laugh, laughter, laughing;
derision, mockery, raillery, banter;
sneer;
— առնել, դնել, հեղուլ, to laugh;
to joke, to jest;
to laugh at, to scorn, to deride, to make sport of, to ridicule;
— լինել՝ կալ՝ մնալ, to be laughed at, derided, ridiculed, made a jest of, to make oneself the laughing-stock of;
— առնել զոք յայտ յանդիման, to scorn, to deride one to his face;
զծաղու գալ, ի — հատանիլ, to laugh, to hurst out laughing, to suffocate with laughter;
cf. Ծանակ.
γέλως risus γελοιασμός , κατάγελως irrisio, derisio. Արմատ բառիս Ծիծաղ. եւ Ծաղիկ. (լծ. ընդ ձաղ. խաղ) Ուախ ժպտումն. զուարթութիւն յայտնեալ ի դէմս դրիւք շրթանց, հանդերձ ձայնիւ ցնծութեան. եւ Կատակ. եւ Ծանակ. Ծիծաղ, խնտալը. (եբր. սեխօք, ուստի սախաք, իսահակ, ծաղր եւ խնդութիւն)
Ծաղր արար զիս աստուած (իսահակաւ), զի եւ որ լսիցէ՝ ուրախ լինիցի ընդ իս. (Ծն. ՟Ի՟Ա. 6։)
Ծաղր ձեր ի սուգ դարձցի. Ծաղր անմտաց։ Եղէ նոցա ծաղր։ Բերանք ճշմարտից լցցին ծաղու։ Ծաղուն (կամ զծաղրն) ասացի զբօսանս։ Ի ծաղր ինչ էր քեզ իսրայէլ։ Եղիցես ի ծաղր եւ ի կատականս։ Ես եղէ ծաղր նախատանաց. եւ այլն։
(Սառայ) զամօթի հարեալ, յուրաստ լինէր զծաղրն. այսինքն զծիծաղն իւր. (Փիլ. իմաստն.։)
Ծաղր՝ անբան շնչոյն ընդարձակութիւն է ի մեջ, ջղօք եւ մկամբք կատարեալ. (Պիտառ.։)
Դէմս լցեալս ծաղու։ Ի խաղս այպանման ծաղու. (Նար.։)
Որ յոյժ ծաղու է արժանի. (Խոսր.։)
Եղաք ի նախատինս ծաղու ազգեաց. (Յհ. կթ.։)
Ծիծաղեցին, մինչդեռ զծաղուէն խօսիցիմք։ Հանապազ ի ծաղր հատանիցեմք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ե։)
(Փոխանակեա՛) կատականաց եւ ծաղեր զարտասուս. (Յճխ. ՟Ի՟Գ։)
Այդ հպարտութեան եւ ամբարտաւանութեան իրք են, եւ ծաղեր. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)
Հրաման տուր ծաղերն, թէ ե՛րթ, եւ երթայ. (Կլիմաք.։)
Ծաղրու արժանի վարկանել. (Դամասկ.։)
ԾԱՂՐ. իբր Ծաղրական ինչ. ծիծաղելի. մասխարալըգ.
Ուրեմն ծաղր են իրքս. (Շ. մտթ.։)
Տեսէք զծաղրդ։ Չէ՛ ծաղր՝ փառս խնդրել ի նոցանէ։ Առ մեծամեծդ՝ ծաղր է բնաւ այսպիսի պատճառանացդ՝ ծա՛ղր է բնաւ այսպիսի պատճառանացդ պատասխանի առնել. (Ոսկ. յհ.։)
անկեալ կայ ծաղր եւ երեւոյթ ձեւով. (Պիտ.։)
ԾԱՂՐ ԱՌՆԵԼ. γελάομαι, γελοιάζω, ἑκγελάω, καταγελάομαι derideo, erideo, irrideo ἑμπαίζω ludo, iludo χλευάζω subsanno. Ծաղրել. ծիծաղիլ. այպն առնել. խաղ առնել. կատակել. ուրիշի վերայ խնտալ .... հյց. խնդ. տե՛ս (Յոբ. ՟Լ՟Թ. 7։ ՟Խ՟Ա. 20։ Յուդթ. ՟Ժ՟Բ. 1։ ՟Ա. Եզր. ՟Ա. 51։ Նեեմ. ՟Ա. 19։ ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ե. 27։ Իմ. ՟Ե. 5։ ՟Ժ՟Ա. 15։ Մտթ. ՟Բ. 24. 6։ Եւ պարառ. խնդ.)
Ծաղր առնէ զերիվարաւ եւ հեծեծալով նորա. (Յոբ. ՟Լ՟Թ. 18։)
Իսկ (Ծն. ՟Ժ՟Թ. 14.)
Թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց. Իմա՛, կատակ առնել.
ԾԱՂՐ ԴՆԵԼ, ՀԵՂՈՒԼ. Նոյն ընդ վ.
Ծաղր եդեալ զցինկ՝ ասէին, նա ծիւրեալ (է) դեղնութեամբ. (Մխ. առակ.։)
Բազում ծաղր եհեղ ի վերայ նորայցն. (Նոննոս.։)
ԾԱՂՐ ԼԻՆԵԼ. ԿԱԼ, ՄՆԱԼ. Ծաղրելի լինել. այպանիլ. ծանակիլ. խայտառակիլ. յամօթ լինել. խաղը ըլլալ. (լծ. լտ. ռի՛սուս, տէռի՛սիօ. ծաղր)
Արդարք ծաղր լինին։ Ահա ծաղր լինիմ նախատանօք. (Յոբ. ՟Թ. 23։ ՟Ժ՟Թ. 7։)
Ծաղր (յ)երաստս յոքնազան հաւուցն եղանիւր. (Պիտ.։)
հեշտացեայ ի գովեստ մարդկան, զի ծաղր եղէց յատենին քրիստոսի. (Նար. ՟Հ՟Բ։)
Զի մի՛ ծաղր կացցուք։ Ծաղր կայցեն իղձքն. (Ծն. ՟Լ՟Ը. 23։ Միք. ՟Գ. 7։)
Այնպէս ծաղր կացին յիւրեանց ճարտարութեան անդ։ Ծաղր կացին քան զմանկունս եւ զաղայս. (Ոսկ. յհ.։)
Մնացին ծաղր՝ յանդիմանեալք յաստուծոյ։ Եւ ինքեանք ծաղր մնան. (Լմբ. իմ.։)
• , սեռ. -ղու (յետնաբար նաև -ղեր *ճխ. էջ 248, Ոսկ. յհ. ա. 36, էջ 369, նաև ծաղրու) «ծիծաղ, խնդալը, ուրախութիւն. 2. վրան խնդալը, ծանականք. 3. վրան խնդա-լու բան» ՍԳր. Ոսկ. եբր. և յհ. ոճով ասւում է ծաղր առնել «վրան խնդալ, ծաղրել» ՍԳր. ծաղր լինել կամ կալ «ծաղրելի դառնալ» ՍԳր. որից ծաղրել Փարպ. Խոր. ծաղրալից Իմ. ժէ. 8. ծաղրախառն Եւագր. ծաղրածու Ոսկ. մ. և Եփես. ծաղրական Ոսկ. յհ. ա. 19, 23. ծաղրասէր Սարգ. ծաղրերես «խըն-դումերես, ուրախ դէմքով» (չունի ՆՀԲ) Յայսմ. յնվ. 1 (այր մի... ծաղրերես և թը-խամորթ). Յկ. կր. էջ 16. քաղցրածաղր «քաղցրաժպիտ» Տեսիլ դան. 134 (նորա-գիւտ բառ).-նոր բառեր են ծաղրարանու-թիւն, ծաղրալի, ծաղրելի, ծաղրանկար, ծաղրանկարիչ, ծաղրաթերթ, ծաղրաբանա-կան ևն։-Բառիս բուն արմատն է՝ ծաղ, որի վրայ աւելացել է ր մասնիկը (հմմտա-մեղր)։ Պարզական ծաղ ձևը պահում են ծիծաղ, ծաղել «ծաղրել» ՀՀԲ, ծաղկու «ծաղ-րածու» Ոսկ. ա. տիմ. ժդ. ծաղբաստ «ծաղ-րելի» ՋԲ (եթէ սակայն վստահելի են այն ձևերը)։ Պարզ արմատի կրկնաւորն է ծի-ձաղ (<*ծէծաղ) «ժպիտ, վրան խնդալր, ծաղր». գործածական է միայն գաւառա-կաններում և արդի գրականում. որից ծի-ձաղիլ ՍԳր. Ագաթ. Կոչ. Վեցօր. Ոսկ. յհ. ռ. 17. (բուն իմաստն է «ծաղրել». նշանա-կութիւնը ճշտելու համար հմմտ. Վրք. հց. Բ. 150 «Ոչ ժպտեցայ, այլ ծիծաղեցայ ընդ անկարութիւն վատութեան ձերոյ». որի դէմ միւս խմբագրութիւնն ունի «Ո՛չ ծիծաղեցաւ աւ այպն արարի»). ծիծաղկոտ Ոսկ. մ. ա Բ. ծիծաղեցուցանել Վրք. հց. ծիծաղական Պորփ. Սահմ. ծիծաղանք Պղատ. օրին. «ե-դածիծաղ Նար. առաք. բազմածիծաղելի Նիւս. բն. ծիծաղուն, ծիծաղաշարժ (նոր բառեր) ևն։
• = Բնիկ հայ. բառ. հնխ. արմատն է g'el-ռո ունէր նաև g'ol-և g'l-ձայնդարձները. առաջինից են ծագում յն. γελάω «ծիծաղիմ», γελασ-τός «ծիծաղելի», γέλος, γέλως «ծիծաղ, ծաղը», γελανὴς «ուրախ». վերջի-նից է ծագում հյ. ծաղ-ր, ինչպէս և յն. γαλήνη «ծովի անդորրութիւնը», γαληός «պարզ, անդորր, հանդարտ» (Boisacq 140, 143, Walde 332, Pokorny 1, 623)։ Հնդև-րոպական նախալեզուի սովորութեան հա-մեմատ g'el-արմատի ձայնաւորը վերածե-լով oi, կազմուած է սաստկական կրկնաւոր g'oi-g'el-, g'oi-g'l-, որից հայ. *δէծաղ> ծիծաղ։ (Կրկնաւորի այս ձևի վրայ տես Meillet MSL 12, 216-8. իսկ ծիծաղ ձևի կրկնութեան վրայ յատկապէս՝ տե՛ս Meil-let MSL 13, 375)։-Հիւբշ. 455։
• Brosset JAs. 1834, 383 ևն ծաղել ձևի դէմ դնում է յն. γελάω և վրաց. վիցինի։ ՆՀԲ «ծաղր՝ արմատ բառիս ծիծաղ և ծաղիկ. լծ. ընդ ձաղ, խաղ» իսկ վարդ բառի տակ լծ. է դնում պրս. կիւլ «վարդ»։ Peterm. 23 ծաղր=եբր. [hebrew word] shq «խնդալ, ծիծաղիլ»։ Win-disch. 13, 18 յն. γέλως։ Canini, Et, étym. 186 բրըտ. khoarzin «ծիծաղիլ»։ Տէրվ. Նախալ. 76 հայ. կական, կան-չել, կատակ, կողկողել, ծիծաղել, ծաղր, կարկաչել <կակրաչ-ել, կռնչել, կռունկ, կարդալ, կրճ-ել, կրճ-տել, ճար-ճատել <ճաճրատել ձևերը դնում է հնխ. ga, gan «հնչել, գոչել» արմատից, որին
• է կցում նաև սանս. gā «երգել», gad խօսիլ», gar «գոչել», յն. γήους «ձայն», γαργαρίς «աղմուկ, ժխոր», γε-λάω «ծաղրել», γέ́ρανος «կռունկ», լատ. gingrire «կարկաչել», grus «կռունկ» ևն։ Հիւնք. ծիծաղ բառից հանում է ծաղր։ Մառ, kрит. и мелк. cт (1903 թ.) էջ 26 ծաղր=ասոր. [arabic word] s'ar «ծաղրուիլ, խայտառակուիլ» բառի հետ Autran, Sumer. et ind. էջ 84 համե-մատում է յն. γελαω =սումեր. hül «ուոախանալ»։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Ոզմ ծաղր.-նոր բառեր են ծաղրատեղ, ծաղրիկ հաւ «martin-pêcheur»։
• ՓՈԽ.-Ըստ Bugge IF 5, 168-180 (հայ. թրգմ. ՀԱ 1895, 228) հայերէնից է փոխ առնուած գոթ. saldra «գիւղական կատաև խեղկատակութիւն» Եփես. ե. 4. գոթացին չունենալով Ir ձայնախումբը՝ ծաղր>*sal. ra դարձրել է saldra։