Definitions containing the research ել : 10000 results

Նմանակից, կցի, կցաց

adj.

cf. Նման;
imitating, following.

· Calfa

NBHL (2)

Մեք ունիմք զտիրելդ ի վերայ նմանակից մարդկան. (Կոչ. ՟Ժ։)

Տեսանել զկորուստ նմանակից քո պատկերին։ Զի զմեզ նմանակից արասցես թաղման քո. (Մաշտ.։)


Նմանահանութիւն, ութեան

s.

tracing, counterdrawing.

· Calfa

NBHL (2)

Պատկերահանութիւն. եւ Անվրէպ նմանեցուցանելն.

Ձեռն տայ նկարագրել զքարինս ճշգրտագործ նմանահանութեամբ. (Արծր. ՟Ե. 8։)


Նմանապէս

adv.

likewise, in like manner, in the same manner, conformably, equally, analogically.

· Calfa

NBHL (3)

Նմանապէս ստորոգիլ, կամ ասել, գրել, նշանակել, բացատրել, լինել. (Պորփ.։ Աթ. ՟Ա։ Արիստ. ստորոգ. եւ Արիստ. պերիարմ.։)

Ջղօք եւ ոսկերօք հանեալք՝ նմանապէս մեզ։ Նմանապէս միմեանց՝ օգտմամտոյց մեզ լինելով. (Ածաբ. աղք.։ Յհ. իմ. ատ.։)

Մինչ ոչ ումեք կարել զբաւականն ասել նմանապէս գովութեամբ. (Պիտ.։)


Նմանեմ, եցի

va. vn.

cf. Նմանեցուցանեմ;
cf. Նմանիմ.

· Calfa

NBHL (10)

Սատիրականս անուանելով, իբրու ասեն՝ նմանեն զամենայն այլակերպս. (Պղատ. օրին. ՟Է։)

Գեղեցկաձայն նմանօղս ի ներքս մուծանելով. (անդ։)

Մի՛ նմանիցէք նոցա։ Նմանեսցէ առն իմաստնոյ, կամ յիմարի։ Նմանեալ որդւոյն աստուծոյ։ Կամէին ամենայնիւ նմանել նոցա։ Ո՛րպէս պարտ է ձեզ նմանել մեզ։ Պղնձագործաց նմանէ։ Նմանեցաւ արքայութիւն երկնից՝ առն, որ եւ այլն։ Նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց.եւ այլն։

Նմանեցէ՛ք աստուծոյ որպէս որդիք սիրելիք. (Յճխ. ՟Բ։)

Ի նմանութենէ տեառնն՝ որ առ մեզ, մեծ է օգուտն, զի եւ մեք նմանեսցուք առ նա. քանզի եթէ ոչ ինքն էր նմանեալ առ մարդիկ, ոչ կարէին մարդիկ նմանել առ նա. այլ առ աստուած. մարդ եղեալ նմանին մարդիկ. (Աթ. ՟Գ։)

Զուարակին զենումն յայտնեալ նմանեաց ի բաց զլինելն ի մեղաց. (Մեկն. ղեւտ.) (իբրու օրինակեաց)։ cf. ՆՄԱՆԵՄ. ն։

μιμέομαι imitor. Որպէս միմոս ձեւացուցանել զնմանութիւն այլոց՝ հանգոյն կապկի.

դնմազ. ՆՄԱՆԻ, եցաւ. դնմազ. εἵκει, ἕοικε videtur. Նման է. այսինքն ի դէպ գայ. հաւանելի է. երեւի. թուի.

Զբնութիւն՝ բազմաց զանյայտագոյնսն նմանեցաւ երեւեցուցանել. (Փիլ. իմաստն. եւ այլուր ստէպ։)

ՆՄԱՆԵՄ, եցի, եա՛. չ. ՆՄԱՆԻՄ, եցայ, եա՛ց. ձ. ὀμοιόομαι, -ουμαι, ἁφομοίουμαι, ἑξομοίουμαι assimior, comparor, conformor μιμέομαι imitor, sequor. Նման լինել. համեմատ գտանիլ. բերել յինքեան զնմանութիւն ուրուք կամ իրիք. եւ Զհետ երթալ, հետեւել. նմանիլ, կըլմանի, հետեւիլ.


Նմանեցուցանեմ, ուցի

va.

to render like, to assimilate, to conform, to equalize, to liken;
to imitate, to counterfeit.

· Calfa

NBHL (2)

Կամ որպէս μιμέομαι imitor. որ եւ ասի ՆՄԱՆԵՄ. Յանձին բերել զնմանութիւն այլոյ՝ որպէս միմոս.

ὀμοιόω, ἁπεικάζω assimilo, comparo, conformo, coaequo. Տալ նմանել. համեմատել. յարմարել. պատկանել. յինքն ձգել. եւ Համարել.


Նմանի, նւոյ, նեաց

adj. s.

cf. Նման;
—ք, likeness, image, statue.

· Calfa

NBHL (3)

Նմանեաւն զնմանն մաքրելոյ. (Ածաբ. ծն.։)

Յետոյ եւ այլոց գազանաց նմանեաց նմին՝ յայտնել. (Եւս. քր. ՟Ա։)

Զիմ նմանիս յիշատակել. (Նար. ՟Զ։)


Նմանութիւն, ութեան

s.

similarity, resemblance, conformity, analogy;
assimilation;
comparison;
uniformity, equality;
imitation;
likeness, image, effigy;
figure, type, form;
parable, example;
ըստ նմանութեան, ի —, in imitation of, after the fashion of;
ըստ նմին նմանութեան, in like manner, likewise;
cf. Բերեմ.

· Calfa

NBHL (9)

Ըստ պատկերի մերում, եւ ըստ նմանութեան։ Ըստ ազգի եւ ըստ նմանութեան։ Շինել տաճար ի նմանութիւն սրբոյ խորանին։ Իբրեւ նմանութիւն փայտեղէն սեղանոյ։ Ըստ նմանութեան սիդոնացւոցն։ Սրամտութիւն նոցա ըստ նմանութեան օձին.եւ այլն։

Մի՛ արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան։ Նմանութիւն ինչ ոչ տեսէք։ Բռնադատեաց արուեստիւն ածել զնմանութիւն ի գեղեցկութիւն։ Նմանութիւն հաստատութեան ի վերայ գլխոյ գազանացն. եւ այլն։

Ի նմանութենէն ապաքէն լինի ճշմարտութիւն խնդրելի։ Նմանութիւնք երեւեալ՝ առժամայնք արդարոցն՝ գուշակք ճշմարտութեան յաւիտենականի, որ գալոցն էր, լինէին. (Ագաթ.։)

Նոյնութիւն առաւել՝ քան եթէ նմանութիւն. (Առ որս. ՟Ե։)

Ըստ նմին նմանութեան կամիմք չարչարանօք եւ արեամբ նորոգել զանձինս մեր. (Եղիշ. ՟Գ։)

ԲԵՐԵԼ ԶՆՄԱՆՈՒԹԻՒՆ. Նմանօղ լինել. հետեւել.

Բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն՝ փառաբանիչս տեառն աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինել. (Ժմ.։)

Զոսկեհանացն բերել զնմանութիւն. (Շ. թղթ.։)

ὀμοίωσις, ὀμοίωμα, ὀμοιότης , μίμημα similitudo, assimilatio, imitatio եւ այլն. Նման գոլն կամ գտանիլն. նմանելն. հետեւողութիւն. եւ Նմանեալն իւիք՝ պատկեր, կերպարան, ձեւ, երեւոյթ. առակ. օրինակ. սարաս. տարազ.


Նմանունակ

cf. Նմանօրէն.

· Calfa

NBHL (4)

Ոչ եւս ստուգել ճշմարտապէսն նմանօրէն, եւ այլն. (Փիլ. իմաստն.։)

Կարիցէ նմանօրէն սրբել եւ կենսացուցանել. (Լմբ. հանգ.։)

Եւ ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկացուցանել եւ փափկացուցանել զաւուրս. (Յհ. իմ. ատ.։)

Սերմանել ի մեզ (տեառն) զբանն հաւատոյ, եւ նմանօրէն կրօնիցն խաչակցութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Նմանցօրէն

cf. Նմանօրէն.

· Calfa

NBHL (4)

Ոչ եւս ստուգել ճշմարտապէսն նմանօրէն, եւ այլն. (Փիլ. իմաստն.։)

Կարիցէ նմանօրէն սրբել եւ կենսացուցանել. (Լմբ. հանգ.։)

Եւ ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկացուցանել եւ փափկացուցանել զաւուրս. (Յհ. իմ. ատ.։)

Սերմանել ի մեզ (տեառն) զբանն հաւատոյ, եւ նմանօրէն կրօնիցն խաչակցութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Նմանօրէն

adv.

likewise, equally;
like, same, conformable.

· Calfa

NBHL (4)

Ոչ եւս ստուգել ճշմարտապէսն նմանօրէն, եւ այլն. (Փիլ. իմաստն.։)

Կարիցէ նմանօրէն սրբել եւ կենսացուցանել. (Լմբ. հանգ.։)

Եւ ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկացուցանել եւ փափկացուցանել զաւուրս. (Յհ. իմ. ատ.։)

Սերմանել ի մեզ (տեառն) զբանն հաւատոյ, եւ նմանօրէն կրօնիցն խաչակցութեան. (Յհ. իմ. եկեղ.։)


Նմանօրինակ

cf. Նոյնօրինակ.

· Calfa

NBHL (1)

Ողորմութիւն առ դատաստանաւ ի նմանօրինակն ի վեր ընթանայ՝ ասելով. յինէն ուսիր ո՛վ դատաւոր զողորմածութեան շնորհ. է որպէս երկու բառ՝ քան բարդեալ. այսինքն բուն գաղափար, կամ օրինակ համեմատ։


Ննջեմ, եցի

vn. fig.

to sleep, to slumber, to lie down, to go to bed;
to repose, to rest;
to die, to expire, to depart this life;
— ընդ կնոջ, to lie with a woman;
— արտաքոյ, to lie abroad, out of doors;
— բացօթեայ, ընդ աստեղօք, to sleep in the open air, to lie under the canopy of heaven;
— աչօք բացօք, to sleep like a hare;
— ի տէր, to go to sleep in Jesus, to rest in God;
— ի հող մահու, to sleep the sleep that knows no waking;
— ընդ հարս իւր, to sleep with one's fathers.

· Calfa

NBHL (8)

ՆՆՋԵԼ. Հանդարտել. դադարել.

Զի մի՛ ննջեսցեն նոքա յայսմ վրիժու խնդրելոյ եւ ի քինութենէ. (Եփր. օրին.։)

Բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան։ Զննջեցեալսն ի ձեռն Յիսուսի ածցէ ընդ նմա։ Ոչ ժամանեմք ննջեցելոցն, եւ այլն։ Յաղագս ի վերայ ննջեցելոց կատարմանց։ Խորհուրդ ի վերայ սրբազանաբար ննջեցելոցն։ Աղօթս սրբազանս առնէ ի վերայ ննջեցելոյն։ Անսրբազանիցն ննջեցելոց ոչ առնէ զայս աղօթս. (Դիոն. եկեղ.։)

Որ զննջեցեալսն մեր վերստին նորոգէ։ Այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս քո։ Թո՛ղ զմեղս մեր ննջեցելոց։ Ողորմեա՛ քո ստեղծուածոյս՝ յուսով ի քեզ ննջեցելոյս. (Շար. ստէպ։)

Սատակեաց զբանակս ննջեցելոցն (ասորեստանեայց). (Ճ. ՟Գ.։)

ՆՆՋԵԼ. ἑγκείμαι եւ այլն. Քունել ընդ կնոջ. մատնել առ ամուսինն, կամ առ օտար կին.

ՆՆՋԵՑԵԱԼ ելոյ, ոց. ա. κεκοιμημένος, κοιμηθεῖς defunctus. Վախճանեալն. մեռեալն յուսով յարութեան. վախճանած. ողորմած հոգին.

κοιμάομαι (լծ. քնիլ, քունել), κοιτάζομαι (լծ. խշտիք). cubo καθεύδω, ὐπνόω, νυστάζω dormio, dormito. Նինջ առնուլ. ի քուն լինել կամ մտանել. քունել. պառկիլ, քուն ըլլալ, քնանալ.


Ննջեցեալ

adj.

sleeping;
dead in God, deceased, defunct;
cf. Մեռեալ;
աղօթք վասն ննջեցելոց, prayer for the dead;
պաշտօն —ցելոց, requiem, obsequies;
cf. Պաշտօն.

· Calfa


Ննջեցուցանեմ, ուցի

va.

to lull, to put to sleep, to lay down, to put to bed;
— զկին ոք ի լանջս ուրուք, to marry, to join in wedlock;
— զկոյս, to deflower;
— զոք ի քուն յաւիտենից, to slay, to kill.

· Calfa

NBHL (4)

ՆՆՋԵՑՈՒՑԱՆԵԼ. Դադարեցուցանել. խափանել. հանդարտել.

Ննջեցուցանէին զկանայս ուխտաւորս առ դրան խորանին վկայութեան. (՟Ա. Թագ. ՟Բ. 22։) Բայց եւ աստ ոմանք ընդ սրբոյն Եփրեմի մեկնեն, լոկ տալ ննջել կանանց խոնջութեամբ առ ետեղ, ոչ հոգալով ի ցերեկի ընդունել զնուէրս նոցա, եւ արձակել զնոսա ի տեղիս իւրեանց։

ՆՆՋԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ ի կնութիւն, եւ բռնաբարել զկին. συγκοιμάω concubere facio, vel concumbo.

κοιμάω, κοιμίζω cubare, vel dormire facio. Տալ ննջել. հանգուցանել իբրեւ ի քուն. պառկեցնել.


Ննջիւն

cf. Ննջումն.

· Calfa

NBHL (2)

Որպէս՝ obdormitio, obitus. Վախճան կենաց. ելք յաստեացս. փոխումն.

ՆՆՋԻՒՆ ՆՆՋՈՒՄՆ. ὔπνος, κοίμησις somnus, dormitio. Նինջ. ննջելն. ի քուն լինելն. քուն.


Ննջումն, ման

s.

sleep, repose, dormancy;
decease, death, exit, transit;
coition, copulation;
ի — խոնարհիլ, cf. Նիրհեմ.

· Calfa

NBHL (2)

Որպէս՝ obdormitio, obitus. Վախճան կենաց. ելք յաստեացս. փոխումն.

ՆՆՋԻՒՆ ՆՆՋՈՒՄՆ. ὔπνος, κοίμησις somnus, dormitio. Նինջ. ննջելն. ի քուն լինելն. քուն.


Նշանաբան

s.

watch-word, pass-word.

· Calfa

NBHL (2)

Ետ գրել ողջոյն, եւ նշանաբան. ((այլ ձ. եւ բանից նիշ). Մամիկ.։)

Գրեցէք առ նոսա զնշանաբանից ձերոց. իմա՛, զիրաց նշանակելոց ի ձէնջ. ուր ա՛յլ ձձ. զնշան արանց ձերոց. (Զենոբ.։)


Նշանագիր, գրաց, գրոց

s.

character, letter;
register, archives;
secretary;
cipher;
signature, paraph, flourish;
—ք, alphabet;
elements, rudiments;
—ք եգիպտականք, hieroglyphs.

· Calfa

NBHL (7)

Ուսանել, թէ զի՛նչ են նշանագիրք սկզբան բանիցն աստուծոյ. (Եբր. ՟Ե. 12։)

στοιχεῖον, γράμμα, χαρακτήρ elementum, littera, character Գիր գծագրեալ ի նշան հնչելի տառի. տառ. այբուբէնք.

Եդ ի մտի հնարել գտանել նշանագիրս հայոց լեզուիս։ Յաղագս խնդրոց նշանագրաց հայոց. (եւ այլն. Խոր. ՟Գ. 47=54։)

Նշան կենսատու խաչին բերելով շուրջ զինքեամբ ճառագայթիցս, թէ այսու յաղթեսցես. (Փարպ.։)

Օտար խորհրդով նշանագիրս գծել, կամ մարգարէանալ առ յապայսն, եւ երազահմայ լինել անքրիստոնէաբար. (Եղիշ. հոգ.։)

Հրամայեցին նշանագրի միում գրել զառ յինքեանց ասացեալսն. (Մամիկ.։)

Իւր նշանագրաւս ձեռամբ ասէ գրել զողջոյնս. (Ոսկ. ՟բ. թես.։)


Նշանագիւտ

adj.

noting down.

· Calfa

NBHL (1)

Հասեալ առ իս հրամանի ի մեծ արքայէն Տրդատայ՝ կարգել ինձ ի ձեռնարկութենէ նշանագիւտ ժամանակագրացն. (Ագաթ.։)


Նշանագործ, աց

adj. s.

performing miracles, doing wonders;
prodigious, marvelous;
thaumaturgus, wonderworker, miracle-monger.

· Calfa

NBHL (1)

τερατοποιός prodigiorum factor, mirificus. Որ գործէ զնշանս եւ զարուեստս. սքանչելագործ. հրաշագործ, եւ հրաշալի.


Նշանագործեմ, եցի

va.

to work or perform miracles.

· Calfa

NBHL (2)

ՆՇԱՆԱԳՈՐԾԵԼ. Գործել զնշանս հրաշալիս. հրաշագործել.

Ի քարոզելն եւ ի նշանագործելն Պօղոսի՝ կացուցին կոյր մի առաջի նորա, զի լուսաւորեսցէ. (Հ. հոկտ. ՟Դ.։)


Նշանագործութիւն, ութեան

s.

miracle, prodigy, sign.

· Calfa

NBHL (2)

Վասն յայտնի նշանագործութեան սքանչելեացն՝ զոր առնէր։ Նոքա բազումք են քան զձեզ, որ տան վկայութիւն նշանագործութեան։ Մարգարէական արուեստիւք, եւ առաքելական նշանագործութեամբ. (Բուզ. ՟Ե. 23։ Եղիշ. թաղմ.։ Ճ. ՟Ե.։)

τερατοποιΐα, θαυματουργία, παράδοξον , θαῦμα prodigiorum patratio, praestigium, miraculum, prodigium, paradoxa. Հրաշագործութիւն, սքանչելագործութիւն. եւ Նշանք. հրաշք. սքանչելիք. արուեստք եւ գործք հրաշացուցիչք.


Նշանագրեմ, եցի

va.

to characterize;
to write, to compose;
to note, to mark;
to delineate.

· Calfa

NBHL (6)

Նշանագրովք դրոշմել. գրել, շարագրել.

Ոմն ատենական դպիր նշանագրելով ի քարտիսի՝ ետ մեզ. (Ճ. ՟Գ.։)

Նախ երանելին Մովսէս՝ յաղագս աշխարհագործութեան նշանագրեալ գիրս. (Կիւրղ. գանձ.։)

Անցուցեալ զժողովուրդն՝ հանէ յանապատ. զոր եւ նշանագրել վայելեցուցանէ. (Ագաթ.) այսինքն արժանի առնէ գրով տալ պատգամս։

ՆՇԱՆԱԳՐԵԼ. Գծագրել. նկարել. նկարագրել. նշանակել.

Սապէս եւ զսրոց եւ զգլխաւոր առաքելոցն նշանագրեաց զպատկերսն. (Հ. կիլիկ.։)


Նշանագրութիւն, ութեան

s.

character, letter;
writing;
note, annotation.

· Calfa

NBHL (2)

Նշանագրելն, եւ նշանագիր, ըստ ամենայն առման.

Աւելորդ համարիմ երկրորդել զառաջագոյն պատմագրեաց նշանագրութիւնս. (Արծր. ՟Ա. 14։)


Նշանադէտ

s.

sign-observer, soothsayer, augur, aruspex.

· Calfa

NBHL (2)

Մի՛ գտանիցի ի քեզ, որ նշանագէտ լինիցի առ ի զմեռեալս հարցանելոյ. (Օր. ՟Ժ՟Ը. 11։)

τερατοσκόπος prodigiorum inspector, sive interpres, divinator e portentis, haruspex, hariolus. որ եւ ՆՇԱՆԱԴԻՏՈՂ. (գրի եւ Նշանագէտ) Հրաշագէտ. կիւսահմայ. դիտօղ եւ մեկնիչ նշանաց. ըղձապատում. հաւահմայ. մեռելահմայ.


Նշանադրոշմ, ից

s.

character, letter.

· Calfa

NBHL (2)

Գրելն այլափոխ նշանադրոշմիւք. (Սեբեր.։)

Գրեն այլափոխ նշանադրոշմիւք։ Եւ նշանադրոշմիւք զատուցեալս է գտանել. (Նախ. թագ. ձ։)


Նշանադրոշմումն, ման

s.

making the sign of the cross.

· Calfa

NBHL (2)

Դրոշմելն զնշան խաչի. խաչաձեւ կնքելն, օծանելն, եւ այլն.

Միոյ միոյ ասելն, օրհնեսցի, օծցի, եւ սրբեսցի սեղանս, շուրջանակի նշանադրոշմամբքն. (Յհ. իմ. եկեղ.։)


Նշանազգեաց

cf. Նշանագործ.

· Calfa

NBHL (1)

Նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն։ Վասն նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն. (Վրք. հց. ՟Ա. ՟Ի։)


Նշանախեց, ից

s.

iota, tittle;
point.

· Calfa

NBHL (1)

Դիւրին իցէ երկնից եւ երկիր անցանել, քան յօրինացն միոյ նշանախեցի անկանել. (Ղկ. ՟Ժ՟Զ. 17։)


Նշանախնդիր, դրաց

adj.

seeking signs of miracles.

· Calfa

NBHL (2)

Խիստ եւ նշանախնդիրք ոմանք էին առ հաւատ հանդերձելոցն։ Երանելիք են՝ որք առանց նշանաց հաւատացին. իսկ նշանախնդիրքն յանդիմանին եւս. (Ոսկ. գծ.։)

Զսքանչելիս՝ զոր արար ի մէջ նոցա, զի նշանախնդիրք էին։ Կիսահմայք, նշանախնդիրք եւ հրաշագէտք են. (Վրդն. սղ. եւ Վրդն. ել.։)


Նշանակաբար

adv.

symbolically, allegorically, mystically.

· Calfa

NBHL (1)

Պիւթագորաս նշանակաբար նկատել միշտ եւ՛ զաստուած եւ՛ զամենայն (զաշխարհ) ընդ թուով սովորեալ, սահմանեաց եւ զանձն (զհոգին)՝ թիւ զինքն շարժող. (Նիւս. բն.։)


Նշանակական, ի, աց

cf. Նշանական.

· Calfa

NBHL (1)

Զանճառելին եւ խորհրդական աւանդութիւն գրոյ՝ զայն կոչէ նշանակական, որպէս ի ձեռն նշանակաց ցուցեալս։ Ի ձեռն խորհրդականացն կամ նշանակականաց օրինակելով հաստատէ. (Մաքս. ի դիոն.։)


Նշանական, ի, աց

adj.

significative, expressive;
symbolic;
characteristic.

· Calfa

NBHL (3)

Անեղութիւն՝ զոչ այսպէս գոլն էութեան (է) նշանական։ Հայրն անուն՝ միայն ծնանելոյն է նշանական. (Կիւրղ. գանձ.։)

Հարկաւոր կերակրոց՝ առանց որոց չիք կենդանութիւն՝ նշանականք են հացքն. (Փիլ. ել.։)

σημναντικός significativus, indicativus, significans, indicans. Որ ինչ կարէ նշանակել զիմն. (ձայն կամ նշան ինչ) նշանակօղ. յայտարարօղ.


Նշանակապէս

adv.

cf. Նշանակաբար.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՛չ նշանակաւ պատուանդան միայն, այլեւ տաճար։ Նշանակաւն ոչ ունի զկատարելութիւն, այլ օրինակաւն ցուցանէ զստուգութիւն. (Շ. բարձր.։)


Նշանակեմ, եցի

va.

to signify, to denote, to betoken, to indicate, to declare, to notify, to express, to distinguish;
to signalize;
to characterize;
to note, to mark, to remark;
to figure, to represent, to mean, to signify, to have the sense or a meaning of;
to cross, to make the sign of the cross;
— զգինս, to quote;
— զվաճառս, to ticket.

· Calfa

NBHL (7)

Նշանակեալ՝ թէ որո՛վ մահու մեռանելոց իցէ։ Նշանակեաց հոգւովն՝ սով մեծ լինել։ Տալ տանել կապեալ մի, եւ ոչ ինչ վնաս զնմանէ նշանակել։ Առ ի թաղելոյ զիս նշանակեաց։ Ակնարկէ ակամբ, եւ նշանակէ ոտամբ։ Փողք նշանակաց՝ նշանակել ի մեզ։ Ոչ նշանակիցէ փողով։ Եթէ լեզուօք ոչ նշանակիցէք զբանն։ Հրովարտակ մի, ուր նշանակէր զմեզ նիզակակիցս եւ թիկունս իւր.եւ այլն։

Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի, եւ նշանակեցեր՝ թէ ակամայ ինչ յանցեայ։ Մատեան նշանակել զտեղին։ Արիւնդ նշանակեալ ի վերայ տանց։ Օր նշանակելոյ եղիցի ձեզ։ Դուք նշանակեսջիք զնա, եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա.եւ այլն։

ՆՇԱՆԱԿԵԼ. Յանդիման կացուցանել. ի մէջ բերել. ցուցանել. հանդիսացուցանել. (որ հայի ի ա նշ)

Անուն է մասն բան հոլովական, մարմին կամ իր նշանակելով. (Թր. քեր.։)

Յերկուց բնութեանց խոստովանելով՝ նշանակեսցես զնա մարդ միանգամայն եւ աստուած. (Յհ. իմ. երեւ.։)

ՆՇԱՆԱԿԵԼ. σημιόω, σημαίνω, σφραγίζω noto, obsigno. Որոշել նշանաւ իւիք. տպաւորել. դրոշմել. գծագրել. նշանել.

σημαίνω, ἑπισημαίνω significo, assigno, designo, signum do διασαφέω declaro, explano ἑξηγέομαι refero, enarro, explico. Նշանակաւ իւիք յայտ առնել. նշանաւ իմն յայտնել. տալ իմանալ. ծանուցանել. ակնարկել. ազդել գրով կամ բանիւ. իմացնել, ցցնել, նշան տալ.


Նշանատուր

s.

commandant, chief;
general.

· Calfa

NBHL (1)

σημάντωρ qui aliquid significat, dator signi, dux, imperator եւ այլն. Հրամանատու. զօրավար. որ ակնարկէ առնել ինչ.


Նշանացեմ, եցի

va.

to make signs, to beckon, to nod, to wink;
to indicate, to point out.

· Calfa

NBHL (2)

Առիւծն զօրէն մարդոյ նշանացէր նմա բժշկել զինքն. (Բուզ. ՟Ե. 26։)

διανεύω annuo, nuto, significo, indico. Նշանացի կամ իւիք նշանաւ յայտնել, ակնարկել. իշմար ընել.


Նշանացոյց

adj. s.

showing a sign, signal-giving;
formula.

· Calfa

NBHL (1)

Լինել լուսաւորացդ՝ ճառագայթաձիգք, աշխարհագունդք, նշանացոյցք, ժամանակաչափք. (Ագաթ.։)


Նշանաւոր

adj.

signed, marked with a sign;
special, signal, famous, remarkable, notable;
symbolic, mystical;
ensign-bearing;
նաւ մի —աւ դիոսկորացւոց, a ship bearing the sign of Castor and Pollux.

· Calfa

NBHL (6)

Ի դիպան վայր ի նշանաւոր տեղւոջ։ Ի նշանաւոր եւ յերեւելի տեղւոջ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 37։)

Դրոշմեալս՝ հրով նշանաւորս որմզդական դիցն. յն. նկարագրեալ դրոշմել, եւ հրով ի մարմին նշանաւորաւ Դիոնիսի. (՟Գ. Մակ. ՟Բ. 14։)

Եւ եղեւ իբրեւ զօրս զայս. ո՞ր օր. երեւելիս, նշանաւորս, յիշելոյ արժանիս. (Իսիւք.։)

Գունդ զօրաց յառաջանան դրօշակիրքն եւ նշանաւորքն. (Ոսկ. ի խաչելն.։)

Խնդրեցեր յայտնի առնել քեզ զնշանաւոր հանդերձս՝ որ յԵգիպտոս միայնակեացքն են. (Եւագր. ՟Դ։)

ἑπίσημος, εὕσημος, παράσημος, -ον signatus եւ insignis. Ունօղ յինքեան զնշան ինչ որոշիչ յայլոց. նշանակեալ նշանաւ իւիք. որոշեալ. երեւելի. յայտնի.


Նշանեմ, եցի

va.

to put a sign or mark upon, to sign, to mark, to brand;
to make a sign;
to promise in marriage, to affiance, to betroth.

· Calfa

NBHL (5)

Արիւն գառինն զսեամսն շաղախելով նշանէր, եւ զ՝ի ներքսն ազատէր ի մահուանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 43։)

σημειόω, ἑπισημαίνω signo, designo, insignio. Նշան տալ՝ դնել. նշանաւ իւիք որոշել. կնքել. տպաւորել.

Ընտրել հրամայեաց, եւ նշանել. յորս նշան ոչ էր, ծառայքն հրոյ տային. (Վանակ. հց.։)

ՆՇԱՆԵԼ. որպէս Նշանացել.

Նշանեաց լուռ կալ եւ աղօթել. (Ճ. ՟Բ.։)


Նշաւակեմ, եցի

va.

to confound, to put to shame, to expose to public censure or to the ridicule of everyone, to ridicule, to cry down, to defame, to slander, to lampoon;
to lead in triumph.

· Calfa

NBHL (4)

θριαμβεύω triumpho, in triumpho duco παραδειγματίζω traduco ἁποδιορίζω segrego suis limitibus. Նշաւակ առնել նախատանաց. առակել. խայտառակել. ձաղել ի հանդէս յաղթանակի. առնել հանդէս յաղթութեան. ցոյց առնել.

Նախատեսցէ իբրեւ նշաւակելով. (Բրս. կան.։)

Զարբանեակս սատանայի բազում զղջմամբք ամաչեցուցեալ նշաւակէ աստ եւ ի հանդերձելումն. (Փարպ.։)

Եւ Ցուցանել զնպատակ.


Նշաւակութիւն, ութեան

s.

spectacle, laughingstock;
shame, ignominy, opprobrium;
nickname, by-name;
hardy deed.

· Calfa

NBHL (1)

ՆՇԱՒԱԿՈՒԹԻՒՆ. Երեւելի գործ՝ բարի կամ չար, եւ մականուն.


Նշենի, նւոյ

cf. Նշի.

· Calfa

NBHL (2)

Զգայութեամբ գիտութիւն է աչօք տեսանելն, թէ այս նշի է։ Նախ փայտն է՝ քան նշին եւ ընկուզի. (Լծ. սահմ.։)

Մի՛ լինիր փոյթ իբրեւ զնշենի, որ յառաջն ծաղկի, եւ ապա ուրեմն լինի ուտելի. (Ոսկիփոր.։)


Նշի, շւոյ

s.

almond-tree.

· Calfa

NBHL (2)

Մի՛ լինիր փոյթ իբրեւ զնշենի, որ յառաջն ծաղկի, եւ ապա ուրեմն լինի ուտելի. (Ոսկիփոր.։)

Զգայութեամբ գիտութիւն է աչօք տեսանելն, թէ այս նշի է։ Նախ փայտն է՝ քան նշին եւ ընկուզի. (Լծ. սահմ.։)


Նշխարակուժ

s.

host-box.

· Calfa

NBHL (2)

Անօթ ի պէտս գործելոյ զնշխար պատարագի, որպէս գուժ. կամ պահելոյ զգործեալն՝ որպէս կուժ, կամ որպէս սափորն մանանայի, եւ կամ որպէս տուփ.

Եթէ ի ժամանոցն, կամ ի նշխարակուժն մերձեսցի, անխոտելի են. բայց թէ ի տաշտ նշխարացն մերձեսցի, քերեսցեն. (Կանոն.։)


Նշխարատուն

s.

place for making hosts or wafers.

· Calfa

NBHL (1)

Ժամատուն վասն գործելոյ զնշխարս ի պէտս պատարագի.


Նշխարեմ, եցի

adj.

vn. va. to remain over and above;
to leave fragments;
—եալ, left, remained;
— ոսկերք սրբոց, relics;
— կեանք իմ, my spark of life;
the rest of my life.

· Calfa

NBHL (2)

Որ ի հընդից նըկանակաց՝ նշխարեցեր հինգ հազարին. (Յիսուս որդի. այսինքն ետուր ուտել, եւ թողել եւս նշխար։)

καταλείπω relinquo περισσεύω . իբր կր. supersum, abundo. Թողուլ մնացորդս ի նշխարաց յետ ուտելոյն.


Նշկահեմ, եցի

va.

to rise, to rise against, to revolt, to rebel, to mutiny, to rise in insurrection;
to reject, to despise;
— զոք, — ի ներքուստ ձեռին ուրուք, to shake off the yoke, to free or rid oneself from another's domination.

· Calfa

NBHL (6)

Նշխահեաց մովաբ զԻսրայէլ։ Նշկահեաց արքայն Մովաբու զարքայն Իսրայէլի։ Արքայ Մովաբու նշկահեաց զիս։ Նշկահեաց եդոմ ի ներքուստ ձեռին Յուդայ։ Նշկահեաց զարքայն Ասորենստանի, եւ ոչ ծառայեաց նմա։ Յո՞ յուսացեալ նշկահեցեր զիս։ Նշկահեաց Սեդեկիա զարքայն բաբելացւոց. (՟Դ. Թագ.։)

Մի՛ եւս յաւելցեն վտարանջել՝ նշկահելով զնա. (Խոր. ՟Գ. 38։)

ՆՇԿԱՀԵԼ. լայնբար՝ Մերժել եւ յոչինչ գրել. կամ անպատուել եւ անարգել եւ առ ոտն հարկանել զոք, կամ զոր ինչ եւ է.

Հաւատացելոյն աշխարհ ամենայն գանձիւք լի է նորա վասն նշկահելոյն՝ կոխելոյն՝ ի վերայ թռանելոյն. (անդ. ՟Ե։)

Մի՛ նշկահեր զմարմնաւորութիւն. քանզի փրկութեան է թելադրութիւն. (Ճ. ՟Գ.։)

ἁθετέω rejicio, sperno, despcio, praevaricor, rebellor. եւս եւ ὐπερφονέω insolesco ἁτιμάζω dedignor ἑπιβουλέω insidias struo եւ այլն. Շկահել իբր շառաչմամբ՝ սիգալով՝ խրոխտալով. մերժել. անարգել. արհամարհել. անգոսնել. թօթափել զլուծ. ընդվզիլ. վտարանջել. ապստամբիլ. չսեպել. սայպել, թօթվել, գլուխ վերցընել.


Նշկահումն, ման

s.

rebellion;
contempt, disdain.

· Calfa

NBHL (1)

Նշկահելն. արհամարհութիւն. ապստամբութիւն. շկահումն.


Նշմարեմ, եցի

va.

to catch a glimpse of, to see imperfectly, to perceive, to discover, to examine, to observe, to regard;
զերկիր —, to cast the eyes down, to look on the ground.

· Calfa

NBHL (3)

Աստեղագէտքն՝ որ նշմարեն զաստեղս երկնից։ Նշմարեա՛ զամպս։ Ի քում ական զգերանդ ոչ նշմարես։ Ի մատչելն նորա նշմարել (զմորենին)։ Զգոգ մի նշմարէին, թէ ափն ծովուն իցէ։ Նշմարեսցես զտեղին.եւ այլն։

Առ ահին զերկիր նշմարել. (Սարգ. յկ. ՟Զ։)

ὀράω aspicio, perspicio καταμανθάνω, κατανοέω cerno, considero γινώσκω nosco. Նկատել. դիտել. նայել՝ տեսանել ի բացուստ. ակնարկել ընդ աղօտ. զննել աչօք կամ մտօք.