Definitions containing the research թիւ : 10000 results

Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

· Calfa

NBHL (2)

Արեգակն ոսկէճաճանչ ճառագայթիւքն։ Արեգակն զոսկիճաճանչ ճառագայթս իւր մթացուցանէր. (Եւագր. ՟Ժ՟Բ։ Զքր. կթ.։)

Ոսկէճաճանչ պսակ, կամ խոհականութիւն, կամ իմաստութեանն ծաղկօք. (Նար. յովէդ.։ Փիլ. այլաբ.։ Խոր. վրդվռ.։)


Ոսկեփառ

adj.

shining, splendid as gold.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զփառաւորութիւն կամ զշուք ոսկւոյ. կամ ոսկեվառ, ոսկեփայլ.


Ոսկիազէն

s. adj.

gold armour;
gold-armoured.

· Calfa

NBHL (1)

Զէն ոսկի. կամ որպէս դնի ի յն. սպառազինութիւն ոսկեղէն.


Ոսկրուտ

adj. fig.

bony, full of bones;
abstruse, obscure, difficult, knotty.

· Calfa

NBHL (1)

Ոչ թողից չասել զտենչալին քեզ կարծրագոյն եւ զոսկրուտն՝ պղատոնական եւ հռետորաբար պուետիկոսութիւնս. (Մագ. լ։)


Ոսպնաթան, ի

s.

lentile-soup.

· Calfa

NBHL (1)

Յետ սեպհականելոյ յեսաւայ ոսպնաթանովն զանդրանկութիւնն. (Լմբ. իմ.։)


Ոստայնանկ, աց

s.

weaver;
knitter.

· Calfa

NBHL (1)

Ա՛յլ բնութիւն հանդերձին է, եւ ա՛յլ բնութիւն ոստայնանկին։ Կարեմք ուսանել ի հանդերձից, թէ ոստայնանկի է անկեալ. (Սեբեր. ՟Գ։ Վեցօր. ՟Ա։)


Ոստայնանկեմ, եցի

va.

to weave;
to knit.

· Calfa

NBHL (1)

Զչարութիւն ի ներքոյ ոստայնանկէ (կամ ոստայնակէ, կամ ոստայն հինու). (Խոր. ՟Ա. 27։)


Ոստանամ, ացայ

vn.

to branch out, to ramify, to shoot out;
to become invigorated, ramified.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ հաս պօղոս, թէ ոստացաւ խաբէութիւնն ի ձեռն այնոցիկ. (Եփր. ՟բ. թես.։)


Ոստանիկ

adj. s.

of the royal family, of the court;
citizen, freeman;
nobleman, noble, lord, courtier.

· Calfa

NBHL (1)

Զոստանիկ ազատութիւն ... իբր թագաւորական իմն զարմ. (Յհ. կթ.։)


Ոստումն, ման

s.

leap, jump, skip, bound, gambol.

· Calfa

NBHL (1)

Սելաս է հրոյ յոլովի վառումն յօդս. եւ ի սելայիցն ոմանք ոստուցեալ լինին, եւ ոմանք հաստատունք. արդ ոստումն է հրոյ լինելութիւն ի մերձատրութենէ տարերցն փութով անցեալ ընդ օդով. (Արիստ. աշխ.։)


Ովկիական

cf. Ովկիանեան.

· Calfa

NBHL (1)

Ալէկոծի անհնարին ծփանօք յովկիանեանս (կամ ովկիանեանս) նայտմէտ բնութիւն. (Պիտ.։)


Ովկիանեան

adj.

oceanic, of the Ocean.

· Calfa

NBHL (1)

Ալէկոծի անհնարին ծփանօք յովկիանեանս (կամ ովկիանեանս) նայտմէտ բնութիւն. (Պիտ.։)


Ոտանաւոր, աց

adj. s. adv.

having feet;
walking, going on foot;
rhythmical, measured, metrical;
verse, rhyme, poetry;
on foot;
անցանել ընդ գետ յ—, to cross the river on foot;
յ— or յ—ս կալ, to be on foot;
զօրացոյց զօտս իմ յ—ս, he gave me strength to stand;
—ս յօրինել, գրել —ս, — չափմամբ, to rhyme, to versify, to make verses, to write poetry or verses;
գձուձ, յոռի —, mean, worthless verses, doggerel.

· Calfa

NBHL (2)

Գիշերի ձեռնատարած եւ յոտանաւոր սաղմոսերգութիւնս. (Մագ. ՟Ի՟Զ։)

ՈՏԱՆԱՒՈՐ. ա.գ. στίχος versus στιχηρός, στιχήρης per versus scriptus ῤυθμός, ῤυθμικός rythmus, rythmicus. Ունօղ չափաբերական ոտից. եւ Տաղաչափութիւն. ստիքս. ոտիքերովն.


Ոտնալպիրծ

adj.

slippery.

· Calfa

NBHL (1)

Գիշերայնոյն ոտնալպիրծ մթին արհաւրաց ձեռնկալութիւն ձիթոյ. (Նար. ՟Լ՟Գ։)


Ոտնակոխք

s.

treading or trampling under foot;
յ—կոխս ընկենուլ, to throw under the feet;
—կոխ առնել, to foot, to tread under foot, to trample upon.

· Calfa

NBHL (1)

Սրբէ զառ ի մեղաց ոտնակոխութիւնս մարդկային բնութեանս. (Պիտառ.։)


Ոտնահարական, ի, աց

adj.

insulting.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ հայի յոտնհարութիւն՝ յարհամարհանս՝ յերգիծանս.


Ոտնաձայն, ից

s.

tramp, foot-fall;
— անձրեւի, pattering of rain;
— անձրեւի է, there is a noise of much rain falling.

· Calfa

NBHL (2)

Առանց ոտնաձայնի մտանէ փառասիրութիւն. (Երզն. մտթ.։)

Զոտնաձայն վահանաւոր վառելոց (յն. ὀδοπορία ճանապարհագնացութիւն)։ Ոտնաձայն անձրեւի է (յն. ձայն ոտից անձրեւի). (՟Ա. Մակ. ՟Զ. 41։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 41։)


Ոտնաչափ, ի

adj.

s. geom. foot;
of a foot, pedal.

· Calfa

NBHL (1)

Շինեաց խրճիթ ի լայնութիւն ոտնաչափս չորս, եւ յերկայնութիւն ոտնաչափս ութ, եւ բարձրութիւնն ոտնաչափս հինգ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ոտնառեմ, եցի

vn. fig. va.

to slip, to slide, to glide, to take a false step;
to stumble, to trip, to commit a fault;
to cause to slip.

· Calfa

NBHL (2)

Յո՛րպիսի ամպարշտութիւնս ոչ ոտնառեալ կործանէին. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Ո՛վ լռութիւն, արտասուաց եւ հեծեծանաց ոչ ոտնառօղ. (Վրք. հց. ձ։)


Ոտնատեղի

s.

ground for the foot, footing;
cf. Ոտնահետ.

· Calfa

NBHL (1)

Զաղքատս եւ զսուրբս, որք ոտնատեղօքն իսկ (յն. ոտիցն գնացիւք) կարիցեն բերել զաստուծոյ օրհնութիւնսն, զայնպիսիսն կոչիցես. (Ոսկ. եփես.։)


Ոտնաւոր

adj.

footed, having feet;
standing on feet.

· Calfa

NBHL (1)

Զօրացոյց զոտս իմ յոտնաւորս, ի ծնրադրութիւնս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ոտնկայ

s. mus. adv.

foot-place, foot-hold;
footman, domestic;
pedal;
յ—ս, standing, upright.

· Calfa

NBHL (1)

Ո՞ւր երիտասարդացն փառասիրութիւն. ո՞ւր յոտնկայիցն ճեպեցելոց ծառայութիւն. (Մաշկ.։)


Որակ, աց

s.

quality;
colour;
manner, form.

· Calfa

NBHL (5)

Որակ. ո՛րզան. սպիտակ, քերական։ Ոչ այլ ինչ նշանակէ սպիտակն, այլ՝ որակ. իսկ տեսակն եւ սեռն առ ի գոյացութիւնն զորակն ի բաց որոշէ (նշանակել զորպիսի ինչ եւ այլն). (Արիստ. ստորոգ.։)

Որակք ոմանք (են կիրք մեր). եւ որակութիւնք՝ մարդկայնոյս պատշաճեալ (են) գոյացութեան. (Յհ. իմ. երեւ.։)

Ոչ պարզութիւն, եւ ոչ այլ ինչ որակ հասանելի։ Մարմնոյ ետ զանազան որակս պտղոց, եւ երանգս կերակրոց. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ.։)

Յաղագս որակի, եւ որակութեան։ Որակութիւն ասեմ, ըստ որում որակք (գոլ) ոմանք ասին։ Այսոքիկ որակութիւնք են. քանզի ընդունականք սոցա՝ որա՛կք ասին ըստ այսմիկ. ո՛րզան, մեղրն վասն քաղցրութիւն ունելոյ քա՛ղցր ասի։ Թէ պատահեսցէ նոյն առ ինչ եւ որա՛կ եալ (այսինքն լեալ, կամ ել)։ Տեսակն եւ սեռն՝ որակ իմն (այսինքն զորպիսի) գոյացութիւն նշանակէ. (Արիստ. ստորոգ.։)

τὸ ποιόν quale, ut qualitas. Որտկութիւն. որպիսութիւն. տեսակ. որակացեալ ինչ.


Որակական, ի, աց

adj.

qualitative.

· Calfa

NBHL (1)

Նաեւ ջըրոյ բնութիւն կրկին որակական (կամ որականան), արբուցանել եւ ողողել բնաւորեցան. (Շ. իմ. եղակ.։)


Որակարար

cf. Որակացուցիչ.

· Calfa

NBHL (1)

Քերթեալ է որակարար բնութիւն. որպէս ի քաղցրութենէն առնի քաղցր, եւ այլն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։ (Աստ եւս կայ հոմաձայնութիւն ըստ համեմատութեան յն. ձայնիցս՝ բիէ՛օ, առնել, կերտել, քերթել, եւ բիօ՛օ, որակացուցանել։))


Որգոն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Եւ է տարորոշեալն. ո՛րգոն, թիւ, բան. (Արիստ. քանակ.։)


Որդ, աց

cf. Ուրդ, որդն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարօտեցաւ այլոց անօթոց ինչ որդաց. այլ ի զօրութիւն ձեռինն ընթացաւ, թէ որ արարն՝ նոյն գիտէ զչափսն. (Ոսկ. ես.։)


Որդեգիր, գրաց

s. adj. adoptive, adopted;
առնուլ յ—ս, to adopt as son;
սնոյց զնա յիւր —ս, he nursed him like his own son.

· Calfa

NBHL (1)

ՈՐԴԵԳԻՐ կամ ՈՐԴԷԳԻՐ. ὐιόθετος, παῖς θέτος adoptivus, adoptitius filius. Գրեալ ժառանգ իբրեւ որդի. հոգւոյ զաւակ. վերագրեալ յորդիութիւն. ըստ յն. որդեգիր, այսինքն դրութեամբ որդի, եւ ոչ բնութեամբ. հոգեզաւակ օղուլլուգ, ճան էվլատը. ուստի վարի յոքնակի՝ ոճով.


Որդեսպան, աց

adj. s.

killing one's own child, child-murdering;
infanticide.

· Calfa

NBHL (1)

ՈՐԴԵՍՊԱՆՔ գ. Որդեսպանութիւն, որ եւ ՈՐԴԵԿՈՏՈՐՔ ասի.


Որդեսպանք

s.

cf. Որդեսպանութիւն.

· Calfa


Որդիաբար

adv.

filially, like a son.

· Calfa

NBHL (1)

Հայր ասելովն՝ մեզ վստահութիւն տայ, եւ յորդդորէ՝ որդիաբար եւ մտերմութեամբ միշտ աղօթել։ Մի՛ երկբայիր ծառայաբար, այլ աղերսեա՛ որդիաբար։ Նա որդիաբար (ասէր), հա՛յր մի՛ համարիր. եւ սա ծառայաբար, տէ՛ր մի՛ համարիր։ Տէրն որդիաբար առ հայրն աղաչէր, հա՛յր թո՛ղ սոցա. (Խոսր.։ Կրպտ. ոտ.։ Տօնակ.։ Երզն. լուս.։)


Որզան

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Է պարսաւն ի ձեռն ներբողական գլխոցն. ո՛րզան, յազդէ, ի վարժից, ի գործոց, ի բաղդատութենէ։ Ամենայն քաղաք ըստ առաւելութեան ունի ինչ եւ յատկութիւն. ո՛րզան, թետաղացւոցն գաւառ ունի զերիվարսն. (Նոննոս.։)


Որթագլուխ, գլխի, գլխոյ

adj. s.

calf-headed;
Isis;
golden calf of the Israelites.

· Calfa

NBHL (2)

Խաղացին վերտեցին առաջի որթագլխոյն։ Եւ յերոբովամ որթագլուխ արար յերկրպագութիւն նոցա, որպէս երկիր պագանէին յեգիպտոս։ Մի՛ երկիրպագցեն որթագլխոյ դիցն եգիպտացւոց. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Զոր ինչ հեբրայեցիքն որթագլխին վկայէին։ Արար նա երկուս որթագլուխս ձուլածոյս։ Արար ոչ մի որթագլուխ, այլ՝ երկուս։ Դարձուցանել զնոսա յերկրպագութիւն որթագլխացն։ Հաշտեցոյց մովսէս զաստուած ընդ երկրպագուսն ձուլածոյ որթագլխին. (Եփր. թագ.։)


Որիշ

adj. adv.

distinct, separate;
different, other;
separately, apart;
— —, separately;
distinctly.

· Calfa

NBHL (5)

Բազում ինչ նովին անուամբ ասին՝ որիշ զօրութիւնս ունելով. նոյնպէս եւ թիւ նոյն, բայց պէտքն որիշ. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)

Զիա՞րդ է մարթ ծիրանեացն (ուրոյն ի մարդոյն) որիշ իշխել։ Ո՞րպէս ապա մարթ է զատ եւ որիշ զբանին եւ զաստուծոյ տէրութիւնն ասել, եւ որոշմամբ դարձեալ զմարմնոյն զիշխանութիւն զեկուցանել. (Աթ. ՟Ը։)

Զբանական բնութիւնս մեր որիշ որդիս գոլ աստուծոյ ճշմարտեն։ Ճանապարհք ամբարշտաց որիշք են աստի։ Սիրտք ամպարշտացն որիշք են ի լուսոյ, եւ դաշնակից խաւարի. (Համամ առակ.։)

Առաքինութիւն մարդոյ կարծեցեալ՝ որիշ որիշ յամենայն գործոց չարութենէ. (Կանոն.։)

Որիշ որիշ գնալ ի քարոզութիւն. (Ոսկ. գծ.։)


Որկէն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Ո՛րկէն. այս ինչ սպիտակ։ Շարունակ. ո՛րկէն, գիծ, մակերեւութիւն, մարմին. (Արիստ. ստորոգ.։)


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (1)

οἱσοφάγος oesophagus, gula λαιμός faux, fauces γαργαρέων gurgulio. լծ. եւ κόρος satietas. Խողովակ ուտելեաց եւ ըմպելեաց ի կոկորդէ, եւ ի պարանոցէ ցստամոքսն. եւ լայնաբար՝ Որովայնամոլութիւն. շատակերութիւն.


Որկորուստ, րստաց

cf. Որկրամոլ.

· Calfa

NBHL (2)

Որպէս Որկորամոլ. եւ Որկորամոլութիւն.

Եսաւ յորկորստենէ կորոյս զանդրանկութիւնն. (Ոսկ. գծ.։)


Որձակոտոր առնեմ

sv.

to destroy the male sex.

· Calfa

NBHL (1)

Զազգն որձակոտոր առնէր, եւ զկանայսն եւ զդստերսն ի գերութիւն վարէին. (Բուզ. ՟Ե. 15։)


Որձեւէգ

cf. Արուէգ.

· Calfa

NBHL (1)

Եսէ, թէ որ յետին աստուածոցն էր, որձ եւ էգ էր ... այս ինքն իմաստութիւն Կոչ. (՟Զ։)


Որմափոր, աց

adj.

wall-piercing;
— լինել, to pierce or bore through a wall;
to steal.

· Calfa

NBHL (1)

Յորմափոր կենդանւոյն. որ նա ինքն է մուկն։ Զորմափոր կողոպտողացն, որ զնմանութիւն մկան եւ խլրդան բերեն յինքեանս։ Կցորդ է ամենայն աւազակաց, եւ որմափոր գողոց. (Կանոն.։)


Որմզդական, ի, աց

adj.

Jupiter's, belonging to Jupiter;
— դիք, Jupiter, Jove, Bacchus;
— տօն, feasts in honour of Castor and Pollux;
— հուր, sacred fire of the Persians;
fire-worship, Persian sect;
— քաղաք, Diospolis.

· Calfa

NBHL (1)

ՈՐՄԶԴԱԿԱՆ ՀՈՒՐ, կամ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆ, է Կրակապաշտութիւն պարսից, կամ կրակն պաշտեալ՝ որպէս մասն արեգական, կամ յորմզդէ ումեմնէ թագաւորէ սահմանեալ, որ եւ վռամական կոչի. եւ կամ որպէս Շանթ արամազդայ.


Նողկամ, ացայ, ացի

vn.

cf. Նողկտամ.

· Calfa

NBHL (2)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նողկնում

vn.

cf. Նողկտամ.

· Calfa

NBHL (2)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նողկտամ, ացայ, ացի

vn.

to be disgusted, to loathe, to feel sick or inclined to vomit;
to abhor, to detest, to turn from with disgust.

· Calfa

NBHL (2)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նոյնագոյ

cf. Համագոյ.

· Calfa

NBHL (2)

Նոյնագոյ բնութեամբ, կամ բնութիւն. (Նար. ՟Ժ՟Գ։ Շար.։ Գր. հր.։)

Աստուածութիւն անճառ՝ միշտ բարի, նոյնագոյ՝ հաւասարապատիւ. (Նար. ՟Լ՟Դ.) այսինքն համագոյական, կամ միշտ նոյն եւ անփոփոխ.


Նոյնակերպ

adj.

cf. Միակերպ.

· Calfa

NBHL (1)

Նոյնակերպ եւ նոյնագոյ ծնողին զքեզ՝ անհասանելի բնութիւն. (Սարկ. աղ.։)


Նոյնանշան

adj.

cf. Համանշան.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ նոյն նշան խաչի, կամ նոյնօրինակ խաչաբարութիւն.


Նոյնգունակ

adj. adv.

even, equal, same;
cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (3)

Նոյնգունակ օրհնութիւնս միշտ ի բարձունս առաքել. (Յհ. իմ. եկեղ.։)

Նոյնգունակ եւ զթիւ նահապետացն թուեն. (Խոր. ՟Ա. 3։)

Երկու եւս նոյնպիսիք նոյնգունակ եղեալք (ծնեալք)։ Իւրոց ծառայիցն նոյնգունակ երեւելով։ Ընդէ՞ր բամբասէր չարի անուամբ. որ զբնութիւն նոյնգունակ՝ որպիսի եղեւն՝ պատէր. (Եզնիկ.։)


Նոյնքանի

adv.

as much.

· Calfa

NBHL (1)

ՆՈՅՆՔԱՆԻ կամ ՆՈՅՆՔԱՆ. Այնքան. համաչափ, համաթիւ.


Նոյնօրինակ

adj. adv.

like, the same;
—, զ—, cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (1)

Անէիցն եւ առասպելեցելոցն անեղ բնութիւնքն՝ ձիացլուցն եւ քիմեռացն, եւ նոյնօրինակացն. (Փիլ. ՟ժ. բան.։)