Definitions containing the research եղ : 10000 results

Որոջիկ

s.

lambkin.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որովայնամոլ, աց

s.

gastromaniac.

· Calfa

NBHL (1)

Զյիշատակս սրբոց թուէ անձն որովայնամոլ։ Ոչ է հնար ի տիղմս գտանել անուշահոտ խունկս, եւ ոչ յորովայնամոլէ անուշահոտ սրբութիւնս. (Նեղոս.։)


Որովայնամոլութիւն, ութեան

s.

gastromany.

· Calfa

NBHL (2)

Անյագութիւն որովայնամոլութեան, ո՛չ էր (յանմեղութեան). եւ այժմ ո՛չ է պարկեշտից սրբոց. (Յճխ. ՟Զ։)

Սկիզբն հեթանոսաց ամաղէկ. եւ սկիզբն ախտից որովայնամոլութիւն։ Նիւթ հրոյ փայտ բազում, եւ որովայնամութեան՝ յոլովութիւն կերակրոցն. (Նեղոս.։)


Որովայնացուցանեմ, ուցի

va.

to form a vase with a large belly;
to make a very large or capacious vase.

· Calfa

NBHL (1)

Երկու գունդս օդեղէնս մածոյց, որովայնացոյց, բերանացոյց, եւ զհամատարած լոյսն էարկ ի նոսա. (Վրդն. ծն.։)


Որովհետեւ

conj.

since, as, whereas, because.

· Calfa

NBHL (1)

Մեռայց այսուհետեւ, որովհետեւ տեսի զերեսս քո։ Եւ արդ զի՞նչ արարից, որովհետեւ կորացոյց իսրայէլ զպարանոց իւր։ Որովհետեւ եցոյց քեզ աստուած զայդ ամենայն, չիք այր իմաստնագոյն եւ խորհրդական քան զքեզ։ Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսւցիկ փոքրկանց, ինձ արարէք։ Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի՛րելիք, արբեսցուք զանձինս մեր։ Արդ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ.եւ այլն։


Որոտ

s. adj.

thunder;
որոտ ընդ որոտ, cf. Որոտագոչ.

· Calfa

NBHL (2)

Յանկարծակի եղեւ որոտ, եւ կայծակունք, եւ անձրեւ սաստիկ. (Հ=Յ. հոկտ. Հ=Յ. նոյ.։ Տէր Իսրայէլ. փետր.։)

Որոտն ի պարզէն, յահագին ձայնէն։ Որոտդ ի պարզից։ Ձայնն սադդայի՝ որոտ սոսկալի։ Իսկոյն եղեւ որոտ սաստկագին. (Գանձ.։)


Որոտագոչ

cf. Որոտալից.

· Calfa

NBHL (1)

Ահեղ սքանչելեօք, եւ որոտագոչ թնդիւք՝ սաստկութեամբ դղորդէր զլեառնն։ Որոտագոչ փողոցն հնչումն. (Նար. յովէդ.։)


Որոտաձայն

s.

thundering noise, rumbling, roll.

· Calfa

NBHL (1)

Ձայնք ահեղք հնչէին, եւ թնդիւնք եւ որոտաձայնք ի ներքուստ. (Եղիշ. ՟Ը. (ա՛յլ ձ. որոտմունք)։)


Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (1)

Որ ի վերայ ամպոց որոտայր, նկուն եղեալ գտաւ. (Եղիշ. ՟Ե։)


Որորան, աց

cf. Որոց.

· Calfa

NBHL (1)

Որորէր գգուէր զորորանն (աշխարհի այն ինչ ստեղծելոյ կամ նորոգելոյ, զծածանուտ ջուրս). (Վրդն. ծն.։)


Որչափ, ից, փիք, փոյք

cf. Որչափոյք.

· Calfa

NBHL (7)

Պարտ է զմտաւ ածել զազգսն՝ որ առաջի եղեն, թէ ո՞րչափոյք էին. (Եւս. քր. ՟Ա։)

Որչափ հեռի են աեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր։ Առաւել եւս փառաց քան զմովսէս արժանի եղեւ, որչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Եւ որչափ նա պատուիրէր նոցա, նոքա եւս առաւել քարոզէին։ Փոքր միւս եւս՝ քան որչափ, որ գալոցն իցէ՝ եկեսցէ, եւ ոչ յամեսցէ.եւ այլն։

Ո՛չ այնչափ փառաւոր առնէին զնա ծիրանիքն, որչափ մեղացն աղտ ամաչեցուցանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Որչափ ծնեալ էր զիս մայր իմ, այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։)

Հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա, որչափ կանգունք երկուց հազարաց։ Եւ եղիցի՝ որչափ յակտն թօթափել՝ ի սաբաւովթ տեառնէ այցելութիւն շարժմամբ. (Յես. ՟Գ. 4։ Ես. ՟Ի՟Թ. 6։)

Եթէ դուք՝ որ չարքդ էք, գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ եւս առաւել հայրն ձեր, եւ այլն։ Եթէ զտանուտէրն բեեղզեբուղ կոչեցին, ո՛րչափ եւս առաւել զընտանիս նորա։ Խաւարն ո՞րչափ եւս.եւ այլն։

Զի թէ գլխաւոր ցաւոց մահն ի մեղաց էառ սկիզբն եւ պատճառս, ո՛րչափ եւս առաւել եւ բազում ինչ ախտք ցաւոց. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Որչափոյք, ոյց

adj.

how much, how many, how;
as much as;
որչա՞փ եւս, որչա՞փ եւս առաւել, how much more ?
որչա՞փ անգամ, how many times ?
որչա՞փ ժամանակ, how long ?
— յիսն է, as much as in me lies, my best;
— կարեմ, as much as I can;
— հնար է, as much as possible;
— եւ մեծատուն իցէ, however rich he may be;
այնչափ յարգեմ զնա — զքեզ, I esteem him as much as I do you;
եւ — յառաջ մատչէր, in proportion as he advanced;
զորս — ոք հաւաստագոյն քննեսցէ, the more one sifts or investigates them, the more one;
— ի կենցաղումս կեամ, while I breathe this moral breath;
յ—ից զրկեցեր զանձն քո բարութեանց, of how much you have deprived yourself !
— ծնեալ էր զիս մայր իմ՝ այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ, never since my birth did I sleep so well;
— մարդիկ, նոյնչափ կարծիք, as many men, as many minds.

· Calfa


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (11)

Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ։ Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի։ Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն։ Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. (Վրք. հց. ՟Դ։)

Որպէս ընդ մարդոյ մարտուցեալ, եւ որպէս յաստուծոյ յաղթահարեալ. (Վրք. սեղբ.։)

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Յոլով աշխատ եղէ գտանել զորպէսն սուլթանացն՝ որ ի թուրքացն, եւ գտի այսպէս. (Վրդն. պտմ.։)

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

Դիւահարք երկու չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար ումեք անցանել ընդ այն ճանապարհ։ Բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։ Որպէս զի լինել նմա հինգերորդ յաբրահամէ։ Տաց քեզ, որպէս զի ոչ եղեւ նման քեզ ի թագաւորս.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած։ Որպէ՛ս զի ահեղ են գործք քո։ Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր։ Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո.եւ այլն։


Որպիսի, սւոյ, սեաց

adj.

what;
such that;
— ինչ, as, such as, for instance;
— ինչ իցէ ողջոյնս այս, what manner of salutation this might be!
գիտես — ինչ տօնքն էին, you know what those festivals were;
— եւ իցէ, whatever, whatsoever.

· Calfa

NBHL (1)

Նեղութիւն մեծ, որպիսի ոչ եղեւ։ Որպիսիք եմք բանիւք թղթոցդ ի հեռուստ, նոյնպիսիք եւ ի մօտոյ արդեամբք։ Գուցէ եկեալ, ո՛չ որպիսիս կամիցիմն՝ գտանիցեմ զձեզ։ Որպիսի՛ք ոք երբեմն էին։ Անդէն մոռացաւ, թէ որպիսի՛ ոք էր։ Որպիսի՞ ինչ են կեանք ձեր։ Տեսէ՛ք, որպիսի՛ ոք էր սա, որում եւ աբրահամ տասանորդս ետ.եւ այլն։


Որպիսութիւն, ութեան

s.

quality, condition, state.

· Calfa

NBHL (2)

ποιόν qualitas. Որպէս եւ զիարդն գոլ. որպիսի ինչ լինելն. որակութիւն. որակ. վիճակ. հանգամանք. տարազ. իսկութիւն. յեղանակ. օրինակ. ինչպէս ըլլալը, կերպը.

Տեղեկանայր ի քաղաքացւոց անտի զորպիսութիւն զօրացն հայոց, եթէ քանի՛ք, եւ եթէ ո՞յք իցեն զօրագլուխք. (Ղեւոնդ.։)


Որջ, ոց

s.

den, lair, kennel, burrow, hole;
— աղուեսու, fox-hole.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ի բակէ քումմէ տարեալ եղէց յորջս գայլոց. (Իսիւք.։)


Որջաձեւ

adj.

den-like.

· Calfa


Որջարան

s.

hiding-corner, lurking-place;
cf. Որջ.

· Calfa

NBHL (1)

Տեղի որջանալոյ. որջ կաղաղ.


Որսաբանեմ, եցի

va.

to spy into or surprise a person's sentiments, to draw a person out, to cause a person to give involuntary evidence.

· Calfa

NBHL (1)

Մի՛ զանմեղ լեզուս որսաբանել. (Եւագր. ՟Ժ՟Ա՛ Մաշկ.։)


Որսական, ի, աց

adj. s.

hunting;
cf. Որսորդ;
շուն —, hound, greyhound;
բազէ —, trained hawk;
թռչուն —, bird of prey;
ձի —, hunter.

· Calfa


Որսամ, ացայ, ացի

va. fig.

to chase, to hunt, to go a hunting or shooting, to shoot;
to try or endeavour to win or to seduce, to wrap up or involve in snares, to surprise, to entrap;
— հաւս, to fowl;
cf. Ձուկն;
աղուէս —, to hunt a fox;
— զհոգիս, to prey upon souls;
— զոք, to catch or entrap a person, to insnare;
to captivate, to win;
to entice, to attract, to allure, to flatter;
— զսիրտ ուրուք, to gain a person's heart;
— զոք բանիւ, to win a person with fair speech;
— ինչ բանս ի բերանոյ ուրուք, to entangle a person in his own words;
— զյաջողութիւն աւուրց, to watch the propitious moment or favourable occasion;
— փառս կամ պատիւս, to go in search of honour or glory.

· Calfa

NBHL (2)

Որսա՛ ինձ որս։ Որսացաւ ինձ որս։ Որսայցե՞ս առիւծուց կերակուր։ Որսալով որսացան զիս իբրեւ հաւորսք թշնամիք իմ։ Որսացան զանձն արդարոյ։ Զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ. (Երթամ ձուկն որսալ. եւ այլն։)

Իբրեւ զկարթ երեւեցուցեալ զխաչն, եւ զմարմին իւր առնէր կերակուր տիեզարաց, զի այնու որսասցի յարքունական սեղանն. (Ագաթ.։)


Որսասէր

cf. Որսատենչ.

· Calfa

NBHL (1)

Զարանցն քաջաց՝ որսասէր նեղոտացն. (Փարպ.։)


Որսափոխ լինիմ

sv.

to charge the hunting-field, or the fishing-place.

· Calfa

NBHL (1)

ՈՐՍԱՓՈԽ ԼԻՆԵԼ. Փոխել զորսն կամ զտեղի որսոյ.


Որսորդ, աց

s.

hunter, huntsman, venator;
— ձկանց, fisher, fisherman, piscator;
կին —, huntress;
— բանից, a pryer into other person's thoughts.

· Calfa

NBHL (2)

Նա էր սկայ որսորդ առաջի տեառն աստուծոյ։ Իբրեւ զվարմ ձգեալ ի գլուխ գահաւանդի, զոր որսորդք յո՛րս հաստատեցին։ Եթէ անկանիցի՞ թռչուն ի յերկիր առանց որսորդի։ Կացցեն ի նմա որսորդք, ձգանք ուռկանաց առանձինն եղիցին։ Արարից զձեզ որսորդս մարդկան.եւ այլն։

Բանից միայն եղեն որսորդք, եւ ոչ արդեանց ճշմարիտ քննիչք։ Եթէ բանից որսորդ իցես, եւ ոչ մտաց քննիչ. (Սեբեր. ՟Է։)


Որրան

cf. Որորան.

· Calfa

NBHL (1)

Եւ այնպէս եւս չքաւորք, զի եւ յորրոցս անգամ ոչ եդաւ, այլ ի մսուրն յանասնական սեղանն. (Ոսկ. ես.։)


Որցեմ, եցի

va.

to enrapture, to ravish.

· Calfa

NBHL (1)

Ի պարծանս գովեստից ազգիս մերոյ միտք իմ որցեալ զիս բերէ դեգերիլ ի ներբողումն։ Ի մեղադրութենէ աստուածայնոյն եւ մարդկայնոյն արտաքս զինքն որցեալ՝ տայր վաղվաղակի զխնդիրն. (Յհ. կթ.։)


Որքան

cf. Որչափ.

· Calfa

NBHL (2)

Որքան (կամ որքանք) ստորոգեցելոցն տարբերութիւնքն են, այսքան եւ ենթակային եղիցի։ Ոչ որքանք ել կամ ոչ գոլ. (Արիստ. ստորոգ. եւ Արիստ. պերիարմ.։)

Ահա (տե՛ս), ո՛րքան հոգին սուրբ յամենայն աստուածեղէն գիրս ճանաչի. (Աթ. ՟Ժ՟Բ։)


Որքանութիւն, ութեան

s.

quantity.

· Calfa

NBHL (1)

Տեսե՞ր, որքանութեամբ (այսինքն ո՛րքան իրօք) ունի առ միմեանս զհամեմատութիւնն (եղիա, եւ յհ. մկրտ) (Կիւրղ. ղկ.։)


Որքին, որքիւն, քեան

s. med. herpes, tetter, ring-worm, impetigo.

· Calfa

NBHL (1)

ՈՐՔԻՆ կամ ՈՐՔԻՒՆ λειχήν impetigo, scabies saniosa. գրի եւ ԵՐՔՈՅՆ. ռմկ. հերքուն. Եռք եւ վէրք՝ չարաչար կեղոց. ազգ քաղցկեղի թեթեւ, մարմաջ. քարցկէղ.


Ութամասնեայ

adj.

composed of eight parts.

· Calfa

NBHL (2)

Ութամասնեայ պատկանաւոր (այսինքն երաժշտական) ձայնից պատճառք. (Քերթ. եկեղ.։)

Ութամասնեայ ոգւոյս մերոյ եղելոյ։ Զենոն ստոյիկեան ութամասնի ասէ գոլ զանձն, տարորոշելով զնա յիշխանականն, եւ ի հինգ զգայութիւնս, եւ ի ձայնականն, եւ ի սերմնականն. (Փիլ. լին.։ Նիւս. բն.։)


Ութեակ

cf. Ութերեակ.

· Calfa

NBHL (1)

Խորհուրդքն ի նմա ութերեակք ... առ ութերեակն ճախրել զխորհուրդն առ քրիստոսի յարութեանն օր. (Յհ. իմ. եկեղ.։)


Ութերեակ, եկաց

adj.

eight, octonary;
eighth;
the number eight;
eight days.

· Calfa

NBHL (1)

Խորհուրդքն ի նմա ութերեակք ... առ ութերեակն ճախրել զխորհուրդն առ քրիստոսի յարութեանն օր. (Յհ. իմ. եկեղ.։)


Ութօրեայ, րէից

adj.

of eight days.

· Calfa

NBHL (3)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)


Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa

NBHL (3)

ՈՒԹՕՐԵԱՅ կամ ՈՒԹՕՐԷՔ. ὁκτώ ἠμερῶν octo dierum եւ ὅγδοον, -οα octavum, -a. Ունօղ զութ աւուրս հասակի, կամ զմիջոց ութ աւուրց. եղեալն ի մէջ կամ զկնի աւուրց ութից. եւ Միջոց ութ աւուրց. եւ Օր ութերորդ. ութ օրուան.

Ութօրեայ (այսինքն զաւուրս ութ) դեգերեալ առ դուրս խորանին վկայութեան. (Յհ. իմ. եկեղ.։)

Յութօրեայս յայտնութեանդ յութ եկեղեցիս իւրեանց երթալով՝ զնոցին տեղեացն եւ զկանոն կատարեն։ Եւ յամենայն իսկ ութօրեայսն խառնել պատշաճ վարկանիմ. (Յհ. իմ. ատ.։)


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (2)

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)


Ուժգնագոյն

cf. Ուժգին.

· Calfa


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (3)

Աստեղքն թօթափէին ուժգնակի. (Լմբ. յայտն.։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ.։)

Դիոգինէս ի սեղանի ումեմն՝ յուժգնակի մատռուակել նմա, եւ նա ընկալեալ՝ վայթէր զգինին. (Պիտառ. (իբրու բռնադատելով, կամ ստէպ)։)


Ուժգնանամ, ացայ

vn.

to gather strength, to get strong, to grow stronger, to be strengthened;
to become prevalent, to predominate, to prevail over, to domineer.

· Calfa

NBHL (1)

Ըստ հաւասարութեան մեղացն աճեցման՝ եւ սասանումնն ուժգնանալ բնաւորեցաւ. (Բրս. սղ.։)


Ուժգնապէս

adv.

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ուժգնապէս վարեսցիս առ հողս։ Միապէս մատնէ կորստեան ե՛ւ զղջումնն ուժգնապէս, ե՛ւ մեղանչելն մոլեգնաբար. (Նար. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ։)


Ուժգնացուցանեմ, ուցի

va.

to corroborate, to strengthen, to fortify;
to give more intenseness, to augment, to increase;
to render violent, impetuous.

· Calfa

NBHL (1)

Երկիր պագցեն քեզ իշխանք. ուժգնացուցանէ եւ յերկարէ արուեստականագոյն բան։ Լե՛ր տէր եղբօր քում. ե՛ւս առաւել ուժգնացուցանէ՝ մերձենալով եւ ի վեր ելանելով առ սակաւ սակաւ. (Փիլ. լին.։)


Ուժգնութիւն, ութեան

s.

vehemence, impetuosity, fury, violence, heat, ardour, intensity;
force, strength, energy, vigour;
efficacy, efficaciousness.

· Calfa

NBHL (2)

Ուժգնութիւն բարենշան անդաստանիս՝ առաւելուլ զբեղնաւորութիւն հզօրապէս ուժով. (Պիտ.։)

Առ հակառակսն զօրութիւնս ուժգնութիւն ոչ միայն ունելով, այլեւ պարգեւելով. (Դիոն. եկեղ.։)


*Ուժով

cf. Ուժեղ.

· Calfa


Ուժովանամ, ացայ

vn.

to get strong.

· Calfa

NBHL (1)

Ուժեղանալ. ուժգնանալ. զօրանալ. ուժովնալ.


Ուլ, ուց, ոց

s.

kid;
fawn.

· Calfa

NBHL (2)

ἕριφος, αἱγίδιον, νεβρός hoedus եւ hinnulus. (նոյն ձայն է եւ թ. ուլագ, օղլագ, հիլլա ). Ծնունդ այծեաց, որպէս եւ այծեմաց. այծու ձագ. տե՛ս եւ յԱՄՈՅՐ. Որթ եղանց.

Վասն զի ոչ մեղաւ երէց որդին, վասն այնորիկ եւ ո՛չ ուլոյ պիտոյանայր ի զենումն. (Մեկն. ղկ.։)


Ուլենի, ենւոյ, ենեաց

s.

kid-skin.

· Calfa

NBHL (1)

Մորթօք այծենեօք ընդ Եղիայի այր թաւրծի ի կարմեղոս լերինդ անապատացեալ ուլենեաւ գշտի. (Արշ.։)


Ուխտադիր, դրաց

adj.

making a vow;
being under a vow, Nazarean;
allied, confederated;
— լինել, to make a vow;
to conclude a treaty.

· Calfa

NBHL (1)

Այսպիսի շնորհաց արժանի եղեւ ուխտադիր եղբայրն իւր (ընդ որում ուխտ եդեալ էր հաւասար ճգնիլ). (Վրք. հց. ՟Ի՟Ա։)


Ուխտադրութիւն, ութեան

s.

making a vow;
concluding a treaty;
vow;
profession;
wish, desire.

· Calfa

NBHL (2)

Պատգամաւորութիւնս առ միմեանս առնէին, եւուխտադրութիւնս։ Այս ուխտադրութիւն հաստատուն կայցէ ի մէջ երկուց ազգաց մինչեւ ի կատարած աշխարհի։ Վստահ եղեալ յուխտադրութիւն ոստիկանին՝ դարձան ի հայս։ Ըստ ուխտադրութեան յառաջաբանին՝ եւ զյաբեթին արկցուք ձեռն ի գործ գրել. (Փարպ.։ Թղթ. դաշ.։ Ղեւոնդ.։ Սամ. երէց.։)

Ուխտադրութիւնք արտօսրագոչ հառաչանօք յամենայն ժողովրդենէն եղեն առաջի կենդանի նշխարացն։ Ի տաճարն ընթանայր տիրամօրն, ուր եւ ուխտադրութեանն էին դաշինք։ Անխափան ուխտադրութեամբ, եւ անմոռաց յիշատակօք. (Ճ. ՟Ը.։ Սկեւռ. ի լմբ.։ Արծր. ՟Ե. 3։)


Ուխտազանց, ից

s. adj.

violator or breaker of a vow, of a convention;
infringer, transgressor, offender;
false-hearted, unfaithful, perfidious.

· Calfa

NBHL (1)

Ուխտազանց եղեն յաստուծոյ հարցն իւրեանց. (՟Ա. Մնաց. ՟Ե. 25.) յն. ἁθετέω praevaricor.


Ուխտական, ի, աց

adj.

votive.

· Calfa

NBHL (2)

Յաղագս դատաստանի մսակերութեան ուխտականաց։ Ուխտական (աստ) յայտ է, զի զամուսնացեալս եւ զկուսանս, եւ որք միանգամ յեկեղեցի են, անուանէ. (Մխ. դտ.։)

Կին եթէ շնայ ընդ ուխտականաց, եկեղեցւոյ, եղիցի ապաշխարութիւն նորա՝ երեքկնոյն. (Կանոն.։)


Ուխտաւոր, աց

adj. s.

that has made a vow;
allied;
Nazarite;
professed (monk or nun);
pilgrim.

· Calfa

NBHL (4)

Ուխտաւոր աստուծոյ եղիցի մանուկն անդստին յորովայնէ մօր իւրոյ. (Դտ. ՟Ժ՟Գ. 5. 7։ ՟Ժ՟Զ. 17։)

ՈՒԽՏԱՒՈՐ. Ըստ քրիստոնէից՝ այն որ աղօթիւք եւ ընծայիւք մատչի յեկեղեցի եւ ի վկայարանս.

Յաղագս ուխտաւորաց եւ պտղաբերից ի սուրբ եկեղեցի աստուծոյ։ Յիշեա՛ տէր զուխտաւորս եւ զպտղաբերիչս։ Աղաչեա՛ վասն քո ուխտաւորացս։ Ամենայն խնդրուածք ուխտաւորացն կատարին բարեխօսութեամբ սրբոյն. (Ժմ.։ Պտրգ.։ Շար.։ Ճ. ՟Գ.։)

ՈՒԽՏԱՒՈՐ. Ժառանգաւոր. վիճակաւոր. եկեղեցական. կղերիկոս.