cf. Կապար.
· Calfa
դեռ մինչև այժմ մեզ հասած գրականութե-ան մէջ, բայց նրա գոյութիւնն է հաստա-տում հայերէնի հետ և պրս. [arabic word] arziz «ա-նագ», յատկապէս՝ սպիտակ arzīz «անագ» և սև arziz «կապար»։ Այս բառի ծագումը բոլորովին անյայտ է, որովհետև կապ չունի զնդ. arezaži-«դաշոյն» և ərəzata-=սանս. ralatá-«արծաթ» բառերի հետ (Horn § 68). Հայերէն բառը թէև աւանդուած է շատ ուշ, բայց իր ձևից դատելով շատ հին է և իխում է պահլաւերէնից։-Հիւրշ. 111։
ՓՈԽ (borrowing) Գնչ. arčiči կամ նաև artiči, arkiči «անագ, կլայեկ» կարող է հայերէնից լինել, բայց կարող է նաև ուղղակի պահլա-ւերէնից փոխառեալ լինել։
stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.
· Calfa
(սեռ.-ի) «արմատ» Լծ. նար. Տօնակ։ Բրս. ապաշխ. ոսկեդարեան հայերէնի մէջ գործածւում է արմն ձևով (սեռ. -մին, գրծ. -մամբ) Մտթ. գ. 10. Ղուկ. գ. 9. Կոչ. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով. 1. Փրմ, Արմճ ձևից՝ արմնիլ «արմատ բռնել, հաս-տատուիլ» Ոսկ. ես. արմախարիսխ «հաս-տարմատ» Նար. խչ. յարմնիլ «հաստատուիլ մնաւ» Եփր. մն. 493. արմոջ «դեռ չհըն-ձուած, թարմ, արմատը վրան (խոտ)» Նար. երգ. 330 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 144)։-2. Արմաչ (ևառմուած -ատ մասնիկով), ո հլ. «ծառի արմատ. 2. ցեղ, զարմ. 3. հիմ, խարիսխ» ՍԳր. Սեբեր. Ագաթ. (այժմ նաև բառի արմատը, այսինքն պարզագոյն սկզբնական ձևը). որից արմա-տեւ «արմատ բռնել» Ճառընտ. արմատագէտ Վեցօր. արմատախիլ Ոսկ. արմատակեր Բուզ. Ագաթ. արմատանալ ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. բ. 8. արմատաքի ՍԳր. Ոսկ. Ագաթ. եր-կարմատեան Եզն. հաստարմատ Սղ. խէ. 2 խորարմատ Վեցօր. արմտիք ՍԳր. Եւս. ատմ կամ արմատիք Եփր. համաբ. իբր եզակի՝ արմտի Եփր. աւետ. որից արմտաժողով Մծբ. ժթ. նոր բառեր են արմատական, բա-յարմատ, արմատացեալ ևն. գաւառաևան-ների մէջ հետաքրքրական է կնիկարմատ կամ կինարմատ, որի հին վկայութիւնն ունի Վրք. հց. Ա. 694 կին արմատ։-3. Ջmւմ (կազմուած զնախդիրով), ի, ի-ա հլ2 «ցեղ, սերունդ» Սիր. խ. 15. Ես. ծդ. 22. Խոր. Կա-նռն. Պիտ. որից անզարմ «անզաւակ» Մագ. քաσացարմ Սկևռ. բարեզարմ Շնորհ. լուսա-զարմ Նար. կայսերազարմ Գնձ. զարմուհի «սերունդի համար պահուած էգ ձի» Վստկ. 197. (ցեղ ցուցնող բառերը առհասարակ կոճ-. ղի և արմատի են նմանեցրած. հմմտ. վերի արմատ բառի երկրորդական «ցեղ, զարմ» նշանակութիւնը, ինչպէս նաև ճիւղ, շառաւիղ՝ որոնք հաւասարապէս երկու նշանակութեւն, ներն էլ ունին)։-4. Արմաճալ «զարմացած մնալ» Բուզ. Փիլ. (հմմտ. աշխ. փայտ կտրիլ «սաստիկ զարմացած մնալ»). որից զ նախ-դիրով՝ զարմանալ ՍԳր. Կոչ. Եւագր. Ոսկ, (խոնարհման մէջ տարօրինակ է զարմա-նասցի Եփր. դատաս. 164). ընդ նախդիրով՝ ընդարմանալ «թմրիլ» ՍԳր. Բուզ. այս ձևե-րից են՝ արմանալի Փիլ. նխ. արմացումն Փիլ. արմացք Մխ. բժշ. զարմանագործ Վե-ցօր Սեբեր. Ոսկ. զարմանազան Ա. եզր. ա-Եզն. զարմանք ՍԳր. Եզն. Բուզ. զարմա-ցումն ՍԳր. ընդարմացուցանել ՍԳր. ըն-ռարմ Վրդն. ևն։
elbow;
fore-arm;
խթել արմկամբ, մղել, to elbow, to push or thrust with the elbow.
· Calfa
= Հնխ. arm-արմատականից, որի վրայ հայերէնի մէջ աւելացել է -ուկ, ուկն մաս-նիկը. իր ցեղակիցներն են՝ սանս. irmá-«բազուկ, նախաբազուկ», զնդ. arəma «բա-զուկ», սոզդ. 'rm «թև», օսս. arm «ձեռքի ափ», զազա ērmé «ուս», լտ. armus «բա-զուկ, թիկունք», գոթ. arms, հբդ. aram, գերմ. Arm, անդլսք. earm, անգլ. arm, պրուս. irmo «բազուկ», հսլ. ramo, rame «ուս», հհիւս. armr «բազուկ» (տե՛ս Walde 62, Trautmann 13, Kluqe Etvmologisches Wár-terb, d. deutschen spr. էջ 23, Pokorny 1. z3, Ernout-Meillet 70)։-Հիւբշ. 425։
dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.
· Calfa
. ներկայ գրականի ընդունած ձևն է. հները աւանդում են շատ բազմազան ձևերով. ինչ. արշալուրշ, արշալուշ, աշալուրջ, աշալուրշ, աշալուջ, աշալուշ, աշալուշս, աշա-լուս, աշալոյս, արշալուս, աչալուրջ, որոնք ոսկեդարեան հայերէնի մէջ (ինչպէս նաև յետնաբար) գործածուած են միշտ անեզա-բար, ընդ նախդիրով և անհոլով. (միայն Խոր. բ. 39 ունի հոլովուած աչալրջացն, այլ ձ. աչալրջոցն, աշալրջոցն)։ Այսքան զանա-զան ձևերը բացատրելու համար պէտք է մեկնիլ հնագոյն *արշալուրջ բառից, որի յգ. հյց. հոլովն է *ընդ արշալուրջսն։ Սրա մէջ կրկին ր բաղաձայնները փոփոխակի կամ երբեմն էլ միանգամայն ընկնելով, ջ ձայ-նը յաջորդ բաղաձայնի պատճառով շ-ի վե-րածուելով և յետոյ էլ ջնջուելով, և ս արմա-տական կարծուելով ու լոյս բառի հետ շփո-թուելով՝ ձևացել են բոլոր վերի ձևերը։ *Ար-շալուրջք բառի հին նշանակութիւնն է «յետին պահ գիշերոյ՝ որում յաջորդեն նշոյլք լուսոյ առաւօտուն», իսկ արդի «aurora, արշալոյս, տճկ. շաֆախ» նշանակութիւնը յետին է։
latten, brass.
· Calfa
= Հին պհլ. *rōδ բառից (հմմտ. բոյր< զնդ. baoiδi-), իբր հպրս. *rauδa, որոնց դեմ կենդանի են պհլ. rōd, rōi, պրս. [arabic word] roy «անագ, պղինձ», րելուճ. rōd և սոզդ. rōή «պղինձ» իրանեան ձևերը։ Սրանց հետ ցե-ղակից են սանս. lōha-«կարմիր մետաղ, պղինձ, երկաթ», հսլ. ruda «մետաղ», լատ. raudus, rodus, rudus «պղնձի կտոր», հբգ. aruzzi, erizzi, գերմ. Erz «անագապղինձ», անգլսք. lëad, հոլլ. lood «կապար» ևն, սրոնք հանւում են հնխ. reud, reudh կամ leud ձևերից (Walde, էջ 643, Horn § 635, այլ է Kluge 123)։ Եթէ այս բառը բնիկ հայերէն լիներ և ո՛չ փոխառեալ, պիտի ու-նենայինք *արոյտ, *արոյդ, *երոյտ, *երոյդ կամ *լոյտ ձևը։-Հնդևրոպական բառիս հետ նմանութիւն ունին նաև սումեր. urud ասառ-urudū «պղինձ»։-Հիւբշ. 111։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից առնուած է վրաց რვალი բվալի «պղինձ, արոյր», որի հին ձևը պիտի լինի *րվարի. հմմտ. Գրիգոր>վրաց. Գրիգոլի, մարգարիտ >մարգալիտի։
bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.
· Calfa
= Բնիկ հնդևրոպական բառ՝ հնխ. rktho-ձևից, որի միւս ժառանդներն են սանս. rkša-, հինդուստ. [arabic word] ričəh, զնդ. arša-սոզդ. ašša, օսս. ars, պրս. ❇ xirs, զազա xəš, բելուճ. riš, յն. ἀρϰτος, ալբան. ari, լտ. ursus (որից ֆրանս. ours, իտալ. orso, սպան. oso), հիռլ. art, կիմր. arth, բոլորն էլ նոյն նշանակութեամբ (տե՛ս Walde 861, Boisacq 78, Horn § 477, Pokorny 1, 322, Ernout-Meillet 1095)։ Ամենահին ժամա-նակներից սկսած այս բառը ենթարկուած էր tabou-ի և դրա համար էլ *rktho-նա-խաձևը այնքան շատ ձևափոխութեանց է ենթարկուել բոլոր վերոյիշեալ լեզուների և մասնաւորապէս հայերէնի մէջ (տե՛ս Meil-lot, lnterdictions de vocabulaire, էջ 7-12)։ Նոյն tabou-ի պատճառով է նաև որ սլաւական, բալթեան և գոթական ճիւղերը ի սպառ ջնջել են բառը, հնարելով նրա տեղ նոր դարձուածներ. ինչպէս՝ «մեղր ու-տող» (ռուս. мeдведь), «թուխ» (դերմ. Bär) ևն։ Նման բացատրութիւններ կան նաև հայերէնի մէջ, ինչ. քեռի, լեռան ծաղ-կակոխ, տանձակեր ևն։-Հիւբշ. 425։
Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. էջ 99, որ սակայն կցում է նաև բասկ. artsa։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21ա բնաձայնից։ ՆՀԲ համեմատում է յն. և լտ. ձևերի հետ. նոյնը կրկնում են Pe-term. 26, Windisch. 9 ևն։ Հայերէնի ջ վերջաձայնի բացատրոթետն համար տե՛ս Տէրվ. Altarm. 26, Meillet MSL 10, 281 ծանոթ., Les dial. indo-eur էջ 86, Pedersen KZ հտ. 38, էջ 208, 213 և հա. 39, էջ 432։ Scheftelowitz BВ 28, 293 և 29, 17 բոլորովին մեր-ժում է համեմատութիւնը՝ ջ-ի հանած դժուարութեան պատճառաւ և կցում է արջն «սև» բառին, ճիշտ ինչպես գերմ. Bär «արջ»=լիթ. bèras «թուխ»։ Մառ ИАН 1920, 134 բասկ. ars «արջ», Яз. и Лит. 1, 234 վրաց դաթվ, արաբ. dab, յն. άρϰτος «արջ» և վրաց. արչու «գոր-շուկ» բառերի հետ։
ՓՈԽ (borrowing) Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։
vitriol.
· Calfa
= Բարդուած է արջ-ն «սև» և ասպ (ան-ծանօթ) բառերից. հմմտ. լտ. ater «սև» և atramentum «արջասպ». ըստ այսմ հայերէն աւաւում է նաև սևալեղ։
field, piece of arable land, soil.
· Calfa
-Հնխ. ag'ro-բառից, որի միւս ժա-ռանգներն են յն. ἀγρός, լտ. ager, սանս. ájra, գոթ. akrs, հբգ. ackar, achar. ռեւմ. Acker, հիսլ. akr «ագարակ, արտ, անդաս-տան» (տե՛ս Walde 19, Boisacq 10, Kluqe 6. Pokorny 1, 37, Ernout-Meillet'22)։ Հնխ. ag'ro-տուել է հայերէնում նախ *ածո-. տե-ղափոխութեամր *արծ-և յետոյ ծ-տ ձայների փոխանակութեամբ արտ։ Միևնոյն բառը ու-նինք նաև հյ. ազարակ ձևով, որ ըստ իս բնիկ չէ և փոքրասիական հնդևրոպական մի լեզուից փոխառութիւն է։
king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!
· Calfa
*rik հոմանիշից. սրանից է և ֆինն. τև «թագաւորութիւն»։ Pedersen, Հայ. գր. լեղ. 103 արմատը դնում է արք = սանս. fšva «բարձր», իսկ այ վերջտ-ւորութեան հետ հմմտ. ծառ-այ, լօո-այ, փես-այ, հսկ-այ։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 402, 406 սումեր. ruk «թագաւոր» բառի հեա. Մառ ИАН 1920, 102 մարգ-արէ բառի հևա։ Meillet. REA 1, 12 յն. ἂρχων բառից, որ նախ անցել է արամերէնի, այստեղից պարթևականին և պարթե-վականից էլ հայերէնի։
basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հալերէնից փոխառեալ պէտք է կարծել վրաց. ავაზანი ավազանի «ւուա-ցարան, աւազան» (Մառ. Teксть и paзcк. IV յաւել.), մինչդեռ ։ბაზანა աբազանա հոմանիշը ուղղակի պարսկերէնից է, ուտ. avazan «մկրտութեան աւա լան»։-Թուրեան, Բիւր. 1899, 798 հայերէնից փոխառեալ է դնում թրք. գւռ. Տ. avazan «աղբիւր» (օր. avaтana gidelim «աղբիւր երթանք»). բայց ես կասկածում եմ այսպիսի մի բառի գոյութեան վրայ, ըստ որում հալ ռաբռաս-ների մէջ չկայ աւազան բառը՝ այսպիսի գոր-ձածութեամբ։
alas ! —ս արկանել, to complain, to lament.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէն բառին շատ նման է հրն-չում պրս. [arabic word] āvāx կամ [arabic word] lavax «ա-ւաղ», որի ծագումը անյայտ է (Horn չի նը-շանակած ոչինչ)։ Հայերէնը չի կարող փո-խառեալ լինել պարսկերէնից, որովհետև այս պարագային պիտի ունենայինք հյ. *աւախ։ Առառաւելն պարսկերէնը կարող է փոխա-ռեալ լինել հայերէնից (հմմտ. աղիւս)։ Եթէ պարսկերէնը փոխառեալ է հայերէնից, փո-խառութիւնը կատարուած է յետին շրջանում, երր արդէն հայերէն ղ ստացել էր արդի հըն-չումը՝ փոխանակ լ-ի։
deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.
· Calfa
ՆՀԲ «և անդը կարկառեալ, մատու-ցեալ, տե՛ս և գահաւանդ, սարաւանդ, լծ. լտ. ante, իտալ. avanti «յառաջ»։ Windisch. 42, Lag. Urgesch. 108 սանս. avanidhā ձևի հետ, որով հայ բառը բաղկացած է լինում աւա=սանս. aυα և ն=սանս. ni մասնիկներով՝ -դել ար-մատից։ Gosche 69 հայերէնը ռնաւմ է հնագոյն *աւա-դնել ձևից, աւա = սանս. ava մասնիկով և հյ. դնել բա-յով կազմուած, համաձայն յն. παρα-τι-βέναι և սանս. ava-ni-dhā ձևերին։ Haug GGA 1854, 250 աւան բառից։ Müller SWAW 88, 15 a մասնիկով band արմատից. այստեղ է պատևա-նում նաև Avesta իբր «աւանդութիւն». սակայն WZKM 10, 177 պար-աւանդ և ապա-ւանդակ բառերի հետ՝ իրրև
ruined, destroyed, desolated;
ruin, destruction;
demolition, dismantling overthrow;
waste, damage;
havock, devastation, desolation;
յ— դառնալ՝ լինել՝ մատնիլ, to be ruined, to decay, to be desolate;
յ— դարձուցանել, յ— անմարդի դնել, to ruin, to destroy, to ravage, to desolate, to harass, to infest.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Buəge IF 5, 168-180, թրգմ. ՀԱ 1895, էջ 260 «չեմ համարձակիր, ասում է, հայերէնէ փոխառեալ դնել գոթ. aurahi «գե-րեզման» բառը»։
cf. Ափսեայ.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են փոխառեալ աբազա aps, շափսըխ. aps «փայտէ պնակ»։
leg
· Calfa
, ի հլ. «ոտք» Փիլ. բագ. էջ Տաթև. ամ. 276. որից աք ածել «ոտքով զարնել» Շնորհ. մտթ. առ լեհ. աքացի (հմմտ. բոնցի, ափ-ցի, ձերբացի, ձեռամբացի) «ոտքով» Ոսկ մ. բ. 10. աքացել «ոտքով զարնել» Գծ. ից. 17. Ոսկ. ես. յհ. ա. I. աքացելի «աքացող» Ոսկ. ես. աքեացք «ոտքը սրունքով միա-սին» Ամովս. գ. 12. աքացիք «աքացող» Ոսկ. ես. աքազանի «ոտքեր» Փիլ. լին. ա-քառոտել Փարպ. կամ աքցոտել Ոսկ. յհ. ա-3. Փարպ. աքսոտել Ոսկ. մ. ա. 18. յհ. ա. 3 (էջ 59) և բ. 16. աքսոտիլ Եփր. զղջ. աքսել «կից զարնել» Գնձ. բարձրաքեաց «բարձը ստքերով» Վեցօր. 193. աքհան «աքացի զար-նող, կիցնկեց» Մխ. դտ. 418. շնակաքի «շան պէս ոտքեր ունեցող» Պտմ. աղէոս քառաքեաց «չորքոտանի» Փիլ. էջ 174. Պի-տառ. Վրդն. ծն. Երզն. լս. (Ներբ. յորդ. 36). Ոսկիփ. աքռմէջ կամ աքմէջ «ցայլք» միջին հայերէն բառ (Նորայր, Բառ. ֆր. էջ 463 բ)։-Այստեղ է պատկանում նաև առաքեր «ուղարկել» բառը, որ տե՛ս առանձին։
exile, ban, banishment, transportation.
· Calfa
-Յն. ἐεσίz «արսոր», որ կազմուած է εζ-«դուրս» նախդիրով ὄρος «եզերք, սահ ման» բառից. ըստ այսմ բառը թարգմանուած է նաև յունաբան հեղինակներից հյ. արտասահմա-նութիւն (արտ-և սահման բառերից)։ Յունա-րէնից փոխառեալ են ասոր. [syriac word] Aksoria կամ eksoria, վրաց. ეკსორია եք-սորիա «աքսոր»։ Հայերէնի մէջ, ինչպէս նա-խաձայն ֆայնաւորները ցոյց են տալիս. աք-սոր փոխ է առնուած ասորերէն ձևից և աւելի հին հայերէն է, քան եքսորի, որ փոխ է առ-նուած ուղղակի յունարէնից և գոյութիւն ու-նի միայն յետին ժամանակի հեղինակների մօտ։-Հիւբշ. 301։
drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.
· Calfa
= Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։
cf. Բադեան.
· Calfa
= Եբր. [hebrew word] baddīm «կտաւէ ոռեստ» բառն է, որ bād «սպիտակեղէն» բա-ռի յոգնակին է։ Այս բառը, որ գործածուած է Ս. Գոքի եբրայեցերէն բնագրի համապա-տասխան տեղերում, Եօթանասնից օրինա-ևում չէ՛ թարգմանուած, այլ տառադարձուած է պարզապէս յն. βαδδίν ձևով, որից էլ տա-ռադարձուել է հայերէն թարգմանութեան ժամանակ։
ՓՈԽ (borrowing) Հալերէնից փոխառեալ է վրաց. ბადენი բադենի «կտաւէ կամ բրդե զգեստ». յերէնից փոխառութեան ապացոյց է է=ե ձայնաւորը՝ փոխանակ եբր. i=յն. ί։ Չու-բինով ևս համարում է հայերէնից փոխա-ռեալ բառ։
cf. Կողամայր.
· Calfa
= Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ
s. bot. rye.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։
world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.
· Calfa
= Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։
pike;
javelin, dart, lance.
· Calfa
ՆՀԲ և Հիւնք. դնում են լծ. լտ. hasta, թրք. (իմա՛ պրս.) xišt։ Peterm. 21 լտ. hasta։ Justi, Zendsp. 43 զնդ. ašta և սանս. ašta։ Տե՛ս և Pictet 1, 199 և 2, 209 ըստ Lag. Arm. Stud. § 147, Muller WZKM 9. 38Ո և 10, 353 ուղիղ է մեկնում, բայց մեր բա-ռի -եայ վերջաւորութիւնը բացատրելու համար՝ ենթադրում է թէ պհլ. բառը նախ անցած լինի ասորերէնի *aštā, *aštāyā ձևով և այստեղից էլ անցած հայերէնի։ Բայց այսպիսի ասորի բառ չկայ։ Jensen ՀԱ 1904, 184 զտնելով հառ..tai կամ ...tia «տէգ» ձևով մի բառ՝ ենթադրում է, որ հայ բառը բնիկ է և ո՛չ փոխառութիւն։ Պատահական
cf. Շէն.
· Calfa
= Պհլ. āpāt, apātān, պազենդ. awādān, պրս. [arabic word] ābād, [arabic word] abādān «շեն, ա-պատ». նաև յատուկ անունների ծայրին՝ ճիշտ հայերէնի պէս Balāšābād, Pērozabād, Lēlābād, Sayidābād, xurramābād, Hāyda-rabād, Allahābād ևն. տե՛ս նաև անապատ։ Հպրս. ձևը թէև չէ աւանդուած, բայց են-թադրւում է *āpata (Horn, § 4)։-Հիւբշ. 97։
unbridled, unrestrained, licentious, insolent, impudent
· Calfa
-Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.
cf. Աննիազ.
· Calfa
= Պհլ. apênlyāz «անկարօտ», պազենդ. awenуaz, պրս. [arabic word] bē-niyaz «աննիազ, անկարօտ», bē-nlyāzi«անկարօտութիւն». բո-լորն էլ կազմուած են niyaz «պակասութիւն, պակաս, կարօտ» բառից'apē, awē, bē=ապե-բացասականով, որի հայերէն ձևից կազ-մուած է մեր մէջ հոմանիշ աննիազ բառը։-Հիւբշ. 105։
wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.
· Calfa
= Պհլ. apēdāt «անիրաւ, անարդար»> պրս. [arabic word] bē̄dād նոյն նշ., որից պհլ. apādātih, պազենդ. awēdādī, պրս. [arabic word] bēdādi «անարդարութիւն». հայերէնը ծա-գում է պհլ. *apēδāt ձևից, որ ցոյց է տալիս արդէն նորագիւտ սոզդ. apδāte «անարդա-րապէս»։ Բոլորն էլ ծագում են dāt, dād «դատ, արդարութիւն» բառից, apē>awē> Եê. =ապ-բացասականով-Հիւբշ. 105։
quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.
· Calfa
ՆՀԲ լծ. հյ. առաջ, առ աք, յն. αργός «արագ», թրք. yuruk «լաւ քայլող»։ 3ն, և սանս. ձևերի հետ ուղիղ համե-մատեց նախ Հիւբշ. KZ 23, 24 և 405։ Lag. Arm. Stud. § 224 համեմատում է ասօր. [syriac word] կամ [arabic word] ligtig «արագ արագ» բառի հետ, որ Nöldeke համառում էր իրանեանից փոխառեաւ-Տէրվ. Մասիս 1881 մայիս 1 և Նախալ. 103 արագունք ձևի մէջ ու համարում է սանս. raghu ձևի u ձայնի ներկայացու-ցիչը։ Մառ ЗВО 5, 316 զնդ. taka պհլ. tag, «վազող» բառից։ Հիւնք. ուրագ բա-ռից Եազրճեան, Արևելք, հոկտ. 17, 1884 «տրաք բառի մը փոխաբերութիւն է և ոչ այլ ինչ»։ Հիւբշ. 422 դնում է բուն հայերէն բառերի շարքը, բայց կասկա-ծում է, որ իրանեան փոխառութիւն լինի։
stork.
· Calfa
-Պէտք է կցել յն. πελαργός «արագիլ» րառին։ Այս բառը թէև ստուգաբանւում է πελός «սև» +αργός «սպիտակ» բառերից (Boi-sacq 760, Pokorny 2, 53), բայզ դա ան-շուշտ ժողովրդական յարմարանք է։ Բառի հին ձևը պէտք է դնել *περαγλός կամ *πα-ραγλός, որ տեղափոխութեամբ տուել է πε-λαργός. փոքրասիական ծագումով բառ է, և նոյն աղբիւրից է նաև հայերէնը։-Աճ.
ՀՀԲ դնում է արագել «շտապել» բայից։ Klaproth, Asia polyql. էջ 105 պրս. arha։ Pott BVS 4, 90 վելշ. alarch։ Müller SWAW 64, 454 ար = զնո-airya--ագիլ=լտ. aquila «արծիւ». La-garde, Arm. Stud. § 225 յն. πελσργός «արազիլ» բառի հետ։ Հայերէնի հին ձևը համարելով *հարագլ-։ (Այս համե-մատութիւնը ճիշտ չէ, ըստ որում յն. τελαργός հասարակ բարդութիւն է τελός «սե» և ἀργός «սպիտակ» բառերից կազ-մուած։ Այսպես է կոչուել թռչունը՝ իր սև ու ճերմակ փետուրների պատճասով. տե՛ս Boisacq 760)։ Տէրվ. Altarm. 22 հետեում է Müller-ին։ Եազրճեան, Մա-
spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Թուրք գաւառականները տեղ տեղ փոխ են առած այս բառը հայերէնից [arabic word] anarad ձևով. օր. Կեսարիոյ թիւրքմէնները ունին anarad yaγ «անարատ իւղ» (եր-կուսն էլ հայերէնից). տե՛ս Տ. վրդ. Պա-լեան, Բիւր. 1898, 712 և Գազանճեան, Յու-շարձ. էջ 328.-Նոյնպէս Ատանայի թուր-սառ և թրքախօս յունաց բարբառով anaradl (տե՛ս Արևելք 1888, նոյ" 8-9), Սեբաս-տիոյ թուրք բարբառով anaradl (ըստ Գա-բիկեան, անձնական)։
conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.
· Calfa
= Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։
ՓՈԽ (borrowing) Վոաց. არდი արդի «այժմ, իս-կոյն» կարող է միայն հայերէնից փոխառեալ լինել, որովհետև եթէ յունարէնից լինէր՝ *արտի ձևը պիտի ունենար։ Չուբինով ևս դնում է հայերէնից։
dormouse.
· Calfa
= Ասոր. [arabic word] arnā'ā «առնէտ, մեծ մուկ» (Brockel. 28 ա). հայերէնը փոխա-ռեալ է այնպիսի գաւառական մի ձևից, որ դեռ ունէր ատամնականը. յալտնի է որ ա-սորի ՝ ձայնը համապատասխանում է հր-նագոյն ատամնականի, հմմտ. արաբ. [arabic word] rd=ասոր. [syriac word] ︎ ar'á «հող»։-Աճ.
trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.
· Calfa
(ո և ի-ա հլ.) «գետակ», վտակ. 2. ջրի ճամբայ, անցք, փոս, երակ». առ հասա-րակ յետին. հներից ունինք հետևեալ վկա-յութիւնները. Առուս աղբանոցաց (Ոսկ. մ. գ. 4). Զառոա տղմոյն ձգել (Ոսկ. յհ. բ. 30), Մեծութիւն թէ առուով գայցէ (Սաղմ. կա. 11). առաջին երկուսի մէջ առու «անցք» նը-շանակութեամբ է, երրորդի մէջ՝ թէև յն. հա-մապատասխան հատուածը ունի «հոսեսցի» (իέη), բայց հայերէնը դարձեալ «անցք» նշանակութիւնն ունի։ Նոյն իմաստով են նաև առուահանք «ջրանցք, քանքան» Եւս. պտմ. բ. 6, էջ 89, առուամէջք «ակօս, նեղ անցք» Թուոց իբ. 24. Ագաթ. ըստ այսմ առու «գե-տակ» նշանակութիւնը հնից աւանդուած չէ, որչափ թոյլ են տալիս ենթադրել ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները. ուստի և յայտնի չէ թէ առու բառի նախնական նշանակութիւնը կա-պուած է հոսելո՞ւ գաղափարի հետ, թէ փորե-լու, անցնելու։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։
s. adj. cavalry general.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ պրս. էսփէն-պէտ ձևից փոխառութիւն է դնում։ Յե-տոյ գալիս են ՆՀԲ և Lagarde, Gesam, Abhd. 186։-Dulaurier JAs. 18(1861), էջ 291 համարում է հայակերտ ձև, կազ-մուած ասպ բառից. իսկ արաբ. asbah buδ հայերէնից տառադարձուած է դնում։
stirrup;
փոկ —ի, stirrup-strap or — leather.
· Calfa
= Անշուշտ պահլաւական փոխառութիւն է կազմուած asp «ձի» բառից. բայց նոյն իսկ հայերէնի ձևը անորոշ լինելով՝ կարելի չէ որոշել թէ յատկապէս ի՛նչ պահլաւերէն բա-ռից է. հմմտ. միայն պոհեմ. span «ասաան-դակ» (տե՛ս Vaillant, Gram. Dialegues et Voc. de la langue des Bohimiens ou Ci-gains, Paris 1868, էջ 128), նաև վրաց, ავჟანდა ավժանդա, մինգր. աբժանդ, աբ-ժանդի, սվան. ավժանդ «ասպանդակ»։-Աճ.
shield, buckler.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերակ. 1815, 314, որ փոխառեալ է դնում պրս. սիփէր ձևից։ ՆՀԲ «լծ. յն. ἀστίς, պրս. ևսփէր, սիփէր, հյ. պատսպար և հովա-նի»։ Ուղիղ են նաև Muller SWAW 42, 253 և Justi, Zendsp. 303։-Jensen ՀԱ 1904, 184 հաթեան արձանագրութեանց մէջ գտնելով ..ri կամ ...ar «մահան» ձևոմ մի բառ, կարծում է թէ մեր աս-պարն է և չի ընդունում որ հայերէնը ի-րանեանից փոխառութիւն լինի։
cf. Ասպարէզ.
· Calfa
, ի-︎ հ. «ձիարձակարան, կրկէս, հրապարակ» ՍԳր. Բուզ. «Երկայնութեան չափ, վտաւան, մէկ ձիրնթաց, որ է 1/2 մղոն կամ 125 քայլ կամ 625 երկրաչափական քայլ» ՍԳր. «բաց դաշտ. հրապարակ, հանդիսարան» Ոսկ. մտթ. պ. Չ. Գ. մակ. դ. 9. որից ասպարիսել «արշաւել» Պիտ. ասպարիսախաղաց Վրք. դիոն. ասպա-րիսական Խոր. աշխ. հին հայերէնի մէջ գոր-ծածական էին թէ՛ ասպարէս և թէ ասպարէզ, քանի որ երկու ձևերն էլ կան արդեն պարս-կերէնում. ածանցների մէջ գտնում ենք մի-այն ասպարէս, իսկ արդի գրական լեզուի մէ» ընդունուած է միայն ասպարէց։
equerry, knight, squire, cavalier.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ հայերէնից յունարէնի տառադար-ձուած է բառը ασπετ, ἀσπετων ձևով (հրտր. Lagapde, § 164, էջ 83, 95 և § 135, էջ 68, 46). սրանից էլ ձևացել է արաբ. ❇ dsbāta «ասպետ»՝ Ագաթանգեղոսի արաբա-կան թարգմանո։թեան մէջ (Մառ ЗВО 16, 201)։
lining.
· Calfa
-Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։
stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.
· Calfa
= Ակնյայտնի կերպով կապ ունի հնխ. šteigh-«երթալ, սանդուխի աստիճաններից վեր բարձրանալ» արմատի հետ, որի ժա-ռանոնեռն են սանս. stigh, յն. στείγω «եր-թալ, յառաջանալ», στίχος «կարգ, շարք», στοιχὲω «կարգով առաջ երթալ», գոթ. stei-gan, հբգ. stigan, նբգ. steigen ღելանել, սանդուխից բարձրանալ», stiege «աստիճան, սանդուխ», հսլ. stigna «գալ, հասնիլ», stid-za «շաւղ», լիթ. staigá «շտապ, յանկար-ծակի», հիսլ. tiagaim «երթալ, քայլել» ևն։ Աստիճան բառի հնգոյն ձևն է *աստէճան, որի հետ ճշտիւ համաձայն են հնխ. steigh. արմատի առաջին երկու բաղաձայնները և երկբարբառը. դժուարութիւն են հանում մի-այն նախաձայն ա (հմմտ. սակայն աստղ) և վերջաձայն gh, որ հայերէնում սովորաբար տալիս է գ, սակայն կարող է լինել նաևջ (ինչ. ջեր, ջերմ) և թերևս ձ, ժ (օձ, իժ), բայց ո՛չ բնաւ ճ։ Դժբախտաբար իրանեանում ա-սանդուած չէ բառս, որով կարելի չէ նաև ստուգել թէ իրանեանից փոխառութիւն չէ՞ արդեօք։-Աճ. (տե՛ս Pokorny 2, 614, Wal-He 829, Boisacq 907, Kluge 470, l'raut-mann 285)։
God, the Supreme Being.
· Calfa
հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։
ղաքի Աստուած» (վեդ. vastu «բնակա-տեռի»), որ ինքը SA 1, 211 մերժե-լով դնում է սանս. stávati, զնդ. Stao-iti «օրհնել, գովել»։ Bugge, Lvk Stud 1, 13 Պամփիւլիոյ λσπενδος. λστfεδιινς քաղաքի անուան մէջ. հայերէնում ած մասնիկ է։ Սանտալճեան, L'idiome, էջ 16, զնդ. astu և բևեռ. aste։ Marqoll-uth, Բիւր. 1900, 335 զնդ. astvath «գո-յութիւն ունեցող». հայից փոխառեալ է եբր. [other alphabet] səbāō̄ϑ «Սաբաւովթ»։ ǰensen ZDMG 1899, 453 և ՀԱ 1ეρ.. 42» հաթ. Uστϰσος Մեծ Ած, որ աւանրում է Ստեփանոս Բիւզանդացի (նոյնը նաև lensen IF Anz. 14, 55)։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծանօթ. 91 պհլ. ուզ-տիշ «կուռք» բառը աուզտաս կարդա-լով՝ նոյն է դնում Աստուած բառի հետ։ Աւետիսեան ՀԱ 1907, էջ 277-285 ու-նի մի ձանձրալի յօդուած Աստուած բառի մասին, որ մեկնում է asti «է, կալ» բառից՝ ant ու vant մասնիկներով։ Patrubány ՀԱ 1908, 188 հասկ տուած։ Pedersen KZ 39, 213 հաստ կամ հաս-տել բառից։ Մառ առաջին անռամ ա-ղիղ համեմատեց վերի փռիւգական ձե-վերի հետ (տե՛ս Borъ ἕαβαζιος y Армянъ, ИАН 1911, էջ 759-774, հյ. թրգմ. Արարատ, 1911, էջ 794-9). Մառը չի մեկնում բառը, այլ հարց է տալիս թէ արդեօք յաբեթական չէ՝, որ յետոյ Փռիւգիա և այնտեղից էլ Թրա-կիա է անցել. հայերէնի մեջ տ ձայնը համարում է յետոյ աւելացած, հին ար-մատական ձևը ասված։ Նոյն հեղինակը ИАН 1912, 829 նոյնին է եռում նաև սվան. ափսադ, ափսատ, ափսաստ «որսի աստուած»։ Յ. Գ, Մ., Պատմ. գրակ. էջ 16 սանս. իզվարս։ Սանտալ-ճեան, Hist. de 1' Arménie I 61 ուռարտ. asta, aste, astas «հաստող», Oštir, Btrq. alarod. 66 լն. *Ἀσγνπαλուռ յատուկ անուան մէջ, որ մեկնում է «Ասաու ածների սեղան»։ Պատահական նմանութիւն ունի ռունական ծածկա-
salted and dried meat;
ham;
ապուխտք, pig-meat.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. აჭოხვი ապոխտի կամ օაάოხტი իապոխտի «չորացրած միս կսս ձուկ», ამოხტება ապոխտեբա «միսը չորաց-նել ապխտել». նոր վրացերէն ձևն է აძუხ-ტი ապուխտի, որ ունի Դրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 235 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Լեհ. abucht «ապուխտ, gestampf-tes Fleisch» (տե՛ս Booch-A'rkossy-Koczуи-ski, Polnisch-Deutsch. Wörterbuch, Leipzig 1891, էջ 1). լեհերէն բառը փոխառէալ է ուշ ժամանակ Լեհահայ բարրառիզ և ալս պատճառով հայերէն պ-ի դէմ ունի b՝ լեհա-հայ արտասանութեան համեմատ (տե՛ս Patrubány SA, հտ. 1, էջ 89)։
pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։
April.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառութեամբ կայ գւռ. թրք. Ակն. abrel, Կր. abril (Բիւր. 1898, 626). հայերէնից փոխառութեան ապացոյց է b ձայնը։
pail, vessel to hold water.
· Calfa
= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։
adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.
· Calfa
, ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. sədhvo-եամ sādhyo-«ուղիղ» ձևից։ Սրա արմատն է sādh-կամ sədh-, ստորին ձայնադարձը sidh -«ուղիղ նպատակին դիմել». ժա-ռանգներն են սանս. sādhati «յաջողեց-նել, կարգի բերել, բարգաւաճ դարձնել», sadhü «ուղիղ, կանոնաւոր, լաւ, պատ-րաստ, կարգին», sidhyati «նպատակին հասնիլ, յաջողիլ», sidhrá-«յաջողակ», sadhis-«նպատակ, տեղ», sādhyá-«լաջո ղակ, կարգին, նպատակին հասած», զնդ-bālδišta-«ամէնից բարեյաջող», hādrōyā. «նպատակին հասնելու ցանկութիւն», asnā-(*a-zdh-na-) «յաջողակ, գործունեայ, կրտ-րիճ», յն. ἰϑόι «ուղիղ գծով գնացող, ուղիղ», ἰβυι «ուղղակի», ἰϑύνω «ուղիղ գծով վարել», ἰϑνω «ուղղակի վազել, սաստիկ փափագիլ» (Pokorny 2, 450, Boisacq 370)։ Հայերէնի ձևով ամենից համապատասխանն է սանս. sādhvá-։ Հնխ. նախաձայն s-ի անկման օրինակ է աղջ ձայնափոխու-թեան համար հմմտ. հնխ. mêdhyos>մէջ։ Նշանակութեան զարգացումը ճիշտ նոյն է, ինչ ֆրանս. droit «աջ»<լտ. directus «աւ-ղիղ» բառից և ո՛չ թէ հակառակը. այսպէս նաև պրս. [arabic word] ︎ rast «ուղիղ. 2. աջ»։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. 75։ Peterm. 26, Bottich. ZDMG 185о. aan Arica 81, 354, Justi Zendsp. 150 ևն այս բառը կցում են ընդհանուր հնդև-րոպական *deks-արմատին, որ գրեթէ բոլոր լեզուների մէջ կայ. ինչ. սանս. dákšina, զնդ. dasinō, յն. δεšιός, լտ. dexter, լիթ. desziné, հսլ. desinu, գոթ. taihswa, հբգ. zêso, հիռլ. dess, ալբան. djate, բոլորն էլ «աջ», բայց հայերէնը, ինչպէս ցոյց է տալիս Lagar-
սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու
ceiling, roof;
floor;
garret.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ թրք. ղւռ. arəstaq ❇ (Եւդոկիոյ բարբառ), arəsduγ (Կարնոյ բարբառ), arəsdaq (Կե-սարիոյ բարբառ), arəsdaγ (Սեբաստիոյ և Տարէնտէի բարբառ), arəsdax (Ատանայի բարբառ) «առաստաղ». օր.՝ bu giin evin arəsdaγənə aldəm «այսօր տունը վերից են ածոմ էնկ. arəsdak, Ատն. arəsdax «ա-ռաստաղ»։ Այս բոլորի մասին տե՛ս Արևելք 1888 նոյ. 1-9, Բիւրակն 1898, էջ 626, 712, 789 և 1899, էջ 798, Ծաղիկ 1891, էջ 89-90 և Յուշարձան, էջ 328։ Նոյնը [arabic word] arastaq ձևով և «ձեղուն» նշանակութեամբ ունի Будаговъ, Cpaв. cлов. туp.-тaт. I, էջ 23 իբրև հայերէնից փոխառեալ բառ։
abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. არტიო արտիո «առատ, շատ» փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց են տալիս նախ ա յաւելուածը՝ որ հայ-կական է և երկրորդ «շատ» նշանակութիւնը որ չկայ պարսկերէնում, ուտ. arat՝ «արզա-ւանդ, բարեբեր»։
gad-fly.
· Calfa
= Վրաց. ბაღლინჯა բաղլինջա, թուշ. բաղլինջօ, ինգիլ. բալղունժ «մլուկ, փայտռ. ջիլ». հայերէնը փոխառեալ է վերջին ժամա-նակներում, ինչպէս ցոյց է տալիս ղ ձայնը = վրաց. ღ ձայնի դէմ։-Աճ.
porch, portico;
halo, red circle round the sun or moon;
sheepfold, fold;
circumference, round, circuit;
— առնուլ՝ արկանել, to enccompass, to surround, to begird, cf. Բոլորեմ, cf. Շրջապատեմ.
· Calfa
= Հարաւային կովկասեան լեզուներից փո-խառեալ բառ է. հմմտ. վրաց. ბაკი բակի «քաղաքից դուրս ցանկով պատած տեղ տա-ւարի համար, բակ. 2. բակ լուսնի», ბაკ-მული բակմուլի «լուսնի բակի նման փայ-լուն», լազ. baki «ախոռ», սվան. bog «ա-խոռ», ավար. bak «յատակ, տեղ, վայր»։ Հայերէնի փոխառեալ լինելու ապացոյց է այն հանգամանքը, որ վրացերէն მობაკვა մոբակվա «ցանկով պատել», ბაკოვანი «շրջապատուած, ցանկով պատած» ունին աւելի ընդհանուր և նախնական իմաստ։-Աճ. pak «բակ», թրք. գւռ. Սեբ. [arabic word] päg «տան շէնքի մէկ կողմը լոյս առնելու համար թո-ղուած պարապ մասը, որ բուն բակը չէ» (Գազանճեան, Յուշարձան, էջ 329), Տ. pag «բակ» (տե՛ս Բիւր. 1899, էջ 799)։
s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.
· Calfa
= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։