Definitions containing the research է : 10000 results

Անդրանկութիւն, ութեան

s.

seniority, primogeniture, right of primogeniture.

· Calfa

NBHL (3)

Վաճառեա՛ ինձ այսօր զանդրանկութիւնս քո։ Առ իմէ՞ իցեն այն անդրանկութիւնք։ Նա է սկիզբն որդւոց նորա, եւ նմա ա՛նկ է անդրանկութիւնն. (Ծն. ԻԵ. 32. 33։ Օրին. ԻԱ. 17։)

Ի նոցանէ արդարութեամբ բարձաւ անդրանկութիւնն, փոխանակ զի ի խաչ հանին զտէրն անդրանկութեան. (Եփր. ծն.։)

Զանդրանկութիւնս գոլոյն բաժանէ վեհագունիցն էութեանց. (Դիոն. ածայ. ՟Ե։)


Անդրդուելի, լւոյ, լեաց

adj.

immoveable, firm, constant;
inflexible.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ դրդուելի. անխախտելի. անշարժ. հաստատուն. եւ առանց դրդուելոյ. դէփրէնմէզ, հարէքէթսիզ.

Լեառն իմանալի է Քրիստոս յաղագս անդրդուելի զօրութեանն. (Շ. մտթ.։)


Անդրժելի, լւոյ, լեաց

adj.

inviolable;
cf. Անդժրելի.

· Calfa

NBHL (2)

Գանձել յերկինս՝ որ անդրժելին (կամ անդժրելին) է դողոց. (Գր. հր.։)

Անդրժելի է ի թշնամեացն պտուղն ... Անդրժելի ի կիզմանէ արեգական։ Պահել անդրժելի զնոյն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Անդրիագործ, ի, աց

adj.

statuary, sculptor.

· Calfa

NBHL (2)

Որպէս շինօղ զանդրիս. cf. ԱՆԴՐԻԱՆՏԱԳՈՐԾ.

Կամ շինեալ որպէս զանդրի. արձանի պէս շինած.


Անդրոշմ, աց

adj.

uninscribed;
without mark;
unsealed;
not ratified;
without confirmation.

· Calfa

NBHL (2)

Ոչխար դրոշմեալ ո՛չ դիւրաւ դաւաճանի. բայց անդրոշմն՝ գողոց դիւրըմբռնելի է. (Ածաբ. մկրտ.։)

Ոչխար անդրոշմ առանց պատժի (գողոյն) է, եթէ նենգի։ Յորժամ տեսանէ (սատանայ) զհաւատացեալսն, թիկունս շրջէ. յորժամ տեսանէ զոք յանդրոշմաց, համարձակապէս յառաջ պատահէ. (Սեբեր. ՟Ժ։)


Անդրուվար, ի, աց

s.

cf. Անդրուար.

· Calfa

NBHL (4)

Գրի եւ ԱՆԴՐՈՒԱՐ, ԱՆԴՐՎԱՐ, ԱՆԴՐԱՎԱՐ. վրիպակաւ՝ եւ ԱՆԴՈՒԱՐ. Զոյգք գրաստուց վարողաց զկառս. երիվար, գրաստ, ջորի, մանաւանդ ձգօղ զկառս գահաւորակի. եւ որ ինչ նման է սոցա. ի յն. է՛ զի զոյգք ջորւոց ասի, է՛ զի կառք, եւ այլն։

Խնդրէր վաղվաղակի անդրուվար՝ երթալ ի տունն Աստուծոյ. (Փարպ.։)

Որպէս ի դրախտի անդ զօձն անդրուվար արարեալ առ ի զպատուիրանն մոռանալոյ. (Ագաթ.։)

Իսկ (Երզն. քեր.) ԱՆԴՐԱՎԱՐ, որպէս ազգ ինչ ձիոյ։


Անեզր

adj.

interminable, boundless.

· Calfa

NBHL (4)

Երեւեալքս այսոքիկ են արդեօք անեզե՞րք, եթէ ոլորտացեալք. (Փիլ. իմաստն.։)

Իմանալին անեզր է եւ անսահման. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Անեզր զսէրն Քրիստոսի առ մեզ տեսանէ. (Լմբ. սղ.։)

Զանեզր շնորհացն զեկուցանէ։ Փառօք Հօր գայցէ, անգզր զօրութեամբ հրեշտակաց՝ անհամար գնդիւք։ Ի բազմութիւն անեզր տարածեալ լինէր իրք հաւատացելոցն. (Ոսկ. յհ. եւ Մտթ. եւ Գծ.։)


Անել

adj.

much embarrassed, much perplexed, inextricable, without escape;
— եւ անմուտ առնել, to hem in en all sides, to cut off all means of escape from;
— փողոց, blind alley;
street or court with only one entrance.

· Calfa

NBHL (4)

Որ չկարէ ելանել. եւ անջնջելի.

Շունքն զինեւ պատեալ էին, անել ուտնմուտ զիս առնէին. (Շ. եդես.։)

Ուր չկարէ ոք ելանել. անկոխ. անհպելի. ἅβατος.

Անունդ Սինա՝ ասի անմատոյց. արդ անել եւ անմերձենալի արդարեւ է աստուածային վայրն։ Յանել եւ յանմատոյց եւ սուրբ անդ սերմնն անկցի. (Փիլ. ել. եւ քհ։)


Անելանելի

cf. Անել.

· Calfa

NBHL (1)

Որպէս զներկուած որդան՝ ի գոյն կարմրութեան անելանելի. (Գր. հր.։)


Անեղ, ից

adj.

uncreated, uncreate.

· Calfa

NBHL (13)

Որ չէ եղական, այլ՝ ինքնագոյ, որ էն. Աստուած, եւ աստուծոյքն. ἁγένητος. որ գրի եւ ἁγέννητος (որ է անծին). non factus, increatus. եարատըլմամըշ, զայրի մախլուգ.

Անեղն եւ մշտնջենաւորն Աստուած։ Արդեօք երեւեալքս այսոքիկ են անե՞ղք, եթէ լինելութեան առին սկիզբն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստն։)

Արձակապէս անեղ եւ միշտ գոյ եւ ինքնակատար։ Արձակաբար անեղ ասի Աստուած. վասն զի ոչ ոք է նորա պատճառ. (Դիոն.) եւ (Մաքս.։)

Անեղ, եւ էիցս էակ։ Անեղն՝ ի հօրէ ծնեալ որդի։ Հոգիդ անեղ եւ համագոյ. (Շար.։)

ՅԱստուծոյ Աստուած, եւ ի լուսոյ լոյս, եւ յանեղէն անեղ ... եւ արգելուլ այսուհետեւ ոչինչ, միոյ գոլով անեղին հօր՝ անեղ գոլ եւ զառ ի նմանէ բանն. (Կիւրղ. գանձ.։)

Մի կարծել զչարն անեղ, կամ յանեղէն Աստուծոյ եղեալ. ոյք տանջին, ապականին, եւ յայտնի տան զցոյցքն, թէ ոչ են անեղք, այլ՝ եղականք. (Անյաղթ ամենայն չար.։)

Անեղ, ոչ որպէս չեւ եւս եղեալ, կամ անկատար, կամ յայս ումեքէ, եւ կամ յայս ինչ ոչ եղեալ. (Դիոն. ածայ. ՟Թ։)

Մինչչեւ էր արարեալ, ոչ խառնիխուռն ճանաչէր զանեղսն, այլ՝ կարգեալ. (Եղիշ. ՟Բ։)

Սովորութիւն է մարգարէիցն՝ զանեղն որպէս եղեալ դնել. (Լմբ. սղ.։ եւ Շ. ՟ա. պետ. եւ այլն։)

Անլինելի. որ ոչն է, եւ չէ լինելոց. անգոյ. ոչինչ. զոր զոյգ ընդ առաջինսն այսպէս յիշատակէ (Վահր. երրորդ.)

Է անեղ, որ չէ՛ եղեալ, եւ ոչ կայ. որպէս եղջերուաքաղն, եւ այլ անգոյք. եւ է՛ անեղ, որ ոչ է եղեալ ներգործութեամբ, այլ զօրութեամբ կայ. որպէս ի կաւն՝ կարաս, եւ ի պղինձն անդրի, եւ ի փայտն արկղ. եւ է անեղ, որ կայ եւ է, սակայն եղեալ ո՛չ է, որպէս՝ Աստուած։

Որ ոչ լինի, այս ինքն չծնանի, չբուսանի. անծին եւ կոյս (թիւ, այն է եօթն).

Յաւուրն եօթներորդի, որ նա ինքն է անեղ եւ անապական. (Եղիշ. յես.։)


Անեղական

cf. Անեղ.

· Calfa

NBHL (1)

Յանեղականէն լուսոյ լուսաւորեալք։ Առ անեղական բնութիւնն Աստուծոյ. (Շ. հրեշտ. եւ Շ. ամենայն չար.։)


Անեղածին

adj.

born of increated God.

· Calfa

NBHL (2)

Յանեղ Հօրէ ծնեալ անեղ Որդին Միածին.

Ինքն իսկ անեղածինն ասէր, ես եմ որթն ճշմարիտ. (Պետր. սիւն. կուս.։)


Անեղակերտ

adj.

made by increated God.

· Calfa

NBHL (1)

Կերտեալ յանեղէն. աստուածակերտ. Աստուծոյ շինածը.


Անեղանելի, լւոյ

adj.

that cannot be created.

· Calfa

NBHL (2)

Աստուծոյն՝ Բանի բնութիւն՝ անեղանելի, եւ ի Հօրէ. իսկ մարմնոյ նորին գոյացութիւնն ի Կուսէ, եւ արարածական. (Յհ. իմ. երեւ։)

Այլ եւս երեք սեռք մահկանացուք պակաս գոն մեզ՝ անեղանելիք. որոց ոչ եղելոյ՝ երկին անկատար։ Անեղանելիք, այս ինքն տակաւին ոչ եւս եղեալք. (Սահմ. ՟Ա. ի Պղատոնէ։ եւ լծ. հյ։ եւ Մագ. ՟Ե։)


Անեղբայր, բօր

adj.

without brother.

· Calfa

NBHL (1)

Ոյր չկայցէ եղբայր. ախպար չունեցօղ։ (Լմբ. պտրգ.։)


Անեղծ, ից

adj.

incorruptible, indissoluble;
indelible, not to be effaced;
inviolable.

· Calfa

NBHL (2)

Անեղծ հոգիդ քո է յամենեսին։ Զփառս անեղծին Աստուծոյ։ Թագաւորն յաւիտենից՝ անեղծի։ Անեղծ ժառանգութիւն. (Իմ. ՟Ժ՟Բ. 1։ Հռ. ՟Ա. 27։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 17։ ՟Ա. Պետ. ՟Ա. 4։)

Նա՝ որոյ բանքն անեղծ է քան զերկիր. (Լմբ. սղ.։)


Անեղծական, ի, աց

cf. Անեղծ.

· Calfa

NBHL (2)

Թէ զանեղծականսն խնդրիցեմք, եղծականքս յորդառատ գայցեն մեզ. (Ոսկ. եփես.։)

Անեղծական քո նկարագիր։ Յիշատակս անեղծականս։ Անեղծականս ճառել զստեղծականսդ։ Իբր յանեղծական (այս ինքն միշտ կենդանի) մաղթողէ. (Նար.։)


Անեղծանելի, լւոյ, լեաց

cf. Անեղծ.

· Calfa

NBHL (1)

Քննութիւն իցէ խղճմտութիւն անեղծանելի. (Կլիմաք.։)


Անեղծութիւն, ութեան

s.

incorruption, indissolubleness.

· Calfa

NBHL (2)

Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութիւն։ Անեղծութիւն մերձաւոր լինել առնէ Աստուծոյ։ Զանեղծութիւն խնդրեն, զկեանսն յաւիտենից։ Սիրեն զտէր մեր Յիսուս Քրիստոս անեղծութեամբ։ Զկեանս եւ զանեղծութիւն։ Վարդապետութեամբ զանեղծութիւն ունել, զսրբութիւն։ Անեղծութեամբ՝ հեզութեամբ. (Իմ.։ Հռ.։ Եփես.։ ՟Բ. Տիմ.։ Տիտ.։ ՟Ա. Պետ.։)

Ընկալան ի Քրիստոսէ զպսակն անեղծութեան. (Յհ. կթ.։)


Անեղութիւն, ութեան

s.

uncreated state.

· Calfa

NBHL (4)

Բնութիւն՝ որ զանեղութիւն ունի յինքեան, որ է յատուկ Աստուծոյ, անմահ եւ անապական է. (Շ. ամենայն չար.։)

Յաղագս անեղութեան, եւ լինելութեան։ Բազում իւիք նշանակելով առեալ լինի անեղութիւն։ Անեղութիւն է՝ որ չեւ եւս եղեալ. իսկ հնարաւոր լինել, եւ դարձեալ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ լինել կարող է. ասի դարձեալ անեղ, որ էն եւ գոյր, սակայն ոչ եղեալ յումեքէ. (այն է բո՛ւն անեղն՝ Աստուած). ապա ուրեմն եղիցի ամենայն իրօք անեղութեանն՝ անեղութիւն պատկեր (այս ինքն անեղին՝ անեղ պատկեր). (Կիւրղ. գանձ. ՟Ա։)

Անեղութեանն բան՝ հասարա՛կ դաւանեսցի, որպէս Հօր եւ Որդւոյ, նմանապէս եւ Հոգւոյն Սրբոյ. (Լմբ. հանգ.։)

Աստուածութեանն զանեղութիւն դնէ սկիզբն՝ ասելով, Աստուած էր միշտ, եւ է. (Լծ. ածաբ.։)


Անեպեր

adj.

unblamable.

· Calfa

NBHL (3)

Որ չունի ինչ արժանի եպերանաց. անպարսաւ. անբամբաս. ուստի եւ անարատ. ամբողջ. պակասութիւն մը չունեցօղ, անվնաս. լէքէսիզ. զարարսըզ.

Կանոնել հաստատութեամբ անեպեր ի կամս Աստուծոյ։ Դիպող ստութեամբ ազատիլ ի վտանգէ, որ է անեպեր (եթէ իցէ հոմաձայնութիւն յայտնի). (Մխ. դտ. եւ Մխ. առակ.։)

Զկլեալսդ զամենեսեան ի մահաբեր որովայնէ վիշապին անեպեր ապրեցուցից։ Կանգնեալ ի մէջ հնոցին ամբողջ մարմնով՝ անեպեր եւ առանց ամենայն վնասու. (ՃՃ.։)


Աներաժիշտ

adj.

unmusical.

· Calfa

NBHL (2)

Անմասն յերաժշտական արուեստէ, տգէտ, եւ անյարմար. ἅμουσος. musicae imperitus եւ rudis, insulsus

Մնացին այնոքիկ ի ձէնջ, որ աներաժիշտքն էին եւ առանց դպրութեան. (Պղատ. տիմ.։)


Աներաժշտութիւն, ութեան

s.

ignorance of music.

· Calfa

NBHL (2)

Լինի երաժշտականն յաներաժշտականութենէ. (Անյաղթ պերիարմ.։)

Արտանուագ ձայն ունելով՝ երգել ձեռնարկիցէ, կրկին աներաժշտութեան ցուցանելով տեսիլ, զայն՝ որ ի գործիսն, եւ կարի յառաջագոյն զայն որ ի բարսն է. (Փիլ. նխ. ՟բ.։)


Աներանամ, ացայ

vn.

to become father-in-law, brother-in-law.

· Calfa

NBHL (1)

Եւ զի մի՛ շնորհս արկանիցէ նմա ղաբան՝ սակս աներանալ ղաբանայ վասն նորա. (Եփր. ծն.։)


Աներասան, ի, աց

adj.

not broken in, unruly;
unbridled, unreined, ungoverned, debauched.

· Calfa

NBHL (1)

ἁχάλινος. infrenis, effrenis. Արձակ յերասանակէ. անսանձ. լիրբ. եուլարսըզ. կէմսիզ. զապթսըզ.


Աներասանակ, ի, աց

adj.

cf. Աներասան.

· Calfa

NBHL (3)

Աներասանակ կառքն լինիցին. (Նար. յովէդ.։)

Երիվար տրմուղ աներասանակ էր Պօղոս. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)

Աներասանակ բերան. (Թէոդոր. Մայրագ.։)


Աներբ

adj.

not bounded by time, eternal

· Calfa

NBHL (1)

Աներբ յաներբէ (Որդի ի Հօրէ). (Զքր. կթ. Ծն.։)


Աներեւակ

adj. adv. invisible, hidden, obscure;
ignoble;
invisibly.

· Calfa

NBHL (4)

Հաստատեմք զքեզ, մինչդեռ աներեւակդ ես, ընդ երեւելիսս. (Նիւս. թէոդոր.։)

Նա աներեւակ էր ... իսկ սա յոյժ երեւելի էր։ Ո՛չ միայն զերեւելիսն եւ զիշխանսն, այլ եւ զաներեւակ զաղքատսն. (Ոսկ. յհ.։)

Շարժեալ լինին երբեմն աներեւակ, եւ երբեմն երեւելապէս. (Արիստ. աշխ.։)

Յորժամ ոչինչ զօրանայ երեւելապէս, պատերազմի աներեւակս. (Ածաբ. մկրտ.։)


Աներեւակի

cf. Աներեւակ.

· Calfa

NBHL (2)

Որ զաներեւակի զօրութիւնսն թափանցանց լուսով իւրով ելանէ. (Ագաթ.։)

Սոյնպէս աներեւակի էր ընդ նոսա ըստ խոստմանն իւրում. (Լմբ. հանգ.։)


Աներեւան

cf. Աներեւակ.

· Calfa

NBHL (3)

Ամենեցուն իշխան իսկ՝ եւ ծնօղն (Աստուած) աներեւան գոլով այլոց՝ բայց ի մտաց։ Ի նօտոսացն՝ այն որ յաներեւան բոլորէն լինի բերեալ (այս ինքն ի հարաւային բեւեռէ շնչէ)։ Ի ձեռն ումեմն աներեւան արարչագործութեան. (այս ինքն ճարտարութեան Փիգիայի). (Արիստ. աշխ.։)

Նախատեալ յումեմնէ՝ եթէ ի հարանց աներեւան իցես, ասէ. յինէն սկսանի ազգ իմ. (Ոսկիփոր.։)

Գործարան (հատու) վաղվաղակի մաշելով՝ այնպիսին աներեւան գտանէր, եւ լինելոյ այլ ոչ էր հնար։ Արհեստքն յայնմ ժամանակի աներեւանք էին. (Պղատ. օրին. ՟Գ։)


Աներեւոյթ, ութի, ից

gr. adv.

adj. adv. invisible, vanished;
imperceptible, insensible;
—, յ—ս լինել, to vanish, to disappear, cf. Աներեւութանամ;
— լինելն, disappearance;
infinitive;
Աներեւոյթ, Յաներեւոյթս, աներեւութաբար, invisibly.

· Calfa

NBHL (9)

Որ ոչն երեւի. անտես աչաց. աներեւակ. աներեւան. աչքի չերեւցօղ. կեօզէ կէօրիւնմէզ. մուխթէֆի. նապէտիտ. ἁόρατιος, ἁθεώρατος, ἁφανής. invisibilis, invisus, non aparens.

Երկիր էր աներեւոյթ։ Աներեւոյթ ընթացք, կամ տեսիլ, հարուածք, կամ աւանդք։ Եւ նա եղեւ ի նոցանէ աներեւոյթ։ Հետախաղաղ ծածկէին, զի ամենայն (կամ ամենեւին) տեղին աներեւոյթ լիցի։ Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին։ Յաներեւութից զերեւելիսս եղեալ։ Զաներեւոյթսն իբրեւ զտեսեալ համբերութեամբ համարեցաւ։ Որ է պատկեր աներեւութին Աստուծոյ. եւ այլն։

Արարիչն ամենեցուն աներեւոյթ է ի մարմնաւոր աչաց, այլ մտաց իմանի զօրութիւն նորա. (Եղիշ. ՟Ը։)

Աներեւոյթ ի տեսլենէ։ Ի մէջ աներեւութիցն արարեալ աներեւոյթ փառաւորիչս՝ զօրս հրեշտակաց։ Զանդունդս աներեւոյթս. (Ագաթ.։)

Համբարս ընդ աներեւոյթ կողմանս ի ներքս մատուցանէր. (՟Բ. Մակ. ԺԳ. 20։)

Կամ անստոյգ. անյայտ. պէլիրսիզ.

Աներեւոյթք են ելքս յաշխարհէս. (Մանդ.։)

Յաներեւոյթս եդեալ է ամենեցուն վախճանն։ Յաներեւոյթսն մի՛ յուսար. (ՃՃ.։)

Զի մի՛ գուցէ թագաւոր ոք զաներեւոյթ գեղջուկ արհամարհեսցէ։ Սարդ՝ աներեւոյթ եւ անպիտան թուի գոլ կենդանի՝ կատարելագոյն յոստայնանկութիւն։ Աներեւոյթք, անփառք, նուաստք։ Զանհոգալեօքն եւ զաներեւութիւք. (Փիլ.։)


Աներեւութանամ, ացայ

vn.

to vanish, to disappear.

· Calfa

NBHL (4)

Ո՛չ թէ աներեւութանան ըստ նախատպին, այլ զնշմարանս նորա պայծառացուցանեն. (Շ. յկ. ԻԷ։)

Զի մի՛, որպէս առ Կղէոպեանսն, աներեւութասցի փափագելին ի միջոյ. (Լմբ. համբ.։)

Որպէս անգոյ աներեւութացաւ. (Վրք. հց. ՟Դ։)

ἁφανίζομαι. evanesco. Աներեւոյթ լինել. անհետանալ. չերեւնալ, աչքէ վերնալ. կեօրիւնմէմէք. կեօրիւնմէզ օլմագ. նապէտիտ օլմագ.


Աներեւութացուցանեմ, ուցի

va.

to cause to disappear, to hide.

· Calfa

NBHL (6)

Զաստեղս ոչ աներեւութացուցանէ խաւար, այլ յայտնապէս ի գիշերի երեւին. (Փիլ. ել.։)

Գետ հրեղէն զծով աներեւութացուցանէ. (ՃՃ.։)

Յարուցմուն աներեւութացուցանելով յինքեանս յաւէտախաղացն աղբերաց. (Պիտ.։)

Շատախօսութիւն է պահոց աներեւութացուցանօղ, մտածութեան ցրուիչ. (Կլիմաք.։ Ուր եւ ասի,)

Ստութիւն է՝ սիրոյ աներեւութացուցիչ։

ἁφανίζω. ab adspectu removeo. Աներեւոյթ առնել՝ կացուցանել. անհետ առնել. ծածկել. նապէտիտ էթմէք. եօզ էթմէք.


Աներեւութիւն, ութեան

s.

disappearing, disappearance.

· Calfa

NBHL (2)

Անտեսութիւն ինչ եւ աներեւութիւն արարեալ առ ելլենացիսն, իբր թէ տեսանելի ինչ ոչ լինել. (Նոննոս.։)

Զանխլացեալ լինի բանն յաներեւութենէ. (Երզն. քեր.։)


Աներեւութութիւն, ութեան

s.

cf. Աներեւութիւն.

· Calfa

NBHL (2)

Անտեսութիւն ինչ եւ աներեւութիւն արարեալ առ ելլենացիսն, իբր թէ տեսանելի ինչ ոչ լինել. (Նոննոս.։)

Զանխլացեալ լինի բանն յաներեւութենէ. (Երզն. քեր.։)


Աներկաթ

adj.

without iron, without chains.

· Calfa

NBHL (1)

ἁσίδηρος. carens ferro. Ուր չկայցէ երկաթ կամ շղթայ. տէմիրսիզ, զինճիրսիզ.


Աներկբայ

adj. adv.

doubtless, indubitable, sure, certain, unquestionable, incontestable, indisputable;
doubtless, indubitably, certainly.

· Calfa

NBHL (1)

Ուր չկայցէ երկբայութիւն ինչ յանձին՝ եւ զիրէն. անկասկած. անվեհեր. անտարակոյս. աներկմիտ. աներկբայելի.


Աներկբայաբար

adv.

cf. Աներկբայ.

· Calfa

NBHL (3)

Այսպէս աներկբայ ունի առ պարսաւելիսն յանկութիւն բանի. (Պիտ.։)

Զկնի եկեալ զաւակին աներկբայաբար թողուն յիշատակ։ Ի հաւատարմութիւն աներկբայաբար իմաստասէր լսողաց. (Պիտ.։)

Զնոյն ինքն նովին սրով աներկբայաբար բառնալ զգլուխս։ Արագապէս եւ աներկբայաբար բառնալ զգլուխն համարձակ քաջութեամբ. (Պիտ.։)


Աներկբայելի, լւոյ, լեաց

adj. adv. cf. Աներկբայ.

· Calfa

NBHL (2)

Որով ծանուցեալ լինիս, թէ իցես աներկբայելի։ Ամենաստեղծ աներկբայելի. (Նար. ՟Կ՟Գ. ՟Ղ։)

Կացէ՛ք ի նմին անշարժ, հաստատուն, աներկբայելի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Աներկբայութիւն, ութեան

s.

certainty, certitude.

· Calfa

NBHL (1)

Վէմ (կոչէ) զհաւատոյն հաստատութիւն, եւ զյուսոյն աներկբայութիւն. (Երզն. մտթ.։)


Աներկեւան

adj. adv.

safe, free from danger;
bold, fearless;
certain, doubtless;
infallible, faithful;
safely, in safety;
certainly;
boldly, fearlessly.

· Calfa

NBHL (5)

Անմասն յերկուանց եւ յերկիւղէ. աներկբայ եւ անկասկած. անխիղճ. անկեղծ. զուարթագին. աչալուրջ.

Առցեն ի տեսլենէ անտի զբանս զաներկեւանն աղաւնոյ. (Ագաթ.։)

Զիւրեանց միտս եւ զբանս անքակ եւ աներկեւան առ միմեանս հաստատէին. (Փարպ.։)

Աներկեւան տեսութիւն։ Աներկեւան մտաց տեսութեամբ։ Վասն աներկեւան նորոգմանն։ Զարդարն եւ զաներկեւանն ստուգապէս իսկութեամբ պատմեաց. (Նար.։)

Ի տեսլենէ անտի դիմացն յաներկեւա՛ն քարոզեսցէ զճշմարտութիւնն. (Սկեւռ. յար.։)


Աներկեւանութիւն, ութեան

s.

safety;
confidence, security;
boldness.

· Calfa

NBHL (1)

Զմտացն աներկեւանութիւնն՝ մարմնոյն խոնարհութեամբն հաստատէր. (Երզն. մտթ.։)


Աներկիւղ

adj. adv. fearless, bold, courageous, intrepid;
fearlessly;
courageously, intrepidly.

· Calfa

NBHL (9)

Եթէ նստիցիս, աներկիւղ իցես։ Փափուկք աներկեւղք։ Ծառայ աներկիւղ ի Տեառնէ իւրմէ. եւ այլն։

Անտրտում եւ աներկիւղ՝ Աստուծոյ բնութիւնն է. (Փիլ. իմաստն.։)

Աներկիւղք են իբրեւ զանմահս։ Աներկիւղ էր ի մարդկան հարուածոց. (Եղիշ. ՟Ը։)

Ի յանդիմանել զարքայ՝ ահաւոր սաստիկ էր, եւ աներկիւղ. (Խոր. ՟Գ. 31։)

Ի պատերազմէ դիւացն զազգս մարդկան աներկիւղս պահեսցեն. (Ագաթ.։)

Կամ ուր չկայցէ երկիւղ ինչ եւ կասկած.

Զի աներկիւղս արասցէ զգարշապարս աւետարանչացն. (Արշ.։)

որպէս աներկիւղած. ալչահտան գօրգմազ.

Ի յԱստուծոյ աներկեղին, ի մարդկանէ անամօթին։ Բազմաց աներկիւղից պատճառ կորստեան լինի հոգւոյ. (Շ. յիսուս որդի. եւ Շ. ընդհ.։)


Աներկիւղաբար

cf. Աներկիւղ.

· Calfa

NBHL (5)

ԱՆԵՐԿԻՒՂ կիւղս. ԱՆԵՐԿԻՒՂԱԲԱՐ. ἁφόβως, ἁδεῶς. impavide, absque metu, tuto. Հեռի յերկիւղէ. յապահովս. անքոյթ. համարձակ. գօրգուսուզ.

Դադարեսցէ աներկիւղ յամենայն չարութենէ։ Եւ ոչ՝ որ ունէր զնոսա մութն, աներկեւղս պահեաց։ Տեսջի՛ք զիա՛րդ աներկիւղ լինիցի առ ձեզ։ Աներկիւղ զանձինս ճարակեն. (Առակ ՟Ա. 37։ Իմ. ՟Ժ՟Է. 4։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 10։ Յուդ. 12։)

Ուստի սակաւ մի կասկածէր, անտի աներկիւղ հաստատէր. (Եղիշ. ՟Ա։)

Յաներկիւղս հարցանէր. (Ագաթ.։)

Աներկիւղաբար գնացից։ Աներկիւղաբար առնէր պատասխանի. (Յհ. կթ.։)


Աներկիւղած

adj.

that has no fear of God, irreligious.

· Calfa

NBHL (1)

Աներկիւղ յԱստուծոյ, կամ ի մարդկանէ. անխիղճ. եւ արիական.


Աներկիւղածութիւն, ութեան

s.

irreligion.

· Calfa

NBHL (2)

Լա՛ւ է փոքր բաժին երկիւղիւ Տեառն՝ քան զգանձս մեծամեծս աներկիւղածութեամբ. (Առակ. ՟Ժ՟Բ. 16։)

Երդմանց սովորութիւնք յաներկեղածութենէ է. (Մանդ. ՟Ժ՟Ե։)


Աներկիւղութիւն, ութեան

s.

fearlessness.

· Calfa

NBHL (6)

Ընտանացեալ է աղաւնին յաներկիւղութենէ։ Աներկիւղութիւն տուեալ ամենեցուն՝ քորս առնել կանայս. (Փիլ.։)

Զմեղաւորս աներկիւղութիւնն լքուցանէ. (Յճխ. ՟Ի՟Ա։)

Վայրապար ձեռօք առնուլն (զՍուրբ գիրս) նշան է աներկիւղութեան. (Ոսկ. յհ. ՟Բ. 7։)

Կամ անվեհերութիւն. արիութիւն. քաջասրտութիւն. առ ոտն հարկանելն զերկիւղ մարմնաւոր. գօրգուսուզլուգ, ճիրաէթ.

Մեծ եւ այս եւս շնորհ արդարոյ է այն, որ յաղագս մահու աներկիւղութիւնն է. (Փիլ.։)

Այնքան սակաւուք դէմ յանդիման կռուել աներկիւղութեամբ. (Փարպ.։)


Աներկմիտ

adj.

without hesitation, resolute, certain.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ երկմտի. ուրչիք երկմտութիւն. աներկբայ. շիւպհէսիզ, իշքիլսիզ.

Աներկմիտ պաշտօն առ Աստուած։ Աներկմիտ խնդրողացն զամենայն հայցուածսն կատարէ Աստուած. (Փարպ.։)


Աներկմտելի

cf. Աներկմիտ.

· Calfa

NBHL (1)

Հաւատ է կացումն հոգւոյ աներկմտելի. (Կլիմաք.։)


Աներկրպագու

adj.

that does not adore, indevout, irreligious.

· Calfa

NBHL (2)

Ոչ երկրպագօղ. որ ոչն երկիրպագանէ. οὑ πρόσκυνων.

Աներկրպագուացն քեզ (սրբոյ շաչիդ) զյարակէզն հնոցացուցանելով զհուրն. (Անյաղթ բարձր.։)