Definitions containing the research իմ : 10000 results

Զուգահասակ

adj.

of equal age;
of the same height.

· Calfa

NBHL (1)

Մի են հոգի եւ մարմին՝ զուգահասակք եւ հանգիտապատիւք։ Զարդարել խոհական իմաստութեամբ եւ զուգահասակ դստերօք կուսիցն շնորհաց. (Երզն. մտթ.։)


Զուգահաւասար

adj.

equal, just, equivalent;
alike, same.

· Calfa

NBHL (1)

Յանհաւասարս զզուգահաւասարն դնես գոյացութիւն (կամ ենթակայութիւն)։ Զուգահաւասար առ երկոսին դնելով թշնամութիւն. (Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. պաւլ.։)


Զուգաձայն

adj. adv. mus.

correspondent, equal, unanimous;
joining in accord;
of one accord;
— գտանիլ, to come to terms, to agree, to be of one mind;
to be in tune.

· Calfa

NBHL (2)

Երբեմն անյարմար բերելով ի ձեռն աննմանութեանն, եւ երբեմն զուգաձայնք ի ձեռն նմանութեանն։ Զուգաձայն, եւ ընդդիմաձայն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Է։)

Արիոսի եղեալ գտանիս չարապաշտութեանն զուգաձայն. (Յհ. իմ. երեւ.։)


Զուգաձայնեմ, եցի

va. mus. to form an accord, to put in tune, to make harmony.

· Calfa

NBHL (1)

Որ եւ (այսինքն զոր եւ) առ իմս հոգեւորական խորտակումն զուգաձայնել ո՛չ է սխալական. (Նար. ՟Ի՟Ե։)


Զուգամասն

adj.

participant.

· Calfa

NBHL (1)

Զաստուածածնին չքնաղ կազմուած սքանչելաշուք բնակութեանն՝ զուգամասն կրօնից բարեզարդն եպիսկոպոսութեան կառուցեալ. իմա՛, հանգէտ, դիպող, կամ կից եպիսկոպոսարանի։


Զուգամասնութիւն, ութեան

s. chem.

participation;
isomeria.

· Calfa

NBHL (1)

(Օդն) ըստ նմանութեան մանանային բաժանման՝ բաւականութեամբ բովանդակի, եւ զուգամասնութեամբ պատուի։ Հասարակաց (է կարգ) տունջեան եւ գիշերոյ զուգամասնութեամբ։ Տիւ եւ գիշեր զուգամասնութեամբ առ միմեանս վիճակեալք. (Առ որս. ՟Է. ՟Ը. եւ ՟Ժ՟Գ։)


Զուգաչափութիւն, ութեան

s.

exact proportion, symmetry.

· Calfa

NBHL (1)

տեսակի եւ ոչ միոյ պատահեալ՝ է զուգաչափութիւն առ ի յունել զիմն հոտ. (Պղատ. տիմ.։)


Զուգապատուութիւն, ութեան

s.

the same dignity, participation in the same dignity.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակացն զուգապատուութիւն, փառացն տեսութիւն ... Զբնութեանս զուգապատուութիւն՝ հաւասարութեամբ պարգեւացն պատուեաց։ Ծագէ զարեգակն զուգապատուութեամբ։ Նոքա զորդւոյ կոչումն՝ զուգապատուութեան ձայն իմացան. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. առ որս. ՟Ժ՟Բ. եւ Ածաբ. ծն.։)


Զուգապէս

adv.

equally, alike, likewise.

· Calfa

NBHL (2)

Զուգապէս եւ հանգիտաբար իրաւացուցեալ (Սառա ընդ Աբրահամու)։ Զի՞նչ են վեց ոտքն, որ ելանէին՛ի կողմանէ երկոցունց՝ երեք զուգապէս. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)

Զուգապէս՝ միմեանց ընդդիմադրեալք. (Յհ. իմ. ատ.։)


Զուգաստուած

adj.

equal to God;
(the Man-God).

· Calfa

NBHL (1)

Կատարեալ՝ ո՛չ վասն Աստուածութեանն միայն, քան զոր ոչինչ է կատարելագոյն, այլ եւ յաղագս առելոյն եւ օծելոյ աստուածութեամբն, եւ եղելոյ՝ որպէս որ էօծն, եւ համարձակիմ ասել՝ զուգաստուած. (Ածաբ. ի պասեքն. որ ի Լծ. գրի նաեւ Զոյգաստուած, եւ մեկնի խառն ընդ ՟Ա նշ.)


Զուգաց

adv.

together, conjointly;
— նստել, to sit beside, contiguous;
— —, by two and two, in pairs.

· Calfa

NBHL (1)

Թերեւս երեքեան (խաչքն) զուգաց կալ (թաղեալ ի Գողգոթա)։ Ո՛չ զուգաց նստէին (հրեշտակք առ գերեզմանին). այլ զատ ի միմեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 38. 39։)


Զուգաւորութիւն, ութեան

s.

conjunction, union;
coition, embrace;
parity, equality;
the equinox;
relation, connexion;
union, match, marriage;
երջանիկ — դարնայնոյ ընդ աշնան, happy union of spring and autumn.

· Calfa

NBHL (1)

Ի քահանային օրհնութենէ ընդունել զնշան զուգաւորութեան իւրեանց. (Յհ. իմ. ատ.։)


Զուգաքանակ

adj.

the same measure, equal, equivalent.

· Calfa

NBHL (1)

Թուով վեց, զուգաքանակ առ ի մեզ տպաւորեալ զգայարանացս. (Յհ. իմ. ատ.։)


Զուգեմ, եցի

va. math.

cf. Զուգաւորեմ;
to sum up;
— զկերակուրս, to season, to flavour;
— զսապատ, to make basket-work;
— զոք ընդ աշխարհ, to join in wedlock.

· Calfa

NBHL (4)

Միշտ խառնիմ զուգել, եւ ոչ եւս միանամ։ Իբր ի գոյից երկուց զուգելոց։ Առ մի կերպարան տեսակի զուգեալ. (Նար.։)

Այս չափաւոր եւ սակաւ կենօքս իմաստունք յաւիտենից հանգիստ զուգեն. իսկ տխմարք եւ ծոյլք դառն տանջանք զուգեն. (Տօնակ.։)

Որք այնպէսն զուգեցին զհիւղէ՝ աստուծոյ, համեմատել զաննմանն ընդ մեծասքանչ իմաստութեանն. (Վեցօր. ՟Բ։)

Ո՛չ թագաւորութեան քո հաւասարին թագաւորք ազգաց, ոչ ընդ իմաստութեան քո զուգին. (Մխ. երեմ.։)


Զուգընթաց

adj.

that runs together, that accompanies, concomitant;
— զօրութիւն, concurrent.

· Calfa

NBHL (1)

Զուգընթաց միմեանց լինել (բանիւ)։ Նորա կամացն զսոսա զուգընթաց լինել յորդորեաց. (Լմբ. պտրգ.։)


Զուգութիւն, ութեան

s.

conjunction, coupling;
equality, likeness;
union, concord, agreement;
coupling, pairing;
conjunction, union, wedlock;
communication, intercourse;
կշիռ զուգութեան բերել (ընդ ումեք), to be like, to resemble, to seem like.

· Calfa

NBHL (1)

Եթէ մի է բնութիւն աստուծոց քոց, հաւասարեսցին առ միմեանս զուգութեամբ. (Եղիշ. ՟Ը։)


Զուիրակ, աց

s. bot. origanum, wild marjoram.

· Calfa

NBHL (1)

Ասեն, թէ՝ եւ կրայք յանյագութենէ որկորստեանն առլցեալք յիժից ուտել զուիրակ ի վերայ՝ երկիւղիւ մահու։ Զայն՝ որ մօտ առ նմա բուսեալ էր զուիրակ, նովիմբք ինքնարմատովքն ի բաց կորզեալ. (Փիլ. լիւս.)


Զոփամ, ացայ, ացի

vn.

to tremble, to shudder, to shake, to quiver, to take fright, to be scared, startled;
to be uneasy, alarmed, to concern one's self;
— ի ցրտոյ, to shiver with cold.

· Calfa

NBHL (2)

Զչարչարանս եւ զտրտմութիւնն եւ զզոփալն Աստուծոյ բանին ասեմ ո՛չ բնութեամբ աստուածութեանն, այլ միաւորութեամբ տնօրէնութեանն. (Թէոդոր. մայրագ.։ եւ Յհ. իմ. երեւ. ի Բարսղէ։)

Զանձն անիծանէ. եւ զոփայ։ Զանձն ստգտանէ, եւ զոփայ։ Զի՞ լայցես եւ զոփայցես։ Վասն որոյ եւ յոյժ իսկ զոփամ, զի որք հրեշտակաց՝ մանաւանդ թէ տեառն իսկ հրեշտակաց առաք հրաման նմանօղ լինել, մեք սատանայի նախանձաւորք լինիմք. (Ոսկ. մտթ.։)


Զչարանամ, ացայ

vn.

to be exasperated, irritated, to put one's self in a passion, to take offence, to resent, to be vexed, to bear malice;
to grieve, to complain, to lament.

· Calfa

NBHL (1)

Մի՛ զչարասցիս տէր զօրութեանց շատ խօսելոյս իմոյ. (ՃՃ.։)


Զտեմ, եցի

va.

to clear, to cleanse, to fine, to refine;
to clarify, to filter, to purify;
to rectify;
to revive.

· Calfa

NBHL (1)

Զինուոր նախ ուսանի զտել եւ ջինջ ունել զզէն իւր։ Զտիմք իբրեւ զզէն. (Եփր. աւետար.։)


Զրաբանեմ, եցի

va. vn. to speak uselessly or unjustly, to talk nonsense;
to calumniate.

· Calfa

NBHL (1)

Զրաբանեն դոքա ձեզ (զտեսիլս, որպէս կից իմանան այլք). (Երեմ. ՟Ի՟Գ. 16։)


Զրադատ

adj. adv.

that judges uselessly;
false, untrue;
falsely, wrongfully.

· Calfa

NBHL (1)

Ի զուր դատօղ, եւ դատելով. տարապարտ. անհիմն. անպատճառ. անիրաւ. յանիրաւի.


Զրախնդիր

adj.

that seeks uselessly;
vain, inquisitive.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր այժմ զրախնդիր լինիս հեղուլ զարիւն իմ. (Յհ. կթ.։)


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

· Calfa


Զրահագործ

s.

cuirass-maker.

· Calfa

NBHL (1)

Զրահագործք ասեն, թէ քանի՛ հազար օղ պիտոյ է ի բովանդակութիւն զրէհի. (Յկ. ղրիմ.։)


Զրահանք, նաց

s.

heap, mass, pile.

· Calfa

NBHL (1)

ԶՐԱՀԱՆՔ ԶՐԱՀԵԱՆՔ. βουνός collis Բլուր, դէզ, կարկառ (իբրու զրահից հանելոց եւ կուտելոց). եբր. ծիֆօրիմ. պ. սիւպրէ.


Զրահեղեղ

adj.

that flows, inundates uselessly or unjustly.

· Calfa

NBHL (1)

Մի՛ շարժեսցէ ուղխացան ջուրցն բազմութիւն մոլորահողմն խաբէութեան՝ զրահեղեղն սաստկութեան՝ զհիմունս եկեղեցւոյ քոյ. (Ագաթ.։)


Զրկանք, նաց

s. pl. extortion, exaction, encroachment, injustice, insult, rapine;
breach, diminution, loss, grief, wrong, injury, hardship;
despoiling, privation, degradation, exclusion, dispossession.

· Calfa

NBHL (2)

Առեալ էին զերկիրն յորդւոցն Սիմայ զրկանօք։ Զի ո՛չ ի զրկանաց ուտեն. (Վրդն. ծն.։)

Տրտմէր ընդ իւրն միայն անտուն ամայութիւն եւ զրկանս. (Յհ. իմ. երեւ.։)


Զրկեմ, եցի

va.

to deprive, to rob, to despoil, to commit rapine;
to defraud, to frustrate;
to vex;
to strip, to displace, to depose, to leave destitute;
— զանձն, to deprive, to debar one's self from.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ զրկիցիմք ի սատանայէ. այսինքն դաւիցիմք, պատրիցիմք. (՟Բ. Կոր. ՟Բ. 11։)


Զրկութիւն, ութեան

s.

cf. Զրկանք.

· Calfa

NBHL (1)

Ատելութեամբք, զրկութեամբք միմեանց, սպանութեամբք. (Ղեւոնդ.։)


Զրոյց, րուցաց

s.

term, word, discourse, recital, narrative, narration;
talk, conversation, familiar chat;
news, hearsay, rumour;
— առնել, բերել, տալ, to bring, to give news, to announce, to recount, to inform, to relate;
— արկանել, to talk, to converse;
ի — or ի —ս լինել, to become a by word;
ընդ հանճարեղս եղիցի — քո, let thy conversation be with the wise;
ել —, the tale spreads, the report prevails.

· Calfa

NBHL (1)

Զխայտառակսւիսն առնել իմն զրուցի. (Ոսկիփոր.։)


Զրուցատար

adj.

who brings news;
— լինիմ, to bring news.

· Calfa


Զրուցատրեմ, եցի

va.

to narrate, to relate, to discourse, to talk.

· Calfa

NBHL (1)

իբրեւ ընդ անբան անասնոց զրուցատրելով խօսիմ ընդ ձեզ. (Ճ. ՟Ա.։)


Զրուցատրութիւն, ութեան

s.

recital, discourse, narration, dialogue.

· Calfa

NBHL (3)

Յորժամ այսպիսիս ընթերցասիրեմք իմաստութեան ճառս եւ զրուցատրութիւնս. (Խոր. ՟Ա. 2։)

Ոչ ի հասարակաց զրուցատրութիւնս զմիմեանս ձաղել. (Երզն. մտթ.։)

Զի՞նչ արգելու զրուցատրութիւն առնել ընդ միմեանս, որչափ պատշաճ է։ Յաղագս որոց առնեմք զզրուցատրութիւնս. (Պղատ. սոկր. եւ Պղատ. օրին. ՟Գ։)


Զօդ, ից

s.

withe, band;
tie, bond, link, joint, union.

· Calfa

NBHL (1)

Գղաւիկոս քիացի, որ զերկաթոյ զօդն իմացաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Զօդեմ, եցի

vn.

to tie, to bind, to fasten, to attach;
to salder.

· Calfa

NBHL (3)

ζευγνύω, ἑπιζεύγνυμι jungo, adjungo συνδέω colligo, (-gas,) connecto Յօդել պնդութեամբ ընդ միմեանս. զուգել. յարել. կցել. շաղկապել. միաւորել ո՛ր եւ է օրինակաւ.

Զօդեալ կամարքն հանդէպ միմեանց. (՟Գ. Թագ. ՟Ե. 6։)

Ի մի լուծ կշռոց զօդեցից։ Ի մի կերպարան տեսակի զօդեաց։ Մի զօդեցաւ Քրիստոս յերկուց գոյութեանց։ Արձան անձնական իմաստիւք զօդեալ. (Նար.։)


Զօդուած

s. chem. seam, joint, suture;
cf. Յօդ;
cf. Յօդուած.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ ... զօդուած ծնոտիցն բաժանեցեր՝ քակտեալ ի միմեանց. (Նար. ՟Լ՟Զ։)


Զօշաքաղ, ից

adj.

avaricious, sordid, stingy, niggardly, miserly.

· Calfa

NBHL (1)

Մի՛ զօշաքաղ, այլ հիւրասէր, բարեսէր։ Մի՛ գինեսէրս, մի՛ զօշաքաղս. (Տիտ. ՟Ա. 8։ Տիմ. ՟Գ. 8։)


Զօշոտ

cf. Զօշ.

· Calfa

NBHL (1)

Յիմար, կամ անյագ, կամ անառակ, կամ հեշտասէր։ Արմատն է Զօշ կամ զոշ, զուշ. պ. զիշտ. այսինքն Յոռի, զազիր. եւ յածանցս իւր վարի որպէս Յայրատ, պակշոտ, եւ ցանկասէր անյագ, որ աչս արձակէ յամենայն իրս։


Զօրաբար

adv.

bravely, valorously.

· Calfa

NBHL (1)

Սոքա երկոքին զօրաբար մարտնչին ընդ հոգի։ Կռուիմ զօրաբար ընդ նոսա։ Ոչ թոյլ տայ Տէր զօրաբար պատերազմիլ ընդ նոսա. (Վրք. հց. ՟Զ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Զ։)


Զօրագլուխ, գլխաց

s.

general, commander, leader;
— հաւատոց, author of the faith.

· Calfa

NBHL (1)

Նորահրաշ պսակաւոր, եւ զօրագլուխն առաքինեաց. իմա՛ զօրավար, ըստ որում սպարապետ հանրական։


Զօրաժողով

s.

levy of troops, enrolment, recruiting;
— առնել, լինել, to levy soldiers, to enrol troops, to subsidize an army, to recruit;
— է նա, he is gathering together an army;
he is ready with an army;
— առնել հոգւոց, to select, to separate, or to gather together souls.

· Calfa

NBHL (3)

Ամազոնաց ի վերայ աթենայ զօրաժողովն. իմա՛, լինելն. (Եւս. քր. ՟Բ։)

Կա՛մ յանապատի բնակեսցէ, եւ կամ ի զօրաժողովոյ (տպ. ի զօրաժողովս) եղբարց. իմա՛, ի մէջ միաբան ժողովոյ։

Զօրաժողով լինէր Տիմոթէոս, կամ Դեմետր արքայ։ Զօրաժողով է Յուդա։ Զօրաժողով եղեւ յէու ի վերայ Յովրամայ։ Զօրաժողով եղեն ի վերայ Երուսաղէմի։ Մարախ զօրաժողով լինի իբրեւ ի միոջէ հրամանէ օրինօք.եւ այլն։


Զօրական, ի, աց

s. adj.

army, guards, soldiery, militia;
soldier, militiaman;
soldierlike, military;
strong, robust, valorous.

· Calfa

NBHL (1)

Տացուք հաց զօրականիդ քում։ Հասեալ ի վերայ զօրականաւ՝ ապրեցուցի։ Ամենայն զօրականի հետեւակաց իմոց։ Ունիք զզօրականն։ Կնքեցին զվէմն հանդերձ զօրականօքն.եւ այլն։


Զօրանամ, ացայ

vn.

to grow stronger, to recover one's self;
to take root;
to revive;
to reign, to predominate;
to grow, to increase;
to be able;
— անդրէն, to collect one's strength, to gather strength, to recover;
to fortify one's self;
զօրասցին ձերք քո, courage! thy arms shall be strengthened;
զօրացիր, take heart! courage! cheer up!

· Calfa

NBHL (3)

Զմիջաւուրբ զօրացաւ տօթ. (Կլիմաք.։)

Լոյս իմաստից նորա զօրանայ. (Վրք. հց. ՟Բ։)

Ի մարմնաւոր իրս՝ իմաստնոյն խրատք զօրանան. (Խոսր.։)


Զօրավիգն

adj. s. aid, support, help;
defender, partisan;
succour, reinforcement;
—, — օգնականութեան լինել, to aid, to help, to bring succour;
— ունել զոք, to be sustained, or supported by;
որդեակ, — լեր ծերութեան հօր քում, my son, help thy father in his age.

· Calfa

NBHL (2)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)

Ո՛չ ի սոսա յուսացեալ, այլ ի զօրավիգն պաշտպան օգնականին արդարոցն՝ Աստուծոյ։ Նորոգ իմն եգիտ զօրավիգն օգնականութիւն. (Փիլ. իմաստն.։)


Զօրացուցանեմ, ուցի

va.

to fortify, to strengthen, to sustain, to harden, to fence, to establish, to secure, to repair, to reinforce, to restore, to corroborate;
to brighten up, to comfort, to embolden, to reanimate, to revive, to cheer up, to make revive;
— զձեռս or զբաղուկս ուրուք, to lend or bring help, to succour, to aid;
ի յազթութիւն — զոք, to render victorious, to give the victory.

· Calfa

NBHL (1)

Առաւել եւս զօրացուցին (զիմաստասիրութիւն). (Շիր.։)


Զօրաւոր, աց

adj.

strong, vigorousi;
powerful;
energetic, pathetic;
possible, efficacious;
valorous.

· Calfa

NBHL (1)

Առ յԱստուծոյ ամենայն ինչ զօրաւոր. (Մտթ. ՟Ժ՟Թ. 26.) իմա՛ որպէս յն. չէզ. հնարաւոր, զօրելի, կարելի։


Զօրեղ

cf. Զօրաւոր.

· Calfa

NBHL (2)

Զօրեղ ախոյեանք, կամ ջատագովք, կամ զէն, կամ սպեղանի։ Ի զարմէ զօրեղաց։ Զօրեղն ինքնութեամբ կամ ինքնիշխանութեամբ։ Զօրեղ դիմագրաւութիւն կամ ուժգնութիւն։ Զօրեղ երթմամբ. (Նար.։)

Զօրեղ ընդդիմամարտ, կամ զօրավար։ Զօրեղ նուէր աղերսանաց։ Ախտից զօրեղաց. (Սկեւռ. աղ.։)


Զօրեղութիւն, ութեան

s.

valour, vigour.

· Calfa

NBHL (1)

Խանգարիչն Իսրայէլի տզօր եւ կնատ զօրեղութեամբն նկրտի խափանել. (Յհ. իմ. ատ.։)


Զօրեմ, եցի

vn.

to be able, worth;
to govern;
to act, to produce an effect.

· Calfa

NBHL (3)

ἱσχύω, δύναμαι valeo, possum Ունել զօրութիւն բաւական. կարօղ եւ զօրաւոր գտանիլ. իշխել՝ ըստ որում ձեռնհաս լինել. կարել. բաւել. գամագիւտ լինել. հնարել. տոկալ. եւ Զօրանալ. զդէմ ունել. կրնալ, ատիկել, ճար ընել, օգտել, դիմանալ.

Մի թէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ, կամ ո՞չ զօրեմ ապրեցուցանել. (Ես. ՟Ծ. 2։)

Հազիւ հազ զօրեաց զանտեսանելւոյն զերեւոյթն առնուլ. (Փիլ. իմաստն.։)