Definitions containing the research իլ : 9980 results

Պուետիկոս, ի, աց

s.

poet;
philosopher.

· Calfa

NBHL (1)

Զոր պուետիկոս կոչեն, որ է փիլիսոփայ, թարգմանի էակաց իսկից դիտող. (Վանակ. հց.։)


Պչրիմ, եցայ

vn.

to give oneself affected ways, to simper, to be dainty, to mince, to be disdainful, overnice, to play the prude;
to adonize, to be studiously elegant, to be dandy or foppish;
to be well dressed, very spruce.

· Calfa

NBHL (1)

ἁκνόμαι, θρύπτομαι in lasciviam et in delicias labor. Ընդ պչրանո գալ. խենեշանալ. ի լկտիութիւնս հատանիլ.


Պսակազգեաց

adj.

bearing a crown, crowned.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր բաժանել կամեցար ի հոգւոց այլոց պսակազգեստից դասուց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Պսակակիր

adj.

wearing a crown.

· Calfa

NBHL (1)

Մինչ ածխանալ տեսանել զքաղաքն ակնունէր, պսակակիր տեսանէր. (Փիլ. յովն.։)


Պսակաւոր

adj. s.

crowned;
laureate;
prince, king.

· Calfa

NBHL (2)

Ընդ ո՛ չար ինչ անցանէ, եւ համբերել մարթէ, այն ինքն է պսակաւոր ճեմել (յն. պսակիլ). (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)

Յաւուրս քառասնորդացս ընդ քառասուն պսակաւորքս այս պսակեսցուք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Պսակաւորիմ, եցայ

vn.

to be crowned, rewarded.

· Calfa

NBHL (3)

Պսակ առնուլ. պսակաւոր լինել. պսակիլ.

Զերկիր փչովք դատապարտեաց, եւ այժմ գալ պսակաւորիլ փշովք. (Բրսղ. մրկ.։)

Պարտ եւ արժան է պսակաւորիլ թագաւորի բարեպաշտութեամբ. (Վահր. յայտն.։)


Պսակեմ, եցի

va. fig.

to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.

· Calfa

NBHL (2)

ՊՍԱԿԵԼ, Պսակիլ. Կարգաւ բոլորել. շուրջ պատել. եւ գլխաւորել, իլ.

Որպէս զի ամենեցուն լինիցի՝ շուրջ զսուրբով սեղանովն պսակիլ. (Լմբ. պտրգ.։)


Պսակումն, ման

s.

coronation;
crowning.

· Calfa

NBHL (1)

Պսակիլն.


Պտխիմ, եցայ

vn.

to give or addict oneself to, to be fully occupied, immersed in.

· Calfa

NBHL (2)

Շաղախիլ, կամ մխիլ.

Եւ ի հատանիլն ի ստեանցն՝ նոյնպէս եկաց (ի պահս), եւ ոչ պտխեցաւ ի կերակուրս զատկաց. (Հ. դեկտ. ՟Ժ՟Ա.։)


Պտկեմ, եցի

vn.

cf. Պտկիմ.

· Calfa

NBHL (1)

ՊՏԿԵՄ ՊՏԿԻՄ. Պուկս ի վեր երեւեցուցանել. ըիձիւղիլ. բողբոջիլ. ցցուիլ. ծլիլ.


Պտղաբեր, աց

adj.

bearing or producing fruit, fructiferous;
productive, fruitful, fructuous, fertile;
offering;
— ծառ, fruit-tree.

· Calfa

NBHL (2)

Արդարութիւն՝ արդարեւ էապէս պտղաբեր, եւ ուրախ առնօղ զմիտս. (Փիլ. այլաբ.։)

Փիլիպպեսւոցն՝ ըստ աճման հաւատացելոց, միանգամայն եւ պտղաբերեց. (Յռջբ. թղթ. պաւղ.։)


Պտղաբերութիւն, ութեան

s.

fructification;
fertility;
offering, oblation.

· Calfa

NBHL (1)

Պտղաբերութիւն կոչի արածանի (եփրատ գետի). (Փիլ. այլաբ.։)


Պտղազարդիմ, եցայ

vn.

to be adorned with fruits.

· Calfa

NBHL (1)

Զարդարիլ պտղովք.


Պտղախայծութիւն, ութեան

s.

the beginning to ripen, dark or deep colour of fruits.

· Calfa

NBHL (1)

Խայծիլն պտղոց, կամ ուռճանալն պտղովք.


Պտղախունկ

s.

musk fruit or tree.

· Calfa

NBHL (1)

Լինի ի տայս սերկեւիլ, պտղախունկ, եւ նուշ. (Խոր. աշխարհ.) (տպ. պտղախակ)։ Ա՛յլ է եւ պտուղ խունկ, զոր տեսցես։


Պտղածնութիւն, ութեան

s.

cf. Պտղաբերութիւն.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն անձրեւաց եւ կարկտից ի բաց հատցէ զբուսոցն պտղածնութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)


Պտղակն

adj.

blear-eyed.

· Calfa

NBHL (1)

Կամ կոյր, կամ շիլ, կամ պտղակն. (Ղեւտ. ՟Ի՟Ա. 20։)


Պտղակորոյս

adj.

fruitless, unfruitful, sterile, barren.

· Calfa

NBHL (1)

Ժանգատեսիլ եւ այլուստ գայր ջուր, եւ պտղակորոյս զձիթենին առնէր. (Մխ. առակ.։)


Պտղաճոխ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Ամենայն հունձք (այս ինքն ամառն) պտղաճոխ՝ տերեւօք, եւ ամենայն աշուն պարարտացեալ պտղօք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Պտղաւոր

cf. Պտղալից.

· Calfa

NBHL (1)

Ոչ բնաւորեցաւ ոչինչ պտղաւոր եւ սերում կատարելաբերել վատթարին հոգի. (Փիլ. այլաբ.։)


Պտղեղ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Երկու են ծառոց առաքինութիւնք, քաջուղէշ գոլ, եւ պտղեղ. (Փիլ. լին. ՟Ա. 9։)


Պտղիմ, եցայ

vn.

to germoliate;
*to imbibe.

· Calfa

NBHL (1)

Պտղաբերիլ. կամ պտկիլ եւ քաղիլ որպէս պտուղ.


Պտուտանամ

vn.

to turn, to twist;
cf. Թոթովեմ.

· Calfa

NBHL (1)

ՊՏՈՒՏԱՆԱԼ. Պտոյտ առնուլ. ոլորիլ. գալարիլ. եւ թոթովել լեզուի.


Պտուտեմ, եցի

va.

cf. Պտուտիմ.

· Calfa

NBHL (1)

ՊՏՈՒՏԵՄ ՊՏՈՒՏԻՄ. περιάγω, -ομαι circumago, -or εἰλίσσω, -ομαι circumsolvo, -or. որ եւ ՊՏՈՒՏԿԵԼ. Պտոյտս տալ առնել. եւ պտոյտս առնուլ. շրջաբերել, իլ. փոթորկել. աղմկել, իլ. պտըտցնել, պտըտիլ.


Պտուտկեմ, եցի

va. vn.

cf. Պտուտեմ;
to screw, to screw down or on;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

· Calfa

NBHL (1)

ՊՏՈՒՏԿԵԼ. չ. ἱλιγγιάω vertigine laboro. Կրել զպտոյտն գլխոյ. Գլուխը պտըտիլ.


Պտսգեմ, եցի

vn.

cf. Պտսկեմ.

· Calfa

NBHL (1)

ՊՏՍԳԵՄ ՊՏՍԿԵՄ. Խայտալով ոստոստել մատաղ անասնոց, եւ գրկընկալ տղայոց. վեր վեր ընկնիլ.


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
— կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

· Calfa

NBHL (1)

Յաղբիւրս եւ ի պրակս, եւ ի ցամաք տերեւակոյտս. (Փիլ. լիւս.։)


Պրծանիմ, ծայ

vn.

to escape, to evade, to break, slip or get away or off;
— յուշոյ, to escape the memory, to be forgotten;
— ի ձեռաց, to escape from, to slip from between the fingers, to be lost.

· Calfa

NBHL (4)

Ոչ եթող զնա ի ձեռաց իւրոց պրծանիլ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՊՐԾԱՆԻԼ. Ի բաց փարատիլ. թօթափիլ.

ՊՐԾԱՆԻԼ ՅՈՒՇՈՅ. Ելանելի ի մտաց. ի մոռացոնս անկանիլ. մտքէն ելլել.

συμφεύγω, διαφεύγω, ἁπαλλάγομαι , λύτρουμαι fugio, effugio, evito, effluo, dimittor, redimor. որ եւ ՓՐԾԱՆԻԼ, ՓՐԹԱՆԻԼ .Զերծանիլ. ճողոպրիլ. խոյս տալ. ելանել ի ձեռաց. պրծիլ, խալըսիլ.


Պրկեմ, եցի

va.

to bind, to strain, to tighten, to tie tight, to pinion;
to stretch, to lengthen out;
cf. Յօն.

· Calfa

NBHL (2)

Ոչ յայլմէ ումեքէ ի բաց ձգեցեալք առ ի պրկիլ եւ ձգտիլ։ Զօդն ձեւացոյց եւ պրկեաց սաստկութեամբ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Ի ՎԵՐ ՊՐԿԵԼ ԶՅՕՆՍ. որպէս Բարձրայօն գտանիլ. մեծամտել. պռստել.


Պրկումն, ման

s.

stretching, tension.

· Calfa

NBHL (2)

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ։ Ոչ միայն առ անջատեալոն եւ առաւելեալ պրկմունս՝ օրինօք երաժշտականութեան յարմարեալ է, այլ եւ առ մէջս եւ առ թուլացեալսն. (Փիլ. լին. ՟Դ. 29։)

τάσις, ἕκτασις distensio, extensio. պրկիլն. ձգտումն ուժգին.


Պօղոսեան

adj. s. follower of St. Paul;
—ք, St. Paul's companions.

· Calfa

NBHL (1)

Եւ ամբարձեալ ի պափէ պօղոսեանց՝ եկին ի պերդէ պամփիլեայ. (Գծ. ՟Ծ՟Գ. 13։)


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

· Calfa

NBHL (1)

(լծ. հյ. ջլուտ, եւ ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւնն գաւազանաց ի մի տրցակ. եւ թ. ջալը ). Բիր. քուք. կարիճ. արջառաջիլ, եւ գաւազան դանից.


Ջախումն, ման

s.

fracture, breakage.

· Calfa

NBHL (1)

ՋԱԽՈՒՄՆ կամ ՋԱՂԽՈՒՄՆ. Ջախելն, եւ ջախիլն.


Ջախջախեմ, եցի

va.

to crush or breakup totally, to pound, to triturate.

· Calfa

NBHL (1)

Ի ջուրս ջախջախեսցուք զգլուխ օձին, որպէս եւ փրկչին ի ջուրսն յորդանանու ջախջախեաց զգլուխ վիշապին. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Ջախջախիւն

cf. Ջախջախանք.

· Calfa

NBHL (1)

ՋԱԽՋԱԽԻՒՆ ՋԱԽՋԱԽԻՔ ՋԱԽՋԱԽՈՒՄՆ. Ջախջախելն, եւ իլն. ջախջախանք. կոտորումն. խորտակումն. եւ Ճապաղիք արեան.


Ջախջախումն, ման

s.

cf. Ջախջախիւն.

· Calfa

NBHL (1)

ՋԱԽՋԱԽԻՒՆ ՋԱԽՋԱԽԻՔ ՋԱԽՋԱԽՈՒՄՆ. Ջախջախելն, եւ իլն. ջախջախանք. կոտորումն. խորտակումն. եւ Ճապաղիք արեան.


Ջահազարդեմ

va.

to illuminate, to light up.

· Calfa

NBHL (1)

ՋԱՀԱԶԱՐԴԵԼ ՋԱՀԱԶԱՐԴԻԼ. Որպէս ջահիւք զարդարել կամ իլ. լուսազարդել. պայծառացուցանել, պայծառանալ.


Ջահեմ, եցի

va.

to shine like a torch, to blaze, to flash, to glitter.

· Calfa

NBHL (1)

ՋԱՀԵՄ ՋԱՀԻՄ. Ծագել որպէս ջահ, լուսաւորել, իլ.


Ջահընկալ, աց

adj. s.

flambeau carrying;
acolyte.

· Calfa

NBHL (1)

Չորրորդ կարգ ակօլիտին, այսինքն ջահընկալին։ աղաչեսցուք վասն ջահընկալաց, եւ յաղագս երդմնեցուցչաց. (Մաշտ. կիլիկ.։)


Ջանամ, ացայ, ացի, նա՛, ացի՛ր

vn.

to exert oneself, to endeavour, to study, to be diligent, to hasten, to take care, to do one's possible;
to take pains, to labour, to weary, to exhaust.

· Calfa

NBHL (1)

κοπιάω, πονέω laboro, fatigor πειράω conor, nitor, tento, experior ἁγωνίζομαι certo եւ այլն. Ջան դնել. փոյթ տանել. դուն գործել. աշխատիլ. ճգնիլ. փորձ փորձել. տքնիլ. նկրտիլ. մրցիլ.


Ջատակիմ, եցայ

vn.

to be established firmly securely.

· Calfa

NBHL (1)

Բառ անյայտ. որպէս Քատակիլ, եւ կամ ի հաստատուն յատակի հիմնարկիլ,


Ջեռիմ

vn.

cf. Ջեռանիմ.

· Calfa

NBHL (1)

Զջեռիլ բնութեանս սատանայական ցանկութեամբ. (Տօնակ.։)


Ջեռնում, ռայ

vn. fig.

to get warm, to warm oneself, to be warmed;
to burn, to grow warm, hot, angry or excited, to chafe;
— յարեւու, to bask in the sun;
ջեռեալ նստել ի վերայ ձուոց, to sit on eggs, to sit brooding, to hatch;
իբրեւ արեւն ջեռնոյր, when the sun spread his beneficent heat.

· Calfa

NBHL (1)

Կամ πυρόομαι ignesco. (որպէս ռմկ. կըրակ կտրել ). Եռալ ջերմութեամբ. վառիլ. տապիլ.


Ջերանիմ, ջերայ

vn.

to warm oneself, to get warm;
to catch a fever, to fall sick;
to burn, to be excited, inflamed, infuriate;
— յախտս, to plunge into vice;
առ պատկերս կռոց —, to give oneself up to idolatry.

· Calfa

NBHL (2)

Ջերանիլ հիւծմամբ։ Փիլ. (նխ. ՟բ.։ Խոր. ՟Գ. 46։)

πυρέττομαι, καύχομαι febre ardeo, uror συντήκομαι liquesco, consumor νοσέω aegroto եւ այլն. Ջերիլ. ջեռնուլ՝ որպէս տապիլ, տոչորիլ, ախտաւորաբար յարիլ, զակատիլ. ախտանալ. կրել զջերմն մահաբեր ախտի, եւ մոլիլ ախտիւք կրից. խիստ տաքնալ, հիւանդանալ, մարազլը ըլլալ մարմնով կամ հոգւով.


Ջերին

adj.

warm, hot;
serene, calm, mild.

· Calfa

NBHL (1)

Խնդէ անքոյթ եւ ջերին եւ խաղաղուտ կայան հաստատութեան հոգւոյ։ Զխաղաղականն եւ զջերինն եւ զանքութացեալն սիրէ. (Փիլ. իմաստն.։)


Ջերմագոյն

adj. adv.

very hot;
impassioned, ardent, fervent;
warmly, eagerly, fervently, passionately.

· Calfa

NBHL (1)

Այսպիսի բաղանեօք մաքրիլ՝ քոյվոդ ջերմագոյն արեամբ. (Մագ. ՟Ծ՟Դ։)


Ջերմադրունք

s.

Thermopolis.

· Calfa

NBHL (1)

ըստ յն. թէրմոփիլէ. Θερμόπυλαι Thermopylae. Անուն տեղւոյ, ուր են մուտք ջերմկաց յունաստանի.


Ջերմանամ, ացայ

vn.

cf. Ջերանիմ.

· Calfa

NBHL (2)

πυρόομαι succendor. Զգենուլ զջերմութիւն. ջեռնուլ. վառիլ. տաքնալ.

ՋԵՐՄԱՆԱՄ. πυρέσσω, -ττω febricito, febri laboro. Տապանալ ջերմամբ. կրել զտենդ. ջերանիլ յախտս. ջերմատիլ. տենդիլ.


Ջերմաջերմ

adj. adv.

very hot, ardent, burning, boiling;
warm, foil of warmth, fervent, impassioned, affectionate, very tender;
all hot, piping hot;
quite fresh or new;
warmly, ardently, eagerly, fervently.

· Calfa

NBHL (1)

առաքեաց զհոգին սուրբ ջերմաջերմ, այսինքն փութապէս՝ ի մարիամ գալիլեացի. (Եփր. ՟գ. կոր.։)


Ջերմեռանդ

adj.

warm, ardent;
devout, fervent.

· Calfa

NBHL (1)

Ջերմեռանդն եւ արտաշիկացեալ կամօք օրինաց։ Զայս ասէ եսայի ջերմեռանդն մտօք։ Ջեռուցանել զցուրտ մարմինն դաւթի ի ձեռն ջերմեռանդն եւ արիւնաշատ կուսին. (Քիլ. իմաստն։ Սեբեր. ՟Ղ։ Եփր. թագ.։)