Your research : 6 Results for ընթեր

Entries' title containing ընթեր : 27 Results

Definitions containing the research ընթեր : 61 Results

Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռասիմ

s.

troop of explorers.

• «սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սակռ, կռուք

s. zool.

s. zool. saker, goshawk;
bittern.

• =Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

• և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

• = Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։


Օրիորդ, աց

s.

girl, maid, virgin, maiden, damsel;
young lady.

• ՆՀԲ թրք. (իմա՛ արաբ.) հիւրի «կոյս պարիկ»։ Տէրվ. Երկրագունտ 1883, 170 «գուցէ թէ օրի-որդ», Եազրճեան, Պատ-կեր 1890, 198-209 սանս. vira «մարդ» ձևից դնում է որ-եար, իգականը ի մասնիկով՝ ուրհի կամ որի, աւրի, ո-րից օրիորդ։ Մէնէվիշեան, Արևելք 1890 հոկտ. 18 մերժելով այս՝ դնում է օր բառից՝ իբր «օր ունեցող, չափա-հաս աոջիկ»։ Հիւնք. արբանեակ բառից կամ յն. αβρα «աղախին», տճկ. ավրէթ «կին», Ալիշան, Հին հաւ. 199 ուրու, հուրի բառերի հետ։ Pedersen, Հլ. դր. լեզ. 46 -որդ մասնիկով։ Karst Յու-ռառձան 402 սումեր. aru «էգ»։ Մառ ИАН 1917, 314 և 1920, 123, ՀԱ 1921 81 օրի=ուրհի+որդի=բասկ. -til «որ-դի»։ Ղափանցեան, Նոր ուղի 1929, յնվ. էջ 339 խալդ. awri «տէր»+uru-dani (=վրաց. օրեթ) «սերունդ»։ (Սա-կայն խալդ. «տէր» բառն է ըստ Sayce 477 euri (և ո՛չ թէ awri), որ [other alphabet] գա-ղափարանշանի ընթերցուածն է. գոտ-նըվում է Մհերի դռան արձանագրու-թեան մէջ)։


Փուրփուզնայ

s.

poorpoozna (kind of grapes).

• = Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Կինաբառիս

• «մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։


Մարմենի, նւոյ

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։