crowned;
laureate;
prince, king.
στεφανίτης coronatus. Ունօղ պսակ. պսակակիր. պսակազգեաց.
Ի յաւիտենական պսակաւորս ճեմեցուցանէ. (Իմ. ՟Դ. 2։)
Ընդ ո՛ չար ինչ անցանէ, եւ համբերել մարթէ, այն ինքն է պսակաւոր ճեմել (յն. պսակիլ). (Ոսկ. յհ. ՟Ա. 23։)
Դրոշմեալս հրով՝ նշանաւորս որմզդական դիցն տօնի՝ ոստս ի ձեռին պսակաւորս՝ կաքաւեցուցանել (ի ձաղանս). (՟Գ. Մակ. ՟Բ. 14. յն. նշանաւ դիոնիսի՝ թաւ ոստով։)
Զխոստովանողական անուն ժառանգեցին, եւ պսակաւորք եղեն՝ ի քրիստոսէ. (Վրք. ոսկ.։)
Կրօնաւոր սրբեալ պահօք՝ ի վերայ երկրի փառաւոր է, եւ յերկինս պսակաւոր եղիցի. (Վրք. հց. ՟Է։)
Նորահրաշ պսակաւոր. (Շար.։)
Պսակաւոր. Առաւել ասի զՄարտիրոսաց.
Կիպրիանոս մեծ, եւ հալացիչ, եւ պսակաւոր։ Տեսի յաղագս առաքինութեան նահատակելս զձեզ, զամենեսան պսակաւոր տեսի. (Ածաբ. կիպր. եւ Ածաբ. մակաբ.։)
Զսորբն ստեփանոս ... զդասուց պսակաւորաց զառաջին պսակաւորն. (Ճ. ՟Գ.։)
Յաւուրս քառասնորդացս ընդ քառասուն պսակաւորքս այս պսակեսցուք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)
Որպէս եւ զԹագաւորաց.
Յաղագս տիգրանայ, որ իններորդ ի նախնեաց մերոյ պսակաւորաց էր. (Խոր. ՟Ա. 22։)
Ի հայկազանց մերոց պսակաւորաց. (Ասող. ՟Գ. 2։)
Եւ զհայրապետաց.
ըստ նմին օրինակի եւ իմ պսակաւորն եւ հայրապետն սուրբն գրիգոր. (Յհ. իմ. եկեղ.։)
ՊՍԱԿԱՒՈՐՔ. Պսակեալ փեսայ եւ հարսն.
Քահանայն լուծցի ի պատուոյն, եւ զպսակաւորսն վերստին պարտ է պսակել. (Յհ. իմ. ատ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | պսակաւոր | պսակաւորք |
accusatif | պսակաւոր | պսակաւորս |
génitif | պսակաւորի | պսակաւորաց |
locatif | պսակաւորի | պսակաւորս |
datif | պսակաւորի | պսակաւորաց |
ablatif | պսակաւորէ | պսակաւորաց |
instrumental | պսակաւորաւ | պսակաւորաւք |