Definitions containing the research հան : 6813 results

Փղձկիմ, եցայ

NBHL (1)

Մովսէս փղձկէր ի սրտին իւրում, եւ ի վեր ինչ ոչ հանէր. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)


Փոխարէն

NBHL (1)

Իբրու փոխարէն անմիտ մարտին։ Սաւուղայ փոխարէն։ Աղքատացն փոխարէն՝ զկկարօղս պատուես եւկերակրես։ Այսոցիկ մեծագունի երախտեաց փոխարէն՝ ոչ այլ ինչ պահանջեցի. (Ագաթ.։ Մժբ. ՟Ժ՟Ե։ Շ. թղթ.։)


Քաղցրաբուղխ

NBHL (1)

Զքաղցրաբուղխ բերանն փակեալ։ Ի վտակաց քաղցրաբուխ շնորհաց։ Ի յորդառատ եւ ի քաղցրաբուխ վարդապետութենէ սրբոյն Յովհաննու։ Ականակիտ աղբերացն քաղցրաբուղխ ծաւալմամբ. (Ոսկ. ի մելիտ.։ Ճ. ՟Ա.։ Վրք. ոսկ.։ Խոր. վրդվռ.։)


Քաջուշեղութիւն, ութեան

NBHL (1)

Յիշողամտութիւն. ուշագրութիւն. խելամտութիւն. հանճարեղութիւն.


Քինահատոյց

NBHL (1)

որ գրի եւ ՔԷՆԱՀԱՏՈՅՑ. Հատուցանօղ զքէնա վրիուց կամ չար ընդ չարի. քինահան. քինախնդիր.


Օրըստօրէ

NBHL (1)

ՕՐԸՍՏՕՐԵԱՅ կամ ՕՐԸՍՏՕՐԷ. τὸ καθ’ ἠμέρον, ἑφημερίνος diurnus. cf. ՕՐ։ Օրըստօրական. հանապազորդեան. եւ Առօրեայ.


Այս, այսր, այսորիկ, այսու, այսուիկ

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։

Հիւնք. հանում է լևիաթան բառից!


Արհամարհ

adj.

despicable, contemptible, vile, abject, low, poor, sorry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անհոլով ըստ ՀՀԲ և ՋԲ, ի հլ ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խոտե-լի, բանի տեղ չդրուած, անարգ» Դան. դ. 14, Ոսկ. յհ. ա. 14, 20, 31. որից արհամարհանք ՍԳր. Վեցօր. արհամարհեմ «բանի տեղ չդնել, նախատել, անարգել, ծաղրել» ՍԳր. Ագաթ. կամ արհամարհեամ Եփր. պ. ևռռ. արհա-մարհելութիւն Խոսր. արհամարհիչ Կիւրղ. Թուոց. արհամարհոտ ՍԳր. Կոչ. 139. արհա-մարհութիւն ՍԳր. դիւրարհամարհ Ոսկ. յհ. ա. 43. հեշտարհամարհ Ոսկ. յհ. բ. 11. ար-համերժեալ «արհամարհելով մերժած» Պտմ. աղեքս. 21 (անշուշտ պակասաւոր գրչութիւն) արհամարհական, արհամարհելի (նոր բա-ռեր)։


Արմ, մի

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Pictet 1, 304 Պլինիոսի armon ձևը կցում է մեր բառին։ Տէրվիշ. Altarm 8 արմուկն բառի հետ նոյն ծագումից։ Canini, Et. êtym. էջ 127 յն. ϰορμός «ծառի կոճղ»։ Thomaschek. Deutsche Litteraturh. 1883, էջ 1254 չեչէն. օրում «արմատ» բառի հետ։ Bugge, Lyk. Stud. 1, 18 լիւկ. Ἀρμόασις և նման յատուկ անունների մէջ։ Scheftelowitz BВ 29, 25 հհիւս. oromr, հբգ. drum, անգլ. thrum, յն. τέρμα ևն բառերի հետ, որոնց իմաստն է «ծայր, եզր»։ Pat-rubány ՀԱ 1906, 57 sero «հոսիլ» ար-մատից է հանում։ Karst, Յուշարձան 104 սումեռ. erim, rim «հիմնարկու-թիւն»։-Մառ ИАН 1917, 444 ընդարմ և զարմանալ հանում է ահ, զարհ «վախ» արմատից։ Պատահական նմա-նութիւն ունին չեչէն. orum, arumeš «արմատ»։ արաբ. [arabic word] äruma «ար-մատ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 391), ասոր. [syriac word] ︎ 'amrā «բոյս»։ Ուղիղ մեկնեց Persson. Beitr. 657։ Ernout-Meillet 810 լտ. ramus ձևի հետ։


Արշալոյս, լուսոյ

s.

dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

արշ 2 և լոյս բառերից։ Տէրվ. Altarm. 5Ո համարում է արշա և լոյս բառերից կազմուած. արշա՝ իբրև նախաւոր վաշ-րա կամ աւշրա «երեկոյ» =լիթ. vaska-ras, հիռլ. fescor, յն. ἔ́σπερος, ւտ vesper, նոյն վաշրա-ից է դնում նաև աշուն, իբր «մութ, տխուր եղանակ»։ Նոյն, Նախալ. 103 դնում է արշա+լուրջ, որի մէջ արշա թողնում է առանց մեկ-նութեան, իսկ լուրշ՝ արմատակից է դնում լուրջ, լոյս բառերին։ Ալիշան, Հին հաւ. 145 զնդ. ուշահինա կամ օշէն «առաջին պահ աւուր»։ Հիւնք. հանում է արջ և լոյս բառերից. հին հայերը յն. λνϰαυγή։ «արշալոյս» բառի առաջին մասը λύϰη «աւգ» շփոթելով λύϰος «գայլ» բառի հետ, նրա տեղ դրել են արջ և թարգմա-Պաւտմ. ռեր. 213 առաջին և լոյս բառե-րից։ Patrubány ՀԱ 1908, 214 արշ-կը-ցում է արգել բառին։ Karst, Յուշարձան 406 սումեր. ruš, rus «փայլուն» բառի հիյր է համեմատում։


Արշաւ

s.

course.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, արմատ, որ հների մօտ առանձին գործածուած չէ. յետնաբար միայն կայ Գր. տղ. յեմ. Մարթին. որից արշաւել «յարձա-կելու համար վրան վազել» ՍԳր. Ագաթ. Վե-ցօր. արշաւիլ Եզն. Ոսկ. ես. Եփր. ծն. արշա-ւանք ՍԳր. Կոչ. Սեբեր. Ագաթ. ձիոյ արշա-ւանք «մէկ ասպարէզ» Ագաթ. արշաւահան-դէս Մծբ. յարշաւանի (կարդա՛ արշաւակի) Վեցօր. 129. արշաւասոյր Ագաթ. ձիարշաւ Մեսր. եր. Արծր. Գնձ. քաջարշաւ Խոր. կա-ռարշաւ Պիտ. ծովարշաւ ԱԲ. գրչագրի սխալ է շաւակի Բուզ. 182, որ պէտք է կարդալ արշաւակի։ Նոր բառեր են արշաւախումբ, սրարօաւ. նաւարշաւ, քառարշաւ ևն։


Արոյր, րուրի

s.

latten, brass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հին պհլ. *rōδ բառից (հմմտ. բոյր< զնդ. baoiδi-), իբր հպրս. *rauδa, որոնց դեմ կենդանի են պհլ. rōd, rōi, պրս. [arabic word] roy «անագ, պղինձ», րելուճ. rōd և սոզդ. rōή «պղինձ» իրանեան ձևերը։ Սրանց հետ ցե-ղակից են սանս. lōha-«կարմիր մետաղ, պղինձ, երկաթ», հսլ. ruda «մետաղ», լատ. raudus, rodus, rudus «պղնձի կտոր», հբգ. aruzzi, erizzi, գերմ. Erz «անագապղինձ», անգլսք. lëad, հոլլ. lood «կապար» ևն, սրոնք հանւում են հնխ. reud, reudh կամ leud ձևերից (Walde, էջ 643, Horn § 635, այլ է Kluge 123)։ Եթէ այս բառը բնիկ հայերէն լիներ և ո՛չ փոխառեալ, պիտի ու-նենայինք *արոյտ, *արոյդ, *երոյտ, *երոյդ կամ *լոյտ ձևը։-Հնդևրոպական բառիս հետ նմանութիւն ունին նաև սումեր. urud ասառ-urudū «պղինձ»։-Հիւբշ. 111։


Արուսեակ, սեկի

s.

Venus, Lucifer;
devil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. ❇ zāvars «արուսեակ»։ ՆՀԲ պրս. արուսէ «հարս» (այս բառը մեզ հետ գործ չունի, որովհետև արաբ. [arabic word] 'arūs բառն է)։ Lag. Urgesch 337 rué արմատից։ Էմին, Վահագն վիշա-պաքաղ (Изслыд. 77) սանս. aruša «առաւօտու աստուածութիւն»։ Mordt-mann, ZDMG 31, 417 խալդ. Arazua ւառաւև անուան հետ։ Muller SWAW 88 (1877), էջ 11 զնդ. auruša, օաս-ors «ճերմակ» և սանս. arusa ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 50 սանս. aruša, զնդ. auruša ձևերի հետ՝ լոյս արմա-տից։ Նոյն հեղինակը՝ Մասիս 1881 մայ 1 և Նախալ, էջ 45, 48, 63 թէ՛ սանս. և զնդ. ձևերը և թէ հայ. արև, արե-գակ, արուսեակ բառերը հանում է հնխ. ark կամ պարզական ar արմա-տից, մերժելով լոյս բառի հետ որևէ առնչութիւն։ Bugge, Etrusk. u. Armen. էջ 3 իբրև նուազական *արուսի ձևից, որ մեկնում է «արև» և կցում էտրաւսկ.


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. էջ 99, որ սակայն կցում է նաև բասկ. artsa։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21ա բնաձայնից։ ՆՀԲ համեմատում է յն. և լտ. ձևերի հետ. նոյնը կրկնում են Pe-term. 26, Windisch. 9 ևն։ Հայերէնի ջ վերջաձայնի բացատրոթետն համար տե՛ս Տէրվ. Altarm. 26, Meillet MSL 10, 281 ծանոթ., Les dial. indo-eur էջ 86, Pedersen KZ հտ. 38, էջ 208, 213 և հա. 39, էջ 432։ Scheftelowitz BВ 28, 293 և 29, 17 բոլորովին մեր-ժում է համեմատութիւնը՝ ջ-ի հանած դժուարութեան պատճառաւ և կցում է արջն «սև» բառին, ճիշտ ինչպես գերմ. Bär «արջ»=լիթ. bèras «թուխ»։ Մառ ИАН 1920, 134 բասկ. ars «արջ», Яз. и Лит. 1, 234 վրաց դաթվ, արաբ. dab, յն. άρϰτος «արջ» և վրաց. արչու «գոր-շուկ» բառերի հետ։


Արջառ, ոց

s.

ox;
—ք, cattle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ, ըստ այսմ Եզնիկի արջառաց ձևը յետին սըր-բագրութիւն է) «տաւար, ընդհանուր անուն կովի, ցուլի, եզան, հորթի և երինջի» ՍԳը. Եզն. Եւս. քր. որից արջառէանց (իբր թրգմ. Վոսփոր անուան) Եւս. քր. արջառաջիլ Յհ, կթ. Վրք. հց. արջառամահ Մանդ. արջառա-կաշի Նոննոս. ևն։

Klaproth, Asia polygl. էջ 104 ֆինն. erze, orj բառերի հետ։ Muller SWAW 42, 255 և 88, 12 լն. ἂρσην «արու», սանս. ršabha, vjša «սերմ թափող» և զնդ. arsan «այր» բառերի հետ։ Հիւնք. հանում է բառաչ բառից։ Scheftelo-witz BВ 28, 310 և 29, 17 առ մաս-նիկով արջ բառից։ Մառ ИАН 1912։ 834 երինջ բառի յոգնակին է համարում,


Արտ, ոց

s.

field, piece of arable land, soil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ եբր. արաբ. պրս. եռէն, արզ, էրզ «երկիր, զետին»։ Peterm. 258 երր. [hebrew word] ares «երկիր, զետին»։ Տէրոյենց պած տուելի, Երևակ 1837, էջ 99 դար «շի-տակ գետին» բառից տեղափոխու-թեամբ. =լտ. terra, սանս. տասա։ La-garde, Arm. Stud. § 278 հնխ. ar «հեր-եեւ» արմատիզ, որից և լտ. arare ևն։ Müller SW AW 88, 12 իոր հնեւ. arta «մշակուած»։ Տէրվ. Altarm. 72 արտո-րայ հանում է որայ բառից, որ տե՛ս նոյն, Նախալ. 62՝ ըստ Lagarde-ի՝ հյ, արօր, գոթ. airda են ձևերի հետ՝ հնխ. ar «հերկել» արմատից. Չի ընդունում


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Արօս, ի

s.

bustard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. արօս, Բբ. հարօս «ուժեղանա-լու համար 5-6 տարի անմշակ թողուած կորդ արտ», այս իմաստն ունի նաև արօս Ախք. (տե՛ս Ազգ. հանդ. Գ. 372 և Մալխասեան, Հօրոտ-մօրոտ, հտ. Ա. էջ 87)։


Աւազ, ոց

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի հետ կաաւամ ևն լտ. sabulum, յն. სαμμος, ἀμμος, μαμοնος, ἄμοϑος, հիսլ. sandr, հրգ. sambt, մրկ. sant, գերմ. և անդլ. sand, հոլլ. zand (դերմա-նականից փոխառեալ ֆինն. santa), որոնք բոլոր նշանակում են «աւազ»։ Ընդհանուր -և ամանաեան ձեր դրւսում է *sanda, նախա-ձևը *samdho-, *samadho-(Kluge 407), որ միանում է յն. φάμαϑος ձևին։ Հալե-րէնը միանում է լատինին, ուր b ծա-գում է bh ձևից, որ տալիս է հյ. ւ։ Ըստ այսմ, մեր բառի առաջին մասի նախաձևն է հնխ. sabh->հյ. աւ-, վերջի մասը անյայտ է։

Klaproth, Asia polygl. 104 յն. ἀμμος «աւաղ» բառին է կցում։ Bugge, Etr. u Arm. 79 և KZ 32, 38 յն. ἐuαւ︎-«աւազ» և գերմ. Sand «աւազ» բա-ռերին ցեղակից, որոնց նախաձևը դնում է *samadhós։ Հիւնք. էջ 277 սվասիս ձևի՞ց է հանում։ Ա. Խաչաարեան (անձ-նական) մեկնում է apa «ջուր» և al «ածել, բերել» բառերից, իբր «ջրից ռերուած»։ Ուղիղ մեկնեց Meillet (տե՛ս Frnout-Meillet 841). հմմտ. նաև Walde 667, Boisacq 1074, չի հիշում բնաւ Po-korny։


Աւան, աց

s.

small market town, borough, village.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. փոխառեալ բառ. կայ հպրս. āva-hana-«գիւղ, աւան», որ է սանս. āvasana «քաղաք» (արմատը՝ vas «բնակիլ». Bar-tholomae 333, արմատի մասին տե՛ս գոյ, Pokorny 1, 306). այս բառը պիտի տար պհլ. *āvahan, որից հյ. *աւահան և հայ-երէնի ձայնական օրէնքներով աւան. հմմտ. փողահար >փողար, ականջահատ>ական-ջատ։-Հիւբշ. 112։

«կողոպտիչ, թալանչի». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր ժող. Ա. 44 (1680 թ. գրուած մի տաղա-րանից). «Ուրուրն ավան էր զինչ զթաթար, Ոչ ոք զմռէր (կարդա՛ չմռէր) ի շէնն երթայր, Առնուր զհաւի ձագն գնայր, Թէ հազար մարդ յետևն գոռայր»։ Սրա հետ նոյն է գալիս իա-ւան «աւերող» Բառ. երեմ. էջ 125, որ պէտք է ըստ այսմ հանել արմատների շարքից։


Աւար, աց

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և թէ՛ յն. ἔναρα հանում է հնխ. ar (առ-նում, ἂρνυμαι) արմատից, apa-և -en-մասնիկներով։ Նոյն, ՀԱ 1908, 246 ap-մասնիկով առնուլ բայից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. աբար «ա-ւար»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան-129 պհլ. աւարկար «ճակատագիր» բա-ռի հետ։ Գաբրիէլեան ՀԱ 1910, 235 ափ բառից։


Աւիշ

s.

lymph, humour, fluid substance, serosity, liquid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել վիժել բայից։-Հիւնք. օշարակ բառի հետ՝ պրս. էֆշիւրէ, էֆ-շար։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 92 պրս. [arabic word] afšak «ցօղ գիշերոյ»։


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։


Աքցան, ի, աց

s.

tongs, pincers;
— ասամնախիլ, forceps.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև աքծան, ագզան) «գամ՝ մեխ քաշելու, ատամ հանելու և ատրա-շէկ երկաթը հնոցից դուրս քաշելու ևն. երկ, բացիկ գործիք, ունելի, քէլփէթին, խսաճ» Արծր. Ոսկիփ. Վրդն. առ. 214


Բաբան

s.

balister;
swing, see-saw;
խաղալ բաբնու, to swing, to see-saw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուրք-թաթարական բառ է, ինչպէս երև-ւում է Լաստիվերտցու վկայութիւնից. «Պա-տերազմական գործի պատրաստեալ, զոր են-քեանք (թուրքերը) բաբան կոչէին». Լաստ. ժզ. տպ. Վենետ. 1844. էջ 69։-Սակայն Буда-говь չունի այսպիսի մի բառ և ուրիշ թուրք-թաթարական բառարանների մէջ էլ չեմ հան-դիպած։-Աճ


Բագ, ի

s.

barnacle, muzzle;
part, portion;
արկանել զ— ի ցռուկն, to muzzle;
— արկանել, to participate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժին, ժառանգութիւն». առանձին և անկախ մէկ անգամ միայն գործածուած է Եփր. թգ. 402 «Չիք իմ, ասէ, որդեակ՝ որ ունիցի զբագ և զբաժին իմ» (ժառանգորդ զաւակ չունիմ)։ Այս արմատից են բագ ար-կանել «բաժին հանել» Ոսկիփ. բագ անկա-նիլ «բաժին ընկնիլ» Ոսկիփ. բագորդ «բա-ժանորդ, մասնակից, հաղորդ» Կոչ. 67. Բուզ. դ. 6. Սարկ. լուս. 14. բագել «մասնաւորել» Հին բռ. բագամիտ «երկմիտ, տարակուսած» ՆՀԲ։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ Klaproth, Asia polygl. էջ 100 արաբ. batt, վօզուլ. batta, poat, pot, բենգալի badach բառերի հետ։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 հանում է ա բնա-ձայնից։ Պարսկերէնի հետ է համեմա-տում նախ ԳԴ, որից յետոյ նոյնը ՆՀԲ, Böttich. Horae, էջ 22 ևն։


Բադէն, ի

cf. Բադեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտաւէ կամ բեհեզէ սպիտակ շապիկ» Դան. ժբ. 6, 7. գրուած է բադեան Ոսկ. յհ. (Հին բռ. մեկնում է «ծիրանի», Ոսկ. ճառք, էջ 588 «բադէն, այս է պատմուճան աստուածային», Վրդն. դան. զ. էջ 269 «ոռա-դէն զգեցեալ՝ որ է փառս քահանայական զգեստու»)։


Բազէ, ից

cf. Բազայ

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ամէնից առաջ Schröder, Thesaur, էջ 46 դնում է արաբ. bazī ձևիզ։ Klao-*oth, Asia polygl. էջ 100 և ԳԴ պրս. bāz ձևից։ Ինճիճեան, Հնախ. Գ. 2︎ դնում է հյ. վազ է (վազել) բառից։ Windisch. 21 և Gosche 44 թէ՛ հյ. բազէ և թէ՛ պրս. bāz հանում են vah արմատից։ Տէրվ. Նախալ. 173 հանում է հնխ. bhansa նախաձևից։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։


Ապաժոյժ, ժուժաւ

adj. s.

intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սո-վորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։


Ապահով

adj. adv.

sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։


Ապաւէն, ւինաց

s.

asylum, refuge, retreat;
confidence, assurance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մորթման ZDMG 26, 496 նոյն ընդ ա-պաստան։ Հիւնք. յն. ἀποβένω «ժամա-նել ի նաւահանգիստ»։


Ատակ

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. ատակ' «ատակ, յարմար», Ննխ. ադագ «պարապ՝ յարմար՝ տրամադրե-լի ժամանակ», Երև. ատակէլ, Մն. Ննխ. ա-դիգէլ, Խրբ. ադըգիլ, Ակն. Շիր. Սվ. ադգէլ «գործերը վերջացնելով հանգստանալ, պա-րապ ժամանակ՝ միջոց ունենալ», Ակն. ադ-գութին, Ննխ. ադագում, ադէգում «յարմար՝ ազատ կամ պարապ ժամանակ, միջոց»։


Ատոք

adj.

full, fat, abundant, fertile;
— հառկ, eared, an ear (of corn).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

arm. 7 ատոք դնելով բուն «ուտելի», կապում է սանս. ad «ուտել», գոթ. itan «ուտեւ» բառերի հետ։ Նոյնը կասկածով նաև Նախալ. 61։ Հիւնք. հանում է ազոխ բառից։ Karst, Յուշարձան, էջ 403 սու-մեր. du «ամբողջապէս», dug «լցուիլ», 408 սումեր. tug'՝ «առատանալ», 417 թա-թար. toq «լի, թանձր, կուշտ», չաղաթ. toq «կուշտ, լի», օսմ. toq «կուշտ», չաղաթ. toq-luk «լիութեւն»։


Ատրճանակ, աց

s.

pistol.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։


Արգանակ, աց

s.

broth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թւում է հանել արգասիք բառից։ Հիւնք. արք, արքայ բառից։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Արդն, դունք

s.

lance, spear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-դունք, -եանց) «նիզակ, տէգ» Յոբ. խա. 17, Փիլ. լին. դ. 183. որից արդնընկէց Բ մակ. դ. 14. արդնակիր Պտմ. աղէքս. արդ-նատէգ Սարկ. հանգ. արդնաւոր Փիլ. լին. 384. Ճառընտ. երկարդնեայ Պտմ. աղէքս. 32 ի՞նչ կապ ունի գեղարդն բառի հետ։


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. առավօտ (բայց նաև Երև. առավօդը), Ջղ. առավոտէնց, Մկ. m-ռmւոտուն, Շմ. առօօտ, Մրղ. Սլմ. առատուն (սեռ. Մրղ. առատվա), Ոզմ. առավտօն, Ննխ. առավդուն, առադուն, Սչ. առվադու, Վն. ա-ռատուն, առավտուն, առատման. Սեռ առ-դըվանց, Զթ. առդըվօնց, Մշ. յառդու, Պլ. Ռ. առդու, առդըվան, Ասլ. առդիւ, Ակն առդօնց, առդիւ, Ղրբ. ըռութա՛նա, Գոր. ըո-վըտա՛նա, Տփ. արուտեհան, արուտիան, ա-րուտնիրը, արուտվա, Մժ. ըռվօտ «առաւօտ». րովօտաց «առաւօտեան», իսկ Ագլ. գործած. ւում է քշm՛րmվ, Տիգ. գանուխ, սրանց մօտ առաւօտ բառը գոյութիւն չունի։ Նոր գաւա-ո սկան բառեր են՝ առաւօտադէմ, առաւօ-տականչ, առաւօտախառն, առաւօտահան, առաւօտահով, առաւօտմեց, առաւօտատեղ ևն։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. հանում է աւար հոմանիշիր։ Pat-rubány, ՀԱ 1903, 221 նոյն ընդ ապուր. ապրիլ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. āpurtan «յափշտակել»։ Գաբ-րիէլեան ՀԱ 1910, 235 ափ արմատից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. avar «կողպտել» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 285։ Վերի ձևով Niberg, Hilfsbuch 2, 14 և 20։


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ բամբոց համարում է «գաւազան, որով լինի բախել զիմն կամ զնուագա-րան», որով թուի թէ կապել է ուզում բամբ «հաստ ձայն կամ քնարի հասա թել» բառին։ ԱԲ դնում է բամբոց «եղէ-գի տեսակ մը. պամպու»։ Սրանով բա-ռը ուզում է հանել հնդկական bam-bu-ից. այս պարագային թերևս յարմար էր սրբագրել բառը բամբոյ, ինչպէս ա-նում է Թաղիադեան, Առաջնորդ ման-կանց, էջ 38 և համարում է հնդ. bam-հնդկական բանս-լուչ՝ որ հնդկեղէգի խունկն է, սաթի նման բիւրեղացած մի նիւթ՝ որ բամբուն կոտրելու ժամանակ