Definitions containing the research յայ : 4269 results

Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հայկական երրորդ ամիսը, որ անշարժ տոմարով համապատասխանում է հոկտ. 10-նոյ. 8» Եփր. համաբ. 19. Տո-մար. Յայտմ. Վանակ. տարեմ.։


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։


Պարոն, աց

s.

baron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։


Պարտակ

s.

mask, veil, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ծածկոյթ, ծածկոց» Նեղոս. Z17, «բոյսի արմատը և բունի տակը ծած-կելու լցուածք (հողով, խիճով)» Վստկ. 53. «վրանի պատերը» Ղևոնդ իէ, էջ 127, «առա-գաստ, սենեակ» Գր. տղ. «երամ, գունդ. խումբ» Երզն. քեր. (այս նշանակութիւնը կասկածելի է). որից պարտակել «ծածկել, թաքցնել» Յայսմ. դեկ. 10. Գնձ. Ոսկիփ. ան-պարտակ «ցիրուցան» Վրդն. սղ. հր. էջ 268. պարտակիլ «տեղաւորուիլ, պարտկուիլ, սըղ-խմիլ» Վրդ. առ. 61. ապապարտակեալ Նա-նայ 3։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։

ԳՒՌ (dialectal) Ախց. բ'mքսիմmթ, Ննխ. բաքսը-մադ, բասմադ, բէսմէթ, Սեբ. բէ՛սմէ՝թ, Սը-վեդ. բmքսիմութ, որոնցից ոմանք նոր փո-խառութիւն են թուրքերէնից. յայտնապէս Պլ. փէքսիմէթ.-հետաքրքրական է Արբ. դէս-մէթ «իւղով ու ձուով պատրաստուած պաք-սիմաթ», որ ներկայացնում է վերի տաք-սիմատ ձևը։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Սարիկ, րեկաց

s. zool. sarigoy, opossum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարկերէ. մի տեսակ կենդանի». ունի միայն Տիրոյեան, Հանրագրութ. էջ 204 և 587. աղբիւրը անյայտ։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։


Սեթեւեթ

s. adj.

garb, dress, ornament, attire;
affectation, primness;
paint;
— or —եալ, embellished, adorned, pompous;
finical, affected.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. յետնաբար) «աւելորդ զարդ» Տօնակ. «պաճուճուած» Յայսմ. որից սեթևեթել «պճնել, արուեստակել» Ոսկ. յհ. ա. I. Յհ. կթ. սեթևեթաբար Պրպմ.։


Սելէս

cf. Սելին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ՍԵԼԻՆ, ՍԻԼԻՆ «պատրիարքական ոսկի աթոռ» Գնձ. Ուռհ. 105. Վրք. դիոն. ՀԱ 1914, 211, Յայսմ.։ Տե՛ս և սեղէն։


Սեկունդիկուռ

s.

secundicerus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկրորդ կարգի պաշ-տօնեայ» (առաջինը կոչուած պռիմիկուռ)։ մէկ անգամ ունի Յայսմ. հոկտ. 7. «էր սուր-բըն Սարգիս պատուեալ պռիմիկուռ դասուց


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուրհանդակ, իշխանաւորի առաջից վազող ձիաւոր». մէկ անգամ ունի Բուզ. գ. 21. նոյնը յգ. պէշասպիք ձևով Սեբ. ժա. («Յայնժամ եկին հասին պէշասպիք հրովարտակօք»), որ Հիւբշ. 230 ուզում է ուղղել պէշասպիկք։


Պէտ

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։


Պինչ

cf. Պինջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


Պիւռիոն, ի

s.

pyrheum, Persian Fire-altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և պիռիոն, պռիոն, պեռիոն «ատրուշան, Պարսից կրակատունը» Ճառ-ընտ. Յայսմ. ապր. 14. Վրք. և վկ. Ա. էջ 1։


Պղատան

s.

platane, plane-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ մայրի» Յայսմ. որ և պլատան ԱԲ։


Պղպզուն

adj.

quite full, brimful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. պրղբըզուկ, պրղբըզման, Ալշ. պրոբըզման «լիուլի»։ Բոլորի մէջ -ուկ, -ուն, -ման մասնիկները ցոյց են տալիս, որ պարզ արմատն է պղպզ-(ձայնաւորը անյայտ)= պրպզալ Բլ. «լցուիլ»։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (պճղան, -ղամբ, -ղունք, -ղանց) «ոտքի կոճը» Տոբ. բ. 3. Ագաթ. Ոսկ. ես. լայնաբար «ոտք» Եփր. թգ. էջ 408. Կիւրղ. թգ. գրուած նաև պճեղ, պճիղ և ո հլ. պճղով՝ Եւս. պտմ. 634. (անսովոր մի ձև է զպճղմամբք Ոսկ. ես. 36). որից պճղնաւո։ «կճղակաւոր» Ոսկիփ. Յայսմ. մրտ. 22. «մինչև ոտքը հասնող երկար և ծոպաւոր զգեստ» ՍԳր. (գրուած է նաև պճեղնաւոր). այս զգեստը յետոյ յատկացուեց կրօնաւոր-ներին և նրա երկարութեան համար է որ Բուզ. կրօնաւորներին կանանցահանդերձ է կոչում. (եկեղեցականների զգեստների մա-սին լուրջ մի յօդուած ունի Ս. Վ. Պարոնեան, Արևելք 1890, մայ" 19). ըստ այսմ էլ պճըղ-նաւորիլ «պճղնաւոր հագնիլ, այն է՝ կրօնա-ւորական կարգ մտնել» Կանոն. 232։

պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. յետնաբար) «այ-բուբեն սովորելու տախտակ» Ոսկ. մ. ա. 21. Կող. էջ 570. Եւագր. 174. Փիլ. «Մովսէսի տասնաբանեայ պատուիրանքի տախտակնե-րը» Բրս. մրկ. 109. գրուած է նաև բնակիտ Լաստ. ժէ. էջ 76, Յայսմ. ապր. 4։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (պուտան, -տունք, -տանց) «պտուկ, հողէ աման» ՍԳր. Եփր. թգ. 359. որից պուտնարդ «մեծ կաթսայ» ՍԳր. գրուած նաև բոյտն Ագաթ. յետնաբար պոյտ Սիր. (նոր) ժգ. 3. Վրք. հց. որից պուտուկ Ագաթ. Եւագր. Վրք. հց. Յայսմ. պիտուկ Բժշ. պր-տուկ Վրք. հց. Վստկ. պտեկ «փոքր փարչ» ԱԲ. որ և պտեակ Նիւս. մեկն. հայր մերի (ըստ Հացունի, Ճաշեր էջ 77)։ Անշուշտ այս-տեղ է պատկանում նաև պոտին «պտուկ» Դրնղ. 502, որ գտնւում է նաև արդի գաւա-ռականներում. ինչպէս են Սվ. «լայն բերա-նով փոքր կուժ», Հմշ. «ջրի փոքրիկ տակառ փայտեայ»։


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ռ հլ.) «ագի» Յայսմ. փխբ. «առնանդամ» Փիլ. լին. 219 (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. չա-ռաթ. kotak «պոչ և առնի»). որից պոչաւոր. անպոչ, պոչատ, պոչազգեստ (նոր բառեր)։


Պռիմիկուռ

s.

primicerius, dean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. որ և պռիմիկեռ. պռիմիկիւռոս «առաջին ատենադպիր, նա-խագահ իշխան» Ճառընտ. =Վարք. և վկ. Ա. 414, Բ. 49. Յայսմ. հոկ. 7։


*Պռուկ

s.

muzzle, snout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Սլմ. Վն. պռուկ, Մրղ. պու-ռուկ, Մշ. պռուգ, Տիգ. բռուգ, բռունգ, Ախց. Կր. պռունկ, Ալշ. Երև. պռունգ, Տփ. պրունգ, Սչ. բրունգ, Ննխ. բուռունգ, Սվեդ. բռօնգ, Պրտ. Սեբ. բռգունք, Ասլ. բռգիւնք, բռգիւ՝, Զթ. բը'ոգընիյք, բը'ոգընիրք, Ռ. բռղունք, բուռղունք, Հմշ. բըրբունք (իսկ ըստ Մառ, Зan. Kолл. Bоcтоконедовъ I, էջ 73-80 Համշէնի թրքացած հայոյ բարբառով՝ բէր-բուք), նշանակում են «շրթունք. 2. ծայր, եղերք»։ Սրանց դէմ Ջղ. ունի պռնչուկ, որ գիտէ նաև Բառ. երեմ. էջ 216 և որի ծագու-մը անյայտ է։ Նոր բառեր են պռկապռուկ «մինչև եզերքը լցուած», պռկօշ «կախուած շրթունքներով», պռնկկալ «լաջակ»։ Բ. բըո-թունք, յդ. բըռթընէր «շրթունք. 2. ամանի եզերքները», որոնք յառաջացած են պռուկ և շրթունք, շրթներ բառերի խաչաձևմամբ։


Պսեմն

cf. Պսեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարդի փուշ». մէկ անգամ ունի Ոսկ. պօղ. Ա. 399. «Ընդդեմ միմեանց կայ-ցեն հակառակք և միմեանց նմանիզեն, որ-պէս ցորենոյ՝ որոմն և վարդի պսեմն» (յն. բնագրում «փուշ»)։ Նոյն բառն է անշուշտ որ յետնաբար ունի Վստկ. 136 գրծ. պըսմով ձևով, իբր «մի տեսակ վայրի փշեղէն». այս-պէս՝ «Պրսմով կամ այլազգ չոր փշով զբե-րանն կալ»։ Ուղղականը անյայտ է. բայց դատելով նախորդից՝ պիտի լինի պսեմ։-Վաստաևոց գրոց ցանկի մէջ, էջ 257 անու-շադրութեամբ բառս դարձած է պլամ, որ անշուշտ ուղ. պըսմ ձևից է յառաջացած (ըս և լա նոյն ձևն ունին)։


Պտղի

s.

elm-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ անպտուղ ծառ. թեղի. կնձնի, ulmus campestris L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 142) Վստկ. Յայսմ. ասւում է նաև պտեղածառ, պտեղ-եայ ծառ, փտեղեայ ծառ։


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (իսկ Վեցօր. 83 սեռ. պըր-տուի) «կնիւն, ճիլ, սէզ, շամբուտի եղէգ» Յոբ. ը. 11. խ. 16. Ես. ժթ. 6. Եփր. են. 93. Փիլ. որից պրտուամած Լծ. կոչ. պրտուեայ Ել. բ. 3. պրտուեղէն Տօնակ. Յայսմ. Վրք. հց.։


Պրքէ

s.

reservoir, basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] birka «աւազան», որից նաև քրդ. birké, birk «աւազան»։ Բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] bəreka, եգիպտ. birakati «գուբ կամ աւազան». բուն արմա-տը յայտնի չէ՝ ըստ Gesenius17 118.-Հիւբշ. 274,


Պրօն, ի

s.

carded wool or goat's hair;
lint, scraped linen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«այծի մազ, թիֆթիկ» Յայսմ. փետ. 13. որից պրօնագործ Յիշատ. Սամ. անեց. շար. 152. Ամբ. պտմ. 125. գրուած պրուն Ամիրտ. (վկւյութիւնը տե՛ս Նորայր, Բռ. ֆրանս. 724բ)։


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նա և ջայլոտ, ջալաւտ, ջա-լօտ), ի հլ. «բիր, ծեծի գաւազան» Խոր. Սի-սիան. (Սոփերք ժբ. 33). Ոսկիփ. Յայսմ. Կիր. էջ 10. Ղև. խ. էջ 164. կայ նա և ջալոտի ձևով՝ Եփր. վկ. արև. 215 (ոչ-ոսկեդարեան), Վրք. և վկ. Ա. 100, 123։


Ջամբ, ից

s.

nourishment, food.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուտելիք, կերակուր» Ոսկ. մ. ա. 16. Վրք. հց. որից ջամբել «մանր մանր ջար-դելով կերցնել (մանուկին, թռչունի ևն), սր-նուցանել, խնամել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. 171. ջամբակեր Եղիշ. հյր. մեր 199. ջամբե-ցուցանել Խոսրովիկ. Նար. Յայսմ. կաթնա-ջամբ Իգնատ. թղ. 148. Տօնակ. օձաջամբ Յհ. իմ. եկեղ. Ստ. ժմ. 494. (ջամբ Լ. «ապուր»)։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։


*Ջոջ

s.

great, grand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։

ԳՒՌ (dialectal) (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Վաթսուն, սնից

adj.

sixty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։


Վտիտ, վտտի

adj.

lean, meagre, scraggy, skinny, gaunt, spare, slender, thin, lank, sorry, dry;
— մարմնով, leanfleshed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նիհար, ճռզած» Ծն. խա. (քանիցս) Մաղաք. ա. 13. Վրք. հց. որից վտտիլ «նի-հարիլ, տկարանալ» Եզեկ. լդ. 29. «հիւանդ-կախ, միշտ տկար լինել» Անկ. գիրք Հին կտ. Ա. 103. վտտել «տկարացնել (հաւատքը)» Ոսկ. մ. գ. 36. «նւազեցնել (պատիւը)» Ոսկ. ես. 227. «նեդել, չարչարել» ՍԳր. Ոսկ. ես. վտտանալ Մամբր. ըստ Լեհ. անվտիտ Դտ. ժզ. 8. Խոր. գրուած է նաև վատիտ Յայսմ. փետր. 29։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Müller, Armen. VI, թ. 62 հնխ. daivèr «տայգը» բառի իգական daiyri ձևից։ Bugge KZ 32, էջ 27-28 մեկ-նում է վերի ձևով։ Հիւբշ. 496 ընդու-նում է որ տալ յառաջացած լինև նա-խաւոր *տայլ ձևից, բայց չի ընդունում Muller-ի մեկնութիւնը. իսկ Bugge-ի մեկնութիւնը յիշում է առանց հաւանու-թիւն յայտնելու։ Ընդունում է Meillet, Esq. 110։ Աճառ. ՀԱ 1908, 120 աւե-լացնում է լազ. ձևի համեմատութիւնը։ Բացատրութեան մի նոր փորձ հնխ.


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!

«մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։


Սինկղիտոս, աց

s.

senate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և սինկլիտոս, սինգղի-տոս, սիւնկղիտոս և ճշ. ւագոյն տառադար-ձութեամբ՝ սիւնկղետոս, ի-ա հլ. «ծերա-կոյտ, հռովմէական աւագանեաց ժողով» Ոսկ. մ. գ. 3. ա. տիմ. էջ 207. Եւս. պտմ. Խոր. (ստէպ). Եղիշ. գ. էջ 55. Վրք. հց. «ծե-րակուտական, իշխան» Յայսմ. փետր. 11 (երկիցս). Վրք. ոսկ. որից սինկղիտոսութիւն Պիտառ. Երցն. մտթ. 146։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «եկեղեցական մեծ ժողով» Բուզ. Սեբեր. էջ 140, Նար. Շնորհ. Տօնակ. Յայսմ. որից նիւնհոորսական Ագաթ. Կորիւն։


Սիփոն

cf. Կնճափող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «նետ կամ աշտեայ» Ա-դակ. իե. 18. Սղ. ծդ. 23. Բուզ. դ. 51. ե. 35. Եփր. պհ. որից սլաքալեզու Մծբ. սլա-քարգել Յայսմ. սլաքեալ Եփր. ծն. էջ 106.


Սկարոս, ի

s. zool. scarus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ձուկ՝ որ որոճում է» Վեցօր. 142 (ձեռ. սակրօս տպ. սկարօս). նոյնը Վրդն. ծն. և Յայսմ. մրտ. 21 գրուած սակրոս ձևով։