as, like, after the manner of;
almost, nearly;
cf. Հանգունակ.
· Calfa
= Պհլ. ❇ hamgō̄n = պրս. [arabic word] hamgon = զնդ. hamagaona և պհլ [other alphabet] ︎ hamgōnak = մանիք. պհլ. [hebrew word] ham gonag (Salemann, Manichaische Stud. ЗAH 8, էջ 82) = պազ. hamgūna = պրս. [arabic word] hamgona «նման, նոյնատեսակ, նոյնպիսի» ձևերից փոխառութիւն. առաջինը տալիս է հանգոյն, երկրորդը՝ հանգունակ։ Բոլորն էլ կազմուած են իրան. ham-«նոյն» և gōn «ձև, կերպ, եղանակ» բառերիռ։ Կա-րելի չէ ընդունիլ՝ որ հանգոյն, հանգունակ բարդուած լինին հենց հայերէնի մէջ, որով-հետև գոյն «կերպ» ձևով բառ չունինք մեր լեզւում։-Հիւբշ. 176։
foolish, senseless, inconsiderate, extravagant, rash, absurd;
— առատութիւն, profusion;
— մանկութիւն, imprudent youth;
ընդ —, ground-lessly, wildly, inconsiderately.
· Calfa
, ի-ա հլ. «անմիտ, անխելք, յիմար» Փաոպ. Խոր. Փիլ. «խեղճ, հէգ», Իմաստ. 4և 14. որից ընդ խօլ «անխորհուրդ կերպով» Իւս. օր. ա. 230. խօլանալ Ոսկ. եբր. ժե. խօլեալ «թշուառ» Ոսկ. մ. ա. 15. խօլութիւն Փիլ. այլաբ. խօլառատ «շատ առատ» Ոսկ. ես 243 (ձեռագրում եղծեալ). խօլաբանու-թիւն Իրեն. հերձ. 134. խօլաբար (նոր բառ). սխալ գրչութիւն է խուլութիւն Բուզ. դ. 2 փխ. խաւլութիւն.-այս բառի՞ց է արդեօք նաև խոլոմուկն «մի տեսակ չղջիկ» Վանակ. հց. որի դէմ գտնում ենք այժմ խլմուկ Ալշ. Ապ. Մկ. «խլուրդ» (ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 280)։
fold, plait;
wrinkle;
in folds, in plaits;
— առնուլ, to flow gently, to ripple, to undulate;
— ի — առնուլ, to flow loosely, to curl, to float, to wave.
· Calfa
«ծալք, ոլորք»։ Նար. Նչ. եզեկ. որից են կազմուած՝ ծալ առնուլ «վէտվէտիլ, ա-լիքը ալիքի վրայ բարձրանալ» Տաղ. ծալ ի ծալ առնուլ «ծալծլուիլ, ոլոր ոլոր լինել» Տաղ. ծալել Դ. թագ. բ. 8. Յհ. ի. 7. ծա-լած «ոլորուն, փաթութեալ, ոլոբածոյ» Կիւրղ. թգ. ծալածոյ Նչ. եզեկ. Կղնկտ. ծա-լումն Փիլ. Պղատ. տիմ. Արիստ. աշխ. ան-ծալ Սկևռ. ևն։-Բառիս երկրորդ ձևն է ծաղ, բրի վրայ տե՛ս առանձին։
laugh, laughter, laughing;
derision, mockery, raillery, banter;
sneer;
— առնել, դնել, հեղուլ, to laugh;
to joke, to jest;
to laugh at, to scorn, to deride, to make sport of, to ridicule;
— լինել՝ կալ՝ մնալ, to be laughed at, derided, ridiculed, made a jest of, to make oneself the laughing-stock of;
— առնել զոք յայտ յանդիման, to scorn, to deride one to his face;
զծաղու գալ, ի — հատանիլ, to laugh, to hurst out laughing, to suffocate with laughter;
cf. Ծանակ.
· Calfa
= Բնիկ հայ. բառ. հնխ. արմատն է g'el-ռո ունէր նաև g'ol-և g'l-ձայնդարձները. առաջինից են ծագում յն. γελάω «ծիծաղիմ», γελασ-τός «ծիծաղելի», γέλος, γέλως «ծիծաղ, ծաղը», γελανὴς «ուրախ». վերջի-նից է ծագում հյ. ծաղ-ր, ինչպէս և յն. γαλήνη «ծովի անդորրութիւնը», γαληός «պարզ, անդորր, հանդարտ» (Boisacq 140, 143, Walde 332, Pokorny 1, 623)։ Հնդև-րոպական նախալեզուի սովորութեան հա-մեմատ g'el-արմատի ձայնաւորը վերածե-լով oi, կազմուած է սաստկական կրկնաւոր g'oi-g'el-, g'oi-g'l-, որից հայ. *δէծաղ> ծիծաղ։ (Կրկնաւորի այս ձևի վրայ տես Meillet MSL 12, 216-8. իսկ ծիծաղ ձևի կրկնութեան վրայ յատկապէս՝ տե՛ս Meil-let MSL 13, 375)։-Հիւբշ. 455։
է կցում նաև սանս. gā «երգել», gad խօսիլ», gar «գոչել», յն. γήους «ձայն», γαργαρίς «աղմուկ, ժխոր», γε-λάω «ծաղրել», γέ́ρανος «կռունկ», լատ. gingrire «կարկաչել», grus «կռունկ» ևն։ Հիւնք. ծիծաղ բառից հանում է ծաղր։ Մառ, kрит. и мелк. cт (1903 թ.) էջ 26 ծաղր=ասոր. [arabic word] s'ar «ծաղրուիլ, խայտառակուիլ» բառի հետ Autran, Sumer. et ind. էջ 84 համե-մատում է յն. γελαω =սումեր. hül «ուոախանալ»։
heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պլ. ձանրը, ձանրը, ձարը, Զթ. ձօնրը, ձոնրը, Ալշ. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Վն. Տփ. ծա՛նդըր, Գոր. ծա՛նդրը, Ախց. Կր. ծանտր, Սլմ. ծա՛նդըռ. Տիգ. ձանդր, Սչ. ձա՛նդրը, Ննխ. ձա՛ն-դըռ, Ագլ. ծո՛ւնդըր, Հմշ. ձօնդրը. Ռ. Սեբ. ձա՛նյը, Խրբ. ձայր, Պրտ. ձայրը, Ասլ. ձէօ՝րյը, Հճ. ձօր, ձօրը, Ակն. ձօլը։ Գաւա-ռականների մէջ գործածւում է նաև նոր ի-մաստներով. ինչպէս՝ «դժուար, լուրջ, խուլ, վիրաւորական, թանկ, յղի, մի քիչ նեխու-ած». որոնց համար հմմտ. արաբ. [arabic word] ϑaql «ծանր. 2. յղի. 3. ականջը խուլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 154), թրք. [arabic word] aγer «ծանր, լուրջ, մի քիչ հոտած, խուլ» ևն։ Նոր բառեր են ծանրաբան «ծանր գործ», ծան-րագոգոթ, ծանրած, ծանրոց, ծանրանց, ծանրապար, ծանրկեկ, ծանրքաշ, ծանրոտք «յղի» (հմմտ. Առաք. պտմ. 356. Կանայք յղիք և ծանրոտք) ևն։
thirst, dryness, drought, thirstiness;
thirst, panting for;
thirsty, dry;
մեծ, սաստիկ —, great, over-powering thirst;
շիջուցանել, բժշկել, զովացուցանել զ—, toquench, to cool, to slake thirst;
պապակիլ, տոչորիլ ի —ոյ, to be quite choked or parched with thirst;
մեռանիմ ի —ոյ, I am dying with thirst.
· Calfa
Տէրվ. Նախալ. 57 կցում է թառամիլ, ղորսովիլ բառերին, որոնց վրայ տե՛ս Հիւնք. ծաւի բառից։ Müller WZKM l0, 354 սանս. tarš «չորանալ», յն. *ϰ τέρσομαι «չորանալ» ևն բառերին իբր ցեղակից։ (Սրանց հյ. ներկայացուցիչն է թառամ, թարշամ, ուստի չենք կարող սպասել նաև ծարաւ ձևը)։ Petersson, Ar u Arm. Stud. 33 սանս. ǰvárati «ջերմել», ǰvalati «վառիլ, փայլիլ, լուսաւորել», ǰvala «բոց», պալի jaro «ջերմ» ևն բառերի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. օ ︎ sārra «ծարաւ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 934)։
· Calfa
mek «գճիլ», čekii «մուրճ», 429 թթր. qaqmaq «կռփել» բառերի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] zazz «ապտակ զարնել» (Կամուս, թրք. թրդմ. Բ. 180)։
old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.
· Calfa
-Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։
rite, form, ceremony.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «արարողութիւն» Ոսկիփ. հը-նում ուրիշ ածանցներ չկան այս բառից, նոր գրականում են կազմուած՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայածէս, յունածէս, լատինածէս ևն։
bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. წველი ծվելի «ցօղուն, ստեղն, ծառի վրայի փուշերը», fველიანი ծվելիանի «ցօղնաւոր», նաև վրաց. წილი ծիլի «մաս, բաժին, վիճակ գցել» (հմմտ-զւռ. չօփ քցել), წილი ծիլի «ոջիլի ձու» (հմմտ. գւռ. ոջիլը ծլիլ). քրդ. [arabic word] zil «ռօ-ղուն» (որ Justi սխալմամբ համեմատում է մեր ճիւղ բառի հետ) կամ «ծիլ» (ըստ Ա-ճառ MSL 16, 370), [arabic word] ︎ zilik կամ zel-káie «շիւղ». -ըստ իս մեր ծիղ ձևից է նաև կապադովկ. յն. ζιγόϰϰο «բողբոջ. ծիլ» (-okko նուազական մասնիկով կազ-մուած), որ Karolides, rλ. συγϰρ. 82 մեր ցցուել բառի հետ է կցում։
circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Այս արմատից են ծիր Գնձ. Ղրբ. «ակօս», ծիրը բերել Ղզ. «կարգի բերել», ձրէն դուրս Տփ. «չափից դուրս», ծիրումը մնալ Ղզ. «իր աստիճանի մէջ մնալ», ծիր անել Շշ. կամ ծիր տալ Գնձ. «ակօսներ քա-շել», ծիրակ Շլ. «գութանի մեծ անիւը», ձրակոտոր անել Ղրբ. «արտը թէ՛ լայնքին և թէ երկայնքին վարել», ბրել Ղրբ. «երևու արտի իբր սահման մի ակօս քաշել», ծըր-ծբրոտել Ղրբ. «ծուռ ու մուռ վարել արտը»։
s. bot. apricot;
abricotier.
· Calfa
ՆՀԲ (ծիրանի բառի տակ) լծ. թրք. զէր, զէրտալի և սարը (իմա՛ արս. zar «ոսկի», zard-alu «ծիրան» և թրք. sarə «դեղին»)։ Müller SWAW 88 (1877), էջ 14=Armen. VI սանս. hi. ranya և զնդ. zaranya «ոսկի» բառի հետ։ Canini, Et. etym. 182 սանս. ha-rina «դեղին»։ Հիւնք. ծիրան հանում է պրս. ❇ zard «դեղին» բառից, իսկ ծիրանի՝ Մուր «Տիւրոս» քաղաքի անու-նից։ Մառ ИАН 1915, 779 վրազ. ծի-թելի և սվան. ծըրնի, ծըրանի «կարմիր» բառերին ցեղակից է դնում։ Պատահա-կան նմանութիւն ունին սանս. hirana «ոսկի, դեղնագոյն», մինջ. čirī և եազգ. čirái «ծիրան» (JAs. 1916, 251), մոնգոլ. ձերէն, կիրգիզ. [arabic word] ǰiran «շէկ»։
axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.
· Calfa
ՆՀԲ դնում է սեռն բառից, իբր նրա հոմանիշը։ Lidén, Arm. Stud. էջ 131 իլ և սեռն «առանցք» բառերից կազ-մուած է համարում. նշանակութեան զարգացման համար հմմտ. իտալ. fuso «իլիկ», fusolo «սրունքի ոսկոր», fuso dell' asse «սռնիի մէկ մասը», ռում. fus «իլիկ և սռնի», ալբան. bošt «իլիկ և սռնի», նբգ. spindel «իլիկ և առանցք. սռնի»։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. լիսեռ, Երև. Կր. Շմ. յիսէռ, Հմշ. լիսէր, Խրբ. լիսmռ, Խտջ. նիսէռ. նշանակում են ճախարակի մասերից մէևռ (Երև. «ճախարակի իլիկի գլխի կլոր կաշին». Խրբ. «շրջանակաձև փայտ՝ որ գտնւում է ճախարակի ականջի կողքին՝ ճաղի վերի մա-սի վրայ և ծառայում է թելը բռնելու», Հմշ «մատմանք իլիկի տակ անցկացրած կապա-րէ կամ ծանր փայտէ կոնաձև ծանրոցը, որ ծառայում է ոլորումը դիւրացնելու»)։ Նոր բառեր են լիսեռնիկ Նբ. «սամիքի վրայի կլոր երկաթը», Բլ. «ծնկան գլխի ոսկորը. rotule», Բլ. «զանազան բաներ բարձրացնելու կամ ի-հեցնելու գործիք», լիսեռենի Ղրբ. «մի տեսակ աափակ ընտիր խնձոր և նրա ծառը». ւոեո-կեան Տր. «մի տեսակ ընտիր տափակ տանձ. աճկ. տէյիրմէն արմուտի» (Ագոնց, Աշխարհ, Ասիա, Ա. հտ. էջ 382)։
liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.
· Calfa
«հալուկ, հեղկային, հալհլուկ, չրջրկոտ, կակուղ» Եզն. Վեցօր. 165. Մծբ. Փարպ. որից լուծանել «քանդել, արձակել». գործածւում է նաև բազմաթիվ երկրորդա-կան իմաստներով. ինչ. մեղքերից արձակել, հանելուկ լուծել, պասը՝ ծոմը բաց անել, եր-դումը՝ կանոնը աւրել, մարմինը քայքայել, սառը կակղեցնել, հալեցնել. կրաւորականով՝ մի տեղ իջնել, գիշերել, պաշտօնից վտա-րուիլ, մեռնիլ ևն. իմաստի զարռառման հա-մար հմմտ. արաբ. [arabic word] hall «լուծել, քանդել, իջևանիլ, գիշերել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 180) ՍԳր. Եզն. Ոսկ. լուծումն Կոչ. Վեցօր. լուծութիւն «հեղուկ վիճակը» Վեցօր. «թուլու-թիւն» Եւս. պտմ. «հաւատքի մէջ տկարու-թիւն» Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. լուծանք «վը-նաս» Փիլ. անլոյծ Իմ. ժէ. 16. դժուարալոյծ Ոսկ. ես. գօտելոյծ Լմբ. պտրգ. անդամալոյծ ՍԳր. դիւրալոյծ Եփր. աւետ. անլուծակի «անքակտելի կերպով» Կնիք հաւ. 26. լու-ծողական, լուծարք, անլուծելի (նոր բառեր) իչ,
lubricous, slippery.
· Calfa
= Բնիկ հայ բառ. կազմուած է նախորդի նման հնխ. slibr-արմատից՝ շ աճականով։-Աճականի համար հմմտ. լայնշի, բոլորշի, զոլորշի. իսկ բառի կազմութեան, փինչպէս նաև նշանակութեան զարգացման համար տե՛ս լիրբ։ -Աճ.
stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.
· Calfa
= Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.
ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։
uncultivated;
waste land, desert;
ի —ի, waste, fallow.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xupān «անապատ անմշակ տեղ» (Justi, Dict. Kurde, էջ 162) կայ և խոպան ձևով. ինչ. Շառակի չէ տը պու, Մալազկէրէ խոպան լը տավէ աշէ «Մի կռիւ եղաւ խոպան Մանազկերտի ձորում՝ ջաղացքի բերան» (Ազդակ 1909 թ., էջ 429), Տէրսիմի բարբառով խոպան «խոպան արտ» (Հայաստան 1917 թ. л 90), Ս. Գրքի քրդ. բարգմանութեան մէջ՝ խօփան պու «աւերե-ցաւ» Յայտ. ժը. 19. Զիրա լը եէք սաթտա-խօփան պու (Չի ի միում ժամու աւերեցաւ)։
cf. Խոռ.
· Calfa
(գրուած նաև խուռ) «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ. մեկնւում է ըստ ՆՀԲ և ՋԲ «յն. γαμαιπιτύς, լտ. humi-lin pinus», ըստ Ստ. Ռոշքեան «ւտ. chama-epitis կամ լերդախոտ», ըստ Բժշ. «դաղձ կամ վայրի անանուխ», ըստ Բառ. երեմ. էջ 144 և 330 «ուրձ կամ քարցանձ» ըստ ԱԲ «ճանկխոտ»։ Սրանից են կազմուած խոռիճ «անջրդի դաղձը» Բժշ. (ՀԲուս. § 1117), ի-շախոռն «Ononis procurrens Wallr». ըստ ՀԲուս. § 861 և Տիրացուեան, Contributo § 225, եզնախոռ «stachys silvatica L» Տի-րացուեան, Contributo § 451։
prime minister.
· Calfa
Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։
grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.
· Calfa
, ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։
«պտուղ», ռուս. cадъ «պարտէզ» բա-ռերի հետ, իբր հնխ. sodo-արմատիզ. հայերէնի նախաձևն էր *հոտ։ Patrubá-ny IF 14, 57 յուն. σϰεδάννυμι, սանս škhádate «ճեղքել» բայերի հետ. նոյն է և խոտան։ Սագրզեան ՀԱ 1909. 335 սումեր. gud «բոյս» և թրք. ot «խոտ»։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gud «բոյս», 408 սումեր, u, gu «բոյս». 419, 427 եաքուտ. թրք. ot «խոտ»։ Pe-tersson KZ 47, 278 ռուս. xвостъ «պոչ», լեհ. chwastъ «անպէտք խոտ». սերբ. höst «շրուանդ, խաղողի չանչ», թերևս նաև յն. πόσϑη «առնի»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ- [arabic word] xid «գլուխ չկապած հասկ», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 605 պրս. [arabic word] xavid «հասկ» բառից է փոխա-ռեալ։
slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.
· Calfa
ՆՀԲ լծ. հյ. գրգլեակ, թրք. խըրխա և քիւրք «մուշտակ» (իմա՛ արաբ. [arabic word] ︎ xirqa «վերարկու», թրք. [arabic word] kurk «մուշտակ»)։ Հիւնք. գործ բառից։ Bug-ge IF 1, 448 հսլ. skora «կաշի, մորթ», լեհ. skorka «հացի, պտուղների կեղև» բառերին է միացնում. հյ. բառը նախա-պէս *խորկ ձևն ունէր, ուր վերջաձայնը նախաձայնին վերածուելով՝ յառաջացե։ է խորխ։ Նոյնը կրկնում է Walde 192՝ կցելով լտ. corium, հիսլ. hogrundr. սանս. krtti-«կաշի, մորթ» ևն բառե-րին։
barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.
· Calfa
(յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Աւե-տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. 957։ Նոյնը թերևս նաև ՆՀԲ։ Lag. Arm. Stud. § 1020 խուժիկ=պրս. xuzī «խու-ժաստանցի»։ Հիւնք. ուղիղ է մեկնում խուժ, բայց խուժել հանում է խուսա-փել բայից։ Սագրզեան ՀԱ 1909, 334 սումեր. guši «ժողովուրդ, բազմութիւն». Karst, Յուշարձան 405 սումեր. huši «խումբ, ժողովուրդ»։ Պատահական նմանութիւն ունի չին. [other alphabet] hս-žán2 «յանկարծ»։
phlegmon, inflammatory tumour on the shoulders.
· Calfa
= Արաբ. [arabic word] ︎ qūlinǰ, qulanǰ, qavlinǰ, cavlanj «աղիքներին յատուկ մի հիւանդու-թիւն է կսկծացնող և ցաւացնող, որ արգելք է լինում փքալու և բնական պէտքի» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 433), որից փոխառեալ ևն նաև պրս. [arabic word] ︎ kūlanj «է անուն քա-միական ախտի իրիք՝ որ լինի յորովայնի», թրք. ըτ1︎ qulinǰ, քրդ. qulinj «ցրտաϰ ռութիւն, խիթք», ն. ասոր. kulunj «թոքերի բորբոքում», վրաց. კოლინჯი կոլինջի «ա-ղիքների խիթ»։-Աճ.
fright, terror, alarm, dread, haste, hurry, precipitation;
խուճապաւ, in haste, in a hurry;
—ք, phantom, spectre.
· Calfa
ՆՀԲ լծ. հապ, ճեպ, խուսափ, թրք. հի-ճապ (իմա՛ արաբ. hiǰāb «ամաչել, պատկառիլ»)։ Հիւնք. պրս. čānuk «շուտ» և թթր. čap-maq «արշաւել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 187 պրս. [arabic word] xaǰāu «գոչիւն, աղմուկ»։
drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.
· Calfa
«խմելը, կերուխում». արմատ՝ որ առանձին ձևով աւանդուած չէ հնից, բայց կայ նոր բարբառներում. որից խմել «ծծել, իրեն քաշել» (ինչպէս արևի ճառագայթները ջուրն են քաշում) Վեցօր. էջ 58. «ըմպել, խմել» Վրք. հց. Բ. 381. Տօնակ. խմումն «ծծելը» Նոնն. գինեխում «հարբան» Շնորა. առակ. գինեխմեալ «հարբած» Ուռհ. ան-խում «արբեցութիւն չսիրող» Տօնակ. բազ-մախմութիւն «արբեցութիւն» Պղատ. օրին, զարթխում «գինուց նոր սթափուած» Նիւս. կազմ. Լծ. եւագր. ջրխմիկ «ջուր խմելու ա-ման» Առաք. պտմ. 371. -այս արմատի կրկնեալ ձևերն են՝ խոխոմ (տե՛ս առանձին) և խխում (իբր *խուխում<*խումխում). հին մատենագրութեան մէջ չէ աւանդուած, բայց կայ արդի գաւառականներում։
Հիւնք. պրս. խամ «գինի», քրդ. խում «ըմպելի» (Justi, Dict. Kurde նշանա-կում է «փարչ»), պրս. [arabic word] xum «կա-րաս գինւոյ», արաբ. ❇xumr «գինի» բառերի հետ։ Յ. Արշէզ ՀԱ 1896. 270 օւս. սան «ռինի», սանս. սօմա «սրբա-զան հեղուկ», յն. σαναπει (?)։ Մառ Гp. др.-арм. яз. 265 վրաց. սվմ ար-մատև հետ. հմմտ. սումա «խմել», = րից սվամս «խմում է»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 ըմ-պել բայի հետ՝ սումեր. ima «խմել, ամիչք», immeli «ըմպելիք»։ Պատա-հական նմանութիւն ունին լէզգիական ջար բարբառով xim «ջուր», արաբ. [arabic word] iqmā' «խմել»՝ [arabic word] qama' «կոկորդ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Բ. 657)։
ԳՒՌ (dialectal) Ջօ. Սլմ. Սչ. Ալշ. Մշ. Վն. խմել. Հճ. խը՛մել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խմէլ, Ասլ. խմէ՝լ, Մրղ. խշմըէլ, Ագլ. Գոր. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. խմիլ, Հմշ. խմուղ, Զթ. խը՞միլ, խումիլ, Հւր. խումէլ, Երև. մնկ. հիմէլ։ Նոր բառեր են՝ խում «հար-բեցութիւն, հարբած, խմիչք, ըմպելիքի ճա-շակ», խման, խմատուն, խմելիք, խմիչք, խմուցք, խմտուք, խմիչքեղէն, խմուկ, ան-խմել։-Կրկնական խխում «բոլորովին թըր-չուած» ձևը գիտեն Ասլ. Արբ. Երզ. Մն. Ննխ. խում, ուր առաջին վանկի ը դարձել է ու՝ «բոլորովին թրջուիլ», խխմէլ Պլ. «բոլորովին թրջել», խխմել Մշկ. Ք. «ջրել, ոռոգել», Ռ-«քամել», խըխըմել Վն. «պատերը ջուր քա-շելով վնասուիլ», խմխիլ Նբ. «ջուրը լաք ծծելով կակղիլ», Եւդ. «վրան թուլութիւն գալ. թմրիլ», խմխացնել Նբ. «հողէ ամանը ջրով կակղացնել», խմխուկ Նբ. «բոլորովին թըր-ջուած», խըմխըմվել «պատը կամ թումբը ջուր ծծելով կակղիլը», խխվիլ Ապ. Բլ. «խո-նաւութիւնից կակղիլ», խխվուկ Բլ. «խոնա-ւութիւնից կակղած», խխվուշ Հմշ. «ջրի մէջ րնկղմել»։
s. mus. an Armenian note.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Խունջիկ-մունջիկ, խնջիկ անել «նազկռտիլ»։
chamber;
cell.
· Calfa
= Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.
wen, goitre.
· Calfa
= Արաբ. [arabic word] γabab «ստորին ծնօտի տակ կախուած միսը», որ և [arabic word] γabγab (Կամուս, թրք. թրգմ. Ա. 216). արաբերէնից է փոխառեալ նաև վրց. ღაბაბი ղաբարի «ցայտած՝ դուրս ելած կզակ. 2. խպիպ»։ Հայերէնի մէջ նախաձայն ղ կարող է դառ-նալ խ ինչ. ղպնիլ>խպնիլ։-Աճ.
Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] xabiba «մի շերտ մես» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 116), քրդ. [arabic word] xebeb «ոսկոր», xebeba ger. deni «կզակոսկր»։
wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person.
wing, protection.
· Calfa
, ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։
ԳՒՌ (dialectal) Ջղ. թեվ (թռչունի). թեֆկ (շորի), Հճ. Մշ. Սլմ. Վն. թեվ, Ալշ. թեվ (մարմնի), թեֆք (շորի), Ախց. Երև. Կր. Սեբ. թէվ, Սչ. թեֆ, սեռ. թեվի «զգեստի թև» (մարդու թևը կոչւում է ձ'եռք), Գոր. Ղրբ. թէվ «թռչունի թև» (մարդունը կոչւում է կօ՜ռնը), Խրբ. Ննխ. Պլ. Ռ. թէվ, Ասլ. թէ՛վ, Ագլ. Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Ոզմ. Տիգ. թիվ, Տփ. թիվ (մարմնի), թիվք (շորի), Շմ. թէֆք և Ագլ. թիֆք, թիփք «հագուստի թև» (մարդունը Շմ. կըռնը)։ Նոր բառեր են թևաթափ, թևահարել, թևանի, թե-վանցուկ, թևաւորուիլ, թևք «խադողի կոտ-րակ», թևխաղ, թևլող, թևլաթ, թևըեկեր, բևթիակ, թևքաշ ևն։-Թև բառի նոր գաւա-ռական առումները տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 360։ Սրանց մէջ յիշելու արժանի է թև Լ Ղրբ. «ոչխարների հօտի գիշերային բաց-օթեայ մակաղատեղում պահապան շան հա-մար նշանակուած տեղը», թև դնել Լ. Ղրբ. «մակաղատեղում շան համար տեղ նշանա-կել». այս իմաստի հետ Մ. Նաւասարդեան, Մուրճ 1894, 443 համեմատում է վրաց. თევა թեվա (ვათევ վաթեվ, ვათიე վաթիե) «անքուն մնալ և հսկել հիւանդի մօտ կամ ա-ղօթքի համար» (Չուբին.2 555), որ սակայն վրացերէնով չի մեկնւում.-կապ չունի սը-րանց հետ վրաց. თეეი թեեի «ննջասե-նեակ», որի վրայ տե՛ս թևէ։
tea.
· Calfa
«չայ» (բոյսի տերևները և նրանցից պատրաստուած ըմպելիքը). նոր բառ է, ո-րից կազմուած են թէյաման թէյասեղան, թէ-յարան, թէյատուն, թէյավաճառ, թէյավաճա-ռանոց, թէյենի, թէյին (քիմիական մարմի-նը), ոմանք գործածում են նաև թէյել «թէ, խմել»։
acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.
· Calfa
= Կառմուած է -ու մասնիկով՝ ճիշտ ինչ-պէս աղու, կծու, հատու, ազդու ևն. պարզա-կան արմատը՝ որ առանձին գործածուած չէ, պիտի լինէր *թիթ կամ *թութ։-Աճ.
suburb, village.
· Calfa
, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։
amulet, talisman.
· Calfa
, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։
torpor, numbness, sluggishness;
narcotic medicine;
hemlock, poison;
narcotic, benumbing;
թափել զ—, to recover from a state of torpor, to be one's self again;
— առնուլ, to take poison, to grow torpid.
· Calfa
տե՛ս Թմուր։
chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.
· Calfa
. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։
poison, venom;
spite, virulency, venom;
թափել զ—, to remove or extract the venom, to give antidotes;
թափել զ—ս յոք, to give vent to one's anger, rage, malice, to grow fierce or ferocious;
cf. Թափեմ;
— առնուլ, to take poison;
— մահացու, mortal poison;
— մահու արբուցանել, to cause one's to drink a mortal poison;
— դառնութեան, bitter poison.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար ի հլ. ՆՀԲ ղնում է նաև ո հլ. բայց առանց վկայութեան) «մահադեղ» ՍԳր. Եփր. ծն. էջ 19. որից թաւ-նաւոր Իմ. ժզ. 10. Եփր. վկ. արև. թունել «թունաւորել» Խոր. թունալից Յհ. իմ. երև. ապաթոյն Նար. կգ. 160. դառնաթոյն Վեցօր. 196. չարաթոյն Ագաթ. իժաթոյն Յհ. կթ. հրաթոյն Բենիկ. թունամուխ Եփր. վկ. արև 21. անթոյն Եղիշ. խաչել. հակաթոյն (նոր բառ). գրուած է նաև թիւն, որից թիւնաւոր Կոչ. թիւնաբեր, թիւնաբուխ, եռաթիւնեալ Շնոր. վիպ. ևն. հմմտ. անդոյր և անդիւր գրչութիւնները։
eastern stove and oven, (tandoor).
· Calfa
ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։
ԳՒՌ (dialectal) Խրբ. Տիգ. թօնիր (Խրբ. սեռ. թօյ-րի), Ռ. Սեբ. թունիր. Ակն. թանիր. Մկ. Ոզմ. Վն. թօնէր (սեռ. թօրվան), Ջղ. թոնդիր, Տփ. թօ՛նդիր, Ալշ. Երև. Խտջ. Մշ. թունդիր, Սլմ. թուէնդիր, Մրղ. թէօնդիւր, Ախց. թընտիր, Շմ. թունդուր, Կր. (սեռ.) թնռին, Ղրբ. թո՛ւ-րուն, Հւր. թօրուն, Գոր. թօ՜ռնը, Ջղ. թօ՜րան, Ագլ. թա՛րան։ Նոր բառեր են թոնրահող, թոնտրափ, թոնրածհան, թոնրեզեր, թոնբր-տուն, թոնրերկաթ, թոնրմուխ ևն։-Թոնիր բառի մանկական ձևն է թոթոն։
cf. Այտ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ Ռ. (յգ. թըշ-ներ), Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. թուշ, Ոզմ. թօւշ, Գոր. Ղրբ. թօշ, Ասլ. Սլմ. թիւշ, Ագլ. թէշ.-այս բոլորը նշանակում են «այտ», միաւն Խրբ. Պլ. Սչ. «կզակի ծայրի կլորիկ միսը» և Տիգ. «այտը ներսի կողմից»։ Նոր բառեր են՝ թշակալ, թշել, թշան, թշնոց, թշիկ կամ թու-շիկ։-Գաւառականների մէջ թուշ (Երև. Լ Գնձ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ.) նշանակում է նաև «դէմը, կողմը, ուղղակի, շեշտակի ևն» (տե՛ս իմ Գաւառ. բառ. էջ 379 ա)։ Բայց այս վեր-ջինը նախորդից բոլորովին տարբեր մի բառ է. ինչպէս որ Ղարաբաղի բարբառն էլ զա-նազանում է թօշ «թուշ, այտ» և թուշ «դէմը»։ Վերջինը թուրք-թաթարական փոխառութիւն է. հմմտ. թթր. [arabic word] tuš «կուրծք, առաջը, մօտը, դէմը, հանդէպ, կողմը», tusde «մօտր. դէմուդէմը», tuslamek «հանդիպիլ, դէմն ել-նել» (Будaговъ 1, 394)։-Աճ։
tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.
· Calfa
, ո հլ. «կարճ՝ ցած ծառ». Ա. մակ. դ. 38, ժ. 73. «թաւ ոստ, տերևալից ճիւղ» Տօնակ. որից թփամուտ Փարպ. թփատեսակ Ոսկիփ. թփուտ Նիւս. կազմ. Վրդն. ծն. թա-ւաթուփ Սարգ. յկ. ը. էջ 112. թանձրաթուփ Լծ. նար. վարդաթուփ Տաղ։
scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.
· Calfa
(ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։
bent, curved, bowed;
twisted;
contracted, ancbylosed, stiff;
precluded, impeded, impotent;
tenacious, niggardly, sordid.
· Calfa
, ի հլ. «խիստ ոլորուած, կորա-ցած, կծկուած»Վրք. հց. Ա. 560. Նար. Տաղ. «ժլատ, կծծի» Սիր. դ. 36. Մխ. այրիվ. էջ 38. որից կարկամել «կծկել, կորացնել» Ոսկ ես. կարկամեցուցանել «ծռել, խոնարհեցնել (անձը)» Ես. ծը. 5. կարկամիլ «կծկուիլ, քաշուիլ, կռնծիլ» Ղկ. ժգ. 11. Ողբ. բ. 10. կարկամութիւն «մորթի վրայ կնճիո» Ոսկ եբր. -արդի գրականում կարկամիլ նշանա-կում է «անդամները բռնուիլ, անդամալոյծ ղառնալ»։
ՆՀԲ (որից և ՓԲ) «կարի կամ, կամա-րեալ». (արմատը համարում է կամ «ծուռ», որ գտնում է նաև կամանոր-կամար, կամուրջ բառերի մէջ)։-Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. կըր-կին բառից։ Bugge տե՛ս կամակոր բա-ռի տակ։ Karst, Յուշարձան 404 սու-մեր. gam, kam «ծռիլ» բառի հետ։
heap of stones.
· Calfa
կրկնուած քար բառից։ Պատահաևան նմանութիւն ունի բառիս հետ արաք. ❇ [arabic word] karkara «դիզել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 95)։
hail.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. g2ag'rōdo-ձևից։ Սրա հետ հմմտ. հսլ. gradu, ռուս. градь, լհ. grad, չեխ. hrád, լտ. grando հոմանիշները և լիթ. gródas «սառած ցեխ»։ Այս բոլորի նա-խաձևն է g2rōd-, որ հայերէնի մէջ կրկնուելով տուել է նախ *կակրուտ, յետոյ շրջմամբ կարկուտ։ Թէև սրանց նման են հնչում, բայց սրանցից տարբեր խումբ են կազմում սանս. hrāduni-«կարկուտ», hradate «աղմկել», յն. [hebrew word] γάλαζα «կարկուտ» և դոր. ϰεχλάδειν «աղմկել» (Walde 351, Boisacq 1047, 1055. Berneker 344, Trautmann 99, Pokorny 1, 658, Ernout-Meillet 413)։-Հիւբշ. IF Anz. 10, 48?։
short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.
· Calfa
Klaproth, Asia pol. 102 գերմ. kurz, պրս. chord, լտ. curtus հոմանիշների տաւ. curto. scarzo, ռուս. краткiи։ Տէրվ. Altarm. 30 հյ. կուրտ բառի հետ նոյն է դնում։ Նոյն, Նախալ. 70 հնխ. kart «կտրել, կոտրել» արմատի տակ դնում է սանս. kart, լիթ. kirtau «կըտ-րել», հյ. կարճ, կրճատել, կուրտ, կըրտ-ներ, լտ. curtus։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varjayāmi ձևից։ Հիւնք. քերծուլ բայից է հանում։ Հիւբշ. 459 մերժում է կցել յն. ϰολοβός, ϰιλ.βόω «կարճ, կարճել» բառերին, Pez dersen, Հայ. դր. լեզ. 76 կապ չունի լտ. curtus «կարճ» բառի հետ։ (Այս-պէս նաև Walde 216, Pokorny II. էջ 580)։ Patrubány ՀԱ 1908, 187 դնում է կտրել բայից, իբր կտր>կրտ>կարտ >կարճ։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ քարձ։ Մառ ЗВО 1925, 799 և 801 ռուս. korot և գերմ. kurz ձևե-րի հետ։ Պատահական նմանութիւն ու-նի արաբ. [arabic word] qard «կարճ» (Կամուս-թրք. թրգմ. Ա. 669)։ Պատահական են թերևս նաև վրաց. դակարծախեբա «տափատի վարի ծայրը նեղացնել», կրեճա, գակրենա «խուզել, ածիլել, փոքրել զհերս»։
red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.
· Calfa
-Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։
celery;
վայրի —, parsley.
· Calfa
= Պրս. [arabic word] karafs «apium petro-selinum, graveolens», որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] karafs (Պամուս, թրք. թրգմ. Բ. 284), քրդ. kerefs, թրք. [arabic word] kereviz «լախուր»։ Հյ. բառի հնագոյն ձևն է կարաս, որից կարօս, սխալ ուղղագրու-թեամբ կարոս, որ արդի գրականի ընդու-նած ձևն է. միւսները յետին արտասանու-թեանց համեմատ տառադարձուած ձևեր են։-Հիւբշ. 167։
child, youth;
scholar, pupil.
· Calfa
= Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։
chalk.
· Calfa
= Կազմուած է կաւ բառից՝ իճ մասնեևոմ. հմմտ. լուին, ուտիճ, աղաւնիճ։
club, mace, mall, beetle.
· Calfa
ՀՀԲ կափուցանել ձևից է դնում կա-փարիչ, կափկափել, կափուլ։ ՆՀԲ կա-փարիչ «ի բայէս կափուցանել, լծ. և խուփ, թրք. գափագ», կափուլ «տեղի՝ ուր լինի կափուցանիլ ուլամբ կամ փա-կիլ, խփանիլ, լծ. թրք. գափան, գափան-ճա, լատ. capio «ըմբռնել»։ Տէրվ. տե՛ս կապ բառի տակ։ Հիւնք. կափուցանել դնում է քափուցանել բայից, իսկ կա-փարիչ<պրս. gapāra «քարայր»։ Bug-ge, Etr. u. Arm. 107 և KZ 32, 48 լտ. clāva «բիր, փայտ», clāvis «բանալի», յն. ϰληίς «նիգ, սողնակ», լիթ. kliu-wū, kliuti «կառչիլ» բառերին ցեղա-կից է դնում։ Pedersen, Հյ. դր. լեզ. 147 կապել բայի անցողականն է հա-մարում։ Trombetti, L'Unitá dOrigine del linguaggio, էջ 148 թրք. kapa-, kapla-, դրավիդ. kappu, թիբեթ. gab՝ -pa, չին. hap, մոնք-քմեր. kap, մալայօ-պոլինեզ. kup, ամերիկեան kurpi, գը-րօէնլանդ. kepik և այլ բազմաթիւ ուրիշ լեզուների հետ, որոնց իմաստն է «փա-կել, ծածկել»։ Lidén, Arm. Stud. 30 հշվէդ. kafti «փարախ»? Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով միացնում է խափ, խուփ ար-մատներին։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ կապ, խափուցանել։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qabqab «ատամները կրճտացնել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 224)։
ulcer;
sore, wound.
· Calfa
Կեղակարծ բառը հետևեալ ձևով են մեկնում.-ՀՀԲ կաղ բառից։-ՆՀԲ խեղ կամ կաղ բառից։ Ս. Վ. Պարոնեան Արև. մամուլ 1880, 552 յեղակարծ բա-ռից։ Meillet MSL 10, 278 արմատը դնում է կեղ, որի ծ-ով աճած ձևը հա-մարում է կեղծ։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1909, 160։ Գաբրիէլեան Բազմ. 1909, 109 կեղ-համարում է նոյն ընդ գելուլ, գլորել, գալարել, գայ-թա՛կղ'իլ։