Definitions containing the research է : 10000 Results

Գործիական, ի, աց

adj.

instrumental.

NBHL (4)

Գործիական, որպէս քնար երաժշտականի. (Վրդն. ծն.։)

Ազգակից է գործիական կենդանեացն շարժմանց. քանզի վեցկին գործիական մարմինն բնաւորեցաւ շարժիլ, յառաջ եւ ի վերջ, ի վեր եւ ի վայր, յաջ եւ յահեակ. (Փիլ. այլաբ.։)

Ո՞ տայր ինձ թեւս որպէս զաղաւնոյ՝ թռչել ի գործիականն, եւ հանգչել ի տեսողականութիւն խոնարհութեամբ. (Կլիմաք.։)

Գործիական է առաքինութիւն. ներգործէ եւ աճէ օրըստօրէ։ Գործիական կամք, կամ ձեռք։ Գործիական եղեւ (ահիւն աստուծոյ). (Շ. ՟ա. յհ. եւ Շ. ՟բ. յհ.։)


Գործնական, ի, աց

cf. Գործական.

NBHL (2)

πρακτικός cf. ԳՈՐԾԱԿԱՆ, որ եւ ԳՈՐԾԻԱԿԱՆ՝ իբրու հակադրեալ Տեսականի. (որպէս թէ գործունէական).

Յերկուս բաժանի իմաստասիրութիւն, ի տեսականն ասեմ, եւ ի գործնականն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնսն հոգւոյն զարդարեսցէ. իսկ ի ձեռն գործնականին զկենդանականսն. (Սահմ. ՟Ժ՟Ե։)


Գործուած, ոց

s.

fabrication, work.

NBHL (1)

ποίησις, ἑργάσις factura, ous Գործած. արարուած. յօրինուած. գործ. գործուած. շէնք, բանուածք, բան.


Գործուն

adj.

ploughed land;
cf. Գործունեայ.

NBHL (4)

Գործուն եւ արդակ։ Զաստուածային զօրութիւն գործու՛ն կամէիր՝ թէ իցէ. (Փիլ. սամփս. եւ Փիլ. յովն.։)

Գործօն ... գործօնք. (Վրք. հց. ձ։ (ըստ յն. օ՛ն, է ընդունելութիւն՝ օղ)։)

Զոր օրինակ անձրեւ զի մի է առ երկիր գործուն, եւ առ անգործ. զի որ գործեալն է, բերէ արդիւն շահեկան. իսկ այն՝ որ անգործն է, բերէ փուշ եւ տատասկ. (Եփր. եբր.։)

Եւ իբր Գործելի. գործիական, աշխատալի. չէթին, կիւճ.


Գործունեայ

s. adj.

workman, maker;
minister;
active, busy;
efficacious.

NBHL (8)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius Նոյն ընդ վերնոյն (=ԳՈՐԾՈՒՆ) ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.

Գործօնէիցն, որք հատանեն զփայտն. (՟Բ. Մնաց. ՟Բ. 10։)

Ե՛րթ առ մեղուն, եւ ուսիր, զիա՛րդ գործօնեայ (կամ գործօն) է. (Առակ. ՟Զ. 8։)

Եթէ զդատարկսն ապրեցոյց, ո՞րչափ եւս առաւել գործօնեացս օգնական լինի. (Ոսկ. մ. ՟Բ. 14։ Եղբայր մի՝ յոյժ փոյթ եւ գործունեայ (կամ գործօնեայ). Վրք. հց. ՟Դ։)

Ճշմարտութեան է գործօնեայ։ Գործօնեայ եւ պահապան առաքինութեանց. (Փիլ.։)

Ասէ ցմանուըն, որ էր գործունեայ իւր. (Վրք. հց. ՟Ի։)

Գորօնէիւքն կատարէ զխորհուրդս մեղացն. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։)

Ահ մեծ անկանէր ի վերայ գործօնէիցն եւ գործակալացն. (Ճ. ՟Գ.։)


Գործօնեայ

cf. Գործունեայ.

NBHL (1)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius cf. ԳՈՐԾՈՒՆ. ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.


Գորշախայտ

adj.

dapple;
grayish, grizzly.

NBHL (1)

Գորշախայտ յօդեաց։ Ծնանէին խաշինքն գորշախայտս եւ պիսակս եւ խայտախարիւս. (Ծն. ՟Լ. 33. 39։ ՟Լ՟Ա. 10. 12։)


Գորշախարիւ

cf. Գորշախայտ.

NBHL (1)

Ամենայն ոչխար որ գորշախարու եւ խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)


Գորշապահանգ, աց

s.

ear-drop, earring

NBHL (1)

τροχίσκος, ἑνώτιον rotula, inauris որ եւ գրի ԳՈՇԱՊԱՀԱՆԳ կամ ԳՈՇԱՊԱՐՀԱՆԳ. Իբր Պահապան ունկան (որ է պրս. կիւշ) այսինքն օղ. մանեակ գնդի. գնդանաց. գինդ յարակից զարդուք գլխոյ. որպէս պ. մէնկիւշ, կիւշվար, ավիզէ կիւշ. (ըստ յն. անուակ, օղամանեակ, եւ ունկանոց).


Գորովագին

adj. adv.

tender, affectionate, sensible, affecting, charitable;
compassionate, feeling;
pathetic;
tenderly, feelingly.

NBHL (1)

Չէ՛ դահիճ սպանօղ, այլ հայր գորովագին. (Մանդ. (ա՛յլ ձ. գորովագութ)։)


Գորովագութ

cf. Գորովագին.

NBHL (4)

Գորովագութ տէրն։ Քան զամենայն հայր՝ գթած է, եւ քան զամենայն մայր՝ գորովագութ. (Խոսր.։)

Ո՞ր հայր սիրելի, կամ ո՞ր մայր գորովագութ, որպէս պօղոս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Գորովագութ հայր պարծանաց՝ տէր գրիգորիոս. (Շար.։)

Զի՞ ասէ լայք, եւ ճմլէք զսիրտ իմ. ոչինչ գորովագութ սէր քան զայս է տեսեալ ... Տեսանէ՞ք զգորովագութ սէրն (աշակերտաց առ նա), զամենայն ինչ յաստուած ապաստան առնէին. (Ոսկ. գծ.։)


Գորովալի

cf. Գորովագին.

NBHL (4)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Տեսանիցէք զքար, զի գոչեսցէ գորովալիր. (Հ. կիլիկ.։)


Գորովալիր

cf. Գորովագին.

NBHL (4)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Տեսանիցէք զքար, զի գոչեսցէ գորովալիր. (Հ. կիլիկ.։)


Գորովալից

cf. Գորովագին.

NBHL (4)

Գորովալի օրհնաբանէր զորդին իւր սիրելի. (Եփր. ի ծն.։)

Նորագոյնս առնէ զձայն իւր գորովալիր նազանօք, եւ աղերսական զօրութեամբ շուրջ փարելով. (Համամ առակ.։)

Որո՞ց ծնօղք առ որդիս այսպէս գորովալիր միշտ ի պատահեալսն լինին, որպէս նա առ աշակերտսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Տեսանիցէք զքար, զի գոչեսցէ գորովալիր. (Հ. կիլիկ.։)


Գորովական, ի, աց

cf. Գորովագին.

NBHL (1)

Կինն նորա ողորմած եւ գորովական էր յոյժ. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Գորովամայր

adj. s.

affectionate towards ones mother, or who has an affectionate mother;
pia-mater.

NBHL (2)

Սանդիացքն գորովամարք զաղբիւրս խնդրէին զկաթինն. (Մաշկ.։)

Աղքատն գորովայ ձայնիւ աղերսէր. (Ոսկ. ապաշխ.) ընթերցի՛ր, գորովալի ձայնիւ, կամ գորովաձայնիւ։


Գորովեմ, եցի

va. vn.

to be affected, tonched with compassion;
to affect, to flatter, to caress.

NBHL (5)

ԳՈՐՈՎԵՄ ԳՈՐՈՎԻՄ. φιλοστοργέω, στέγω ad amandum propensus sum, diligo եւ այլն. Ցուցանել զգորով. բերիլ գորովանօք. խանդաղատիլ. գթասիրել. գուրգուրալ գթով ու սիրով, սիրել ու կսկծալ.

Հարք ի վերայ որդւոց լային, մարք ըզդստերս գորովէին. (Գանձ.։)

Տիկինն մեր յոյժ գորովէ եւ սգայ զսիրելի որդեակն իւր։ Ի գթոյն ի գիրկս առեալ գգուեն, եւ խանդաղական ձայնիւ գորովեն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որպէս մանուկ կարօտանալով գորովէ, եւ առ ի ծնողացն փափագէ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Գուցէ գորովեալ առ միմեանս ազդացն ըստ օրինի եղբարց (հաւատակցաց), ապստամբեսցին ի մէնջ. (Փարպ.։)


Գորովումն, ման

s.

affection, compassion, fondness, sympathy.

NBHL (1)

Ի վերայ աղեաց եւ արեան գորովումն։ Տեառն, այնմ՝ որ առաւել քան զմեզ գթայ, եւ տարաձիգ է նորայն գրգանս եւ գորովումն քան զհօր եւ զմօր. (Մագ. ՟Ի՟Ը. ՟Կ՟Ե։)


Գուժատու

cf. Գուժկան.

NBHL (2)

Տուօղ զգոյժ, որպէս գուժաբեր, եւ որպէս գուշակօղ կամ սպառնացօղ չարեաց.

Գուժատուքն աւետատուք լինէին. (Վրդն. ծն.։)


Գուժարկու

cf. Գուժկան.

NBHL (4)

ԳՈՒԺԱՐԿ ԳՈՒԺԱՐԿՈՒ. Որ գոյժ արկանէ. գուժկան, եւ Բողոքարկու.

ԵԿն առ նա գուժարկն, եւ ասէ. (Վանակ. յոբ.։)

Հեմինացի երիտասարդին նման գոլով իմ՝ գուժարկու եղէ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Արիւն հզօրին աստուծոյ ... յաւէտ քան զհաբելին մահու՝ գուժարկու. (Նար. ՟Հ՟Ե։)


Գուժաւոր, աց

cf. Գուժկան.

NBHL (1)

Գուժաւոր հասանէր առ զօրավարն հայոց. (Բուզ. ՟Ե. 43։)


Գուժեմ, եցի

vn.

to bring or give sad news;
to lament, to deplore, to cry, to scream;
to sound.

NBHL (5)

ԳՈՒԺԵՄ κράζω, κραυγάζω, βοάω, ἁλαλάζω clamo, exclamo, vociferor, ululo, ejulo որ եւ ԳՈՒԺԱԼ. Կոծիլ. ճչել վասն աղետից կամ գուժից. կական բառնալ. լալագին գոչել. աշխարել. բողոքել.

Գուժեա՛, աղաղակ բարձ։ Գուժեցէ՛ք հովիւք եւ աղաղակեցէ՛ք. (Երեմ. ՟Ի՟Բ. 20։ ՟Ի՟Ե. 35։)

Գուժեաց եսեբոն։ Գուժեսցեն դառնապէս. (Ես. ՟Ժ՟Ե. 4։ Եզեկ. ՟Ի՟Է. 30։)

Կայր առ դուրս թատրոնին, եւ ձայն աղիողորմ գուժէր։ Ի ձայնէ աղաղակին՝ զոր գուժեաց, փախեաւ աղեքսանդրոս. (Ճ. ՟Ա.։)

Գուժիցէ (այսինքն կոծեսցի) զչար գործսն. է. ես.։)


Գուժկան, աց

adj. s.

that carries or gives sad news;
bearer of unhappy news;
weeping, in tears;
sad news.

NBHL (3)

ἅγγελος, ἁγγέλλων, ἁνάγγελλων nuncius (tristis), annuncians, denuncians Պատգամաւոր. որ բերէ զլուր չար գուժի. գուժաբեր, բօթաբեր. գուժաւոր. սեւ կամ չար խապար բերօղ.

Եհաս գուժկան առ դաւիթ։ Այլ գուժկանք հասանէին, եւ զգոյժս զայս տային։ Ձայն գուժկան ի դանայ։ Գուժկան գուժկանի դիպեսցի՝ գոյժ առնել թագաւորին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 13։ ՟Ա. Մակ. ՟Ե. 14։ Երեմ. ՟Դ. 15։ ՟Ծ՟Ա. 31։)

Գուժկան հասանէր յերկրէն հայոց. (Եղիշ. ՟Գ։)


Գուղձ

s.

glebe, clod.

NBHL (5)

ուր սուրբ գիրն (Թուոց. ՟Ե. 23.) ունի այսպէս,

Ի հողոյ անտի՝ որ իցէ առ յատակաւ խորանին։

Գուղձն հողոյ ի յատակէ տաճարի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գուղձն հողոյ ի յատակէ խորանին. (Վրդն. թուոց.։)

Եթէ ցանէ ոք զգետինն, եւ ի հետ փորչով գայ եւ ծեծէ եւ զգուղձքն մանրէ, եւ զսեմն ծածկէ նա այն է լաւ։ Յակնբցելն՝ զքուցն մանրել պարտ է անհնար. զի գղձան փողին սնըցնօղ է եւ մեծցնօղ կուզին եւ պտղին։ Զփոշին՝ որ ի փորչէն եւ ի գղցանն ի մանրելոյն ելանէ. եւ այլն։ (Վստկ. ՟Լ՟Գ. եւ ՟Ծ՟Ա.)


Գում առնեմ

sv.

cf. Գումարեմ.

NBHL (2)

ԳՈՒՄ ԱՌՆԵԼ. Բառ անստոյգ. որպէս ռմկ. ճէմ էթմէք.

Գում զզօրս իւրենաց առնէին. (Յհ. կթ. ա՛յլ ձ. գումարտակ առնէին։)


Գումակ

s.

large waggon or cart;
the harness of a carriage.

NBHL (1)

Ի մէջ հրեղէն ձիոցն, որ ունի գումակս երկու, եւ անցանէ ի մէջ գումակացն որպէս զանիւ սայլականց. (Պիտառ.։)


Գումարեմ, եցի

va.

to assemble;
to convoke;
to gather together, to add, to sum.

NBHL (4)

συνάγω congrego, colligo, cogo Հաւաքել. ժողովել. խմբել. բովանդակել. կուտել. ի մի վայր կոչել. պատրաստել ի պատերազմ, եւ այլն. ժողվել, մէկտեղել.

Զնախնեաց պատմութիւն գումարեալ։ Ի մի վայր գումարեաց զմատենադարանս։ Զթագաւորացն անուանս գումարել գումարէ. (Եւս. քր. ՟Ա։)

Գումարեն իմն թիւ ամաց։ Գումարէ ամս շհդ։ Զթիւ ամացն գումարէն մինչեւ ցկայսր։ Չորք եւ վեց գումարին ի տասն. (Փիլ.։ Եւս. քր.։ Խոր. ՟Ա. 3։ Յհ. իմ. ատ.։)

Զերիս աւուրսն գումարեաց ստուգութիւն զսուրն (զմահն) ի ժողովուրդ անդ. (Եփր. մն.) իմա՛, ի վերայ էած, կամ բովանդակեաց։


Գումարիմ, եցայ

vp.

to assemble together, to gather together;
to be astonished, amazed, surprised, confused.

NBHL (6)

պէսպէս ոճով. որպէս Պատրաստիլ ի մարտ, ոգորիլ. բախիլ. ընդդէմ կալ. եւ Խռովիլ յանձին, կամ ընդ անձին ոգորիլ ամօթով.

Գումարեցայ ընդ քեռ իմում, եւ յաղթեցի. (Ծն. ՟Լ. 8։ Դու եւ ժողովուրդ քո գումարեալ էք զաստուծոյ. Թուոց. ՟Ժ՟Զ. 11։)

Ընդդէմ գումարի վասն մեր որպէս մարդ, եւ յաղթէ աստուածաբար։

Ընդդէմ գումարի նոցա իմաստունն պօղոս. (Պրպմ. ՟Լ. ՟Լ՟Զ։)

Եւ թագաւորն գումարեալ պշուցեալ ընդ երկիր հայէր. (Մեսր. երէց.։)

Եւ գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի տայցէ. (Վրք. հց. ՟Դ։)


Գումարութիւն, ութեան

s.

assembly;
mob;
sitting;
addition.

NBHL (2)

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ Կորիւն.։ Նար.։)

Կամ ժողովոցըն գումարումն յաւուր տօնիցըն տէրունի. (Շ. եդես.։)


Գումարումն, ման

s.

cf. Գումարութիւն.

NBHL (2)

Գումարութիւն մարգարէից։ Բազմախուռն գումարութիւն ժողովրդոց։ Զերանելի անուանց գումարութիւն։ Զեկեղեցական գրոց գումարութիւնն։ Բազմացն գումարութիւն։ Գումարութեան բանական հօտից։ Ըստ գծագրացն գումարութեան. (Ագաթ.։ Կորիւն.։ Նար.։)

Կամ ժողովոցըն գումարումն յաւուր տօնիցըն տէրունի. (Շ. եդես.։)


Գումարտական, ի, աց

adj.

of an assembly.

NBHL (1)

Գումարտական ժողով. էոդոր. խչ.։)


Գումիզ

s. bot.

urine;
mud, dirt;
all-flowers water;
soap-wort.


Գունագեղ

adj.

adorned with fine colours.

NBHL (2)

Գեղեցիկ գունով. երփնագեղ. գունագոյն. աղուոր գունով, գունզգուն, րէնկ րէնկ, տիլպէր.

Տէգք մուրուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագեղ այտից. (Արծր. ՟Ե. 11։)


Գունագեղեմ, եցի

va.

to colour.

NBHL (1)

Գունագեղէ եւ զերկրորդն ըստ չափոյ զգալոյ եւ վերնահայեաց աչաց մարմնեղինաց։ Գունագեղի յիւր մարմինն եւ յարիւնն կենսատու. (Վրդն. ծն.։)


Գունակաւորեալ

adj.

cf. Գունագեղ.

NBHL (1)

Իբրեւ զնկարս գեղեցիկս զարդուց գունակաւորեալ եւ պայծառացեալ. (Նար. յովէդ.։ Նոյն է եւ ԳՈՒՆԱԿԵԱԼ։ ՃՃ.։)


Գունակութիւն, ութեան

s.

colouring;
dye;
variety.

NBHL (2)

Գունաւորութիւն. որակութիւն. նմանութիւն. եւ Պէսպիսութիւն, կամ գեղեցկութիւն.

Յօրինուածք պէսպէս եւ զանազան գունակութեանցն. (Անան. եկեղ։)


Գունատ

adj.

tarnished;
pale, pallid, wan.

NBHL (2)

Որոյ գոյնն է հատեալ. ի գունոյ հատեալ՝ պակասեալ. տժգոյն. գունը նետած, գունաթափ, րէնկի սօլմուշ.

Որպէս բողոքն գունատք եւ երիթացեալք. (Ոսկ. եբր.։)


Գունատեմ, եցի

va.

to tarnish;
to discolour, to tan;
to fade.

NBHL (1)

Դանիէլ ի տեսիլ հրեշտակին գունատէր. (Երզն. մտթ.։)


Գունաւոր, աց

adj.

coloured;
dyed;
having several colours;
quick, diligent, violent.

NBHL (3)

ԳՈՒՆԱՒՈՐ որ եւ ԳՈՒՆԵԱՆ. Ունօղ զգոյն. կարեւոր եւ վայելուչ. գեղեցիկ գունով. բազմագունի. րէնկլի.

աշխարհս լի է գունաւոր պէսպէս ազգօք՝ չարեօք եւ բարեօք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ձին էր մեծ հասակաւ, եւ էր գունաւոր գնացօղ. (Բուզ. ՟Զ. 8։)


Գունաւորեմ, եցի

va.

to dye, to colour.

NBHL (1)

Գունաւորի որպէս ոսկեգոյն. (Վանակ. յոբ.։)


Գունաւորութիւն, ութեան

s.

colour, dye, tint.

NBHL (2)

Զմարտիկն բազմամսութիւն եւ գունաւորութիւն ձեւացուցանէ. (Բրս. հց.։)

(ծաղիկ խոտոյ) երփն երփն գունաւորութեամբն զաչս ամենեցունցն զօշոտեալ յինքն դարձուցանէ. (Սարգ. յկ. ՟Բ։)


Գունափոխիմ

vn.

cf. Գունատիմ.

NBHL (1)

Գունափոխ լինի յեռմանէ դառնութեան մաղձին. (Վրդն. դան.։)


Գունափոխութիւն, ութեան

s.

transfiguration.

NBHL (2)

Որպէս Այլակերպութիւն տեառն.

Յաւուր մեծի գունափոխութեան տեառն, յորժամ եցոյց տէրն զպատկերն հօր՝ գլխաւորաց առաքելոց եւ մարգարէիցն. (Պտմ. վր.։)


Գունդագունդ

adv. adj.

in several regiments;
in a crowd, like a crowd;
large, much.

NBHL (1)

Արիւնն գունդագունդ արտաքս հոսէր. յն. աղբերաբար. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 45։)


Գունդխաղ

s.

tennis.

NBHL (1)

Տեսի զքեզ ի գունդախաղին, եւ ունէիր զճոկանն ի ձեռին քում. (Ոսկիփոր.։)


Գունեայ

adj.

of fine colour, fine, graceful.

NBHL (2)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեան

cf. Գունեայ

NBHL (2)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեղ

cf. Գունեայ

NBHL (2)

Գունեան այրն եւ թիկնաւէտ. (Յհ. կթ.։)

Գինի գունեղ առնէ զդէմս երեսաց մարմնոյ. (Ոսկ. գծ.։)


Գունեմ, եցի

va.

cf. Գունաւորեմ.

NBHL (6)

Որպէս ի յայսր զներկ ինչ արկեալ, եւ գունեալ զնա. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Արեգակն առ սեաւ ի պայծառութենէ զկերպարանն փոփոխեալ գունեաց. յն. փոխագունեաց. (Նիւս. երգ.։)

Զպղինձ ոք ոսկւով գունէ. (Լմբ. սղ. ՟Ժ՟Ը։)

Պարզ մտօք ա՛յն երեւել՝ զի՞նչ եւ իցէ, եւ ո՛չ յայլ գունել. (Խոսր. պտրգ.։)

Զգայուն իմն որակութիւն գունեալ վեր ի վերոյ ... յերեսաց պատրանս խաբէութեան. (Փիլ. լին.։)

Ստութեամբն գունեալ զբանն խաբեաց։ Զչարն բարեաւն գունէ։ Յայսպիսի գունեալ արդարութեանցս տեսակէ խորշել է արժան։ Որոշել զչարն գունեալ ի ստոյգ բարւոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. առակ.։)


Գունչ

cf. Գոնջ;
cf. Գնչու.

NBHL (2)

Կա՛մ է Գնչու, եւ կամ Գոնջ. զորս տեսցես.

Որ յախտէն բերի անունն. այսինքն ի կրիցն. տառապեալ, չարչարեալ. գունչ, քարց, արբեալ, քաղցեալ. (Երզն. քեր.։)