Definitions containing the research դա : 10000 results

Փռնչեմ, եցի

vn.

to sneeze;
to cry, to bellow;
to neigh.

· Calfa

NBHL (2)

Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին։ Վա՛շ վաշ կարդայ՝ վազս առնլով եւ փռնչելով։ Փռնկայցեն այր ընդ ընկերի (կարեկցութեամբ) եւ զայրասցին. (Յոբ ՟Խ՟Ա. 9։ ՟Լ՟Թ. 25։ Ես. ՟Ժ՟Գ. 8։)

Իբրեւ զձիք իդամոլք եղեն, իւրաքանչիւր ոք փռնչալով՝ ի կին ընկերի իւրոյ վրնջէ. (Լմբ. սղ.։)


Փտական, ի, աց

adj.

corruptible.

· Calfa

NBHL (1)

Զի այսոքիկ ամենեքեան փտականք են, եւ գողոց դարանակալաց նիւթք. (Երզն. մտթ.։)


Փտեմ, եցի

va.

to rot, to let rot, to corrupt, to render putrid, to putrefy, to spoil;
— or փտիմ, cf. Փտիմ.

· Calfa

NBHL (2)

Փտեցան մարմինք իմ ընդ մորթով իմով։ Կոտորեալ արար զիս, փտեալ ընդարմացեալ։ նեխեցան եւ փտեցան վէրք իմ. (Յոբ. ՟Ժ՟Թ. 20։ ՟Ժ՟Զ. 8։ Սղ. ՟Լ՟Է. 6։)

ՓՏԵՄ ՓՏԻՄ. σήπω, κατασήπω, σήπομαι putrefacio, putrefio, computresco σαθρόω marcidum reddo. Փուտ առնել, լինել. փտեցուցանել. ապականել, եւ փտանալ, նեխիլ. ի փտութիւն դարձուցանել, եւ դառնալ. փտտեցնել, փտտիլ.


Փտութիւն, ութեան

s.

cf. Փուտ;
— ոսկերաց, caries, cariosity;
— տնկոց, brown rust, cariosity.

· Calfa

NBHL (1)

Ասեմ զոչ ըստ փտութեան եղելոցն. վասն զի զնոցայն փոխանորդութիւն դարձեալ այլ փտութիւն պահէ։ Փտութիւն նեխութեան ցաւոցս։ զթարախն, զբորբոսն եւ զփտութիւնն. (Նիւս. բն. ՟Բ։ Նար. ՟Խ՟Ը։ Գէ. ես.։)


Փրծանիմ, փրծայ, ծեալ, ծուցեալ

vn.

to be detached, taken away, to escape, to break away, to shake off, to get rid of;
cf. Յիշատակ.

· Calfa

NBHL (3)

Եւ այսպէս եղեւ ամենեցուն փրծանել յերկիր։ փրծանիցին որդիք նոցա։ Արդարն յորսողաց փրծանի. (Գծ. ՟Ի՟Է. 44։ Յոբ. ՟Լ՟Թ. 4։ Առակ. ՟Ժ՟Ա. 8։)

Փրծաւ ի տաղտկալի դառն կենաց։ Մի՛ ինչ իցէ՝ որ փրծանիցի յուշոյ յիշատակաց։ Մազպուրծ լեալք փրծանէին ի խռովութենէ ամբոխին։ Ելեալ փրծեալ ի բան տէն։ Եւ ոչ զերծեալ փրծանի։ Փրծանէին ի ձեռաց նեղչացն։ Զի ի դատաւորին ձեռանէ աստէն իսկ փրծայց. (Ոսկ. յհ. ՟Բ. 16 ՟Ա. 1։ Ճ. ՟Ա. Արծր. ՟Գ. 13։ Շիր.։ Յհ. կթ.։ Նար. ՟Կ՟Ը։)

διασώζομαι, ἑκφεύγω salvus pervenio, evado;
effugio ἑκδύω, ἑκδύνω exuo me, eximor, liberor. Փրթանիլ. պրծանիլ. զերծանիլ ճողոպրիլ. ողջանդամ ապրիլ. պրծիլ, խալսիլ, ճորով ազատիլ.


Փրկանաւորութիւն, ութեան

s.

ransoming, redemption.

· Calfa


Փրկարան

s.

means of salvation;
of redemption.

· Calfa

NBHL (1)

Կենդանեաց փրկարան, մեռելոց յոյս յիշատակի։ Որ զողջոյն զօրն՝ թողութեան ցուցեր փրկարան, եւ ոչ կորստեան դատապարտարան. (Անյաղթ բարձր.։ Նար. ՟Ի՟Թ։)


Փրկաւէտ

cf. Փրկական.

· Calfa

NBHL (1)

Փրկաւէտ մարմնով եւ արեամբն Քրիստոսի։ Բաշխէ զփրկաւէտ զկենդանարար զմարմինն, սուրբ զանմահարար զանապական արիւնն. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Նար. տաղ.։)


Փրկութիւն, ութեան

s.

salvation;
liberation, recovery, deliverance, redemption;
ransom;
— or —ք, փրկութեանցն, զոհ փրկութեան, victim, peace-offering.

· Calfa

NBHL (1)

σωτηρία salus σωτήριον salutare λύτρωσις redemptio. Փրկելն, իլն. ազատութիւն. զերծումն. կեանք. կենդանութի. խալըսում.


Փրկչական, ի, աց

adj.

Saviour's, Redeemer's.

· Calfa

NBHL (2)

Ըզկենդանադրութիւն փրկչական պատկերին. (Խոր. ՟Բ. 29։)

Ուսուցանէ մեզ եւ փրկչական բանն։ Ի փրկչական վարդապետութիւնն Քրիստոսի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Փրփրածին

adj.

born of sea-foam (Aphrodite).

· Calfa

NBHL (1)

Ուստի եւ անուանեցաւ ափրոդիտէ, որ փրփրածին։ Փրփրածին հիքամորթ օրիորդաւն. (Նոննոս.։ Մագ. ՟Կ՟Ա։)


Փրփրամ, ացայ

vn.

cf. Փրփրանամ.

· Calfa

NBHL (1)

ՓՐՓՐԱՄ ՓՐՓՐԱՆԱՄ. ἁφρίζω spumo, spumas ago. Փրփուր կամ լորձունս ի դուրս տալ. փրփրիլ ծովու, հիւթոց, կենդանեաց, եւ այսահարաց. փրփրիլ.


Փրփրանամ

vn.

to foam, to froth, to spume, to mantle;
to slaver;
— օճառի, to lather.

· Calfa

NBHL (1)

ՓՐՓՐԱՄ ՓՐՓՐԱՆԱՄ. ἁφρίζω spumo, spumas ago. Փրփուր կամ լորձունս ի դուրս տալ. փրփրիլ ծովու, հիւթոց, կենդանեաց, եւ այսահարաց. փրփրիլ.


Փրփրատեսակ

adj.

resembling froth, foam-like.

· Calfa

NBHL (1)

Ձիւն՝ փրփրատեսակ եւ սպիտակագոյն։ Ի փբփրատեսակ մարմնոյ նորին թոքոցն։ Զմեղացն փրփրատեսակ ալեացն։ Ի չար հողմոց երբեմն անգնգնապտոյտ փրփրատեսակ ալեացն հանդարտեալ. (Արիստ. աշխ.։ Նիւս. բն. ՟Ի՟Ե։ Խոր. հռիփս. եւ Խոր. վրդվռ.։)


Փցուն, ցնոյ

adj. bot.

bad, useless, vile, abject, despicable;
carious, rotten.

· Calfa

NBHL (1)

Ե՛ս այդոցիկ ո՛չ փցուն գրիչ, գրեմ որում գրեցայ, եւ վարդապետեմ զոր ուսայն. (Ածաբ. մկրտ.։)


Փքանք

s.

cf. Փքացումն.

· Calfa

NBHL (1)

Հպարտացեալ մեծամեծ փքանօք դայր ի դվին. (Ուռպ.։)


Փքացումն, ման

s. fig.

swelling, inflation;
puffiness, wind, pride, vanity.

· Calfa

NBHL (1)

Հպարտացեալ մեծամեծ փքանօք դայր ի դվին. (Ուռպ.։)


Ք (ké)

s.

the thirty sixth letter of the alphabet, and the thirtieth of the consonants;
nine thousand, nine thousandth.

· Calfa

NBHL (2)

Ք. Ի տառադարձութեան դնի ի տեղի χ տառի տառի յունաց. զոր օրինակ, Քրիստոս. քորեպիսկոպոս. արքեպիսկոպոս. աքազ. եւ այն։

Ըստ նմին դրեաց եւ մեծն Խոսրով. ինքն է սկիզբն եւ կատարած. որպէս ասէ ի յայտնութեան Յովհաննէս, Ես եմ այբ, եւ ես եմ քէ։ Եւ Մարաթացին վարդան. Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ ես այբ եւ քէ, այսինքն սկիզբն եւ կատարած։


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

· Calfa

NBHL (2)

Ի տիւրոս առ ծովեզերբն հովուական քածին շրջելով։ Հոմերոս ասէ՛ իսկ, թէ յայսկոյս քածն, (որ է եւ անուն տեղւոյ), եւ յայնկոյս տրտմազդեան քարիւբիդն. այլ հակադարձեալ կոչեաց զքարիբդն ընդդիմադրել ընդ քածին. (Նոննոս.։)

Էդն շանց, եւս եւ այլոց կենդանեաց. որպէս եւ կորիւն շան. լակոտ. Որ եւ ՍԿՈՒՆԴ, ՍԿՆԴԻԿ. այլ ի յն. եւ լտ. արուն եւ էգն անխտիր ասին. ὀ ἠ σκύλαξ catulus τὸ κυνίδιον catellus.


Քակեմ, եցի

va.

to undo, to unmake, to untie, to loosen, to unbind, to detach, to disjoin, to disunite, to dissolve, to resolve;
to destroy, to demolish, to beat down, to take to pieces, to take asunder, to dismount;
— զկարեալն, to unsew, to unstitch, to rip up;
— զհիւսեալն, to unweave, to unravel;
— զբեռինս, to unpack;
— զբարձս, to dislocate, to put out of joint, to disjoint;
— զազդերս, to make hip-shot, to dislocate one's thighs;
— զոք յաթոռոց, to depose from the throne;
— զբարեկամս, to part, to separate, to sever;
զկնի քակելոյ տօնիցն, the holidays being finished.

· Calfa

NBHL (2)

Քակեա՛ զխարդախութիւն բռնութեան վաճառաց քոց. (Ես. ՟Ծ՟Ը. 6։)

Լուծեալ եւ քակեալ է զօրութիւն մահու։ Զնազելի զպարծանս նոցա քակեալ։ Զկնի քակելոյ (այսինքն արձակման) տօնիցն գայր ի յորդանան։ (Ոսկ.յհ.։)


Քակումն, ման

s.

cf. Քակտումն;
unravelling, solution, enodation.

· Calfa

NBHL (1)

Ի քակումն մահու։ Ընկերութեան քակումն։ Առաջի արկանէին առ ի քակումն Քրիստոսի։ Բազմութիւն քահանայապետից զքակումն հրէական կարդացն ցուցանէ։ Եւ բնաւին տանց քակումն. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3. 28։ Երզն. մտթ.։ Մխ. դտ.։)


Քակտեմ, եցի

va.

totally, to decompose, to destroy;
to dissolve;
to divide, to separate;
քակտիմ — ի փառաց, to lose one's renown.

· Calfa

NBHL (1)

Զմիաւորեալսն յօդս քակտէ։ Քակտին ամենայն յօգեալ յօրինուածք անդամոցն։ Քակտել եւ խզել զՍուրբ սէրն։ Նախ քան զքակտել հոգւոյ նորա ի մարմնոյն։ Յանջատման հոգւոյս ի մարմնոյս՝ ի քակտել գեղեցիկ շինուածոյս. (Ճ. ՟Բ.։ Յճխ. ՟Ժ՟Ե. ՟Ժ՟Զ։ Յհ. կթ.։ Շար.։)


Քակտութիւն, ութեան

s.

cf. Քակտումն.

· Calfa

NBHL (1)

Հակառակամարտացն քակտումն։ ի քակտումն երիցագունին պատուոյ։ Ի քակտումն հակառակորդացն զօրութեան. (Փիլ.։)


Քակտումն, ման

s.

dissolution, decomposition, separation, rupture, destruction, total ruin.

· Calfa

NBHL (1)

Հակառակամարտացն քակտումն։ ի քակտումն երիցագունին պատուոյ։ Ի քակտումն հակառակորդացն զօրութեան. (Փիլ.։)


Քահանայական, ի, աց

adj.

sacerdotal, priestly;
—ք, priests.

· Calfa

NBHL (2)

Ո՛վ աստուածային եւ քահանայական գլուխ։ Բազմեցուցին ի քահանայական գահոյս։ Քահանայական խորհրդածութեամբք, կամ շնորհիւ։ Քահանայականս աղօթիւք։ Աղօթք քահանայականք։ Քահանայական նուիրմամբ. (Ածաբ.։ Ճ. ՟Բ.։ Յճխ.։ Մանդ.։ Խոսր.։ Նար.։)

Վարդապետօք, քահանայականօք, կուսանօք։ Առաքեալք եւ մարգարէք եւ վարդապետք՝ ամենայն քահանայականօք. (Նար. երգ.։)


Քահանայակից, կցի, կցաց

s.

brother-priest, colleague.

· Calfa


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

· Calfa

NBHL (2)

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ. ἰεράρχης hierarcha. դասապետ հրեշտակաց կամ սրբազան պաշտօնէից յերկինս. (ըստ յն. սրբազնապետ)

Քահանայապետք առաջին։ Քահանայապետք երկրորդ։ Առաջին յերկինս քահանայապետք։ Երկրորդին դասու քահանայապետք։ Երրորդ ի յերկինս քահայապետք։ Ի գերիմտցական քահանայապետութենէն քահանայապետք. (Շար.։ Շ. հրեշտ.։)


Քահանայապետութիւն, ութեան

s.

dignity of a high priest, pontificate;
hierarchy.

· Calfa

NBHL (3)

Դադարեաց յազգէ նորա քահանայապետութիւն։ Բարձցի քահանայապետութիւն յազգէս (այսինքն ի ցեղէ իմմէ)։ Ով ոք նստցի յաթոռ նորա յաջորդելով զաստիճան քահանայապետութեանն. (Խոր. ՟Գ. 66։ Ճ. ՟Բ.։ Վրք. ոսկ.։)

Մեծն դիոնեսիոս յերիս կարգս բաժանէ զինն դասուց երկնաւորաց քահանայապետութիւնս։ Պետութիւնք բարձրացեալք ի քահանայապետութիւն երրորդ։ Զերկնաւոր քահանայապետութեանցն կատարելով զտօնախմբութեան տօնս (Շ. հրեշտ.։ Շար.։ Ժմ.։)

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ἰεραρχία hierarchia, sacer ordo. Սրբազնապետութիւն կամ դասապետութիւն հրեշտակաց։


Քահանայութիւն, ութեան

s.

priesthood;
hierarchy.

· Calfa

NBHL (4)

Ոչ ոք է արժանաւոր մեծին Աստուծոյ զենման եւ քահանայութեանն, որ ոչ յառաջագոյն զինքն յանդիման կացոյց Աստուծոյ պատարագ կենդանի. (Առ որս. ՟Բ։)

Ուխտին, եւ քահանայութեանն (այսինքն դասուց քահանայից)։ Ամենեցուն իշխանութիւն է միաբանել ի բաղմոսն, եւ զաւարտումն՝ քահանայութեանցն հաւատալ։ տայ ապա եւ եպիսկոպոսն զխաղաղութիւն, զի նա է գլուխ քահանայութեան. (Ագաթ.։ Խոսր.։)

ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ. որպէս Քահանայապետութիւն կամ դասակարգութիւն հրեշտակաց.

Ո՛վ քահանայապետ սուրբ (գրիգոր), վերնոյն եւ հրեշտակական քահանայութեանն կարդակից։ Միջին եւ վերջին քահանայութիւն անմարմնոցն. (Երզն. լս. եւ Երզն. ՟ժ. խորան.։)


Քաղածոյ

cf. Քաղածու.

· Calfa

NBHL (1)

ՔԱՂԱԾՈՅ կամ ՔԱՂԱԾՈՒ. Քաղեալ՝ կրկտեալ բան. ծաղկաքաղ. քաղուած. բովանդակութիւն. քաղած, քաղուածք.


Քաղաքաբերդ, ից

s.

place, fortress.

· Calfa

NBHL (1)

Բերդաքաղաք. քաղաք բերդաւոր կամ բերդանման. ամուր.


Քաղաքական, ի, աց

adj. s.

civil, political, civic;
citizen, cf. Քաղաքավար;
politics.

· Calfa

NBHL (1)

Քաղաքականս ուսանել կարգս։ Բազում գործս քաղաքականս յարդարեալ։ Քաղաքական օրէնս եդեալ. (Խոր. ՟Ա. ք։ Յհ. կթ.։ Շ. վիպ.։)


Քաղաքակից, կցի, կցաց

adj. s.

of the same town;
fellow-citizen, fellow-townsman.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակաց դասակից առնէ՝ սրբոց քաղաքակից։ Տո՛ւր դատ առնել ըստ սոսխին, զրկող մարմնոյ՝ քաղաքակցին. (Խոսր.։ Յիսուս որդի.։)


Քաղաքամայր

cf. Մայրաքաղաք.

· Calfa

NBHL (1)

Ժառանգեսցուք զքաղաքամայրն բարեաց։ Դիմելոց ի քաղաքամայրն վերին։ Խաչիւն դարձաք ի վերին քաղաքամայրն. (Եղիշ. ՟Է. եւ միանձ։ ՃՃ.։)


Քաղաքանամ

vn.

to become a town;
to be peopled like a town.

· Calfa

NBHL (1)

Ոչ իլիոն բնակէր ի դաշտի՝ քաղաքանալով. (Պղատ. օրին. ՟Գ։)


Քաղաքաշինութիւն, ութեան

s.

civic order, police.

· Calfa

NBHL (1)

Ի հանճարոյ, յարդար դատողութենէ, յարուեստականութենէ, ի քաղաքաշինութենէ, ի պատերազմաց յաղթութենէ. (Սկեւռ. ես.։)


Քաղաքառու, աց

s.

conqueror of a city.

· Calfa

NBHL (1)

Բերէ ի վերայ եւ այլս առանձինն քաղաքառուս ի մարդագերութեան. (Փիլ. լին. ՟Ա. 77։)


Քաղաքասէր

adj.

loving one's native place, patriotic.

· Calfa

NBHL (1)

Բարեացն յօժարեալք ի զդադար ի նմին առնուլն՝ քաղաքասէրք ելով միշտ. (Պիտ.։)


Քաղաքավար, աց

adj.

political;
civil, polite, courteous, mannerly.

· Calfa

NBHL (2)

Հոգւով միայն տեսողացն՝ երկնի եւ աշխարհի քաղքավարաց։ Անկշռելի սմա ի դասս քաղաքավարացն ամենեւին ոք գտցի պարագիտեալ. (Փիլ. տեսական.։ Պիտ.։)

πολίτης, πολιτικός civis, civilis, urbanus. Որ վարի ի քաղաքի ըստ օրինի եւ կարգի քաղաքակցութեան եւ քաղքականութեան. քաղքական առաքինի. մարդավար.


Քաղաքավարեմ, եցի

vn.

cf. Քաղաքավարիմ.

· Calfa

NBHL (1)

Որպիսի պարտ է լինել քաղաքին, կամ որո՛վք բարոյիւք քաղաքավարիլ։ Ըստ արդար դատարանիս հաւանեա՛ քաղաքավարիլ։ Ոչ է հնար քաղաքավարիլ անգործ. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։ Մխ. առակ.։)


Քաղաքավարիմ, եցայ

vn.

to behave well, to conduct oneself honestly;
to rule with wisdom.

· Calfa

NBHL (1)

Որպիսի պարտ է լինել քաղաքին, կամ որո՛վք բարոյիւք քաղաքավարիլ։ Ըստ արդար դատարանիս հաւանեա՛ քաղաքավարիլ։ Ոչ է հնար քաղաքավարիլ անգործ. (Նոննոս.։ Ճ. ՟Ա.։ Մխ. առակ.։)


Քաղաքավարութիւն, ութեան

s.

behaviour;
policy;
police;
good breeding, civility, urbanity, courtesy, politeness, affability;
— կենաց, personal conduct;
անսագիւտ —, unimpeachable morality or integrity;
ծայրացեալ —, deep policy.

· Calfa

NBHL (4)

Ունիք զզօրականաց քաղաքավարութիւն, եւ ո՛չ զայնոցիկ՝ որ ի քաղաքս իցեն բնակեալ, այլ որպէս զձիս շամբուշ յերամակի՛ ճարակեալս ընդարձակ. (Պղատ. օրին. ՟Բ։)

Որ առատապարգեւ բնաւորաբար զքաղաքավարութեան ունիս զիշխանութիւն՝ առ ի յանդիմանել զվատթարացեալսն, եւ ի փառաւորել զլաւագոյնսն. (Քերթ. տաղ ի տրդատ.։)

Հաղորդակից լինել բարւոյ քաղաքավարութեան։ Քաղաքավարութիւն մաքուր։ Վասն բարւոք քաղաքավարութեան նորա։ Քաղաքավրութիւն նորա յերկինս է։ Գիտէին զնա մեծ քաղքավարութեամբ։ Զհայրենի սահմանադրութիւն քաղքավարութեան առ Աստուծ. (Յճխ.։ Ոսկ.։ Վրք. ոսկ.։ Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Թ։ Լմբ. սղ.։)

πολιτεία, πολίτευμα respublica, civitatis regimen եւ vita civilis. Վարչութիւն կամ տնտեսութիւն քաղքական. քաղքականութիւն. կառավարութիւն քաղաքի, եւ մարդավարութիւն.


Քաղաքատուր

s.

betrayer of the city, traitor.

· Calfa

NBHL (1)

Զքաղքաքատուրս եւ զբերդատուրս մատնիցէ մահու. (Մխ. դտ.։)


Քաղաքացուցանեմ, ուցի

va.

to make like a city.

· Calfa

NBHL (1)

Քաղաքացուցեր զանապատս մարդարէ քարոզիչ Ժմ. յն.։


Քաղաքաւեր

adj.

town destroying.

· Calfa

NBHL (1)

Անպէտ դատաւոր եւ քաղաքաւեր։ Աւազակն կցորդ էր քաղաքաւեր գործոց. (Ճ. ՟Ա.։ Եղիշ. խաչել.։)


Քաղդէացի, ցւոյ, ցւոց

adj. s. Chaldean;
—ք, the Chaldeans.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ նա (դանիէլ) իշխան էր քաղդէացւոցն. քանզի ո՛չ դիւթ էր, ոչ կախարդ էր, եւ ո՛չ մոգ էր. (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Քաղդէութիւն, ութեան

s.

judiciary astrology, horoscope, nativity.

· Calfa

NBHL (2)

Ուսումն եւ աղանդ քաղդէից. աստեղաբաշխութիւն. եւ Աստեղագիտութիւն, աստեղահմայութիւն. ախտարք. ծննդաբանութիւն.

Նա ասեն աճեցոյց զքաղդէութիւնն։ Եգիտ զթիւ կենդանակերպիցդ եւ զմոլորակացդ. եւ ի նմանէ անուանեցու քաղդէութիւն ... սա բազմացոյց զքաղդէութիւն, եւ եգիտ զկախարդելն աստեղօք. (Վրդն. ծն. եւ Վրդն. պտմ.։)


Քաղուածոյք, ծոյից

s.

extract, abridgment. abstract, epitome.

· Calfa

NBHL (1)

Որ առ յետինս ասի Քաղուած. ἑκλογή, -γαί ecloge, excerpta ἁνακεφαλαίωσις summaria repetitio, summa. Բան ծաղկաքաղ. հատուկիր հաւաքումն. բովանդակութիւն.


Քաղցական, ի, աց

adj.

where starvation is felt.

· Calfa

NBHL (1)

Ի քաղցական եւ ի դարմանաւոր աշխարհիս. (Ագաթ.։)


Քաղցենամ, եցայ

vn.

cf. Քաղցնում.

· Calfa

NBHL (1)

Ոչ քաղցեցայ արդար հացին, եւ ոչ ծարաւ է յիս բանին. (Յիսուս որդի.։)