heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.
· Calfa
= Ասոր. ❇ h tnos (hetnos կամ hetanos?) քիչ գործածական ձևից, որի մայրն է յն. ἔϑνος «ժողովուրդ, ցեղ», յգ. α ἔϑνη «հեթանոսք», ἐϑνιϰός «հեթանոս, հեթանոսական»։ Հայ ձևը դրւում է ասորե-րէնից՝ նախաձայն h-ի պատճառաւ, որ պա-կասում է յունարէնում. ասորին դրել է այդ յաւելուածը՝ գրաւորապէս ճշտիւ արտայայ-տելու համար յն. ἐ նախաձայնը։ Յոյնից տառադարձուած է նաև լտ. ethnicus «հե-թանոս, հեթանոսական». իսկ գոթ. haiϑnd ձևի համար տե՛ս տակը ՓՈԽ։-(Հիւբշ. 360)։
ՓՈԽ (borrowing) Bugge և Torp (IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 260-1) մեր բառից փո-խառեալ են համարում գռթ. haiϑnō (*haiϑ-ans) «հեթանոս», որից էլ յառաջ են եկել գերմ. heidan, heiden, heithin, heidin, hei. dane, հսաքս. hēthin, հֆրիզ. hethin, het-hen, հանգլ. hā̄eδen, հնորմ. heiδinn, հնորվ. heiδingi, հշվէդ. heϑninge «հեթանոսա-կան»։ Նոյնը յիշատակում է նաև Zeller, Stand und Aufgaben der Sprachwiss. էջ 301։ Մերժում է Pokorny 1, 329 և դնում է այս ձևերը հնխ. kaito-= գերմ. heide «ան-տառ, անմշակ դաշտ» ձևից։ Նոյնը նաև Klա-ge 209,
cf. Հեծութիւն.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։
ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. հէծնիլ, Ալշ. Մշ. Սչ. հէձ-նել, Ննխ. հէձնէլ, հէզնէլ, Տիգ. հէձնալ, Զթ. ճէձնօլ, հէձնոլ, Հճ. հիձնել, հիզնել, հիզնօլ, Սվեդ. հիձնիլ, Ռ. Սեբ. հէզնէլ, Ասլ. Խրբ. հէզնալ, Հմշ. հէզնուշ, Ոզմ. խեծնիլ, Մկ. խէծնիլ, Սլմ. Վն. խէզնել, Մրղ. խէզնէլ.-այն բայաձևերը՝ ուր ծ ընկնելով ն ձայնի մոտ՝ դարձել է զ, խոնարհման ժամանակ ձայնաւորի մօտ պատահելիս՝ վերստանում են նոյն ծ ձայնը. այսպէս կտ. հեծա ևն։-Նոր բառեր են հեծել Վն. «հէն, ասպատակ», Սչ. «զօրք, զօրագունդ», հեծելւոր, Հնգ. Սչ. «զինւոր» (օր. ասւում է ոտքով հեծելար «հե-տիոտն զինւոր, հետևակ». ձիաւոր հեծելտր «ձիաւոր զինւոր»). հեծկան Սրմ. «զրաստ», հեծուև խւ. «հեծեալ», հեծոց Վն. «ձիւնի վը-րայ կոխոտելուց յետոյ՝ խոտ թափելով կազ-մաւած մսուր՝ ոչխարների համառ».
heretic.
· Calfa
-Յն, αὶοεοιώτης, լգ. αὶρεσῖῶται «հերե-տիկոս». կազմուած է αἰρεσης բառից, որ նշանակում է «առնելը, գրաւում. 2. ընտ-րութիւն. 3. նախընտրութիւն. 4. մասնա-ւոր ուսումնասիրութիւն. 5. գրական, բը-ժըշկական, փիլիսոփայական դպրոց, և վեր-ջապես 6. առանձին կրօնական հերձուած». բուն արմատը αἰρέω «բռնել, գրաւել, ընտ-րել ևն»։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. haeresis, ասոր. [syriac word] heresiotā «հերձուածող, աղանդաւոր» ևն։-Հիւբշ. 361։
heretic.
· Calfa
= Յն. αίοετιϰός «հերձուածող, հերձուա-ծողական». ծագումը նոյն է, ինչ որ հերեսի-ովտ (տե՛ս այս բառը). յունարէնից փոխա-ռութիւն են նոյնպէս լտ. haereticus, ասոր. ❇ heretīqā, արաբ. ❇ arātiqa հոմանիշները։-Հիւբշ. 361։
ՓՈԽ (borrowing) Հալերէնի վրայից տառադարձու-թիւն է Ս. Գրքի քրդերէն թարգմանութեան մէջ հէրիտիկոս Տիտ. Գ. 10. ժը Հէրիտիկոս մmռուվէ «յառնէ հերձուածորէ»։
bodkin;
awl, pricker.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։
edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.
· Calfa
= Պհլ. ❇ fravartak «նամակ, գը-րութիւն, հրովարտակ» բառից, որից փոխ առնուած է նաև արամ. [hebrew word] farvartaqīn «հրովարտակք». հմմտ. նաև մանիք. պհլ. [hebrew word] frvrdg «գրել» (Salemann. Manich. Stud. ЗАН 8, 117), սոգդ. farwārt «գլան, գրքի հատոր, գիրք»։ Բառիս հպրս. ձևը պիտի լինէր *frayartaka-. որ կազմուած է fra-մասնիկով՝ vart «ոլո-րել, գալարել» արմատից։-Հիւբշ. 184։
ՓՈԽ (borrowing) Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։
the twelfth month of the ancient Armenian calendar.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotina
helva, a sweet meat.
· Calfa
= Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.
ԳՒՌ (dialectal) Ջղ. խրուշակ, խուրուշակ, Ագլ. հրէ՛շmկ, Պռ. հիւրիշէկ. այլուր զոյութիւն չունի այս բառը. բայց ձևից երևում է, ոռ շատ հին է և փոխառութիւնը տեղի է ունե-ցած պահլաւական շրջանին։
the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.
· Calfa
ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։
soot;
fuliginous, sooty, pitchy.
· Calfa
= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։
hair;
horse-hair;
mane;
czar.
· Calfa
«խոյ, նոխազ». գիտէ միայն Քաջու-նի, Գ. 147. աղբիւրը անյայտ է։
ՓՈԽ (borrowing) Լազ. ծարի «ձիու պոչի մազ. 2. բաշով շինուած ցանց». վրաց. ზარი զա-րի, მარი ❇ ձարի «բազէ որսալու ցանց», გაწარი գածարի «թռչուն բռներու ցանց»։-
wheat-meal;
— գարի, pearl barley.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Քրդ. sawar «gruau, blē perlé» (Justi), zavar «seigle blanc» (Socin), sa-vár «seiole froment cuit» (Garzoni), sā-var «froment pilé, cuit et séché» (S. A Rhea)։ (Հայերէնի հետ նմանութիւնը նշա-նակում է նախ Lag. Arm. Stud. § 1344, յե-տռւ lusti Dict. Kurde 233, Kurd. Gram. 12)։-Թրք. գւռ. Կես. Տ. և Եւդ. [arabic word] za-var «ձաւար» (Բիւր. 1898, 712 և 1899, 798, Յուշարձան 329)։
ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Մինգր. ցխվինի, խվխենի «ձե-ղուն», որի հետ առանձնապես նման է Տր. ցխինք։
olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.
· Calfa
= Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։
Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ
ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։
ՓՈԽ (borrowing) Ուտ. ծէթ՝ նոյն նշ.։
shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Pedersen. Հայ. դր. լեզ. 219 ձըգ-տել բայի արմատը դնելով *ձգուտ<*ձիգու-տա «նետ». սրանից փոխառեալ է դնում լտ. sagitta «նետ» և թրք. sōgút, եակուդ. uöt. չուվաշ. šuza «ուռենի»։ (Շատ լեզուների մէջ «ուռի» բառը ծագում է «նետ» բառից. հմմտ. շվէդ. pil «նետ, ուռի»)։
gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.
· Calfa
, ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։
pitch, tar;
— ծամելի, mastic.
· Calfa
ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։
bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։
valley, vale, dale;
bed of a torrent.
· Calfa
ՆՀԲ ծործոր բառի՞ց։ Pictet 1, 134 սանս. darā, darī, պրս. [arabic word] dara «ձոր»։ Müller, Armen. VI, էջ 4, ՏW-AW հտ. 122 և WZKM 5, 269 զնռ. zrayah-«լիճ», սանս. jraya «մարգ» ռառեռի հետ. աւելի լաւ է պահուած ծործոր ձևի մէջ։ Մառ ЗВО 5, 320 ցե-ղակից պրս. dašt, պհլ. dašta «դաշտ» բառերին, որոնցից փոխ. է. առնուած հյ. դաշտ. Հիւնք. նոր բառից։ Դ. Սարգըս-եան, Բիւր. 1898, 484 արմատը որ «խո-րութիւն», որից նաև որոգայթ, ծործոր, խոր, հոր։ Patrubány SA 1, 193 յն. γωρα «պարապ գետին» բառի հետ՝ հնխ. g'horos ձևից։ Նոյն ՀԱ 1910, 118 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։ Մառ, O полож. aбхaз. 38 ջուր, ծոր-ծոր, վրաց. ծղալի բառերի հետ. իսկ ЗВО 1925, 683 սվան. čala «գետ, ձոր» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 106 հնխ. g'heu-«հեղուլ. թափել» արմատից, որից են հյ. ձև, ձոյլ։ Նոյնը կրկնում է կասկածով Pokorny 1, 563։
coat, dress, cloak.
· Calfa
Bugge IF 1, 449 դնում է նախաւոր *դորձ ձևից և սրանով կապում հան-ոերձ բառի դերձ արմատի հետ, որ իրանա-կան փոխառութիւն չի համարում։-Հիւնք. գործել բայից։ Peterssōn, Ar. u. Arm. Stud. 132 հնխ. g'horg'h ձևից. հմմտ. լիթ. žirklès «մկրատ», լեթթ. firkles «մեծ մկրատ», յն. χάρας «ցից», γαράσσω «սրել, ճեղքել, հերձել»։
fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hu-ձևից, որի վրայ աւելացել է -կն մասնիկը. հմմտ-մուկն, արմուկն։ Յեղակիցներից կան միայն յն. ἰχϑός լիթ. žuvis, լեթթ. zuvs, zuve, հպրուս. suckis (եզ. հյց.), suckans (յգ. հյց.) հոմանիշները, որոնց նախաձևը դըր-ւում է g'hyu-(ըստ Johansson) կամ g'hzu-(ըստ Bartholomae)։ Միւս լեզուները ներ-կայացնում են տարբեր խմբակցություններ. ինչ. լտ. piscis, հիռլ. iasc, գոթ. fisks. ա-րիական matsya-, հսլ. ryba, որոնք ըստ Meillet BSL 22, 48 թուի թէ փոխառեալ են զանազան ոչ-հնդևրոպական լեզուներից (Trautmann 373, Boisacq, էջ 387)։-Հիւբշ. 471։
intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.
· Calfa
= Կազմուած է -րիմ մասնիկով, ինչպէս հաւատարիմ, ոխերիմ. յօդակապը (ե փոխա-նակ ա) ցոյց է տալիս՝ որ արմատի բունն էր -ի որով արմատը կլինի *մտի-։
whip;
spur;
stimulus;
— չուանեայ, whip-cord;
— հեծելոց, riding-whip;
հարուածք —աց, lash, cut, stroke of a whip;
cf. Կուշտ.
· Calfa
= Ասոր. [syriac word] matrəqā «խարազան, խթան» (Brockelmann, Lex. syr. 142 ա) բառից, որի հետ նոյն են նաև ռաւմ [hebrew word] matraqā «գաւազան», արաթ. [arabic word] mitraq «բուրդ ձաղկելու փայտ, թակ, գաւազան», [arabic word] matraqa «գաւազան. մուրճ», [arabic word] mitrāq «գաւազան, սուր»։ Արաբերէնից են փոխառեալ վրաց. მათრახი մաթրախի «մտրակ», մինգ. მატრახი մատ-րախի, მართახი մարթախի, սվան. მრდაჟკ մրդաղ'կ, მ3დრაჟ մհդրաղ՝ «մտրակ»։ Սե-մական բառերի արմատն է trq «զարնել», որ թէև չգիտէ ասորին (Brockelmann դնում է ենթադրելի trq արմատի տակ), բայց ունի արաբը, որ է ❇ trq. «զարնել, ծեծել, ձաղկել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 10)։ -Հիւբշ. 312։
ԳՒՌ (dialectal) Բլ. մտրակ «խարազանի կաշեայ մասը՝ որով անասունն են ծեծում» (ամբողջը միասին կոչւում է խարազան) Ազգ. հանդ. Ե. 56. -Երև. Տփ. մաթրախ՝ փոխառեալ վը-րացերէնից։
young ass;
colt, foal, filly;
colt's foot.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. მუტრუკი մուտրուկի «ի-շուկ»։
s. zool. querquedula, teal.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 495 Օշական և Աշտարակ ունին մրտիմ ձևով. (գլուխը սև, թևերը մոխրա-գոյն և սպիտակախառն, կտուցը կարճ և տափակ, ոտերը կարճ, սև և թաղանթապատ ջրասէր թռչուն)։
tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.
· Calfa
Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։
dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Թուշ. მოვრელ մովրել «ճահիճ»։
cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։
hyacinth.
· Calfa
= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։
ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։
s. bot. bramble, briar.
· Calfa
Ուղուրիկեան (անդ) դնում է փոխառ-եալ յն. ἀγρια հոմանիշից (Bailly ունի ἀγριας «վայրի խաղող»)։
wild goat;
antelope.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. იამოაირი իամոաիրի կամ ჩიაორი նիամորի «վիթ», գործածուած Օր. ժդ. 5 հայ բառի դէմ, որից տառադարձւած է. թարգմանութեան ժամանակ։
evident, clear, manifest, plain, palpable, obvious;
evidently, obviously, plainly, clearly, manifestly;
cf. Յայտնութիւն;
— է, — իսկ է, it is evident, clear;
— իմն է, naturally, of course, certainly;
այս — է զի, it is certain that;
ապա — ուրեմն է, it is therefore clear that;
— or ի — գալ, to appear, to be manifested, made known, evident, to be discovered or disclosed;
— ածել, առնել, to declare, to make manifest, to display, to put or set forth, to show, to prove;
to signify, to name;
— առնել զընդունելութիւն, to acknowledge the receipt of.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Սչ. հայդնել, Ագլ. հա՛յտնիլ, Երև. Կր. հայդնէլ, Շմ. հայդնիլ ևն փոխառեալ են գրականից. ունինք սակայն Զթ. այիդ էնել «յայտ առնել» (տե՛ս Աւետարան ըստ Մար-կոսի, Զէյթունի գաւառականով, Պօլիս 1913. Գ. 12)։
out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.
· Calfa
Lag. Symmicta 7, 27 պրս. (իմա՛ արաբ.) xumār «զարթխում» ձևի հետ։ Հիւնք. լն. γειμάρρους «վտակ, հեղե-ղատ» բառից։ Patrubány SA 1, 309 արաբ. himar «էշ» բառից փոխառեալ։ (Ե դարում արաբերէն փոխառութի՛ ւն1)։ Բ. Խալաթեան ՀԱ 1902, 309 ասոր. xamrā «գինի» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «ան-համպր, անզգոյշ» բառից։
remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.
· Calfa
= Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.
fifty.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։
obelisk.
· Calfa
= Յն. ὄβελίσϰος «կոթող» (բուն նշանակում է «փոքր շամփուր»), որից փոխառեալ են նաև լտ. obeliscus, ֆրանս. obélisque, գերմ. Ghelisk են։-Հիւբշ. 366։
too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.
· Calfa
= Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։
panther.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. ავაზა ավազա, որ ծագում է հյ. յաւազ հոմանիշից (Հիւբշ. 199)։
July;
յամսեանն —ի, in the month of -.
· Calfa
= Յն. ἰούλιος, ἰουλις հոմանիշից, որ փո-խառեալ է լտ. ǰulius բառից. այս էլ ծա-գում է Յուլիոս Կեսարի անունից, որ ծնուեր է նոյն ամսի 4-ին. (Յուլիոս=Jūlius անու-նը բուն նշանակում է «Արամազդի, Juppi-ter-ի» և յառաջանում է *Jovilios ձևից. տե՛ս Walde 397). հմմտ. Սգոստոս ամսանունը։ Փոխառութեամբ անցած է բազմաթիւ լեզու-ների, ինչ. ֆրանս. juillet, իտալ. luglio, գերմ. Julius, վրաց. իվլիսի, թուշ. իվլիս, ռուս. июль ևն։-Հիւբշ. 367։
ԳՒՌ (dialectal) Գրականից են փոխառեալ Ախց. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. հուլիս ևն.-Ննխ. կայ նաև ուլիս ձևը (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 77)։
jujube.
· Calfa
= Արաբ. [arabic word] 'unnāb «յունապ», որից փոխառեալ են նաև թրք. hunnab, թթր. ինապ, վրաց. իմերել. unabi, ուտ. inab ևն։ -Հիւբշ. էջ 271։
June.
· Calfa
= Յն. ἰούνιος ձևից, որ ծագում է լտ. lu-nius հոմանիշից. այս էլ յառաջանում է Ju. no «Յունոն» աստուածուհու անունից, որ Ա-րամազդի քոյրն ու կինն էր (Walde 398)։ Բառը փոխառութեամբ անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. ֆրանս. ǰuin, իտալ. giugno, գերմ. Junius, անգլ. june, վրաց. իվնիսի, թուշ. իվնիս, ռուս июнь ևն։-Հիւբշ. 367։
ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառութեամբ կայ հունիս ձևը. բայց ունինք նաև Ննխ. ունիս (Պատկ. Երկեր, հտ. Գ. էջ 113)։
cf. Յունվար.
· Calfa
= Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։
ԳՒՌ (dialectal) Սեբ. չունվար, Ախց. Ննխ. Շմ. Պլ. հունվար, Ղրբ. հունուվար ևն՝ փոխառեալ են գրականից.-ոմանք նմանողութեամբ փե-տըրուարի արտասանում են յունրվար։
onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.
· Calfa
, ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։
= Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։
ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։
maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.
· Calfa
Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։
satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.
· Calfa
Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։
herd of black-cattle.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. ნახირი նախիրի «նախիր». სანახირე սանախիրե «արօտատեղի, հովուին տրուած դրամը», მენახირე մենախիրե «հո-վիւ», მენახირობა մենախիրոբա «հովւու-թիւն», ինգ. բուդ. ջէք. naxir, խին. nixer «նախիր», nixervan «հովիւ, նախրապան», ցախ. nexir «նախիր», nexirvan «նախռա-պան», ռուտ. nexir «նախիր», nexirči «նախ-րորդ», կիւր. nexir, nexer «նախիր», քրդ. [arabic word] naxər «նախիր», naxər-qavan «նախ-ռաթող» (Justi, Dict. Kurde, էջ 414), թրք. գւռ. Կր. naxər «նախիր» (Բիւր. 1898, 627) Եւդ. [arabic word] naxər «նախիր» (Յուշարձան 330բ), արևել. թրք. naxər «նախիր», naxərči «նախ-րապան»։
retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.
· Calfa
ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։
ԳՒՌ (dialectal) Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. նահանջ, Մշ. նահանջ՝, Ախց. Պլ. նահանչ, Երև. նհանջ. այս բոլորը «նահանջ տարի» իմաստով են և փոխառեալ գրականից.-անկախ են Խրբ. նտհանջ «հիւանդ», Երզ. նահանջ «խեռ՝ ան-հանռիստ մանուկ»։
patriarch, chief of a family;
prince.
· Calfa
, ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։
ՓՈԽ (borrowing) Վրաց. ნახაეტი նախպետի «գաւա-ռապետ» (ըստ Մառ Иппoл. 65 նշանակում է «նահապետ»), სანახδეტიսանախպետի «ռա-ւառ». სანახბეტო սանախպետո «զօրավարու-թիւն».-Ատանայի թրքախօս հայոց մէջ գոր-ծածաևան է նահապէտ «հին նահապետնե-որ». մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ Գծ. բ. 29. Ժը պօյ Տավուտ Նահապետէ կօթըն (ասել վասն նահապետին Դաւթի). հմմտ. նաև է. 8 ևն։
mat, rush-mat.
· Calfa
= Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.
humid;
s. gr. semi-vowel, liquid letters.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։