Definitions containing the research գործ : 4852 results

Խորգ, ոց

s.

hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG 36(1882), էջ 130։-Հիւնք. գործ ռառից է հանում ձորձ, խորխ, գորգ, խորգ ևն։


Խորիսխ, րսխոյ

s.

honey-comb;
honey-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «մեղրահաց, մոմով մեղը» Ա. թագ. ժդ. 22. Սղ. ժը. 11. Եփր. դտ. 341. Կոչ. 282. Ոսկ յհ. ա. 1. «մեղրով և իւղով պատրաստուած խմորեղէն է» Ել. ժզ. 31. Թուոց ժա. 8 (հմմտ. Տաթև. ձմ. ճխե. «Ետուն նմա ձկան խորովե-եելոյ մասն և խորիսխ մեղու. ո՛չ թէ ծաղ մեղը, այլ մեղու. այսինքն իւղով և մեղերը գործեալ հաց»), որից մեղրախորիսխ Սե-բեր։


Խորխ, ի

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. գրգլեակ, թրք. խըրխա և քիւրք «մուշտակ» (իմա՛ արաբ. [arabic word] ︎ xirqa «վերարկու», թրք. [arabic word] kurk «մուշտակ»)։ Հիւնք. գործ բառից։ Bug-ge IF 1, 448 հսլ. skora «կաշի, մորթ», լեհ. skorka «հացի, պտուղների կեղև» բառերին է միացնում. հյ. բառը նախա-պէս *խորկ ձևն ունէր, ուր վերջաձայնը նախաձայնին վերածուելով՝ յառաջացե։ է խորխ։ Նոյնը կրկնում է Walde 192՝ կցելով լտ. corium, հիսլ. hogrundr. սանս. krtti-«կաշի, մորթ» ևն բառե-րին։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պառսևաստանի Խուժաստան գաւառի անունից, որի ժողովուրդը վայրենիի համ-բաւ ունէր. հմմտ. պհլ. Kuzistan, պրս. [arabic word] xūzistān, ասոր. [syriac word] Auz «խուժաստան», պհլ. *xužīk, պրս. [arabic word] xuzī «խուժիկ, խուժաստանցի»։ Ջանազան ազգերի անուններ իբրև ածական գործա-ծուած՝ տե՛ս դուժ բառի տակ։

ԳՒՌ (dialectal) Արդի ժողովրդական լեզւում շատ սովորական դարձաւ խուժան ձևը։ Բառիս առաջին իմաստն էր «թալանչի ամբոխ՝ որ դնում էր ջարդարար խմբերի յետևից». յե-տոյ դարձաւ ընդհանրապէս «փողոցային մարդ կամ երախայ», և այժմ գործածական է իբրև նախատական ածական։ Մի քանի աարի առաջ՝ դրամական անկայունութեան մի-ջոցին, այսպէս էին կոչւում նաև մանրարժէք թղթադրամները։ Ոսկու կուրսի վերահաստա-տումով այս վերջին իմաստը վերացաւ։


Խուխ, խխոր

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ռ. Սեբ. խուխ, Ասլ. խիւխ, Ղրբ. խօխ, Ջղ. խիխ, խեխ։ Նոր բառ է խխալ «միշտ մաղաս թքել»։-Խորխ «կեղե-ւանք» բառի հետ շփոթելով ձևացած են Ջղ. (գիւղերը) խորխ, Կր. Տփ. խօրխ, Ախց. խօռխ. աւելի հնից ունինք խողխ ձևը՝ որ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. Ա. 56հ (1204 թուից)։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աւելած աղբը, աղտեղութիւն». մէկ անգամ գործածում է Ոսկ. ա. տիմ. ը. էջ 69 (այլ ձեռ. խաղբ). որից աղբախուղբ Փիլ. նխ. էջ 115 և քհ. 199։


Խուճապ, աւ

s. adv.

fright, terror, alarm, dread, haste, hurry, precipitation;
խուճապաւ, in haste, in a hurry;
—ք, phantom, spectre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «տագնապալի շփոթութիւն, շտապում, իրար-անցում, խռովութիւն» Փիլ. Պիտ. Եղիշ. յոգ-նակի խուճապք ձեւով՝ «ճիւաղ, ուրուական տեսիլ» Իմ. ժէ. 3, որ և Նորայր, Բառ. ֆր. էջ 735 ա դնում է իբրև «ֆրանս. larves, ո-գիք չարագործք, որ ըստ սնոտի կարծեաց նախնեաց լլկէին զկենդանիս կամ զողջս». որից խուճապական Ագաթ։ խուճապել Իմ. դ. 14. Ոսկ. խուճապիլ՝ ՍԳր. խուճապեցու-ցանել Ոսկ. ես. խուճապանք Ոսկ. ես. գրուած է նաև խոճապ «շփոթեա՞լ» Ուռհ., տպ. էջմ. էջ 205։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սեղան». արմատ առանձին ան-գործածական, որից ունինք միայն խունա-ւագութիւն «սեղանապետութիւն» բառը, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. մ. բ. 24 «Ո՞ւր մեզ խունաւագութիւնն և խոհակերութիւնն պիտանացու է»։


Թէյ, ի

s.

tea.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«չայ» (բոյսի տերևները և նրանցից պատրաստուած ըմպելիքը). նոր բառ է, ո-րից կազմուած են թէյաման թէյասեղան, թէ-յարան, թէյատուն, թէյավաճառ, թէյավաճա-ռանոց, թէյենի, թէյին (քիմիական մարմի-նը), ոմանք գործածում են նաև թէյել «թէ, խմել»։

= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Գրական ձև է համարւում թէյ և ոչ մի բարբառի մէջ գոյութիւն չունի. բարբառ-ները գործածում են թրք. պրս. ռուս. չայ ձե-ւը՝ նոր փոխառութեամբ։


Թթու, ոց

adj.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Կառմուած է -ու մասնիկով՝ ճիշտ ինչ-պէս աղու, կծու, հատու, ազդու ևն. պարզա-կան արմատը՝ որ առանձին գործածուած չէ, պիտի լինէր *թիթ կամ *թութ։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։


Թիւմ, ի

s. bot. thyme

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անուշահոտ մի բոյս է. լտ. thymus» (Տիրացուեան, Contributo § 419). մեկ անգամ գործածել է Փիլ. լիւս. էջ 132՝ բց. ի թիւմացն ձևով. -այս բառը սխալ կարդալով Լծ. փիլ. շինում է եթիւմայց ձևը և մեկնում է «եթիւմայցն ծաղիկ է»։


Թնջուկ

s. bot. boletus, laseras, the most beautiful of mushrooms.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, «մի տեսակ ազնիվ սունկ, bo-let» (ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 156բ). Գաղիան։ Գործածական է այժմ էլ նոյն ձե-ւով և նոյն իմաստով՝ Բիւթանիայում։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թո՜ղ

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։


Թոյն, թունից

s. fig.

poison, venom;
spite, virulency, venom;
թափել զ—, to remove or extract the venom, to give antidotes;
թափել զ—ս յոք, to give vent to one's anger, rage, malice, to grow fierce or ferocious;
cf. Թափեմ;
— առնուլ, to take poison;
— մահացու, mortal poison;
— մահու արբուցանել, to cause one's to drink a mortal poison;
— դառնութեան, bitter poison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կայ միայն Մշ. թուն. իսկ Զթ. ա-նէծքների մէջ գործածական է թունաթափել բայը։


Թոր

adj.

that flows down, drops, falls;
— աչք, blear eyes;
—ք, fall;
tear;
— աչաց, blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գործածական է թորալ կամ թոր-թորալ ձևով՝ «անձրևի կամ ձիւնի թեթև տե-ղալ» իմաստով.-Խրբ. թօրթրալ, Ալշ. թօ-րալ, թօրթրալ, Սլմ. թօռթռալ կամ թռթռալ


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նոռառիւտ անստոյգ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ էջ 264 «Ասէ ի Մակաբայեցւոց թէ յորժամ գնաց Յուդա ի պատերազմ և ունէին բազում փիղս և ի վերայ շինեալ աշտարակ. յայնժամ ցուցին զարիւն փղիցն, այսինքն զարիւն թթոյն, արիացան ի պատերազմ»։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի հետ բոլորովին նոյն է Ատրպ. թրք. [arabic word] tox «մութ գոյն». ինչ. tox qərməzi «մութ կարմիր» (Будaговъ 1, 387)։ Բայց այս բառը գործ չունի մեր թուխ ձևի հետ, որովհետև թրք. [arabic word] toq «կուշտ» բա-ռի մեկ նոր առումն է միայն, ինչպէս որ հա-յերէն էլ ասւում է կուշտ կարմիր ևն.

«հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։

(բառացի «հաւի սերմ») ձևերից և ըստ այսմ վերի բառերը սրբագրում է ի թուխմ նստել, թխմել, թուխմ, իբր թէ Մ և Ա տառերի նմանութիւնից յառաջա-ցած վրիպակ։-Այս ենթադրութիւնը շատ անտեղի է, որովհետև նախ բառի արմատն է թուխ և երկրորդ՝ որ թուխս. թխսել ձևերը գործածական ե, բոլոր գաւառականների մէջ։

«հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաւը կամ կաւէ ամանը կարծրաց-նելու համար եփելը». այս իմաստով առան-ձին գործածուած չէ, բայց ունինք իբր ած. թուրծ «թրծուած» Ոսկ. պօղ. Ա. 20 (տպ. թուրջ). Ճառընտ. որից թրծել Ծն. ժա. 3. թըր-ծոց «թրծելու փուռ» Սիր. լր. 34. թրծուն «թրծուած, եփելով պնդացրած» Եւս. քր. ա-72. թրծումն Մխ. դատ. անթուրծ Եղիշ. ռտ 182. Տաթև. ձմ. ճծէ. անթրծութիւն Եղիշ. դտ. 182։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. բութ բառից։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 94 թրք. tub «թուփ, ծաղկի փունջ»։ Սրմագաշեան, Armenia կցում է ռում. tufձ ձևին։ Schef. telowitz BВ 29, 69 փոխառեալ լտ. tufa ռառից, որից նաև ռում. tufa, նյն. τοῦσα և ալբան. tufs։ Petersson KZ 47 (1916), 248 տալիս է վերի մեկնութիւնը, Lidén IF 44, 191 կցում է վերի անգլսք. շվէդ. ձևերին։-Karst, Յուշարձ. 124 թթր. tob, tōb «դէզ, թուփ»։-Իրօք հա-յերէնի հետ շատ մերձաւոր են հնչում չաղաթ. [arabic word] tōb «թուփ». և կիրգիզ. [arabic word] tub «ծառի թուփ, ծաղկեփունջ», բայց գործ չունին մեզ հետ, որովհետև ծագում են թթր. top «գունդ, խումբ» արմատից, ըստ Будaговъ, Cpaв. cл. 1, էջ 383։


Թրմուս

s. bot. lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] turmus, tarmus, turmis, ասոր. [syriac word] tūrməsa, թրք. turmus, վրաց. თერმია թերմիա, თერმუზი թերմուզի, თორმაზა թորմազա. բոլորի մայրն է յն ϑὲρμος, որ գործածուած է արդէն Թէոփոաստե բուսաբանութեան մէջ (Ն. Ք. Գ դար). բոլորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 267։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի). անստոյգ բառ. մէկ անգամ գործածուած է Եղիշ. ը. էջ 127 «Ո՜ յիմաստուն վաճառականաց զպատուական մարգարիտն փոխանակիցէ ընդ անարգ թր-րուշայի».-գործածութեան տեղից յայտնի է որ պիտի նշանակէ «կեղծ մարգարիտ, թրք. րչա»։ Ունի նաև Քաջունի հտ. 2. 58։

Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կարշն

s. fig.

nerve, sinew;
strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոյժ, զօրութիւն». առանձին չէ գործածուած. գտնւում է հետևեալ ածանցնե-րի մէջ. կարշնեղ «զօրեղ, ուժեղ» Պիտ. կարշնեղագոյն «ուժեղագոյն» Պիտ. կարշնե-ղութիւն «ուժեղութիւն» Պիտ. -ն լանգի ան-կումով՝ կարշապինդ «կարշնեղ» ԱԲ. -ր-ի անկումով (յաջորդ շ-ի պատճառաւ) կաշնել «զօրել» Բառ. երեմ. էջ 156 և ՋԲ. -ն վերա-ծուած մ-ի (յաջորդ բ-ի պատճառաւ) կաշըմ-բուռն «զօրեղ, հուժկու» Եւս. քր. ա. 216։ Առանձին կարշն ձևը տալիս է Բռ. ստեփ. լեհ. և մեկնում «ծայր բազկի ի մէջ ոսկե-րաց թիկան և արմկան»։ Սա անշուշտ պարզ ենթադրութիւն է. աւելի ուղիղ կլինէր դնել «ոյժ ջղաց կամ մկանանց» և կամ պարզա-պէս «ջիղ», ինչպէս ունին ոմանք։ Սխաւ գրչութիւն է կարշև «ուժեղ» Բառ. երեմ. էջ 159։


Կացի, ցւոյ

s.

child, youth;
scholar, pupil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. კაცი կացի «մարդ, տղամարդ». որի հետ ցեղակից է լազ. կոչի, կոժի, կոջի «մարդ, ամուսին, կտրիճ»։ Հայերէնը փո-խառութիւն է, որովհետև շատ սահմանա-փեակ գործածութիւն ունի։


Կացին, ցնոյ, ով

s.

axe, hatchet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ). «տապար, փայտատ» Ա. թագ. ժգ. 21. Եղիշ. Արծր. որից կացնաւոր Վրդն. ծն. կացնակ (փոքր կացին» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 124. Աղթամ. 118. կացնահարութիւն (նոր բառ). կայ նաև գործիական կացնեաւ հոլովաձևը՝ Բուզ. Գ. ժ, որ ենթադրում է *կացնի ուղղականը։


Կել

s.

fraud, deceit, trick, cunning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կէլ

cf. Կել.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, դաւ, խարդա-խութիւն» Առակք ողոմպ. ի. Ոսկիփ. որից կելուրք «գիւտ, հնարք, ճարտարութիւն» ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարկ, աղ. 142 «Հնարից կելուրք վախճանեցաւ»։ (Իսկ ԱԲ կելութիւն «գոյութիւն, ըլլալը» բառը շինուած է կեամ, կեալ բայից)։


Կեղերջ

s.

complaint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գանգատ, տրտունջ». արմատ առանձին անգործածական, որից ունինք կեղերջական «գանգատալի, տրտնջական, ցաւագին» Մագ. թղ. 8, 91 (ստէպ)։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։


Հաճար, ոյ, ով

s.

rye;
cf. Հայքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. առանձին չէ գործածուած. բայց սոանից ունինք հաճարի «անտառային մի մեծ ծառ. hêtre» Մխ. առկ. Խոր. աշխ. հար հարուկ «մի տեսակ ծառ» Ագաթ. հաճարա-ծառ «հաճարի» Խոր. աշխ. 611. առանց հ նախաձայնի՝ աճարի «եղևնափայտի կամ մայր փայտի մի տեսակ» Պղատ. օրին. 118 (տպ. հաճարի, ըստ ՆՀԲ աճարի)։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (գործածուած է միայն ա-նեզաբար) «արական կամ իգական անդամ» Փիլ. այլաբ. էջ 108 (իբր յն. ἰτρον), Տիմոթ. կուզ, էջ 292, Եղիշ. խաչել. էջ 230, Յհ. կթ. 331 (սեռ. համոյն). Անյ. հց. իմ.։

-. շատ գործածական նախամասնիկ.


Համահարզ, ից

adj.

aid-de-camp;
adjutant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [arabic word] hamharz «թիկնապահ» (կազմուած ham «նոյն»+harz անծանօթ բառից). գործածուած է Draxt-i Asūrik § 36 և աւուր. հմմտ. Pusarān u bratarān, vas-puhrakān u hamharzān «որդիք և եղբարք, ազնուականք և թիկնապահք». Stackelberg WZKM 17 (1903), 48։-Հիւբշ. 177։


Կրճատ

adj.

docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კოჭატი կոճատի գործա-ծաւած է անյայտ նշանակութեամբ. այսպէս նիչբիսա կոճատի «թիակի կոճատ» (Չուբի-նով 626), պէտք է մեկնել «թիի կճատ, կոտրած կոթով թե»։


Կօշիկ, շկի

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ոտնաման» ՍԳր. վե-զօր. 197. որից կօշկակար Ոսկ. մ. բ. 24. յհ. ա. 16. կօշկագործութիւն Ոսկ. բ. կոր. պնդակօշիկ (չունի ԱԲ) Զքր. սարկ. 12 կօշկակարոց «կօշկակարների շուկայ» Արձ. 1251 թ. (Վիմ. տար. 95). նոր բառեր են կիսակօշիկ, կրկնակօշիկ, կօշկակարանոց ևն. սխալ գրչութիւն է կոշիկ։

«վարձք, վարձատրութիւն» (անե-զաբար գործածուած) Ա. թագ. ժբ. 3. Բուզ. ե. լը և 2. ը։

Հիւնք. Բուզ. Զ. ը. հատուածի մէջ ուղ-ղում է կաշառք, կարծելով թէ բառս ուրիշ տեղ գործածուած չէ։


Հագագ, աց

s.

breath, respiration;
throat, gullet, larynx;
aspiration;
pronunciation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կրկնուած է պարզական *հագ արմա-տից, որ առանձին չէ գործածուած։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դժուարութիւն». անկախ գոր-ծածութիւն չունի. գտնւում է միայն հազիլ գործիականաձև մակբայի մէջ, որից հազիլ թէ, հազիւ իմն, հազիւ ուրեմն, հազիւ ուրեք, և բուն արմատի հետ կրկնութեամբ՝ հազիւ հազ. բոլորն էլ նշանակում են «դժուարաւ, դժուարութեամբ, դուն ուրեք, քիչ է պատա-հում որ» ՍԳր. Ոսկ. հազիւ բառից են ծագում հազիւախօս «ծանրախօս» Կոչ. 210 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ), հազուադէպ, հազու-ագիւտ ևն (նոր գրականում)։


Հազարապետ, աց

s.

chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հազար զինւորի գլուխ. 2. իշխան, նախարար. 3. տնտես, թագաւորական տան մատակարար, քսակա-կալ» ՍԳր. Եղիշ. Եփր. համաբ. և ա. կոր. 58, (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 16 հարկային և շինարարական գործերի վերա-կացուն կամ գլխաւորը). որից հազարապե-տութիւն ՍԳր. Կորիւն։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։


Կեր, ոց

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բացի կերայ ևն բայաձևերից, ո-բոնք ամէն տեղ գործածական են, ունինք նաև կեր «ուտելիք» (յատկապէս ձիուն տը-րուած ուտելիքը) և կերակուր բառերը՝ հետե-ւեալ ձևերով.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կեր Ախց. Երև. Ղրբ. Շմ. կէր, Ննխ. Ռ. Սեբ. գէր. Ասլ. գէ՝ր, Տփ. կիր, Հճ. գէյ.-Ագլ. Տփ. կէ-րակուր, Սչ. գերագուր, Ննխ. Պլ. Ռ. գէրա-գուր, Տիգ. գէրmգուր, Մրղ. կէրակուռ, Ախց. Երև. Կր. Ջղ. կիրակուր, Ակն. Սեբ. գիրա-գուր, Ասլ. գիրագիւր.-վերջաձայնի փոփո-խութեամբ ունինք Սլմ. կերակուլ, Ալշ. Մշ. կէրագուլ, Ոզմ. կէրակօլ, Մկ. կիրmկուլ. (սրանց մէջ լ ձայնը կարող է յառաջացած լինել տարանմանութեան օրէնքով՝ նախորդ ր-ի պատճառաւ, և կամ շփոթուելով կուլ արմատի հետ. վերջինը աւելի հաւանաևան է)։-Նոր բառեր են անկեր, կերուխում, կերկոխ, կերցաւ, կերմաշ, կերմէջնոցիկ, կերմունք, կերուածք, կերուկ, կերուցք, տը-կեր «քիչ ուտող»։


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,

= Յն. ϰερατιον՝ նոյն կշիռը. նուազականն է ϰέρας «եղջիւր» բառի և բուն նշանակում t «եղջիւրիկ կամ այծեղջիւր պտուղը». (այծ-Արմատական բառարան-37 եղջիւր պտղի մի կորիզը իբր ունի նոյն քաշը). փոխառութեամբ անցած է շատ լե-զուների. ինչ. լատ. čeratium, ֆրանս. անգլ. carat, իտալ. carato, գերմ, Karat. ռուս. кapатъ (Berneker 501), պորտ. quirate. սպան. quilate, արաբ. ❇ [arabic word] qirāt կամ ❇ ︎ qirrat (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 503), որի տառադարձութիւնն է յետին հայ. ղերատ։ Նոր լեզուների մէջ գործածական է իբրև «20 սանտիգրամանոց փոքր կշիռ՝ ա-դամանդի կամ մարգարտի և զանագան գո-հարների համար»։-Հիւբշ. 356։


Հանուր, նրոց, նուրց

adj.

each, every, all, general, universal;
ընդ —, every where;
—ց ազանց, to all peoples.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլոր, ամէն» Սահմ. Խոր. սրա սեռ.-տր. հոլովաձևն է հանուրց. ածանցման մէջ մտնում է առաջին ձևով. ին.. հանրա-կան Յհ. իմ. եկեղ. Անյ. պորփ. հանրապէս Սկևռ. լմբ. հանրակայք Նար. տաղ. նոր գրա-կանի մէջ՝ հանրակառք, հանրակին հանոա-մատչելի, հանրագիտակ, հանրագիտական. հանրահաշիւ, հանրահաշուական. հանռա-զօրք, հնարաքուէ, հանրապետութիւն, հան-րապետական, հանրակացարան, հանրածա-նօթ ևն։ Ոսկեդարեան գործածութեամբ ու-նինք ընդհանուր (գրուած նաև ընթանուր, ընթհանուր) «ամէն տեղ» (և ո՛չ թէ ամէն ոք) Եզն.։


Հաշմ, ից

cf. Հաշմանդամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

դել, մանրել», [arabic word] inhisām «նի-հարիլ. գործելու անընդունակ դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 572)։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Զատիկ (Հրէից Եգիպտոսիս դուրս գալու և Քրիստոնէից համար էլ Քրիս-տոսի Յարութեան յիշատակը)» Ղկ. իբ. 1 Ղևոնդ, էջ 83. որ և պասեք ՍԳր. (23 անգամ գործածուած). Շար. Կլիմաք. որից պասի-քատօն Եւս. քր. պասեքատօնակ Մամբր. հմմտ. նաև փասեակ։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։

«օռնութիւն, նպաստ». առանձին գործածական չէ. գտնւում է միայն պատ առնուլ «օգնութիւն՝ նպաստ ընդունիլ» ոճի մէջ. Պատ առեցեալ յելողէն. Մագ. գա-մագտ. 5. նոյն բառն է որ ունի Բառ. երեմ. 265 պատառայել «օգնել»։