Definitions containing the research իմ : 10000 results

Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa

NBHL (2)

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (2)

Են իմ երկու զուարակք ուժգինք եւ չարք. (Ճ. ՟Ա.։)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.


Ուժգնաբար

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Ուժգնաբար աստուած ի վերայ զյանդիմանութիւնն։ Լան մեծապէս, եւ կոծին ուժգնաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Ճ. ՟Գ.։)


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Քանդել ուժգնակի։ Վերծանեսցուք զդամբանականն ուժգնակի։ Ուժգնակի արձակել ձայն։ Ուժգնակի հնչեալ լինին փողոցն ձայնք։ Ուժգնակի շնչէին։ Հողմն ուժգնակի շնչեցեալ. (Պրպմ.։ Թր. քեր.։ Մագ. ՟Ա.։ Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Ուժգնանամ, ացայ

vn.

to gather strength, to get strong, to grow stronger, to be strengthened;
to become prevalent, to predominate, to prevail over, to domineer.

· Calfa

NBHL (1)

Ծով՝ որովայնամոլութեանն անյագութիւն, որոյ տղմովն ուժգնանայ գազանն. (Կլիմաք.։)


Ուժգնապէս

adv.

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Ընդ ամենայն ախտս պատերազմիմք ուժգնապէս։ Ուժգնապէս ընդդէմ իւր եւ իւրոցն ախոյեանս յառնեն. (Կլիմաք.։)


Ուժգնութիւն, ութեան

s.

vehemence, impetuosity, fury, violence, heat, ardour, intensity;
force, strength, energy, vigour;
efficacy, efficaciousness.

· Calfa

NBHL (2)

Ի նմանէ է զօրութիւն եւ ուժգնութիւն։ Զօրութիւն իմ, եւ ուժգնութիւն ձեռին իմոյ։ Ուժգնութիւն նոցա ոչ այնպէս. (Յոբ. ՟Ժ՟Բ. 16։ Օր. ՟Ը. 17։ Երեմ. ՟Ի՟Գ. 10։)

Յուժգնութենէ կենդանեացն կամ ի դժնէութենէ երկուցեալ։ Այր անուանելն՝ զուժգնութիւն ի չարագործելն ասէ։ Ահեկանացս կայից ուժգնութիւն տալով։ Յամառեալ կայր այնպիսի ուժգնութեամբն (կամ յայնպիսի ուժգնութեան). (Յհ. իմ. պաւլ.։ Վանակ. յոբ.։ Նար. ՟Ի։ Ոսկ. յհ. ՟Բ. 27։)


Ուժեղ, աց

adj.

strong, robust, vigorous;
valorous;
powerful.

· Calfa

NBHL (1)

Անձն ուժեղ (այսինքն հոգի զօրաւոր) տանի զբանս իմաստուծեան. (Կլիմաք.։)


Ուժեղակ

cf. Ուժեղ.

· Calfa

NBHL (1)

Ուժեղ իմն. զօրաւոր. քաջ, եւ ուժգին.


Ուժեղութիւն, ութեան

s.

force, vigour, power.

· Calfa

NBHL (2)

Հոգին իմանի ըստ զօրութեան եւ ուժեղութեան եւ հարստութեան. (Փիլ. այլաբ.։)

Վասն ուժեղութեանն, եւ սրտեայ լինելոյն։ Ուժեղութեամբ եւ քաջութեամբ սրտիւ ընդդիմանալ։ Պակասին (ի քաղցելոց եւ ի ծարաւեաց) ուժեղութիւնքն. (Խոր. ՟Բ. 7։ Արծր. ՟Գ. 9։ Թէոդոր. մայրագ.։)


Ուժեմ, եցի

vn.

to have strength, to be able, to resist;
to oppose.

· Calfa

NBHL (1)

Ոյժ եւ ժոյժ ունել. զօրել, կարել, բաւել, իշխել, տեւել, տոկալ. կրնալ, դիմանալ.


Ուլն, լան, ուլունք, լանց

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

· Calfa

NBHL (2)

Ձին զուլամբն երթեալ (գլորեալ ընդ ուլն ի վայր՝) սպանանէր (զվաչէ)։ Դուք աւադիկ զուլամբ իմն երթայք եւ զեխիք». յն. զեղանիք, կամ զեղխիք թուլութեամբ. (Բուզ. ՟Ե. 43։ Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Միզն ի ձեռն այնոցիկ՝ որ ըստ նմանէ ուլունքն, զինքն եւ որ կայն ի նմա ուղեղն՝ ի դուրս ածելով, ի հիմունսն յանգի ողինն ... շուրջ պատեալ յուլունս (կամ յոլունս) շրջանակացն. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Ուխտադրութիւն, ութեան

s.

making a vow;
concluding a treaty;
vow;
profession;
wish, desire.

· Calfa

NBHL (2)

Պատգամաւորութիւնս առ միմեանս առնէին, եւուխտադրութիւնս։ Այս ուխտադրութիւն հաստատուն կայցէ ի մէջ երկուց ազգաց մինչեւ ի կատարած աշխարհի։ Վստահ եղեալ յուխտադրութիւն ոստիկանին՝ դարձան ի հայս։ Ըստ ուխտադրութեան յառաջաբանին՝ եւ զյաբեթին արկցուք ձեռն ի գործ գրել. (Փարպ.։ Թղթ. դաշ.։ Ղեւոնդ.։ Սամ. երէց.։)

Օր ուխտադրութեան». իմա՛, ուխտիւք խնդրելի կամ փափաքելի օր։


Ուխտապահութիւն, ութեան

s.

accomplishment, observance of a wow or convention, fidelity.

· Calfa

NBHL (2)

Պահպանութիւն ուխտի կամ դաշին. հաւատարմութիւն. Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուիմք, եւ դու եւ ուխտազանցութեանն ստութիւն ի միասին էք։ Լուաց զոգիսն հաւատարմաց՝ ուխտապահութեան ջրովն. (Փարպ.։)

Տատրակ՝ օրինակ իմն իբրեւ դաշնաւոր ուխտապահութեամբ զմտերմութիւն միշտ առ իւրն համանման պահէ զուգակից. (Պիտ.։)


Ուխտարար

adj.

complaisant, obliging, affable.

· Calfa

NBHL (1)

Ունիմք բանս յայտնիս, ուխտ արարք եւ հանգուցիչք ճառիւք. (Վեցօր. ՟Զ։)


Ուխտաւոր, աց

adj. s.

that has made a vow;
allied;
Nazarite;
professed (monk or nun);
pilgrim.

· Calfa

NBHL (3)

Առ քաջ իմացուած սուրբ դրոց գիտեա՛ ինձ զեբրայական ձայնքս, զի նիտա՝ է որոշումն, զատումն, նուիրումն. նատար ՝ ուխտել. նէտէր ՝ ուխտ. նուէր. նազար ՝ ուխտել, սրբել. նէզէր ՝ սրբութիւն, սրբազան ինչ. իսկ նազիր, նազովրացի, սրբեալ տեառն, նուիրարական, ուխտական, ուխտաւոր. որ եւ սեպհականեալ անուն փրկչին՝ որպէս գլխոյ ամենայն ուխտաւորաց եւ ուխտից։ Ա՛յլ է ըստ եբր. եւ նածար, դիտել, պահել. նէծէր ՝ տեսչութիւն, եւ ծաղիկ. որպէս եւ նաշի ՝ իշխան, եւ այլն։

Աշխատեցաւ մովաբ ի մեհեանս իւր, եւ մտցէ ուխտաւոր ի ձեռագործս իւր» իմա՛ աղօթել եւ նուիրել ինչ. (Ես. ՟Ժ՟Զ. 12։)

Եթէ ուխտաւոր, լուծցի. եւ եթէ աշխարհական, որոշեսցի. (Յհ. իմ. ատ.։)


Հաշումն, ման

s.

consumption, decay, dwindling away, languor.

· Calfa

NBHL (1)

Տապք մարմնոյ, եւ այլ ինչ ախտք, եւ հաշմունք. (Անյաղթ հց. իմ.։)


Հաշտարան, աց

s.

propitiatory.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է հաշտարանն, եւ ընդէ՞ր վերադիր կոչէր զնա։ Դէմք քերովբիմացն ի միմեանց կողմ հայէին, եւ երկոքին ի հաշտարանն. (Փիլ. ել.։)


Հաշտարար, աց

s. adj.

conciliator, reconciler, peace-maker, pacifier;
conciliating, pacifying.

· Calfa

NBHL (1)

Ի հաշտարար մարմնոյն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)


Հաշտարարութիւն, ութեան

s.

conciliation, reconciliation, pacification.

· Calfa

NBHL (1)

Բուրումն խնկոցն հաշտարարութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Հաշտեմ, եցի

va.

cf. Հաշտեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

բայիս իմա՛ եւ զայսոսիկ.


Հաշտեցուցանեմ, ուցի

va.

to conciliate, to reconcile, to pacify;
to agree, to make up.

· Calfa

NBHL (1)

Խնդրէր հաշտեցուցանել զարքայն պարսից։ Ի հաշտեցուցանելն՝ վերստին խռովիմ։ Հաշտեցուցանել սոքօք ընդ մեզ զահաւոր զդատաւորն. (Խոր. ՟Բ. 35։ Նար. ՟Հ՟Ա։ Շար.։ Որք անխտիր բերին ի կրկին նշ։)


Հաշտութիւն, ութեան

s.

cf. Հաշտումն.

· Calfa

NBHL (1)

Զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես հաշտութիւն. իմա՛, հաշտեցուցիդ տիրապէս։


Հաչեմ, եցի

vn.

cf. Հաջեմ;
cf. Հեծեմ.

· Calfa

NBHL (1)

Հաչեսցես հառաչելով զաղօթսն մատուցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 16։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Հապա

adv.

cf. Հապ.

· Calfa

NBHL (1)

Ապա. եւ ապա. արդ. եւ արդ. այնուհետեւ. յետ այնորիկ. (ըստ յն. եւ) փէս, իմպի.


Հաջաղ

s.

veil.

· Calfa

NBHL (1)

Կամ զխլայն ըստ գրիգորի, որ է հաջաղն՝ ծածկոյթ դիմաց. (Վրդն. երգ.։)


Հառաչեմ, եցի

vn.

to sigh;
ի խորոց սրտէ, to sigh deeply;
— զանլռելի զհեծութիւն, to groan incessantly;
— առ խաղաղութիւն, to sigh for peace.

· Calfa

NBHL (3)

Հառաչեցի զանլռելի զհեծութիւն առ բարեգութն աստուած. իմա՛ ըստ ՟Ա նշ. անլռելի հեծութեամբ։

Այլ կրկին իմաստք միանան յասելն, (Սարգ. յկ. ՟Է։)

Հառաչեցից զտուգանս իմ զանլռելի զհեծութիւն. այսինքն ողբացից հեծութեամբ։


Հասակ, աց

s.

shape, stature, size, height;
age, years, time of life;
կաթնաբոյծ —, babyhood;
անտիական, մատաղ, տխեղծ —, tender age, infancy, childhood;
ի սկզբնաբոյս —ին, from one's earliest years;
ի տղայութեան —ի նորա, in his infancy;
ի ծաղկեալ —ի, in the prime of life;
աճումն — ի, growth, growing;
երիտասարդ —աւ, young;
կայտառ, սթափ —, a slender waist;
— անձնեայ, large stature;
ուղղորդ —, straight figure;
բարձր —աւ, of lofty stature, tall;
միջակ —աւ, middle-sized;
վայելուչ —աւ, good-sized;
չափաւոր —աւ, middling-sized;
կարճ —աւ, short, little;
հասուն —, in ripe years, years of discretion;
այրական —, man's estate, manhood;
ծերացեալ —, — ծերութեան, old age, age, years;
ծերացեալ —աւ, aged, in years, old, stricken in years;
ի — եւ ի տիս հասանել, to reach, to attain, to grow to man's estate;
զարգանալ —աւ, to increase in age;
ի — գալ, to arrive at the age of puberty;
ի միտս եւ ի — լինել, to be of age;
— նորա բարւոք կերպարանի, his figure is becoming well developed;
եւ մեռաւ ի —ի երեսուն եւ երից ամաց, he died at the age of thirty three;
— գարնայնոյ, spring-time, spring.

· Calfa

NBHL (6)

Յիսուս զարգանայր իմաստութեամբ եւ հասակաւ։ Հասակ իմ ծերասցի։ Հասակ ծերութեան՝ կեանք անարատ։ Ծերացեալ հասակաւ։ Յայր կատարեալ. ի չափ հասակի կատարմանն քրիստոսի։ Եւ ոչ զհասակդ ձեր ծնեալ եւ սնուցեալ. եւ այլն։

Զանցեալ էին զհասակաւ վասն յերկար ծերութեանն. (Փիլ. իմաստն.։)

Տղայ երեւեալ, եւ առ կատարելութիւն ի վեր ընթանայր աճմամբ հասակի. (Յհ. իմ. երեւ.։)

Տե՛ս եւ հայեա՛ց դու ո՛վ համբակ, որ յիմաստիցդ եղեր հասակ. (Կրպտ. ոտ.։)

Լերկամարմին փոքր հասակաւն (լուք) իբր թեւօք իմն թռիչս արձակեն. (Նար. ՟Կ՟Թ։)

Ջնջեաց զամենայն հասակ՝ որ էր ի վերայ երեսաց երկրի. իմա՛ մարմին կանգուն. յն. յարութիւն ἁνάστημα erectio։


Հասակագեղ

adj.

finely-shaped, tall.

· Calfa

NBHL (1)

Հասակագեղն փաղփեալ դիմօք՝ սքանչելի երեւին տեսութեամբ. (Պիտ.։)


Հասակակից, կցի, կցաց

adj.

of the same age, coetaneous.

· Calfa

NBHL (1)

Մանկանց հասակակցաց ձերոց։ Քան զբազում հասակակիցս իմ. (Դան. ՟Ա. 10։ Գաղ. ՟Ա. 14։)


Հասանեմ, հասի

vn.

to arrive at, to attain, to reach;
to catch, to take, to surprise;
to get, to obtain, to gain;
to be destined, allotted or obliged to;
to ripen, to become ripe;
to understand;
— ի վերայ, to comprehend, to conceive, to understand, to apprehend, to catch at;
to penetrate, to break into;
յեղակարծում, յանակնկալս ի վերայ —, to surprise, to catch;
to overtake, to come on like a thunderclap;
— ի պաշտօն, to obtain, to get hold of a place or post;
ի պատիւ —, to rise to dignities, to be promoted to high rank;
— զքաղաքաւ, to assault the city;
— ի վերայ իրաց աշխարհին, to assume the direction of, to take in hand public affairs;
— ի ցամաք, to disembark, to land, to arrive;
— վիրաց, to draw to a head, to gather;
եթէ զնա ոչ —նէ ինձ տեսանել, if I should not happen to see him;
թէեւ մեռանել ինձ —նիցէ ընդ քեզ, even were I to die with thee;
—նէ քեզ դարձեալ մարգարէանալ, you must prophesy anew;
գուցէ —նիցէ քեզ անձրեւ, lest the rain should surprise you;
ծերացեալ հասեալ յարս, old, among the elders;
հասեալ ժամ, present.

· Calfa

NBHL (2)

Հասանել յերկնից յերկիր. ի վերայ երուսաղէմի. ի վերայ իմ, նորա։ Հասանել առ նա. ի տարեկանս. ի մի վայր։ Հասցես զքաղաքաւս։ Հասանեն սահմանքն ի գլուխ լերինն։ Հասանիցեն ձեզ չարիք, կամ ումեք մեղք մահապարտութեան։ Հասի յառնուլ զքաղաքս։ Հա՛ս ի վերայ։ Հասանիցէ՞ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։ Ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Եհաս ժամ, կամ ժամանակ, որ, եւ այլն։ Հասանել յառաւօտ, յերեկոյ, ի ծերութիւն. եւ այլն։

Յորժամ ըստ բնութեան ինչ բարբառել հասանէր. (Յհ. իմ. երեւ.։)


Հասարակ, աց, ուց

adj. adv. gr. rhet.

common, ordinary, usual, trivial, vulgar, low;
common, public;
equal, alike;
half, semi, demi;
in common, together, equally, generally;
appellative;
— անուն, common gender;
— բայ, deponent verb;
—, —օր, noon, noon-tide, midday;
ի — աւուրն, զ— աւուրբ, at noon;
ց— օր, till noon;
— գիշեր, midnight;
— տարի, one year with another;
— տեղիք, the common places, general topics;
—աց կեանք, common life;
թշնամի —աց, the common enemy;
միտք, կարծիք, —աց, common sense;
—աց հաւանութեամբ, with one accord;
օգուտ —աց, the public interests;
իրք —աց, public affairs;
ծախիւք —աց, at the public expense;
—աց վարել կեանս, to live in common;
—աց ունէին զինչս, they had every thing in common.

· Calfa

NBHL (4)

Ի ներքսագոյն հնդիկս, որ է ի ներքոյ հասարակ գնդին. իմա՛, հասարակած։

ՀԱՍԱՐԱԿ, ըստ քերականաց. զի ասի Սեռ հասարակ, երբ նովին կոչմամբ անխտիր նշանակի արու կամ էգ. զոր օրինակ՝ աղաւնի, առիւծ, եւ այլն։ Հասարակ անուն՝ որ բազում իրաց պատշաճի, կամ տեսակի եւ սեռի. զոր օրինակ, մարդ, քար, կենդանի եւ այլն։ Եւ հասարակ բայ, որ անխտիր զներգործութիւն եւ զկիրս նշանակէ. զոր օրինակ՝ շահիմ, խօսիմ, ծնանիմ եւ այլն։ Տե՛ս Քեր. քերթ. եւ այլն։ Եւ ըստ հռետորաց՝ Հասարակ տեղի. (Պիտ. ՟Դ։)

Հասարակ մաղթել, կամ աղօթել, կամ զգուշանալ. (Յհ. իմ.։ Խոսր.։ Կոչ.։)

Եւ զխաւարին արարած (լինելութիւն՝) հասարակ ընդ այնս ետ իմանալ. (Կիւրղ. ծն.։)


Հասարակաց

adj.

common, public;
cf. Հասարակ.

· Calfa


Հասարակական, ի, աց

adj. s.

common, public, general;
ordinary;
communist.

· Calfa

NBHL (1)

Երկաքանչիւրոցն (բնութեանց) հասարակականք եւ այլն. այսինքն հաւասարապէս կամ անխտիր պատշաճեալ երկաքանչիւրոց. (Յհ. իմ. երեւ.։)


Հասարակապատիւ

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (1)

Մարդոյ դէմք հասարակապատիւ է ընդ բնութեանն։ Հասարակապատիւ ոք դիմեսցի. (Բրս. հց.։)


Հասարակաւորութիւն, ութեան

s.

equality, parity;
— աւուր, equinox.

· Calfa

NBHL (2)

Գարնանային հասարակաւորութիւն. (Փիլ.։ Մամբր.։ Յհ. իմ.։ Արծր.։)

ՀԱՍԱՐԱԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ. ἱσομηρία aequinoctium. որպէս Հասարակաւորութիւն. այսինքն հասարակօրութիւն. որ եւ Զուգաւորութիւն, իմա՛ զուգօրութիւն. այսինքն Հաւասարութիւն տուընջեան եւ գիշերոյ. հասարակած.


Հասարակորդ, աց

adj. s. fig.

participating equally, partaking, sharing;
equal;
companion, fellow, partner;
—ս առնել, to equalize, to equal, to compare;
to appraise, to estimate;
—ս մեզ արարեր զդոսա, yon have made them equal unto us.

· Calfa

NBHL (1)

Հասարակորդ հաւասարորդ էապէս կենացն. (Փիլ. իմաստն.։)


Հասարակութիւն, ութեան

s.

community;
the public;
moiety.

· Calfa

NBHL (1)

Ամենայնք յիրողութեանցն ոչ միայն հասարակութիւն ունին առ միմեանս, այլեւ զանազանութիւն. (Սահմ.։)


Հասարակօրեայ, էի, ից

adj.

meridian;
equinoctial.

· Calfa

NBHL (1)

Ընկալաւ զաղօթս իմ ի հասարակօրեայն. (Լմբ. սղ.։)


Հասեւառիկ

s.

pancratium.

· Calfa

NBHL (1)

παγκράτιον որ էր Քաջազօր յաղթութիւն ի հնգեակ մրցանս ոլիմպիական խաղուց, մինչեւ անշուշտ հասանել եւ առնուլ զմրցանակն.


Հասկանամ, ացայ

vn.

to understand.

· Calfa

NBHL (1)

ռմկ. հասկընալ. Հասուկ կամ հասու եւ վերահաս լինել. իմանալ. ի միտ առնուլ. տեղեկանալ.


Հասկացուցանեմ, ուցի

va.

to cause to understand.

· Calfa

NBHL (1)

տալ հասկանալ. իմացուցանել. խելամուտ առնել. հասկըցնել.


Հասողութիւն, ութեան

s.

comprehension, understanding, intelligence, perception.

· Calfa


Հասու

adj. fig.

happening: lively, clever, intelligent;
— լինել, to arrive, to reach, to attain;
to seize, to take, to catch, to entrap;
to comprehend, to conceive, to penetrate, to discover, to recognize.

· Calfa

NBHL (2)

ՀԱՍՈՒ. որպէս Վերահասու. հասկացօղ. իմացօղ տիրապէս. ըմբռնօղ. խելամուտ. հմուտ. տեղեակ. յն. բայիւ ἑπιγινώσκω agnosco.

ՀԱՍՈՒ. որպէս Հասանելի. իմանալի. իմացեալ.


Հասուցանեմ, ուցի

va.

to cause to arrive, reach or attain;
to bring, to refer;
to cook, to dress, to get ready, to prepare;
to ripen, to mature;
հասոյց ինձ անբաւ աշխատութիան այս բառգիրք, this dictionary has cost much labour.

· Calfa

NBHL (1)

ἅγω, διάγω, ἄπτω, ἁναφέρω, ἁποδίδωμι adduco, introduco, admoveo, reddo եւ այլն. Տալ հասանել. ժաման կացուցանել. տանել, ածել, բերել, ի դէմ եդեալ վայր, կամ նպատակ, կամ առ ոմն, եւ առ իմն. հասցընել.


Հաստ, ից

adj. s.

solid, stable, firm;
strong, robust;
thick, coarse, large;
—, —ք, stability, firmness, hardness, steadiness;
կալ ի —ի, to stand firm;
ի —ոջ պահել, to hold fast;
ի —ոջ ունել, to preserve, to keep.

· Calfa

NBHL (1)

Արարեր զբազուկ իմ որպէս զաղեղն հաստ. յն. պղնձի. (Սղ. ՟Ժ՟Ը. 35։)


Հաստաբեստ

adj.

firm, solid, strong;
hard, compact.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ ի վերայ հաստաբեստ ինչ զօրութեանց հիմունք մաղոցն հաստատեալ իցեն։ Իբրեւ զմորթ հաստաբեստս բառնալ զմեծաբեռն ծանրութիւնն. (Վեցօր. ՟Թ։)


Հաստակառոյց

adj.

well built, solid, stable.

· Calfa

NBHL (2)

Հաստատուն կառուցեալ. հաստահիմն. ամրաշէն. եւ Կարծրակուռ. ամուր, պինտ.

Հաստակառոյց հիմն, կամ հիմունք, երկիր, գետին, վէմք, քարինք. (Անան. եկեղ.։ Անյաղթ բարձր.։ Սարգ. ՟ա. պետր. ՟Բ։ Արծր. ՟Ե. 7։ Տօնակ.։)


Հաստահեղոյս

adj.

well nailed or fastened.

· Calfa

NBHL (3)

Պնդապէս հեղուսեալ. կամ ստուար հեղուսիւք բեւեռեալ. եւ Հաստահիմն. հաստակառոյց.

Հաստահեղոյս վիմօք. (Յհ. իմ. եկեղ.։ Երզն. մտթ.։)

Հաստահեղոյս հիմամբ։ Հիմունք հաստահեղոյսք. (Շ. եդես.։ Տօնակ.։)


Հաստապինդ

adj.

hard, firm.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի հաստապինդ բռնութիւն աղեղացն. (՟Գ. Մակ. ՟Գ. 9. (յն. ըստ իմաստից եւեթ։))