն։ Զգալեացս երիս գոլ ասաց շարժութիւնս. ի շրջագայականն, եւ ի գնդաձեւն, եւ յուղիղն. (Մաքս. ի դիոն.։)


Գնդեմ, եցի

va.

to make round or spherical;
to condense;
to become round.

· Calfa

NBHL (1)

Հուր յինքն գնդեալլ խտացեալ։ Երկուցն գտանի պատճառ շարժութեան, երկնի՝ անդադար գնդելով եւ տանելով, եւ զերկիր անխլիրտ պահելով. (Վրդն. ծն.։)


Գնեմ, եցի

va.

to buy, to purchase for money, to take;
արժան —, to buy cheap;
թամկագնի —, to buy dear.

· Calfa

NBHL (1)

Նմանութեամբ ասի.


Գնչու

adj.

gipsy.

· Calfa

NBHL (1)

Գնչուք եւ թոթովատք եղեալ ... ոչ կարէին ընտրութիւն առնել լծորդացն առ միմեանս. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գոգած

s.

hollow, cavity.

· Calfa

NBHL (2)

κόλπωμα sinuatum Գոգուած, գոգաւորութիւն. գոգ. ծոց. եբր. խէիք

Գոգած խորութեան նորա. (Եզեկ. ՟Խ՟Գ. 13։)


Գոգանամ, ացայ

vn.

to be hollow, to become hollow.

· Calfa

NBHL (1)

Ունել զնմանութիւն գոգոյ կամ ծոցոյ. գոգիլ. քոսնալ.


Գոգեմ, եցի

va.

to dig, to hollow;
to contain, to include.

· Calfa

NBHL (1)

Զդէմս, (որպէս) զօդ եւ զերկին զվերաբեր բնութիւնսն գոգեալ պահպանագոյն ծածկեն. (Փիլ. իմաստն.։)


Գոլախառն

adj.

burning, ardent.

· Calfa

NBHL (1)

Երեւեցաւ արեգակն արդարութեան գոլախառն. (ՃՃ.։)


Գոլոշի, շւոյ, շոյ, շեաց

va.

pour, exhalation, smoke, expiration.

· Calfa

NBHL (4)

ԳՈԼՈՇԻ կամ ԳՈԼՈՐՇԻ ἁτμίς, ἁτμός vapor, ἁναθυμίασις exhalatio որ եւ ՇՈԳՈԼԻ. Շոգի ջերմ. գոլ եւ ոգի. մշուշ շողագին. ծուխ խոնաւութեանց, եւ այլոց իրաց ցնդելոց յերեսաց ջերմութեան. արտաշնչութիւն. գոլոշտիք.

Ի ներքուստն վերագնացութենէ գոլոշոյն։ Գոլոշովքն. եւ այլն. (Նիւս. կազմ.։)

Ծախեսցէ զչարութիւն, իբրեւ զգոլոշի արեգակն. (Յհ. իմ. երեւ.։)

Նոյն օրինակ եւ ի ջրոյ եւ յերկրէ ի վեր գոլոշի, որպէս ի բաղանիսդ սովորեալ է լինել. (Փիլ. նխ. ՟բ.) կա՛մ կայ այլ բայ զօրութեամբ, եւ կամ Գոլոշի է բայ. իբր գոլորշանալ, ի վեր ցնդիլ։


Գոհաբան

s.

that praises, thanks.

· Calfa

NBHL (2)

Ընկա՛լ զաղաչօղս վտանգաւոր՝ գոհաբան՝ ընդ պահպանութեամբ թեւոց հզօրիդ. (Նար. զա։)

Այսմ պատու լինին գոհաբան։ Սքանչելի փրկութեանս դոքա ընդ մեզ գոհաբան լիցին. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Գոհաբանեմ, եցի

va.

to praise, to thank.

· Calfa

NBHL (2)

Գովաբանեմք զսուրբ տիրամայրդ։ Գոհաբանի առ ի նոցանէ սուրբ աստուածութիւն. (Նար. կուս.։)

εὑχαριστέω, ὐμνῳδέω gratias ago, laudo Գոհանալ յայտնի եւ ուրախ բանւ. գովել եւ փառաւորել գոհութեամբ.


Գոհանամ, ացայ

vn.

to thank, to return thanks.

· Calfa

NBHL (6)

εὑχαριστέω gratias ago, ἑξομολογέομαι confiteor, glorifico Գոհ սրտիւ շնորհ ունել բարերարին. շնորհակալ լինել. գոհաբանել, եւ երախտապարտ զանձն խոստովանել. գոհութիւն տալ, շնորհակալ ըլլալ.

Զայս միւսանգամ գոհացայց (եբր. հօտա) զտեառնէ. եւ կոչեաց զանուն նորա յուդա. եբր. եհուտա, այսինքն խոստովանութիւն, գոհութիւն։

Մի է խոստովանելն եւ գոհանալն, յայտ է թէ երախտեացն յիշատակումն վերստին, եւ ի վերայ նորա շնորհակալութիւն. (Լմբ. սղ.։)

Յորժամ կամիցիս խնդրել ինչ յաստուծոյ, նախ գոհացի՛ր զորոց առերն։ Գոհանալն շնորհակալութիւն է. (Խոսր.։)

Գոհանալով ի շնորհողէն յաղթութեան. (Պիտ.։)

Գոհանայր յամենաբարի գթութենէ նորա։ Գոհացեալ ի նմանէ վասն բարի խրատուցն։ Գոհացեալ լինէր յամենատեառնէն. (Վրք. հց.։)


Գոհարան

s.

place or instrument of praise, of thanks.

· Calfa

NBHL (2)

Փրկչին յաղթութեան աստուածավայելուչ գոհարան. (Սոկր.։)

εὑχαριστήριον որ եւ Գոհացողութիւն. sacrarium, et sacramentum Eucharistiae Տեղի գոհութեան եւ շնորհակալութեան. տաճար աստուծոյ. մատուցարան սրբոյ հաղորդութեան.


Գոհացողական, ի, աց

adj.

that praises, returns thanks.

· Calfa

NBHL (2)

Յայտարար գոհութեան.

Գոհացողական բան, կամ ձայն, քարոզ, երգք. թուղթ, պատմութիւն. (Փիլ.։ Կիւրղ. ղկ.։ Անյաղթ բարձր.։ Յհ. իմ. եկեղ.։ Լաստ. ՟Ի՟Գ։ Խոր. ՟Գ. 19։ Լմբ. պտրգ.։)


Գողաբար

adv.

like a thief.

· Calfa

NBHL (1)

κλεπτικῶς, κλεμμοδόν furtim furtive Իբրեւ զգող. գողութեամբ. գաղտագողի. գողի պէս.


Գողակից, կցի, կցաց

s.

companion of the thief.

· Calfa

NBHL (1)

συγκλέπτης, κοινωνός κλεπτῶν socius furti Ընկեր գողոյ. մասնակից գողութեան.


Գողանամ, ացայ

va.

to rob, to steal, to take clandestinely, to take away, to purloin;
to pillage, to filch;
to embezzle, to misapply;
գաղտ —, to juggle;
հնարիւք —, to cheat;
զմիտս, զսիրտ, to captivate, to entice.

· Calfa

NBHL (10)

Մի՛ գողանայցես։ Զիա՞րդ գողանայաք ի տանէ տեառն քոյ արծաթ կամ ոսկի։ Գողանայցի ի տանէ առնն։ Գողութեամբ գողանայցէ ի նմանէ.եւ այլն։

Գողանալ զայլոյ ամուսնութիւն կամ զհարսանիս. այսինքն շնալ. (Եզնիկ.։ Կանոն.։)

ԳՈՂԱՆԱԼ. որպէս Ղօղել, ղուղակել, քօղարկել զիրս կամ զհնարս. խաբել. պատրելով դաւաճանել. որսալ. գողտուկ բան տեսնել, ուսուլ բանեցնել, վարդապետութեամբ խաբել.

Գողանալով գոհութիւն մատուցանէ. (Եղիշ. ՟Գ։)

Զի մի՛ զյարութեան բան գողացեալ ինքեանք, զնոցա պղերգութիւն եւ քուն լինել պատճառս հանցեն անմահին մարմնոյ գողութեան. (Վահր. յար.։)

Զձանձրոյթ աշխատութիւն ի մտաց ձերոց գողանալ։ Վաղվաղակի հատմամբքն գողասցի զցաւս ախտին։ Գողացաւ զցաւս հոգւոց, եւ վաղվաղակի առողջացաւ. (Ոսկ.։ եւ ՃՃ.։)

Երկայնութիւն ժամանակաց գողանայր զմիտս մարդկան. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զի մի՛ տեղին գողասցի զբանն ի լսելեաց։ Խաբէութեամբ ծածկեալ գողանայ զինքն. (Իգն.։)

Թերեւս կարասցեն ի նեղութենէն գողանալ զեղբարս իւրենաց. (Եղիշ. ՟Գ։)

Պատճառս յարմարել, եւ գողանալ զեղեալսն։ Սակս գողանալոյն զնշանսն յագէտս լինէին։ Գողանան զճշմարտութիւն. եւ այլն. (Նանայ.։)


Գողանք

s.

cf. Գողօն.

· Calfa

NBHL (1)

Իբր Գողօնք, եւ Գողութիւն.


Գողացիկ

adj.

clandestine, stealthy.

· Calfa

NBHL (1)

Գողացիկ ամուսնութիւնս կարգիցեն։ Ոչ եթէ օրինօք ինչ ամուսնութեան, այլ գողացիկ խառնակութեամբ. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)


Գողեմ, եցի

va.

to hide, to conceal;
to rob.

· Calfa

NBHL (1)

Ադոնիա գողեաց զթագաւորութիւն. այսինքն զմիտս թագաւորելոյ իւրոյ. կամ հնարիւք կամեցաւ գողանալ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Գողումն, ման

s.

robbery;
stealth.

· Calfa

NBHL (2)

Գողանք. գողութիւն. եւ Գողօնք.

Հռեբեկա հրամայէր որդւոյն զգողումն օրհնութեանցն կեղծաւորեալ կերպարանօքն. (Ոսկ. ես.։)


Գողունի, նւոյ, նեաց, նէից

adj.

cf. Գողուն.

· Calfa

NBHL (1)

κλεψιμαῖος furtivus, furto ablatus եւ իբր գ. κλοπή furtum Գողութեամբ ի ձեռս բերեալ. գաղտ բարձեալ.


Գոյական, ի, աց

adj.

that exists;
s. gr. substantive.

· Calfa

NBHL (3)

Գոյական յաւէժութեան երկարաձիգ ամնակաւ. (Պիտ.։)

Զգոյական զօրութիւնն՝ որ տուաւ նոցա (զուարթնոց) շնորհօք. (Շ. յուդ. ՟Բ։)

Ա. ձայնաւոր, եւ ձայնաւորաց առաջադիր, եւ ամենից սկիզբն գոյականաւ եւ թուականաւ. իմա՛, ըստ իսկութեան կամ ըստ իրին, եւ թուով։


Գոյակից, կցի, կցաց

adj.

of the same nature;
consubstantial, coexistent.

· Calfa

NBHL (6)

Իսկ յարարածս՝ իբր Նոյնօրինակ եղանակ. հաղորդակից ի միում տեսակի կամ սեռի, եւ միանգամայն ըստ ժամանակի՝ ուր իցէ բանն զյատկութենէ իրաց. συνύπαρχων, συνῶν, συνοῦσα, συνόν cum alio existens

Վասն զի է բնութեամբ աստուած, բնութեամբ աստուծոյ եւ հօր համաբուն եւ գոյակից. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ հասարակականաց միայն մարդկութեանս՝ իմոց գոյակցաց։ Մարմին նիւթական՝ քարի եւ հողոյ գոյակից. (Նար. ՟Լ՟Դ. ՟Հ՟Ե։)

Որք գոյակիցք են (եղեալքս), կցորդակից եղիցին ի փառաբանութիւնս. (Վրդն. սղ.։)

Ընդ արարածոց գոյակից է ամենայն իրօք նախախնամութիւն. (Նիւս. բն. ՟Խ՟Ա։)

Ջերմութիւն ի հրոյ ծնեալ՝ միշտ գոյակից նմա։ (Արեգակն եւ լոյս իւր) ընթացակիցք եւ գոյակիցք միշտ երեւեսցին. (Կիւրղ. գանձ.։)


Գոյանամ, ացայ

vn.

to be created, to exist, to be;
to be formed, produced.

· Calfa

NBHL (5)

ουσιούμαι, ἁφίστημι, συνίστημι essentiam accipio, substantiam assumo, consisto, consto Գոյ լինել. եղանիլ. էանալ. գոյացութիւն առնուլ. ենթակայանալ. ստեղծանիլ. կայանալ. բաղկանալ. լինել, գոլ.

Մարդս ի յերկուց բնութեանց գոյացաւ, յոգւոյ եւ ի մարմնոյ. (Արշ.։)

Գոյացաւ անայլայլապէս. վասն զի մնաց աստուած. եւ գոյացաւ ըստ մեզ ի մէնջ բոլորովիմբ. այսինքն մարմին եւ հոգի բանական ըստ ճշմարտութեան ունելով. (Մաքս.։)

(Զաստուածութիւն բանին արիոս ասէր) արարած եւ կրտսեր, եւ յետ ժամանակի գոյացեալ. (Խոր. ՟Բ. 86։)

Եթէ ընդհանուր գիտութիւն է, ոչ կարէ գոյանալ ի միում անձին. այսինքն ենթակայանալ, լինել, գոլ, գտանիլ. (Սահմ. ՟Ա։)


Գոյարան

cf. Գոյապետ.

· Calfa

NBHL (1)

Բուն աղբիւր գոյութեան. գոյացուցիչ.


Գոյարար, ի

cf. Գոյապետ.

· Calfa

NBHL (1)

οὑσιοποιός substantificus, creator Արարիչ գոյից. պատճառ գոյութեան.


Գոյապէս

adv.

substantially.

· Calfa

NBHL (1)

Որքան ինչ առել (այսինքն առգոլ, ներգոլ) ասի հօր՝ բնութեամբ եւ գոյապէս, այս ամենայն է որդի. (Կիւրղ. գանձ.։)


Գոյացական, ի, աց

adj.

substantial;
essential.

· Calfa

NBHL (2)

Չարն ոչ է բնութիւն գոյացական. (Շ. ամենայն չար.։)

οὑσιώδης, ὐπρακτικός Յայտարար կամ սեփհական գոյացութեան եւ գոյութեան.


Գոյացուցիչ, չի, չաց

s.

creator, that gives existence or being.

· Calfa

NBHL (4)

Գոյացուցիչ պատճառ, բարերարութիւն, եւ այլն. (Դիոն.։)

Զիա՞րդ իցէ նորին գոյութեան՝ գոյացեալն բնութիւն առ գոյացուցիչն իւր։ Որդին է՝ յոչէից գոյացուցչին համագոյ. (Կիւրղ. գանձ.։)

Զօրութեամբ է մարդս գոյացուցիչ ամենայն արուեստից եւ խօսից. (Երզն. քեր.)

Մեծ է առաքինութիւն հաւատոցն եւ ակեւոր, եւ գոյացուցիչ անյայտից իրաց. իբր յանդիման կացուցիչ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)


Գոյաւոր, աց

adj.

existing, extant;
rich, opulent, wealthy.

· Calfa

NBHL (3)

Ի գոյաւորացն հացի՝ ողորմածութիւն (պահանջի). (Փարպ.։)

Յորժամ ագահութիւն բազում ինչ յաճախէ գոյաւորացն, ապա եւ յառաջնոցն եւս արկանէ. (Ոսկ. ես.։)

ὐπάρχων existens Ունակ գոյութեան. գոյակ. գոյացեալ.


Գոյաւորիմ, եցայ

vn.

to be created, to exist;
to be formed, produced;
to grow rich.

· Calfa

NBHL (1)

ՈՐք միանգամ գոյաւորեալք ընչեղութեամբն յղփանան. (Պիտ.։)


Գոյեղ

adj.

substantial.

· Calfa

NBHL (1)

Զանազանեալ է գոյացութիւն ի գոյեղէն. վասն զի գոյեղն եւ ի վերայ պատահման առնու։ Սահմանք ի գոյեղիցն բաղկանան ձայնից, եւ այլն. (Անյաղթ պորփ.։)