Definitions containing the research իր : 10000 results

Պատարեմ, եցի

va.

to fill abundantly, to fill up to the brim, to fill to overflowing, to heap up.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՊԱՏԱՐՈՒՆ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ. կր. ԼԻՆԵԼ. Յանչափս լնուլ. ծայրալիր առնել, լինել. յորդել. զեղուլ, եւ բովանդակել. լեփլեցուն ընել, ըլլալ. թաշըրմագ, թաշմագ.

Որ զտառիցն տասանց պատարեաց զպար. իմա՛ ծայրալիր կատարեաց զտասնբանեան պատգամս. եւ ըստ այսմ լծ. է անդ թ. (պիթիրմէք, պիր թամամ։)


Պատարուն

cf. Պատար.

· Calfa

NBHL (2)

Պատարեալ. լի եւ զեղուն. ծայրալիր. լիակատար. լեփ լեցուն.

Զծաղրածուս, եւ զվէսս, եւ զպատարունս չարութեամբ։ Խռովութեամբ եւ չարութեամբ լի եւ պատարուն եղեւ երկիր։ Պատարուն եղեալ ահիւ եւ խնդութեամբ. (Սարկ. հանգ.։ Լաստ. վերջաբ։ Երզն. մտթ.։ 6)


Պատգամաբեր, աց

s.

messenger, news-bearer.

· Calfa

NBHL (1)

Զսա ստացեալ օրէնսդիր՝ պատգամաբեր զօրավար. (Սամ. երէց.։)


Պատգամագնացութիւն, ութեան

s.

cf. Պատգամաւորութիւն.

· Calfa

NBHL (1)

Պատգամագնացութեամբ գաղտ խօսեցան ընդ իւրաքանչիւր ոք սիրելիս զօրացըն պարսից. (Փարպ.։)


Պատգամատար, աց

s.

messenger.

· Calfa

NBHL (1)

Կե՜ր մանր զմատեանդ զայդ՝ պատգամատարդ հրաւիրեալ լինել իսրայէլեանն ազին. (Յհ. իմ. ատ.։ 1)


Պատգամաւոր, աց

s. fig.

deputy, messenger;
envoy, courier, delegate, ambassador;
diplomatist;
minister of God's word, angel, prophet, apostle.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակ կոչեն գիրք զպատ գամաւոր պատգամաց. (Սեբեր. ՟Գ։)


Պատգամաւորեմ, եցի

vn.

to be a messenger, ambassador or deputy, to go or to come as ambassador, to negotiate, to go in mission;
to treat by diplomacy, to be a diplomatist.

· Calfa

NBHL (1)

ՊԱՏԳԱՄԱՒՈՐԵՄ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻՄ. πρεσβεύω legatione fungor, et per legatos loquor. Պատգամաւոր լինել. եւ Պատգամաւորս առաքել կամ ընդունել. էլչիլիք էթմէք, խապէր կէթիրմէք՝ կէօթիւրմէք.


Պատեան, ենից

s.

sheath, scabbard;
case;
cover, envelope;
scale, shell;
hull, pod, cod, husk;
rind, peel, bark;
armour, cuirass;
breast;
արկանել զսուրն ի —ս, to sheathe, to put up;
cf. Մերկանամ.

· Calfa

NBHL (1)

ՊԱՏԵԱՆ. θώραξ, ὄπλον, -λα thorax, lorica, pectus, arma. Լանջապանակ. զրահ. սպառազինութիւն. եւ Լանջք. զիրհ, կէչիմ, ճէպէ.


Պատեհ, ից

adj. s. adv.

convenient, proper, fit, suitable, decent;
well-timed, timely, opportune, seasonable, propitious, favourable;
opportunity, occasion, propitious moment;
ի —, ըստ —ի, conveniently, suitably;
v. imp. — է, it is fit, it is becoming;
it is due;
ի — լինել, to befit, to become;
— համարել, to think proper, to deem it expedient;
— ժամանակ գտանել, to find a favourable opportunity;
— առնուլ, to seize the occasion, to strike the iron while it is hot;
յօգուտ արկանել զ—, to avail oneself of, to profit by the opportunity;
cf. Կորուսանեմ.

· Calfa

NBHL (1)

Որ ունի սիրտս եւ զբան յամենայն իրս ի պատեհս պատուիրանացն Աստուծոյ. (Կիր. պտմ.։)


Պատեմ, եցի

va.

to surround, to environ, to encompass, to enclose, to fence, to gird;
to besiege, to invest, to beset;
to surround, to beset, to hem in;
to envelop, to pack up;
to spread abroad, to circulate, to take or lead about;
to veneer, to plate, to cover, to overlay;
պատեալ պաշարել զոք, to make a ring round, to hem round;
to beset;
— զվէրս, to dress a wound;
անդ խոր լռութիուն պատէ զամենայն, great silence prevails there;
ահ պատեաց զնա, he was struck by fear;
cf. Շուրջ.

· Calfa

NBHL (1)

Գիրկս արկեալ պատեցարուք զմիմեանց պարանոցաւ. (Պտմ. աղեքս։) Սոյնպէս եւ յամենայն գիրս բազմապատիկ առմամբ։


Պատերազմական, ի, աց

adj.

warlike, martial;
— հրահանգք, martial exercises.

· Calfa

NBHL (1)

Զպատերազմական իրէ։ Առեալ ի ձեռն զպատերազմականս գործ։ Զպատերազմական եւ զխաղաղական վարս. (եւ այլն. Պիտ.։)


Պատերազմակից, կցի, կցաց

s.

fellow-soldier, comrade, companion in arms;
ally;
— լինել, to fight together.

· Calfa

NBHL (2)

Ա՜ռ նա ի քաղաքաց անտի արս ընտիրս՝ պատերազմակիցս իւր։ Աղաչեմ զձեզ՝ պատերազմակից լինել ինձ յաղօթս վասն իմ առ Աստուած. (Յուդթ. ՟Գ. 7։ Հռ. ՟Ժ՟Ե. 30։)

Տեսին զզօրավիգն առաքեալ հանդերձ յաղթանդամ եւ կիրթ պատերազմակցօքն. (Կաղանկտ.։)


Պատերազմասէր

adj.

fond of war, delighting in war, warrior, belligerent, warlike.

· Calfa

NBHL (3)

Աշոտ քաջասիրտ եւ պատերազմասէր գոլով։ Այր հզօր եւ պատերազմասէր. (Լաստ. ՟Բ. ՟Ժ՟Զ։)

Յանդգնելոց եւ պատերազմասիրաց ընդ հոգւոյն սրբոյ. (Մխ. դտ.։)

φιλοπόλεμος belli amans, bellicosus. Սիրօղ զպատերազմ. քաջ պատերազմօղ. եւ Որ ինչ սեպհական է այնպիսումն. կռուասէր.


Պատերազմատեաց

adj.

hating war;
timid, coward.

· Calfa

NBHL (1)

φυγοπόλεμος, φυγόμαχος qui detrectat bellum vel pugnam, fugax. Ատեցօղ պատերազմի. որ խորշի կամ փախչի ի մարտէ. վատասիրտ.


Պատերազմափորձ

adj.

experienced in warfare.

· Calfa

NBHL (1)

ἑμπειροπόλεμος belli sive militaris disciplinae peritissimus. Փորձ եւ կիրթ ի պատերազմունս.


Պատերազմիկ

s.

cf. Պատերազմական;
desultory war;
mimic warfare;
— նաւ, man-of-war, ship of war;
galley, trireme, three benched galley;
— երիվար, war-horse, charger.

· Calfa

NBHL (1)

Հմուտ պատերազմիկ իրաց. (Պիտ.։)


Պատերազմիմ, եցայ

vn. fig.

to war, to make war, to combat, to fight;
to be at war with, to be tempted;
— ի վերայ ազատութեան, to defend liberty;
զմահու պատերազմ, to wage a war of extermination;
զբարւոք պատերազմն —, to fight a good fight;
մեծապէս -զմեալք զառաքինութեան զհանդէս, fighting valiantly where virtue is at stake;
առանց զմելոյ, without firing a shot, without striking a blow.

· Calfa

NBHL (1)

Մարդկան իրք ամենայն՝ երբեմն պատերազմին, եւ երբեմն խաղաղանան։ Թէպէտ եւ ստէպ ստէպ պատերազմեսցին, թէպէտ եւ սաստիկ փորձեսցին. (Ածաբ. ժղ.։ Իսիւք.։)


Պատերազմող

cf. Պատերազմիչ.

· Calfa

NBHL (1)

Ո՞ դիցէ զիս պահել զոճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի զնա այսուհետեւ (իմա՛ զերկիրն զայն՝ իբրեւ դիմամարտ)։ Ոյք մեղանչենն, պատերազմօղք են իւրեանց կենացն. (Ես. ՟Ի՟Է. 4։ Տոբ. ՟Ժ՟Բ. 10։)


Պատժասէր

adj.

atrocious, delighting to torment.

· Calfa

NBHL (1)

Որ սիրէ ստէպ եւ չարաչար պատժել.


Պատժաւոր

adj.

condemned, punished, chastised;
guilty, culpable, delinquent, villainous;
cf. Պատժական.

· Calfa

NBHL (1)

Մի՜ համարիր, ասէ, եթէ յապաղումնն օգտեսցէ ինչ զպատժաւորն. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։)


Պատկանաւոր

cf. Պատշաճ.

· Calfa

NBHL (1)

Հանապազ իրաւացի եւ պատկանաւոր է զոսոխին դարանակալութենէ զեկուցանել. (Սարկ. քհ.։)


Պատկանդարան, ի

s.

fit vessel;
quiver, case for arrows.

· Calfa

NBHL (2)

Ոչ նետ ի պատկանդարանաց ի կիր արկանեմ. (Ճ. ՟Ա.։)

βελοθήκη (նետադարան կամ փքնադարան), φαρέτρα pharetra. որ եւ ՊԱՏԿԱՆ ԴԱՐԱՆ. (որպէս թէ յարմար դրարան) սեպհականեալ անուն կապարճից՝ ուր դնին նետք. թիրքէշ, թիրտան.


Պատկանիմ, եցայ

vn.

cf. Պատշաճիմ.

· Calfa

NBHL (1)

Նախ եւ առաջին (տարր), որ զտեղին ունիցի. եւ այլ երեքն եւ ընդ նովաւ յարմարեալ պատկանիցին. (Շիր.։)


Պատկառեմ, եցի

va.

to fill with respect, to put to shame, to abash, to confound, to cover with shame, to make blush, to put to the blush.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ պատկառէ յերեսաց արդարոց, չէ գովելի։ Պատկառեցեր յերեսաց Տեառն։ Եկաց առաջի երեսաց նորա պատկառեալ։ Իբրեւ ետես Տէր՝ եթէ պատկառեցին, ասէ. պատկառեցին, ոչ ապականեցից զդոսա։ Պատկառեա՜ց սիրտ քո։ Մի՜ պատկառեսցես՝ զի նախատեցին զքեզ։ Ի մարմնաւոր հարցն մերոց՝ զորս ունիմք խրատիչս՝ պատկառեմք, եւ այլն։

Յորոյ իրաց զցաւսն ածին ի վերայ, յայնմանէ պատկառեսցէ անձին. (Ճ. ՟Գ. որ ի բուն բանս Ոսկեբ. գրի՝ պատկառ կայցէ։)


Պատկերագործ, աց

s.

painter;
sculptor.

· Calfa

NBHL (2)

Զպատկերագործդ ո՞չ տեսանես. զի պղինձ ոչ առնելով՝ պատկերս կազմէ։ Պարտ էր արդեօք զնոյն ինքն զկենդանագիրսն եւ պատկերագործսն առաւելութեամբ պատուոց աստուածացուցանել։ Ասեմք ի պատկերագործէ ծախել (այսինքն ծախիլ) զպղինձն ի պատկերն. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. տեսիլ աբր.։)

ՊԱՏԿԵՐԱԳՈՐԾ. εἱκονογράφος, ζωγράφος pictor. Պատկերագիր. պատկերահան. պատկեր քաշօղ.


Պատկերագործութիւն, ութեան

s.

painting;
sculpture.

· Calfa

NBHL (1)

Առաւելութիւն սիրոյ պատկերագործութեանն. (Սարկ. պատկ.։)


Պատկերազգեստ լինիմ

sv.

to be like, to resemble.

· Calfa

NBHL (1)

Պատկերազգեստ լինի ցանկութեամբ արծաթսիրութեան եւ մեծութեան (իբր կռովք). (Վրք. հց. ՟Է։)


Պատկերահան, աց

s.

portrait-painter.

· Calfa

NBHL (1)

Պատկերադիր. նկարիչ.


Պատկերամարտ, ից

s.

iconomachus.

· Calfa

NBHL (1)

Պատկերամարտքն՝ որ իջին յաղուանս, պղտորեցին զերկիրդ ձեր. (Կաղանկտ.։)


Պատկերանամ, ացայ

vn. fig.

to be reflected in, to be the picture of, to take the form, to be formed, printed, impressed, represented;
to make oneself conformable, like.

· Calfa

NBHL (4)

μορφοῦμαι formor. Կերպարանիլ. զգենուլ զպատկեր այլոյ. տիրապէս ձեւանալ. նմանիլ. եւ Տպանալ.

Թէ իմանայր զինքն պատկեր Աստուծոյ. զբաղեցուցանէ՞ր զսիրտ արտաքոյ կրօնիցն՝ յոր պատկերացաւ. (Շ. յկ. ՟Ժ՟Թ։)

Սիրոյն պատուիրանի լրումն, որով պատկերանայ աշակերտութիւն (Քրիստոսի). (Գէ. ես.։)

Սովորիս եւ մեղկիս, եւ խորհուրդքն պատկերանան եւ տեղի առնեն եւ բոյն դնեն ի սիրտդ. (Եփր. մաքր. այսինքն տպաւորին իբր պատկեր։)


Պատկերասէր

adj. fig. s.

fond of images;
idolatrous;
amateur of pictures.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ զպատկերս դից, այսինքն զկուռս.


Պատկերեմ, եցի

va.

to paint, to form, to figure, to put on a form;
to represent, to impress or imprint;
to conform;
— ի միտս, to picture or represent to oneself, to fancy.

· Calfa

NBHL (2)

Պատկերացուցանել. կերպացուցանել. ձեւացուցանել. նմանեցուցանել. տպաւորել զպատկեր իւր, եւ յինքն առնուլ զպատկեր իրացն.

Որ զհողս զայս պատկերեալ ձեւացոյց, ի հող մահու սերմանի՝ անշնչացեալ։ Հանճարովն զերկիրս հաստատեաց, եւ զմարդն յինքն պատկերեաց. (Ածաբ. խչ.։)


Պատկերիմ, եցայ

vn.

cf. Պատկերանամ.

· Calfa

NBHL (1)

Հաւատամք եւ զադամ պատկերեալ բարւոյն (այսինքն հաստեալ ի պատկեր Աստուծոյ). (Կիր. պտմ.։)


Պատճառաբանութիւն, ութեան

s.

etiology, reasoning.

· Calfa

NBHL (1)

Զի յայտնի լիցին ... ասեն ոմանք՝ եթէ այդ ոչ է պատճառաբանութիւն։ Զի գիրն լցցի, եւ այլն. Առանձին է այս օրինակ գրոց, իբրեւ զպատճառաբանութիւն դնելով զպատահմունս, որ յարտաքս ելմանէն (այսինքն յելից իրացն). (Ոսկ. յհ. ՟Բ. 10. եւ 35։)


Պատճառական, ի, աց

adj.

causative, causal.

· Calfa

NBHL (1)

Բայց մի՜ բարուր պատճառական՝ դըներ զհասակդ մանկական. (Շ. առ ապիրատ.։)


Պատճառանք, նաց

s.

cause, motive;
pretext, excuse, cloak, colour;
—նօք, under pretence of;
վասն որո՞յ, վասն որո՞ց or յի՞նչ —նաց, why ? for what cause ?
ամբարտաւանութեան —նօք, on account of pride;
զբօսանաց —նաւ, for walking;
պէսպէս —նօք, under different pretexts;
բառնալ զ—նս, to take away the pretext.

· Calfa

NBHL (1)

Որ կատարեալն են սիրով նորա, բարձրագոյն են նոքա ի պատճառանաց օրինաց (իբր ի խտրանաց, կամ յերկիւղէ) Եփր. (ղեւտ.։)


Պատճառաւորիմ

vn.

to take for motive.

· Calfa

NBHL (1)

(Ադամ) ի ծառոյն պատճառաւորեալ յանկումն անյարիր. (Նար. ՟Ղ՟Գ։ 1)


Պատճառեմ, եցի

vn.

to cause, to do, to occasion, to make, to produce;
to pretend, to seek pretexts, to take as an excuse, to allege;
to dissemble, to feint;
— զանգիտութիւն, to play the simpleton.

· Calfa

NBHL (1)

Գոյնն պատճառեալ ի նմանէ. (Ի գիրս առաքին.։ 1)


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

NBHL (1)

Պատճէն հրովարտակացն կամ հրովարտակին։ Պատճէն գրոյն, կամ բանից։ Զգիրս զայս գրել ի տախտակս պղնձիս, եւ զպատճէնս նոցա դնել ի գանձ։ Եւ առ նոսա գրեցի պատճենիւդ այդուիկ. (Եսթ. ՟Դ. 8։ ՟Ը. 13։ եւ ՟Ա. Մակ. ստէպ։ ՟Բ. Մակ. ՟Թ. 25։)


Պատմաբան, ից

s.

tale-teller;
cf. Պատմիչ.

· Calfa

NBHL (1)

Որ նորայն էին պատմաբանքն՝ աւետարանագիրքն. (Սկեւռ. ի լմբ.։)


Պատմաբանեմ, եցի

va.

cf. Պատմեմ.

· Calfa

NBHL (1)

Յետոյ կրեցին՝ զոր ինչ առաջին եւ երկրորդ գիրքն պատմաբանեն. (Նախ. ՟գ. մակ.։)


Պատմագրութիւն, ութեան

s.

historiography, history.

· Calfa

NBHL (1)

Հի՞մ եւ զգործեցեալսն ի Քրիստոսէ պատմագրութեամբ մեզ ետուն աւետարանագիր սուրբ հարքն. (Յհ. իմ. ատ.։)


Պատմակից

adj.

relating or writing the same history or annals.

· Calfa

NBHL (1)

Զի պատմակից նորա էիր, ընդ նմա բաժին քո յաւիտեան. (Ճ. ՟Ժ.։)


Պատմարան

s.

memoirs, annals.

· Calfa

NBHL (1)

Յիշատակարան պատմութեանց. պատմագիրք.


Պատմեմ, եցի

va.

to narrate, to relate, to recount, to recite, to tell, to report, to expose, to debit an account, to say by retail;
to publish, to manifest, to announce;
երկինք պատմեն զփառս աստուծոյ, the heavens proclaim the glory of God.

· Calfa

NBHL (1)

Պատմեն գիրք թագաւորութեանն։ Աստի սկիզբն արասցուք բանցիդ՝ պատմել խոստացելոց։ Պատմեցէ՜ք ինձ։ Պատմեաց ծառայն Իսահակայ զամենայն զխօսսն։ Պատմեաց տակառապետն զերազն իւր Յովսէփայ։ Պատմեցէ՜ք ի հեթանոսս զգործս նորա։ Պատմեցից զամենայն սքանչելիս քո։ Երկինք պատմեն զփառս Աստուծոյ։ Ետես զնա, եւ պատմեաց զնմանէ։ Վասն պատերազմացն պատմէին հեթանոսքն։ Ո՞ պատմեաց քեզ՝ թէ մերկ ես։ Ել պատմեաց երկուց եղբարց իւրոց արտաքոյ։ Պատմեցաւ Աբրաամու։ Պատմեսցեն զիրաւունս քո Յակոբայ։ Պատմէին բանքս այսոքիկ.եւ այլն։


Պատմիչ, չի, չաց

s.

historian, narrator;
interpreter;
— վարուց, biographer, cf. Կենսագիր.

· Calfa


Պատմող

s.

narrator, historian;
— լինել, to relate, to tell, to announce.

· Calfa

NBHL (2)

Սիրելի՝ որպէս ինձ պատմողիս՝ եղիցի եւ քեզ ընթերցողիդ. (Խոր. ՟Ա. 31։)

Փութացարո՜ւք հետեւեալ՝ պատմող լինել Պետրոսի եւ Յովհաննու սիրելւոյ. (Շար.։)


Պատշաճաւոր, ի, աց

adj.

cf. Պատշաճ.

· Calfa

NBHL (1)

ՊԱՏՇԱՃԱՒՈՐ. Պատկանեալ որպէս մերձաւոր. իր մարդիկը.


Պատշաճիմ, եցայ

vn.

to be suitable or conformable, to suit, to agree;
to belong, to pertain, to coincide, to match;
to concern, to regard.

· Calfa

NBHL (2)

Առոյգ ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ. (Խոր. ՟Ա. 28։)

Վասն ձեր իսկ եղեւ երկիր, եւ վասն ձերոյ բնակութեան պատշաճեցաւ ի կերակրել եւ ի դարմանել. (Ոսկ. ես.։)


Պատուադրութիւն, ութեան

s.

respect, honour, reverence.

· Calfa

NBHL (1)

Պատուադիրն լինել. մեծարանք. տե՛ս եւ պատուասիրութիւն.