Your research : 1 result for շուայտ

Շուայտ exact entry

cf. Շուայտաբարոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցոփ, զեղխ, վաւաշոտ» Ժմ. յն, որից շուայտանալ «զեղխութիւն անել» Ոսկ, ա. կոր. և ա. տիմ. Մանդ. շուայտիլ Ոսկ. մ. ա. 4, 10. ա. Թես. Եփր. թգ. շուայտու-թիւն Ղկ. իա. 34. Սիր. լդ. 3. շուայտասէր Ոսկ. բ. կոր. շուայտանք Մանդ. շուայտաբա-րոյ Ագաթ. (ուղղել շղուաբարոյ). ունինք նաև գրուած լուայթիլ։

NBHL (2)

Զնուիրական գլուխն (յհ. մկ) եւ զհրեշտակաց պատկառելին՝ շուայտ եւ անյագ աղջիկն բերէ. (Ժմ. յն.։)

Ի (Հին բռ.) մեկնի լայնաբար, պոռնիկ, կամ ծանակ. այլ նոյն եւ ընդ արաբ. շէհվէթ, որ է շուայտութիւն։


Entries' title containing շուայտ : 7 results

Շուայտաբարոյ

adj.

intemperate, gluttonous, drunken, crapulous;
debauched, dissolute.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ գիտացին զանմիտ եւ զշուայտաբարոյ մարդկանն յոռութիւն. (Ագաթ.։)


Շուայտանամ, ացայ

vn.

cf. Շուայտիմ.

· Calfa

NBHL (4)

Շուայտանային եւ արբենային։ Որկորստութեամբ շուայտանայցեմք. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Շատ եւ բաւական համարեա՛ քեզ զհարկաւոր կերակուրսն. մի՛ անցանէր, եւ շուայտանար. (Եղիշ. հայր մեր.։)

Բազում արբեցութեամբ շուայտանան, աղքատեաց չըտան. (Գանձ.։)

Սովորեալք ի հիքիցն, եւ ի շուայտացեալ վատշուէր բնակչացն. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Շուայտանք

s.

cf. Շուայտութիւն.

· Calfa

NBHL (2)

Ժուժկալութեամբ, եւ ոչ որկորստութեամբն եւ շուայտանօք. (Մանդ. ՟Գ։)

Չարաչար շուայտանօք (տռփանաց) ոգորէր ընդ նմա. (Ճ. ՟Ա.։)


Շուայտասէր լինիմ

sv.

to take pleasure in crapulence or debauchery.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒԱՅՏԱՍԷՐ ԼԻՆԵԼ. Սիրել զշուայտութիւն (կերակրոց, եւ այլն).

Յորժամ շուայտասէր լինիցիս իբրու զարջ, ուստի՞ կարիցեմ գիտել եթէ հոգի մարդոյ գոյ ի քեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

· Calfa

NBHL (5)

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Շուայտիցի՝ իբրեւ զարջ։ Արբենամք եւ շուայտիմք. Շուայտել եւեթ, եւ արբենալ ածես զմտաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 10։ Ոսկ. ՟ա. թես.։)

Դա՛ռն ծեր՝ շուայտեալ, պորտոյ ծառայ։ Շուայտեալք եւ արբեցողք, որք ոչ երբէք յագէին իւրեանց խորտկօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)


Շուայտոտ

cf. Շուայտ.

· Calfa

NBHL (1)

Շուայտեալ յոյժ. շուայտասէր. կաթոտ. պագշոտ.


Շուայտութիւն, ութեան

s.

low debauchery, guttling, intemperance, surfeit, excess, orgies, drunken revelry.

· Calfa

NBHL (5)

Զշուայտութիւն եւ զանյագումն։ Ի լիութենէ շուայտութեան իբր ի թշնամւոյ խոյս տուեալ։ Որովայնամոլ շուայտութեամբ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. տեսական. եւ այլն։)

Տեսցես ինձ ասէ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ. ոչ եթէ փափկութիւն տուր ինձ ասէ, եւ շուայտութիւն. (Բրս. հց.։)

Ի հանգստեան յագեցաւ շուայտութեամբք նորա. (Սիր. ՟Լ՟Դ. 3։)

Թմբրեցոյց ծուլութիւնն, արբեցոյց շուայտութիւնն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ի սաստիկ խահակերութենէ, շուայտութենէ խառնակութեան (ըստ մարմնոյ՝) մոռասցին միտքն զինքն. (Փիլ. այլաբ.։)


Definitions containing the research շուայտ : 60 results

Շիտիտի

adj.

languid, effeminate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իբր շուայտոտ։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 242 արաբ. [arabic word] šadīd «սաստիկ»։


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

NBHL (1)

Վաւաշոտ. շուայտոտ (կին). մատակ՝ որ զհետ վարի արուի.


Զկրկտանք

cf. Զգայռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Այլանդակութիւն, ութեան

s.

extraordinariness, uncouthness, extravagance, strangeness, oddness;
dissoluteness, irregularity of conduct.

· Calfa

NBHL (1)

Ոխութիւնք եւ այլանդակութիւնք։ Այլանդակութիւն մտացն, եւ շուայտութիւն զգայութեանցն. (Յճխ. ՟Ը. ՟Թ։)


Անառակութիւն, ութեան

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

· Calfa

NBHL (1)

ἁσωτία, luxuria, κῶμος, comessatio Անառակ ընթացք. անկարգութիւն. եւ զեղխութիւն. շուայտութիւն. կերուխում, մսխողութիւն. նէֆսանիլիք, շէհվէթ.


Արբշռութիւն, ութեան

s.

drunkenness, inebriation;
յ— հատանել, to intoxicate, to get drunk, tipsy.

· Calfa

NBHL (2)

οἱνοφλυγία, φιλοινία ebriositas, ἁσωτία intemperantia, comessatio Շռայլութիւն արբման կամ արբեցութեան. շուայտութի. զեղխութիւն. անառակութիւն.

Բաց ի մարմնական մսակերութենէ արբշռութեամբ շուայտեալք. (Շապհ. բագր. հատուած.։)


Ամաչեմ, եցի

vn.

to be ashamed, to blush with shame, to be confounded.

· Calfa

NBHL (1)

Կարի յոյժ ամաչեաց նովաւ շուայտութիւն. (Եղիշ. ՟Ը։)


Անսահման, ի

adj.

infinite, unbounded;
interminable;
unlimited;
indefinite;
incomprehensible.

· Calfa

NBHL (1)

Անսահման շուայտութեան եւ արբեցութեան ընդարձակութիւն. (Պիտ.։)


Անլիր

adj.

incomplete, imperfect.

· Calfa

NBHL (1)

Ամենայն շուայտութեամբ եւ անլիր ագահութեամբ. (Սարկ. հանգ.։)


Ժլատանամ, ացայ

vn.

to be niggardly, sordid, parsimonious.

· Calfa


Ժլատիմ, եցայ

vn.

cf. Ժլատանամ.

· Calfa


Ժուայթեմ, եցի

vn.

to eat and drink to excess, or voraciously.

· Calfa


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

· Calfa

NBHL (1)

Զգունակ գունակ շուայտութիւնսն. (Խոսր.։)


Զմայլիմ, եցայ

vn.

to be charmed, delighted;
to enjoy;
to take one's fill of, to glut one's self with, to be satiated, glutted, to be intoxicated, enraptured.

· Calfa

NBHL (1)

Նոքումբք կերակրովք զմայլել ամենայն շուայտութեամբ. (Սարկ. հանգ.։)


Շռայլամիտ

adj.

lewd-minded, lustful, inclined to debauchery.

· Calfa

NBHL (1)

Անյագ մտօք ի շռայլութիւնս. շուայտոտ.


Շռայլիմ, եցայ

vn.

to be prodigal, to live lavishly, to squander, to waste, to dissipate, to lavish, to abandon oneself to debauchery, to lead a dissolute life.

· Calfa

NBHL (1)

διαχέομαι, διαχύω, ἑκχύομαι diffundor, me effundo ἁκόλαστος εἱμι lascivus sum. Զեղխիլ. անառակել. շուայտիլ. յանչափս բերիլ.


Շռայլութիւն, ութեան

s.

prodigality, profusion, luxe, waste, dissipation;
debauchery, disorder, extravagance, luxury, excess.

· Calfa

NBHL (1)

ἁκρασία, ἁκράτεια intemperies, intemperantia, impotentia. Զեխութիւն, շուայտութիւն. անչափութիւն. անժուժկալութիւն. անառակութիւն. անխառնութիւն.


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (1)

Զկնի որկորոյ եւ շուայտութեան որովայնի երթալով. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)


Որկորամոլ, աց

adj.

gluttonous, greedy, gormandizing, voracious, ravenous;
— լինել, to be gluttonous, greedy.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որկորամոլ շուայտութեան խորտակեցան տախտակք օրինացն. (Տօնակ.։)


Որկորաժէտութիւն, ութեան

s.

cf. Որկորամոլութիւն.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որկորաժէտութեան դիւաց ... ամենայն դեւքն ընդ ճենճերս խնդալով ագահեն։ Յորկորաժէտութենէ, եւ ի ճակաճանութենէ եւ ի շուայտութենէ։ Դատարկութեամբն եւ որկորաժետութեամբն. (Նոննոս.։ Փիլ. լին.։ Պիտ.։)


Որկորամոլութիւն, ութեան

s.

gormandizing, gluttony, greediness, guttling, voracity;
որկորամոլութեամբ, gluttonously, greedily.

· Calfa

NBHL (1)

γαστριμαργία, λιχνεία, λαιμαργία , ἁσωτία gula, ingluvies, liguritio, edacitas, epulatio. որ եւ ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹԻՒՆ. Մոլութիւն որկորոյ. որկորաժետութիւն. որկորստութիւն. որովայնամոլութիւն. շատակերութիւն. անյագութիւն. շուայտութիւն. անգահութիւն.


Որկրամոլիմ, եցայ

vn.

to abandon oneself to gluttony.

· Calfa

NBHL (1)

Մոլիլ զհետ որկորոյ. զեղխիլ շուայտիլ յուտելիս եւ յըմպելիս.


Շահարար, աց

adj.

gaining.

· Calfa

NBHL (1)

Վաճառական վատնիչ, շահարար շուայտեալ. (Նար. ՟Ծ՟Զ։)


Շաղղակերութիւն, ութեան

s.

sarcophagy, devouring carrion;
voracity.

· Calfa

NBHL (1)

Ի շաղղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Գէ. ես.։) սատանայ առիւծ ասի վասն շաղղակերութեան, եւ գազանաբար կապելոյն. (Մխ. դտ.։)


Որովայնամոլ, աց

s.

gastromaniac.

· Calfa

NBHL (1)

Զերկաքանչիւրոցն փաղաղէ դարմանս որովայնամոլ շուայտութեամբ. (Պիտ.։)


Մախազ, աց, ից

adj.

dissolute, debauched, lustful, wanton, lascivious.

· Calfa

NBHL (1)

(որպէս թէ մարմնախազ) յն. մա՛խլօս կամ մախլա՛ս. μαχλός, -λίς, -λάς libidinosus, lascivus, -a. Անառակ. պագշոտ. խենէշ. ցոփ. լկտի. շուայտոտ.


Մցռեմ, եցի

vn.

to gorge, glut or cram oneself, to stuff and swill.

· Calfa

NBHL (1)

Մինչ մեք ուռուցանիցեմք զորովայնս որկորստութեամբ, շուայտանայցեմք, մցռիցեմք, (յն. լոկ, պայթիցիմք յորկորստութենէ). նոքա օրհնութեամբքն զմայլիցին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Յար

adj. adv.

adjacent, adjoining, contiguous, next, attached, joined;
equal, conformable;
always, continually, incessantly;
— եւ նման, — եւ յարմար, quite alike, resembling;
— միանգամայն, all at once;
— եւեթ, — եւ հանապազ, successively, often, frequently, very often, many times.

· Calfa


Մռզգայլիմ, եցայ

vn.

to devour, to gobble up, to eat like a hog, to swallow or gulp down, to stuff oneself.

· Calfa

NBHL (1)

ἑμφορέω, -ομαι repleor, ingurgitor. Մռմռալ իբրեւ զգայլ եւ զխոզ եւ զայլ գազանս յուտել անդ. ուտել անյագաբար. խճողել զորովայն. շուայտիլ յուտելիս եւ յըմպելիս. զեղխիլ. տխել, կուլ տալ.


Մարմնակեր, աց

adj.

carnivorous.

· Calfa

NBHL (1)

Ի շաղղակերութիւն շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Գէ. ես.։)


Մսակերութիւն, ութեան

s. fig.

flesh-food;
excess, debauch.

· Calfa

NBHL (1)

κρεωφαγία carnium esus, victus a carnibus եւ κραιπάλη crapula. Սովորութիւն ուտելոյ զմիս՝ չափով, կամ յանչափս. որ եւ ասի Մսամրցութիւն, որպէս շուայտութիւն.


Մսամրցութիւն, ութեան

s.

rivalry in gluttony, emulation in voracity.

· Calfa

NBHL (1)

κραιπάλη crapula. Մսակերութիւն մրցմամբ ընդ սեղանակիցս. շուայտութիւն. զեղխութիւն.


Խօլ, աց

adj. adv.

foolish, senseless, inconsiderate, extravagant, rash, absurd;
— առատութիւն, profusion;
— մանկութիւն, imprudent youth;
ընդ —, ground-lessly, wildly, inconsiderately.

· Calfa

NBHL (1)

ԽՕԼ ԱՌԱՏՈՒԹԻՒՆԶ (ըստ հին ձեռ. համաձայն յն. իսկ ի նորն եւ ի տպ. Խօլադատութիւն) Անչափ ծախք. շուայտութիւն. մսխութիւն.


Ծանրանամ, ացայ

vn.

to weigh, to be heavy, to grow dull;
to increase, to grow heavier;
to grow worse, to become more grievous;
to be angry, enraged;
— աչաց, to be oppressed by sleep;
to become purblind, to lose one's sight;
— ականջաց, to become hard of hearing;
— կնոջ, to be with child;
— ումեք, to be a burden or a charge to, to molest;
ծանրացեալ ի հոգոց, loaded with anxieties;
careworn;
ծանրացեալ ալեօք, bowed down by the weight of years;
ծանրացեալ էր հասավաւ, he was very old;
ծանրասցի գործ նոցա, let more work be laid on them;
ծանրացաւ պատերազմն ի վերայ նորա, the battle went sore against him.

· Calfa

NBHL (1)

Որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ։ Փոքրել զհերս իւր. զի կարի ծանրանայր ի վերայ նորա։ Ծանրացան ձեռն յովսեփայ ի վերայ ամուրհացւոցն, կամ պատերազմն ի վերայ սաւուղայ։ Ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա։ Իբրեւ ետես փարաւոն, ծանրացաւ սիրտ նորա։ Գուցէ ծանրանայցեն սիրտք ձեր շուայտութեամբ։ Ոչինչ ծանրացայ ձեզ։ Գործէաքվասն չծանրանալոյ ումեք։ Մի՛ ծանրասցի եկեղեցւոցն. եւ այլն։


Ծանրասիրտ

adj.

hard-hearted, flinty-hearted, obdurate, callous, unfeeling, insensible.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ծանրասիրտ լիցուք՝ ըմբռնեալք շուայտութեամբ. (Իգն.։)


Լկտամ

vn.

to be impudent, shameless, insolent;
to lose all sense of shame, to lay aside decency, to become shameless, to lead a debauched life;
to dare;
լկնիլ աչաց, to look impudently;
cf. Լկնիմ.

· Calfa

NBHL (1)

Լկտանան, եւ շուայտին համանգամայն կերակրովք. (Մանդ. ՟Թ։)


Լկտանամ, ացայ

vn.

cf. Լկտամ.

· Calfa

NBHL (1)

Լկտանան, եւ շուայտին համանգամայն կերակրովք. (Մանդ. ՟Թ։)


Խոշորեցուցանեմ, ուցի

va.

to magnify, to increase, to make larger.

· Calfa

NBHL (1)

Քանզի մեծամեծս բարբառեցաւ, եւ զամբաստանութիւնն աճեցոյց՝ կռապաշտութիւն կոչելով (զշուայտութիւն), զի մի՛ թուեսցի խոշորեցուցանել, հանդերձ գովութեամբն նստուցանէ զնոսա դատաւորս. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Հագածիմ, եցայ

vn.

to become addicted, to give oneself up, to yield;
to cram oneself, to feed well, to feast.

· Calfa

NBHL (1)

Զգածիլ. համակիլ. շաղիլ. ամոքիլ. եւ անյագաբար ուտել՝ լափել, շուայտիլ. λεμαργέω ingurgito.


Պակշոտ, աց

adj.

impudent, salacious, lascivious, libidinous, lewd, lecherous, licentious, libertine, obscene.

· Calfa

NBHL (1)

ՊԱԿՇՈՏ որ եւ ՊԱԿՇՈՏԵԱԼ. գրի եւ ՊԱԳՇՈՏ. (որպէս պակուցեալ եւ ափշեալ շուայտութեամբ, կամ որ պագանէ զօշոտութեամբ) ἁκόλαστος lascivus ἅσωτος luxuriosus. Խենէշ, ցոփ. անառակ. լկտի. վավաշոտ. գէշ աչք տնկօղ .... շփացած, երեսը պատռած, քեղըրթած, առ սըզ, էտէպսիզ.


Պակշոտիմ, եցայ

vn.

to give oneself up to lechery or lasciviousness, to lead a dissolute life, to live in debauchery.

· Calfa

NBHL (2)

ՊԱԿՇՈՏ որ եւ ՊԱԿՇՈՏԵԱԼ. գրի եւ ՊԱԳՇՈՏ. (որպէս պակուցեալ եւ ափշեալ շուայտութեամբ, կամ որ պագանէ զօշոտութեամբ) Խենէշ, ցոփ. անառակ. լկտի. վավաշոտ. գէշ աչք տնկօղ. շփացած, երեսը պատռած, քեղըրթած, առ սըզ, էտէպսիզ.

ἁσωτεύομαι, ἁσώτως ζόω, ἁκουλαστέω , ἁσελγέω luxurior, libidinosus sum, petulanter ago χαίνω hio, inhio. Պակշոտ լինել. անառակիլ. շուայտիլ. յիմարիլ տռփանօք. անկղիտանալ. բերանաբացեալ կալ. գէշ աչքով նայիլ, սիրահարիլ. առսըզլանմագ .... եւ այլն.


Սպանդարամետ, ի

s.

Bacchus.

· Calfa

NBHL (1)

Διόνυσος Bacchus. Դիոնիսոս՝ որ եւ բոքոս՝ չաստուածն շուայտութեանց եւ արբեցութեանց, իբր վերակացու սպանդից՝ ուտելեաց եւ ըմպելեաց.


Վարարեմ, եցի

vn.

to luxuriate, to be riotous, lustful, to give oneself up to libertinism, to lead a dissolute life.

· Calfa

NBHL (1)

ՎԱՐԱՐԵԼ կամ ՎԱՐԱՐԻԼ. Վաւաշանալ. շուայտիլ. խենեշանալ.


Զգայռութիւն, ութեան

s.

belch, zructation;
vomiting;
eruption;
— արձակել, to eruct, to belch.

· Calfa

NBHL (1)

Ի գինեզինութենէ եւ ի շուայտութենէ ձգտելով արձակեն զգայռմունս. յանյագ լրմանէ պարպատեն. (Փիլ. ել.։)


Զգայռումն, ման

s.

cf. Զգայռութիւն.

· Calfa

NBHL (1)

Ի գինեզինութենէ եւ ի շուայտութենէ ձգտելով արձակեն զգայռմունս. յանյագ լրմանէ պարպատեն. (Փիլ. ել.։)


Զեղխ, ից

adj.

intemperate, lewd, debauched, luxurious, dissolute, spoiled;
slippery, lubricous, inconstant, voluble;
frail, weak;
—ք են ճանապարհք նորա, his ways are dissolute.

· Calfa

NBHL (1)

ԶԵՂԽ, կամ ԶԵԽ. ἁκόλαστος, ἅσοτος luxuriosus, prodigus (լծ. եւ սեղեխ). Վարուք զեղծն. չափազանց յուտելիս, յըմպելիս, եւ յամենայն իրս. փափկակեաց. անառակ. ցոփ. շուայտոտ. պակշոտ. անկարգ. (անձն, եւ գործն). շըլըխտի, թոյլ.


Զեղխութիւն, ութեան

s.

intemperance, orgies, debauch, luxury, excess, extravagance, extremity, depravation, lust, licentiousness.

· Calfa

NBHL (1)

ԶԵՂԽՈՒԹԻՒՆ կամ ԶԵԽՈՒԹԻՒՆ. ἁνάχυσις, ἕκχυσις effusio, luxus, luxria, libido գրի եւ ԶԵՂՈՒԹԻՒՆ, համաձայն յն. Զեղումն յաւելորդս. անառակութիւն. շուայտութիւն. սխալականութիւն. անարգելութիւն. անժուժութիւն.


Խոխոջեմ, եցի

vn.

to murmur, to purl, to babble, to gurgle;
ի վեր —, to vomit.

· Calfa

NBHL (1)

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Խողխոջեմ, եցի

vn.

cf. Խոխոջեմ.

· Calfa

NBHL (1)

Զոր ի վեր խողխոջեն շուայտեցեալքն եւ պաշտոտեալքն. (Փիլ. լին. ՟Բ. 25։)


Փաղաղեմ, եցի

va.

to devour, to consume;
to burn.

· Calfa

NBHL (1)

Զօրէն ցոլացեալ բոցոյ անյագաբար զերկաքանչիւրոցն փաղաղէ դարմանս որովայնամոլ շուայտութեամբ։ Էր զի ի տար աշխարհի գտեալ զայրն՝ զարարսն փաղաղէր. (Պիտ.։)