Your research : 10 Results for յայ

Entries' title containing յայ : 86 Results

Definitions containing the research յայ : 817 Results

Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «որիզ, բրինձ» Յայսմ. Գաղիան. Խոր. աշխ. որից բրնձաղաց «բրինձ աղաւու տեղ» Զքր. սարկ. Ա. 67, Գ. 34. բրնձահան նոյն նշ։ Զքր. Բ. 62. բրինձքամ «փլաւքա-միչ» Յիշատ. 1250 թ. (Ամատ. Հյ. բառ ա բան, էջ 120), բրնձափոշի (նոր բառ)։


Բօթ, ի, ոյ

s.

sorrowful news.

• «գոյժ, վատ լուր» Եզեկ. իա. 7. Մամբր. 3Հ. կթ. Մաշկ. որից բօթաբեր Եփր թգ. Մամբր. Մաշկ. Ոսկիփ. բօթազրոյց Երզն. քեր. բօթալի Յայսմ. բօթալից Գնձ. բօթատու Յայսմ. յնվ. 26. Ներս. մոկ. բօթել «գուժել» և բօթիլ «գուժուիլ» Բրս. մրկ. 404։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

• պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

• (-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։


Գզիր, աց

s. bot.

s. bot. rush;
cf. Գեղջաւագ.

• «խոչ». որից գզրել «խոչել». եր-կուսն էլ ունի Բառ. երեմ. էջ 64-65. ո՛չ բառն է յայտնի և ո՛չ տրուած բացատրու-թիւնը։ Բայց տե՛ս վարը գզրել։ marisr» Բժշ. ունի. միայն ՀԲուս. § 474։ Սրա սխալ ընթերցուածն է կաղմաշուն։


Գէզ

cf. Գեզ.

• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գէր, գիրաց

adj.

fat;
corpulent, plump, full.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարարտ, ճարպոտ» Եզեկ. ըդ. 16. Սղ. իա. 13. Յայտ. ժը. 14. Մծբ. 155. Երզն. մտթ. 466, «իւղահամ» Առաք. լծ. սահմ. 234, որից՝ գիրանալ Օր. բ. 15. Նէեմ. թ. 25 Եփր. հռ. 30 (վատ իմաստով), գիրու-թիւն Փարպ. Խոր., գիրապարար Նար., գի-րացուցանել Մաշկ., գիրացութիւն «գիրու-թիւն» Մանդ. սիր. 22. առանց ամփոփման գէրացուցանել Մաշկ., գէրութիւն Մաշկ. գրուած է գուեր Վստկ. կե. իբր գւռ. ձև։


Դկուղ

s.

kidney-bean.

• ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

• «սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։


Ագի, ագւոյ

s.

tail.

• (-ւոյ, եաւ, ւով) «պոչ» (յատկապէս մաղաւօր տեսակը, ինչ. ձիու, եզան ևն, բայց ս՛չ ոչխարի, շան, ձկան, թռչունի, օձի ևն)։ Բուռ Գ. 6. Յայտ. Թ. 10, 19. որից ագևոր Խոր. աշխ. ագետակ Վստկ. ագատ Ոսկիփ. կարճա-գի Պտմ. աղեքս. նոր գրականի մէջ ագեվաց «կենգուրու անասունը».-ըստ. Տաթև. հարց. 371 ագատ «անդամը կտրած», որից երևում է թէ ագի նշանակում էր նաև «առ-նի», ինչպէս է և պոչ։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• = հպրս. azdā «լուր» (օր. karahyā naiy azda abava չեղև ազդ ժողովրդեան). պհլ. azd «լուր» (օր. Arjāsp azd mat ազդ եղև Արջասպայ. Geigar, Tatkār i Zarirān, էջ 48) մանիք. պհլ. azd «յայտարարել», az-degar «ծանուցող, տեղեկաբեր» (Salemann ЗAH 8 (1908), էջ 51), աֆղան. zda, սանս-addha «ապահով, ստոյգ, հաստատ»։ Իրա-նեան բառը պէտք է ունեցած լինի նաև մեր «ներգործութիւն, ուժ» նշանակութիւնը։ Պահլաւերէնի միջոցով բառը փոխառու-թեամբ անցել է նաև արամերէնի՝ [hebrew word] azd կամ [hebrew word] azdā ձևով, այս բառը նշանա-կում է նախ «ազդ, լուր». օր. azd hn yt'bd «ազդ եղև» ZAPh. 2, 265, երկրորդ՝ գոր-ծածուած է Դան. բ. 5. millətā minni azdā աւստեղ բառի իմաստն անորոշ է. յոյն թարգմանութիւնն ունի ό λόγος ἀπ' ἐμοῦ λτεστη. հալը՝ բանն վերացաւ յինեն. Վուլ-գատան՝ Sermo recessit a me. որով azdā կլինի «λόγος, բան (խոսք), sermo»։ Սակայն Mö̈ldeke (տե՛ս Schrader, Die keilinsrhr u. d. alte Test. Giessen 1872. 6171 հա-նում է պրս. azda «ապահով, ստոլգ, հաս-կլինի «իմ խօսքս հաստատ, անդառնալի է». այսպէսով արամ. azdā նոյնանում է մեր ազդու բառի հետ։


Աթոռ, ոց

s.

chair, seat;
stool;
throne;
bench;
նստուցանել յաթոռ, to make one sit on a throne or chair;
to throne;
նստել յաթոռ, to sit on a chair or throne;
աթոռս արկանել, to give seats or chairs;
ելանել յաթոռոյ, to rise up, to get up.

• , ո հլ. «նստարան» ՍԳը. «բնական պէտքի աման» Դատ. Գ. 24. «գահ» ՍԳր. ո-րից աթոռակից Եսթ. ա. 14. Բուզ. Սեբեր. աթոռակալ Խոր. Նար. նախաթոռ ՍԳր. հա-կառակաթոռ Խոր. Արծր. աթոռագործ Քերդ. քեր. 159. զուգաթոռ Կաղկանտ. զարմանա-թոռ Ոսկիփ. թիկնաթոռ Յայսմ. աթոռանար «գահակալել» Կիւրղ. զկ. ճարտարապետա-կան բառեր են՝ սալաթոռ, խաչաթոռ Զքր. սարկ. Գ. 13, 14. նոր գրականի մէջ՝ աթոռա-կալել, աթոռանիստ, աթոռահաս, հակաթոռ, բազկաթոռ, ճօճաթոռ ևն։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• , հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։


Ախազ

s.

ermine.

• «սպիտակ աքիս» Քաղ. առ լեհ. Ու-րիշ տեղից անյայտ է։


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• , ի-ա հլ. «կեռ, երկաթի ճանկ՝ կրակ խառնելու համար ևն» Վստկ. 213 3կ. ղրիմ. Յայսմ. սեպտ. 25 (գրծ. աքշով). բոլորն էլ յետին։


Ակութ

s.

hearth, fire side.

• «կերակուր եփելու վառարան». մի մի անգամ գործածուած է Վրդն. ել. Կանոն և Յայսմ. ապր. 23 (էառ զիս յակութէ անտի)։

• ԳՒՌ.-Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• , ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։


Անիսոն, ի

s.

anise.

• -Յն. ἀνισον. որի ծաղումը անյայտ է. թւում է թէ Ասիայից կամ Եգիպտոսից փոխ առնուած ւենի. հմմտ. արաբ. yansun (տե՛ս Boisacq, էջ 62 և Bailly, էջ 166 գ). յու-նարէնից փոխառեալ են լտ. anisum, ֆրանս. գերմ. anis, իտալ. anice, անգլ. anise, ռուս. анисъ. թրք. քրդ. anisun, վրաց. անիսո։-նի, անիսուլի ևն։-Հիւբշ. 340։


Այծ, ից

s.

cf. Այծի.

• . ի հլ. «այծ անասունը» (սովորա-բար էգի համար է գործածւում) ՍԳր. որ և այծի, յոգնակին այծիք, սեռ. այծեաց «այծ» ՍԳր. Կոչ. որից այծեամն ՍԳր. այծեմնիկ (իբր կնոջ յատուկ անուն գործածուած) Գծ. թ. 36, 39. այծենի «այծի մորթ» Վրք. հո. աւծեայ «այծի մազէ» Յայտ. զ. 12. ալծա-քաղ Վեցօր. կամ այծքաղ Օր. ժդ. 5. էշայ-ծեամն Խոր. բ. 81. այծենակաճ «այծի մա-զից շինուած թաղիք» Անյ. պորփ. այծարած Մամիկ. Մագ. այծամարդ «Սատիրոս» Խոր. աշխ. այծեղջիւր Շիր. Փիլ. քարայծ (նոր բառ). այստեղ է պատկանում նաև այծառ կամ այ-ծար, ածաղ «սև կաղամախ, populus nigrā (տեղը չէ նշանակած ՆՀԲ. նոյնպէս նաև ՀԲուս. § 36). իբր թրգմ. յն. αἰγειρος հոմա-նիշից. կազմուած αίς «այծ» բառից (սխալ-մամբ այսպէս է ստուզաբանուել յն. բառը, թէև բոլորովին ուրիշ ծագում ունի. տե՛ս Boisacq, էջ 20)։


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

• Հներից Տաթև. ամ. 54 այըն պատկեր թարգմանի (բայց յայտնի չէ թէ ի՛նչ լեզւով է այս ստուգաբանութի-նը)։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ռե-ղակից տճկ. էր և յն. ἀνήρ։ ՆՀԲ ալը ւծ. յն. ἀνήլ, լտ. vir, արի=լծ. այր, արու, առաքինի, յառնել, արի՛, թրք.


Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Անգար, ի

s.

megrim.

• (սեռ.-ի) «համարելը, մի բանի տեղ դնելը». մէկ անգամ ունի Եզն. էջ 287 «Եթէ յայն միտս ուխտաւորք էին, ապա. և կուսութիւնն չէր յանգարի կուսութեան» (այ-նինքն «ի համարի, ի կարգի». աշխ. կուսու-թեան հաշւում չէր, կուսութեան տեղ չէր կա-րող դրուել. հմմտ. Եզն. 286, Եւ ոչ ուխտա-ւորութիւնն. նոցա յուխտաւորութիւն համա-ոէր). որից անգարել «համարել, սեպել» Սեբ 138. անգարիլ «համարուիլ, սեպուիլ» Շիր. 16, 18։-Սխալ է ՋԲ անգար «վայելչութեւն».


Անձն, ձին, ձամբ, ձանց

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

• = Հնխ. ang'hen-ձևից. սրա պարզական արմատն է հնխ. anə-«փչել, շնչել», որից սանս. ániti «շնչում է», ánila «քամի», յն. ἄνεμος «քամի», գոթ. us-anan «արտա-շնչել», հսլ. vonja «գոլորշի», vonjati «հո-տիլ»։ Հների մէջ հոգին ըմբռնուելով իբր շունչ կամ քամի, ծագում է նոյն արմատից. հմմտ. Եզն. 90՝ «Քանզի ոգւոյ և հողմոյ անուն եբ-րայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ, նոյն-պէս գտանի, յորժամ տագնապեալ ոք յումիքէ իցէ, ասէ. Չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ. և այնու զօդոյս՝ զոր միշտ ծծեմք, յայտ առնէ»։ Ըստ այսմ նոյն արմատից ունինք լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», animus «հոգի», թոխար. āñm «հոգի», հիսլ. andi, ond «հոգի», բրըտ. eneff «հոգի»։ Պարզ արմատի g'h աճականով՝ հշվէդ. ange, շվէդ. anga, դան. ange «շոգի, գոլորշի», հհիւս. angi «անուշահոտութիւն, բոյր», նորվ. ange «անուշ հոտ»=գոթ. *agga, *aggins, հիսլ. angi «հոտ, բոյր» և հյ. անձն, որի առած ջին իմաստը եղել է «հոգի». հմմտ. պրս. [arabic word] jān «հոգի. 2. մարմին» և աշխ. հոռե. որ հիմայ նշանակում է նաև «անձ». ինչ. երկու հոզի, մի քանի հոգի ևն։ Տե՛ս Po-korny 1, 58, Ernout-Meillet 51, Walde 44. Boisacq 61. նոյն արմատիզ է նաև հողմ, որ տե՛ս առանձին։


Աբ

s. adv.

s. adv. the twelfth month of the Hebrews.

• «հրէական տոմարի 11-րդ ամիսը» (գրուած է նաև աւ, ավ Իգնատ. թղ. 95) Յայսմ. օգ. 15. Հ. կիրակս


Աբեղայ, ից

s.

monk, friar;
— լինել, to turn or become monk.

• , ի հլ. «վանական, կուսակրոն կրոնաւոր» կոչ. ժդ. Բուզ. Զ. 16. ածանցման մէջ երևում է երկու ձևով. բուն ձևից՝ առե-ղայակերպ Ճառընտ. աբեղայութիւն Լմբ. պտրգ. աբեղայական Մարթին. կրճատմամբ աբեղաթաղ Մաշտ. աբեղութիւն Լմբ. մատ. էջ 47։ Յետնաբար եղած է հաբեղայ Վրք. հց. ժե (այսպէս գրուած նաև կոչ. 290). կրճատ՝ աբեղ Դրնղ. 343. յետին և յարմա-րեալ ձև է խաբեղայ «վատ աբեղայ, խաբե-բայ աբեղայ» (ինչպես ունինք չքահանալ). Խաբեղայն և ո՛չ աբեղայն. Ո՞ւր է խաբեղայն Մարինոս. Յայսմ հմմտ. խաբ եղար և ո՛չ կրոնաւոր. Լմբ. մատ. էջ 48։


Ագահ, ի, աց

adj.

avaricious, stingy, grasping, sordid;
դժոխային —, very greedy or insatiable avaricious.

• , ի-ա հլ. «ժլատ, անյագ» ՍԳր. որից ագահութիւն ՍԳր. ագահել ՍԳր. ագահագոյն Առակ. իգ. 2. որկորագահ Յայսմ։-Ագահ և հրկրամոլ հոմանիշների տարբերութեան վրայ խօսում է Տաթև. ամ. 252։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

• «խաղալիկ զոր տան մանկանց ի ժամանակի հանելոյ զատամունսն առ ի դնել ի բերան. ֆրանս. hochet». բառս գիտէ միայն Նորայր, Բառ. ֆր. 643բ և այն ո՛չ իբր նորակերտ կամ միջ. հյ. բառ։ Յայտնի չէ թէ ի՛նչ աղբիւրից է հանած։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

• . ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։


Կանեփ, ի

cf. Կանափ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտաւի բոյսը». հնագոյն ձևն է բառիս, որ արդի գրականի էլ ընդունածն է. որից կանեփի «կանեփեայ հաստ ձորձ» Յայսմ. կանեփհատ «կանեփի հունդ» ԱԲ. կանեփուկ «մի տեսակ բոյս» Եզն. (ըստ և Ուղուրիկեան՝ Մատիս 1880 յունիս 24 և Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 10՝ vitex agnus castus L. այսպէս կոչուած է, որովհետև տերևները նման են կանեփի տե-րևներին)։-Բառիս աւելի նոր ձևն է կանափ Մագ. թղ. 231. Վստկ. 139. Բժշ.։

• = Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։

• Առաջին անգամ ԳԴ պրս. քէնէպ և քէնէվ ձևերի հետ։ ՆՀԲ «նոյն անուն է և յայլ լեզուս»։ Müller SWAW 42, 253 լտ. cannabis։-Lag. Arm. Stud § 1099 պարսիկ ձևերից։


Կապալ, աց, ոց

s.

tax paid of a dignity or privilege.

• , օ, ի-ա հլ. «տուրք, վարձք, կա-շառք» Բրս. մրկ. 310. Շնորհ. ընդհ. Լմբ. մատ. 44Ո 536-7 (բառիս իմաստի մասին տռե՛ս Աւռաւռէգեան, Տեղեկ. ինստիտ. 1, 76). որից կապալառու Մխ. դտ. կապալատու Շնորհ. կապալաւոր Մխ. դտ. էջ 280=կա-պըլվոր Անսիզք 41. գրուած է նաև ղապալ Յայսմ. յնվ. 8. Ուռհ. խապալ Տաթև. ամ. 443. յօդով՝ բցռ. ղապալէն՝ առաջին անգամ յիշուած 901 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. 5)։ Այժմ նշանակում է «որևէ դործի հայթայթումը կամ շէնքի շինութիւ-նը յանձնել մէկին՝ որոշ գումարի հատուց-մամբ. փոդրաթ»։


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ զգեստ» Յայսմ, յունիս 9, Մագ. և Երզն. քեր. Առաք. պտմ. 142. որից կապակար «դերձակ» Բառ. երեմ. էջ 76, յգ. կապանի Նոր վկ. էջ 379 (նուա-ղական՝ կապակ Մխ. դտ. կամ կապեկ (մի-ջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 1164ա) տե՛ս առանձին)։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• = Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապիճ, պճաց

s.

cab, bin, ephah, bath;
bezel, mounting, setting;
—ք աչաց, socket or orbit of the eye;
—ք կօմկաց, vamp of a shoe;
iron greaves, armor for the legs;
— ատամանց, socket, alveolus.

• = Պհլ. kapič (սխալ գրուած kafīz), որ և հպրս. καπίϑη, պրս. [arabic word] kavīz, [arabic word] kavīz, [arabic word] kafiz, որոնց հետ նոյն են արաբ. [arabic word] qafīz «գրիւի մեկ տասներորդը». ասոր. [syriac word] qapīzā, մանդայ. qabīsā, միջ. լտ. cafisium, վրաց. კაბიწი կաբիծի կամ ჭაბიწი քաբիծի և լազ. կապիծի «ցորենի և ուրիշ չոր նիւթերի յատուկ մի չափ», սպան. cafiz կամ cahiz «ջորեբեռ. 2. մի ջորեբեռ ցորեն ցանելու չափ հող» (M Co hen, BSL հտ. 27, л 81, էջ 109)։ Այս բա-ռերի ստուգաբանութիւնը յայտնի չէ, բայց բոլորի աղբիւրը անշուշտ իրանականն է։-Հիւբշ. 165։


Կասլայ, ից

s. bot.

s. bot. laurel, bay-tree.

• (ի հլ. ըստ ՆՀԲ) «դափնի» Վստկ. 74, 137. Լծ. փիլ. Մարթին. Բժշ. որից կաս-լապտուղ «դափնիի պտուղը». նմանութեամբ ասուած է նաև միջակ մեծութեամբ ձիռա-պտուղի համար, որ «կասլայի պտղոյն է նման և յայն ձևն է» ըստ Վստկ. 180 (տե՛» և հապալաս). ունի միայն ՀԲուս. § 1333։


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• , ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Կարապ, ի

s. ornith. ast.

s. ornith. swan;
ձագ —ի, cygnet;
երգ —ի, the tuneful strains of the expiring swan. cygnus.

• Pott BvS 4, 90 համեմատում է լիթ. oulbé «ևարապ» բառի հետ։ Նոյնը նաև Müiller BВ I 163։-Tomaschek, Deu-tsche Liter. 1883, 1254 համարում է կովկասեան բառ՝ կցելով վրաց. քար-քաբի «կարապ» բառին։ Հիւբշ. 458 իբր բնիկ հայ՝ կցում է լիթ. gulbé բառին կասկածով։ (Այս բառի հետ նոյն են յեթթ. gulbis, հպրուս. gulbis «կա-րապ». բայց թէ ամբողջը ի՛նչ խմբի է պատկանում՝ յայտնի չէ։ Trautmann 101 կցում է կաշուբ. kēlp, ռուս. kólpik, սլովենց. k s.up բառերի հետ՝ ընդհա-նուր սլաւական *külpi նախաձևին։ Ber-neker 322 միացնում է հսլ. golobi, ռուս. róлvбь «աղաւնի» բառերին և ռուս. голубой «կապոյտ» բառի միջո-


Կարաւան, աց

s.

caravan.

• = Պհլ. [syriac word] karavān, kārvān, պրս. [arabic word] kārvān «կ-րաւան». փոխառու-թեամբ տարածուած է ուրիշ շատ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] qayravan (Պա-մուս. թրք. թրգմ. Բ. 92), վրաց. ჭარავანი քարավանի, թրք. k arvan, kervan, kevran, ռուս. караванъ, լեհ. karawana (Berne-ker 501), ֆրանս. caravane, գերմ. Kara-vane (Kluge 243), սպան. caravana, ի-տալ. caravana, անգլ. caravan ևն։ Իրա-նեան բառի ծագումը յայտնի չէ. Müller WZKM 5, 354 նրա մէջ ուզում է տեսնել իրան. kā̄r «կռիւ, պատերազմ» բառը. հմմտ. հպրս. kāra-«բանակ», լիթ. kā̄ras, հսլ. ka-ra «եռիւ», գոթ. harjis «բանակ» (Horn § 834)։-Հիւբշ. 167։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոյս, կուսից

s. ast. adj.

virgin, maiden;
the Holy Virgin;
Virgo;
virgin, virginal, maiden, maidenly;
pure, chaste;
uncontaminated, untouched, unmingled, inviolate;
mysterious, secret, hidden;
— գեռահասակ, young virgin, girl, maid;
— ճանապարհ, untrodden path;
— գերեզման, empty tomb;
cf. Ելանեմ.

• , ի-ա հլ. «կողմ» ՍԳր. Կոչ. Ագաթ. Ոսկ. մ. բ. տիմ. և Եբր. որից յայսկոյս. յայնկոյս, յետ կոյս, յետս կոյս ՍԳր. կու-սակալ ՍԳր. կուսակալել Եւս. քր. կուսակա-լութիւն Ա. մակ. ժա. 28. աստուածակոյս ՍԳր. Ոսկ. մեկուսի ՍԳր. Սեբեր. Ագաթ Եզն. Ոսկ. մեկուսանալ Սեբեր. (հմմտ. պրս. [arabic word] yak su šudan «ի բաց կալ», բառացի «մի կողմ լինել»), չորեքկուսի ՍԳր. քառակուսի Եպիփ. ծն. Յաւտ. երեք կուսի Սեբեր. ծովակոյս Ել. իզ. 22. Յես. ը. 11. հետաօռքրական նորագիւտ բառ է կու-սանկաւ (թերևս ուղղելի կուսանկատ) «ա-ւառու կուսակցական, կողմնապահութեւն անող» Բառ. երեմ. էջ 274.-նոր բառեր են կուսակալանիստ, կուսակից, կուսակցական կուսակցականութիւն, կուսակցութիւն, ան-կուսակցական ևն։

• ԳՒՌ.-Ջղ. կուս, որից նեսկուս «ներսը» (հմմտ. ներս կոյս «մէջը» Ադամ. 136), Ղրբ. կիւս, միայն էսկիւս «այս կողմ», էնգիւս «յայնկոյս», մաշքիւս «մէջի կողմը» բառերի մէջ. Շմ. գիւս, Ղզլ. գուս «կողմը», որից մին գուս «մէկդի, մի կողմ», Տփ. պահուած է միայն «Ասծու կույս կուղմանէ իմ խօ-սում» ասացուածի մէջ։


Կոնդակ, աց

s.

brief, bull, decree.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև կայ միայն սեռ. -ի) «համառօտ երգ, յորդորակ, յիշատակագիր, հայրապետական թուղթ» Յայսմ. Շնորհ. Տօնակ. (արդի գրականում միայն վերջին իմաստով)։


Կոնձեղ

s. bot.

s. bot. cyperus.

• «souchet, հապպ-իւլ-լազիզ կո-չուած պտուղը». իբր նոր բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 1156 բ. ծագումը անյայտ է։


Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

• . նշանակութիւնն անյայտ է. մէկ անգամ ունի Բուզ. ե. 24 «Դեղ մահու ընդ կոտինդն խառնեալ». (ըստ Նորայր ՀԱ 1921, 335 Ճառընտրի մէջ նոյն բառը գրուած է կոնգինք).-յայտնի երևում է որ կոտինդը անվնաս մի ուտելիք է, որի հետ խառնել է թոյնը։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

• = Անշուշտ փոխառեալ է յետնաբար, բայց բուն մայր ձևը յայտնի չէ. հմմտ. պրս. [arabic word] gadas «եղջիւր» (ընթերցումը տա-լիս է ԳԴ այս ձևով՝ բայց ըստ գրութեան՝ կարելի էր նաև կարդալ kudās), վրաց. კო-ტომი կոտոշի «արիւն առնելու եղջիւր», թրք. [arabic word] qodoš «կաւատ» (Աբիկեան, Ընդ. բառ. տճկ.-հյ. 1892, էջ 459. չունի Буда-говъ)։-Աճ.


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

• «գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• = Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

• (գրուած նաև կոլիվայ, եու լիպայ, կուլիփայ, կոլիբայ, կոլըմբայ, քու-լիպա, քուլըմբայ) «հատիկ, շաքարի փո-շիով խառն խաշած ցորեն, որ յոյները ռա-ժանում են հարևաններին իբրև հոգու հաց» Յայսմ. նոյ. 13 (Մեղրով կուլիփայ եկեր, այս է հատիկ). Երզն. մտթ. 447. Գնձ. «խա-շած ցորեն» Յայսմ. փետ. 17. (Ասէ սուրբն. կուլիփա կերիցեն... Զի՞նչ է կուլիփայն։ Ասէ սուրբն. եփած ցորեն, զի մեք յԵւխա-յիտայ՝ եփած ցորենոյն կուլիփա ասեմք)։