Definitions containing the research գործ : 4852 results

Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. մալէզ «խմոր, խիւս»։ Justi, Dict. Kurde, էջ 405 մեր բառի հետ է կցում քրդ. [arabic word] melaze «գլխի հարբուխ», որ անշուշտ արաբ. nazla ձևից է փոխառեալ և գործ չունի


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։


Մաճար, աց

s.

wine made of sour grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini, Et. étym. 159 սանս. man'-d'ala «շրջանակ» բառի հետ։ Տէրվ. Նա-խալ. 98 մանեակ բառի հետ միասին՝ դնում է հնխ. man արմատից, որից նաև յն. μαμιάϰης, լտ. monile, հսլ. monis-to։ Հիւնք. պրս. մանիյտէն, մանիսթէն «նմանիլ», լտ. manus «ձեռք», mani-factus «ձեռագործ»։


*Մանչ

cf. Մանուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։


Հոս, ք, սից

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հոսում, վազելը» Պիսիդ. Մագ որից հոսել «հեղուլ, վազցնել, թափել. 2. սորենը երնելով յարդից ջոկել. 3. վերևից ցած գցել, գահավիժել» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 6. հոսիչ «երնող, ցնդող, ցրւող» Իմ. ժա. 19. «երնելու գործիք, հեծանոց» Ամովս, թ. 9, Ոսկ. մ. բ. 7. հոսանք ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. հոսհոսիլ «առատութեամբ՝ ճոխապէս վազել» Ոսկ. յհ. ա. 3. կալահոս «ցորեն եր-նող» Յայսմ. (ՀԱ 1911, 96), յորդահոս Կոչ. բազմահոս Պիտ. կարկաջահոս Ոսկ. լս. ա-ռատահոս Սեևռ. երկնահոս Արծր. երագահոս Արծր. դառնահոսան Անան. եկեղ. դարահոս Ոսկ. (քանիցս). դիւրահոս Եփր. յովս. 100. Պղատ. տիմ. գետահոս Բենիկ. բիւրահոս Ոսկ. լս. եօթնահոսան Ոսկիփ. ծովահոս Ա-նան. եկեղ. հողմահոս Նար. ջրհոս Շիր. կամ ջրոհոս Դամասկ. ևն։


Հով, ոյ

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (կայ նաև յգ. սեռ. հովուր «պաղուկ, ցուրտ, զով» Եփր. դտ. Եզն. Ոսկ մ. բ. 20. «հովութիւն, հովանի, շուաք, ստուեր» Փարպ. Ճառընտ. Գնձ. «քամուց ձևացած ծալքեր շորի վրայ» Մագ. թղ. 224. «քամի, հողմ» Թլկր. 43. որից հովանալ Վե-զօր. հովանի «ստուեր, շուաք» ՍԳր. Ոսկ. ես. հովանանալ Ագաթ. հովանաւոր ՍԳր. Մծբ. հովանոց «հովանաւոր ծածկոյթ կամ զարդ» ՍԳր. Բուզ. «հովոց, հովանալու տեղ» Երեմ. իբ. 24. «սիրտ հանգստացնող սփո-փիչ խօսք» Ոսկ. եփես. 896. հովանոցակ Ոսկ. մ. գ. 16. հովասուն Եւս. քր. հովահար Վրդն. երգ. քաջահով Ոսկ. յհ. ա. 30. հովել «հովահրել» Վրք. հց. բ. 377. հովեկ, հովա-հար, հովանոցաձև (նոր բառեր) ևն։ Այս արմատից է կազմուած զ մասնիկով՝ զով (<զհով) Դամասկ. Նար. որից էլ զովանալ Մն. ժը. 4. Դատ. ժե. 19. Փարպ. զովացու-ցիչ Եզն. զովացուցանել ՍԳր. զովացութիւն Ոսկ. ես. զովամարմին «մարմինը սառն» Եփր. մն. 478. զովաշունչ (նոր բառ) ևն։-Սրանից տարբեր է համահով «նոյն տեղը. մէկտեղ առաջնորդւած» ԱԲ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գր. սրկ. լս. (տպ. Սոփերք, Դ. 149). «Մի՛ լիցի քակել որոշել ի համահով ժողովոցն մինչև ցմահ». պէտք է ուղղել համահոմ «համաժողով», կազմուած հոմ, հոմիլ «հաւաքուիլ» բայից։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. հօտ, Ալշ. Մշ. հոդ, Խրբ. Պլ. Ռ. Սչ. հօդ, Ագլ. Տփ. հուտ, Տիգ. հուդ, Ասլ. հէօդ, հէծ*, Զթ. հիւդ, Սվեդ. հիւ, Ղրբ. վըէտ, Գոր. վէտ, Կր. ֆոտ, Ախց. Երև ֆօտ, Հճ. ֆօդ, Ննխ. ֆօդ, Ակն. ֆէօդ, ֆէդ, Սեբ. ֆէդ, Ջղ. Սլմ. Վն. խոտ, Մկ. Ոզմ. խուտ, Մրղ. խուիտ։-Այս բոլորը նշանակում են թէ՛ լաւ և թէ վատ հոտς իսկ Հմշ. զանազա-նելով երկուսը՛ գործածում է հէօդ «վատ հոտ» և հօմ (իմա՛ համ) «բոյր, լաւ հոտ» իմաստով։-Բայական ձևերից հետաքրքիր են Մշ. Պլ. հօդիլ, Հճ. հիդել, Զթ. հիդիլ, Ագ. հա՛տիլ «հոտիլ, նեխիլ»։-Հոտոտել ձևի հա-մար ունինք Տփ. հօտօտիլ, Ասլ. Խրբ. Պլ. Ռ. հօդվըդալ, Զթ. հօդվօդօլ, հօդվօդոլ, Հճ. հէդ-վըդօլ, Սվեդ. հիդվըդիլ, Սչ. հօդ'ֆըդալ, Պլ. հօդմըդալ, Հմշ. հօդմըդուշ, Մշ. հօնտնտալ, Տիգ. հօնթըթmլ, Մն. հնթնթալ, Ակն. հօդ-վըրալ, ֆօդվըրալ, Սեբ. հօղմըրալ, Ղրբ. վըթ-վթալ, Վն. խօտօտալ, Սլմ. խոտխտալ, Ոզմ. խուտտալ, Մրղ. խուտուտալ, խուտխուն-տալ, Սվեդ. հիդդիլ «գէշ հոտիլ»։ čivola ու-նի խօնթընալ ձևը։ Նոր բառեր են հոտաւոր, հոտիկ, հոտ-ծոտ, հոտով, հոտոտ, հոտուկ, հոտուկ-աւել «օշինդը», հոտուտ.-գւռ. հոտ-մորայ ձևին համապատասխան գտնում ենք մհյ. հոտվրալ (Նորայր, Բառ. ֆր. sentir)։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. հոր, Շմ. Պլ. Ռ. հօր, Ասլ. հԷԵր, Ագլ. Տիգ. Տփ. հուր, Սվեդ. հիւր, Զթ. հիւյ, հիւր, Գոր. վէր, Ղրբ. վըէր, Կր. ֆոր, Ախց. Երև. ֆօր, Սեբ. ֆէր (նշանակում է միայն «ջուլհակի հոր», իսկ բուն ջրհորը կոչւում է ղօղա). Հճ. ֆոյ, Ջղ. Սլմ. Վն. խոր («ցորենի հոր» իմաստով խոր յիշուած է 1800 թուից՝ Դիւան, հտ. ժ. էջ 128), Մկ. Ոզմ. խուր, Մրղ. խուր.-Ննխ. չգիտէ հոր բառը, բայց ունի ջըրհօր, ջուրհօր, ջըրֆօր «ջրհոր». (քաղաքում գործածւում է խույի <թրք. [arabic word] quyu).-նոր բառեր են՝ հորա-գործ, հորած, հորհոտ. հորահում. հորան»-հորապարան, հորաջուր, հորեզեր, հորնտուն, հորուկ։


Հոր, ի, ից

s.

son-in-law.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. հոր, Շմ. Պլ. Ռ. հօր, Ասլ. հԷԵր, Ագլ. Տիգ. Տփ. հուր, Սվեդ. հիւր, Զթ. հիւյ, հիւր, Գոր. վէր, Ղրբ. վըէր, Կր. ֆոր, Ախց. Երև. ֆօր, Սեբ. ֆէր (նշանակում է միայն «ջուլհակի հոր», իսկ բուն ջրհորը կոչւում է ղօղա). Հճ. ֆոյ, Ջղ. Սլմ. Վն. խոր («ցորենի հոր» իմաստով խոր յիշուած է 1800 թուից՝ Դիւան, հտ. ժ. էջ 128), Մկ. Ոզմ. խուր, Մրղ. խուր.-Ննխ. չգիտէ հոր բառը, բայց ունի ջըրհօր, ջուրհօր, ջըրֆօր «ջրհոր». (քաղաքում գործածւում է խույի <թրք. [arabic word] quyu).-նոր բառեր են՝ հորա-գործ, հորած, հորհոտ. հորահում. հորան»-հորապարան, հորաջուր, հորեզեր, հորնտուն, հորուկ։


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։

տիլ», πὸϑω «փտեցնել», πὸϑομαι «փր-տիլ», լտ. pūs «թարախ», puleo «հո-տիլ, թարախոտիլ», գոթ. fuls, գերմ. faulen «նեխել», լիթ. pūvu «փտիլ», pu-lei «հու, թարախ» ևն։ Այս մեկնու-թիւնը ընդունում է Հիւբշ. 468։ Վերի մեկնութիւնս հրատարակուած է Բազմ. 1897, 169 և 1898, 371։. Հիւբշման (անձնական), յետոյ նաև IF Anz. 10, 45 ընդունեց, ըստ որում հայ բառը շատ յետին գործածութիւն միայն ունի։ Հիւբշ-մանի առաջին կարծիքը կրկնում են Walde 626, Boisacq 828 և Pokorny.2, 82, անտեղեակ մնալով վերջին կարծի-քին։


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։


Հուպ, հպոյ, հպի, ից

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անկախ գոյութիւն ունի միայն երկ-րորդական նշանակութեամբ. ինչ. Տփ. հուր և Պլ. հուրք «վէրքի կսկիծը՝ այրուցքը», Սեբ. հուր (միայն անէծքների մէջ գործածուած) Ատն. հուր ու կէյծանք «հուր ու կայծակ, երկնային պատուհաս», Ակն. Երև. Եւդ. Ղզ. հուրք «կրակի ցոլքը», Ղզ. հուրք տալ «ձեռ-քի մէջ փչելով տաքացնել», Խրբ. Ննխ. հու-րը գնաց, մուրը մնաց (առած) «նախկին փառքը կորաւ, խեղճացաւ», Ախց. հուրուբ'օց «վառվռուն (տղայ)»։ Ածանցներից ունինք Ոզմ. խրախանգ՝ «հրահան», Պլ. հրահրէլ «արծարծել, բորբոքել», Ղրդ. հուրհանք «ա-րեգակ», Երև. Ղրբ. հուրհրատել, հուրհրա-տին տալ «փայլատակել», Խբ. հէրտղան ռա-հագին», Վն. խուրնիկ, խուրնիխրեղէն=Բլ, հուրնիկ, հուրն ի հրեղէն «շատ գեղեցիկ, իբր թէ հրեղէն էակ»։


Հպատակ, աց

s. adj.

subject;
vassal, serf;
dependent, inferior, subordinate, obedient, obsequious;
attentive, careful;
— լինել, to be attentive;
— կալ, to be obedient, to obey, cf. Հպատակեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *hupātak ձևից, որ նշանակում է բուն «լաւ պաշտպանեալ» (hu. «լաւ»+pā «պահել, պաշտպանել» բառերից), իբր զնդ. hupāta նոյն նշ.։ Այս բառը գործածւում էր որոշելու համար այն վիճակը, որ կար իշ-խանի և ռամիկի միջև, առաջինը իբրև պաշտպանոզ, երկրորդը իբրև պաշտպան-եալ։ Հմմտ. բառիս պարզ patak ձևը՝ Դին-կարդի այս ներբողի մէջ, որ ձօնուած է Արամազդին. Kutai la bandik, abu la far-zand, rato la ratvad, patoxsāhī la ahuas-tak, pānak la patak «Տէր և ո՛չ ծառայ, հայր և ո՛չ որդի, տէր և ո՛չ տիրեալ, բդեշխ և ո՛չ հպատակ, պաշտպան և ո՛չ պաշտպա-նեալ»։


Հրաման, աց

s.

command, order, injunction, ordination, behest;
permission, authorization, license, leave;
decree, edict;
հակառակ —, counterorder;
—ք, destiny, fate, lot, fatality;
doom;
— հաւատոց, doctrine of faith;
— պատասխանւոյ, oracle;
անդարձ —, irrevocable order;
— հանել, դնել, տալ, to command, to order, to dispose;
to appoint, to decree;
to give leave, to permit;
— առնուլ, — պատուիրանի առնուլ, to obtain leave;
to receive orders or directions;
— տալ վասն տանն իւրոյ, to make one's will;
ես եդի զ—ս զայս, յինէն ել —ս այս, I have signed this decree;
cf. Զէն;
fire-pot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ St. Martin. Mé-moires II 1819, էջ 314, իբրև պրս. farmān։ Նոյնը նաև ԳԴ։ ՆՀԲ լծ. պրս. ֆէրման, յն. χρημα «իր, գործիք, ենչք»։ Peterm. 26 պրս. farmān, Win-disch. 22 սանս. pramāna։ Gosche 6I սնս. և պրս. ձևերը։ Եւրոպա 1849, 200 հպրս. framāna-։ Մորթման ZDMG 26, 522 բևեռ. armani, պրս. farmān։ Հա-լաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հուր+ ման գալ։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Պէտէլեան, Արևելք 1888 նոյ" 8-9 սրանից է դնում Ատանայի թրքախօս Հայոց, Տաճկաց և Յունաց մէջ գործածուած հրէիկ «հսկայ մարդ» (իբր հրէշիկ), որ շատ կաս-կածելի է։


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. մէկ անգամ գործածուած է Ել. լ. 24. «Հերիկ հինգ հարիւր սիկղ». յն. համա-աատասխան բառն է ἰρις, որ նշանակում է «մի տեսակ անուշահոտ ծաղիկ՝ շուշանազ-գիներից». այսպէ՛ս են ընդունած շատերը ինչպէս նաև Գր. Աղթամարցին (հրտր. Կոստ-էջ 76)։ (Հմմտ. վերջին անգամ Տիրացուեան, Contributo § 58 և 60)։ Ոմանք, ըստ որում եբրայական բնագրի մէջ բառիս դէմ դրուած է [hebrew word] qīddā «դարիճենիկ, կասիա, lau-rus cassia L», կարծում են թէ հայերէն z-48ვ ռառն էլ պէտք է այս նշանակութեամբ առ. նել։ Գործածուած է նաև խունկի մի տեսակը նշանակելու համար. այսպէս եմ գտնում ճառընտ. «Կէսք արկանէին խունկս հիրիկս և կէսքն խունկս ապուրանս». (նոյնը Վրք. և վկ, ա. 527 խունկս խիրիկս)։-Բառգիրք երեմ. յաւել. 569 մեկնում է «խիժ, հիւթ կպչուն որ կաթէ ի ծառոյ». այսպէս նաև Տաթև. հարս. 349՝ Հիրիկ «խէժ է ծառոց»։-Ստ. Ռոշքեան էլ գիտէ հիրիկ անունով մի թուփ՝ աշնան ծաղկող և սիրելի մեղուներին, իբր լտ. laica (?)։-ՀՀԲ և ԱԲ մեկնում են նաև «ծիրանի գօտի, ծիածան». բայց այս իմաստը հայե-րէնում բնաւ չէ գործածուած և յայտնապէս յարմարեցրած է ՀՀԲ-ի կողմից, համաձայն յն. ἰρις-ի, որի առաջին նշանակութիւնն է «ծիածան»։ Նոր գրականում հիրիկ գործած-ւում է «աչքի ծիածան» նշանակութեամբ, իբր յն. ἰρις և ֆրանս. iris, որոնք ունին նաև այս նշանակութիւնը։ Հիրիկ բառի բուն և ստոյգ նշանակութիւնն է ուրեմն «անու-շահոտ և գունագեղ մի ծաղիկ» և կապ. ունի թերևս նախորդ հիր «յակնթագոյն» բառի հետ։


Հիւծ

adj.

lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծիւրիլ, հալիլ, մաշիլ, ծնգիլ, նուա-ղիլ». արմատ առանձին անգործածաևան որից կազմուած են հիւծանիլ Եզն. հիւծիլ, Լմբ։ սղ. հիւծեալ Ոսկ. յհ. բ. 6. Սարգ. հիւ-ծումն Փիլ. Խոր. Նար. հիւծական Յս. որդի ծարաւահիւծ Զքր. կթ. ծարաւահիւծեալ Աթ. խչ. նոր բառեր են հիւծախտ, հիւծախտաւոր, հիւծախտաբոյժ։


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարտիզպանի խրճիթ, խուղ» Սղ. հր. 2. Երեմ. իզ. 18. Վրդն. սղ. գրուած է նաև հիղ Կոչ. 351, հուղ, հեղ. բայց յատ-կապէս նկատելի է հեղք (որ և հիղք) Լմբ. սղ. իբրև եզակի գործածուած. Հիղք մրգա-պահացն պարիսպ է և ամրութիւն. Լմբ. սղ. հը. հմմտ. Իբրև զհիղս մրգապահաց. Երեմ. իզ. 18։ Նոր գրականում ընդունուած է մի-այն հիւղ, որից հիւղակ «փոքր խրճիթ»։


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-սան, -սունք, -սանց) «փայտի վրայ աշխատող գործաւոր, հիւս, խառատ, դուրգեար» ՍԳր. Վեցօր. 197. որից հիւսնել «փայտով բան շինել» Կոչ. Ոսկ եբր. հիւսնութիւն Ել. լա. 5. Եզն. հիւսանաձև Ճառընտ. հիւսնական Ոսկ. ես. հիւսնոց Բրս. մրկ. գրուած է նաև հեւսն Խոր. Ա. 32։


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, ւոց կամ -եաց) «հոգի, փխբ. նաև անձ, մարդ, շունչ, սատանայ. սիրտ, կեանք, կենդանութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. Եփր. թգ. ածանցման մէջ մտնում է շեշտի տակ հոգի, շեշտից առաջ հոգե-ձևով. ինչ. հոգեխառն Ագաթ. հոգեկրօն Ա-գաթ. Կորիւն. հոգեմարտ Սեբեր. հոգևոր ՍԳր. հոգևորազգաց Բուզ. հոգևորագոյն Եւագր. հոգևորեցուցանել «սրբագործել» (նո-րագիւտ բառ) Մ. Մաշտ. 157 բ. հեզահոգի Երզն. լս. դառնահոգի Եփր. թգ. երկայնա-հոգի Եւագր. կարճահոգի Ոսկիփ. ևն։ Յետին ռոջանից ունինք նաև հոգ-(ձայնաւորի մօտ սղուած), հոգի-կամ հոգիա-(շեշտից ա-ռաջ). ինչ. հոգեռանդն Խոր. վրդ. հոգերգող Պրպմ. հոգիընկալ, Խոսր. հոգիունակ Բենիկ. հոգիախաղաց Յհ. կթ. հոգիանալ Սոկր. գոր-ծիականով բարդուած են՝ հոգւովեռաց ԱԲ. հոգովացուցանել «կենդանիութիւն տալ» Կր-նիք հաւ. 16. սխալ գրչութիւն է հոգէ-՝ ձե-ւը. ինչ. հոգէգէշ Կանոն. հոգէբարրառ Ճա-ռընտ, որոնք պէտք է ուղղել հոգե-։ Նոր բա-ռեր են՝ հոգեբաժին, հոգեբան, հոզեբանա-կան, հոգեբանութիւն, հոգեզմայլ, հոգեհա-տոր, հոգեհարազատ, հոգեցունց, հոգևորա-կանութիւն, հոգեփոխութիւն ևն։ Արմատի երկրորդ ձևն է ՈԳԻ՝ գործածուած նոյն նշա-նակութիւններով. ՍԳր. Կոչ. Եզն. Սեբեր. Բուզ. Ագաթ. Եւս. պտմ. որից ոգեխառնիլ Ա. եզր. դ. 21. ոգեկիր Կոչ. 12. ոգեկորոյս Կոչ. ոգեշունչ Եփր. ծն. ոգեպահ Եփր. պհ. և թգ. ոգեսպառ Ագաթ. ոգևորութիւն Եւագր. ոգիակողմն Եւագր. կաթոգի, կաթոգին Երգ. և. 8. Բ. թառ. ժե. 30. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9, 12. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. կարճոգի Եփր. ա. թես. 183. յոգւոցհանութիւն Խոր. ցոփոգի Մանդ. երկարոգի Խոր. ևն։ Նոր բա-ռեր են ոգելից, ոգևորել, ոգևորիչ, ոգևորու-թիւն։ Արդի գրականը զանազանութիւն դնե-լով երկու ձևերի միջև, գործածում է հոգի «äme, seele» նշանակութեամբ, իսկ ոգի «հոռեևան ցօրութիւն, ուժ, եռանդ. 2. ցըն-դական որևէ նիւթ, իսկութիւն (ինչ. գինոոյ ոգի)»։


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ճիտ, կուռ, լիուլի, ոչ-անօսը» Ա-գաթ. Վեցօր. գ. էջ 60. Փիլ. Խոր. որից հո-ծիլ «պնդանալ, խտանալ, թանձրանալ» Վե-ցօր. 61. Ոսկ. եփես. 733. Փարպ. Խոր. հո-ծել «կտաւը գործելու ժամանակ գործիքով թելերը ամրացնել» Ոսկ. եփես. 806 (չունի ՆՀԲ). հոծագոյն Պիտ. Փիլ. Պղատ. հոծա-տեսակ Պիտառ. հոծութիւն Պղատ. Փիլ. հո-ծարար Վանակ. յոբ. բազմահոծ Պտմ. ա-ղէքս. յոգնահոծ Օրբել. հոծեալ «թանձր» (ինչ. հոծեալ բերան «թանձրալեզու») Յհ. կթ. Լմբ. սղ. հոծիչ «կտաւի թելերը ամրաց-նելու գործիք» Ոսկ. եփես. 806. գրուած ու-նինք նաև հոյծ Մագ. Ճառընտ. հոյծեալ Մագ. անհոյծ կամ անհոծ «կոշտ, կոպիտ. հասարակ» Մագ. թղ. 237. Երզն. քեր. խոծ Արծր. թանձրախոծ (իմա՛ թանձրահոծ) ԱԲ։

. արմատ առանձին անգործածաեան որից հոշական «կոչական» Սիւն. քեր. 202 Թր. քեր. 17, 62. Քերդ. քեր. 172, 176. Մագ. քեր. 247. «բացագանչական» Անյ. պերի-արմ. հոշել «կոչել» Բառ. երեմ. էջ 185, որից նաև ՓԲ։


Հող, ոյ, ով

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հող, գետին», լայնառաս նաև «գերեզման, կալուած, արտ» ՍԳը. Բուս. Եզն. որից հողաբեր Ագաթ. ճողաբլուր Ես. իե. 2, հողագործ ՍԳր. հողաթաւալ Ա-գաթ. հողաթափ ՍԳր. հողախառն Բ. մկ. ղ. 41. հոոածին Իմ. է. 1. Երեմ. խթ. 33. հո-ղակալ Կոչ. հողամաղ «թռչունը» ՍԳր. «փո-շու շամանդաղ» Եզն. հողեղէն ՍԳր. Եզն թանձրահող Պիտ. փիլ. Շիր. անօսրահող Նոնն. 15. թեթևահող Փիլ. այլաբ. ևն։ Նոր բառեր են հողատէր, հողատիրութիւն, հողա-տիրական, հողազուրկ, սակաւահող, կաւա-հող, սևահող, աւազահող, հողաբաժանութիւն ևն։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ h tnos (hetnos կամ hetanos?) քիչ գործածական ձևից, որի մայրն է յն. ἔϑνος «ժողովուրդ, ցեղ», յգ. α ἔϑνη «հեթանոսք», ἐϑνιϰός «հեթանոս, հեթանոսական»։ Հայ ձևը դրւում է ասորե-րէնից՝ նախաձայն h-ի պատճառաւ, որ պա-կասում է յունարէնում. ասորին դրել է այդ յաւելուածը՝ գրաւորապէս ճշտիւ արտայայ-տելու համար յն. ἐ նախաձայնը։ Յոյնից տառադարձուած է նաև լտ. ethnicus «հե-թանոս, հեթանոսական». իսկ գոթ. haiϑnd ձևի համար տե՛ս տակը ՓՈԽ։-(Հիւբշ. 360)։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հառաչանք, ախ քաշելը» Գնձ. Գէ. ես. Ճառընտ. = Վրք. և վկ. ա. 444. որից հեծել ՍԳր. Ոսկ. ես. և եբր. հեծեալ «հեծում է» (բայը *հեծեալ «հառաչել». լծորդութեան համար հմմտ. ատեալ, կեալ) Ոսկ. եբր. յա-հեծութիւն ՍԳր. աշխարահեծ Ագաթ. Կորիւն. տիեզերահեծ Կղնկտ. բազմահեծ Իսիւք.-կ սաստկականով՝ հեծկալ Մագ. թղ. 143.-կրկնութեամբ (բայց կրկնութեան ժամանակ հ-ի կորուստով) հեծեծ, որից հեծեծել ՍԳր. Մանդ. հեծեծալ Վրք. հց. հեծեծելի Եզեկ. ե. 15. հեծեծութիւն ՍԳր. Ոսկ. ես. հեծեծումն Եղիշ. հեծեծատեսակ Նիւս. բն. նոր գրակա-նի մէջ ունինք հեծկլտալ «հեկեկալ», որ ՀՀԲ և ՆՀԲ իբր գաւ. բառ մեկնում են «զկռտալ». այս իմաստով գտնում եմ գործածուած Թլկր-41. «Ընդ ճամբու լանքն քալէ, գէշ հեծկլտայ և ծռկտէ» (հարբածի համար է ասում)։

«գրաստի կամ կառքի վրայ նստե-լը». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են հեծանել «հեծնել» ՍԳր. Ոսկ. ես. հեծնուլ Բրս. մրկ. հեծանելիք Ոսկ. մ. բ. 26. Եփր. ի. ծն. հեծեալ «ձիաւոր» ՍԳր հեծելազօր ՍԳր. Եւս. քր. հեծելութիւն Ամբ. գ. 8. հեծուցանել ՍԳր. Փարպ. հեծուկ «նըս-տոյ տեղի, գաւակ» Ուռհ. Մարթին. նոր գրա-կանի մէջ հեծանիւ կամ հեծելանիւ, հեծան-ւորղ։


Հեր, աց, ոց

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(եզ. ո հլ., յգ. ի-ա հլ.) «գլխի մազ» ԱԳր. Եփր. աւետ. որից հերաւոր Ոսկ. ես. հերարձակ Գ. մակ. դ. 6. Ոսկ. մ. ա. տիմ. ես. 292. հերատեալ Բենիկ. հերատուկ «ան-պատկառ՝ լիրբ կին կամ աղջիկ» Ոսկ. մ. բ. 23. հերագործ Նիւս. կազմ. հերատ «ճառառ» Բժշ. հերատուսեալ Շնորհ. վիպ. հերաքարշ Եղիշ. գալ. 355 (չունի ՆՀԲ). դալարահեր Մծբ. գանգրահեր Վեցօր. 119. Սեբեր. դեղ-ձանահեր Սասն. էջ 19. երկայնաճեր Ուռհ. ձաղկահեր Սեբեր. բազմահեր Ոսկիտ. հե-րակալ (նոր բառ) ևն։ Այստեղ է պատկա-նում նաև հերահարութիւն «գլխի մազերին խփելով եղած մի տեսակ կախարդութիւն» Մանդ. (ձեռագիրն ունի հեղահարութիւն, որ ԱԲ մեկնում է «թերևս հեղուկները զարնելով կախարդութիւն ընելը». ըստ իս պէտք է սըր-բագրել հերահարութիւն, քանի որ հեղինակը արդէն քիչ յետոյ բացատրում է «ի հեր գըլ-խոյ» ասելով, տե՛ս Աճառ. Արրտ. 1911, 671)։


Հերեսիովտ, աց, ից

s.

heretic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հերետիկոս, աղանդաւոր» գործածուած է միայն լոգնա-կի ձևով. այսպէս՝ հերեսիովտք, հերեսիոտք, հերեսիովտայք, հերեսիոտայք (սեռ.-տաց, տից, տայց) Կոչ. 48, 99, 137, 267. Եւս. պտմ. 529, 534-5. Եւագր. Ոսկ. յհ. ա. 10. յետնաբար եզակի ձևով և իբբ ած. ունի Ուխտ. Բ. 113 (հերեսիովտ լեզու նորա)։ Այս բառից են հերեսիոտութիւն Եւագր. հե-րեսիութիւն Եւագր. Կոչ. 99. հերեսութիւն, հերիսութիւն Կոչ. 311։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ձիթաիւղ, ձիթապտուղի իւղ» ՍԳր. «կնճիթի, կտաւատի և ուրիշ բոյ-սերի իւղ» Շնորհ. Ոսկիփ. «մեռոն» Յհ. իմ. Մեկն. ղկ. «ձիթապտուղ» ՍԳր., որից ձիթենի ՍԳր. Եզն. ձիթաստան Կոչ. Ագաթ. ձիթաս-տանեայ Կորիւն. ձիթապտուղ Ոսկ. եփես. ձիթագործութիւն Փիլ. ձիթել Ոսկիփ. մոլա-ձիրենի Փիլ. նշաձէթ Մխ. Բժշ. ձիթուն «ձի-թապտուղ, զեյթուն» էֆիմ. 64, կպրաձեթ Գնձ. (եթէ պէտք չէ ուղղել կպրաձիւթ)։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։


Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։


Ձորձ, ոյ, ով

s.

coat, dress, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge IF 1, 449 դնում է նախաւոր *դորձ ձևից և սրանով կապում հան-ոերձ բառի դերձ արմատի հետ, որ իրանա-կան փոխառութիւն չի համարում։-Հիւնք. գործել բայից։ Peterssōn, Ar. u. Arm. Stud. 132 հնխ. g'horg'h ձևից. հմմտ. լիթ. žirklès «մկրատ», լեթթ. firkles «մեծ մկրատ», յն. χάρας «ցից», γαράσσω «սրել, ճեղքել, հերձել»։


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ձկան, ձկամբ, ձկունք, ձկանց) «ձուկ» ՍԳր. «ձուկ կենդանակերպը» Շիր. որից ձկնորս ՍԳր. ձկնորսութիւն Ա-գաթ. ձկնաքաղ Վեցօր. 175 ձկնաճան Ոսկ. մ. գ. 17. ձկնոց «տան մէջ ձուկ պահելու աւազան» Ոսկ. ա. տիմ. 155. սղոցաձուկն Խոր. հռիփ. Մխ. առակ. ձկնատետնք կամ ձկնատեսանք Բուզ. ձկնաւոր Ոսկ. լհ. ա. 1. ձկնիկ Վեցօր. ձկնամբ «թաթառ» (նո-րագիւտ բառ. գործածուած է միջնադարեան գրուածքներում՝ ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 65), կարթաձուկն Շիր. վիշապաձուկն Կղնկտ. աղձուկն «տառեխ» Նոր. վկ. էջ 4։ (նորագիւտ բառ). նոր գրականում՝ թրաձուկ, վահանաձուկ, արծաթաձուկ, օձաձուկ, ձկըն-կիթ, ձկնաբանութիւն ևն։


Մրափ

cf. Նիրհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. յն. Κορφεύς «Մորփէոս, քնոյ աստուած» անունից։ (Այս ստուգաբա-նութիւնը՝ թէև ըստ երևութին շատ յա-ջող է, բայց իրապէս բոլորովին սխալ է։ Νορφεύς գալիս է μօρφή բառից, որ նշանակում է «ձև, գեղեցկութիւն», յե-տոյ «ուրուագիծ, արտաքին երևոյթ» և վերջապէս «տեսիլք, երազ». վերջին ի-մաստից ծագում է Մորփէոսը, որ ըստ այսմ երազների աստուածն է և «քուն» նշանակութեան հետ գործ չունի)։


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դիրտ, տկուք, մի բանի տակին նստած կեղտը, ցեխը» Սղ. հդ. 9. Ես. իե. 6. Եզն. Ագաթ. որից մրրախառն Եզն. Ոսկ. յհ. ա. 21. մրրական Ոսկիփ. Երզն մրրատեսակ Վրք. հց. Շնորհ. մրրիլ Վեցօր. 59. Շիր. 42 (սխալ տպ. մրրկեալք). մրրու-թիւն Շիր. մրրուկ Արշ. անմրուր Փիլ. ել. գինեմրուր Վստկ. 218. մրրգոյն «մրուրի գոյն աւնեցող» Վստկ. 188.-Մրուր բառը հին լեզուի մէջ նշանակում էր նաև «օդի պղտո-րութիւն, փոթորիկ» և այս իմաստով մէկ անգամ գործածուած եմ գտնում Եփր. վկ. արևել. (Սոփերք Ի. 91). «Օդք սուգ զգեցեայ բարկութեամբ շնչէին և ի պարզ յստակու-թենէն յարամուր և ի մրուր և ի մրրիկ դառ-նային»։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօտ

adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Շմ. Վն. մօտ, Գոր. մօ՜տի, Ղրբ. մօ՛տըէ, Ոզմ. Ջղ. Սլմ. մոտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. մօդ, Զթ. մէօդ, Ասլ. մէ՝օդ, մէօ՝*, Սվեդ. մուդ, Մրղ. մըիտ։--իկ մասնիկի յաւել-մամբ են կազմւած՝ Ախց. Կր. մօտիկ, Ագլ. մօ՛տիկ', Շմ. մօտիգ՝, Տփ. մօդիկ, Հմշ. Ննխ. Պլ. Սչ. մօդիգ։ Զանազանութիւն դնելով այս երկու ձևերի մէջ՝ Տփ. ևն գործածւում է մօտ «օովը, կողքին, auprēs de», մօտիկ «մօտ, près de, ո՛չ հեռու»։ Նոր բառեր են մօտալ «դիպչիլ», մօտամօտ «շատ մօտ», մօտանց, մօտելիկ, մօտգամ, մօտիչ «ձեռքով դիպչիլ. շօշափել», մօտիկանալ, մօտկնալ, մօտիկցը-նել, մօտհառ։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ցեխ, տիղմ, ճահիճ» Վեցօր. էջ 58. Փարպ. Ոսկ. յհ. բ. 8, 12 (յետին). «ճախճախուտ» Վրդն. ծն. յետնաբար գրուած է մուր Արծր. հրտր. Պատկ. էջ 199, ինչպէս նաև մուռ՝ որ յիշում են մեայն Բառ. երեմ. յաւել. 554 և ՀՀԲ. գործածուած եմ գտնում Յայսմ. մրտ. 9 (էջ 552 ա) Հարեալ էին ի տիղմն գետոյն և խրեալ ի մուռն (այլ ձ. ի մօռն)։ Այս ար-մատից են՝ մօրանալ «ճահճանալ» Վեցօր. մօրտանալ Սեբեր. 158. մօրական Եւս. քր. (գրուած մուրական Վրք. և վկ. բ. 178). մօ-րասէր Կիր. պտմ. մօրաթաթախ Մամեե. բազմամօր՝ ունի միայն ԱԲ (գործածուած եմն գտնում Յայսմ. մըտ. 13 (էջ 561բ). ի բազ-մամուռ և ի տղմային տեղիսն ճանապար-հազ. նոյն բառն ունի և Մին. համդ. 63), Մեծամօր (յատուկ անուն գետի) Ագաթ. մօ-րատ «ճահիճ» Ոսկ. Ճառք 672. Սմբ. պտմ. 49. Սամ. անեց. 105. «տղմուտ, ճահճուտ» Վրք. հց. Ուռհ. գրուած նաև մուրատ Վրք. հց. ա. 649. մօրտ, մուրօտ ԱԲ. մօրոտ Ուրհ. 352. մորտ Դրնղ. 479 (այլ է մորտ՝ որ տե՛ս առանձին). կայ և մուրտաստան «ճահի՞ճ» Բուզ. 124։


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։