Definitions containing the research ել : 10000 results

Նշմարեցուցանեմ, ուցի

va.

to let see, regard or perceive.

· Calfa

NBHL (2)

Հայեցուցանել. յուշ առնել.

Ի լինելոցն նշմարեցուցանէ։ Ըստ առանձնային կերպարանաց զանունն նշմարեցուցանէ։ Ահեակ անկիւնն (խաչի) զտանջանսն նշմարեցուցանէ զմեղաւորացն. (Ագաթ.։)


Նշողեմ, եցի

vn. va. to glitter, to glisten, to shine, to sparkle, to flash.

· Calfa

NBHL (3)

ՆՇՈՂԵՄ. չ. Լուսափայլել. պայծառանալ.

Եւ Նշմարել, ակնարկել ի նշոյլս.

Իսկ թէ առ գերագոյն քան զնա տեսութեան ճաճանչսն նշուլել համարձակապէս ձեռնարկիցէ, ոչ հասանէ, եւ վրիպեսցէ. (Դիոն. եկեղ.։)


Նշոյլ, շուլից

s.

light, shining;
reflex, glimmer;
— խնդութեան, ray or beam of joy;
աղօտ, մռայլ —, faint glimmer, dim light.

· Calfa

NBHL (2)

Նշխար նշուլից փրկութեան կենաց հպաւոր։ Պարծանացն նշոյլ ամենեւին ինձ շիջաւ։ Ի ծագել անստուեր նշուլից ողորմութեան քո փառաց։ Ի յամպոյդ լուսոյ ցոլք նշուղից. (Նար.։)

Իբրեւ ի սքանչելի նշուլացն աստուծոյ տանջեցաւ ի ձեռն աչաց խորհրդոց իւրոց։ Խորհրդածուս կոչին եւ լինել ըստ նոցա նշողաց արժանի գտաք. (Եւս. պտմ. ՟Բ. 14։ Միք. պտր. առ գր. կթ։)


Նշտրակ, աց

s.

lancet;
incision-knife or surgical-knife, bistoury;
— պայտարաց, fleam.

· Calfa

NBHL (3)

Վասն առողջութեան մարմնոյ թոյլ տան նշտրով փորձել զվէրս. (Եփր. խրատ.։)

Նըշտարակն վասն իւր ինքեան փախչելի է, վասն զի ցաւեցուցանէ. իսկ վասն առողջութեան ընտրելի. (Անյաղթ պորփ.։)

ՆՇՏԻՐ ՆՇՏՐԱԿ. ռմկ. նէշթէր, նիշթէր, նիշ. Գործի վիրահատաց, եւ զմելին երակահատաց.


Նոխազերգութիւն, ութեան

s.

cf. Ողբերգութիւն.

· Calfa

NBHL (1)

Ողբերգութիւն՝ նոխազերգութիւն ասի ըստ յունականին։ Զողբերգութիւն յայն սակս ասացին նոխազերգութիւն, զի յողբերգութիւնս իւրեանց՝ ի սկսանելն եւ ի կատարելն՝ նոխազօք մեծարեալ լինէին. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Շնչական, ի, աց

adj.

respiratory;
cf. Շնչաւոր.

· Calfa

NBHL (3)

Դժուարեալ գլփինն՝ ընդ նմա թ զոգիսն երեւի հանել, շնչական կապանացն ի մարմնոյն բռնութեամբ լուծեալ. (Փիլ. լիւս.։)

Է մեռելութիւն մարմնական, գոյ եւ շնչական։ Շնչականն մեռելութիւն քանզի կամաց է՝ ընդ պատժօք է. (Ոսկ. եփես.։)

Յերեւելի սխալանաց մաքրիլ եւ յաներեւոյթ շնչական ախտից. (Ոսկիփոր.։)


Շնչակիր

cf. Շնչաւոր.

· Calfa

NBHL (1)

Քառանիւթեայ շնչակիր լրութիւնք երեւելեացս (երկնաւոր կենդանիք). (Պիտ.։)


Շնչահան, աց

cf. Շնչամուտ.

· Calfa

NBHL (1)

Ծակն՝ ընդ որ ելանէ շունչ, կամ մուտ եւ ել առնէ օդն.


Շնչամուտ, մտից

s.

air-hole, vent-hole, draft-hole.

· Calfa

NBHL (1)

ՇՆՉԱԼ. Իբր Շնչել, փչել, շչել.


Շնչահեղձոյց

adj.

suffocating, stifling.

· Calfa

NBHL (1)

Ապրեցան բազմութիւնք հաւատացելոց ի շնչահեղձոյց մեղացն ծովէ. (Յհ. իմ. եկեղ.։)


Շնչանամ, ացայ

vn.

to be animated, to live, to breathe, to respire.

· Calfa

NBHL (1)

ψυχόομαι, ἑμψύχουμαι animor. Շնչաւորիլ. շնչաբերիլ. շնչել. կենդանանալ. հոգեւորիլ.


Շնչառու

adj.

breathing.

· Calfa

NBHL (1)

Զտեղի շնչառու քթացն թէ կարէր ոք ճանաչել. (Կաղանկտ.։)


Շնչասպառ

adj.

mortal;
adj. adv. quite out of breath, panting for breath;
— առնել, to put out of breath;
— լինել, to put oneself or to be out of breath, to be panting or gasping;
— ընթանալ, to run oneself out of breath.

· Calfa


Շնչացուցանեմ, ուցի

va.

to animate, to give a soul to, to cause to breathe, to vivify.

· Calfa

NBHL (3)

Շնչացուցանել՝ որք կարեն շնչանալ։ Կենդանածնել եւ շնչացու. ցանել զմարմինն մաքրագոյն հոգւով. (Փիլ.)

Փոխանակ հոգիացոյցն ասելոյ՝ փչեաց ասէ (շունչ կենդանի). (Վրդն. ծն.։)

ψυχόω, ἑμψυχόω animo, animum induo. Տալ շնչանալ. շունչ եւ հոգի շնորհել. շնչաւորել. հոգիաւորել. կենսացուցանել. կենդանածնել.


Շնչաւոր

adj. fig.

respiring, breathing, living, animal;
carnal, sensual, gross;
spiritual;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (2)

Ի նմին յամառութեան կան՝ զամենայն ինչ կենդանի եւ շնչաւոր համարելով։ Եդ կրօնս պիթագորաս զշնչաւորաց միս չճաշակել։ Ամենայն արարածոց՝ շնչաւորաց եւ անշնչից. (Եզնիկ.։)

Կարասցես նուիրիլ աստուծոյ, եւ օրինակ իմն՝ տաճար շնչաւոր լինել հօրն. (Փիլ. ել. ՟Բ. 51։)


Շնչաւորութիւն, ութեան

s.

act of breathing, respiration, animation, vitality;
sensuality.

· Calfa

NBHL (1)

Որ զբիրտ ցուպն ի շնչաւորութիւն կենդանացուցանել սողեցուցանէր. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Շնչափող, ից, ոց

s.

wind-pipe, trachea, throttle;
lung.

· Calfa

NBHL (2)

Երկու են ամանք. երակ, եւ շնչափողք. երակն՝ արիւն առաւել ունի քան զշունչ. իսկ շնչափողքն շունչ առաւել քան զարիւն։ Հնչումն. յոր եւ գործի ի բնութենէս՝ կազմեալ ի ձեռն այնր՝ որ ասի խոշոր՝ շնչափողոյն, բերանոյ, եւ լեզուոյ։ Շուչն ոռոգելով զշնչափողսն. (Փիլ.։)

Շնչափողն ի ծածուկ ի ներքս ամրացեալ՝ զիա՞րդ անդադար ունի զօդոցն եւ զշնչոց տալ եւ առնուլ զմատակարարութիւն։ Ի մենակ հողոյ լինել ոսկերացն կարծրութիւն, եւ շնչափողոյն փափկութիւն. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Բ։)


Շնչեմ, եցի

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

· Calfa

NBHL (7)

Չարասէր մոգապետն հանդերձ մեծ հազարապետաւն շնչեաց չարախօսութիւն, եւ բորբոքեաց զթագաւորն իբրեւ զհուր անշիջանելի. (Եղիշ. ՟Բ։)

Իբրեւ պղպջակի՝ ի նոսա բարկութեանն պայթեցելոյ՝ շնչեցաւ այտումն. (Բրս. բարկ. (որպէս թ)։)

ՇՆՉԵԼ, չ. Հնչել հողմոյ, կամ նման հողմոյ. եւ Շչել.

Եթէ հողմ շնչէր (կամ հնչէր)։ Շնչեսցեն հողմք։ Ե՛կ հարաւ, շնչեա՛ ի պարտէզ իմ։ Ի շնչել հարաւոյն։ Իբրեւ զհողմ որ ցօղագին շնչիցէ։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Շնչեաց ի նոսա, եւ ցամաքեցան.եւ այլն։

ՇՆՉԵԼ. Առնել տուրեւառ շնչոյ.

Եթէ եւ առ դոյզն մի շնչելեացս փող (յն. փող շնչառութեան) արգելցի, մահ ի վերայ հասանէ. (Փիլ. բագն.։)

πνέω spiro, flo ἑμπνέω inspiro διαπνέω perflo ὐποπνέω sufflo φυσάω, ἑκφυσάω exsufflo, exspiro συρίζω, διασυρίζω sibilo. Շունչ կամ սիւք ի դուրս բերել. փչել. սփռել ի ներքուստ արտաքս. ազդել.


Շնչերակական

cf. Շնչերակային.

· Calfa

NBHL (1)

Ոչ հաւանողք բանի են կերակրականն, ծննդականն, եւ շնչերակականն։ Շնչերակականն զօրութիւն՝ կոչի եւ կենդանական զօրութիւն՝ զսիրտն ունելով սկիզբն։ Շնչերակականն՝ կենդանական. (Նիւս. բն.։)


Շնչեցուցանեմ, ուցի

va.

to cause to blow.

· Calfa

NBHL (1)

ՇՆՉԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ շնչել. հնչեցուցանել.


Շնչումն, ման

s.

breath, puff, wind;
whistling;
respiration, breathing;
inspiration.

· Calfa

NBHL (3)

πνοή, πνεῦσις spiritus, spiratio, flatus, haltus συρισμός sibilus. Շնչելն (ըստ ամենայն առման). փչումն. հնչումն. հնչիւն. եւ Շչիւն.

Յորդորէին ուսանել զուսմունս ծաղրելի շնչմանց, որպէս զօձակոչսն եւ զորովայնախօս. (Փարպ.։)

Տեսանէ ինձ մի, զի ելանէր ի լեառն ստէպ շնչմամբ (ռմկ. (Քշալով). Հ=Յ. դեկտ. ՟Ա.։)


Շշնջեմ, եցի

vn.

to whisper, to speak low, to murmur;
to hum, to mutter, to grumble;
— են ականջք իմ, my ears ring or tingle.

· Calfa

NBHL (3)

Ոչ համարձակիւր ընդ ընկերի իւրում շրշընջել շրթամբք անդամ (ղքէն). (Մագ. ՟Ժ՟Դ։)

Այնչափ եղեւ լռութիւն, մինչեւ ոչ շշնջել ամենեւին ումեք. (Ճ. ՟Ժ.։)

ψιθυρίζω mussito, susrro. Շշունջս առնել. շչելով խօսել. քրթմնջել. տրտնջել. հծծել. քըսփըսալ, փըսփըսալ, քթին տակէն մըռըլտալ.


Շշնջիւն

cf. Շշնջումն.

· Calfa

NBHL (1)

ՇՇՆՋԻՒՆ ՇՇՆՋՈՒՄՆ. θρόος, θροῦς rumor, sonus. Շշունջ, շշնջելն. հնչիւն, մրմունջ. փըսըլտոց, մրմռոց.


Շշնջումն, ման

s. fig.

whispering, whisper, murmur;
noise, rumour;
աղօտ —, a hollow or rumbling noise;
a secret rumour.

· Calfa

NBHL (1)

ՇՇՆՋԻՒՆ ՇՇՆՋՈՒՄՆ. θρόος, θροῦς rumor, sonus. Շշունջ, շշնջելն. հնչիւն, մրմունջ. փըսըլտոց, մրմռոց.


Շշուկ

s.

noise, racket, uproar, clatter, hubbub, tumult.

· Calfa

NBHL (1)

ՇՇուկ եւ աղաղակ ի քաղաքն լնոյր։ Եհաս ի լսելիս շշուկ երկիւղի գալստեանն յուլիանոսի. (Ճ. ՟Ա. Ճ. ՟Բ.։)


Շշունջ

cf. Շշնջիւն.

· Calfa

NBHL (1)

φθέγμα vox. Արմատ ՇՇնջելոյ, որպէս ՇՇնջիւն. իբր մրմռումն ընդ ունջս շրշ մրշ հնչմամբք, կամ ընդ ունկն այլոց հծծելով.


Շոգի, գւոյ

s.

vapour, exhalation;
breath;
cf. Ընդունարան.

· Calfa

NBHL (3)

Շոգի ցնդելի. (Նար. ՟Խ՟Ը։)

Հողմախառն շոգի հոգւոյն աստուծոյ, որ սովոր է զմարդիկ յուղղութիւն ածել. (Ագաթ.։)

Շոգի բերանոյ նորա եղեւ ի տեղի (կամ ի տեղ) արեւու (ի բազմացուցանել զհացս). (Եփր. համաբ.։ եւ Երզն. մտթ. (որ հայի եւ ի նախընթաց նշ)։)


Շոգմոգեմ, եցի

vn.

to tell tales, to spread malicious or false reports, to slander, to speak ill of;
to flatter.

· Calfa

NBHL (4)

Ոչ խօսել, եւ ոչ շոգմոգել՝ որոց դիպիցի. (Առ որս. ՟Ը։)

Ուրախանալ ընդ յանդիմանել (ուրուք) պարտ է առաւել քան զշոգմոգել. (Պիտառ.։)

Շոգմոգէր շողոմութեամբ՝ բնաւ հնազանդել նորա բանին։ Հրապուրեցայ ի շողոմարար շոգմոգեալ բանից մերոց թագաւորացն. (Յհ. կթ.։)

περιλαλέω garritu perstrepo, obblatero, nugor. Շոգմոգութիւն առնել. շաղակրատել. շողոքորթել. մարդահաճել.


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

s.

vapour, exhalation.

· Calfa

NBHL (2)

Զայսպիսի հինինումն՝ ժողով տրտմութեան առնեմք, հեծեծումնզ զնա եւ շոգոլի կոչելով. (Նիւս. կազմ.։)

ՇՈԳՈԼԻ. ἁναποτνιασμός gemitus, suspirium. Յոգւոցհանութիւն, հեծութիւն. որով լինի շոգիս ցնդել ի խորոց.


Շողամ, ացայ, ացի

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

· Calfa

NBHL (4)

Ի բազում շողալ սուսերացն։ Շողայր սուրն ի վերայ պարանոցի երանելեացն. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Կամ որպէս Սողալ, սիգալ, սլանալ, լուղիլ, ճեմել, ի վեր երեւիլ.

Ի նոյն օդս գիշակեր թռչունքն ընդ ազնուագոյն թռչունսն շողայցեն։ Զի միեւ մթարքն՝ որ զբբօքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին. (Եզնիկ.։)

στίλβω, φαίνω, -ομαι splendeo, luceo, appareo γαυριάω glorior. Ցոլանալ. նշողել. շողշողել. փայլել. փայլատակել. ճառագայթել՝ շանթել լուսոյ, հրոյ. եւ փողփողել ՛րաց յերեսաց լուսոյ. փալփլիլ, պլպլալ.


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

· Calfa

NBHL (1)

Որպէս զշող. ըստ օրինակի շողոյ կաթելոյ.


Շողացուցանեմ, ուցի

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

· Calfa

NBHL (7)

Շողացուցանելով զնոյն ընդդէմ արեգականն. (Լմբ. պտրգ.։)

Ջնջնել զարծաթ եւ զտել կարես դու եւ առանց հրոյ, այլ շողացուցանել եւ եռանդնացուցանել՝ հրով միայն կարես դու. (Եփր. համաբ.։)

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. Ցոլացուցանել զհուր. փայլիւնս արձակել հրեղէն.

Ոչ շանթս հրեղէնս ընկենուլ, եւ ոչ փայլատակունս շողացուցանել. (Իսիւք.։)

Զսնափառութեանն սուսեր շողացուցանէր։ Ոչ է այս արութիւն զինուորի՝ յիւր ապարանս թուր շողացուցանել, եւ զօդ հարկանել. (Արիստակ. մկրտ.։ Լմբ. առ լեւոն.։)

διαπυρίζω excandefacio. Տալ շողանալ. շանթացուցանել. հրաշեկ առնել. ջեռուցանել, եւ տոչորել.

ՇՈՂԱՑՈՒՑԱՆԵԼ. ἁφίημαι vibro. Տալ շողալ զինու կամ սրոյ. շրջշրջելով՝ տալ նշոյլս արձակել. ճօճել.


Շողաւոր

adj.

beamy, radiant, shining, effulgent, luminous, brilliant, sparkling, splendid.

· Calfa

NBHL (1)

Տեսիլ սքանչելի խաչանման լուսաւոր շողաւոր ձեւ երեւէր ի վերայ ապարանիցն. (Կորիւն.։)


Շողիւն

s.

splendour, brightness, blaze, flash;
heat, red heat.

· Calfa

NBHL (2)

Կամ Շողանալն. շանթանալն. հրաշէկն լինել.

ՇՈՂԻՒՆ որ եւ ՇՈՂՈՒՄՆ. στίλψις splendor σπάσμα acies nuda gladii σπασμός extractio. Շողալն սրոյ եւ զիուց. փայլիւն ի շրջշրջելն. ճօճումն.


Շողշողիմ, եցայ

vn.

cf. Շողամ.

· Calfa

NBHL (1)

Շողալով շողիլ. փայլատակել (լուսոյ, սրոյ)


Շողոմարար, աց

adj. s.

flattering, adulating, cajoling, wheedling;
adulator, flatterer, cajoler.

· Calfa

NBHL (1)

κόλαξ adulator, blandus. որ գրի եւ ՇՂՈՄԱՐԱՐ, ՇՂՈՒՄԱՐԱՐ, ՇՂՈՂՄԱՐԱՐ. Որ շողոմս առնէ. շողոքորթ. ողոքիչ. հրապուրիչ (անձն կամ բան կամ գործ) մարդահաճոյ. մարդելոյզ. քծնօղ. աղուիսաբարոյ.


Շողոմեմ, եցի

va.

to flatter, to palaver, to cajole, to wheedle, to coax;
to caress, to fondle.

· Calfa

NBHL (2)

Կերբերոս առասպելեալ շուն՝ զիջեալսն ի դժոխս ողոքելով շողոմէ, իսկ զելեալսն խափանէ եւ ոչ թողացուցանէ շողոմելով ի ժողովս. իսկ յանկասկածի եղեալ առանձին ի բազմութենէ՝ զիւր չարութիւնն ցուցանէ. (Վրք. հց. ՟Զ։)

ներգործական բայ չէզոքական բայ καταθέλγω եւ այլն. mulceo, adulor, blandior. Շողոմս առնել. քծնիլ. շողոքորթել. ողոքել.


Շողոմութիւն, ութեան

s.

adulation, flattery, palaver, cajoling, coaxing, caresses, fondling, wheedling.

· Calfa

NBHL (1)

Շողոմելն. շողոմք. շողոքորթութիւն.


Շոշակեմ, եցի

vn.

"cf. Շոշոկանս առնել."

· Calfa


Շոպեմ, եցի

va.

cf. Շոպշոպեմ.

· Calfa

NBHL (6)

Շոպելոյ ընչիցն եղեւ պատճառ։ Առ ի զծաղիկ պատկառանացն ի բաց զգեստուցն մերկանալ՝ շոպելովն. (Պիտ.։)

Անխղճաբար կորզես, զնոցայն շոպշոպելով (կամ ըստ նոր ձ. շոպելով). (Կանոն.։)

Իւրաքանչիւր ոք իւրովի յինքն շոպելով. (Խոսր. պտրգ.։)

Բազումք բարեկամանան մեծատանց՝ վասն յընչիցն առատութենէ շողոքորթութեամբն շոպելոյ. (Լմբ. առակ.։)

Յափշտակեալ ի քոյոցն՝ յինքն շոպեսցէ։ Զբազմաց խորհի շոպել (գողութիւնն). (Երզն. մտթ.։)

ἁφαιρέω aufero, intercipio, demo, detraho. որ է ՇՈՊՇՈՊԵԼ. Յափ արկանել. յափշտակել (զուտելիս եւ զզգենլիս, զինչս), կորզել. ձրձել. ի բաց հանել. շորթել. կապտել. եւ Ճողոպրել. փրծուցանել. ափ ձգել, փրցընել, փաշել առնել տանիլ.


Շորեթափիմ

vn.

to be undressed.

· Calfa

NBHL (1)

ՇՈՐԵԹԱՓԻԼ. Մերկանալ զձորձս. կամ որպէս Շողեթափիլ. սորել. զլորձունս.


Շորթեմ, եցի

va.

to assume wrongfully, to usurp, to appropriate, to take forcible possession of, to ravish, to ascribe or impute to oneself.

· Calfa

NBHL (2)

κατασπάω divello, extraho. Ձրձել. շոպել բռնի զձորձս եւ զայլ իրս. զերծուլ. կորզել. քարշելով ի բաց հանել. յափշտակել. եւ զերծուցանել. ճողոպրել. ի բաց բառնալ.

Զճշմարիտ կեանս մեր ի մէնջ շորթել ոչ կարեն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)


Շուայտասէր լինիմ

sv.

to take pleasure in crapulence or debauchery.

· Calfa

NBHL (2)

ՇՈՒԱՅՏԱՍԷՐ ԼԻՆԵԼ. Սիրել զշուայտութիւն (կերակրոց, եւ այլն).

Յորժամ շուայտասէր լինիցիս իբրու զարջ, ուստի՞ կարիցեմ գիտել եթէ հոգի մարդոյ գոյ ի քեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

· Calfa

NBHL (6)

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Շուայտիցի՝ իբրեւ զարջ։ Արբենամք եւ շուայտիմք. Շուայտել եւեթ, եւ արբենալ ածես զմտաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 10։ Ոսկ. ՟ա. թես.։)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)

Շուայտելն զարբեցութիւն ասէ, որ զգայռի եւ մռգալի մարդն. (Ոսկիփոր.։)

ՇՈՒԱՅՏԻՄ ἑμπίμπλομαι, γαστρίζομαι expleor, ventri indulgeo τρύφω deliciis studeo κατασπαταλάω, ἁσελγέω lascivia եւ այլն. որ եւ ՇՈՒԱՅՏԱՆԱԼ. գրի եւ ՇՈՒԱՅԹԻԼ. Զեղխիլ եւ անյագութեամբ բերիլ ի հեշտալիս մարմնոյ, ի կերակուրս, յըմպելիս, եւ ի ցանկութիւնս. շռայլիլ. անառակիլ. ցոփանալ. խենեշանալ. յղփանալ. յօրանալ. փափկանալ


Շուայտութիւն, ութեան

s.

low debauchery, guttling, intemperance, surfeit, excess, orgies, drunken revelry.

· Calfa

NBHL (3)

Տեսցես ինձ ասէ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ. ոչ եթէ փափկութիւն տուր ինձ ասէ, եւ շուայտութիւն. (Բրս. հց.։)

Շուայտութիւն զգայութեանցն՝ աչաց ի տեսանել, եւ ականջաց ի լսել. (Յճխ. ՟Թ։)

κρεπάλη crapula πλησμονή, κόρος expletio ἁσελγία luxuria πολυτέλεια sumptuosus apparatus τρύφημα deliciae συνουσία coitus եւ այլն. (լծ. արաբ. շէհվէթ ). Զեխութիւն. յղփութիւն. շռայլութիւն. անյագութիւն. անչափութիւն ի կերակուրս եւ յըմպելիս. ցոփութիւն. խենեշութիւն. հեշտասիրութիւն. անառակութիւն. էւելորդ կերխում.


Շուարումն, ման

s.

consternation, dismay, surprise, amazement, giddiness.

· Calfa

NBHL (3)

ՇՈՒԱՐ որ գրի ՇԻՒԱՅՐ, ՇՈՒԱՐԻՄ կամ ՇԻՒԱՐԻՄ, ՇՈՒԱՐՈՒՄՆ կամ ՇԻՒԱՐՈՒՄՆ. Առաւել ռմկ. որպէս Վարանք. տագնապ. խուճապ. եւ Վարանիլ, տագնապիլ.

Շուարեցաւ ի միտս, ոչ գիտելով՝ թէ զինչ արասցէ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)

Ծմրել. տխրել, կամ շուայրել. (Հին բռ.։)


Շուարիմ, եցայ

vn.

to be stunned, astonished, surprised, baffled or puzzled, embarrassed, bewildered, not to know what do or what way to turn.

· Calfa

NBHL (3)

ՇՈՒԱՐ որ գրի ՇԻՒԱՅՐ, ՇՈՒԱՐԻՄ կամ ՇԻՒԱՐԻՄ, ՇՈՒԱՐՈՒՄՆ կամ ՇԻՒԱՐՈՒՄՆ. Առաւել ռմկ. որպէս Վարանք. տագնապ. խուճապ. եւ Վարանիլ, տագնապիլ.

Շուարեցաւ ի միտս, ոչ գիտելով՝ թէ զինչ արասցէ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)

Ծմրել. տխրել, կամ շուայրել. (Հին բռ.։)


Շութափեմ, եցի

vn.

to be hurried, to hasten, to make haste.

· Calfa

NBHL (6)

Ոչ այնչափ ինչ շութափեաց մտրակել զերիվարն։ Ոչ շութափեաց հետեւել նկոցա. (Խոր. ՟Բ. 82. 85։)

Աւելի ինչ շութափելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Զստէպ այսր անդր զշութափել մշակին. (Պիտ.։)

ՇՈՒԹԱՓԵԼ. ն. Շուտով թափել ի բաց. փութով շորթել.

Շութափեալ զնա ի ժանեաց գազանին՝ ելեալ գնաց. (Արծր. ՟Դ. 7։)

σπεύδω studeo, festino, propero. Շտապիլ. ճեպել. ստիպաւ շարժել զանձն. աճապարել. արագել. փութալ. վաղվաղել. շուտ՝ չուստ շարժիլ


Շութափութիւն, ութեան

s.

agility, nimbleness, quickness, celerity;
hurry, haste.

· Calfa

NBHL (3)

Վասն շութափութեան վաղվաղուկ եւ անվայելուչ յանդգնութեան. (Բրս. հց.։)

Վտանգն շութափութեանզ լեզուին տուեալ՝ ոչ բաւէր զբանն ինքնակատար յայտնել։ Շութափութիւն ժամուն ոչ ետ թոյլ ժամանել զկնի մեր. (Յհ. կթ.։)

εὑστραφία agilitas συναναστροφή versatilitas εὑκόλια levitas. գրի եւ ՇՈՒԹԱՓՈՒԹՈՒԹԻՒՆ. Արագաշարժութիւն. արագութիւն. վաղվաղումն. վաղվաղկոտութիւն. դիւրափոփոխն լինել.


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (1)

Լինել նման շուշանի. եւ Լի լինել շուշանօք.