Definitions containing the research է : 10000 results

Անսանձ

adj.

without bridle, without reins;
unbridled, unrestrained;
unruly, ungovernable.

· Calfa

NBHL (1)

Զրկեալ ի սանէ. անզաւակ. ուստի ԱՆՍԱՆ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ՝ է Անզաւակել. ἁτεκνόω. liberis orbo.


Անսասան

adj.

unshaken, immovable, firm.

· Calfa

NBHL (1)

ἁσάλευτος. inconcussus, immotus. Որ ոչ սասանի. անյողդողդ. անշարժ. անդրդուելի. սարսըլմազ, մուգարրէր.


Անսասանելի

cf. Անսասան.

· Calfa

NBHL (2)

Հաւատարիմ բանն, եւ անսասանելի՛ հոգւոյն օրէնք. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Շինեաց զկաթողիկէ սուրբ անսասանելի հաստատութեամբ. (Շ. իմ. եղանակ.։)


Անսաստ

adj.

ungovernable, unruly, disobedient, obstinate, incorrigible.

· Calfa

NBHL (2)

Սաստեալ գազանին իբր շան՝ ցածուցանէ յանսաստ գազանութենէն. (Եզնիկ.։)

Իբրեւ զձի տրմուղ՝ անսաստ է (կամ անսաստէ). (ՃՃ.։)


Անսաստելի

cf. Անսաստ.

· Calfa

NBHL (1)

Արտաքոյ անյագ սահմանին հանէ զմեզ (բանս) յանսաստելի անդունդս արշաւանաց իւրոց. (Վեցօր. ՟Զ։)


Անսաստեմ, եցի

vn.

to disobey, to resist, to be refractory.

· Calfa

NBHL (3)

Անսաստեցէք ելէք ի լեառն։ Անսաստեալ ելին ի գլուխ լերինն. (Օր. ՟Ա. 43։ Թուոց. ՟Ժ՟Դ. 44։)

Անսաստել ումեք աստուծոյ՝ չար է. (Եզնիկ.։)

Անսաստեցաք ի բանիցն։ Միթէ անսաստեա՞ց քրիստոսի հրամանացն անօթն ընտիր. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)


Անսաստութիւն, ութեան

s.

disobedience, contumacy, obstinacy.

· Calfa

NBHL (3)

Առ իմաստուն բժիշկ ոգւոցն՝ անսաստութիւն հիւանդին։ Զախտն՝ որ յանսաստութենէն իցէ, եւ զառողջութիւնն՝ որ ի հնազանդութենէն լինի։ Յանսաստութիւն անկանիլ՝ կրթելովն զընդդէմսն ասել նորա. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 21։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Ոչ յարարչէն, այլ յանսաստութենէ ստունգանողին։ Անսաստութիւնն եւեթ՝ որ արտաքոյ աստուծոյ կամացն գործիցի, պատճառ չարեաց իմանալի է. (Եզնիկ.։)

Յանսաստութենէ եղեւ գնալն, եւ ի կամակոր մտաց. (Ոսկ. փիլեմ.։)


Անսեր

adj.

steril.

· Calfa

NBHL (1)

(Սարրա) անպտուղ եւ անսեր եւ ամուլ ելով։ Անսեր եւ անծնունդ ի բարի թեւակոխութեանց։ Անսերք եւ անսերմանք յիմաստասիրութենէ։ Անբանիցն ոգիք աղբիւր մտաց ոչ ունելով՝ ի խորհրդոյ են անսերք. (Փիլ.։)


Անսերմն

adj.

without seed;
unfruitful, barren.

· Calfa

NBHL (5)

Մի՛ եղիցի կին ամուլ, եւ այր անսերմն։ Զարս՝ որ անսերմն էին, աբրահամաւ քաջալերէր. (Եփր. ել. եւ Եփր. համաբ.։)

Զի որ անմարմին ոք է, նա եւ անսերմն է։ (Ջորիք) անսերմն եւ անծնունդք են. (Եզնիկ.։)

Իմաստունն՝ անսերմն է եւ անպտուղ ի յատկական սերմանէ, բազմաբեղուն ի սկզբնականէն (յիմաստութենէն աստուծոյ). (Փիլ. լին.։)

ἅσπαρτος. non satus, non seminatus. Ոչ սերմանեալ. ոչ ցանեալ. ուր չիցէ արկեալ սերմն. էքինմէմիշ.

Անսերմն, եւ առանց վարելոյ ամենայն ինչ բուսանէր. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անսին

adj.

without nourishment.

· Calfa

NBHL (1)

Զորս ի դէպ է անսին խոստովանել զնոսա ծնունդս. (Յհ. իմ. ատ. ՟Է։)


Անսիրելի, լւոյ, լեաց

adj.

who has neither lovers nor friends;
antipathetic.

· Calfa

NBHL (1)

Իբր Այն՝ ոյր չգուցէ սիրելի ոք կամ բարեկամ.


Անսիրելութիւն, ութեան

s.

want of love or affection;
antipathy.

· Calfa

NBHL (2)

ԱՆՍԻՐԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՍԻՐՈՒԹԻՒՆ. Պակասութիւն սիրելութեան կամ սիրոյ. չունելն զսէր կամ զբարեկամութիւն, կամ զյօժարութիւն.

Ոչ վասն անսիրութեան ինչ չառնում ինչ ի ձէնջ՝ ասէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անսիրութիւն, ութեան

s.

cf. Անսիրելութիւն.

· Calfa

NBHL (2)

ԱՆՍԻՐԵԼՈՒԹԻՒՆ ԱՆՍԻՐՈՒԹԻՒՆ. Պակասութիւն սիրելութեան կամ սիրոյ. չունելն զսէր կամ զբարեկամութիւն, կամ զյօժարութիւն.

Ոչ վասն անսիրութեան ինչ չառնում ինչ ի ձէնջ՝ ասէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անսիրտ

adj.

heartless.

· Calfa

NBHL (2)

ἁκάρδιος. vecors, excors. Որ չունի զսիրտ. վատասիրտ. եիւրէքսիզ, ճէսարէթսիզ.

Ոչ յամէ ի նմա անսիրտ. (Սիր. ՟Զ. 20։)


Անսխալ

adj. adv.

without fault;
infallible, impeccable;
infallibly.

· Calfa

NBHL (3)

ԱՆՍԽԱԼ գրի եւ ԱՆՍՂԱԼ. ἁπλανής, ἁσφαλής. erroris expers, non erraticus, stabilis, firmus, securus, infallibilis. Ազատ ի սխալանաց. անմոլար. անվրէպ. ուղիղ. զգուշաւոր. ապահով. ստոյգ. աներկբայ. հաստատուն. անյողդողդ. խալատսըզ. եանզլըշսըզ, եանզըլմազ, սահիհ, սազ, էմին.

Արհեստ ըստ իւրում բանին անսխալ է. իսկ ըստ ենթակային թուի սխալական գոլ. իսկ մակացութիւն ե՛ւ ըստ իւրում բանին, ե՛ւ ըստ ենթակային անսխալ է. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Սիրտք անմտաց ոչ են անսխալք։ (Արմատ անսխալ յիմաստութենէ. Առակ. ՟Ժ՟Ե. 7։ Իմ. ՟Գ. 15։)


Անսխալութիւն, ութեան

s.

infallibility.

· Calfa

NBHL (2)

Զանսխալութիւն արուեստին յայտ առնէ. (Վրդն. սղ.։)

ἁσφάλεια, τὸ ἁσφαλές. infallibilitas, securitas. Անվրէպ գոլն յո՛ր եւ է կարգի. եանզըլմազլըգ.


Անսկզբնաբար

adv.

without beginning.

· Calfa

NBHL (2)

Է եւ գոյ անսկզբնաբար եւ մշտնջենաւորապէս. (Կիւրղ. գանձ.։)

Անմայր ի հօրէ անսկզբնաբար։ Զանսկզբնաբար բղխումն. (Շար.։)


Անսկզբնական, ի, աց

adj.

without beginning, that has existed from all eternity.

· Calfa

NBHL (1)

Անսկզբն բանն ծնեալ յանսկզբնական հօրէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Անսկզբնակից, կցի, կցաց

adj.

equally without beginning, coeternal.

· Calfa

NBHL (3)

συνάναρχος. una vel similiter principii expers. Զուգապէս անսկիզբն ի յաւիտենից. մշտնջենաւորակից.

Ըստ աստուածութեանն անսկզբնակից էր ընդ հօր. (Լմբ. սղ.։)

Կէսք անսկզբնակից ընդ աստուծոյ կամեցան դնել։ Ոչ միայն երկու անսկզբնակիցք գտանին, այլ երեք. (Եզնիկ.։)


Անսկզբնութիւն, ութեան

s.

uncreatedness, eternal existence.

· Calfa

NBHL (5)

ԱՆՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԱՆՍԿԶԲՆՈՒԹԻՒՆ. որ եւ ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. τὸ ἅναρχον. principio carere. Չունելն զսկիզբն ժամանակի, որ հասարակ է երից անձանց. եւ Չունելն նա եւ զսկիզբն ծագման յայլմէ անձնէ. եւ այս սեպհական է հօր աստուծոյ.

Աստուածութեանն առանձին իմն է անսկզբնութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Որ պատմէ զանսկզբնութիւն (այսինքն զանժամանակ ծնունդ) առ ի հօրէ. (Արշ. ՟Ժ՟Ա։)

Ասաց զանսկզբնութիւն բանին աստուծոյ հօրէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Որով եւ զանվախճանութիւնն իւնր, եւ զանսկզբնութիւնն ցուցանէ առաւելապէս աստուածայինն տռփումն. (Դիոն. ածայ. ՟Գ։)


Անսկիզբն, կզբան, անց

adj.

without beginning, eternal;
baseless.

· Calfa

NBHL (12)

որ եւ ասի ԱՆՍԿԶԲՆԱՒՈՐ. Որպէս յատկութիւն հօր, անծին, անեղագոյն. ոչ ծագեալ յայլմէ անձնէ. անպատճառ. ἅναρχος, ἁγέννητος. principii carens, ingenitus.

ἅναρχος. principii expers, principio carens. Որոյ չիք սկիզբն ժամանակի եւ եղանութեան. անժամանակ, անեղ. որ էն յաւիտենից։ Որպէս ստորոգելի աստուծոյ կամ երից անձանց առ հասարակ.

Զիա՞րդ քննել կարիցեմք սզկբնաւորք զանսկզբանէն. (Ագաթ.։)

Ոչ ոք էր անսկզբանն, որ կոչէր զանուն նորա. (Յճխ. ՟Բ։)

Հայր սկիզբն անսկզբանցն. յորմէ որդի ցուցանէ, եւ հոգի սուրբ ի նոցունց յէութենէ. (Վրք. սեղբ.։)

Ես թէ երկոքեան անսկզբունք, եւ քան զլինելութիւնն են վերագոյնք. (Բրս.։ չար։)

Սկսանիքն ասի յանսկզբնէ ումեմնէ։ Ամենայն մարդ ժամանակօք արարեալ է, եւ անսկիզբն ինչ ոչ գոյ ի նոսա. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Ի հրէական փոքրաբանութիւնն անկանել, միայն անսկզբանն (հօր) զաստուածութիւնն գրել։ (Կամ ըստ արիոսի) Երիս անսկզբունս եւ անկարգս, եւ որպէս թէ իցէ ասել՝ հակառակ աստուածս։ Արդ՝ անսկիզբն է հայր, զի ո՛չ յայլմէ ումեքէ, եւ ոչ յինքենէ նմա գոլն է. եւ այլն։ Զմի եւ զնոյն գիտել զբնութիւն աստուածութեան՝ անսկզբանն, եւ ծնեցելոյ, եւ յառաջ եկելոյ. (Առ որս. ՟Ե. ՟Ժ՟Դ։)

Որդին որդի, եւ ոչ անսկիզբն, քանզի ի հօրէ. ապա եթէ ի ժամանակէ առցես զսկիզբն, ե՛ւ անսկիզբն. վասն զի արարիչ ժամանակաց. (Ածաբ. մկրտ.։)

Զհօրէ ասեմք, թէ ոչ միայն անսկիզբն, այլ եւ եղեալ իսկ (այսինքն ծնեալ իսկ) յումեքէ չէ. բայց զորդի ասեմք, թէ անսկիզբն է, եւ ծնեալ ի հօրէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)

Ոչ երեք անսկզբունք, քանզի հայր միայն է անսկիզբն՝ ոչ յումեքէ ծնեալ ... բայց ըստ ժամանակի անսկզբունք իբրեւ զհայր. (Սարկ. հանգ.։)

Անսկզբան հօր անկզբնակից է եւ որդին. (Լմբ. հանգ.։)


Անսովոր

adj.

unaccustomed;
unusual;
strange, extraordinary, new;
irregular.

· Calfa

NBHL (6)

ἁήθης. insuetus, insolitus, insolens. Որ ինչ ոչ է սովորական. անծանօթ. նոր. օտար. անլուր. չսորվըւած, չտեսնուած. ալըշըլմամըշ, ատէթտէն դաշրա.

Զի անսովոր է, գայթէ. (Լմբ. պտրգ.։)

Որք ոչ էին անսովոր տկարութեան. (Պրպմ. լ.։)

Զի ծնէ կոյրն բժշկեաց, եւ զքաղցրն եւ զանսովորն նմա տնկեաց ի նա լոյս. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Զանսովորս՝ սովորականս (կացուցանէ). (Պիտ.։)

ἁνέθιστος. non assuefactus. Որ ոք ոչ է սովորեալ յիրս իչ. անվարժ. անկիրթ. անփորձ. չսորված. ալըշմամըշ, աճամի.


Անսուաղ

adj. adv. hungry, unfed, troubled with hunger;
fasting;
without food;
լինել՝ կալ —, to fast.

· Calfa

NBHL (1)

Անսուաղ էր հինգ օր ծերն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անսուաղանամ, ացայ

vn.

to fast;
to be hungry.

· Calfa

NBHL (1)

Յիւրոց իսկ կամաց անսուաղացեալ՝ աստուծոյ ընծայէր զպիտելի ճաշակսն. (Յհ. կթ.։)


Անսուաղութիւն, ութեան

s.

hunger;
fasting state.

· Calfa

NBHL (2)

Անսուաղութեամբ զփրկչին ի սիովն զօրէնսդրութիւնն բերելով. (Արշ.։)

Յանսուաղութենէ աչք սորեալք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անսուգ

adj.

without mourning, without affliction.

· Calfa

NBHL (1)

ἁπένθητος. carens luctu. Ոչ սգացեալ յայլոց. յորոյ վերայ ոչ ոք սուգ էառ.


Անսուտ, ստից

adj.

real, true, certain.

· Calfa

NBHL (3)

Վկայէ անսուտ հրապարակդ. (Փարպ.։)

Միայն անսուտ եւ ճշմարիտ բարի է՝ հաստատուն առ ի յաստուածն հաւատ։ Անսուտ եւ ճշմարիտ ուրախութիւն։ Այս է անսուտ. բայց առաւելեալն յանստէն կատարելապէս ստեալ՝ է ասացեալ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

ἁψευδής. mentiri nescius, verax, certus, ἅψευστος. non mentiens, minime fallax. Որ ոչ ստէ. հաւատարիմ. ճշմարիտ. ճշմարտախօս. ողջամիտ. եալան սէօյլէմէզ, սատըգ.


Անսուրբ

adj.

impure, unclean;
unholy, profane.

· Calfa

NBHL (7)

Ոչ երբէք կերայ խառնակ ինչ եւ անսուրբ։

Մի՛ զոք խառնակ, կամ անսուրբ ասել ի մարդկանէ. (Գծ. ՟Ժ. 14. 28։)

Անսուրբ նուէրք. (Իմ. ՟Ժ՟Դ. 4։)

Գործս անսուրբս գործէին. (Եզեկ. ՟Ի՟Բ. 9։)

Անշնորհք, եւ անսուրբք, աննուէրք. (՟Բ. Տիմ. ՟Գ. 2։)

Յանսրբոյն յուլիանոսէ. (Լմբ. սղ.։)

ἁκάθαρτος, ἁνόσιος, ἅναγνος. non sanctus, immundus, impurus, impius. Ոչ սուրբ. անսրբազան. անմաքուր. պիղծ. խառնակ. անարժան. կամ Պիղծ համարեալ ըստ օրինաց. նափաք, հարամ, միւրտար. տե՛ս (Ղեւտ.։ Թուոց, ստէպ։)


Անսպառ

adj.

infinite, interminable;
perpetual, durable;
inexhaustible.

· Calfa

NBHL (2)

ἁπέραντος, ἁτέρμων, ἁπειλήμενος , διαρκής, ἁδιάλειπτος. infinitus, termino carens, immensus, indeficiens. Ոյր չիք սպառումն կամ սպառուած. անհատ. անպակաս. անծախ. անանց. եւ անեզր. անվախճան. անկատարած. անհուն. անչափ. անսախման. անդադար. յաւիտենական. դիւքէնմէզ. հատսըզ. հիսապսըզ. նիհայէթսիզ. էպէտի.

Անսպառ է օգնութիւնն, որ մեզ պարգեւի ի նոցանէ (ի սուրբ գրոց). (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)


Անկողնակից, կցի, կցաց

s.

bed-fellow.

· Calfa

NBHL (4)

Յանկողնակցէ քումմէ զգո՛յշ լեր պատմել ինչ նմա. (Միք. ՟Է. 5։)

Այլազգեացն ի ձեռս մատնէր զիւրն այրն եւ զանկողնակիցն. (Ոսկ. հերոդ.։)

Նեղասրտեալ յանկողնակցէն՝ խնդրէ զառաւօտն, զի փախստական լիցի. (Լմբ. առակ.։)

Ամուսին. այր եւ կին. ὀ καὶ ἠ σύγκοιτος. concubitor, -trix. էրիկ կնիկ. եօլտաշ.


Անկողնակցութիւն, ութեան

s.

bed-fellowship.

· Calfa

NBHL (1)

Զղջումն է անկողնակցութեան (ընդ օտարի) հետեւումն, եւ տրտմութիւն. (Լմբ. իմաստ.։)


Անկողնարկ լինիմ

vn.

to make a bed.

· Calfa

NBHL (2)

ԱՆԿՈՂՆԱՐԿ ԼԻՆԵԼ. Արկանել կամ յարդարել զանկողին. տէօշէք պրագմագ. տէօշէյի եափմագ.

Ոչ ումեք ոք անկողնարկ լինէր. (Եղիշ. ՟Ը։)


Անկողոպուտ

adj.

that cannot be plundered, not subject to devastation.

· Calfa

NBHL (3)

ԱՆԿՈՂՈՊՈՒՏ ԱՆԿՈՂՈՊՏԵԼԻ ἅσυλος. inspoliatus, intemeratus, tutissimus. Զոր չէ մարթ կողոպտել. անկապտելի. անքոյթ. անձեռնարկելի. անապական, որ չի թալլըւիր. սօյուլմազ. չալընմազ. էմին.

Յանկողոպուտ գանձս արքայութեանն համբարիցես։ Սատանայ անգամ չկարէ կողոպտել. այլ յանկողոպուտ գանձին պահեսցի. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 25։)

Հարսն Քրիստոսի հարազատ, նուէր անկողոպտելի. (Ածաբ. կիպր.։)


Անկոչ

adj.

uncalled, not named;
uninvited;
— բազմական, parasite, smell-feast, trencher-friend.

· Calfa

NBHL (4)

Անկոչ ինքնակամ յօժարէր երթալ ի տունն. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)

Փոյթ սիրելի յուրախութիւնսն կոչեցեա՛լ (այս ինքն ի կոչիլն եւեթ) պարտ է մերձակայիլ. իսկ ի փորձութիւնսն (բարեկամին՝) անկոչ. (Ոսկիփոր.։)

Ընթասցո՛ւք առ Տէր, եւ անկոչ եկեսցէ առ մեզ. (Կլիմաք.։)

ԱՆԿՈՉ ԵՊԻՍԿՈՊՈՍ ասի, որպէս անթեմ, առանց անուան սեպհական վիճակի.


Անկործան

adj.

not fallen;
that cannot fall or be thrown down.

· Calfa

NBHL (1)

ԱՆԿՈՐԾԱՆ ԱՆԿՈՐԾԱՆԵԼԻ Որ ոչ կործանի, կամ չանկանի. անսասան. հաստատուն. վար չինկնօղ, ամուր կեցած. եըգըլմազ. տիւշմէզ. մամուր.


Անկորուստ

adj. adv.

that cannot be lost, imperishable;
without loss.

· Calfa

NBHL (1)

Ուր չիք կորուստ. որում անմարթ է կորնչել. անպակասելի. անվատնելի. որ չիկորսըւիր. գայպ՝ զայ օլմազ.


Անկուած, ոց

s.

weaving, texture;
weft.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԱՆԳՈՒԱԾ. ὔφασμα, συνυφή. textura, contextura. Ոստայնանկութիւն. եւ հիւսուած. ընդելուզումն. գործած. բանուածք. տօգույուշ. էօրմէ. եւ գործն անկեալ՝ հիւսեալ. բանած բան. իշլէնմիշ տօգունմուշ շէյ.

Դուն ուրեք՝ որպէս անկումն, այս ինքն անկանիլն. ինկնալն, տիւշիւղ. σύπτωσις.

Անկանէր ընդ նմին անկուած ականակապ։ Ըստ վերնոյ խառնուածոյն անկուածոյ վակասին։ Հիւսեալս ընդ միմեանս յանկուած վակասին. (Ել. ՟Լ՟Թ. 10. 18. 19։)

Ոսկէթել անկուածովքն. (Լմբ. սղ.։)

Զի մի՛ երբէք կակղացեալք ախտիցն՝ ի ներքս անկուածովքն հովտանայցեմք. (Նիւս. երգ.։)


Անկուածոյ, ից

adj.

woven.

· Calfa

NBHL (2)

Ոստայնանկեալ. հիւսեալ. հիւսկէն. ընդելուզեալ. բանած, հուսած. տօգունմուշ. եօրմէ. ὐφαντός. textus, textilis.

Անկուածոյ հիւսկէն։ Գործ անկուածոյ. (Ել. ՟Ի՟Զ. ՟Ի՟Ը. ՟Լ՟Զ. ՟Լ՟Թ.) ստէպ. ուր յն. երբեմն է՝ հիւսածոյ, եւ երբեմն՝ հիւսողի։


Անկումն, ման

s.

fall, tumble;
overthrow, ruin, subversion;
degradation;
cadence;
վերստին —, second fall;
relapse.

· Calfa

NBHL (8)

Յարուցին ի գլորմանէ զանկումն ամենայնի երկրի. (Ագաթ.։)

Ի ճշմարտութենէն ի բանն անկումն. (Բրս. ծն.։)

ԱՆԿՈՒՄՆ կամ ԱՆԳՈՒՄՆ. որպէս անկիւն, ըստ յն.

ՅԱՆԿՈՒՄՆ, կամ ՅԱՆԳՈՒՄՆ, յանգման. որպէս ի յանգումն, ցկատարած, ի վախճանի. յաւարտ.

Յանգումն բերեալ՝ տեսանէ զամենայն ի բարիս աւարտեալ. (Մագ. Ե։)

ԱՆԿՈՒՄՆ. որպէս անկուած. գործած.

Բաբիլոնացւոց անկմամբ ոսկեղէն թել ճեղանակ. (Պտմ. աղեքս.։)

ԱՆԿՈՒՄՆ կամ ԱՆԳՈՒՄՆ. որպէս անկիւն, ըստ յն.


Անկուշեմ, եցի

va.

to kick, to strike with the hind feet;
to resist, to reject.

· Calfa

NBHL (5)

եւ չ. ԱՆԿՈՒՇԵՄ ԱՆԿՈՒՇՆԵՄ որ եւ ԱՆԳՈՒՇԵԼ, ԱՆԳՈՒՇՆԵԼ. (լծ. ընդ անգոսնել, անկոսնել, անկուսնել. մերձի եւ ի հյ. կուշտ. եւ ի պրս. կիւշիտէն, ունկն դնել) աքցանել. կիցս ընկենուլ. որպէս թէ տալ անկանիլ յուսոց. ἁπολακτίζω. recalcitro. թէքմէ վուրմագ, չիֆտէ սալմագ.

Վազս առեալ փռնգալով, անկուշեալ՝ յետս կոյս զիշխանն ընդոստուցեալ ընկենոյր։ Ի պարարտութենէ պորտոյն անկուշեալ. (Յհ. կթ.։)

Զի յետ դարձին եւ դուք դարձեալ անկուշեցէք. (Ոսկ. ես.։)

Նոքօք գիրանայ եւ անկուշէ. (Եփր. հռ.։)

Անգոսնեացն եւ անգուշեաց՝ մի բառ է. Շայն՝ ասորի, եւ Սէ՝ հայեցի. (Երզն. քեր.։)


Անկուռ

adj.

rough, rude, uneven, rugged.

· Calfa

NBHL (4)

Որ չէ կուռ (պողոտայ). ոչ կռեալ. անկոխ. շատ մարդ չիկոխած. ἅτριπτος. non tritus.

Անկուռ է առաքինութեանն ճանապարհ. քանզի սակաւք են՝ որ գնան ընդ նա. եւ կո՛ւռ եւ կո՛խ՝ չարութեանն։ (Անխրատն) ի յանկուռ ճանապարհաց ոչ խոտորեալ եւ խորշեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Չէ՛ անկուռ ճանապարհ, ընդ որ ընթանալ եմք հանդերձեալ. (Լմբ. սղ.։)

Եւ ոչ սրբոց հարցն է անկուռ ճանապարհ. (Գերմ. թղթ.։)


Անկոփ

adj.

not carved, unpolished, rough.

· Calfa

NBHL (3)

Ոչ կոփեալ. անտաշ. եւ դժուարին ի կոփել. չտաշած, չկոկած, ձեռք չիդպուցած, ամբողջ. պիւթիւն՝ էնտամըյլա.

Ամենայն ի քարանց պատուականաց, չափով յանկոփից (յն. այլազգ է)։ Առնեն վէմս անկոփս ըստ օրինացն (յն. ամբողջ). (՟Գ. Թագ. ՟Է. 9։ ՟Ա. Մակ. ՟Դ. 47։)

Ի գլխոյ լեռնէն առեալ վէմս անկոփս՝ յաղթս. (Ագաթ.։)


Անկռինչ

adj.

without cries;
unable to cry out.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ կռնչէ կամ չկարէ ճիկ հանել. անբարբառ. ձանը կտրած.

Ոչ ձայն պաղատանաց զկնի արձակեաց, քանզի անկռինչ էր. (Նար. ՟Ժ՟Դ։)


Անկռիւ

adj.

without contention;
without resistance;
without quarrel.

· Calfa

NBHL (2)

Որոց (հրեշտակաց) ոչինչ այնպէս առանձինն՝ իբրեւ զանկռիւն եւ զանամբոխն (գոլ). (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ի նոցա (դիւաց) բառնալն, եւ զմեզ մոռանալն՝ մեք անկռիւք լինէաք. (Լմբ. սղ.։)


Անկռուելի, լւոյ, լեաց

adj.

impregnable;
invincible.

· Calfa

NBHL (6)

ἅμαχος. inexpugnabilis. Անմարտնչելի. անառիկ. անպարտելի. ճէնկ իլէ ալընմազ, գարշը գօնմազ.

Աստուծոյ զօրութեանն՝ որ անկռուելին է։ Անշարժ հիմանն, անկռուելի նաւահանգստին. (Ոսկ. ՟ա. կոր. եւ եղ։)

Անկռուելի է յամենայն իրս սովորութիւնն. (Նիւս. կուս.։)

Զքո խորհուրդսդ, եւ զանկռուելի (կարծեցեալ) թիւրութիւնսդ ծանեաք։ Զի՞նչ իցէ ի մեծագունացն նոցա եւ անկռուելեաց. (Առ որս. ՟Գ. ՟Ե։)

Եղջիւր՝ զուարակի ամրութիւն է անկռուելի. (Իգն.։)

Փուշս շուրջ զպտղովն արկեալ, որպէս զի անկռուելի օդագնացացն դարանակալութեան պահեսցի. (Պիտ.։)


Անկտակ

adj.

intestate.

· Calfa

NBHL (1)

Որ չառնէ զկտակ. առանց կտակի. կտակ չըրած. վասիյէթսիզ.


Անկրական, ի, աց

adj.

impassive, insensible.

· Calfa

NBHL (2)

Անկիր. անկարեկան. ոչ կրօղ կիրս ինչ յինքեան կամ յայլմէ. անվնասելի. անախտ. անապական.

Հրդեհեա՛ անկրական հրով ահաւորիդ։ Անկրական եւ անսահման սիրոյ քո։ Մի՛ առագաստեսցէ մառախուղ մեղսասիրին զանկրական լոյս էութեան քո. (Բենիկ.։)


Անկրելի, լւոյ, լեաց

adj.

unable to bear;
insupportable.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ոչ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Անկրթութիւն, ութեան

s.

want of discipline, indocility, rudeness.

· Calfa

NBHL (1)

Մտրուկ (է) մարմինն վասն անկրթութեանն. (Երզն. մտթ.։)


Անկրօն, ից

adj.

irreligious.

· Calfa

NBHL (2)

Օտար ի ճշմարիտ կրօնից. անհաւատ, մոլար. մէզհէպսիզ.

Մահու պարտաւոր է, եւ անկրօն։ Առն անկրօնի. (ՃՃ.։)