ձ.

ԱՆԱՄՕԹԻՄ որ եւ ԱՆԱՄՕԹԱՆԱԼ. ἁναισχυντέω, ἁπαναισχυντέω, impudenter vel inverecunde ago. Անամօթ լինել. անամօթի գործ գործել. եւ լրբիլ. յանդգնիլ. աներեսութիւն ընել. էտէպսիզլիք եթմէք. առսըզլանմագ.

Երեսք կնոջ պոռնկի եղեն քեզ, անամօթեցար առ ամենեսեան. (Երեմ. ՟Գ. 3։)

Ոմանք ընդ կանայս անամօթէին։ Անամօթել ի կին մարդ. (Վրք. հց. ԻԶ։ ՃՃ.։)

Անամօթիս եւս ասել, եթէ տամ մին, եւ երկուս առնում. (Մանդ. ՟Զ։)

Առ նոյն ինքն վեհագոյն բնութիւնն անամօթեցար զհայհոյութեանդ քո ձգել բան։ Պախարակել զմեզ անամօթին. (Յհ. իմ. երեւ. եւ պաւլ։)

Եթէ քօղով լուսոյ խաւարականի մտանել ընդ աչս անամօթեսցի. (Նար. ԿԶ։)

Այլ անամօթեալ ... յաւել առնուլ զկին նորա. (Խոր. ՟Գ. 24։)

Անամօթել յայնպիսի իրս։ Յէ՞ր վերայ այնչափ անամօթեալ ժխտիցիս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)

Ամենայն ուստեք անամօթեալք երեւին քրիստոսամարտքն. (Կիւրղ. գանձ.։)