infinite, interminable;
perpetual, durable;
inexhaustible.
ἁπέραντος, ἁτέρμων, ἁπειλήμενος , διαρκής, ἁδιάλειπτος. infinitus, termino carens, immensus, indeficiens. Ոյր չիք սպառումն կամ սպառուած. անհատ. անպակաս. անծախ. անանց. եւ անեզր. անվախճան. անկատարած. անհուն. անչափ. անսախման. անդադար. յաւիտենական. դիւքէնմէզ. հատսըզ. հիսապսըզ. նիհայէթսիզ. էպէտի.
Թիւ ամաց նորա անսպառ. (Յոբ. ՟Լ՟Զ. 26։)
Ողորմութիւնք տեառն անսպառ են. (Ողբ. ՟Գ. 22.) յն. ո՛չ պակասին, կամ ոչ սպառին։
Անսպառ ուրախութիւն։ (Ագաթ.։ Ժմ.։)
Անսպառ գետ, կամ բաժակ, շնորհ, խաղացմունք շնորհաց, բերումն, կեանք, կենդանութիւն. (Սարկ. տոմ.։ Նար.։ Խոր. ՟Ա. 1։ Պիտ.։ Խոսր.։ Եզնիկ.։)
Անսպառին եւ մնացականին միայն սկելով. (Խոր. ՟Բ. 77։)
Յանսպառ յարքայութիւնն. (Ագաթ.։)
Յանսպառ յաւիտեանսն. (Կորիւն.։)
Յանսպառն թողուլ ամանակ. (Պիտ.։)
Յանսպառ ձմերական դժոխս, որ ոչ գոյ վախճան. (Զքր. կթ.։)
Յաւիտենականաւն կորնչիցիմք կորստեամբ, այսինքն անսպառաւն. (Խոսր.։)
Անսպառ վաստակօք. (Փարպ.։)
Անսպառ ողբումն. (Մագ. ՟Լ՟Ա։)
Յանսպառ պատժապարտութեան. (Տօնակ.։)
Անսպառ թշնամութիւն։ Անսպառ աշխարհ. (Պտմ. աղեքս.։ եւ Խոր. ՟Գ. 62։)
Անսպառ է օգնութիւնն, որ մեզ պարգեւի ի նոցանէ (ի սուրբ գրոց). (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)
Պնդագոյն արթնութեան, անսպառ պահոց. (Բրս. հայեաց.։)
Անսպա՛ռ լերուք յուրախութեան. (Եղիշ. ՟Ա. 9։)