Definitions containing the research գի : 8703 results

Սապատակ, աց

s.

casket;
handbasket.

· Calfa

NBHL (1)

Ստուգաբանութեան գիւտք. սապատ, գլխապատ, յիրէն ունելով զանունն. (Երզն. քեր.) (թուի ասել, թէ սապատն է՝ որպէս սա պատօղ. եւ կամ գրելի է, սարպատ՝ որպէս նոյն ընդ գլխապատ)։


Սապատողն, ողին

adj. s.

crook or hump-backed, gibbous;
hunchback.

· Calfa

NBHL (1)

Ամբարտաւանն է իբրեւ զսապատողն. (Ի գիրս մոլ.։)


Սառնահար

adj.

frost-bitten.

· Calfa

NBHL (1)

Հարեալ յերեսաց ցրտութեան սառին. ցրտահար. ցրտագին.


Սառնամած

adj.

surrounded or covered with frost or ice, frozen, ice-bound.

· Calfa

NBHL (1)

Զեգիպտացւոց խստութիւն սառնամած հրովն մտչեալ. (Տօնակ.։)


Սառնամանուտ

adj.

very cold, icy, freezing.

· Calfa

NBHL (1)

ՍԱՌՆԱՄԱՆՈՒՏ կամ ՍԱՌԱՄԱՆՈՒՏ. κρυμώδης frigidus. Որ յինքեան բերէ զսառնամանիս. սառնական. ցրտագին. դժնդակ.


Սառնային

adj.

icy, glacial;
crystalline.

· Calfa

NBHL (2)

Սրբեալ մաքրէ եւ նօսրացուցանէ զսառնային գիջութիւնքն։ Ի լեռնային պաղ եւ սառնային երկրի. (Վստկ.։)

παγετώδης, κρυστάλλινος glacie sive gelu adstrictus եւ crystallinus. Սառնական. սառնակերպ. սառնատեսակ. ցրտագին.


Սառնանամ, ացայ

vn.

cf. Պաղիմ.

· Calfa

NBHL (2)

Հոգւոյս իմոյ՝ որ սառնացաւ ի շինչոյ աշխարակուլ վիշապին։ Ջերմացո՛ զսառնացեալ հոգիս իմ ի գործս բարեաց։ (Մարաթ.։)

Վասն սառնացեալ բարուց ուսումնականաց մերում ազգի. (Մեծոբ.։)


Սառնաշէն

adj.

built with ice.

· Calfa

NBHL (1)

Յիշելով զսառնաշէն պարիսպն եգիպտական կարմիր ծովուն. (Փարպ.։)


Սառնասառոյց

adj.

extremely cold, freezing, glacial, icy, chilling.

· Calfa

NBHL (1)

Ջերմն լիցի փառաբանութիւն մեր, եւ մի՛ սառնասառոյց սրտիւ. (Ի գիրս խոսր.։)


Սաստիկ, տկաց

adj.

excessive, extreme, great, grievous, enormous;
intense, violent, vehement, impetuous, strong, lively, ardent, fiery;
rigid, rigorous, rude, severe, austere, insupportable;
— տգէտ, downright or perfectly ignorant person.

· Calfa

NBHL (2)

ՍԱՍՏԻԿ. մ. σφοδρῶς vehementer Յոյժ. կարի. սաստկապէս. ուժգին. բռնութեամբ.

ἱσχυρός fortis, robustus κραταιός, βίαιος , δεινός, ἁπότομος, θρασύς violenter, gravis, acer, audax եւ այլն. Իբրու սաստիւ լի, կամ զայրագին. Ուժգին. հզօր. ահագին. բուռն. դժնդակ. խիստ. եւ քաջ. մեծ. շատ. կարի. կտրուկ.


Սաստիկ, սաստիկս

adv.

vehemently, vigorously, impetuously, strongly, with all one's force, power or strength;
greatly, excessively, extremely, grievously, violently, sharply, harshly, rigidly, severely, rigorously.

· Calfa

NBHL (2)

ՍԱՍՏԻԿ. մ. σφοδρῶς vehementer Յոյժ. կարի. սաստկապէս. ուժգին. բռնութեամբ.

ἱσχυρός fortis, robustus κραταιός, βίαιος , δεινός, ἁπότομος, θρασύς violenter, gravis, acer, audax եւ այլն. Իբրու սաստիւ լի, կամ զայրագին. Ուժգին. հզօր. ահագին. բուռն. դժնդակ. խիստ. եւ քաջ. մեծ. շատ. կարի. կտրուկ.


Սաստկական, ի, աց

adj. gr.

great, terrible, violent;
— մակբայ, intense adverb;
— մասնիկ, increasing particle.

· Calfa

NBHL (1)

Սաստիկ. մեծ. ահագին.


Սաստկակոծ

adj.

severely reprimanded, sharply reproached or harshly punished;
— առնել, to load with reproaches, to reprimand severely, to rebuke sharply, to huff, to lecture, to taunt, to chide, to burst or launch out bitter invectives, to break out in scolding or upbraiding;
— լինել, to be sharply reprimanded, harshly scolded.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ կոծ մեծ. ուժգին եւ սաստիկ կոծմամբ, այսինքն ծեծմամբ կամ սաստիւ.

Զի թէ ոչ էին անզգայք հրէայքն, առաւել եւս քան զեգիպտացիսն կրեցին չարչարանս ի սաստկակոծ սատակմանն երուսաղէմի. (Աթ. ՟Թ։)

ՍԱՍՏԿԱԿՈԾ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ἑπιτιμάω increpo, arguo. պատուհասակոծ առնել. դանել բանիւ. ուժգին սաստել՝ յանդիմանել.


Սաստկաձայն

adj.

rolling, resounding, roaring.

· Calfa

NBHL (1)

Մեծաձայն. ահագին.


Սաստկանամ, ացայ

vn.

to increase in force, in intensity, to be strengthened by, increased, to grow;
to be enraged, very angry;
— մարտին, to become exasperated, to grow most ferocious;
—նայր հրաման թագաւորին, the king's order was pressing.

· Calfa

NBHL (1)

κρατέω, ῥπικρατέω, ὐπερισχύω , κατισχύω, ἑπιτείνομαι invalesco, praevaleo, intendor եւ այլն. Սաստիկ լինել, բուռն եւ ուժգին գտանիլ. զօրանալ. առաւելուլ. առատանալ. յորդել. զայրանալ.


Սաստկասառոյց

cf. Սառնասառոյց.

· Calfa


Սաստկավէր

adj.

severely wounded.

· Calfa

NBHL (1)

Սակս սաստկավէր չարեաց։ Սակս իմոյ սաստկավէր պարտաւորելոյս։ Գանելս սաստ կավէր խոցուածովքս։ Չարալլուկ զոգիս իմ ի մետաղս անըմբռնելիս տանջեն սաստկավէրս. (Բենիկ.։)


Սաստկատեսակ

adj.

atrocious, horrible, cruel.

· Calfa

NBHL (1)

Սաստիկ տեսլեամբ. ահագին.


Սատակեմ, եցի

va.

to kill, to slay, to massacre, to put to death, to take away life, to butcher, to slaughter, to exterminate, to extirpate;
to destroy, to overthrow, to make havoc of, to get rid of.

· Calfa

NBHL (1)

Որդնալից եղեալ սատակէր (յն. փչեաց զոգին). (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Սատակչական, ի, աց

adj.

mortal, deadly, fatal, mortiferous, lethal, murderous, destructive.

· Calfa

NBHL (1)

Դոյզն դեղ ինչ սատակչական։ Անձնավաճառ գիր, սատակչական ելք։ եկամուտ սատակչականաց ախտիցն գիւտք. (Նար. ՟Է. ՟Խ՟Ը. ՟Կ՟Թ։)


Սատար, աց

s.

workman, artisan, operative;
labourer, husbandman;
weaver, help, succour, aid;
helper, assistant, auxiliary;
fellow;
cause, author;
— պատմութեան, additional professor of history;
— լինել, cf. Սատարեմ.

· Calfa

NBHL (2)

Բազում վարձէր իւր օգնականս եւ սատարս, որով զիւր չարախօսութիւն յառաջ վարել կարասցէ։ Եգիտ սատար մահաթոյն իւրում չարմտածութեանն զայրն զդիւազգեաց։ Բազում ինչ է սրբութիւն սատար լինել անօսրութեան, որպէս աղօթք՝ տքնութեան։ Սատարք ելով շինութեան. (Բուզ. ՟Դ. 15։ Փարպ.։ Եղտշ. ՟Ա. Պիտ.։)

Զի թէ գիտէին երիցանիս զմահն՝ զոր պատրաստեալ է նոցա, ունէին արդեօք բազում սատարս լալոյ զինքեանս. (Փարպ.։)


Սատուր

cf. Սակուր;
cf. Սատիր.

· Calfa

NBHL (1)

Առին ի ձեռս տապարս եւ սատիրս եւ սատուրս. հերձուին զդուրս վանաց։ Դահիճն ուժգին հարեալ սատրով՝ եհատ զոտսն ի ծնկաց. (Ճ. ՟Ա.։ Հ. օգոստ. ՟Ժ՟Զ.։)


Սատիր

s.

satyr, faun.

· Calfa

NBHL (1)

Առին ի ձեռս տապարս եւ սատիրս եւ սատուրս. հերձուին զդուրս վանաց։ Դահիճն ուժգին հարեալ սատրով՝ եհատ զոտսն ի ծնկաց. (Ճ. ՟Ա.։ Հ. օգոստ. ՟Ժ՟Զ.։)


Սատիրական, ի, աց

adj.

satirical.

· Calfa

NBHL (1)

σατυρικός satyricus. որ ասի զմիմոսաց երգիծաբանից.


Վարանիմ, եցայ

vn.

to be beset, seized or caught;
to hesitate, to be uncertain, embarrassed, in suspense, to vacillate, to waver, to float, to haw, to boggle;
to lie in ambush, in wait for, to plot;
to apply one's thoughts or one's mind to;
վարանեալ կայր, he was at a loss how to.

· Calfa

NBHL (2)

Վիրօք յանցանաց՝ վշտանայ հոգիս, վարանեալ շրջիմ. (Ժմ.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ)։)

ՎԱՐԱՆԻԼ. Տարուբերիլ. ձգձգիլ իբր պարանաւ. լլկիլ, եւ Ըմբռնիլ, պատաղիլ.


Վարդաբեր

adj. s.

rose-bearing;
—ք, rose-garden.

· Calfa

NBHL (2)

Իսկ ի սուրբ գիրս ՝ է անուն տեղւոյ. յն. լտ.

Ասէ հիւսն ցվարդաբերն. դու ի՞նչ արուեստ գիտես, եւ նա ասէ, թէ զայս սալայս (կողովս) ես կու զուգեմ. (Ոսկիփոր.։)


Վարդագոյն

adj.

rose-coloured, rosy, roseate.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զգոյն վարդի. կարմրերփեան. ծիրանափայլ. զուարթագին. կիւլիւլիւ.


Վարդապետական, ի, աց

adj.

doctoral, doctrinal, magisterial, preceptorial;
didactic;
dogmatical;
— աստիճան, Doctor's degree.

· Calfa

NBHL (1)

Վիճակաւորք՝ ծոյլք, ատեցողք արուեստից (գիտութեան), եւ վարդապետական բանից. (Խոր. ՟Գ. 68։)


Վարդապետանոց, աց

cf. Վարդապետարան.

· Calfa

NBHL (1)

Ոչ գիտէ զգովութեանցն օրէնս աստուածային վարդապետարանն. (Բրս. գորդ.։)


Վարդապետարան, աց

s. adj.

school;
very erudite, learned, versed.

· Calfa

NBHL (1)

Ոչ գիտէ զգովութեանցն օրէնս աստուածային վարդապետարանն. (Բրս. գորդ.։)


Վարեմ, եցի

va.

to labour, to cultivate, to plough, to till;
to sow;
to lead, to conduct, to guide;
to lead away, to drive, to cause to go;
to chase away, to drive out, to expel, to dispossess;
to draw or carry along, to drag along;
to direct, to guide, to govern, to rule, to manage;
to use, to employ, to make use of, to handle, to wield;
to thrust in, to drive into, to fix in;
cf. Վարիմ;
— ամենազօր իշխանութիւն, to wield absolute authority;
գերի or ի գերութիւն —, to catch, to make captive, prisoner, to reduce to slavery;
— զկեանս, կենցաղ, to live;
դատ —, to act against, to pursue to justice;
to be concerned in a law-suit;
— ի խաղաղութիւն, to make peace, to pacify, to appease, to accommodate;
— զճանապարհ, to travel;
to go, to walk, to march;
— զնաւ, to navigate, to steer a ship;
յառաջ —, to drive forward;
to urge or push on.

· Calfa

NBHL (3)

Վարեցին արտս, եւ տնկեցին այգիս։ Ոյք վարէին արտասուօք, ցնծութեամբ հնձեսցեն։ Վարէր (զերկիր) երկոտասան եղամբք։ Հարկիք եզանցն վարէին։ Զայգի քո մի՛ վարեսցես այլեւայլ. մի վարեսցես զայգի քո այլեւայլ (անասնովք)։ Մի՛ վարեսցես զեզն եւ զէշ ի միասին (յն. յեզն եւ յէշ. այսինքն լծելով զնոսա ի միասին)։ Իբրեւ վարէր այր իսրայէլի, ելանէր մադիամ։ Աղարտ վարել (յն. ցանել աղս).եւ այլն։

Եղեւ յերկրի. վարեաց էջ աբրահամ յերկիրն եգիպտացւոց. (Եփր. ծն.։)

Հոգին սուրբ ոչ բնակէ ի մարմին վարեցեալ մեղօք)։ Զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց։ Բազում համարձակութեամբ վարեսցուք. եւ այլն։


Վարժապետ, աց

s.

professor, master, teacher;
school-master;
preceptor, tutor, instructor;
gymnasiarch, ludi magister;
— իմաստասիրութեան, professor of philosophy;
— օրէնսգիտութեան, բժշկութեան, աստուածաբանութեան, law-professor, physic-professor, divinity-professor.

· Calfa


Վարժարան, աց

s.

college, gymnasium;
grammar-school.

· Calfa

NBHL (1)

Աշակերտեալքն ցրուեալք են, եւ ոչ ժողովեալք ի վարժարանի։ Ու՞ր մեր վարժարանք ի թագաւորական պատրաստեալ հրամանաց։ Զի հրահանգից վարժարանի՝ չեմ տակաւին ներհուն բանի. (Շ. ընդհանր. եւ Շ. թղթ. եւ Շ. վիպ.։)


Վարժեմ, եցի

va.

to exercise, to train, to inure, to bring up, to form, to instruct, to tutor, to accustom, to use, to cultivate;
— զերիվար, to break in a horse;
— զանձն, cf. Վարժեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Երանի թէ կարէին զանձն իմ վարժել։ Վարժեցաւ մովսէս ամենայն իմաստութեամբ եգիպտացւոց. (Յոբ. ՟Լ. 24։ Գծ. է. 21։)


Վարժնականիշ

adj.

blazoned with a bird.

· Calfa

NBHL (1)

Աղանազգիք՝ աղանադրօշք, արծուէնշանք, վարժնականիշք. (Բուզ. ՟Զ. 2։)


Վարժութիւն, ութեան

s.

cf. Վարժումն.

· Calfa

NBHL (1)

Վարժմամբ կրթութեան չարչարանացն վտանգի. (Նար. ՟Հ՟Զ.)


Վարժումն, ման

s.

exercise, practice, use;
instruction, culture, discipline, study.

· Calfa

NBHL (1)

Վարժմամբ կրթութեան չարչարանացն վտանգի. (Նար. ՟Հ՟Զ.)


Վարժուն

adj.

cf. Վարժ.

· Calfa

NBHL (1)

Վասն գիտութեան, եւ վարժուն լինելոյ առնն՝ հնոյ պատուիրանացն. (Նանայ.։)


Վարիչ, չի, չաց

s. fig. adj.

goad, spur, whip;
conductor;
rector, director;
governor;
leading into captivity, driving out;
fulfilling, carrying into effect.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ վարիչք, եւ ո՛չ դատաւորք՝ ներգործողք ելով, գինի ամենեւին ճաշակել. (Պղատ. օրին. ՟Բ։)


Վարկանիմ, կայ

vn.

to conjecture, to judge, to presume, to think, to deem, to find, to esteem, to look upon as, to repute or regard as;
արժանի —, to think, deem or find worthy.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ոք ի տգիտաց՝ մարդոյ լոկոյ վարկանիցի զչարչարանսն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)


Վարձակ, աց

s.

cantatrice, singer, songstress, ballad-singer;
dancer;
strumpet, whore.

· Calfa

NBHL (2)

Տու՛ր ինձ զվարձակս զայս. եւ նա ասէ, ոչ տամ, զի հարճ իմ է։ Ի գիներբուս, եւ յերգս վարձակաց. (Խոր. ՟Բ. 60։ ՟Գ. 19։)

Զի մի՛ ի սովոյ կորիցէ, գիրս զկորնթացւոց մանկտին ուսուցանէր, եւ երգս ի վարձու զվարձակս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Վարձատրութիւն, ութեան

s.

remuneration, recompense, retribution, requital, reward.

· Calfa

NBHL (1)

Տացէ խնդրողաց բանիս հանգիստ եւ վարձատրութիւն. (Վրդն. յանթառամն.։)


Վարձաւոր, աց

adj. s.

hired, paid, mercenary;
renter, tenant, lessee;
journey-man, day-labourer.

· Calfa


Վարձաւորիմ, եցայ

vn.

to merit, to obtain a reward, to be recompensed or rewarded.

· Calfa

NBHL (1)

Առաւել վարձաւորի գործնականն. (Ի գիրս առաքին.։)


Վարձկանեմ, եցի

va.

cf. Վարձկանեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Վարձկանեցոյց զնոսա յայգի իւր ... Ոչ միայն յայգի իւր վարձկանեցոյց զնոսա, այլեւ տնկեաց այգի տաշտաւոր. (Սարգ. յուդ. ՟Ա։)


Վարձկանեցուցանեմ, ուցի

va.

to hire, to take on hire.

· Calfa

NBHL (1)

Վարձկանեցոյց զնոսա յայգի իւր ... Ոչ միայն յայգի իւր վարձկանեցոյց զնոսա, այլեւ տնկեաց այգի տաշտաւոր. (Սարգ. յուդ. ՟Ա։)


Սոճի

cf. Շոճի.

· Calfa

NBHL (1)

πίτυς pinus, picea. որ եւ ՇՈՃ. ՇՈՃԻ. Վայրի փոտղենի, որ տայ զկոզակ անպտուղ. ազգ մայրի, որ կոչի ի սուրբ գիրս եւ Սարոյ. ուստի լինի եւ մարխ՝ ( չըրա ) չամ՝ շամ աղաճը.


Սոյնօրինակ

adv.

so, thus, conformably.

· Calfa

NBHL (1)

Զսոյն իսկ օրինակ բանից ասացին գիրք առ նա, որպէս եւ առ սայս ասացին. (Եւս. պտմ. ՟Ա. 2։)


Սոնքանամ, ացայ

vn. fig.

to fatten, to grow fat, stout, corpulent;
to be puffed up, to become proud, haughty.

· Calfa

NBHL (3)

Անձուկն՝ ամենայնի դժուարին է, բայց առաւել գիրացելոյն եւ սոնքացելոյն։ Արբենաս եւ փափկանաս, գիրանաս եւ սոնքանաս։ Ի գիրութենէ սոնքանայ մարդ, եւ ի բազում ճարպոյ ելանեն անօրէնութիւնք ։ Սոնքացեալս գիրութեամբ։ Սոնքացեալք ստուարացեալք։ Ստուարացաւ եւ սոնքացաւ. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ. Ոսկ. ՟ա. կոր. ՟Ժ՟Գ։ Եղիշ. հայր մեր.։ Փարպ.։ Յհ. կթ.։ Լաստ. ՟Ի՟Ա։)

Ախտիցն՝ յղփացելոց եւ սոնքացելոց՝ ապականեալ լինի ոգի. եւ ապրի՝ գօս եւ ցամաք սոցա եղելոց։ Որ ոք բարձրավիզն իցէ եւ փռնգայցէ՝ սոնքանայ եւ փքնու, իջանէ եւ քակտի. (Փիլ. լին. ՟Բ. 37։ ՟Դ. 100։)

πυκνόομαι densor λιπαίνομαι, παχύνομαι pinguesco ὁγκόομαι turgeo. Ստուարանալ. գիրանալ. թանձրանալ. թաւանալ. ճարպալից լինել. ուռնուլ. փքանալ. սէդ եւ սոնք լինել.


Սոսկ

adj. gr. adv. s.

simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.

· Calfa

NBHL (1)

Նկարագրեալ նշանակեմ սոսկ եւ նուաստ գիտութեամբ իբր մելանաւ, զի դու երանգով դեղոց գեղեցկացուսցես. (Կլիմաք.։)