Definitions containing the research ոյ : 10000 results

Բազմագով

adj.

very celebrated;
very praiseworthy;
that praises or is praised much.

· Calfa

NBHL (1)

πολυΰμνητος celeberrimus, celebratissimus Յոյժ գովեալ կամ գովելի, մեծահամբաւ. բարեհռչակ.


Բազմագութ

adj.

very mild, merciful, full of fondness, compassionate.

· Calfa

NBHL (1)

πολύσπλαγχνος valde misericors Որոյ գութն է բազում. բազումողորմ. բարեգութ. ազնուագութ. շատ գթած.


Բազմագունակ

adj.

that has many colours or shapes, diverse, multifarious.

· Calfa

NBHL (3)

Ի սնգոյրս եւ ի ծարոյրս, եւ ի բազմագունակ հանդերձս պայծառս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Բազմագունակ եւ բազմապատիկ է արտաքնոցն վարքն, եւ այլ երբէք այլ առ հաճոյսն հանդիպեցելոցն ստեղծանեն. (Բրս. հց.։)

որ եւ ԲԱԶՄԱԳՈՅՆ ասի. Իբր Գոյնզգոյն. գունագոյն. եւ մանաւանդ՝ որպէս Բազմազան, բազմապիսի. բազմայեղանակ. πολύτροπος multiformis գունզգուն, եւ շատ կերպ.


Բազմագունեան

cf. Բազմագունակ.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զբազում գոյնս պէսպէս. գունզգուն.


Բազմագունդ

adj.

very numerous, of many forces.

· Calfa

NBHL (2)

Նմանօղք լիցուք այնպիսւոյ բազմագունդ միայնացելոց. (Եղիշ. միանձն.։)

Չճառեաց զաներեւոյթ զօրութէանն, եւ զբազմագունդ հրեշտակաց. (Կիւրղ. ծն.։)


Բազմագունի

adj.

of several colours or shapes, diverse, multifarious;
— ակն, succinum (yellow amber), cf. Սաթ.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զտեսիլ բազմագունի ականց։ Իբրեւ զտեսիլ ական բազմագունի։ Իբրեւ զգոյն բազմագունի ականն. (Եզեկ. ՟Ա. 4. 27։ ՟Ը 2։)


Բազմադէզ

adj.

much hoarded up.

· Calfa

NBHL (2)

Կարի շատ դիզեալ. բազմակոյտ. մեծ եւ ծանր.

Ոտք փղաց ... իբրեւ զսիւնս հաստատունս ... բառնալ զմեծաբեռն ծանրութիւն բազմադէզն մարմնոյ. (Վեցօր. ՟Թ։)


Բազմադիմի

cf. Բազմադէմ.

· Calfa

NBHL (3)

Մշակք բազմադիմի աշխատութեամբ վաստակոց յարդարին։ Բազմադիմի են սերմանք բարւոյն ի մարդիկ. (Յճխ.։)

Բազմադիմի ջանայր շիջու. ցանել զհաւատ քրիստոնէութեան։ Եւ որպիսի շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիւոյ. (Խոր. ՟Գ. 12. եւ ՟Բ. 57։)

πολυπρόσωπος, πολυειδής multiformis, diversas species habens, multifarius, multiplex, varius Բազմադէմ. բազմազան. զանազան. պէսպէս. բազմապատիկ. եւ Բազմաւորական. եւ Այլեւայլ ըստ տեղւոյն.


Բազմադուռն

adj.

of many doors.

· Calfa

NBHL (2)

Մի մի ի բանից անտի առաքելոյ բազմադուռն է, սակայն ոչ եթէ հարկ վտանգի է ինձ ելանել ընդ ամենայն դրունս նոցա. (Եփր. հռ.։)

πολύπυλος multas portas habens Ունօղ դուռն բազում. որոյ են բազում մուտք կամ առաջք. բազմիմաստ. շատ դռներով.


Բազմազան

adj.

very various, of many kinds.

· Calfa

NBHL (5)

Պարզն եւ բազմազան իմաստութիւն։ Զի ծանիցի ի ձեռն եկեղեցւոյ բազմազանս իմաստութիւնն Աստուծոյ. (Դիոն. երկն.։ Աթ. ՟Ա։)

Չարիս բազմազանս ամենեցուն հասիս բազմազանս ամենեցուն հասոյց. (Խոր. ՟Բ. 85։)

Տեսեալ եւ զկենդանին առաւել եւս գեղեցիկ եւ բազմազան յոյժ. (Ճ. ՟Ա.։)

Յոյժ խաբեբայ եւ բազմազան ի ձեռնարկութիւնս. (Ածաբ. կիպր.։)

Ի բազմազան շնորհէն լցեալ կատարեցաւ վայելչութիւն կենցաղւոյս։ Բազմազան ինչք, կամ բուսակք, կամ հալածանք։ Մրցանակք բազմազանք. (Պիտ.։)


Բազմազանութիւն, ութեան

s.

great variety, diversity.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ոք բազմազանութեամբ ընդ իմանալւոյն խառնեսցի. (Նիւս. կազմ.։)


Բազմազարդ

adj.

tbat is adorned magnificently;
that has many ornaments.

· Calfa

NBHL (1)

Շինեցաւ նարեկ յըռշտունեաց գաւառին՝ նոյն կարգադրութեամբ, բազմազան, պաշտօնապայծառ երգեզողօք, եւ գրական գիտողօք. (Ասող. ՟Գ. 6։)


Բազմազաւակ

adj.

that has many children.

· Calfa

NBHL (2)

Ուրա՛խ լեր դշխոյ՝ հարսն պանծալի, բազմազաւակ կուսութեամբ բերկրեալ. (Նար. գանձ եկեղ.։)

Բազմազաւակ կոյս՝ ծնեալ անախտաբար զազգս որդւոց մարդկան սուրբ աւազանաւն յորդէգրութիւն հօրն երկնաւորի. (Գանձ.։)


Բազմազբաղ

adj.

wandering;
busy, eager;
meddlesome.

· Calfa

NBHL (1)

Ի մանկութենէ հրաժարեալ ի բազմազբաղս կենցաղոյս. (Հ=Յ. դեկտ. ՟Գ.։)


Բազմազգի

adj.

of several species, sorts or kinds, diverse, manifold.

· Calfa

NBHL (1)

Ի լեզուս նոցա վառեալ հուր այրիչ. վասն որոյ բազմազգեաց լեզուօք զինքն երեւեցոյց ծածկագէտն. (Գանձ. (ուր եթէ բազմազգեացն առցի իբր անհոլով, լինի Կրօղ՝ ունօղ բազում ինչ)։)


Բազմազեղ

adj.

copious, abundant.

· Calfa

NBHL (3)

Բազմազեղ հոսմամբ։ Ի բազմազեղդ քո սեղանոյ. (Նար. ՟Հ՟Դ եւ ՟Լ՟Է։)

Բազմազեղ տեսարան (ժողովոյս). յն. յորդահոսան, կամ բազմակարկաջ. իբր բազմամբոխ։ (Կիւրղ. ի կոյսն.)

εὕπορος, περισσός, ἅφθονος abundans, redundans, copiosus Զեղուն յոյժ, եւ առատաբուխ. բազմօք զեղեալ, յորդեալ, յորդառատ. խիստ առատ՝ շատ.


Բազմազեղուն

adj.

cf. Բազմազեղ.

· Calfa

NBHL (1)

Ամենալոյս՝ աննախանձ եւ բազմազեղուն գովեալ արարչութեանդ զօրեղութեան. (Նար. ՟Լ՟Է։)


Բազմազուարճ

adj.

full of pleasures, very amusing.

· Calfa

NBHL (1)

Յոյժ զուարճալի եւ հանդիսական. զուարթագին. խնդալից.


Բազմազօր

adj. s.

very strong, very powerful;
numerous army.

· Calfa

NBHL (2)

Ո՛վ խաչ բազմազօր սքանչելիսն եցոյց. (Եպիփ. խչ.։)

πολυδύναμος multipotens, praevalens Որոյ բազում է զօրութիւն, մեծազօր. բազմապատիկ զօրութեամբ. հզօր. զօրեղ առ բազում ինչ.


Բազմաթիւ

adj.

very numerous.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ զառ ի նմանէ չարեացն սահման կարօղ եմք գիտել՝ բազմաթիւ լինելովս. (Լմբ. պտրգ.) իմա՛ զբազումս ի չարեացն թուելով. կամ վասն բազմաթիւ լինելոյ սոցա։


Բազմաթիւր

adj.

very wrong;
perverse.

· Calfa

NBHL (1)

Ցասուցեալ մեր ի վերայ այնպէս բազմաթիւր եւ բեզմայեղանակ բարոյիցն։ Զբազմաթիւր մտածութիւնն յեղյեղուլ եպերական բանիւք. (Խոսրովիկ.։)


Բազմաժամանակ

adj.

long since, old, ancient, antique.

· Calfa

NBHL (1)

Համբերել կապանաց եւ բանդից վասն երկնաւոր յուսոյն՝ բազմաժամանակ տեւողութեամբ. (Փարպ.։)


Բազմալի, լիք, լեաց

adj.

surgy, billowy, tempestuous, agitated.

· Calfa

NBHL (2)

Որ աստուածային սիրովն ամրացեալ իցէ, բազմալեաց կենցաղոյս վերագոյն է. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ.) տպ. բազմալեայ։

ԲԱԶՄԱԼԻ. ա. Իբր Լի բազմութեամբ. կամ յոյժ լի. առատ.


Բազմախաբ

adj.

that deceives or that is much or often deceived.

· Calfa

NBHL (1)

Հրաժարեալք նայապէս ի մարմնական բազմախաբ զբօսանաց։ Շնչաւոր իմաստութիւն, որ խարդախն է եւ բազմախաբ։ Տեսութիւն բազմախաբ է, ի վերին երեսն հայցելով՝ զգունաւորութիւնն տեսանէ։ Բազմախաբ մեքենայիւքն ծառայեցոյց զմարդիկ. (Սարգ.։)


Բազմախիտ

adj.

very thick;
very frequented (way);
very difficult;
very abundant.

· Calfa

NBHL (3)

Յոյժ խիտ. հոծեալ. բազմաճիւղ. խուռն. կուռ.

Զանջուրն անապատ՝ դրախտ բազմախիտ Աստուծոյ արարին. (Հ. կիլիկ.։)

Երկատութիւն բնաբանականին եւ աստուածաբանականին բազմախիտ է, եւ մեծի լսողութեան պէտս ունի ... է՛ եւ այլ բազմախիտ երկատութիւն, որք ի խորագոյն իրողութիւնսն ասասցին. (Սահմ. ՟Ժ՟Է։) իմա՛, հոծեալ բազմապատիկ մասամբք։


Բազմախխայթ

adj.

ulcerated, full of wounds.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախղխայթ

cf. Բազմախխայթ.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախնամ

adj.

careful;
kept with care.

· Calfa

NBHL (1)

Որոյ խնամքն են բազում. բարեխնամ. բարեգութ.


Բազմախորտիկ

adj.

full of victuals, splendid, magnificent entertainment or fare.

· Calfa

NBHL (2)

Զբազմախորտիկս զճաշոյ կազմածս ընդունայն է՝ յառաջ քան զայնոսիկ, որ զծախսն տան, դնել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վայելէին սուղ ինչ եւ դոյզն ռոճկովնլ որպէս բազմախորտիկս անուշահոտութեամբ. (Փարպ.։) (յորս մա՛րթ է եւ իբր գոյական իմանալ յոքնակի։)


Բազմախուզեմ, եցի

va.

to seek much.

· Calfa

NBHL (1)

Հայեա՛ց ի ծով, բազմախուզեա՛ եւ զօդս. (Ոսկ. ի կոյսն.։)


Բազմախուռն

adj.

of a great concourse;
thick, thronged, mixed.

· Calfa

NBHL (3)

Խռնեալ յոյժ. ուր իցէ խուռն բազմութիւն՝ անձանց կամ իրաց. կուտակեալ. յաճախեալ. բազմապատիկ. խռնած, խռկած.

Ի բազմախուռն ժողովոյն շինեաց եկեղեցի ի վերայ պետրոսեան վիմին. (Անան. ի պետր.։)

Զանցեալ զբազմախուռն արգասեօք սրբոյն. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)


Բազմախօս

adj.

cf. Բազմաբան.

· Calfa

NBHL (2)

Բազմախօսն ոչ ծանեաւ զանձն՝ որպէս պարտն էր։ Որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)

Կամ Ուր լինի բան զբազում իրաց՝ հետաքննութեամբ. յաճախաբան. յաճախապատում. բազմախոյզ.


Բազմախօսութիւն, ութեան

s.

cf. Բազմաբանութիւն.

· Calfa

NBHL (1)

Եւ եղիցիս պատրաստ (այսինքն զգոյշ) ի բազմախօսութենէ. (Վրք. հց. ՟Բ։)


Բազմածախ

adj.

expensive, costly;
splendid, sumptuous, rich, magnificent.

· Calfa

NBHL (1)

Անփոյթ արարեալ զբազմածախ եւ զյոգնազան ինչս ստացուածոց. (Նար. խչ.։)


Բազմածաղիկ

adj.

that has many flowers.

· Calfa

NBHL (3)

Բազմածաղիկ՝ հաւատոյ բոյս. (Պրոկղ. ստեփ.։)

Զուարթացուցանել զբազմածաղիկ քարոզութեան նոցա բոյս. (Խոր. հռիփս.։)

Բազմածաղիկ է խաղաղութիւն եւ իմաստութիւն տեառն մերոյ, ողորմութիւն եւ երկայնամտութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Բազմածին

adj.

that generates much, fruitful, fertile.

· Calfa

NBHL (2)

Բազմածին հոյլք կենդանեաց. (Պիտ. (որ լինի եւ կր. իբր բազմաթիւ ծնեալք)։)

Ի սոյն երկաքանչիւր բաւականաբոյս բազմածին լերանց հզօրաց. (Նար. խչ.։)


Բազմածուփ

adj.

stormy, much agitated

· Calfa

NBHL (1)

Ծփեալ յոյժ. վրդովեալ բազում ծփանօք.


Բազմակալ, աց

s.

candlestick;
snuffers;
guest;
cf. Բազմակ.

· Calfa

NBHL (3)

Ճրագարանս եօթն, եւ զբազմակալս նորա եւ զնեցուկս արասցես յոսկւոյ սրբոյ. (Ել. ՟Ի՟Ե. 38։ ՟Լ՟Է. 17։ Թուոց. ՟Դ. 9։ ՟Գ. Թագ. 49։ յորս օրինակքինչ գրեն ԲԱԶՄԱԿԱԿԱԼ։)

ԲԱԶՄԱԿԱԼ գրի մերթ փոխանակ գրելոյ ԲԱԶՄԱԿԱՆ. (որպէս կոչնական՝ որ ունի զտեղի ի կոչունս)

ԲԱԶՄԱԿԱԼ. Որպէս Բազմակակալ. այն է ըստ ոմանց ունելիք ճրագի, այսինքն մկրատ. որ եւ ՅԱՐԴԱՐԻՉ ասի. ... կամ ըստ այլոց՝ Ընդունարան իւղոյ. եղաման, ձիթաման կամ ձագար. թարգմանի ի մեզ եւ ԲԵՐԱՆ ՃՐԱԳԱՑ. զի եբր. է մախթա, մէլփախաիմ եւ մուձափօթ. եւ յն. ἑπαριστρίς, ἑαρίστηρ forceps եւ haustrum, situla, infusorium


Բազմական, ի, աց

s.

guest, invited person;
table, banquet;
carpet, mattress, couch, sofa;
bench, seat;
—ս —ս բաշխել, to divide tho guests, to form several banquets apart;
—ս արկանել, to offer chairs or seats.

· Calfa

NBHL (4)

Թափեաց ի գլուխ նորա ի բազմականին. (Մտթ. ՟Ի՟Զ. 7. (ու ր յն. բերի ի ՟Ա նշ. այսինքն Յիսուսի բազմեցելոյ։))

Մերժելով ի քոց բազմականացդ՝ ահա արկանես ինձ բազմականս առ հօրն հաւատոցն Աբրահամու. (Ագաթ. ։ Մի՛ բազմականս բարձրագոյնս կարգեսցուք։ Բազմեալք կամք պայծառք պայծառապէս ի վերայ բարձր բազմականի եւ ամբարձելոյ. Ածաբ. ծն. եւ Ածաբ. աղքատասիր.։)

Ետես մսուր՝ բազմական ահաւոր խորհրդոյ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

ԲԱԶՄԱԿԱՆ. κλισία sella, locus sedendi, στρῶμα, στιβάς, τάπης stratum, stramentum, tapes եւ այլն. Բազմոց. նստարան. գահոյք. գահ. բարձ. ...


Բազմակարօտ

adj.

who has many wants

· Calfa

NBHL (1)

Կարօտ բազում իրաց, որոյ բազում են կարիք. շատ բանի պիտանաւորութիւն ունէցօղ.


Բազմակոհակ

adj.

that has many waves.

· Calfa

NBHL (1)

Ցամաքեցուցանել զշիղջս ջրակոյտս բազմակոհակս. (Նար. ՟Ժ՟Է։)


Բազմահամ

adj.

savoury, that has much savour.

· Calfa

NBHL (1)

Որ ունի այլ եւ այլ համս. յոյժ համեղ. պէսպէս համով, շատ համով.


Աղաղակ, ի, աւ

s.

cry, scream, clamour, uproar, alarm, racket, noise, shout;
scolding;
voice;
exclamation;
— առնել՝ բառնալ՝ դնել՝ հարկանել՝ տալ, to cry, to make a noise, to alarm, cf. Աղաղակեմ.

· Calfa

NBHL (6)

Լուիցէ գոյժ ընդ առաւօտս, եւ աղաղակ ի միջօրեայ ժամանակի։ Աղաղակ խոյոցն մաքեաց։ Աղաղակեաց ամենայն ժողովուրդն առ հասարակ մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ամբոխ յոյժ եւ լալականս, եւ աղաղակ յոյժ։ Աղաղակ սոդոմացւոց եւ գոմորացւոց յաճախեաց։ Եւ եղեւ աղաղակ մեծ։ Սրտմտութիւն, եւ աղաղակ, եւ հայհոյութիւն։ Ոչ սուգ, եւ ոչ աղաղակ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց, եւ աղաղակ իմ առ քեզ եկեսցէ։ Լուաւ աղաղակի իմում։ Ել ել աղաղակ նոցա առաջի Աստուծոյ ի գործոյ անտի։ Զի՞նչ է ձայն աղաղակին այնորիկ։ Աղաղակ ի բանակին այլազգեաց։ Լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ այլն։

Պատիւ մեռելոյն ոչ են լալօնք եւ աղաղակք. (Ոսկ. յհ.։)

Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման։ Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի. (Նար. ՟Ղ՟Բ։)

Գուժեա՛, եւ ի բասան տաջի՛ր զձայն քո, աղաղա՛կ բարձ յայնկոյս ծովուն, զաղաղա՛կ բարձէք, գոգէ՛ք։ Զաղաղակ բարձեալ՝ կարդային առ Շմաւոն։ Զաղաղակ բարձին։ Կացի ի մէջ եկեղեցւոյ աղաղակ բարձեալ։ Աղաղակ արասցէ վասն նոցա յաւուր յայնմիկ իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեօք։ Փող հարկանէին, զաղաղակ դնէին. եւ այլն։

Փողք եղեալք՝ զկռչաձայնն զաղաղակ բարձեալ։ Որոյ եւ աղաղակ իսկ եդեալ՝ ասէր։ Մեծաւ գոչմամբ զաղաղակ հարեալ։ Ո՞վ իցէ ի մարդկանէ, որ ի տագնապել հոգւոյն՝ զաղաղակ տացէ. (Ագաթ.։)

Առ հասարակ զաղաղակ հարեալք յորդագոյն գոչմամբ. (Պիտ.։)


Աղաղակեմ, եցի

vn.

to cry, to make a loud noise, to halloo, to shout;
to scold;
to make an exclamation.

· Calfa

NBHL (3)

Աղաղակեաց ժողովուրդն, եւ հարին քահանայքն զփողսն։ Այլազգիքն աղաղակեցին, եւ ընթացան ընդդէմ նորա։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ։ Աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր։ Առ փայտն աղաղակէ։ Աղաղակեսցեն ի վերայ քո։ Աղաղակեսցէ ամենայն ժողովուրդն, եւ յաղաղակելն նոցա կործանեսցին ինքնին պարիսպք։ Աղաղակեաց ամենայն Իսրայէլ մեծաձայն։ Ի ձայն բարձր աղաղակել։ Աղաղակեաց յականջս իմ մեծաձայն։ Աղաղակեաց Մովսէս առ Տէր։ Աղաղակեցի ի ձայն բարձր։ Մեծաբարբառ աղաղակեցի։ Որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի։ Գոչեա՛ եւ աղաղակեա՛։ Ամբոխն աղաղակէր, թէ Աստուծոյ բարբառ է։ Վասն որո՞յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ Աղաղակեաց ի ձայն մեծ առ հրեշտակն. եւ այլն։

Աղաղակեցին բերկրալիր բարբառով։ Անձայն աղաղակեն։ Սոյն գիր իմովս ձայնիւ իբրեւ զիս ընդ իմ աղաղակեսցէ. (Նար.։)

Աղաղակեմ առ քեզ փրկիչ՝ քանանացւոյն զձայն. (Շար.։)


Աղամ, ացի, ացայ

va.

to grind;
to pound, to reduce to powder.

· Calfa

NBHL (1)

Աղացեալ աղ ցանեցին ի վերայ վիրաւորեալ մարմնոյն. (Հ. կիլիկ.։)


Աղամասուկ ածեմ

sv.

to destroy, to throw down, to overthrow, to ruin.

· Calfa

NBHL (1)

Ապա եթէ զամօթն ի սկզբանն իբրեւ զգլխադիր գլխոյն մերկանայցէ, զբնաւն եղծանէ, յամենայնի վերայ աղամասուկ ածիցէ. (Ոսկ. եփես. ՟Ի։)


Աղամողիմ, եցայ

vn.

to stray, to dissipate.

· Calfa

NBHL (2)

Երեւումն լինի յաղամողեալ լուսոյն. (Շիր.։)

Զուղղորդ ճանապարհն գնայցեն, եւ չաղամողիցեն առ անտեղեկութեան։ Մի՛ ոք այսուհետեւ լիցի յարդ, եւ մի՛ այսր անդր աղամողեալ իբրեւ զունգ։ Աչք սխալեն յերկայնութենէ, եւ յօդոյ, եւ ի մտաց այլուր աղամողելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. 11. 13։)


Աղամողումն, ման

s.

wandering, wildness;
dissipation.

· Calfa

NBHL (1)

Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլակեն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Աղանդապաշտ, ի, ից

adj.

cf. Աղանդաւոր.

· Calfa

NBHL (1)

Պաշտօնեայ աղանդոյ իրիք. մոլորահաւատ.


Աղանդագլուխ

s.

chief of a sect, heresiarch.

· Calfa

NBHL (1)

Գլուխ աղանդոյ. գլխաւորն աղանդաւորաց. աղանդապետ.